Dulce hogar

1.Donde vive la familia de Raul?

La familia de Raul vive en una casa privada fuera de la ciudad.

2.Cuantos pisos tiene el chale?

Dos pisos

3.Que hay alrededor de la casa.

Alrededor de la casa hay un jardin.

4.Donde esta el salon-comedor?

En la plants baja, a la izquierda de la entrada, esta el salon-comedor.

5.Que hay en el salon?

en el centro hay uAlli na mesa grande ovalada con ocho sillas alrededor,un aparador, un divan. Delante de la chimenea hay tres sillones.El television esta encima de la comoda.

6.Donde esta la cocina?

Frigorifico, horno microondas, cocina electrical, lavadora y lavavajillas.

7.Como esta equipada la cocina?

La cocina esta equipada con muchos electrodomesticos.

8.Que habitaciones estan en  el segundo piso?

Hay cuatro dormitories.Ademas en casa hay tres cuartos debaño, uno abayo y dos arriba.

 

Ինչպես պաշտպանվել երկրաշարժից

Եթե երկրաշարժի ժամանակ շենքում ենք կամ՝ բարձրահարկ շենքի 1-ին և 2-րդ հարկերում ենք‚  պետք է անհապաղ դուրս գանք շենքից‚ գնանք դեպի բաց տարածություն‚ իսկ՝ եթե գտնվում ենք 3-րդ և ավելի բարձր հարկերում‚ շենքից դուրս պետք է չգանք‚ քանի որ աստիճաններն ու սանդղակները խցանված կլինեն մարդկանցով‚ վերելակները կարող են անջատվել ցանկացած պահի։ Կարելի է կանգնել շենքի միջին մասի հիմնական կրող պատերի‚ նրանցով կազմված անկյունների‚ այդ իսկ պատերում դռան բացվածքների և հենասյուների մոտ՝ գլխավերևում պահելով աթոռ‚ պայուսակ կամ այլ համապատասխան իր՝ վերևից թափվող ծեփակտորներից պաշտպանվելու համար։ Կարելի է նաև մտնել տարածքում գտնվող մահճակալի կամ սեղանի տակ։ Բայց ես ինքս՛ դեմ եմ սեղանի տակ մտնելուն, քանի որ առաստաղը եթե ընկնի սեղանը կարող է կոտրվել մեր մեջքին, այդ իսկ պատճառով ձգտում եմ հիմնականում կանգնել պատերի անկյուններում։

Եթե մետրոյում էնք գտնվում՝ մետրոն ռմբակոծության ժամանակ ապահով ապաստարան է‚ ապա ուժեղ երկրաշարժի դեպքում այն նույնքան վտանգավոր է։ Այդ ժամանակ խուճապի պետք է  չմատնվենք և առաջահերթ ապահովենք մեր անվտանգությունը։ Ցնցման ժամանակ ամուր բնռվել է պետք որևէ առարկայից‚ օրինակ ուղեբեռի դարակից և երկաթե ձողերից այնպես‚ որ չընկնենք։ 5 բալանոց երկրաշարժի ժամանակ հոսանքը կանջատվի‚ գնացքը ժամանակավորապես կկանգնի‚ մետրոյի կանգառում ինքնաբերաբար կմիանան վթարային լամպերը։ Դեպի ելքերը գնալը մեզ համար վտանգավոր է‚ և կարող է խուճապ առաջացնել։  Մենք պետք է հետևենք կայարանի բարձրախոսով տրվող ցուցումներին։

Յուրաքանչյուր մարդ, ով ապրում է սեյսմավտանգ գոտում պետք է իմանա ինչ անել երկրաշարժից առաջ, երկրաշարժի ժամանակ և երկրաշարժից հետո՝ հնարավորինս քիչ տուժելու համար:

Երկրաշարժից առաջ պետք է՝
• Շենքի սեյսմակայունությունը նվազեցնող ձևափոխումներ չկատարել,
• Շենքերի մուտքերը, աստիճանահարթակները և միջանցքներն ազատել մեծածավալ առարկաներից, ստորին հարկերի պատուհանների մետաղյա անշարժ ճաղաշարերը դարձնել շարժական, երկաթյա դռները փոխարինել փայտյա դռներով, պահեստային ելքերը ազատ պահել,
• Ծանր սարքավորումները և կահույքը ամրացնել հատակին կամ պատին,

• Մահճակալները տեղադրել պատուհաններից, ապակե միջնապատերից, հայելիներից հեռու՝ կրող պատերի մոտ, դրանց վերևում չկախել ծանր առարկաներ: Հիշեք, որ կահույքը պետք է տեղադրել այնպես, որ ցնցումների ժամանակ շրջվելիս չարգելափակի դուռը:
• Ընտանիքի անդամներով որոշել և հիշել հանդիպման վայրը երկրաշարժից հետո: Հանդիպման վայրը ընտրել տանից ոչ հեռու՝ բաց տարածությունում:
• Նախապես որոշել տան, աշխատատեղի կամ դպրոցի ամենաանվտանգ վայրերը (հիմնական պատերը, հիմնական պատերի անկյունները, հիմնասյուները), որտեղ կարելի է պատսպարվել մինչև ցնցումների ավարտը և երկրաշարժի դեպքում շինության ամենաանվտանգ ելքերը:
• Տանը ունենալ պայուսակ-աղետի կապոց՝ առաջին օգնության պարագաներ, մի քանի օրվա սննդի պաշար, ջուր 2-3 օրվա համար, մարտկոցով ռադիոընդունիչ, գրպանի լապտեր, կարևոր փաստաթղթեր, տաք հագուստ և այլն: Ժամանակ առ ժամանակ փոխել, թարմացնել սննդի և ջրի պաշարները:
• Տիրապետել և նախապես ընտանիքի անդամներին սովորեցնել առաջին օգնություն ցուցաբերել:
• Ստուգեք բնակարանի վիճակը, ծխնելույզը, գազատար խողովակները, էլեկտրական լարերը:
• Ընտանիքի անդամներին ծանոթացնել տարահանման պլանի հետ:
• Հսկողության տակ պահել բնակարանի այն հատվածները, որտեղ կարող է հրդեհ բռնկվել և հեռացնել բոլոր դյուրավառ նյութերը:
• Ունենալ կրակմարիչ տանը, պարբերաբար ստուգել պիտանելիության ժամկետը և սովորել դրանից օգտվելու կանոնները:
• Մասնակցել բոլոր այն վարժանքներին, որոնք ուղղված են երկրաշարժից պաշտպանելուն:
• Որոշել կոլեկտիվի անդամներից յուրաքանչյուրի պարտականությունները՝ ով ինչ պետք է անի, որպեսզի խուճապ չառաջանա:
• Երեխաների հետ պարբերաբար, խաղերի օգնությամբ, պարապմունքներ անցկացնել, թե ինչպես պետք է պահեն իրենց երկրաշարժի ժամանակ:

Բնածին աղետներ, որոնք սպառնում են Հայաստանին

Վտանգավոր երկրաբանական երևույթներ և ընթացքներ

Երկրաբանական բնույթի ծագում ունեցող իրադարձություն կամ երկրաբանական ընթացքների հետևանք՝ առաջացած երկրակեղևում տարբեր բնական կամ երկրադինամիկական գործոնների կամ դրանց զուգակցության ներգործությամբ, որն ունի կամ կարող է ունենալ խոցող ազդեցություն մարդկանց, գյուղատնտեսական բույսերի և կենդանիների, տնտեսական նշանակություն ունեցող օբյեկտների և շրջակա բնական միջավայրի վրա։

Երկրաշարժ

Երկրաշարժը երկրաֆիզիկական վտանգավոր երևույթ է, որն արտահայտվում է երկրակեղևի կտրուկ տատանումներով և ցնցումներով՝ ժամանակի շատ կարճ տևողության ընթացքում։ Երկրաշարժ առաջանում է երկրակեղևում կամ վերին միջակա երկրապատյանում հանկարծակի տեղաշարժերի ու խզվածքների հետևանքով և առաձգական (սեյսմիկ) տատանումների ձևով հաղորդվում է մեծ հեռավորություններիվրա։

Երկրաշարժի ինտենսիվությունը (ուժգնությունը) գնահատվում է 12-բալանոց սեյսմիկ սանղակով (MSK-86), իսկ էներգիան՝ մագնիտուդայով։ Երկրաշարժերը պայմանականորեն ստորաբաժանվում են որպես՝ թույլ (1-4 բալ), ուժեղ (5-7 բալ) և ավերիչ (8 և ավելի բալեր)։

Սողանք

Լեռան լանջով ապարների զանգվածի լանջերով տեղաշարժ (սահք)՝ սեփական քաշի և լրացուցիչ բեռնվածության ներգործությամբ, որն առաջանում է լանջի ողողաքանդման, ջրադինամիկ ճնշման, գերխոնավացման, սեյսմիկ կամ տեխնածին ցնցումների և այլ ընթացքների հետևանքով։

Դասակարգվում են ըստ հզորության (խոշոր, միջին և մանր) և ըստ շարժման արագության (շատ արագ, արագ, չափավոր և դանդաղ)։

Դարափուլ(քարաթափում)

Լեռների և ձորերի զառիվայր ու զառիթափ լանջերից խոշոր, հաճախ հսկայական չափերի ապարազանգվածների պոկումն ու փլուզումը, որն առաջանում է գլխավորապես լեռնային ապարների հողմահարության ընթացքների և մակերևութային ու ստորգետնյա ջրերի ներգործությունից դրանց կապակցվածության թուլացման հետևանքով։

3. Վտանգավոր ջրաբանական (հիդրոլոգիական) երևույթներ և ընթացքներ

Ջրաբանական (հիդրոլոգիական) ծագում ունեցող իրադարձություն կամ ջրաբանական ընթացքների հետևանք՝ առաջացած տարբեր բնական կամ ջրադինամիկական գործոնների կամ դրանց զուգակցության ներգործությամբ, որոնք կարող են ունենալ խոցող ազդեցություն մարդկանց, գյուղատնտեսական բույսերի և կենդանիների, տնտեսական նշանակություն ունեցող օբյեկտների, շրջակա բնական միջավայրի վրա։

Սելավ

Ավերիչ մեծ ուժ ունեցող սրընթաց հոսք, որը բաղկացած է ջրի և փուխր բեկորային ապարների խառնուրդից և հանկարծակի առաջանում է ոչ մեծ լեռնային գետերի ավազաններում ուժգին անձրևների կամ ձյան բուռն հալման, ինչպես նաև՝ քարակարկառների և անցկալների ճեղքման հետևանքով։

Դասակարգվում է ըստ հզորության (ուժեղ, միջին և թույլ հզորությունների)։

Ձնահյուս

Լեռների զառիվար լանջերով դեպի ներքև արագ, հանկարծակի առաջացող ձյան և (կամ) սառույցի շարժում, որը սպառնում է մարդկանց կյանքի և առողջությանը, պատճառում է նյութական վնասներ։

Հեղեղում

Տարածքների ջրածածկում, որը կարող է առաջանալ հորդացման, գետավարարման, սառցակուտակման, սառցակապության, գետաբերանում ջրի ավելացման ժամանակ գետի ջրի բարձրացման հետևանքով, ինչպես նաև ջրատեխնիկական կառույցների ճեղքման դեպքում։

Գետավարարում

Գետի ջրային ռեժիմի փուլ, որը տվյալ կլիմայական պայմաններում կրկնվում է ամեն տարի միևնույն ժամանակ, առաջանում է ձնհալքի կամ ձյան ու սառցադաշտի համատեղ հալման հետևանքով և բնութագրվում է առավելագույն ջրայնությամբ, հորդացած և տևական ջրի մակարդակի բարձրացմամբ՝ տվյալ գետի բացարձակ առավելագույն ելքի (ծախսի) 90 տոկոսից ավելիի դեպքում։

Հորդացում

Գետի ջրային ռեժիմի փուլ, որը կարող է բազմիցս կրկնվել տարվա տարբեր եղանակներին, բնութագրվում է ջրի ծախսի և մակարդակի կտրուկ ու կարճատև բարձրացմամբ և առաջանում է անձրևների և ձնհալքի հետևանքով՝ տվյալ գետի բացարձակ առավելագույն ելքի (ծախսի) 90 տոկոսից ավելիի դեպքում։

Ջրակալում

Գետնաջրերի մակարդակի բարձրացում, որը խախտում է տարածքի բնականոն օգտագործումը, շինարարությունը և դրա վրա տեղադրված օբյեկտների շահագործումը։

Ջրածածկում

Գետավարարման կամ հորդացման ժամանակաշրջանում տարածքների ծածկումը ջրով։

Ցածր նվազամակարդակ

Ջրի ելքի (ծախսի) նվազում ջրաբաշխման կառույցների նախագծային նշումներից ցածր կամ տվյալ գետի բացարձակ նվազագույն ելքի (ծախսի) 90 տոկոսից ավելիի դեպքում։

4. Վտանգավոր օդերևութաբանական երևույթներ և ընթացքներ

Մթնոլորտում առաջացած բնական երևույթներ և ընթացքներ տարբեր բնական գործոնների կամ դրանց միասնական ազդեցությամբ, որոնք ունեն կամ կարող են ունենալ խոցող ներգործություն մարդկանց, գյուղատնտեսական բույսերի և կենդանիների, տնտեսական նշանակություն ունեցող օբյեկտների և շրջակա բնական միջավայրի վրա։

Ուժեղ քամի

Օդի շարժումը երկրի մակերևույթի նկատմամբ այնպիսի արագությամբ կամ արագության հորիզոնական բաղադրիչով, որը 14մ/վ-ից ավելի է։

Փոթորկանք

Քամու կտրուկ կարճատև ուժգնացում մինչև 20-32 մ/վ, որն ուղեկցվում է փոխանցական (կոնվեկցիոն) ընթացքների հետ կապված դրա ուղղության փոփոխմամբ։

Փոթորիկ

Ավերիչ ուժգնությամբ և զգալի երկարատևությամբ քամի, որի արագությունը գերազանցում է 32 մ/վ։

Ցիկլոն

Օդի ցածր ճնշմամբ և քամու փոթորկային արագությամբ մթնոլորտային խոտորում, որն առաջանում է արևադարձային գոտիներում և հանգեցնում ավերածությունների և մարդկային զոհերի։

Արևադարձային ցիկլոնի տեղական անվանումը՝ տայֆուն է։

Մրրիկ

20 մ/վ-ից ավելի արագությամբ երկարատև շատ ուժեղ քամի, որը առաջացնում է ուժեղ ալեկոծություններ ծովում և ավերածություններ ցամաքում։

Պտտահողմ

Մթնոլորտային գոյացություններ ուղղահայաց կամ թեք առանցքի շուրջ՝ օդի պտտողական շարժումով։

Մրրկասյուն

Ավերիչ ուժ ունեցող ուժեղ մեծածավալ մթնոլորտային պտտահողմ՝ մոտ 1000 մ տրամագծով, որտեղ օդի պտտային արագությունը հասնում է 100 մ/վ։

Տևական անձրև

12-ից 48 ժամվա ընթացքում 70 մմ-ից ոչ պակաս հեղուկ տեղումների քանակ, որը կարող է առաջացնել գետերի հորդացումներ, ջրածածկումներ։

Տեղատարափ

Կարճատև մթնոլորտային տեղումներ՝ մեծ ուժգնությամբ, սովորաբար անձրևի կամ ձյան տեսքով։ Քանակը՝ 30 մմ և ավելի՝ մինչև 1 ժամվա ընթացքում։

Կարկուտ

Մթնոլորտային տեղումներ, որոնք գալիս են տարվա տաք ժամանակաշրջանում 5 մմ մինչև 15 մմ (20 մմ-ից ավելիի դեպքում՝ խոշոր կարկուտ) տրամագծով խիտ սառցամասնիկների տեսքով, սովորաբար տեղատարափի հետ համատեղ ամպրոպի ժամանակ։

Ուժեղ ձյունատեղում

Երկարատև ուժգին ձյունաթափում, որը բերում է տեսանելիության զգալի նվազեցմանը և փոխադրամիջոցների երթևեկության դժվարեցմանը (խափանմանը)։ Քանակը 20 մմ և ավելի՝ մինչև 12 ժամվա ընթացքում։

Ամպրոպ

Մթնոլորտային երևույթ, կապված հզոր կույտաանձրևային ամպերի զարգացման հետ, ուղեկցվող երկնքի և երկրի միջև բազմաթիվ էլեկտրական պարպումներով, ձայնային երևույթներով, ուժեղ տեղումներով, երբեմն կարկուտով։

Մերկասառույց

Խիտ սառույցի շերտ, որն առաջանում է երկրի մակերևույթի վրա անձրևի կամ մառախուղի գերպաղած կաթիլների սառցակալման դեպքում։

Ուժեղ ձնաբուք

Երկրի մակերևույթի վերևում ուժեղ քամու միջոցով ձյան տարածում, հնարավոր է տեղացող ձյան հետ մեկտեղ, որը հանգեցնում է տեսանելիության նվազեցմանը և հաղորդակցուղիների խափանմանը։ 12 և ավելի ժամվա ընթացքում՝ 15 մ/վրկ և ավելի քամու արագության և 500 մետրից պակաս տեսանելիության պայմանով։

Սեռական և անսեռ բազմացում

Անսեռ բազմացման ժամանակ օրգանիզմները առաջացնում են գենետիկորեն նույնական կրկնօրինակներ՝ առանց այլ օրգանիզմի գենետիկական նյութի միջամտության։ Բակտերիաները բաժանվում են ուղղակի բաժանման միջոցով, վիրուսները բազմանում են տեր բջջի հաշվին, հիդրաները և խմորասնկերը՝ բողբոջմամբ։ Այս օրգանիզմները սովորաբար տարբեր սեռեր չունեն և կարող են սեփական օրգանիզմը բաժանել երկու կամ ավելի կրկնօրինակների։ Բույսերի մեծ մասը ընդունակ է բազմանալ անսեռ եղանակով, մրջյունների Mycocepurus smithii տեսակը ենթադրաբար բազմանում է միայն անսեռ ձևով։ Անսեռ ճանապարհով բազմացող շատ տեսակներ՝ հիդրաները, խմորասնկերը և մեդուզաները, կարող են բազմանալ նաև սեռական ճանապարհով։ Օրինակ՝ բույսերի մեծամասնությունն ընդունակ է բազմանալ վեգետատիվ ճանապարհով՝ բազմացում առանց սերմերի և սպորների, բայց բույսերը կարող են բազմանալ նաև սեռական եղանակով։ Նմանապես՝ բակտերիաները կարող են փոխանակել գենետիկական տեղեկատվությունը կոնյուգացիայի միջոցով։ Անսեռ բազմացման այլ եղանակներ են կուսածնությունը կամ պարթենոգենեզը, հատվածավորումը և սպորառաջացումը, որը ներառում է միտոզ։ Պարթենոգենեզը բնական ճանապարհով տեղի է ունենում շատ տեսակների մոտ, այդ թվում՝ ցածրակարգ բույսեր (անվանվում է ապոմիքսիս), անողնաշարավորներ (օրինակ՝ ջրային լվեր, որոշ մեղուներ և մակաբույծ կրետներ) և ողնաշարավորներ (օրինակ՝ սողուններ, ձկներ, թռչուններ և շնաձկներ): Անսեռ բազմացում է հաճախ համարվում նաև հերմաֆրոդիտ տեսակների բազմացման այն ձևը, երբ տեղի է ունենում ինքնաբեղմնավորում։

Սեռական բազմացում

Սեռական բազմացումը կենսաբանական գործընթաց է, որի ժամանակ նոր օրգանիզմն առաջանում է երկու օրգանիզմների ժառանգական տեղեկատվության միաձուլման հետևանքով։ Սեռական բազմացումն սկսում է մեյոզով, որը բջիջների բաժանման հատուկ մասնագիտացված եղանակ է։ Երկու ծնողական օրգանիզմներից յուրաքանչյուրը ստեղծում է հապլոիդ քրոմոսոմների հավաքակազմ ունեցող գամետներ։ Օրգանիզմների մեծամասնությունը ձևավորում է երկու տեսակի գամետներ։ Այս անիզոգամետ տեսակների մոտ սեռերը տարբերակվում են արականի (ձևավորում են սպերմատոզոիդներ կամ միկրոսպորներ) և իգականի (ձևավորում են ձվաբջիջներ կամ մեգասպորներ)։ Իզոգամ տեսակների մոտ գամետները միանման են (իզոգամետներ) բայց կարող են ունենալ տարբեր հատկանիշնեոր կամ տարբեր անուններ: Օրինակ՝ կանաչ ջրիմուռ Chlamydomonas reinhardtii -ի մոտ, կան այսպես կոչված «դրական» և «բացասական» գամետներ։ Օրգանիզմների շատ քիչ տեսակներ, ինչպես օրինակ սնկերի մեծամասնությունն է կամ ինֆոզորիա Paramecium aurelia -ն կան երկու «սեռեր», որոնք անվանվում են սինգեններ։ Կենդանիների մեծամասնությունը, այդ թվում մարդը և բույսերը բազմանում են սեռական ճանապարհով։ Սեռական ճանապարհով բազմացող օրգանիզմները ամեն հատկանիշի համար ունեն տարբեր գեներ՝ ալելներ։ Սերունդը ժառանգում է ամեն հատկանիշի համար մեկ ալել՝ յուրաքանչյուր ծնողից։ Այսպիսով, սերունդը ունենում է ծնողական հատկանիշների ամբողջությունը։ Կարծում են, որ սեռական բազմացումը թույլ է տալիս, որ ոչ նպաստավոր ալելները չդրսևորվեն։ Մամուռները բազմանում են սեռական ճանապարհով, բայց ավելի մեծ և տեսանելի օրգանիզմները հապլոիդ են և ձևավորում են գամետներ։ Գամետները միավորվում են՝ առաջացնելով զիգոտ, որը աճում է՝ վերածվելով սպորանգիումի։ Սպորանգիումը հետագայում ձևավորում է հապլոիդ սպորներ։ Դիպլոիդ փուլը համեմատաբար փոքր է և կարճատև՝ հապլոիդ փուլի համեմատ։ Դիլպլոիդության զարգացումը բերել է նրան, որ հետերոզիսը գոյություն ունի միայն դիպլոիդ սերունդներում։ Մամուռները բազմանում են սեռական ճանապարհով, չնայած նրան, որ հապլոիդ փուլը չի շահում հետերոզիսից։

Անսեռ բազմացմամբ բազմացմամբ բազմացող օրանիզմները քանակապես շատ արագ են աճում։ Սակայն, քանի որ նրանց մոտ ԴՆԹ -ի փոփոխությունների միակ աղբյուրը մուտացիաներն են, տեսակի բոլոր անդամները ունեն նույն խոցելի կողմերը։ Սեռական ճանապարհով բազմացող օրգանիզմները ունենում են քիչ քանակով սերունդ, որոնք սակայն ունեն մեծ գենետիկական բազմազանություն և քիչ են խոցելի հիվանդությունների նկատմամբ։ Շատ օրգանիզմներ կարող են բազմանալ և՛ սեռական, և՛ անսեռ եղանակով։ Օրինակներ են ջրային լվերը, լորձնայինները, ակտինիաները և որոշ ծովաստղեր, ինչպես նաև որոշ բույսեր։ Երբ միջավայրային պայմանները ձեռնտու են, անսեռ բազմացումը ապահովում է գոյատևման համար հարմար պայմաններ։ Այս դեպքում պոպուլյացիաները բազմանում են անսեռ եղանակով՝ ավելանալով քանակով և գրավելով հարուստ ռեսուրսներով միջավայրը։

Թումանյանական թևավոր խոսքեր

Նեսոյի քարաբաղնիս – Հովհաննես Թումանյանի հանրահայտ պատմվածքի վերնագիրն է, որտեղ պատմում է հայ գյուղի հետամնաց մի սովորություն ՝ քարաբաղնիսով հիվանդին բուժելու մասին։ ,,Նեսոյի քարաբաղնիս,, արտահայտությունը հասկացվում է ոչ ճիշտ, հակաբժշկական միջոցներով բուժում։

Քաջ Նազար – Հովհաննես Թումանյանի հեքիաթի հերոսն է, որը հայտնի էր իր վախկոտությամբ։ Նազարը, սակայն, հանգամանքների բերումով դառնում է թագավոր։ ,,Քաջ Նազար,, են անվանում այն մարդկանց, որոնք իսկապես վախկոտ են, բայց և պարծենկոտ։ Հաճախ այդպիսի մարդկանց մասին, որոնք որևէ պաշտոնի են արժանացել ոչ թե իրենց ընդունակությունների շնորհիվ, այլ պատահականորեն, ասում են․ ,,Քաջ Նազարի բախտ ունի,,։

Ո՜չ ամոթ ունի ուժեղը, ո՜չ վախ – Հովհաննես Թումանյանի հայտնի արտահայտությունն է ՝ վերցված ,,Հառաչանք,, պոեմից։ Օգտագործվում է բռնություն կամ անարդարություն բնութագրելիս։

20 things you (probably) didn’t know about Charlotte Brontë

  • Whether we’ve read it at school or in later life, or seen one of the many film and television adaptations, we all know the story of the plain governess who falls in love with the stern rich master hiding a big secret in his attic. Yet, work of genius though it undoubtedly is, there’s much more to Charlotte Brontë than just Jane Eyre.

While researching my biography of her sister Anne, In Search Of Anne Brontë, I discovered a lot about Charlotte too, and she had a life as unique and intriguing as any of her heroines. Some of these facts are funny, some are sad, and some are frankly odd, but they all reveal a little more of a remarkable woman on this, her special bicentenary.

1. Charlotte Brontë was not born in Haworth

Charlotte and the Brontës will forever be associated with Haworth in West Yorkshire, and she did spend most of her life at the Parsonage there, now home to the wonderful Brontë Parsonage Museum. She was born, however, in the village of Thornton, Bradford around six miles away. Her father, the Reverend Patrick Brontë, was village priest there in 1816, and the family didn’t leave for his new post in Haworth until shortly after Anne Brontë’s birth in 1820.

2. Charlotte had five siblings

We all know the three Brontë sisters: Charlotte, Emily and Anne Brontë, without doubt the greatest writing family of all time. Many also know of their brother Branwell, a wasted talent who after a failed loved affair killed himself with a cocktail of alcohol and opium. Less well known is that Charlotte also had two elder sisters: Maria (named after her mother who died when Charlotte was five) and Elizabeth. Maria especially was said to be a precocious child, but these two oldest Brontë children died of tuberculosis within six weeks of each other in 1825. They had caught it at the hellish Cowan Bridge school they attended, and where Charlotte was also a scholar. The memories of the place would haunt her forever, until she revealed them in her depiction of Lowood within Jane Eyre.

3. Charlotte could see well in the dark, but not in the light

Charlotte was very short sighted, taking after her father who in later life had to have his cataracts cut away without an anaesthetic. She was so short sighted that she had to give up playing the piano, as she couldn’t read the sheet music in front of her. Nevertheless when she was a teacher, her pupils were amazed to find that she could seemingly read perfectly well in darkness, an ability that they thought was some kind of magic.

4. Brontë wasn’t her real surname

Charlotte’s father came from a poor farming family in County Down, in what is now Northern Ireland. By good fortune and hard work he earned a scholarship to Cambridge University, where he did all he could to hide his poor Irish roots. This meant that he dropped his actual surname of Brunty or Prunty, and instead adopted Brontë. A Latin scholar, he knew that this translated as thunder, and it was also the name of an Italian island owned by one of his heroes, Admiral Nelson.

5. Charlotte spoke with an Irish accent

If you assumed that the Brontës spoke in Yorkshire tones, you could be wrong. After the Cowan Bridge tragedy, the Brontë children were largely taught by their Aunt Elizabeth and their father. Unlike today, when children mix much more widely and hear other voices on television, their father’s was the predominant adult voice they heard for many years, and this affected the way they talked as well. When Charlotte was 15 she was sent to another school of a much better character, Roe Head. She made lifelong friends there in the shape of Ellen Nussey and Mary Taylor, and Mary recalled how when she first met Charlotte, ‘she was very shy and nervous, and spoke with a strong Irish accent.’

6. Charlotte was obsessed with the Duke of Wellington

Just as young girls today may worship a pop star, Charlotte worshipped Arthur Wellesley, the Duke of Wellington. When as a child she was given a toy soldier, there was little doubt what it was to be called: “I snatched one up and exclaimed: ‘This is the Duke of Wellington! This shall be the Duke!” Heroes named Wellesley appear frequently throughout her juvenile writing, and we can imagine her awe when in her thirties she finally met her hero. She reported to Ellen that he was ‘a real grand old man.’

7. Charlotte hated being a teacher – with a vengeance

After spending a year there as a pupil, Charlotte was invited back to Roe Head to act as a teacher. She soon found life as a teacher very different to life as a pupil. Her ‘Roe Head Journal’ of this time is a vicious, angry diary speaking of loathing for her pupils and for herself. She writes of ‘stupidity the atmosphere, school-books the employment, asses the society’ and ‘a dolt came up with a lesson. I thought I should have vomited.’ Emily, very briefly, and Anne were pupils at the school, but after their exits her loathing of teaching grew until her mental health collapsed and she imagined she had illnesses that no-one else could see. Eventually a doctor was called for, who said that she must return to Haworth or die. 

8. Charlotte was advised to give up writing – because she was a woman

From an early age, Charlotte and her sisters loved writing, and she went to the very top to get an opinion on her work. Aged 16 she sent some of her work to the then poet laureate Robert Southey. He replied that whilst she had ‘the faculty of verse’, she should give up her dreams, because ‘literature cannot be the business of a woman’s life: & it ought not to be.’ Strangely enough, the young Charlotte seemed elated at this reply, writing ‘I must thank you for the kind, and wise advice you have condescended to give me… I trust I shall never more feel ambitious to see my name in print.’

9. Charlotte was less than a domestic goddess

Emily Brontë loved domestic duties, and was renowned throughout Haworth as the best bread maker in the village; Charlotte was rather less of a domestic goddess. When her father was having eye surgery, Charlotte accompanied him to Manchester and lived with him there until his sight recovered. In her letters she confesses that she found shopping for and cooking meals difficult, and that on her first attempt to iron clothes she managed to burn them all.

10. Charlotte’s first novel was rejected by every publisher in England

Many people assume that Jane Eyre was Charlotte’s first novel. In fact that honour falls upon The Professor. The sisters planned to have three novels published together, but whilst Agnes Grey and Wuthering Heights were published in tandem, nobody would touch Charlotte’s novel. She had a list of publishers in England, and exhausted it completely in her efforts, but it would only finally be published posthumously. She more than made amends, however, with her second novel about a certain governess.

11. Charlotte was around four and a half feet tall

Charlotte is a giant of literature but she was very diminutive in stature. Her estimated height was around four foot seven, whereas Emily was almost a foot taller, and the tallest of all the Brontës. Her clothes held by the Brontë Parsonage Museum, including shoes, corsets, gloves and dresses, would fit a child today. She was very self conscious of her height and of her looks in general, leading her publisher and close friend George Smith to later remark that ‘she would have given all her genius and fame to be beautiful.’

12. Charlotte fell in love with her married teacher

At age 21 Charlotte, with Emily, left Yorkshire and travelled to Brussels, with the intention of learning languages that would help them set up their own school. She made good progress at the Pensionnat Héger school, but rapidly fell in love with the stern master Constantin Héger. He would be an inspiration for Rochester, but he had the same problem in that he was married. After returning to England, Charlotte wrote him a series of passionate letters. One such reads: ‘I know that you will lose patience with me when you read this letter. You will say that I am over-excited, that I have black thoughts etc. So be it Monsieur – I do not seek to justify myself, I submit to all kinds of reproaches – all I know is that I cannot – that I will not resign myself to the total loss of my master’s friendship. I would rather undergo the greatest bodily pains than have my heart constantly lacerated by searing regrets.’ He never replied, and in fact cut up the letters, but his wife for some reason pieced them together again, which is how they are now at the British Library.

13. Charlotte rejected her best friend’s brother, with terrible consequences

Despite her concerns about her appearance, Charlotte Brontë rejected at least three proposals of marriage that we know of. The first was from Ellen’s brother Henry Nussey. He later married Emily Prescott and became vicar of Hathersage in Derbyshire. He remained there for only two years however, before ill health made him give up his career as a priest. He was later committed to Arden House Lunatic Asylum, where he hanged himself in 1860.

14. Charlotte really did know a family called Eyre

Charlotte often visited Ellen at Hathersage, where she frequently stayed with her brother. In the middle of the Peak District it was later depicted as Morton in Jane Eyre. Inside the Hathersage church that Henry Nussey presided over is the large tomb of Robert Eyre, and a stained glass window to William Eyre, who was a leading light of Hathersage society at the time of Charlotte’s visits.

15. Charlotte’s dedication in Jane Eyre almost caused a scandal

One of Charlotte’s literary heroes was William Makepeace Thackeray, so she dedicated the first edition of Jane Eyre to him. Unfortunately, Charlotte didn’t know that Thackeray actually did have a mad wife that he kept confined within his home. Whilst a public secret it was well known to London society, who assumed that this new author ‘Currer Bell’ must know Thackeray, and have modelled Rochester on him. When they later met Thackeray characteristically laughed it off, although Charlotte was mortified when she found out the truth.

16. Charlotte kept her writing from her own father

Charlotte, like Anne and Emily, was a shy and secretive woman, and she kept the fact that she had written her novel even from her own father. At last, she decided to reveal the truth to him. She took the book into his study along with some reviews. When she said that she had written a book, he said that it would strain his eyes to read it. Charlotte then explained that it was published, not in manuscript form. Patrick then said she would lose money, because it couldn’t be a success. At this point she read some of the reviews to him, and he agreed to read it. He later called Anne and Emily to him and gave his verdict: ‘Girls, do you know Charlotte has been writing a book, and it is much better than likely?’

17. Charlotte owned a piece of Napoleon’s coffin

Before Charlotte’s infatuation became too evident, she was well regarded by Constantin Héger and his wife. So much so that, knowing her love of all things relating to the Duke of Wellington, he gave Charlotte a fragment from the coffin of Napoleon Bonaparte that he had earlier bought. It’s now among the many treasures at the Brontë Parsonage Museum.

Հովհաննես Թումանյանի մասին

Հովհաննես Թադևոսի Թումանյան (փետրվարի 19, 1869, Դսեղ, Բորչալուի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն — մարտի 23, 1923, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ: Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում: 1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում: 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում: 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին: 1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Հովհաննես Թումանյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գործել է մինչև 1908 թ։ Բանաստեղծի հայրը՝ Հովհաննես աղայի ավագ որդին՝ Ասլան (հետագայում՝ Տեր-Թադևոս) Թումանյանցը (1839-1898), Սանահինի վանքում երկու տարի դպրի պաշտոն զբաղեցնելուց հետո՝ 1874 թվականին՝ 35 տարեկանում, հակառակ իր կամքին ձեռնադրվում է քահանա։ Ծիծաղելով հաճախ է կրկնել «Մարդ չդառա, տերտեր դառա» ասացվածքը։ Քահանա դառնալ էր ստիպել հայրը, որն այն ժամանակ շատ էր ցանկացել, որ որդիներից մեկը տերտեր դառնա։ Բանաստեղծը և եղբայրը՝ Ռոստոմը, ծնվել են, երբ նրանց հայրը դեռ աշխարհական է եղել։ Թումանյանը հոր նկատմամբ խորը հարգանք և սեր է տածել։ Թումանյանն իր առաջին ստեղծագործությունը գրել է 12 տարեկանում, երբ սովորում էր Ջալալօղլու դպրոցում։ Թումանյանը գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ։ Նա սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-1892) լույս տեսնելուց հետո։ Թումանյանն իր ստեղծագործություններով հեղաշրջում է կատարել հայ բազմադարյան գրականության մեջ։ Նրա լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական։ Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները։ Թումանյանն իր քնարերգության մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ։ Իրական կյանքի պատկերն ու սոցիալական անարդարության դեմ խտացված բողոքն են արտահայտված «Գութանի երգը», «Խրճիթում» և այլ բանաստեղծություններում։ «Հին օրհնություն» բանաստեղծությունը հայ ժողովրդի վշտի, ձգտումների ու երազանքների խտացումն է։ «Հայոց լեռներում» բանաստեղծության մեջ, խոսելով հայ ժողովրդի դարավոր պատմության, մաքառումների և տանջալից ուղու մասին, հավատով է պատկերել հայրենիքի անպարտելի ու ստեղծագործ ոգին։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուի տպագրության պատրաստումը տևում է շուրջ երկու ամիս՝ 1890 թվականի մայիսից-հունիս։ Թումանյանը գիրքը տպագրում է Մոսկվայում և ոչ Թիֆլիսում, քանի որ Կովկասի գրաքննությունը հարուստ էր արգելքներով (այդ շրջանում Կովկասի գրաքննությունն ավելի խիստ էր, քան Պետերբուրգինը)։ 1890 թվականի օգոստոսի 17-ին Պետերբուրգի գրաքննությունը թույլատրում է տպագրել Թումանյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որը և լույս է տեսնում նույն թվականի սեպտեմբերի վերջին՝ 1200 օրինակ տպաքանակով, իսկ արդեն հոկտեմբերի 4-ին բանաստեղծը ստանում է գրքի առաջին օրինակները։

Լոռու մարզի մասին

Լոռու մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հյուսիսում։ Մարզկենտրոնը և ամենախոշոր քաղաքը Վանաձորն է։ Լոռու մարզը բնակչության թվով առաջին մարզն է: Մարզն իր բոլոր հարևան մարզերի և Վրաստանի հետ կապվում է բարեկարգ ավտոխճուղիներով: Այստեղ X-XI դդ. գոյություն է ունեցել հայկական անկախ պետություն՝ Լոռու թագավորությունը: Մարզի մի մասը հանդիսացել է Զաքարյանների տոհմական կալվածքը: Տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է Հայաստանի տարածքի 12.7 %-ը), տարածքը զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարք նահանգի արևելյան կեսը: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա: Լոռու մարզն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ և ունի ոչ հարթ ռելիեֆ և տարածքի մոտ 80% զբաղեցնում են լեռնաշղթաները և խոշոր լեռները։ Նրա տարածքում են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց, Հալաբի լեռնաշղթաները: Առանձնանում են Փամբակի, Լոռվա գոգավորությունները և Լոռվա ձորը: Մարզի տարածքով է հոսում Դեբեդ գետը (154 կմ երկարությամբ, 2-րդը հանրապետությունում)՝ իր Ձորագետ, Մարցագետ և Փամբակ վտակներով: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում: Հարուստ է հանքային աղբյուրներով: Բնակավայրերը գտնվում են ծովի մակերևույթից 520-ից 1800 մետր բարձրության վրա։

Աշխարհագրություն

Լոռին Հայաստանի՝ մեծությամբ երրորդ մարզն է 3789 կմ² տարածքով (Հայաստանի տարածքի 12.7 %-ը)։ 283.9 հազար մարդ բնակչությամբ (ըստ 2001 թվականի մարդահամարի) Լոռու մարզը զիջում է միայն Երևանին։ Հյուսիսից մարզը սահմանակցում է Վրաստանի, արևմուտքից՝ Շիրակի, հարավից՝ Արագածոտնի և Կոտայքի, արևելքից՝ Տավուշի մարզերի հետ։ Բազմաթիվ լեռնային առվակներից բացի Լոռու մարզով են հոսում չորս գետ՝ Դեբեդ, Ձորագետ, Տաշիր գետ, Փամբակ և Աղստև։ Լոռու մարզում ծովի մակերևույթից բարձրագույն կետը Աչքասար լեռան գագաթն է (3196մ), ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը (մոտ 380մ): Լոռու մարզն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ և ունի լեռնային ռելիեֆ: Նրա տարածքում են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց, Հալաբի լեռնաշղթաները: Առանձնանում են Փամբակի, Լոռվա գոգավորությունները և Լոռվա ձորը:

Կլիմա

Լոռու մարզն աչքի է ընկնում համեմատաբար խոնավ կլիմայով: Լոռու և Տավուշի մարզերը համարվում են ՀՀ ամենախոնավ մարզերը: Միջին և բարձրադիր գոտում կլիման բարեխառն լեռնային է, բնորոշ են տևական, ցուրտ ձմեռները: Յուրաքանչյուր տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Տարեկան թափվում են 600-700մմ մթնոլորտային տեղումներ: Նախալեռնային գոտում կլիման մերձարևադարձային է. բնորոշ են չափավոր շոգ և չորային ամառները, մեղմ ձմեռները: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում։

Լոռու մարզի բնական հուշարձաններ

• Լոռու ձոր – Դեբեդի կիրճում

• «Բոլոր քար» – Վանաձորում

• «Մայորի ձոր» – Ստեփանավանում

• «Մայորի քարափ» – Դսեղ գյուղի մոտ

• «Տզրուկի ջրվեժ» – Աթան գյուղի մոտ

• «Ալմաստի լիճ» – Ագարակ գյուղի մոտ

• Թռչկանի ջրվեժ – Չիչկան գետի մոտ

• Դսեղի լճերը • Գայլաձորի կիրճը

• Ձորագետի, Փամբակի, Վանաձորի հովիտները և այլն։

Բնակչություն

Լոռու մարզը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Այժմ մյուս մարզերից տարբերվում է բնակչության ավելի մեծ բացարձակ թվով: Մարզի մյուս հատկանշական կողմն այն է, որ նա բնակչության ուրբանիզացման ամենաբարձր մակարդակ ումեցող մարզերից է: Ըստ 2001 թվականի մարդահամարի՝ Լոռու մարզում են բնակվում շուրջ 283,900 մարդ։ Բնակչության մոտ 59.3% (167.3 հազար մարդ) քաղաքաբնակ է, մնացած 116.6 հազարը բնակվում են գյուղային համայնքներում։

Մարզկենտրոն Վանաձոր

Հայաստանի՝ մեծությամբ երրորդ քաղաքը և երկրի հյուսիսային մասում գտնվող Լոռու մարզի մարզկենտրոնը։ Բնակչությունը 82 800 մարդ (2015 թվական)։ Վանաձորի նախկին անունը Կիրովական էր, իսկ քաղաքի հին անունը՝ Ղարաքիլիսա։ Քաղաքային բնակավայր է 1924 թվականից։ 1929-1930 թվականներին կազմվել է Ղարաքիլիսայի (հետագայում՝ Կիրովական, այնուհետև Վանաձոր) առաջին հատակագիծը (ճարտարապետներ՝ Կարո Հալաբյան, Միքայել Մազմանյան, Գևորգ Քոչար), որով նախատեսում էր քաղաքի տարածքն ընդլայնել արևմտյան և արևելյան ուղղություններով՝ Դիմաց թաղամասում։ Մինչև 1935 թվականը կոչվել է Ղարաքիլիսա։ 1935 թվականի հունվարինՀայկական ԽՍՀ Կենտգործոկոմի նախագահությունը որոշում է հեղափոխական Սերգեյ Կիրովի հիշատակը հավերժացնելու նպատակով Ղարաքիլիսա քաղաքը վերանվանել Կիրովական։ 1939 թվականին գլխավոր հատակագծով (ճարտարապետներ՝ Ն. Զարգարյան, Ա. Մինասյան) որոշակի է դարձել քաղաքի կերպարը՝ զարգացման նշանակալից հեռանկարներով (արդյունաբերական կենտրոն և ամառանոցային վայր)։ 1949 թվականին կազմվել է նոր գլխավոր հատակագիծ (ճարտարապետներ՝ Հ. Դավթյան, Ռ. Գրիգորյան)։ 1950-ական թվականներին կառուցապատվել է Կիրովի անվան (այժմ՝ Հայքի) հրապարակը՝ քաղաքի վարչակառավարչական կենտրոնը։ Անսամբլային կառուցապատման ուշագրավ նմուշներ են Տիգրան Մեծ պողոտան, Թումանյան փողոցը, Շահումյանի հրապարակը՝ իր արհեստական լճերով, և քաղաքային կենտրոնական այգին։ 19-րդ դարում քաղաքում եղել է երկու եկեղեցի՝ կառուցված 1831 թվականին (1828 թվականի երկրաշարժից քանդված հին եկեղեցու տեղում) և 1895 թվականին (ռուսական եկեղեցին)։

Լոռու մարզ- պատասխանել հարցերին

1. Նկարագրեք Լոռու մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները

Հյուսիսից մարզը սահմանակցում է Վրաստանի, արևմուտքից՝ Շիրակի, հարավից՝ Արագածոտնի և Կոտայքի, արևելքից՝ Տավուշի մարզերի հետ։ Բազմաթիվ լեռնային առվակներից բացի Լոռու մարզով են հոսում չորս գետ՝ Դեբեդ, Ձորագետ, Տաշիր գետ, Փամբակ և Աղստև։ Լոռու մարզում ծովի մակերևույթից բարձրագույն կետը Աչքասար լեռան գագաթն է (3196մ), ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը (մոտ 380մ): Լոռու մարզն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ և ունի լեռնային ռելիեֆ: Նրա տարածքում են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց, Հալաբի լեռնաշղթաները: Առանձնանում են Փամբակի, Լոռվա գոգավորությունները և Լոռվա ձորը։

3. Բնութագրեք և գնահատեք մարզի գլխավոր բնական հարստությունները

Լոռու մարզում են գտնվում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հաղպատի և Սանահինի վանքերը։ Պատմական նշանակություն ունեն նաև մարզում գտնվող Լոռի բերդի փլատակները։ Հայտնի են Օձունի վանքը, Սուրբ Հովհաննես վանքը Արդվիում, որտեղ գտնվում է Հովհաննես 3-րդ Օձնեցի կաթողիկոսի գերեզմանը, Ախթալայի եկեղեցին և ամրոցը, Հոռոմայրի եկեղեցին, Դորբանտավանքը, Կուրթանի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Հնեվանքը, Սուրբ Հովհաննես ուխտատեղին, Քոբայրի եկեղեցին, Ալավերդու միջնադարյան կամուրջը և այլն։ Մարզում գործում է Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը, որն աշխատեցնում է տարածաշրջանի միակ պղնձաձուլական արտադրամասը։ Մարզը ունի 192,212 հեկտար գյուղատնտեսական հողատարածք, որի մեջ է մտնում շուրջ 47,823 հա վարելահող։ Լոռու տարածքը հարուստ է նաև հանքային ջրերի ելքերով, որոնք կարևոր տնտեսական նշանակություն ունեն: Լոռու մարզն առանձնանում է ջրագրական խիտ ցանցով, որը պայմանավորված է տարածքի երկրաբանական և ջրաերկրաբանական կառուցվածքով, ռելիեֆի առանձնահատկություն­նե­րով, մթնոլորտային առատ տեղումներով:

4. Ինչպիսի՞ն են մարզի ժողովրդավարական և տարաբնակեցման բնորոշ գծերը

Լոռու մարզը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Այժմ մյուս մարզերից տարբերվում է բնակչության ավելի մեծ բացարձակ թվով: Մարզի մյուս հատկանշական կողմն այն է, որ նա բնակչության ուրբանիզացման ամենաբարձր մակարդակ ումեցող մարզերից է: Ըստ 2001 թվականի մարդահամարի՝ Լոռու մարզում են բնակվում շուրջ 283,900 մարդ։ Բնակչության մոտ 59.3% (167.3 հազար մարդ) քաղաքաբնակ է, մնացած 116.6 հազարը բնակվում են գյուղային համայնքներում։

5. Տվեք մարզի արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքը և տեղաբաշխման բնութագիրը

Մարզի համընդհանուր արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմում է 32246.3 միլիոն դրամ, գյուղատնտեսական արտադրանքի ծավալը՝ 55.4 միլիարդ դրամ (2004)։ Մարզում գործում է Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը, որն աշխատեցնում է տարածաշրջանի միակ պղնձաձուլական արտադրամասը։ Մարզը ունի 192,212 հեկտար գյուղատնտեսական հողատարածք, որի մեջ է մտնում շուրջ 47,823 հա վարելահող։ Լոռու տարածքը հարուստ է նաև հանքային ջրերի ելքերով, որոնք կարևոր տնտեսական նշանակություն ունեն: Այստեղ հանքային աղբյուրների առատությունը բացատրվում է ինչպես ռելիեֆի խիստ մասնատվածությամբ և էրոզիայի բազիսի խորությամբ, այնպես էլ հանքային ջրերի արտաբխման (բեռնաթափման) հարմար ուղիների առկայությամբ: Վանաձորի հանքային աղբյուրները դուրս են գալիս քաղաքի շրջակայքում:

6. Ինչի՞ վրա կարող է հենվել մարզի հեռանկարային զարգացումը

 Սրանց հիման վրա՝ Լոռու մարզում են գտնվում հետևյալ բարձրագույն ուսումնական հաստատությունները՝

Վանաձորի պետական համալսարան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղ։ Լոռու մարզում գործում են 19 մարզադպրոց, մի շարք մարզական ակումբներ, ընկերություններ, հասարակական կազմակերպություններ: Տարբեր մարզական թիմերում և խմբակներում ընդգրկված են մոտ 7000 երեխա: Լոռու մարզը թե հանրապետական և թե միջազգային ասպարեզներում միշտ աչքի է ընկել իր մարզական հաջողություններով: 2016 թվականին Վանաձորում բացվեց ֆուտբոլի ակադեմիա։