Քայլարշավ դեպի Թեժառույքի վանք և Մեղրաձորի ջրվեժ

Քոլեջի բակից երկու երթուղիներով շարժվեցինք դեպի՝ Կոտայքի մարզ- Թեժառույքի վանք։ Ճանապարհը թեև երկար էր թվում, սակայն երկար լինելու հետ համատեղ․ անցավ շատ հավես։ Ճանապարհին մենք զվարճանալով գնում էինք, ունեցանք կարճատև կանգառներ, հանստացանք՝ և շարժվեցինք։ Հատելով Հրազդանը, տեսնելով բազում գեղեցկություններ՝ լեռնաշղթաներ, ծաղիկներով լեցուն դաշտեր, մի խոսքով ամեն-ամեն ինչ՝ ի վերջո հասանք վանք։ Թեպեդ ես տեղին ծանոթ էի՝ տարին մի քանի անգամ գնում եմ, սակայն Թեժառույքի վանք չէի այցելել։ Համակուրսեցիներով բաժանվեցինք տաս-տաս հոգանոց խմբերի և շարժվեցինք սարի գլուխ՝ դեպի վանք։ Դա մեր առաջին կանգառն էր, բոլորս թարմ ուժերով էինք և արագ էինք բարձրանում։ Ճանապարհը երկար էր ու շատ գեղեցիկ, կանաչապատ անտառների միջով։ Շուտով հասանք, ընկեր Տիգրանը մեզ պատմեց այդ քաղկեդոնական վանական համալիրի մասին, պատմությունը շատ հետաքրքիր էր։ Մեր եկեղեցիների համեմատ ուներ բավականին շատ տարբերություններ։ Լուռ լսելուց հետո՝ ընկեր Մարինեի հետ հոգևոր երգեր երգեցինք, մոմ վառեցինք, ծանոթացանք տեղանքի հետ՝ շրջայց կատարեցինք, մի փոքր հանգստացանք և ցած իջանք։ Այնտեղ գետի ափին ճաշեցինք, ոտքերս ջուրը մտցրեցի՝ շատ սառն էր, բայց շատ հավես։ Շարժվեցինք՝ Մեղրաձորի ջրվեժ։ Ջրվեժի ճանապարհը ավելի երկար էր, ամենաառաջինը հասնում էինք միշտ՝ ես և Հովհաննեսը։ Ճանապարհորդության ամենագեղեցիկ վայրը՝ դա եղավ ջրվեժը, որը ես ոչ մի բանի հետ չէի փոխի։ Արևը մի կողմից խանգարող հանգամանք էր հանդիսանում, սակայն ամեն դժվարություն հաղթահարեցինք։ Հասնելուն պես, բոլորս մերկացրեցինք մեր ոտքերը և դրեցինք ջրի մեջ, շատ հավես էր, ամենասիրուն վայրն էր։ Մի լավ թրջվեցինք, լուսանկարվեցինք, տեղը ուսումնասիրեցինք և հանգստացանք։ Մեր վերջին կանգառը եղավ հենց Մեղրաձոր գյուղը, որտեղ հանդիպեցինք պատերին նկարված գեղեցիկ ու վառ պատկերների, դրանք նկարել էին երկու աղջիկ, պատերին գեղեցկություն պարգևելու համար։ Այսքանով ավարվեց մեր քայլարշավը, շատ հոգնեցինք սակայն հիանալի օր ունեցանք։

Добавить комментарий