Տարվա ամփոփիչ հաշվետվություն

Այս չորս ամիսների ընդացքում իմ ձեռքբերումները անսահման էին։ Կարողացա նոր կյանք մտնել՝ քոլեջ, նոր շրջապատ, նոր ընկերներ, նոր արշավներ՝ կուրսեցիների հետ միասին։ Ձեռքբերումներս շատ մեծ էին դասերի առումով, քանի որ շատ բան սովորեցի և կարողացա հաղթահարել բոլոր դժվարությունները և սովորածս կարողացա գործածել առօրյաում։ Ուսումնական պարապմունքներս բոլորն էլ հաճելի ընդացքներ են ունենում, սովորում ենք այն աշխատանքների հմտությունը, որը թերի էր ստացվում, ավելի մատչելի դառնալով մեր քայլերի մեջ, մենք կարողանում ենք առանց վախի խոսել, պատմել այդ ամենի մասին՝ մեծ ոգևորությամբ և ի վերջո դրանք կիրառել որտեղ, որ անհրաժեշտ է։ Երբ սկսվել էր քոլեջում  պաշտպանիչ ցանցերի պատրաստման փուլը, որը պետք է ուղղարկվեր զինվորներին ես իմ ջանքերը ներդրած հյուսում էի և ավարտին հասցնում։ Չէ՞ որ մեր կյանքերի ապահովվումը կայանում է հենց նրանց ջանքերի շնորհիվ։ Ուսումնական բլոգումս ավելի քան 221 նյութ ունեմ հրատարակած, այնտեղ ոչ միայն դասերս եմ կատարում, այլ կյանքիցս մի-մի հատված տարբեր ոլորտներում պատմում, գրում և խոսում։ Այստեղ ցույց եմ տալիս ինձ համար ամենակարևոր նյութերի հղումները, Բակունցի՝ <<Խոնարհ Աղջիկը>> պատմվածքի վերլուծությունը, ինչու՞ հենց սա, քանի որ այն ես ամբողջովին կարողացա հասկանալ և վեր լուծել։ Երկրորդ կարևոր նյութը՝ դա վերաբերվում է հասարակագիտությանն ու հայոց պատմությանը, քանի որ  այդ առարկաները մի ուրիշ աշխարհ են ինձ համար։ Այդտեղից ինձ համար մեծ նշանակություն ունի՝ <<Մարդու իրավունքները>> այն վերլուծել ինձ համար դժվար չէր, քանի որ ամեն հարց՝ ինչ կապված է հասարակագիտության հետ, ես ունեմ բոլորի պաատասխանները։ Իսկ հայոց պատմության ոլորտում, քանի որ տարվա կեսը ամփոփել ենք, ես շատ ուշադրություն դարձրեցի <<Թագավորություններին>>։Ինձ համար առավել էր նաև <<Ազգային ազատագրական շարժումը>>՝ 1988 թվականին։ Ինձ համար գեղեցիկ  և հաճելի քննարկումներ ու գրառումներ է ստացվում <<Ընտանեկան ֆիլմադարանի>> ոլորտում։ Առաջին շրջանի իմ կատարած աշխատանքը թերի կգնահատեմ, քանի որ մաթեմաթիկայի ոլորտում ես շատ վատ եմ, և չեմ կարողանում ուղղակի կողքով անցնել, բայց փորձերս էլ ապարդյուն են թվում, միգուցե դա իմը չէ՛ և դա է խնդիրը, որ մաթեմաթիկայի հետ կապված հարցերը ինձ մոտ չեն կենտրոնացվում։ Ես միայն գիտեմ, որ իմը՛ իմ ամբողջ կյանքի ուղղեկից ոլորտները միշտ լինելու են հայոց պատմությունն ու հասարակագիտությունը։  Քոլեջից ամեն օր ես ստանում եմ ամենակարևորը՝ գիտելիքներ, որոնք յուրահատուկ են միայն մեր քոլեջին և երկրորդական՝ կարողանում եմ քոլեջի շբումը յուրացնելով, ազատ արտահայտել իմ խոսքը։ Իսկ քոլեջում իմ ունեցած հիշարժան և կարևորագույն օրերը շատ-շատ են՝ առաջին ամենակարևորներըը՝ իմ ծանոթությունները Մարիամ Մխիթարյանի և Մարիամ Քալանթարյանի հետ։ Երկրորդականները՝ պաշտպանիչ ցանցերի հյուսման օրերը, արշավների բոլոր օրերը,  ֆիլմադարանի քննարկման օրերը, ագարակում կենդանիների հետ ունեցած շբման օրերը և մնանատիպ շատ- շատ հիշարժան օրեր։ Ճամփորդությունները ամենից ուրախն ու հետաքրքիրն են անցնում, քանի որ տվյալ տեղավայրերի հետ կապված ինչ տեղեկություններ մենք չգիտեինք՝ յուրացնում ենք և էլ չենք մոռանում։ Նաև հաճելի շբումներ ենք ունենում ուսուցիչների հետ, կարողանում ենք ճանաչել մեկս մյուսին ավելի մոտիկից և այլն։ Հարցադրումներ շատ ունեմ, բայց դա ընդհանուր բացահայտել չեմ կարող, իսկ առաջարկներ հիմա չկան, իսկ ընդացքում կարող է առաջանալ։ Հաճախումների-բացակայությունների-բացթողումներ որին մասնակցել եմ՝ չեմ ունեցել, քանի որ լիարժեք ունեցել եմ իմ մասնակցությունը և մասնակցել համարել եմ իմ պարտականությունը։ Բլոգումս յուրաքանչյուր բաժինների նյութերի առկայությունը դրական է, քանի որ բոլոր աշխատանքները իմ չափով կատարում եմ, հիմա ձեզ եմ ներկայացնում կարևորագույն բաժիններիս հղումները՝ աշխարհագրություն, հանրահաշիվ, երկրաչափություն, հայոց պատմություն, հասարակագիտություն, կենսաբանություն, էկոլոգիա, ֆիլմադարան, գրականություն, հայոց լեզու, իսպաներեն, ռուսերեն և այլն։ Քոլեջում կատարել եմ հիգենիկ միջավայրին բնորոշ աշխատանքներ, մշակել եմ քոլեջի ներսում գտնվող ծաղիկները, խնամքով ազատել թորշնած մասերից և այլն։ Նախագծերի մասնակցություն ունեցել եմ և անահատական աշխատանքներ փորձել եմ ու փորձիս հետ միասին արդյունք ունեցել։ Կարգապահական կանոնների խախտում չեմ ունեցել, ինձ թնում է ընդացքում էլ չեմ ունենա։ Առաջադիմություններ ունեմ՝ հասարակագիտության, էկոլոգիայի և նման տիպի ոլորտների ուղղով։ Ամենակարևորը մասնակցություն ունեցա մեր ցուցահանդես վաճառքին, որի հասույթը նվիրելու էինք զինվորների հիմնադրամին։ Մի խոսքով այս ամենը ինչի ես մասնակցել եմ, ունեցել են իրենց դրական կողմերը և շատ ուրախ եմ, որ շարունակում եմ տարբեր բաներին իմ մասնակցությունը։ Ամենից կարևորը նորանոր գիտելիքների ուղեկցությամբ։

 

Добавить комментарий