Ընտանեկան ֆիլմադարան

Տանը մենակ․ Նյու Յորքում կորածը

 

Տանը մենակ 2․ Նյու Յորքում կորածըՏանը մենակ

Ֆիլմը ունի մի քանի եթերաշրջան, որոնք մենք բոլոր ընտանիքի անդամներով դիտում ենք Ամանօրի գիշերը, այն պատմում է Քևինի արկածների մասին։ Քևինի ընտանիքը՝ Մաքալինստերների ընտանիքը ամեն Ամանօրին գնում էր Ֆլորիդա՝ Ամանորը նշելու համար։ Ինչպես միշտ նրանց ընտանիքը ամեն առավոտ արթնանում էր ուշացած, և սկսում հավաքվել ու պատրաստվել ճամփորդությանը։Քևինի ծնողները՝ Փիթերն ու Քեյթը միշտ նրան տանն էին մոռանում, իսկ երկրորդ եթերաշրջանում, նրան չեն մոռանում, բայց օդանավակայանում այնպես է պատահում, որ Քևինը իր հորը շփոթում է կողմնակի տղամարդու հետ և դեպի Ֆլորիդա ուղևորվող ինքնաթիռի փոխարեն նստում է Նյու Յորք թռջող չվերթը։ Զգալով, որ պատմությունը կրկնվում է Քևինը չի հիասթափվում, քանի որ նա իսկզբանե չէր ցանկանում մեկնել Ֆլորիդա, բայց տխրել էր, քանի որ Ամանորը դիմավորելու է առանց ծնողների։ Հոր բանկային քարտով նա կարողանում է հյուրանոց վարձել և կազմակերպել իր հանգիստը։ Հյուրանոցի աշխատակիցներին Քևինը հմտորեն ստում է և հավաստիացնում, որ հայրիկի հետ է եկել։ Բայց շուտով խրախճանքն ավարտվում է այն բանից հետո, երբ նա պատահաբար բախվում է ավազակներին, որոնց նա էլի էր հանդիպել և փորձում էին թալանել իր տունը։ Քևինը կարողանում է ավազակների համար թակարդներ պատրաստել և ի վերջո կարողանում է այդ ավազակներին հանձնել ոստիկաններին։

Ամենից շատ ինձ դուր է եկել այն հատվածը, երբ Քևինը սկսում է ծուղակների պատրաստումը ավազակների համար և հասնում է հաջողության նրանց ոստիկաններին հանձնելով։ Մի խոսքով ամենից շատ մենք դիտում ենք այս ֆիլմը, և հաճելի դիտում ենք ունենում, ամեն Ամանորին մենք դիտում ենք և չենք ձանձրանում։

 

 

Добавить комментарий