Մարդու իրավունքները ՝ 23- 30 հոդվածներ

Հոդված 23

Մարդու արժանապատվությունը

Արժանապատվությունն ու պատիվը՝ կարելի է ասել մեզ հատուկ է մեր ծնված օրվանից։ Այն մտնում է կարևորագույնների մեջ և համարվում է առանցքային արժեք, որը բարձր պահել՛ դա յուրաքանչյուրիս պարտականությունն է։ Չէ՞ որ մենք գիտենք, որ մեր իրավունքները հիմնված են արժանապատվության վրա և արժանապատավության գիտակցումը ինքնավերահսկման միջոց կարող է հանդիսանալ հենց՛ մեզ համար։ Կարող եմ ասել, որ մարդ կարող է կյանքի գործունեության ընդացքում բարելավել կամ կորցնել իր արժանապատվությունը, քանի որ բարոյական արարքներից և պատասխանատվության գիտակցումից է կախված այդ ամենը։ Ինձ համար արժանապատվությունն ու պատիվը առաջնային դեր է կատարում, քանի որ մարդ՛ եթե վերահսկի իր անձին, կատարի բարոյական քայլեր, չվնասի որևիցե մեկին և կատարի նմանատիպ բարի դրացիական քայլեր հաստատ իր արժանապատվությունն ու պատիվը վեհ կպահի ամեն ինչից։

Հոդված 24

Կյանքի իրավունքը

 Յուրաքանչյուր ոք ունի ապրելու իրավունք և ոչ մի անձ կամ պետություն իրավունք չունի խլել այն իրենից։ Կյանքի իրավունքը մարդ ստանում է ծնված օրվանից։ Եթե մարդ ծնվում է պետությունը իր առջև ունենում է խնդիր՝ պաշտպանել անձին, անել այն ամենը՝ ինչ կարող է, որպեսզի ապահով լինի անձի կյանքը։ Կյանքի ազատության և սեփական անձի անձեռնմխելիության իրավունքը ինձ համար շատ կարևոր տեղ են զբաղեցնում , քանի որ հենց կյանքի ազատության շնորհիվ ենք մենք ապրում ու գոյատևում։ Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից։ Չնայած նրան, որ մեզ կյանքի իրավունք տվել են մեր ծնողները, նրանք էլ դա խլել չեն կարող։ Հնում հայտնի մահապատիժները դատապարտելի կարելի է համարել։ Շատ ուրախ եմ, որ հիմա այդ մեթոդները կիրառելի չեն՝ միայն կասեմ, որ մարդ ինչ վատ քայլ էլ կատարած լինի՝ իր կյանքով պատասխան տալ հաստատ չի կարող և դա էլ իմ կողմից դատապարտելի է։

Հոդված 25

Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը

Սա նույնպես բնորոշ է բոլոր մարդկանց, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունք ունենք բոլորս։ Բայց այստեղ կա մի կարևորություն՝ դա այն է, որ այն կարող է սահմանափակվել օրենքներով։ Օրինակ՝ հոգեկան շեղումների, առողջության, հաճախ տեղի ունեցող հանցագործությունների կանխման համար։ Օրինակ՝ բժշկական փորձերի համար ոչ ոք իրավունք չունի առանց համաձայնության ենթարկեցնել ինչ-որ փորձերի, մարդ հենց ինքն է որոշում կատարի այդ քայլը թե ոչ։

Հոդված 26

Խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը

Այս բոլորը համարվում են մարդու իրավունքներից վեր։ Սրանցից և ոչ՛ մեկ մենք իրավունք չունենք իրագործելու։ Այն անձինք որոնք իրականացնում են օրինակ՝ խոշտանգում, նրանց դեմ քրիական գործ է հարուցվում։ Յուրաքանչյուր մարդ իրավունք չունի ինչ-որ մեկի հանդեպ իրականացնել մարմնական կամ մտավոր ուժեղ ցավ կամ տառապանքի որևիցէ նշույլ։ Անմարդկային վերաբերմունքի արգելքը պիտի գիտակցենք հենց մենք և հասկանալ այդ քայլը ճշմարիտ էր թե ոչ։ Դիմացինի անմարդկային վերաբերմունքը կարող է կախված լինել տվյալ անձից։ Պատիժ՝ մեկս մյուսի նկատմամբ իրավունք չունենք իրականացնելու, դա կարող է իրականություն դառնալ որոշակի օրենքներոով, որոնք սահմանված է պետության կողմից, բայց սովորական անհատը դրա իրավունքը չունի։

Հոդված 27

Անձնական ազատությունը

 Անձնական ազատությունը նշանակում է մարդու ազատությունն ինքնուրույն ղեկավարել սեփական գործողությունները իր կամքին համապատասխան, առանց որոշակի սահմանափակումների՝ չխախտելով այլոց իրավունքներն ու ազատությունները: Մենք գիտենք, որ մեր ազատությունը հիմնված է հենց մեր՝ կարողությունների ու հնարավորությունների վրա, և եթե ազատությունը մեզ թույլատրված է պետության կողմից՝ մենք ամեն քայլ պետք է իրականացնենք գիտակցաբար պաշտպանելով մեր ազատությունը։ Անձի ազատությունը կարող է կախված լինել՝ անկախության արտաքին պայմաններից, քանի որ ինչքան մեծ են պայմաններն՝ այնքան մեծ են մեր ազատությունները։ Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է հաշվի առնել, որ ազատությունը չի կարող լինել բացարձակ, քանի որ անսահմանափակ ազատությունը կհանգեցնի ավելի ուժեղների կողմից բռնությունների, ազատությունը հավասար պատկանում է ցանկացածիս և դրանք տնօրինում ենք մենք: Այս իրավունքը պետությունը պիտի պաշտպանի, բայց դրա հետ մեկտեղ մենք պետք է ունենանք մեր ազատության սահմանները:

Հոդված 28

Օրենքի առջև ընդհանուր հավասարությունը

Այն պատկանում է բոլորիս կախված չլինելով՝ սեռից, տարիքից, ազգությունից կամ այլնից։ Ինձ թվում է իրավական հավասարությունը միջոց է, որ բոլորը սերտ կապեր ունենան միմյանց հետ, չառանձնացնելով տարբեր բնական ծագում ունեցով մարդկանց կամ այլնի համար։ Օրենքի առաջ հավասար են բոլորը կախված պաշտոնից, օրենքները ստեղծված են բոլորի համար կանոնների հետ հավասար։ Բոլոր իրավունքի տեսակները փոխկապակցված են միմյանց հետ և կարելի է ասել, որ ընդհանուր հավասարությունը կաղված է ազատություններից։ Պետք է նշել, որ իրավապահ մարմինները պետք է հավասարապես պատժեն բոլորին անկախ պաշտոնից կամ կրթությունից, որը այս պարագայում անհավասարություն է, և խտրականություն է համարվում։ Ինձ համար շատ կարևոր է այն, որ ընդհանուր հավասարությունը մարդիկ գնահատում են նյութական ապահովվածությամբ, որը արգելվում է, և սրա համար օրինակ՝ դատավորին կարող է դատ հասնել։

Հոդված 29

Խտրականության արգելքը

Խտրականության արգելքը բնութագրվում է նրանով, որ անհատը կարող է մեկ այլ անձի նկատմամբ իրականացնել առանձնացված կամ տարբերակված վերաբերմումք, առանց բացատրության թե՛ ինչի՞ համար է տվյալ վերաբերմունքը։ Հիմնականում այն դրսևորվում է անհանդուրժող մարդկանց շրջանակներում, քանի որ նրանք չեն հանդուրժում այն մարդկանց որոնք ազգությամբ, կրոնով, սեռով, ռասայով կամ այլնի համար տարբերվում են իրենցից։ Խտրականության արգելքը էլի սահմանված է բոլորի համար և այն հիմնականում տեղի է ունենում երեխաների, պաշտոնյաների, հաշմանդամ մարդկանց կամ նման այլ մարդկանց հանդեպ կամ միջև։ 

Հոդված 30

Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը

Կանանց և տղամարդկանց իրավունքները օրենքներով սահմանված են և ամբողջ աշխարհում պետք է հավասար գնահատվեն և տղամարդկանց և կանանց կողմից։ Բոլոր վայրերում թե՛ աշխատանքի ընդունվելիս թե՛ ծառայության անցնելիս, աշխատավարձի, կամ այլ ոլորտների ուղղով՝ և տղամարդիկ և կանայք հավասար են իրենց հնարավորություններով հանդերձ։ Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը ոտնահարվում է հիմնականում ընտանիքներում՝ կնոջ և տղամարդու միջև։ Մյուս դեպքերում իրավահավասարությունները վերականգնվում են սահմանադրական օրենքներով։ Կամ օրինակ՝ ընտրություններում, քվյարկություններում կանայք և տղամարդիկ պետք է ունենան նույն նույն իրավահավասարությունները։

Добавить комментарий