Հաշվետվություն

Այս կիսամյակ առաջխաղացումներս մեծ էին։ Ամենահավես մասը՝ դա մեր ճանապարհորդություններն էին, շատ էինք այցելում տարբեր վայրեր, հիասքանչ էին, բացի դրանից շատ բաներ էինք սովորում։ Ամենա սիրելի առարկաներս են՝ կենսաբանությունը, աշխարհագրությունը, երգը, հասարակագիտությունն ու պատմությունը, որոնք ես շատ սիրելով հանդերձ սովորում էի։ Հիմա ներկայացնեմ ամեն առարկայից կատարածս աշխատանքների հղումները՝ ամբողջությամբ։ Անգլերեն, աշխարհագրություն, գրականություն, իսպաներեն, կենսաբանություն, հայոց լեզու, պատմություն, հանրահաշիվ, հասարակագիտություն, ռուսերեն, էկոլոգիա։ Քոլեջից ամեն օր՝ ես ստանում եմ ամենակարևորը՝ գիտելիքներ, որոնք յուրահատուկ են միայն մեր քոլեջին և երկրորդական՝ կարողանում եմ քոլեջի շբումը յուրացնելով, ազատ արտահայտել իմ խոսքը։ Նախագծերին մասնակցություն ունեցել եմ և անահատական աշխատանքներ փորձել եմ ու փորձիս հետ միասին արդյունք ունեցել։ Իմ քոլեջը ամենահաճելի միջավայրն է ինձ համար, որտեղ կարող եմ ազատ արտահայտել իմ միտքը, ցույց տալ իմ գիտելիքները և այլն։ Հաճելի է, երբ ունես էնպիսի դասախոսներ, որոնք քեզ հետ ընկերական են ու ջերմ։ Քոլեջի վերնատանը ես նույնպես ստացա փոքրիկ գիտելիքներ, ինչը գալիս էր այնտեղ տեղի ունեցող բազում քննարկունների շնորհիվ։ Ֆիլմադարանի քննարկումները ևս ուսուցանող էին և շատ կարևոր։ Քանի որ՝ ես սովորում եմ նախադպրոցական բաժնում, ես հաճախ էի գնում մանկապարտեզ և տարբեր խաղեր խաղում երեխաների հետ։ Նրանք արագ էին սովորում իսկ իմ ուրախությունը անսահման էր։ Դասերի հետ մեկտեղ մենք կատարում էինք պարտեզապուրակային աշխատանքներ, սովորում էինք խնամել և մշակել տարբեր բուսատեսակներ։ Յուրահատկություն ունի մեր մեդիա-ուրբաթը, այն անցնում էր տարբեր տոներով ու ծեսերով։ Մասնակցել եմ տարբեր նախագծերի ու ֆլեշմոբների։ Ամեն ուրբաթ գնում էի ժամերգության, սիրում էի պարտաճանաչ ներկա գտնվել, հաճախ՝ ընկեր Մարինեի հետ միասին բարձրանում էինք եկեղեցու վերին հարկ և այնտեղից նուրբ ձայնով երգում, այ՛ դա էլ ինձ գրավում էր ամեն ուրբաթ գնալու և մասնակցելու համար։ Սիրելի ճամփորդությունս դա եղավ Արատեսը, որը անցավ շատ հետաքրքիր։

Տարվա սկզբի կատարած հաշվետվությունս

 

Добавить комментарий