Երևանի գեղասահքի և հոկեյի մարզական դպրոցի՝ այցելում

Այսօր մենք գնացել էինք՝  Երևանի գեղասահքի և հոկեյի մարզական դպրոց։ Առաջին անգամ էի այցելում, սահել չգիտեի, մեծ հաճույքով էի սկսում սովորել։ Սկզբում մեծ վախ ունեի, որ անընդհատ ընկնելու եմ և վնասվեմ, երևի հենց վախն էր պատճառը, որ չկարողացա ամբողջովին տիրապետել գեղասահքին։ Սովորելու ընթացքում ընկա, որը տեղադրել և ձեզ հետ չկիսվել՝ ցույց չտալ, չէի կարող։ Շատ հիանալի օր ունեցանք, երկար ժամանակով չէինք կարող մնալ, քանի որ մեկ ժամով էր, բայց ավելի երկար էինք ուզում՝ սահել և զվարճանալ։ Հեռանալը դժվար էր՝ սակայն անմոռանալի օր ունեցանք, հատկապես՝ երբ համակուրսեցիներիդ հետ ես ինչ-որ տեղ այցելում։ Մեզ հետ էին իմ սիրելի՝ ընկեր Մարիամը, Մարիամ Մինասովնան և Ընկեր Էլյան։ Էլենը և Հրաչուհին՝ ինձ միշտ օգնում էին սովորել, բայց այդպես էլ չհասցրեցի լիովին տիրապետել, որոշել ենք մեկ անգամ էլ գնալ և ավելի հաճելի օր ունենալ։ Վերադարձին բոլորս տխրել էինք։

 

Վահան Տերյանի մասին

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան), (հունվարի 28 (փետրվարի 9), 1885ԳանձաԹիֆլիսի նահանգՌուսական կայսրություն — հունվարի 7, 1920ՕրենբուրգԽորհրդային Ռուսաստան), նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ։ Ծնվել է Ախալքալաքի. (այժմ Ջավախք) Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ Նախնիները 1830 թվականին Ջավախքում վերաբնակություն էին հաստատել Կարինի Կարճնկոց գյուղից։

:

Տոհմագրությունը սկսվում է տեր Ղազարից, ում թոռը՝ Սուքիասը, ապագա բանաստեղծի հայրն էր: 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։ 1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում՝ թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

Վահան Տերյանը բացառիկ դեմք է 20-րդ դարի հայ պոեզիայի պատմության մեջ: Նա հեղաշրջեց գեղարվեստական մտածողությունը՝ բերելով նոր աշխարհայացք ու պատկերային համակարգ, նոր գրական լեզու, նոր արվեստ:

 

Վահան Տերյան ,,Չգիտեմ ` այս տխուր աշխարհում,,

Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում
Ո՛րն է լավ, ո՛րը՝ վատ.
Ես սիրում եմ աչքերըդ խոհուն
Եվ խոսքերըդ վհատ…

Ես սիրում եմ արտերը ոսկի
Եվ դաշտերը պայծառ,
Ես սիրում եմ խորհուրդն այն խոսքի,
Որ չասիր ու անցար…

Միայնակ՝ ես սիրում եմ նստել
Երերուն լույսերում,
Ես սիրում եմ երազ ու ստվեր.—
Ես իմ սերն եմ սիրում…

Տնային աշխատանք

  1. Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտե’ք մեկ բառով

ա. կաթոլիկ եկեղեցու վանահայր- աբբա

բ. գյուղական խաղաղ կյանքին նվիրված ստեղծագործություն- հովվերգություն

գ. խակ խաղող- ազոխ

դ. կռունկների խումբ- խորդերամ

2. Բացատրե’ք տրված դարձվածքների իմաստները

Երկնագույն արյուն- ազնվական

ծոծրակը քորել- մտածմունքների մեջ ընկնել

կոկորդում նստել- ճնշել

ձայն բարբառո հանապատի- անարձագանք մնացած խոսք

Արևելյան դպրոց-պարտեզ հեքիաթի ընթերցում

Այսօր մենք պատվելի Թամարի հետ այցելեցինք Արևելյան դպրոց-պարտեզ։ Ծանոթացանք երկրորդ դասարանի երեխաների հետ, ունեցանք հաճելի ծանոթություններ, նրանց հետ հարմար տեղավորվեցինք վերնատանը և սկսեցինք մեր նախագիծը։ Այստեղ մեր Պատվելի Թամարը և մեր համակուրսեցի՝ էլենը, ընթերցեցին Գորիսի և Լոռվա բառբառներով հեքիաթներ մեր սիրելի երեղաների համար։ Մենք կարծում էինք՝ թե երեխաները ոչինչ չեն հասկանա, սակայն նրանք ամեն ինչ հեշտությամբ ընկալում և վեր էին լուծում, իհարկե մի փոքր մեր օգնությամբ։ Երեխաները մեծ ոգևորություն ունեին, շատ հետաքրքրված լսում էին և պատմում։ Երեխաները հեքիաթը պատմելով խոսում էին այն մասին, որ իրենց մեջ տիրում է ընդունակությունը և կարողեն ամեն բանի հասնել իրենց ընդունակության շնորհիվ։ Եվ այսպիսով՝ ամեն ինչ անցավ շատ գունեղ, ավարտեցինք մեր հեքիաթների ընթերցումը և գրկախառնվեցինք հրաժեշտ տալով միմյանց։

Մարզական Ստուգատես

Ձմեռը տարվա ամենագեղեցիկ, ամենա հեքիաթային, ամենա վառ եղանակներից մեկն է և դրա հաճույքից չօգտվել չէինք կարող։ Այսօր իրականացավ մեր ձնագնդի խաղալու ցանկությունը, բոլորս՝ համակուրսեցիներով և դասախոսներով դուրս եկանք բակ խաղալու և սահնակ վարելու։ Այն ուներ հետաքրքիր ընդացք, սիրով ու ջերմությամբ մեծ ուրախությամբ խաղացինք միմյանց հետ, մի լավ թրջվեցինք և հետ վերադարձանք մեր դասերին, այս օրերի ընդացքում մեր օրերը լի է դիջիթեքներով և բազում նախագծերով, և ձնագնդի խաղալը հարկավոր էր և ցրվելու, ուղեղը հանգստացնելու և մարզվելու համար, չէ՞ որ սահնակ հրելը և մնացածը կապ ունեն մեր մկանների աշխատանքի հետ։ Մենք  պառկում էինք ձյան վրա և նայում էինք երկնքին ու տեսնում, թե ինչպես է ձյունը թափվում մեզ վրա, այն իր ամեն ինչով տարբերվում է մյուս եղանակներից և ունի իր գաղտնի զգացումները։

։

Երազների ու հեքիաթների քննարկում

Այսօր տեղի ունեցավ իմ նախագծի քննարկումը, այն շատ հետաքրքիր և յուրահատուկ անցավ։ Հավագվել էինք ամբողջ կուրսերով, դիտեցինք <<Գտնված Երազ>> մուլտֆիլմը, խոսեցինք թե ինչի մասին էր, հասկացանք աղջկա սրտնեղության պատճառը, քանի որ շատ էր ցանկանում պապիկի քունը հետ բերել։ Հարցեր՝ երազների հետ կապված շատ-շատ էին հնչում, իհարկե պատրաստվել էի և ունեի բոլոր հարցերի պատասխանները։ Որոշել ենք մեկ անգամ էլ անցկացնել քննարկում, քանի որ բոլորը շատ ոգեվորված էին և շատ հետաքրքրված։ Քննարկմանը հնչում էր շատ կարևոր հարց, երբ երազում ընկնում ենք, ինչու՞ ենք վեր թռչում անկողնուց կամ չենք մահանում․

Երազներում ոչոք երբեք մահանալ չի կարող, բայց եթե անընդհատ ընկնում ենք, դա նշանակում է, որ կյանքը դուրս է գալիս վերահսկողությունից, պետք է ավելի հանգիստ լինել։

Նման հարցերը շատ եղան միասին պարզեցինք, գտանք դրանց պատասխանները, դասիս նպատակը այն էր, որ մարդիկ սկսեն երազներին լուրջ վերաբերվել, քանի որ երազները միշտ իրականություն են դառնում և կյանքի համար կարող են մեծ նշանակություն ունենալ։

 

Սպիտակուցների ֆունկցիաներն ու կառուցվածքը

Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների գործառույթները բազմազան են։ Սպիտակուց ֆերմենտները կատալիզում են օրգանիզմում ընթացող կենսաքիմիական ռեակցիաները և կարևոր դեր են խաղում նյութափոխանակության մեջ։ Որոշ սպիտակուցներ կատարում են կառուցվածքային և մեխանիկական գործառույթ՝ առաջացնելով բջջային կմախքը: Սպիտակուցները կարևոր դեր են կատարում նաև բջիջների ազդանշանային համակարգում, իմունային պատասխանում և բջջային ցիկլում: Սպիտակուցները մարդու և կենդանիների սննդի կարևոր մասն են կազմում (միս, թռչնամիս, ձուկ, կաթ, ընկուզեղեն, ընդավոր, հացահատիկային բույսեր), քանի որ այս օրգանիզմներում սինթեզվում է միայն անհրաժեշտ սպիտակուցների մի մասը։ Մարսողության գործընթացում սննդի մեջ պարունակվող սպիտակուցները քայքայվում են մինչև ամինաթթուներ, որոնք հետագայում օգտագործվում են սպիտակուցի կենսասինթեզում՝ օրգանիզմի սեփական սպիտակուցների սինթեզի համար, կամ քայքայման գործընթացը շարունակվում է էներգիա ստանալու համար։ սպիտակուցները բոլոր կենդանի օրգանիզմների անհրաժեշտ բաղադրամաս են և խաղում են կարևոր դեր բջջի կենսագործունեությունում։ Սպիտակուցները իրականացնում են նյութափոխանակության գործընթացները։ Նրանք կազմում են ներբջջային կառույցները՝ օրգանոիդները և բջջակմախքը, արտազատվում են միջբջջային տարածություն, որտեղ կարող են իրականացնել միջբջջային հաղորդակցությանը, մասնակցել սննդանյութերի հիդրոլիզին և միջբջջային նյութի ձևավորմանը։

Ֆունկցիաները՝

  • Կատալիտիկ ֆունկցիա
  • Կառուցվածքային ֆունկցիա
  • Պաշտպանական ֆունկցիա
  • Կարգավորիչ ֆունկցիա
  • Ազդանշանային ֆունկցիա
  • Տրանսպորտային ֆունկցիա
  • Պահեստային ֆունկցիա
  • Ռեցեպտորային ֆունկցիա
  • Շարժողական ֆունկցիա

Կառուցվածք

Պեպտիդային կապի քիմիական կառուցվածքը (ներքևում) և պեպտիդային կապի եռաչափ կառուցվածքը ալանինի և այլ ամինաթթվի միջև (վերևում)

Սպիտակուցի մոլեկուլները գծային պոլիմերներ են, որոնք կազմված են α-L-ամինաթթուների մնացորդներից (մոնոմերներ)։ Սպիտակուցի կազմի մեջ կարող են մտնել նաև ձևափոխված ամինաթթվային մնացորդներ և ոչ ամինաթթվային ծագում ունեցող բաղադրիչներ։ Սպիտակուցների կազմում ամինաթթուների նշանակման համար օգտագործում են մեկ կամ երեք տառից բաղկացած կրճատումներ։ Քանի որ կենդանի օրգանիզմների կազմի մեջ մտնող սպիտակուցների մեծամասնությունը կազմված են 20 ամինաթթուներից, այս պատճառով կարող է թվալ, թե սպիտակուցների հնարավոր թիվը փոքր է և սահմանափակ։ Իրականում, օրինակ՝ հինգ ամինաթթվային մնացորդ պարունակող սպիտակուցի մոլեկուլների հնարավոր թիվը գերազանցում է 3 միլիոնը, 100 ամինաթթվային մնացորդի դեպքում տարբերակների թիվը 10130-ից ավելի է։

Հայկական Լեռնաշխարհ

  1. Ֆիզիզկական քարտեզի վրա ցույց տվեք Հայկական լեռնաշխարհը և նկարագրել նրա սահմանները։1-04.jpg1.jpg

 

Հարավարևմտյան Ասիայի բարձրավանդակների շարքում Հայաստան աշխարհը պատկերված է որպես կենտրոնական դիրք գրավող տարածք, որը կրում է Հայկական լեռնաշ­խարհ անվանումը։ Այն զբաղեցնում է շուրջ 400 հզ. կմ² տարածք: Նրանից արևմուտք տարածվում է Փոքրասիական (կամ Անատոլիական) բարձրավանդակը, իսկ հարավարևելյան հարևանությամբ Իրանական բարձրավանդակն է: Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում և մասամբ հյուսիսում Մեծ Կովկասյան լեռնաշղթան է, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը, արևելքում՝ Կուր-Արաքսյան դաշտավայրը, որը հարում է Կասպից ծովին, հյուսիս-արևմուտքում և մասամբ, հյուսիսում՝ Սև ծովը, իսկ հարավ-արևմուտքում՝ Միջերկրական ծովի ափամերձ լեռնաշղթաները։

2. Ո՞րն է պետության քաղաքաաշխարհագրական դիրքի եւ տնտեսա-աշխարհագրական դիրքի կարևորությունը: Ինչպե՞ս կարող են դրանք լինել նպաստավոր եւ ոչ նպաստավոր:

Հայաստանի Հանրապետությունը գտնվում է կարևոր միջազգային տրանսպորտային ուղիների (Եվրոպան Կենտրոնական ու Հարավային Ասիային և Ռուսաստանը Մերձավոր Արևելքին կապող) խաչմերուկում։ Նրա տարածքով անցնում են Թուրքիան Իրանին, Ադրբեջանին ու Կասպից ծովի ավազանին, ինչպես նաև Հյուսիսային Կովկասը և Սև ծովը Իրանին ու արաբական երկրներին կապող երկաթուղիներն ու ավտոմոբիլային գլխավոր ճանապարհները։ Հարավային Կովկասով (և Հայաստանով) է անցնում Հարավարևելյան Ասիան և Կենտրոնական Ասիան Եվրոպային միացնող ցամաքային ճանապարհը, որը միջնադարի հռչակավոր «Մետաքսի ճանապարհի» օրինակով ստացել է «Մետաքսի նոր ճանապարհ» անունը։ Դրա զարգացմամբ շահագրգռված են ոչ միայն տարածաշրջանի երկրները, այլև ԱՄՆ-ը և Արևմուտքի մյուս խոշոր տերությունները։ Հայաստանը գտնվում է արևմտյան (եվրոպական), արևելյան (իսլամական) և սլավոնական քաղաքակրթությունների փոխազդեցության գոտում։ Անմիջական ելք չունի դեպի ծովերն ու օվկիանոսները (ուղղակիորեն չի կարող օգտվել դրանց հաղորդակցության ուղիներից և բնական հարստություններից)։ Հեռու է աշխարհի բարձր զարգացած երկրներից և հզոր տնտեսական կենտրոններից։ Մոտ է գտնվում Պարսից ծոցի և Կասպից ծովի նավթագազաբեր ավազաններին, բնական տարբեր ռեսուրսներով հարուստ Ռուսաստանին և Իրանին։ ՀՀ ներկա տնտեսաաշխարհագրական դիրքը (ՏԱԴ) բնութագրելիս և գնահատելիս պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք։ Այդ դիրքը բնութագրող տնտեսաաշխարհագրական օբյեկտները՝ երկաթուղիները, ավտոխճուղիները, նավահանգիստները, նավթամուղներն ու գազամուղները, էլեկտրահաղորդման գծերը, հզոր արտադրական կենտրոնները, հիմնվել են մինչև երրորդ հանրապետության անկախացումը։ Դրանք ծառայել են Հայաստանին և նրա տնտեսաաշխարհագրական դիրքը դարձրել նպաստավոր։ Անկախացումից հետո էլ տվյալ կառույցները շարունակում են իրենց գոյությունը, զարգանում և կառուցվում են նորերը։ Սակայն քաղաքական ներկա իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը չի օգտվում դրանց մեծ մասի առավելություններից, որի պատճառով նրա տնտեսաաշխարհագրական դիրքը գնահատվում է առավելապես որպես ոչ նպաստավոր։ ՀՀ-ի ՏԱԴ-ը նույնպես ժամանակի ընթացքում կարող է ենթարկվել փոփոխության, նրա ոչ նպաստավոր հատկանիշները կարող են դառնալ նպաստավոր։ Այսպես, հետագայում Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ թշնամական քաղաքականությունից հրաժարվելը, նրա շրջափակման վերացումը, դարաբաղյան հարցի խաղաղ լուծումը կարող են փոխել ամբողջ Հարավային Կովկասում տիրող քաղաքական իրադրությունն: Դա թույլ կտա լիովին օգտագործել Հայաստանի և նրա հարևան երկրների տնտեսաաշխարհագրական դիրքի հնարավորությունները, դրանք ծառայեցնել խաղաղության հաստատմանը։

3. Համեմատե՛ք տարբեր պատմական քարտեզներում պատկերված Հայաստան պետության սահմանները Հայկական լեռնաշխարհի բնական սահմանների հետ:

Հիմնական տարբերությունը այդ քարտեզների մեջ այն է, որ Հայաստանի տարածքի չափերն ու սահմանները տարբեր են աշխարհի ֆիզիկական, պատմական, բնակչության և քաղաքական քարտեզներում։ Հայաստանը գտնվում է Անդրկովկասի հարավային մասում: Հյուսիսում այն սահմանակից է Վրաստանին, արևելքում` Ադրբեջանին, հարավում` Իրանին և արևմուտքում` Թուրքիային: Սահմանի ընդհանուր երկարությունը 1245 կմ է:

4. Լեռնակազմական ո՞ր գործընթացներն են ձևավորել Հայկական լեռնաշխարհի մակերևույթը:

Միլիոնավոր տարիներ առաջ, երբ ժամանակակից մայրցամաքները դեռ վերջնականապես չէին բաժանվել և ձևավորվել որպես առանձին մայրցամաքներ, Ալպ-Հիմալայան լեռնային համակարգի տե­ղում եղել է նույնանուն գեոսինկլինալային իջվածքը, որտեղ տարածվել է Թետիս օվկիանոսը։ Դա նշանակում է, որ ժամանակակից Հայկական լեռնաշխարհի տեղում օվկիանոս է տարածվել: Հայկական լեռնաշխարհը ձևավորվել է մոտ 2530 մլն տարի առաջ` այդտեղ ընթացող ալպյան լեռնակազմական գործընթացների շնորհիվ։ Ծովն աստիճանաբար նահանջել է, և բարձրացող գեոսինկլինալը վերածվել է լեռնային երկրի, երկրաբանական շերտերը խախտվել են՝ գոյաց­նելով ծալքաբեկորային լեռներ։ Այդ ամենն ուղեկցվել է ուժեղ հրաբխային ժայթ­քումներով։ Երկրաբանական կառուցվածքի առումով Հայկական լեռնաշխարհը մայրցամաքի ինքնատիպ տարածքներից է։ Այստեղ կան գրեթե բոլոր երկրաբանական ժամանակաշրջանների գոյացությունները (ապարները):

5. Ի՞նչ լեռնագրական միավորների է բաժանվում Հայկական լեռնաշխարհը: Ի՞նչ գործոններով է այն պայմանավորված։

Հայկական Լեռնաշխարհը գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև։ Հյուսիսում Կովկասյան լեռներն են և Սև ծովը, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը։ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում է գտնվում եզրային ծալքաբեկորավոր լեռների և հրաբխային միջնաշխարհի մի հատվածը՝ 29743 կմ² տարածքով, որի 2%-ն ունի մինչև 800 մ բարձրություն, շուրջ 60%-ը՝ մինչև 2000 մ, 38%-ը 2000 մետրից բարձր է և անբարենպաստ՝ տնտեսական գործունեության համար։ Հյուսիսային և հյուսիսարևելյան ծալքաբեկորավոր լեռնաշղթաների մարզը Փոքր Կովկասի կենտրոնական հատվածն է, ձգվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք։ Ծայր հյուսիսում Վիրահայոց լեռնաշղթան է։