Շրջագայություն՝ դեպի Աշտարակի շրջանի բոլոր եկեղեցիները

Այսօր մենք այցելելու էինք՝  Արագածոտնի մարզի Աշտարակ  քաղաք,  այցելություն Կարմրավոր (7-րդ դար), Սպիտակավոր (5-6-րդ դար)  և Ծիրանավոր (5-6-րդ դար) եկեղեցիներ, Աշտարակի հին կամուրջ, Մուղնու Սուրբ Գևորգ (13-րդ դար), Կարբիի Սուրբ Աստվածածին (17-րդ դար) եկեղեցիներ՝ որտեղ և ապրում եմ ես, և այդտեղից էլ պիտի միանայի բոլորին,  Օհանավանք( 4-13-րդ դար) և քայլք  դեպի Քասախի զառիվեր կիրճում գտնվող քարանձավ։ Այդ ամենին ես պիտի միանայի մեր գյուղից՝ Կարբիից։ Ժամը 12:00-ի շրջանակներում համակուրսեցիներս և իմ սիրելի՝ ընկեր Նելլին ու պատվելի Թամարը հասան մեր գյուղ՝ Սուրբ Մարիամ եկեղեցու մոտ և ես միացա իրենց, միասին շրջեցինք եկեղեցում։ Առաջ շարժվեցինք դեպի Օհանավանք, այնտեղ ինչպես և խոսք էի տվել՝ բոլորին ցույց տվեցի և ուղեկցեցի դեպի հին պատմություն ունեցող քարանձավը, որը բոլորին շատ հետաքրքրեց և մի պահ զարմանալի թվաց։ Հնում երբ Լենկթեմուրը պատերազմ է սկսել հայերի դեմ, այդ քարանձավում հավագվել էին մի խումբ կանայք փախչելու և թաքնվելու նպատակով, որտեղ աղավնի են դարձել և թռչել դեպի երկինք՝ կապույտ մոլորակը։Երբ հասանք Օհանավանք՝ այնտեղ անցավ մեր ամենահաճելի դրվագները՝ նրանով, որ բոլորս միմյանց օգնելով իջանք քարանձավ, այտեղ պատմեցի իմ պատմությունը քարանձավի հետ կապված, տեսան եկեղեցում կառուցված հին պատմություն ունեցող քարերը, պարերի վրա պորագրված նախշերը, որոնք և համաձուլված են եկեղեցու պատերին։ Օհանավանքում համտեսեցինք մայրիկիս պատրստած ավանդական գաթան, որը շատ սիրվեց բոլորի կողմից և շնորհակալությունները շատ էին։ Գաթայի մեջ թաքցրել էինք մետաղադրամ, որը գտնողը կլիներ այս տարվա հաջողակը, և այն բաջին հասավ՝ Ռոզա Փուրթոյանին։ Մի խոսքով ունեցանք շատ հաճելի օր, որը անմոռանալի է։ Հուսով եմ միասին էլի կունենանք երկարատև ճամփորդություններ և այս մեկի նման կանցնի շատ հետաքրքիր և լեփլեցուն։

Добавить комментарий