Երևակայական պատմություն

1․Կարդացե՛ք Ջանի Ռոդարիի «Երևակայության քերականության» հատվածը:

2․ Ինքներդ ստեղծեք անհեթեթ հարցեր և փորձեք պատասխանել։

Ի՞նչ կլիներ եթե չլիներ արևը։

Եթե արևը չլիներ, ինձ թվում է չէինք լինի նաև մենք, կամ կապրեինք լրիվ մթության մեջ։

Ի՞նչ կլիներ եթե ձմեռ չգար։

Եթե ձմեռ չլիներ ապա բոլորս չէինք իմանա ձյան իմաստը, ցրտի իմաստը, միշտ կլիներ ոչ շատ ցուրտ եղանակ։ Ճիշտ է՝ ես շատ կուզենայի, որ ցուրտ չլիներ, միշտ տաք լիներ, բայց ձմեռն էլ իր տեղն ունի։

Ի՞նչ կլիներ եթե մարդիկ թռչեին։

Եթե մարդիկ թռչեն, ինձ թվում է երկիրը կվերածվեր հեքիաթային աշխարհի։ Պետք չէին լինի մեքենաները։ Մարդիկ խնդիր չէին ունենա արտերկիր գնալու, երբ ցանկանային կգնային կգային։ Ճիշտ է՝ դա իրականություն չի դառնա երևի, բայց շատ կուզենայի մենք թևեր ունենաինք և թռչեինք։

Ի՞նչ կլիներ եթե կենդանիներ չլինեին։

Եթե կենդանիներ չլինեին ինձ թվում է մենք լիարժեք չէինք ապրի, նախ՝ կենդանիները մեզ շատ են օգնում տարբեր խմդիրներում և հետո ուտելու միս չէինք ունենա։ Չէ, որ կենդանիներն են որոշ չափով օգնում մեր բնության զարգացմանը։

Լրացուցիչ կրթություն

Ընտրեք ձեր ընկերներից մեկի մի անհեթեթ հարցը և դա դարձնելով վերնագիր՝ ի՞նչ եղավ, երբ․․․գրեք փոքրիկ երևակայական պատմություն։

Հարց՝

Եթե մարդիկ ու բոլոր կենդանիները ապրեին ջրային աշխարհում։

Ջրային աշխարհ — երևակայական պատմություն

Լինում է չի լինում մի Կիանա անունով երկիր է լինում, որտեղ մարդիկ և կենդանիները ապրում են ջրային աշխարհում։ Այս երկրում ամեն ինչ կախարդական էր։ Բոլոր մարդիկ ու կենդանիները ապրում էին համերաշխ, այնտեղ չար մարդիկ չկային։ Կենդանիները նույնպես խոսել գիտեին։ Բոլոր կենդանիները ապրում էին մարդկանց նման՝ գեղեցիկ տնակներում և հարևանություն էին անում մարդկանց հետ։ Յուրաքանչյուր կենդանի ուներ իր անունը։ Այդ երկրի ծայրամասում ապրում էին չարագործ էլֆերը, որոնցից պաշտպանվելու համար մարդիկ և կենդանիները կառուցել էին կախարդական պատնեշ։ Երբ էլֆերը փորձում էին ներս մտնել կախարդական պատնեշով, հայտնվում էին ամայի տարածքում և նրանից էլ ոչ ոք չէր համարձակվում մոտենալ պատնեշին։  Օրերից մի օր երկրի թագուհի՝ Մատինան, պատրաստում է մի կախարդական փոշի, որի միջոցով ցանկանում է էլֆերին բարի դարձնել։ Մատինան կարողանում էր թռչել, կախարդական պատնեշին հրամայում է բացվել և փոշին շաղ է տալիս էլֆերի գլխին։ Էլֆերը դառնում են բարի և ջրային աշխարհում ապրում են հաշտ ու համերաշխ։

Добавить комментарий