Հունվարյան ստուգատեսների ամբողջական ամփոփում՝ հաշվետվություն

Այս ամիսների ընդացքում՝ մենք ունեցանք բազում աշխատանքներ, որոնք պատվով կատարեցինք։ Աշխատանքների հետ միասին ունեցանք տարբեր մարզական, մասնագիտական խաղեր, տարբեր ուսուցողական քննարկումներ, մասնագիտական, ազգային ճամփորդություններ, մի խոսքով հաճելի ամիսներ անցկացրեցինք, որոնցից շատ-շատ դասեր քաղեցինք և շատ բան սովորեցինք՝ իհարկե դասախոսների միջնորդությամբ, նրանց օգնությամբ։ Դեկտեմբերին մենք ունեցանք կարևոր առաջադրանքներ, որոնցից մեկը՝ պիտի ներկայացնեինք թե՛ ինչ՞ ավանդական ուտեստ ենք դնում մեր ամանորյա սեղանին։ Այն ամենը՝ ինչ ամանորին լինում է մեր սեղանին, ներկայացրել եմ փոքրիկ պատումի տեսքով, որի ամբողջական տարբերակը կարող էք գտնել այստեղ՝ հղում։ Ունեցանք մասնագիտական՝ ուսուցողական խաղեր երեխաների հետ, նրանց հետ իրականացրեցինք այնպիսի խաղեր, որոնք մարզում էին նրանց մկանները, զարգացնում էին նրանց գույների ճանաչողականությունը և այլն, ամբողջական տարբերակին կարող էք ծանոթանալ այստեղ՝ առաջին հղում, երկրորդ հղում։ Մասնակցություն եմ ունեցել բնագիտական ստուգատեսին, այն մի յուրահատուկ նախագիծ էր ինձ համար, ոգեշնչված կատարեցի, արդյունքներս մեծ էին։ Կատարածս ասխատաքներին կարող էք ծանոթանալ այստեղ՝ հղում։ Իրականացրել եմ սեփական դիջիթեքս, որը հաջող ավարտ ունեցավ և բոլորը շատ գոհ էին ու ոգեվորված։ Դիջիթեքս երազների և հեքիաթների մասին էր, թե որտեղի՞ց են առաջանում դրանք, ինչ նշանակություն ունեն և այլն։ Դիջիթեքս այնքան հաջող անցավ, որ որոշել եմ մեկ անգամ էլ կազմակերպել, նախագիծը՝ այստեղ։ Մասնակցություն եմ ունեցել՝  առողջ սնունդ-քննարկմանը, որը հետաքրքիր դիջիթեք էր և անցկացնում էին 1-1 կուրսի՝ Անուշ Հարությունյանը և Հրաչուհի Մանվելյանը, գրառման հղումը՝ այստեղ։ Այս ամիս դիջիթեքների անցկացումները շատ-շատ էին, որին հասցրել մասնակցել եմ և դժգոհություն չեմ ունեցել, մասնակցել եմ նաև Թամարա Մանուկյանի դիջիթեքին, որը նվրված էր անիմեներին՝ հղումը։ Այն անցավ հիանալի, քննարկեցինք թե ինչ՞ է անիմեն, որ տարածաշրջանից է սկիզբ առել և ինչքանո՞վ է տարածված Հայաստանում, մեզ էին միացել նաև միջին դպրոցի աշակերտները նրանց հետ շատ լավ անցավ։ Մեր քոլեջում շատ են ավանդական ծիսակատարություններին նվիրված նախագծերը, տոները՝ ինչպես նաև ճանապարհորդությունները։ Մասնակցել եմ լավաշթխիկի ծեսին, որը իրականացվեց մեր ագարակում, շատ հաճելի և հետաքրքիր անցավ՝ հղում։ Կենսաբանությունից ևս իրականացրեցինք մասնագիտական նախագիծ, այն կաթնաթթվային բակտերիաների մասին էր, և փորձեցինք տան պայմաններում մածուն պատրաստել։ Մարզական ստուգատեսները ամենահետաքրքիրն եղան, այցելեցինք սահադաշտ, ունեցանք հաճելի օր։ Ձնախաղեր խաղացինք համակուրսեցիներով, սահնակներով իջնում էինք սառույցների վրայով, զվարճանում և այլն։ Այս ամիսների ընդացքում սիրելի ֆիլմադարան բաջինը իմ ամենասիրելին է, քանի որ դիտում ենք ֆիլմեր, քննարկում, վերլուծում և պատմում ամենահետաքրքիր և սիրելի հատվածները, դրա ամբողջական տարբերակը՝ այստեղ։ Դիջիթեքյան քննարկումներ էնք ունեցել մաթեմատիկայից, որոնք վարել էնք՝ ընկեր Ելենայի հետ։ Դրանք նվիրված էին՝ բանկային համակարգերին, ավանդներին, ՀՀ ԿԲ և Համահայկական բանկերին, քննարկումները անցկացրել ենք երկու անգամ, որը տեղի է ունեցել բանկային աշխատակիցներից մեկի կամ մասնագետների հետ միասին։ Հղումները՝ Բանկերի մասին քննարկում, Բանկային ավանդների քննարկում, ՀՀ ԿԲ և Համահայկական բանկ- քննարկում, Քննարկում բանկային համակարգի մասին։ Ռուսաց լեզվից ունեցել ենք մասնագիտական բազմաթիվ ճամփորդություններ, նվիրված ռուս հայտնի անձանց, ունեցել ենք նաև պոեզիայի քննարկում։ Հասարակագիտությունից, քանի որ մենք սովորել և ուսումնասիրել էինք <<Երեխաների իրավունքները>>, ունեցանք դիջիթեքյան քննարկում մասնագետների մասնակցությամբ, իհարկե՝ ընկեր Էլյաի գլխավորությամբ։ Մի խոսքով այս ամիսները անցան շատ հաճելի և դժվարին, բայց հաղթահարելի, քանի որ իմ սիրելի դասախոսները ամեն կերպ մեր կողքին էին լինում և ամեն հարցում մեզ աջակցում էին։ Ավանդական գաթա թխելու, սովորելու, յուրացնելու նպատակով պիտի համակուրսեցիները այցելեին մեր տուն և մայրս պատրաստեր գաթան, նաև այցելելու էինք Աշտարակի շրջանի բոլոր եկեղեցիները՝ հղում։ Պատվելի Թամարի հետ իրականացրել էնք բառբառներին նվիրված նախագծեր, որոնք ուսուցողական և մասնագիտական են եղել և մեր սովորածը փոխանցել էնք մեր դպրոցների աշակերտներին, որոնք ևս կարողացան յուրացնել շատ հեշտ, հղումը՝ այստեղ։

Լավաշթխիկի և հացթխիկի մասնակցում

Այսօր՝ բոլոր կուրսեցիներով այցելեցինք ագարակ, որտեղ պիտի հաց թխեինք։ Մենք մեզ հետ վերցրել էինք հասունացած խմոր և թխելու համար բոլոր անհրաժեշտ իրերը։ Երբ հասանք ագարակ, այդտեղ տեսանք փոքրիկ թոնրատուն, որով և հացը պիտի թխեինք։ Հարմար տեղավորվեցինք՝ ծանոթացանք տարածքին, կենդանիներին սիրեցինք, նկարվեցինք, իսկ հետո՝ անցանք գործի, կրակը վառած էր ամեն ինչը պատրաստ։ Մեզ օգնում էր ագարակի խոհարարը, մենք բոլորս խմորը գրթնակում և կլոր բացում էինք, որից հետո՝ տալիս էինք խոհարարին, իսկ նա ձեռքով թափահարում՝ հետո մցնում էր թոնիր, որից մի երկու րոպե անց հանում էինք և մեր հացը պատրաստ էր։ Եվ այդպես շարունակ մինչև վերջ, վերջում մի քանի հատիկ փոքրիկ բոքոնիկներ թխեցինք, համտեսեցինք՝ շատ համեղ էր ստացվել մեր հացը։ Ընդացքում երգում էինք ընկեր Մարինեի հետ և մի կողմից էլ պատրաստում։ Կարելի է ասել, որ թոնրում էր թխվել հացը, հենց այդ պատճառով էլ համեղ էր և յուրահատուկ։ Այդ ամենը պատրաստվում էր Մեդիա-ուրբաթի համար, միասին ավանդական երգեր՝ երգելու, պարելու հետ միասին, որը իրականացնելու էինք մեր դպրոցի աշակերտների հետ համատեղ։

Շրջագայություն՝ դեպի Աշտարակի շրջանի բոլոր եկեղեցիները

Այսօր մենք այցելելու էինք՝  Արագածոտնի մարզի Աշտարակ  քաղաք,  այցելություն Կարմրավոր (7-րդ դար), Սպիտակավոր (5-6-րդ դար)  և Ծիրանավոր (5-6-րդ դար) եկեղեցիներ, Աշտարակի հին կամուրջ, Մուղնու Սուրբ Գևորգ (13-րդ դար), Կարբիի Սուրբ Աստվածածին (17-րդ դար) եկեղեցիներ՝ որտեղ և ապրում եմ ես, և այդտեղից էլ պիտի միանայի բոլորին,  Օհանավանք( 4-13-րդ դար) և քայլք  դեպի Քասախի զառիվեր կիրճում գտնվող քարանձավ։ Այդ ամենին ես պիտի միանայի մեր գյուղից՝ Կարբիից։ Ժամը 12:00-ի շրջանակներում համակուրսեցիներս և իմ սիրելի՝ ընկեր Նելլին ու պատվելի Թամարը հասան մեր գյուղ՝ Սուրբ Մարիամ եկեղեցու մոտ և ես միացա իրենց, միասին շրջեցինք եկեղեցում։ Առաջ շարժվեցինք դեպի Օհանավանք, այնտեղ ինչպես և խոսք էի տվել՝ բոլորին ցույց տվեցի և ուղեկցեցի դեպի հին պատմություն ունեցող քարանձավը, որը բոլորին շատ հետաքրքրեց և մի պահ զարմանալի թվաց։ Հնում երբ Լենկթեմուրը պատերազմ է սկսել հայերի դեմ, այդ քարանձավում հավագվել էին մի խումբ կանայք փախչելու և թաքնվելու նպատակով, որտեղ աղավնի են դարձել և թռչել դեպի երկինք՝ կապույտ մոլորակը։Երբ հասանք Օհանավանք՝ այնտեղ անցավ մեր ամենահաճելի դրվագները՝ նրանով, որ բոլորս միմյանց օգնելով իջանք քարանձավ, այտեղ պատմեցի իմ պատմությունը քարանձավի հետ կապված, տեսան եկեղեցում կառուցված հին պատմություն ունեցող քարերը, պարերի վրա պորագրված նախշերը, որոնք և համաձուլված են եկեղեցու պատերին։ Օհանավանքում համտեսեցինք մայրիկիս պատրստած ավանդական գաթան, որը շատ սիրվեց բոլորի կողմից և շնորհակալությունները շատ էին։ Գաթայի մեջ թաքցրել էինք մետաղադրամ, որը գտնողը կլիներ այս տարվա հաջողակը, և այն բաջին հասավ՝ Ռոզա Փուրթոյանին։ Մի խոսքով ունեցանք շատ հաճելի օր, որը անմոռանալի է։ Հուսով եմ միասին էլի կունենանք երկարատև ճամփորդություններ և այս մեկի նման կանցնի շատ հետաքրքիր և լեփլեցուն։

ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…

Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

 

Սարի ետևում շողերը մեռան.
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.
Տխուր երեկոն զարկել է վրան.
— Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։
Խորհրդավոր է երկինքն երազուն.
Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ.
Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում.
—Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։
Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին,
Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս.
Սև տագնապները իմ սիրտը լցրին.
— Արդյոք ո՞ւր ես դու, իմ անուշ երազ։
Սիրտ իմ, այդ ո՞ւմն ես դու իզուր կանչում,
Տե՛ս՝ գիշերն անցավ, աստղերը մեռան,
Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն,
Կարոտիդ կանչը չի հասնի նրան…

Բանկերի մասին քննարկում

Այսօր մենք քննարկում ունեցանք՝ Սերգեյ Քոսյանի հետ, նա մեզ տվեց այն բոլոր հարցերի պատասխանները, որոնք մեզ հետաքրքրում էին։ Ունեցանք երկարատև քննարկում, նա մեզ ներկայացրեց՝ ավանդների, բանկային համակարգերի, Կենտրոնական բանկի, բանկային հաճախորդների, ֆինանսական համակարգի և այլնի մասին։ Քննարկմանը մասնակցում էին համակուրսեցիները, ընկեր Ելենան և ընկեր Նելլին։ Ամբողջովին յուրացրեցինք թե ինչ՞ է բանկային համակարգը, ինչ՞ է այսպես կոչված սև ցուցակը։ Քննարկումից կարելի է եզրակացնել, որ բանկային համակարգը բարդ կառուցվածք ունեցող մի կծիկի է նման, որը հասկանալ, որին տիրապետել այդքան էլ հեշտ չէ։ Առանց բանկերի գործունեության հասարակությունը, թերի կլինի՝ ոչ միայն հասարակությունը այլ նաև բոլոր բիզնեսմենները, գործակալությունները և այլն, քանի որ հենց նրանց շնորհիվ է ֆինանսավորման հարցը լուծվում, իսկ հետո գումարի ամբողջ հասույթը կամաց-կամաց հետ վերադարձվում։ Ինչո՞վ է կարևոր բանկը՝ նրանով, որ մարդ երբ կարիք է ունենում մեծ գումարի հետ կապված ինչ-որ բանի, դրան հասնում է բանկի գումարով, հետո հետ վերադարձնում որոշ պայմաններով և հաստատված օրենքներով։

На улице

Я студент. Меня зовут Джемма . Я приехал из села Карби . А
это мой друг Иза . Он приехал из Аштарака . Я учусь в
колледже. Иза тоже учится в колледже .
Сейчас я и Иза  живём в городе Аштараке. Аштарак — это армянский город.

Он не очень большой, но зелёный и красивый. Я люблю
маленькие улицы, реку Аракс , центр и, конечно, наш колледж и дом  .
Я люблю ходить в кинотеатр “Дружба”. Кинотеатр находится
на проспекте Тараса Шевченко. Преподаватель рассказывал, что
Тарас Шевченко — это известный
украинский поэт. В центре есть
памятник Шевченко. Я и мои друзья
видели его. Это очень большой и
красивый монумент. Там всегда лежат
цветы.
Вот наша остановка. Мы ждём
троллейбус. Мы хотим возвращаться в домой.

Ես ուսանող եմ։ Իմ անունը Ջեմմա է։ Ես եկել եմ Կարբի գյուղից։ Իսկ սա իմ ընկերուհի Իզան է։ Նա եկել է Աշտարակից։ Ես սովորում եմ քոլեջում։ Իզան նույնպես սովորում է քոլեջում։ Հիմա ես ու Իզան ապրում ենք Աշտարակ քաղաքում։ Աշտարակը հայկական քաղաք է։ Այն այդքան մեծ չէ, այլ կանաչ ու գեղեցիկ է։ Ես սիրում եմ փոքր փողոցները, Արաքս գետը, կենտրոնն ու, իհարկե, մեր քոլեջն ու տունը։ Ես սիրում եմ գնալ ,,Ընկերություն,, կինոթատրոն։ Կինոթատրոնը գտնվում է Տարասա Շևչենկոյի պրոսպեկտում։ Դասախոսը պատմել է, որ Տարասա Շևչենկոն ուկրաինացի բանաստեղծ է։ Կենտրոնում Տարասա Շևչենկոյի արձանն է։ Ես ու իմ ընկերները տեսել ենք այն։ Այն շատ մեծ ու գեղեցիկ հուշարձան է։ Այնտեղ ծաղիկներ կան։ Սա մեր կանգառն է։ Մենք սպասում ենք տրոյլեբուսին։ Մենք ուզում ենք գնալ տուն:

 

Երեխաների իրավունքներին վերաբերող կարևորագույն՝ հարցեր

1. Արդյոք՞ երեխաները պետք է՛ հենվեն մեծահասակների վրա՝ ստանալու համար այն հոգատարությունն ու ուղղորդումը, որ անհրաժեշտ է իրենց՝ դեպի անկախության տանող ճանապարհին:

2. Երեխաներին հաշվի չառնող անհեռատես քաղաքականություն մշակելը արդյոք՞ բացասաբար է անդրադառնում հասարակության բոլոր անդամների ապագայի վրա՝ և ինչ՞ քայլերի կարող է հանգեցնել:

3. Վաղ տարիքում երեխաների ապրած իրադարձությունները արդյոք կարո՞ղ են էական ազդեցություն ունենալ նրա հետագա զարգացման վրա՝ հայտնել դրա մանրամասները:

4. Ինչպե՞ս կարելի է ճանաչել ու պաշտպանել երեխաների հավասար իրավունքները:

5. Արդյոք՝ կարելի՞ է հարգել յուրաքանչյուր երեխայի տեսակետը:

Արշակունիների արքայատուն-Տնային աշխատանք

Արշակունիների թագավորություն, 66-428 թվականներին գոյություն ունեցած հայկական թագավորություն, որի մայրաքաղաքներ են եղել Արտաշատը, Վաղարշապատը և Դվինը։ Այս թագավորությունում իշխող Արշակունիները ազգակցական կապեր են ունեցել Պարսկաստանում, Աղվանքում, Ատրպատականում, Վիրքում իշխող Արշակունիների հետ։ Թագավորությունը հիմնադրելու համար հայ-պարթևական ուժերը տարիներ շարունակ պատերազմել են հռոմեացիների դեմ․ այդ պատերազմը հայտնի է Տասնամյա պատերազմ անվամբ։ Տրդատ Ա-ի (66-88թթ․) գահակալման ժամանակաշրջանում կառուցվել է Գառնիի հեթանոսական տաճարը, պատերազմ է վարել ալանների դեմ։  Նրան հաջորդել է Սանատրուկը (88-110 թթ․), որը կառուցել է Մծուրք քաղաքը։ Արիանոսը նրա մասին պատմելիս նշում է, որ նա միջահասակ արքա էր, որը կատարում էր մեծ գործեր։ Նրանից հետո գահի համար պայքար է ծավալվել, որը վերջապես լուծվել է 117 թվականին, երբ գահ է բարձրացել Վաղարշ Ա-ն (117-140 թթ․)։ Նրա օրոք Շրեշ բլրի վրա գտնվող Վարդգեսավան ավանը այնքան է զարգացել, որ Վաղարշը այդ քաղաքը պարսպապատել և իր անունով կոչել է Վաղարշապատ։  Վաղարշի մահը առիթ է դարձել հռոմեացիների համար, որպեսզի հայոց գահին բազմեցնեն սեփական թեկնածուին՝ Սոհեմոսին, որը հեռավոր ազգակցական կապ ուներ Արշակունիների հետ և Հռոմի ծերակույտի անդամ էր։ Սոհեմոսը գահակալել է 2 շրջանով՝ 140-161 թթ․ և 164-185 թթ․։ 161 թվականին պարսիկներն հաջողվել է հայոց գահին բարձրացնել Բակուր Արշակունուն, որը սակայն մի քանի տարի անց՝ 163 թվականին գահընկեց է արվել և գերեվարվել Հռոմ։ 185 թվականին Արշակունյաց գահը հանձնվել է Վաղարշ Բ-ին, որը հզոր դիվանագետ և քաղաքական գործիչ էր։ Նա կարողացել է հռոմեական գահի համար պայքարող երկու թեկնածուների միջև չեզոքություն պահպանել և վտանգի տակ չդնել երկրի անկախությունը։ Այս թագավորի օրոք Արշակունյաց թագավորության գահն սկսել է անցնել հորից ավագ որդուն՝ ժառանգաբար։ Նրա մահից հետո՝ 198 թվականին գահն անցել է որդուն՝ Խոսրով Ա-ին (198-215 թթ․), որը հոր մահվան համար վրեժխնդիր է եղել լեռնացիներից, որոնց հետ պատերազմի ժամանակ զոհվել էր Վաղարշ Բ-ն։ Վաղարշը դավադրաբար սպանվել է Հռոմի Կարակալա կայսեր կողմից։ Գահն անցնել է Տրդատ Ա-ին, որը գահակալել է 216-252 թվականներին։ Նրա օրոք Արշակունյաց թագավորությունը նորից հզորացել է։ 226 թվականին Պարսկաստանում տեղի է ունեցած հեղաշրջման ժամանակ այնտեղ իշխող Արշակունիները, որոնք բարեկամ էին հայ Արշակունիներին, զրկվել են իշխանությունից, և իշխանությունն անցել է Սասանյան պարսիկներին։ Նրանց օգնելու համար նույն թվականին Տրդատ Բ-ն արշավել է Տիզբոն և հաղթանակ տարել պարսիկների նկատմամբ, սակայն դա չի փրկել պարթև արշակունիներին։ Ի վերջո 252 թվականին պարսիկների ճնշման տակ Տրդատ Բ-ն հեռացել է Հռոմեական կայսրություն։ Տրդատ Բ-ի մահից հետո Հայաստանում իշխում էր Արտավազդը, որին հաջորդում է Խոսրով Բ-ն։ Հենց նրա սպանությունից հետո էլ Հայաստանում սկսվել է «ժամանակ անիշխանության», որը տևել է շուրջ 26 տարի։ Այս ընթացքում պարսիկները Հայաստանում գահ են բարձրացրել պարսկական գահի թագաժառանգներին։

287 թվականին Հռոմից վերադարձել է Խոսրով Բ-ի որդին՝ Տրդատ Գ Մեծը, որը կարողացել է 298 թվականին Մծբինի պայմանագրով վերջնականապես հաստատվել հայոց գահին։ Նրա օրոք՝ 301 թվականին Հայաստանը քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն։ Նա գահակալել է մինչև 330 թվականը, որից հետո գահն անցել է Խոսրով Կոտակին, որը հայտնի է իր տնկած առաջին արհեստական անտառներով․ այդ անտառը ներկայումս կրում է նրա անունը՝ Խոսրովի անտառ։ Խոսրովը կառուցել է Դվինը և դիմակայել պարսիկների մի շարք ոտնձգումների։ Խոսրովից (330-338 թթ․) հետո գահին է բազմել Տիրանը (338-350 թթ․): Նա դեռևս հեթանոսական սովորություններով ապրող արքա էր, ինչի պատճառով էլ սրվել են արքայի և Հուսիկ կաթողիկոսի հարաբերությունները։ Այս ամենը պատճառ է դարձել, որ Հուսիկ Ա կաթողիկոսն արքայի հրամանով սպանվի։ Ի վերջո Տիրանը կուրացվել է պարսիկ արքայի կողմից և գահը թողել իր որդուն՝ Արշակ Բ-ին, որը դարձել է Արշակունիների թագավորության ամենանշանավոր արքաներից մեկը։ Նա տարիներ շարունակ դիմակայել է պարսիկների արշավանքներին, սակայն ի վերջո պարսից արքա Շապուհ Բ Երկարակյացի կողմից խաբվելով՝ գնացել է Տիզբոն և նետվել Անհուշ բերդ։ Այս ժամանակ Հռոմից Հայաստան է վերադարձել երիտասարդ արքա Պապը, որը վերականգնել է Հայաստանի անկախությունը և իշխել 370-374 թվականներին։ Նա 371 թվականին հաղթանակ է տարել Ձիրավի ճակատամարտում, ապա մի շարք բարեփոխումներ սկսել, որոնց թվում էր նաև եկեղեցական հողերի կրճատումը։ 374 թվականին նա դավադրության զոհ է դարձել։ Նրանից հետո Արշակունիների թագավորությունը սկսել է թուլանալ։ Միմյանց հաջորդել են թույլ արքաներ՝ Վարազդատ, Արշակ Գ, Խոսրով Դ, որոնց թագավորության ժամանակաշրջանում՝ 387 թվականին տեղի է ունեցել Հայաստանի առաջին բաժանումը Հռոմի և Պարսկաստանի միջև։ 405 թվականին՝ Վռամշապուհ արքայի գահակալման շրջանում, տեղի է ունեցել ազգահպահպան նշանակություն ունեցող մի գյուտ՝ Մեսրոպ Մաշտոցի կողմից ստեղծվել են հայոց գրերը։ Ի վերջո Արշակունիների թագավորությունը վերջնականապես անկում է ապրել Արտաշես Դ-ի օրոք՝ 428 թվականին։

Արշակունիների թագավորության արքաների կառավարման թվականները կատարած քայլերը

Արքա Գահակալման ժամանակաշրջան Որոշ քայլեր
Տրդատ Ա Tiridates.jpg 52 թվականից, պաշտոնապես՝ 66 — 88 թվականներ Պարթևաց Արշակունի արքա Վոնոն Բ–ի որդին, Պարթևաստանի թագավոր Վաղարշ Ա–ի եղբայրը։ Գահ է բարձրացել հայկական ավագանու աջակցությամբ։
Սանատրուկ Sanatruk and Avde after three days in snow storm.jpg 88 — 110 թվականներ Հաջորդել է հորը՝ Տրդատ Ա արքային։ Ըստ Մովսես Խորենացու` Սանատրուկը 91 թվականին արշավել է Աբգար Զ թագավորի (71-91) դեմ և գրավել ու Մեծ Հայքին է միավորել Օսրոյենե–Եդեսիայի թագավորությունը։ Ըստ հունահռոմեական պատմիչների` Սանատրուկը տիրել է նաև Ասորիքի մի մասին։
Աշխադար 110 — 113 թվականներ Հաջորդը՝ Տրդատ Ա–ի, որդին՝ Պարթևաստանի Բակուր II թագավորի։ Գահ է բարձրացել Հռոմի և Պարթևաստանի փոխհամաձայնությամբ։
Պարթամասիր 113 — 114 թվականներ Պարթև Արշակունի արքա Բակուր II որդին։ Առանց Հռոմի գիտության, Պարթամասիրին գահ է բարձրացրել Պարթևաց Խոսրով թագավորը՝ գահընկեց անելով նրա ավագ եղբայր Աշխադարին։
Վաղարշ Ա 117 — 144 թվականներ Սանատրուկ թագավորի որդին։ 116 թվականի ամռանը գլխավորելով հռոմեական նվաճողների դեմ հայերի ազատագրական պայքարը` վերականգնել է երկրի անկախությունը և Պարթևաց Խոսրով Ա արքայի աջակցությամբ հռչակվել Մեծ Հայքի թագավոր։ Նրա գահակալման տարիներն ընթացել են խաղաղությամբ և շինարարական աշխատանքներով։ Ըստ Մովսես Խորենացու` Վաղարշը վերակառուցել է հին Վարդգեսավանը և իր անունով կոչել Վաղարշապատ քաղաքը, այժմ՝ Էջմիածին։ Վաղարշին գահընկեց է արել Հռոմի Անտոնինոս Պիոս կայսրը՝ Մեծ Հայքի թագավոր կարգելով Սոհեմոսին։
Սոհեմոս Antoninus Pius Æ Sestertius 84001035.jpg 144 — 161 թվականներ Հայոց գահը ստացվել է Անտոնինոս Պիոսից՝ հաջորդելով գահընկեց Վաղարշ Ա–ին։ Սոհեմոսի գահակալումը դիտելով Հռանդեայի պայմանագրի խախտում, 161 թվականին Անտոնինոս Պիոսի մահից հետո պարթևական զորքերը մտել են Մեծ Հայք, տապալել Սոհեմոսին և գահ բարձրացրել Բակուր Ա Արշակունուն։ Սոհեմոսը ապաստանել է Հռոմում, այնտեղ ընտրվել ծերակույտի անդամ։
Բակուր Ա 161 — 162 թվականներ Գահ է բարձրացել Պարթևաց Վաղարշ III թագավորի աջակցությամբ` հռոմեական դրածո Սոհեմոս թագավորի տապալումից հետո։ Բակուրի մասին տեղեկությունները կցկտուր են։ Հռոմեական զորավար Ստատիոս Պրիսկոսը համառ կռիվներով գրավել է Արտաշատը և ձերբակալել Բակուրին։
Վաղարշ Բ 186 – 198 թվականներ Ենթադրվում է, որ Վաղարշ Ա–ի սերնդից էր։ Հռոմի դրածո Սոհեմոսի մահից հետո օգտվելով կայսրության ներքին գահակալական կռիվներից` Վաղարշ Բ-ն երկրից դուրս է քշել հռոմեական կայազորը և հռչակվել Մեծ Հայքի թագավոր։ 193 թվականին Վաղարշ Բ հրաժարվել է օգնել Հռոմի արևելյան զորքերի հրամանատար և կայսերական գահի հավակնորդ Նիգերոսին, իսկ վերջինիս պարտությունից հետո բանակցել Սեպտիմիոս Սևերոս կայսեր հետ և կանխել նրա ներխուժման վտանգը։ Վաղարշ Բ–ի խոհեմ արտաքին քաղաքականության շնորհիվ պահպանվել է Մեծ Հայքի անկախությանը, ի դեմս նրա, հիմնվել է հայ Արշակունիների ինքնուրույն և ժառանգական արքայատունը։ Վաղարշ Բ նետահար զոհվել է Կովկասի լեռնաբնակների դեմ հաղթական կռիվներից մեկում։
Խոսրով Ա 198 — 216 թվականներ Հաջորդել է հորը՝ Վաղարշ Բ-ին։ Խոսրովի գահակալման տարիները վիճելի են պատմագիտության մեջ։ Գահակալման սկզբին Խոսրովն անցել է Կովկասյան լեռները, պատժել խազրաց և բասլաց ցեղերն, ապահովել պետության հյուսիսային սահմանները։ Պաշտանելով քրմական դասի շահերը՝ հալածել է քրիստոնեական համայնքներին։ 215 թվականին Հռոմի հետ բարեկամանալու նպատակով այցելել է Կարակալա կայսրին, սակայն ձերբակալվել է։ Կարակալայի արարքը հռոմեացիների դեմ է հանել Հայոց բանակը, և նա հարկադրված ազատել է Խոսրովին։ 216 թվականին Խոսրովը պարթևաց զինակցությամբ հաղթել է վերստին նվաճումների ելած Կարակալային։ Խոսրովը զոհ է դարձել պարսից (հավանորեն Արտաշիր I-ի որդու՝ Հայոց դրածո թագավոր Որմիզդ-Արտաշիրի) կազմակերպած դավադրության։
Տրդատ Բ 217 — 252 թվականներ Խոսրով Ա-ի որդին։ 216 թվականի մայիսին Հռոմեական կայսր Կարակալլան իր մոտ է կանչում Հայոց Խոսրով Ա թագավորին և նրա կնոջը ու բանտարկում։ Կարակալայի այդ արարքը հանգեցրել է Հայաստանում Հռոմի դեմ ապստամբության։ Հռոմի կայսրը ապստամբ հայերի դեմ է ուղարկել իր զորավարներից Թեոկրիտոսին, որը, սակայն, պարտություն է կրել և հեռացել Հայաստանից։ Հայոց գահ է բարձրանում Տրդատ Բ-ն։
Արտավազդ Ե 253 — 272 թվականներ Գահակալել է Շապուհ I–ի օգնությամբ, երբ Մեծ Հայքը ենթարկվել էր Սասանյան Իրանի գերիշխությունը։ Հռոմեական պատմիչ Տրեբելոս Պոլիոնոսը հաղորդում է, որ 260 թ–ին Արտավազդի զորքերը մասնակցել են Եդեսիայում Վալերիանոս կայսեր զորքերի դեմ Շապուհ I–ի շահած ճակատամարտին։ Արտավազդը Շապուհից նամակով խնդրել է արձակել Վալերիանոս կայսրին, որի գերման պատճառով Հռոմը թշնամացել է նաև Մեծ Հայքի հետ։
Խոսրով Բ Khosrov II of Armenia killed by Anak.jpg 279 — 287 թվականներ Խոսրով Բ-ն հայոց թագավոր Տրդատ Բ-ի որդին էր։ Հաջորդել է հորը և հռոմեացիների օգնությամբ հաստատվել հայկական գահին։ Սպանվել է 287 թվականին՝ Շապուհ I-ի հրահանգով պարթև Անակի կողմից՝ Վաղարշապատում։ Հայ ազնվականությունը վրեժ է լուծում նրանից, սպանվում են Անակի ընտանիքի բոլոր անդամները, բացի երիտասարդ Գրիգորից։
Տրդատ Գ Tiridates III of Armenia-Baptism.jpg 287 — 330 թվականներ Հայոց թագավոր Խոսրով Բ Արշակունու (272-287) որդին։ Կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում։ Ըստ պատմիչներ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու, տիրապետելով արտակարգ ուժի, աչքի է ընկել կրկեսամարտերում, ինչպես նաև՝ Հռոմեական կայսրության մղած պատերազմներում։ Հռոմեական զորքերի ուղեկցությամբ 287 թվականին Տրդատը գալիս է Մեծ Հայք՝ գահը վերադարձնելու։ Նրան է միանում նաև Անակի որդի երիտասարդ Գրիգորը՝ դառնալով արքայի հավատարիմ զինակիցը։ Տրդատ Գ Մեծ Արշակունին քրիստոնեությունը ճանաչել է Մեծ Հայքի պետական պաշտոնական կրոն։
Խոսրով Կոտակ 330 — 338 թվականներ Հաջորդել է հորը՝ Տրդատ Գ Մեծին։ Վերջինիս մահից հետո երկրում ստեղծվել էր խառնակ իրադրություն։ Գահին էր ձգտում Հայոց հյուսիս–արևելյան կուսակալ Սանատրուկ Արշակունին։ Պարսից Շապուհ II արքայի զինակցությամբ ապստամբել էր Հայոց հարավային կուսակալը՝ Աղձնիքի անջատամետ բդեշխ Բակուրը։ Այդ պայմաններում Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևի գլխավորած հակապարսկական խմբակցությունը Խոսրովին գահ բարձրացրեց Կոստանդինոս կայսեր ուժերով։ Խոսրովը ճնշեց Բակուր բդեշխի խռովությունը, վերամիավորեց Աղձնիքն ու Հայոց Միջագետքը։ Բնաջնջեց վիճելի կալվածների համար միմյանց դեմ կռվող նախարարներին՝ Որդունիներին ու Մանավազյաններին, բռնագրավեց նրանց կալվածները նա Վաչե Մամիկոնյան սպարապետի գլխավորությամբ զորաբանակ է ուղարկում նշված տոհմերի դեմ, որոնք կատարում են արքայի հրամանը և հիմնահատակ ոչնչացնում այս նախարարական տները։ Պարսկաստանին տարեկան որոշ հարկ վճարելու պայմանով Խոսրովը հաշտվեց նաև Շապուհ II-ի հետ։
Տիրան Բ 338 — 350 թվականներ Հաջորդել է հորը՝ Խոսրով Գ Կոտակին։ 338 թվականի գարնանը, երբ Պարսից արքա Շապուհ II–ի զորքերը ներխուժել են Հայաստան, Տիրանը Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևի հետ հարկադրաբար ապաստանել է Բյուզանդիայում։ Գահին վերահաստատվել է 339 թվականի գարնանը՝ Հռոմի Կոստանդիոս I կայսեր օգնությամբ։ Հռոմի հետ կնքած պայմանագրով Տիրանը ճանաչել է նրա գերիշխանությունը, պատանդ տվել Տրդատ որդուն և թոռներին։ Տիրանի գահակալման առաջին տարիներն անցել են համեմատաբար խաղաղ։ Վարել է պետական իշխանության կենտրոնացման քաղաքականություն։
Արշակ Բ Arshak II of Armenia.jpg 350 — 368 թվականներ 350 թվականին Ոսխայի ճակատամարտում հայ–հռոմեական ուժերը հաղթել են պարսից Սասանյան արքա Շապուհ Բ Երկարակյացին (309-379) և հարկադրել գերությունից ազատել հայոց թագավոր Տիրանին։ Քանի որ Տիրանը կուրացվել էր, գահաժառանգ Արտաշեսը մահացել, իսկ մյուս որդին՝ Տրդատը, պատանդ էր Բյուզանդիոնում, ուստի Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ թագավորել է Արշակ Բ-ն։
Պապ 370 — 374 թվականներ Արշակ Բ-ի և Փառանձեմի որդին։ Պապը անչափահաս ժամանակ ստանձնել է Արշակունիների գահը, քանի որ իր հայրը գերի էր Անհուշ բերդում։ Նա Մեծ Հայքում որպես արքա հաստատվեց Հռոմեական կայսրության օգնությամբ։ Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի ղեկավարությամբ հայ-հռոմեական զորքը կարողացել է հաղթանակ տոնել պարսիկների նկատմամբ և Մեծ Հայքը ամբողջովին անկախ դարձնել։
Վարազդատ King Varazdat.jpg 374 — 378 թվականներ Հաջորդել է իր ազգական՝ Պապ թագավորին։ Մանուկ հասակում Վարազդատին խնամել և դաստիարակել է Բաթ Սահառունին։ Պատանեկության տարիներին ապրել և կրթվել է Հռոմում։ Գահակալել է Հռոմի Վաղես կայսեր աջակցությամբ։ 377 թ.–ին Վարազդատը հարկադրված է եղել ընդունել Սասանյան Պարսկաստանի գերիշխանությունը։ Վարազդատը աղբյուրներում հայտնի է նաև որպես բազմակողմանի զարգացած մարզիկ։ Նրա անունը դրոշմվել է մարմարյա սալիկին՝ որպես վերջին 393 օլիմպիադայի չեմպիոնի։
Արշակ Գ 378 — 389 թվականներ Պապի որդին և հաջորդը։ Մանվել Մամիկոնյան սպարապետը, գահընկեց անելով Վարազդատ թագավորին, Հայոց գահին բարձրացրել է մանկահասակ Արշակին՝ դառնալով նրա նախնակալը։ Փավստոս Բյուզանդի վկայությամբ, Մանվել Մամիկոնյանը 384–ին՝ վախճանվելուց առաջ, հատուկ գրությամբ Հայաստանը և Արշակ թագավորին «հանձնել է» Հռոմի կայսրին։ 385–ին Արշակը ստիպված հեռացել է հռոմեական Հայաստան՝ ապաստանելով Եկեղյաց գավառում։ Արշակ Գ-ի օրոք՝ 387 թվականին Հայաստանը բաժանվել է երկու մասի՝ Հռոմի և Պարսկաստանի միջև։
Խոսրով Դ 384 – 388 թթ., 414 – 415 թվականներ Արշակ Գ թագավորի խնամակալ Մանվել Մամիկոնյանի մահից հետո, հայ նախարարների պահանջով, Պարսից Շապուհ III արքան Հայոց գահին դրեց պատանի Խոսրովին՝ նրան կնության տալով իր քույր Զրվանդուխտին և խնամակալ կարգելով պարսիկ իշխան Զիկին։
Վռամշապուհ «ՎՌԱՄՇԱՊՈՒՀ».jpg 388 — 414 թվականներ Հաջորդել է եղբորը՝ Խոսրով Դ–ին։ Գահակալել է համեմատաբար խաղաղ ժամանակաշրջանում, հաշտ ու բարեկամական հարաբերություններ պահպանել ինչպես Սասանյան Պարսկաստանի, այնպես էլ Հռոմեական կայսրության հետ։ Վռամշապուհը մեծապես աջակցել է Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևին և Մեսրոպ Մաշտոցին՝ հայ նոր գրերի ստեղծման և լուսավորական ձեռնարկումներին։ Վռամշապուհին նաև հաջողվել է միավորել Մեծ Հայքի երկու մասերը։
Շապուհ Պարսիկ 416 — 419 թվականներ Մեծ Հայքի պարսկական հատվածի դրածո արքա Սասանյան արքայատոհմի կողմից։ Պարսից Սասանյան արքա Հազկերտ I-ը 416 թ. հայոց Խոսրով Գ Արշակունի արքայի մահից հետո իր որդիներից Շապուհին նշանակում է Հայոց արքա։ Ըստ Մովսես Խորենացու` հայ նախարարները մշտապես ծիծաղում և արհամարհանքի էին ենթարկում Շապուհին։ 419 թ. Իրանում սկսվում են ներքին խժդժումներ և Շապուհը մեկնում է Իրան հորն օգնելու, որտեղ էլ և հոր հետ սպանվում է։
Արտաշես Դ Smbat bagratunin tagadrum e artashesin.png 422 — 428 թվականներ Հայ Արշակունի հարստության վերջին ներկայացուցիչը, Վռամշապուհ թագավորի որդին։

Տրդատ Ա- սկսում է երկրի տնտեսության զարգազման, շինարարական աշխատանքները։ 76 թվականին կառուցվում է Գառնիի հեթանոսական տաճարը։ Որպես շինարար նա հեթանոսական տաճար է կառուցել, Միհր աստծու պատվին, կողքին էլ կառուցել բաղնիք։ Որպես ռազմական գործիչ և դիվանագետ, այդ մասին այդքան էլ տեղեկություններ չկան։ Բայց որպես թագավորության ղեկավար և մի փոքր էլ ռազմական գործիչ՝ նա պայքարեց ալանների արշավանքների դեմ իր երկրի անկախության և ազատության համար։ 

Սանատրուկ- խելացի ու կշռադատ էր և հակված էր դեպի մեծ գործերը, մանավանդ ռազմական գործերը։ Որպես դիվանագետ՝  Սանատրուկը տարածաշրանում կարողանում է չեզոքություն պահպանել երկու տերությունների՝ Հռոմեական կայսրության և Պարթևստանի միջև։ Նաև շինարարական գործունեություն է ծավալում, կառուցում Մծուրք քաղաքը։ Ճիշտ է՛ որպես թագավոր նա իր երկիրը զերծ է պահել երկու կողմերի բախումներից, բայց որպես մարդ նա ոչինչ է եղել, քանի որ սպանել է իր Սանդուխտ դստերը քրիստոնեություն ընդունելու համար, իսկ Թադեոս առաքյալին՝ քրիստոնեություն տարածելու համար։ 

Վաղարշ Ա- նա թույլ արքա էր ամեն տեսանկյունից, միայն գլխավորում է հայոց ազատագրական պայքարն ընդդեմ Հռոմի և կարողանում հաղթանակ տանել։ Մի փոքր առաջխաղացում ունի շինարարական աշխատանքների ներսում՝ Շրեշ բլրի վրա գտնվող Վարդգեսավան քաղաքը պարսպապատում է և իր անունով կոչում Վաղարշապատ։

Սոհեմոս և Վաղարշ Բ- Սոհեմոսի մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Իսկ Վաղարշը որպես երկրի թագավոր՝ կարողանում է երկրի տարածքից դուրս բերել հռոմեական լեգեոնները և երկիրն ամբողջապես անկախացնել։ Նիգերը օգնություն է խնդրում Վաղարշ Բ-ից, սակայն հեռատես քաղաքական գործիչը, որը որպես ռազմական կայուն գործիչ և դիվանագետ հասկանում էր, որ եթե Նիգերը պարտվեր, ապա դա հետագայում կարող էր լուրջ խնդիրներ առաջացնել հայերի համար՝ մերժում է նրան և չեզոքություն պահպանում։ Վաղարշը շարունակում է նաև Վաղարշապատ քաղաքի շինարարաությունը։ Նրա օրոք Արշակունիների թագավորությունն այնքան է զարգացել, որ գահն սկսել է անցնել հորից ավագ որդուն՝ ժառանգաբար։ 

Խոսրով Ա և Տրդատ Բ- Խոսրով Ա-ի մասին տեղեկություններ այդքան էլ շատ պահպանված չեն, բայց իմ կարծիքով նա անմիտ  թագավոր էր, քանի որ առանց խորապես մտածելու այցելեց՝ 215 թվականին Արևելք եկած Հռոմի նոր կայսր՝ Կարակալլաին,  սակայն այս այցելությունը ճակատագրական է լինում նրա համար, քանի որ նա թշնամաբար ձերբակալվում է և գերեվարվում։ Հայոց բանակը նոր արքա Տրդատ Բ-ի գլխավորությամբ ապստամբում է նրա դեմ, վերջինս ստիպված ազատ է արձակում Խոսրով Ա-ին։ Որպես ռազմական գործիչ՝  Տրդատ Բ-ն պարթև Արշակունիներին աջակցելու համար արշավանք է ձեռնարկում ընդդեմ Սասանյանների։ Նա հասնում է մինչև Տիզբոն, գրավում այն և մեծ փառքով վերադառնում Վաղարշապատ քաղաք։ Նրա մասին տեղեկությունները նույնպես սուղ են․ հայտնի է միայն, որ նա սպանվել է Անակ Պարթևի կողմից, ինչից հետո Հայաստանում սկսվել է «ժամանակ անիշխանության»։ 

Թագավորությունը հզորության գագաթնակետին՝

Տրդատ Գ Մեծ- թագավորությունն իր հզորության գագաթնակետին է հասել Տրդատ Գ-ի օրոք և մնացել իր դիրքերում մինչև Պապ թագավորի մահը։ Որպես ռազմական գործիչ՝ նա մենամարտել է գոթերի իշխանի հետ և հաղթել նրան, ինչով էլ օգնել է Հռոմի կայսրը։ Նա հաղթել է նաև օլիմպիական խաղերում։ Որպես մարդ կամ թագավոր վատ արարք է կատարել՝ հրամայել է սպանել բոլոր կույսերին, քանի որ Հռիպսիմեն նրա ամուսնության առաջարկը մերժել էր։ Տրդատի լավ քայլը՝ ընդունել է քրիստոնեությունը։ Որպես ռազմական գործիչ՝ հայ-հռոմեական ուժերը ջախջախիչ հաղթանակի են հասել պարսիկների նկատմամբ։ Որպես դիվանագետ և հայոց թագավոր՝  298 թվականին կնքել է Մծբինի 40-ամյա հաշտության պայմանագիրը, որտեղ պարսիկները վերջնականապես ճանաչել են Տրդատին որպես հայոց արքա, նաև պարտավորվել չհարձակվել նրա վրա 40 տարի։ Կարևոր քայլերից՝ Գրիգոր Լուսավորչին ուղարկել է Կեսարիա, որտեղ նա ձեռնադրվել է որպես եպիսկոպոս։ 301 թվականին քրիստոնեությունը Հայաստանում հռչակվել է որպես պետական կրոն։ Սկսել և ավարտին է հասցրել՝ Էջմիածնի Մայր Տաճարի շինարարական աշխատանքները, որը ավարտին են հասցրել՝ 303 թվականին։ 

Խոսրով Կոտակ- Խոսրովը ճնշել է ապստամբներին, Հայկական Միջագետքը և Աղձնիքը նորից վերամիավորել Հայաստանին, ապա Վաչե Մամիկոնյանի հրամանատարությամբ ամբողջովին ոչնչացրել երկու նախարարական տների՝ Որդունիներին ու Մանավազյաններին։ Խոսրով Կոտակը հիմնել է նաև Դվին մայրաքաղաքը, որին զուգահեռ ստեղծվել է նաև աշխարհի առաջին արհեստական անտառներից մեկը՝ Խոսրովի անտառը։  Խոսրով Կոտակը օրենք հրապարակեց, ըստ որի՝ 1000 և ավելի զինվոր ունեցող աշխարհատեր իշխանները պետք է բնակվեն արքունիքում՝ արքայի հսկողության տակ։ 

Տիրան-  Կոստանդիանոսի հետ կնքված հատուկ համաձայնությամբ Տիրանն ընդունել է Հռոմի գերակայությունը և իր Տրդատ որդուն և թոռներին պատանդ տվել հռոմացիներին։ Տիրանի իշխանության վերջին տարիները անհամեմատ ավելի անհանգիստ են անցել։  Սկսվել է նաև առաջին անգամ տեղի ունեցող բախումները պետության և եկեղեցու միջև։ Դրա հետևանքով Հուսիկ Ա կաթողիկոսն արգելել է արքային մտնել եկեղեցի՝ պատճառաբանելով նրա հեթանոսական վարքուբարքը։ Այս ամենը հանգեցրել են նրան, որ արքայի հրամանով Հուսիկ Ա կաթողիկոսը բրածեծ է արվել և նահատակվել։ Ածուխով այրել են նրա աչքերը և ուղարկել Շապուհ Բ-ի մոտ։

Արշակ Բ- Նրա օրոք Արշակունիների թագավորությունը հզորացել է։ Արշակը հաշտություն է խնդրում Վալենտինիանոս I կայսրից և ճանաչում նրա գերիշխանությունը։ Արշակն ամուսնանում է կայսեր մահացած եղբոր կնոջ՝ Օլիմիայի հետ, իսկ կայսրն ազատ է արձակում Արշակի եղբայրներին՝ Գնելին ու Տիրիթին, որոնք պատանդ էին Հռոմում։ Արշակ Բ-ն վերականգնում է իր դիրքերը տարածաշրջանում․ նա սպարապետությունը փոխանցում է Վասակ Մամիկոնյանին։ Կաթողիկոսությունը հանձնել է Հուսիկի թոռանը՝ Ներսեսին։ Արշակը բանակը ամրացնելու համար զորքը բաժանել է 4 մասի և տեղադրել երկրի 4 կողմերում։ Արշակի գահկալաման շրջանում եկեղեցական կալվածքները այնքան է մեծացել, որ սկսվել է պայքար աշխարհիկ և եկեղեցական դասերի միջև։ Արշակ արքան սկսում է նոր մայրաքաղաքի կառուցապատումը։ Արշակավանի կառուցումը հետապնդել է երկու նպատակ՝ քաղաքը կդառնար առևտրական կենտրոն, ինչը մեծ եկամուտներ կբերեր պետությանը, և քաղաքում կտեղակայվեին մեծ քանակությամբ ռազմական ուժ։ Իր կառուցած քաղաք է հրավիրել բոլոր-բոլորին, նույնիսկ եթե եկվորները հանցագործներ կլինեին․ նրանք բոլորը ազատվելու էին իրենց հանցանքների պատասխանատվությունից։  Արշակավանը ունեցել է գեղեցիկ կերտվածքներ, եկեղեցիներ, արքունական պալատ։ Ի վերջո Արշակավանը դարձել է մեծ բնակչությամբ մի քաղաք։ Արշակը հարձակվել է Կամսարականների կալվածքների վրա, գրավել այն, կոտորել ամբողջ Կամսարական տոհմին և այլ կենտրոնախույս ձգտումներ ունեցող իշխանական տոհմերին։ Կայսրը, հասկանալով որ Արշակը վարելու է չեզոք քաղաքականություն և չի դառնալու իր հնազանդ կամակատարը, փորձել է Գնելի և Տիրիթի միջոցով խռովություններ կազմակերպել Հայաստանում, սակայն Արշակ Բ-ն երկուսին էլ սպանել է և ամուսնացել Գնելի կնոջ՝ Փառանձեմի հետ։  Արշակը վարել է սիրաշահելու շրջահայաց քաղաքականություն․ նա դաշինք է կնքել և՛ Պարսկաստանի, և՛ Բյուզանդիայի հետ։

ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ- ՔՆՆԱՐԿՈՒՄ

Մենք ևս քննարկում ունեցանք՝ բանկային ավանդների մասին, քննարկումը անցավ շատ հետաքրքիր։ Մենք խոսեցինք՝ հասկացանք դրա նշանակության, ստեղծման և գործունեության մասին։ Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) բանկային ավանդ (այսուհետ՝ ավանդ)՝ բանկային ավանդ կամ բանկային հաշվում առկա դրամական միջոցներ.

2) ավանդային պայմանագիր՝ սույն օրենքով սահմանված ավանդը ներգրավելու նպատակով կնքված պայմանագիր.

3) ավանդատու՝ քաղաքացի, որը կնքել է ավանդային պայմանագիր.

4) բանկ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) կողմից բանկային գործունեության լիցենզիա ստացած բանկ կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղ.

5) սակագներ՝ ավանդի սպասարկման գործառնությունների համար ավանդատուի կողմից բանկի ծառայությունների դիմաց վճարները կամ տարեկան տոկոսային եկամտաբերությունը նվազեցնող այլ վճարներ, բացառությամբ որպես տուժանք կատարված վճարների.

6) տարեկան տոկոսային եկամտաբերություն (Annual Percentage Yield կամ APY)՝ այն տոկոսը, որն անձը կստանա 1000 դրամ ավանդի դիմաց 365-օրյա ժամանակահատվածի ընթացքում տարեկան պարզ տոկոսադրույքի կիրառման և տոկոսների կապիտալացման (compounding) ու վճարման հաճախականության հետևանքով: Կենտրոնական բանկը իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգ.

7) տարեկան պարզ տոկոսադրույքի չափ (Annual Rate of Simple Interest)՝ տարեկան կտրվածքով հաշվարկված տոկոսադրույքի չափը, որը վճարվում է տոկոսների կապիտալացման յուրաքանչյուր գործընթացի ժամանակ.

8) տուժանք (տույժ, տուգանք)՝ ավանդատուի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում բանկին վճարվող հատուցում կամ տարեկան տոկոսային եկամտաբերության նվազեցում կամ ավանդատուի համար որևէ այլ անբարենպաստ հետևանքի առաջացում։

Բանկը պարտավոր է իր կողմից առաջարկվող յուրաքանչյուր տիպի ավանդային պայմանագրի համար հաստատել և ունենալ սակագների, տոկոսադրույքների, տարեկան տոկոսային եկամտաբերության, տույժերի և ավանդների ներգրավման կարգի և պայմանների վերաբերյալ տեղեկատվական ամփոփագիր: Բանկը տոկոսների հաշվարկն իրականացնում է հաշվում առկա ավանդի ամբողջ գումարի նկատմամբ, ավանդային պայմանագրի ողջ ժամկետի համար` օրական կտրվածքով: Ընդ որում, բանկը յուրաքանչյուր օրվա տոկոսադրույքը հաշվարկում է սահմանված տոկոսադրույքի առնվազն 1/365 հարաբերակցությամբ (իսկ նահանջ տարվա համար բանկը օգտագործում է 1/366 հարաբերակցությունը):

ՀՀ ԿԲ և Համահայկական բանկ- քննարկում

Այսօր ևս քննարկեցինք Համահայկական բանկի և Կենտրոնական բանկի մասին։ Իմացանք դրանց տարբերությունները և քննարկեցինք յուրահատկությունները։ Համահայկական բանկը բաց բաժնետիրական ընկերություն է, որը հիմնադրվում է սույն օրենքի հիման վրա:  Համահայկական բանկի գործունեությունը կարգավորվում է բանկերի գործունեությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով և դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:  Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: Համահայկական բանկի ընդհանուր կապիտալի չափը պետք է լինի Հայաստանի Հանրապետության տարածքում նոր ստեղծվող բանկի համար սահմանված ընդհանուր կապիտալի չափից ոչ պակաս: Համահայկական բանկը բաժնետիրական ընկերություն է, որը գործում է մասնավոր և պետական համագործակցության հիման վրա: Չի վարում հաշիվներ և չի տրամադրում կարճաժամկետ վարկեր։ Տրամադրում է Հայաստանի Հանրապետության մասնավոր հատվածի մրցունակությունը բարձրացնելու և արտահանումը խթանելու համար երկարաժամկետ զարգացման վարկեր և (կամ) ներդրումներ:  Համահայկական բանկը հաշվապահական հաշվառումը վարում և ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում է «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին և միջազգային ստանդարտների ուղեցույցներին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է: Կենտրոնական բանկը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Կենտրոնական բանկը միասնական կենտրոնացված համակարգ է, որը ներառում է բանկի գլխավոր գրասենյակը և տարածքային ստորաբաժանումները: Կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակի գտնվելու վայրը Երևան քաղաքն է: Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի հիմնական խնդիրը Հայաuտանի Հանրապետությունում գների կայունությունն ապահովելն է: Իր հիմնական խնդիրն իրագործելու նպատակով Կենտրոնական բանկի գործառույթն է հանդիսանում գների կայունության ապահովմանն ուղղված միջոցների ձեռնարկումը: Իր հիմնական խնդիրն իրագործելու նպատակով Կենտրոնական բանկը մշակում, հաuտատում և իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրերը: Կենտրոնական բանկն իր իրավասության շրջանակներում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության շահերը միջազգային ֆինանսական կազմակերպություններում, միջազգային և օտարերկրյա բանկերում, ինչպես նաև այլ երկրների կենտրոնական և այլ բանկերի հետ հարաբերություններում, օրենքով սահմանված կարգով կնքում է միջազգային պայմանագրեր: Կենտրոնական բանկն իրավունք ունի համագործակցելու արժեթղթերի շուկայի oտարերկրյա կարգավորողների հետ: Այդ համագործակցությունը ներառում է կարգավորման առարկային վերաբերող տեղեկություններ հայթայթելն ու փոխանակելը, ինչպեu նաև նման տեղեկություններ uտանալուն աջակցելը: Կենտրոնական բանկը կարող է դրամով կամ արտարժույթով ցպահանջ կամ ժամկետային ավանդներ ընդունել կամ նյութական արժեքներ ի պահ ընդունել միայն Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից և բանկերից, օտարերկրյա պետությունների կենտրոնական և այլ բանկերից, միջազգային ֆինանսական և վարկային կազմակերպություններից, իսկ բացառիկ դեպքերում` Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ, նաև այլ անձանցից, այնպես էլ նրանց հանձնարարությամբ կամ համաձայնությամբ տիրապետել և օգտագործել ավանդներն ու նյութական արժեքները: Կենտրոնական բանկն իր խնդիրներն իրագործելու նպատակով կարող է միջազգային ֆինանսական կազմակերպություններից, այլ պետությունների կառավարություններից, կենտրոնական և առաջնակարգ այլ բանկերից ստանալ վարկեր: Կենտրոնական բանկի կապիտալը ներառում է կանոնադրական կապիտալը, գլխավոր պահուստը, արժեթղթերի, հիմնական միջոցների և այլ ակտիվների վերագնահատման պահուստները, չբաշխված շահույթը և շահույթը: Կենտրոնական բանկի կանոնադրական կապիտալը կազմում է հարյուր միլիոն հայկական դրամ: Կենտրոնական բանկի կանոնադրական կապիտալը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է և չի կարող գրավ դրվել, բռնագանձվել կամ այլ կերպ օտարվել Հայաստանի Հանրապետության պարտավորությունների դիմաց: Կենտրոնական բանկի եկամուտներն են սույն օրենքով սահմանված գործունեության արդյունքում ստացված եկամուտները, այդ թվում`տրամադրված վարկերի, տեղաբաշխված դեպոզիտների, արժեթղթերի, թղթակցային հաշիվների մնացորդների դիմաց հաշվարկված տոկոսները.

բանկային գործառնությունների իրականացման ընթացքում ստացված բոլոր տեսակի կոմիսիոն վճարները.

Կենտրոնական բանկի գրանցած բանկերից, այլ հաճախորդներից և պայմանագրային պարտավորություններից գանձած տույժերը (այդ թվում` բանկերի կողմից պարտադիր պահուստավորումը սահմանված կարգով չկատարելու համար) ու տուգանքները.

արտարժույթի, թանկարժեք մետաղների և դրամագիտական արժեքների հաշվեկշռային արժեքից բարձր գնով վաճառքից ստացված եկամուտները.

հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքից բարձր գնով իրացումից և պաշարների իրացումից ստացված եկամուտները.

բանկային ծառայությունների իրականացման դիմաց ստացված վճարները.

նախկինում դուրս գրված վարկերի, դրանց տոկոսների և անհուսալի դեբիտորական պարտքերի մարման դիմաց ստացված գումարները․․․