ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ- ՔՆՆԱՐԿՈՒՄ

Մենք ևս քննարկում ունեցանք՝ բանկային ավանդների մասին, քննարկումը անցավ շատ հետաքրքիր։ Մենք խոսեցինք՝ հասկացանք դրա նշանակության, ստեղծման և գործունեության մասին։ Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) բանկային ավանդ (այսուհետ՝ ավանդ)՝ բանկային ավանդ կամ բանկային հաշվում առկա դրամական միջոցներ.

2) ավանդային պայմանագիր՝ սույն օրենքով սահմանված ավանդը ներգրավելու նպատակով կնքված պայմանագիր.

3) ավանդատու՝ քաղաքացի, որը կնքել է ավանդային պայմանագիր.

4) բանկ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) կողմից բանկային գործունեության լիցենզիա ստացած բանկ կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղ.

5) սակագներ՝ ավանդի սպասարկման գործառնությունների համար ավանդատուի կողմից բանկի ծառայությունների դիմաց վճարները կամ տարեկան տոկոսային եկամտաբերությունը նվազեցնող այլ վճարներ, բացառությամբ որպես տուժանք կատարված վճարների.

6) տարեկան տոկոսային եկամտաբերություն (Annual Percentage Yield կամ APY)՝ այն տոկոսը, որն անձը կստանա 1000 դրամ ավանդի դիմաց 365-օրյա ժամանակահատվածի ընթացքում տարեկան պարզ տոկոսադրույքի կիրառման և տոկոսների կապիտալացման (compounding) ու վճարման հաճախականության հետևանքով: Կենտրոնական բանկը իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգ.

7) տարեկան պարզ տոկոսադրույքի չափ (Annual Rate of Simple Interest)՝ տարեկան կտրվածքով հաշվարկված տոկոսադրույքի չափը, որը վճարվում է տոկոսների կապիտալացման յուրաքանչյուր գործընթացի ժամանակ.

8) տուժանք (տույժ, տուգանք)՝ ավանդատուի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում բանկին վճարվող հատուցում կամ տարեկան տոկոսային եկամտաբերության նվազեցում կամ ավանդատուի համար որևէ այլ անբարենպաստ հետևանքի առաջացում։

Բանկը պարտավոր է իր կողմից առաջարկվող յուրաքանչյուր տիպի ավանդային պայմանագրի համար հաստատել և ունենալ սակագների, տոկոսադրույքների, տարեկան տոկոսային եկամտաբերության, տույժերի և ավանդների ներգրավման կարգի և պայմանների վերաբերյալ տեղեկատվական ամփոփագիր: Բանկը տոկոսների հաշվարկն իրականացնում է հաշվում առկա ավանդի ամբողջ գումարի նկատմամբ, ավանդային պայմանագրի ողջ ժամկետի համար` օրական կտրվածքով: Ընդ որում, բանկը յուրաքանչյուր օրվա տոկոսադրույքը հաշվարկում է սահմանված տոկոսադրույքի առնվազն 1/365 հարաբերակցությամբ (իսկ նահանջ տարվա համար բանկը օգտագործում է 1/366 հարաբերակցությունը):

Добавить комментарий