Քննարկում բանկային համակարգի մասին

Բանկային համակարգ — ընդհանուր դրամա-վարկային մեխանիզմի շրջանակներում գործող տարբեր տիպի ազգային բանկերի և վարկային կազմակերպությունների համախմբություն։ Բանկային համակարգը ներառում է կենտրոնական բանկը, կոմերցիոն բանկերի ցանց և այլ վարկա-հաշվարկային կենտրոններ։ Կենտրոնական բանկը պետական էմիսիոն և արտարժույթային քաղաքականություն է վարում, հանդիսանում է պահուստային համակարգի միջուկը։ Կոմերցիոն բանկերը կատարում են բոլոր տիպի բանկային գործառույթներ: Միասին քննարկել ենք վարկերի մասին։ Հասկացել ենք, թե ի՞նչ է վարկը։ Ի՞նչ տեսակներ ունի և այլն։  Հայաստանում գործում են 17 առևտրային բանկեր 525 մասնաճյուղերով։ Ներկայումս Հայաստանում գործում են 17 բանկ, որոնցից երեքի կազմակերպաիրավական ձևը բաց բաժնետիրական ընկերություն (ԲԲԸ) է։

  1. ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ ՓԲԸ
  2. Ամերիաբանկ ՓԲԸ
  3. ԱյԴի Բանկ ՓԲԸ
  4. Արարատբանկ ԲԲԸ
  5. Արդշինբանկ ՓԲԸ
  6. Արմսվիսբանկ ՓԲԸ
  7. Արցախբանկ ՓԲԸ
  8. Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ
  9. Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ
  10. Էվոկաբանկ ՍՊԸ
  11. Ինեկոբանկ ՓԲԸ
  12. Կոնվերս Բանկ ՓԲԸ
  13. Հայբիզնեսբանկ ՓԲԸ
  14. Հայէկոնոմբանկ ԲԲԸ
  15. Մելլաթ Բանկ ՓԲԸ
  16. Յունիբանկ ՓԲԸ
  17. ՎՏԲ-Հայաստան բանկ ՓԲԸ

Բանկային վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողութան վարչությունը, որը Հայաստանի կենտրոնական բանկի առանձին ստորաբաժանում է։ Բանկը ֆինանսական կազմակերպություն է, որը կենտրոնացնում է ժամանակավորապես ազատ դրամական միջոցները՝ ավանդներ ներգրավելու միջոցով և տեղաբաշում է դրանք՝ վարկերի, փոխառությունների տրամադրման, ավանդների տեղաբաշխման և ներդրումների իրականացման միջոցով։

Հիփոթեքային վարկ

Տրամադրվում է տուն ձեռք բերելու, վերանորոգելու կամ հողամասը կառուցապատելու համար` գրավադրելով այդ տունը, իսկ հողամասի կառուցապատման դեպքում գրավադրվում է հողամասի կառուցապատման իրավունքը:

Լոմբարդային վարկ

Գրավի դիմաց (ոսկու, դրամական միջոցների և այլն) անձնական նպատակների համար ֆիզիկական անձանց տրամադրվող սպառողական վարկ է:

Բանկերի ընդհանուր կապիտալի ցուցանիշն արտացոլվում է նրանց կողմից հրապարակվող ֆինանսական հաշվետվություններում:

Բանկերի հետ կապված հարցեր՝

1- Արդյոք՝ բանկի մասնակից չեն կարող լինել կուսակցությունները և արհեստակցական միությունները:

2- Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին արգելվում է՞ անձամբ վարել իրենց մասնակիցների ռեեստրը:

3- Ո՞ր պահից է սկսվում հաշվարկվել պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոնին տրամադրելու եռօրյա ժամկետը։

 

Добавить комментарий