Ընտանեկան Ֆիլմադարան

                     <<Հարի Փոթեր>>-Ֆիլմ

                                                                                             

Այս ֆիլմը մենք դիտում ենք ամեն ամանոր։ Այն դիտում ենք ամբողջ ընտանիքով՝ բացառությամբ հայրիկի։ Ֆիլմը բաղկացած է յոթ սերիաներից, որոնք ունեն հետաքրքիր հատվածներ, այս ֆիլմի առաջացումը շատ հետաքրքիր է՝ նրանով, որ այստեղ միայնակ մարտնչում է Հարրի Փոթերը և ի վերջո հասնում հաջողության, այստեղ նրան միշտ հավատարիմ են մնում նրա ընկերները, չնայած նրան, որ կորցրել էր ծնողներին, հետ չկանգնեց և բոլորի կյանքերի համար պայքարեց՝ Լորդ Վորդեմորդի դեմ։ Ինչպես նշեցի այն բաղկացած է յոթ սերիաներից՝ Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը, Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը, Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը, Հարրի Փոթերը և Հրե գավաթը, Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը, Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը, Հարրի Փոթերը և Մահվան պարգևները, Հարրի Փոթերը և Մահվան պարգևները՝ երկրորդ մաս։ Ֆիլմում գլխավոր հերոսները եղել են՝ Հարրի Փոթերը, Հերմայոնի Գրեյնջերը և  Ռոն Ուիզլին։ Նրանք երեքով միշտ եղել են միասին և անցել են բազում փորձություններ։ Ամենահետաքրքիր դրվագները, որոնք ես շատ եմ հավանում եղել է այն՝ երբ Հարրիի ծնողները սիրով ողողեցին և նրանց սերը Հարրիին պաշտպանեց Վորդեմորդից, որով նա Հարրիին դիպչել չկարողացավ, վերջին սերիաում՝ հետաքրքիր էր այն հատվածը երբ բոլորը կարծում էին Հարրին մահացել է, բայց վերջում Հագրիդի գրկից իջավ և բոլորը զարմացան և ուրախացան։ Այդ ժամանակ Վորդեմորդը թուլություն է զգում և մարտընչելուն այդքանել պատրաստ չի լինում և Հարին հաղթում է նրան սպանելով։ Այսպես ավարտվում է իմ սիրելի ֆիլմը, որը դիտում եմ շատ-շատ և ձանձրույթ երբեք չեմ ստանում։ Հարրիի ծնողների սերը միշտ նրան ուղեկից են եղել, նրա սրտում տեղ գտնելով՝ և դրա շնորհիվ ամեն փորձության ժամանակ Հարրիին այցի էին գալիս և օգնում հաղթահարել դրանք։

Добавить комментарий