Հայաստանը սեբաստացիների աչքերով

Հայաստանը սեբաստացիների աչքերով

Ես այս տարի ընդունվելով՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, արդեն դարձա այս կրթահամալիրի սանեիրց մեկը, ես այդ առումով շատ ուրախ էի, քանի որ սկսել էի ամբողջ Հայաստանը դիտել նրանց աչքերով։ Իրոք՝ դա այդպես է, սեբաստացիների աչքերով Հայաստանը ունի տարբեր գույներ, մենք բոլոր սեբաստացիներով կանգուն և միասնական ուժերով Հայաստան աշխարհի համար ամեն ինչ անում ենք։ Մեր աչքերով Հայաստանը միշտ ծաղկելու և զարգանալու է,  Հայաստանը ամենա գեղեցիկ երկրներից մեկն է, որը ապագայում դրախտի է վերածվելու։ Մեր հայրենիքը շատ հին է: Այն շատ լավ ու վատ օրեր է տեսել: Տեսել է պատերազմներ, թալան ու ավեր, բայց մեր պապերն այնքան քաջ ու աշխատասեր են եղել, որ կարողացել են այն պաշտպանել ու հասցնել մեզ: Եվ մենք բոլոր սեբաստացիներով այդպես ենք մեր երկիրը պատկերացնում և հուսով ենք, որ տարեց տարի ավելի է ծաղկելու։  Մենք ստացել ենք ժառանգություն մեր նախնիներից, որպեսզի մենք էլ մեր հերթին շենացնենք և փոխանցենք մեր որդիներին: Եվ հենց դա է պատճառը, որ ինչ հարց լինում է մենք՛ միայն մենք՝ սեբաստացիներով կարող ենք մեր Հայաստան աշխարհի համար մեր սիրտը տալ ու անել այն ամենը ինչ անհրաժեշտ է։ Հայաստանը մենք պատկերացնում ենք՝ լուսեղ, պարզ ու գունավոր։ Հայաստանն համարվում է վարդագույն երկիր, քանի որ մեր երկրի կառույցները հիմնականում վարդագույն տուֆից են: Հայաստանն ունի չքնաղ բնություն և բազմաթիվ վայրեր: Ես սիրում եմ շրջագայել իմ երկրում, լինել տարբեր քաղաքներում ու թանգարաններում, ուսումնասիրել երկրիս բազմաթիվ հուշարձանների պատմությունը։Մենք՝ սեբաստացիներով ամեն շաբաթ շրջագայում ենք մեր երկրի ներսում և արդեն ունենք մեր գեղեցիկ ու յուրովի պատկերացումը։ Ես շատ եմ սիրում իմ հայրենիքը, իմ Հայաստանը, իմ տունը, իմ նախահայրերին:

Добавить комментарий