Բակունց․ Խոնարհ Աղջիկը Վերլուծություն

Ակսել Բակունցի <<Խոնարհ Աղջիկը>> ինչ-որ գեղեցկություն ունի թաքցրած, և հյուսված է թաքնված սիրո հիման վրա։ Հերոսը հենց ուսուցիչն է, որը գյուղ էր եկել և բնակվում էր փոքրիկ մրով պատված տանը որը նման էր խրճիթի։ Դա Բակունցի համար մի ոգելից ու հրապուրիչ աշխարհ էր, որը վեհ էր դասում փորցելով վեր լուծել այնտեղ տեղի ունեցող իրավիճակները, իր հարցերին պատասխան գտնելով։ Սարերի հետևում թաքնված այդ հինավուրց ու խավարի մեջ կորած գյուղում թաքնված էր հայտնի մի կատարելություն, որը հենց Խոնարհի ու ուսուցչի սերն էր, որը երբեք չմիավորվեց, և գուցե նրանց ներքին աշխարհում դա միավորվել էր բոլորից թաքուն, բայց ոչ՛ այդպես չէր կարելի դրան կսազեր բացահայտումը, որը կգունավորեր նրանց անկեղծ ու համեստ սերը, բայց ավաղ դա այդպես չեղավ։ Ինձ թվում է՛ այստեղ հարցը վերաբերվում է ոչ միայն զմայլող Խոնարհի գեղեցկությանը կամ նրա հանդեպ լուռ ու մունջ տածած սիրուն՝ այլ հուշերի մեջ վերակենդանացող անցյալին ու մտովի վերապրվող կարոտին։ Այստեղ այն յուրահատկությունն էր շատ կարևոր, որ դա ո՛չ լուրջ սեր է եղել, ոչ էլ` անլուրջ խաղ, այլ լուռ համակրանք, գեղեցիկը տեսնելու իր շուրջ, իր էության մեջ ունենալու պահանջ։ Այստեղ Բակունցը բացահայտում է, որ միայն տարվել է Խոնարհի գեղեցկությամբ, ուրիշ ոչ մի բան, այստեղ Բակունցը միայն լրացնում էր գեղեցիկը տեսնելու իր բացը, բայց եթե դա թվար այնպիսի սեր, որը կարող էր ամեն ինչից վեր թռչել, հետևում թողնելով գյուղական քննադատություններն ու հալածանքները, ապա նրանք կլինեին այնպիսի սիրով լեցուն զույգ, որոնք կկարողանային իրենց սիրո ուժգնությամբ հաղթահարել գյուղական բոլոր արգելքներն ու վախի մեջ ապրու ցավը։ Խոնարհը հենց ինքը առիթ էր որն իր ներկայությամբ ոչ թե սիրային, այլ հոգեկան մտերմության զգացողություն է արթնացնում ուսուցչի մեջ, որը երբեք չէր զգացել, դա նրա առաջին և անհաղթահարելի զգացումն էր, որով պետք է կամ իրական կյանքում ապրեր կամ խեղտեր իր սրտի մեջ՝ հավետ։ Դա այն սերն էր, որ կարող էր դառնալ գյուղական մի բռնկուն սեր, բայց եղավ հակառակը, այն կորչեց չասված՝ չարտահայտված բառերի մեջ, որը խճճվեց նրա մտորումներով լեցուն սրտի մեջ և երբ հարմար առիթ ստեղծվեց այն արտահատելու համար, հետ նահանջեց, թաղվեց ավազի մեջ և էլ երբեք արևի լույս չտեսավ։ Դա մի գուցե սեր չէր՝ այլ ուղղակի գեղեցկությունով հարբած մի բան, կամ գուցե անցյալի կարոտի բացը լրացնելու մի բան, ոչ՛ դա ուղղակի հոգեկան մտերմություն էր, որը արտաքին սիրո չվերածվելով այդպես էլ թաքնված մնալով՝ ծովի ծոցում խորտակվեց։ Զգացմունքների չարտահայտման միակ պատճառը՝ գյուղի բարոյական օրենքների սահմաններում ամոթից չասվելու ու չբացահայտվելու մասն էր։ Սա ուղղակի հայացքների սիրո դրվագ էր, այլ ոչ՛ թե անկեղծ սեր, եթե նրանց սրտերը միահյուսվեր, գուցե թաքնված սերը պայթեր և դուրս գար սահմաններից, մագնիսի նման դիպչեր և էլ երբեք չպոկվեր։ Սակայն լուռ մնաց և սև ամպերի մեջ կորչեց։ Այստեղ սիրով լեցուն մնաց միայն մթնոլորտը։ Ստեղծվել էր նաև նոր առիթ հանդիպման համար, երբ աղջկա հայրը ճաշի հրավեր է ուղարկում ուսուցչին։ Բայց ամեն ինչ ընթանում էր  լռության մեջ։ Նրանց հանդիպումն ու բաժանումը նման են իրար՝ անխոս, իրարից հեռու կամ տենչալի կարոտով։ Բակունցը բացի սիրային այս պատմությունից բացահայտում է առանձին մի ճյուղ՝ որը հենց մթնաձորյան գյուղն էր ու այնտեղով վեր սլացող կյանքը։ Գուցե սերը մնաց գաղտնի այդ վայրի ու հնադարյան աշխարհում կատարված հոգեկան ողբերգությունների պատճառով, որոնք առաջանում են բնության, կենցաղային կամ այլ պատճառներով պարտադրած հավիտենական ներփակվածությունից ու լռությունից։ Իսկ ինչ վերաբերվում է Խոնարհի սիրուն՝ նա սիրում էր ուսուցչին բայց ամեն անգամ գլուխը կախելով նայում էր նրա հետևից, ամոթի զգացումը հոգու խորքում, դառնագին անրձունքները աչքերին, սիրո ծարավը սրտում՝ այդպես էլ թաքցրված մնաց և սիրո ներաշխարհը անդունդի եզրին հասավ։ Գուցե Խոնարհը հոգու խորքում լաց էր լինում և հոգու վերքերը գնալով խորանում էին, բայց գյուղը վեր դասեց իր սիրուց և մի գուցե նրա սրտում դա անմահացավ։ Բակունցը ցույց տվեց, որ մարդկային երջանկությունը, Խոնարհի գեղեցկությունը կործանվեց մի ակնթարթում, կործանվեց մթության մեջ անվերապահորեն։ Խոնարհի գեղեցկությունը հավասարվեց հողին, չէ որ նրա գեղեցկությունը պահված էր իր սիրու համար, բայց խորտակումից հետո դա էլ պետք չէր։ Այստեղ ականատես եղանք աղջկա ճակատագրի կտրուկ բացասականությանը ու բառերն ու խոսքերը ավելորդ դարձան։

Добавить комментарий