Ասսու պահած գառը գելը չի ուտի: Հայկական ժողովրդական հեքիաթ

 

Ավալ ժամանակին ըլնում ա չիլնում մի թագավոր: Էս թագավորը ունենում ա մի կնիկ, էրկու էլ տղա՝ ամեն մինը ըսենց հինգ֊վեց տարեկան։ Էս թագավորը ընենց մի խղճմտանքով մարդ ա ըլնում, ընե՛նց մի արդար դատաստան անող, աղքատներին, անճարներին ողորմող, որ քոմմա սրա անըմովն ին օրդում ուտում՝ ընե՜նց մի հայ-քրիստոնյա մարդ ա ըլնում:

Օրեն մի օրը, մի դարվիշ վեր ա կենում գալի էդ թագավորի ամարաթը։

— Ի՞նչ մարդ ես,— հարցնում են նոքարները։

— Ես ֆլա՛ն դարվիշն եմ,— ասում ա,— էկել եմ թագավորին տենամ։

Էթում են թագավորին իմաց տալի.— Թագա՛վորն ապրած կենա,— ասում են,— ըսենց մի դարվիշ ա էկե, ուզում ա քեզ տենա. թո՞ղանք գա, թե չէ՛։

— Թո՛ղ գա,— ասում ա թագավորը,— մա՛րդ ա, բալի մի խնդիրք ունի ասելու։

Նոքարներն էթում են դարվիշին կանչում, բերում թագավորի կուշտը, իրանք թողում դուս գալի։ Դարվիշը թագավորին գլուխ ա տալի, ընդե կաննում:

— Ի՞նչ մարդ ես,– հարցնում ա թագավորը,– ի՞նչ բանի հմար ես էկե։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— ես ֆլա՛ն դարվիշն եմ, ֆլա՛ն երկրիցը՝ մի խնդիրք ունեմ քեզ ասելու:

— Ասա՛,— ասում ա թագավորը,— ասա՛ տենամ խնդիրքդ ի՞նչ ա։

— Թագա՛վորն ապրած կենա, կասեմ, համա պտի օրգում ուտես, որ անխոս կկատարես։

— Ասա՛, մի՛ վախի, ինչ որ ձեռիցս գա՝ կանեմ։

Դարվիշը գալիս ա ընկնում թագավորի ոնները.— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,– ես ուզում եմ, որ քու թագավորությունը իրեք օր տաս ինձ։ Կտա՞ս, թե չէ:

Թագավորը միտք ա անում, միտք ա անում, միտք ա անում.– Լա՛վ,— ասում ա,— որ տամ, դու էլ խո՞սք ես տալի, որ իրեք օրը թամմի թե չէ՝ իմ թագավորությունը էլ եդ ինձ տաս։

— Հա՛, թագա՛վորն ապրած կենա, հա՛, խոսք եմ տալի: Չտվի, ի՛նչ ուզում ես՝ արա՛։

— Որ ըտենց ա, տվի[2]:

Կենում ա ընչանք լավ մութը գետինը կոխում ա, ոտքը խաղաղվում, նոր իրա շորերը հանում ա, տալի դարվիշին, դարվիշինը ինքը հագնում, թողում ամարաթը, դուս գալի: Էթալիս նոտարները տենում են, ըսկի չեն էլ ճանանչում. ասում են՝ հալբաթ էն դարվիշն ա, թագավորին տեհավ պրծավ, հմի էթում ա. դուռը բաց են անում՝ ճամփու դնում։ Հա՛, ըս էլ պտի ասեմ, որ էս բանը թագավորից ու դարվշից սավալի, որ ասես, մարդ չի իմանում, ընչանք իրա օզլուշաղն էլ խաբար չիլնում։

Թամամ իրեք օր դարվիշը թագավորություն ա անում։ Իրեք օրը թամմում ա թե չէ, թագավորը վեր ա կենում գալի։

— Դա՛րվիշ աղպեր,— ասում ա,— իրեք օրը թամմեց, դե հմի վեր արի թախտիցը՝ ես նստեմ։

— Ի՞նչ ես դուս տալի,– ասում ա դարվիշը,— հո չե՞ս գժվե. ի՜նչ թախտ, ի՜նչ բան, էրա՞զում ես, ի՛նչ ա։

— Լա՛վ, դարվիշ աղպեր, հանաքի վախտը չի. թեզ արա՛, քանի մարդ չի էկե։

Խեղճը հենց իմանում էր հանաք ա անում։ Համա մըն էլ էն տեհավ, որ նոքարներին ձեն տվեց. էկան վրա հասան, գլխին տալոն, բրոթբրոթելոն, քաշքշելոն տարան ընչանք հայաթը, ընդիան էլ արեցին քուչեն՝ դուռը շինեցին։ Խեղճը էլ չկարաց ամոթու ձեն֊ծպտոն հանի, փոր-փոշման թողաց գնաց: Գնաց, հեգսի օրն էլ եդ էկավ, տեհավ ամարաթի դուռը բաց ա, ուսուլով նի մտավ, գնաց սուտ֊թագավորի աղաքին կաննեց։

— Ա՛յ դարվիշ աղպեր,— ասեց,— ըսենց հանաք չիլնի, էրեկ էլ ընենց խաղկ ու խայտառակ անելոն ինձ դուս անիլ տվիր ըստիան։ Թագավորությունս քեզ իրեք օր ի տվե, ըսօր էլ հրես չորս օրը թամմում ա։ Ի՞նչ կասես, աղպեր:

— Հանաք-մանաք չեմ գիտա,— ասեց դարվիշը,— էս սհաթը դուս կորի ըստիան, թե չէ նոքարներիս ձեն կտամ, կգան, էլի քեզ էրեկվա օրը կքցեն։

Խեղճ թագավորը տեհավ, որ ճար, իլլաճ չկա, դարվիշն ուզում ա զոռ-զոռըբա իրա թագավորությունը զավթի.— Դո՛ւ քու աստոծը,— ասեց,— թագավորությունը ձեռիցս խլեցիր, կնիկս ու էրեխեքս էլա տո՛ւ, տանեմ նրանցով մխիթարվեմ։

Դարվիշը գնաց բերեց տվեց իրան։ Նա էլ կնկա ու էրեխեքանց կուռը բռնեց, լալով, լալաշկով ամարաթիցը դուս էկավ՝ գնաց:

— Փա՜ռք քեզ, աստոծ,— ասեց,— փառքդ շատ ըլնի. դո՛ւ տվիր՝ դու էլ առար։ Հալբա՛թ ես մի մեղքի տեր ի, որ օր ծերություն էս զուլումը բերիր գլուխս: Փա՛ռք, փա՛ռք, հազա՜ր հետ փառք քեզ, աստոծ։

Կնիկը, էրեխեքը աղաք արեց, ասեց. «Էթամ ղարբություն, բալի մի աշխատանքի տուտ բռնեմ, տուն, տեղ, օղլուղաղ պահեմ»։ Մի քանի ամսվա ճամփի պաշար վե կալան, ասսու անումը տվին, ընկան ճամփա: Էկան, էկան, էկան, շատն ու քիչն աստոծ գիտա, մի սհաթ, էրկու սհաթ, իրեք սհաթ, մախլասի՝ ընչանք իրիկուն էկան, մի չոլ֊յաբանի տեղ գշերը վրա հասավ: Էն սհաթը ըստե վեր էկան, ասեցին. «Կենանք ընչանք լիսանա, նոր վե կենանք էթանք»։

Ըտե վեր են գալիք էթում[3] չոր չոփ, թիթեն-միթեն կիտում, բերում կրակ անում, կրակի չորս բոլորը ջերկուն նստոտում, եննա բերում հաց-մաց ուտում, թեք ընկնում՝ քնում: Գշերվա մի վախտը զընգզընգոցի ձեն ա գալի. թագավորը գլուխը բանձրացնում ա, տենում մի բեզրգյան իրա քոչ ու բարխանով, նոքարներով էկավ իրանցից մի մանգզլաչանք տեղ հեռու վեր էկավ:

Էս բեզրգյանը ըտե վեր ա գալի, չագիր տալի, նոքարներին հրամայում ա կրակ անեն, որ զադ-մադ էփեն ուտեն։ Նոքարներն էթում են[4] ցախ-մախ, թիթեն—միթեն[5] հավաքում, բերում, որ կրակ անեն, բիրդան տենում են՝ հրենիկ հա՜, ֆլա՛ն տեղը կրակ ա էրևում։

— Էթա՛նք,— ասում են,— ընդիան կրակ բերենք՝ կպցնենք:

Վեր են կենում գալի ի՜նչ տենում՝ մի դարվիշ, էրկու էրեխա, մըն էլ մի կնիկ կրակի չորս բոլորը ջերկուն պառկոտել են։ Կնիկ մի՛ ասի՝ մի ակն-արեգակ, հուրի-մալաք, մարալ, ջեյրան, թառլան ղուշ ասա՛։ Սրանց ոտի ձենիցը թագավորը ալբիալը զարթնում ա։

— Բարիրիկուն,— ասում են,— դա՛րվիշ աղպեր։

— Բարո՛վ, հազա՜ր բարին,— ասում ա։

— Չի՞լնի մի քիչ հրակ տաս, տանենք մընք էլ կրակ անենք:

— Խի՞ չիլնի,— ասում ա,— հրենիկ՝ ինչքամ ուզում եք, վե՛ կալեք տարեք։

Նոքարներն էթում են մի քանի կրակ վեր ունում, թողում գալի իրանց չագիրը։

— Խի՞ էսքամ եդացաք,— հարցնում ա բեզրգյանը։

— Բեզրգյա՛նը սաղ ըլնի,— ասում են նոքարները,— էն ինչ մենք ենք տեհե, դու տենայիր՝ ո՛վ գիտա՝ ընչանք լիս ընդե ղուլ ըլնեիր, մնայիր։

— Խի՞, ի՞նչ կար, ի՞նչ եք տեհե,— հարցնում ա բեզրգյանը,— ասե՛ք տե՞նեմ։

— Բեզրգյա՛նը սաղ ըլնի,— ասում են,— գնացինք տեհանք կրակի չորս բոլորը պառկոտել են՝ մի դարվիշ, էրկու էրեխա, մըն էլ մի սի՜րուն, մի նա՜շխուն կնիկ. էնքա՛մ սիրուն, էնքա՛մ սիրուն, էնքա՛մ սիրուն՝ որ չուտես, չխմես, չհագնես, չմաշես, հենց նրա գյուլ-ջամալին թամաշ անես[6]:

— Բաս որ ըտենց ա,— ասում ա բեզրգյան չե՞ք կարա էթա մի ֆանդով էդ կնկանը փախցնի բերի, որ բերեք՝ էլ փո՛ղ, էլ խաղինա՛, էլ մա՛լ, էլ դոլվա՛թ, մախլաս՝ հենց ի՛նչ ուզեք, իմա՛ց կացեք, կտամ:

— Կա՛րանք, խի՞ չենք կարա, բեզրգյա՛նը սաղ ըլնի,— ասում են:

Նոքարները կրակ են անում, պրծնում, եդ դառնում գալի դարվշի կուշտը։

— Դա՛րվիշ աղպեր,— ասում են,— քեղ մի՛ խնդիրք ունենք ասելու։

— Խեր ըլնի, ասեք տենամ ի՞նչ ա ձեր խնդիրքը,— ասում ա դարվիշը։

— Մեր բեզրգյանի կնիկը էրկուֆոգիս ա,— ասում են,— հրեն որդե որ ա կազատվի. սատանական էս չոլ, յաբանի տեղը ո՛նչ տատմեր կա, ո՛նչ կնիկարմադ, որ ցավը բռնելիս՝ նրան մուղաթ կենա։ Հմի էկել ենք մուննաթ անենք քեզ, կնկանդ ասես՝ գա մեր խանըմին ազատի, էլի մենք նրան մեր քվոր պես կբերենք կհասցնենք ընչանք ըստե:

— Ա՛յ կնիկ, կէ՞թաս,— հարցնում ա դարվիշը կնկանը։

— Խի՞– չեմ էթա, ա՛յ մարդ,— ասում ա կնիկը,— էս չոլ, յաբանի տեղը ծննդկանի հավարին հասնիլը ֆոգու էլ վարձք ա:

Վեր ա կենում նոքարների հեննա գալի, սաքի թե բեզրգյանի կնկանը պտի ազատի։ Հենց որ հասնում ա չադիրը, բեզրգյանը հրամայում ա անսաս վեր ունեն կնկանը դնեն մի ղութկի մեջ, բեռները կապռտեն՝ յա՜լլա։ Նոքարներն էն սհաթը կնկանը բերում են դնում մի ղութիկ, բերանը ղայիմ կալնում, բեռները բարձում, ընկնում ճամփա։

Խեղճ դարվիշը կացավ մի սհաթ, էրկու սհաթ, իրեք սհաթ՝ տեհավ չէկավ։

— Հալբա՛թ,— ասեց,— բեզրգյանի կնիկը շատ դժար ա, պահում են ընչանք ազատվի, պրծնի, նո՛ր վեր ունեն, բերեն։ Մխելի աչքը կպցրեց, չկպցրեց, մի վախտ վե կացավ տեհավ ի՜նչ՝ լիսացե, օրը ճաշ ա դառե, դեռ հլա կնիկը չի էկե։ Ասեց․ «Տենամ քարվանն ընդի՞ ա»։ Եդ մտիկ արեց, տեհավ ո՛նչ քարվան կա, ո՛նչ զադ։ Շա՛տ գլխին վա՜յ տվեց, լաց էլավ, համա էլ ո՞ւր՝ բանը բանից անց էր կացե։

— Փառքդ շա՛տ ըլնի,— ասեց,— աստոծ, դո՛ւ տվիր, դո՛ւ առար, հալբա՛թ ես մի մեղքի տեր եմ, որ ըս էլ էրկու հետ ինձ պատժում ես։ Սա՛ղ թագավորությունից, տնից, տեղից, մալ ու դոլվաթից մաղբուն նստեցի հերիք չէր՝ հմի էլ կնիկս ձեռիցս խլեցիր։ Փա՛ռք քեզ, աստո՛ծ, հազա՜ր հետ փառք։

Խեղճը էլ ի՛նչ պտի աներ․ էրեխեքանց կուռը բռնեց՝ գնաց իրա ճամփեն։ Գնաց, գնաց, գնաց շատն ու քիչն աստոծ գիտա, ճամփին մի վարար ջուր ռաստ էկավ։ Դե արի էշը ցխիցը հանա՛․ էսքամ զուլումը հերիք չէր՝ թազա զուլումի ռաստ էկավ։

— Ո՞նց ասեմ, ո՛նց չանեմ,— ասեց,— որ սաղ-սալամաթ անց կենամ ջրի էն դիհը։

Միտք արեց, միտք արեց, որ շատ միտք արեց, ասեց․ «Մենծ տղիս թողամ ջրի էս էրեսին, պուճուրին, շալակեմ անց կենամ, եննա գամ նրա՛ն վեր ունեմ, տանեմ։ Լա՛վ»։

Ըսե՛նց էլ արեց։ Մենծ տղին թողաց ընդե, պուճուրին շալակեց, նի մտավ ջուրը․ հենց հասավ ջրի մեջտեղը, եդ մտիկ արեց, տեհավ էն դհիցը մի գել վրա հասավ մենծ տղին, ըռխեց ու յա՜լլա։ Ափալ-թափալ ետ դառավ, որ էթա տղի հավարին՝ բիրդան ոտը սոթ տվեց, շալակի էրեխեն ընկավ ջուրը։ Էս որ տեհավ, էն սհաթը իրան քցեց ջուրը, էրեխի ետևիցն ընկավ, որ կալնի․ ի՛նչ արեց, չարեց՝ չկարաց հանի՝ քիչ էր մնում ինքն էլ հեննեն հեղտվի․ նո՛ր անջախ լեզ լատոն, լեղ տալոն իրան քցել ա ղրաղը։ Թրջված-մրջված, ջուրը վրիցը ծլծլալեն դուս ա գալի ցամաքը, նո՛ր ըտե շորերը հանոտում, մզում, արևումը փռում, որ չորանա։

— Փա՛ռք քեզ, աստոծ,— ասում ա,— փա՛ռք քու ողորմությունին․ դո՛ւ տվիր , դո՛ւ էլ առար։ Հալբա՛թ ես մի մեղքի տեր եմ, որ ըս էլ իրեք հետ ինձ պատժում ես։

Ըսենց մի էրեխին գելն ա տանում, մեկելին՝ ջուրը։ Ըստո էնքամ կենում ա, որ ընչանք շորերը չորանում ա, նո՛ր վեր ա կենում մեն-մենակ, դառը-տխուր ընկնում ճամփա։ Էթում ա, էթում ա, էթում ա, շատն ու քիչն աստոծ գիտա, հասնում ա մի քաղաք։ Մննում ա քաղաքը, տենում մարդ-մադաթ չկա։ Մի քիչ աղաք ա էթում, ղալմաղալի ձեն ա ընկնում անկաջը։ Էթում ա տենում մի եքա մեյդանի միջի խալխը կիտվել են։

— Էս խալխը խի՞ են կիտվե,— հարցնում ա։

— Մեզ հմար թագավոր ենք ջոկում,— ասում են։

Ինքն էլ էթում ա մի ղրաղ տեղ կաննում, թամաշ անում, անում ա՝ տենամ սրա վերջն ի՞նչ ա ըլնում։ Էդ վախտերքը սովորութք ա ըլնում, որ թագավոր ջոկելիս, բերում ին մի ղուշ բաց թողում, էդ ղուշը ում գլխին էթար կաններ[7], նրա՛ն շինում ին թագավոր։ Բերում են ղուշը բաց թողում․ բաց թողալու բաշտան՝ էդ ղուշը դե՛ս ս թռնում, դե՛ն ա թռնում, գալի մեր դարվշի գլխին պուպուզ կաննում։ Քոմմա մնում են մաթ էլած մտիկ անելոն, թե էս ի՞նչ բաս ա, ղուշը խի՞ էկավ էդ դարվշի գլխին կաննեց։

— Էս մինը հե՛չ,— ասում են․— էկե՛ք թազադան բաց թողանք։

Լա՛վ։ Բերում են թազադան բաց թողում․ էս հետ էլ ա թռնում, գալի դրա գլխին կաննում։ Մախլա՛ս, գլխներդ ի՛նչ ցավացնեմ, իրեք հետ ղուշը բաց են թողում, իրեք հետն էլ գալիս ա մեր դարվիշն ա, որ էս դարվիշը։

— Կա՛ չկա,— ձեն են տալի ամեն դհիցը,— մեր թագավորը էս դարվիշն ա, որ էս դարվիշը։

Բերում են էս սհաթը նրա քրչոտ-մրչոտ շորերը հանոտում, թագավորի շորեր հագցնում, առոք-փառոք տանում թախտի վրեն նստացնում։

Սրան թողանք ըստե թագավոր, գանք խաբար տանք սրա էրեխեքանցիցը։

Գելը որ մենծ տղին ըռխում ա, առնում փախնում՝ մի չոբան ընդիան վարավուրդ ա անում, շները քըս տալի, քցում գիլի եննուցը․ «Հալա՜յ հա հալայ, հալա՜յ հա հալայ, հալա՜յ հա հալայ»։ Շները որ գիլին հակալ-հակալ են քցում, գելը վախլությունիցը էրեխին վեր ա քցում, թողում փախնում։ Չոբանն էթում ա տենում՝ մի սի՜րուն, մի նա՜շխուն էրեխա։

— Ո՞ւմ տղեն ես,— հարցնում ա չոբանը,— ո՞նց ա էլե, որ գիլի ճանկն ես ընկե։

Էրեխեն նստումա ա ըստե մին-մին նաղլ անում իրա գլխով անցկացածը, ոնց որ ես ձեզ նաղլ արի։

— Ինձ տղա չե՞ս ըլնի,— հարցնում ա չոբանը,— զաթի ես էլ տղա չունեմ։

— Խի՞ չեմ ըլնի,— ասում ա էրեխեն,— դու որ ինձ գիլի ճանկերիցը պրծացրիր՝ քե՛զ չըլնեմ, էլ ո՞ւմ պտի ըլնեմ։

Չոբանը վեր ա ունում սրան շինում իրան տղա, գառները տալի, որ տանի արածացնի։

Հմի գանք խաբար տանք մեկել աղպորիցը։

Մեկել աղպորն էլ ջուրը քշում ա, քշում տանում մի ջաղացի նավի[8] բանդ անում։ Ջաղացպանը մի վախտ տենում ա ջուրը խըրթ կտրվեց։ Դուս ա գալի, ջրին[8] մտիկ տալի, տենում մի բան դեմ ա առե նավին[9]․ քաշում ա հանում, տենում մի լըխտիկ-մըխտիկ նաշխուն էրեխա։

— Ո՞ւմ էրեխեն ես,— հարցնում ա ջաղացպանը։

Էրեխեն նստում ա մին-մին նաղլ անում իրա գլխով անցկացածը, թե՝ ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան։

— Ինձ տղա չե՞ս ըլնի,— հարցնում ա ջաղացպանը,— զաթի ես էլ տղա չունեմ։

— Խի՞ չեմ ըլնի,— ասում ա էրեխեն,— դու որ ինձ հեղտվելուց պրծացրիր՝ քեզ չըլնեմ, էլ ո՞ւմ պտի ըլնեմ։— Սա էլ դառնում ա ջաղացպանի տղեն։

Գանք սալըղը տանք սրանց հորիցը։

Սրանց հերը, որ թագավոր ա դառնում, օրեն մի օրը իրա նազիր-վեզիրի հեննա դուս ա գալի իրա երկիրը ման գալու, ասում ա․ «Տենամ իմ խալխը ոնց ա ապրում, ի՞նչ ա անում, ի՞նչ չի անում, իրա հալիցը հո գանգատա՞վոր չի»։ Թագավորն ա՝ է՛ս գեղն ա էթում, է՛ն գեղն ա էթում, դե՛ս ա ման գալի, դե՛ն ա ման գալի, որդե էթում ա՝ հարց ու փորձ ա անում, խալխի հալը հարցնում, ասում, խոսում, վերջը գալիս ա մի ջաղացի ռաստ գալի։ Ինքն էլ շատ ծարավ ա ըլնում։

— Ջա՛ղացպան աղպեր,— ասում ա,— մխելի ջուր բե՞րես՝ խմեմ։

Էս է՛ն ջաղացպանն ա ըլնում, որ ջուրն ընկած էրեխին հանում ա, բերում իրան տղա շինում։

— Ջո՛ւխտ աչքիս վրեն, թագավո՛րն ապրած կենա,— ասում ա ջաղացպանը։— Էն սհաթը փարչը[10] տանում ա լավ, սիրունիկ օղողում, թամըզացնում, կանթեղի նման զուլալ ջրիցը լցնում, տալի իրա տղին, ասում ա․ «Տա՛ր տու թագավորին»։ Տղեն ջուրը բերում ա տալի թագավորին։ Թագավորը էս էրեխին տենալու բաշտան շատ ա հավանում։

— Ո՞ւմ տղեն ես,— հարցնում ա թագավորը։

— Ջաղացպա՛նի,— ասում ա էրեխեն։

— Գնա՛ հորդ կանչա՛ գա ըստե։— Էրեխեն էթում ա հորը կանչում, բերում թագավորի կուշտը։

— Ի՞նչ կհրամայես, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա ջաղացպանը։

— Էս էրեխեն քո՞ւնն ա,— հարցնում ա։

— Հա՛, թագա՛վորն ապրած կենա․ իմն ա․ խի՞ որ։

— Չի՞լնի ինձ բաշխես։

— Խի՞ չիլնի, թագա՛վորն ապրած կենա, փե՜շքաշ ա․ ես քեզանից զա՞դ կխնայեմ։— Տղի կռնիցը բռնում ա, տալի թագավորին։

Թագավորը ջաղացպանին մի բուռը ոսկի ա տալի, էրեխին վեր ունում, բերում ամարաթը, շինում իրա աղաքին նոքար։

Անց ա կենում մի քանի վախտ, թագավորը էլի օրեն մի օրը դուս ա գալի իրա երկիրը ման գալու։ Շատ դե՛ս, դե՛ն ա ման գալի, վերջը ճամփին սրան մի չոբան ա ռաստ գալի։ Էս չոբանն էլ է՛ն չոբանն ա ըլնում, որ գիլի տարած էրեխին ազատում ա, բերում շինում իրան տղա։ Թագավորի սիրտը կաթ ա ուզում։

— Չո՛բան աղպեր,– ասում ա թագավորը,– մխելի կաթ բե՞րես՝ խմեմ։

— Ջո՜ւխտ աչքիս վրեն, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա չոբանը։

Չոբանը էն սհաթն էթում ա մննում սուրուի մեջը, մի ոչխար կալնում, կաննացնում, կթում, քերեղանը[11] պռտեպռունկ կաթը լցնում, տալի իրա տղին, որ տանի տա թագավորին։ Տղեն քերեղանը վեր ա ունում, վազացնում թագավորին: Էս էրեխեն էլ թագավորին շատ գիր ա գալի։

— Ա՚յ որդի,— հարցնում ա թագավորը,— ո՞ւմ տղեն ես։

— Չո՛բանի,— ասում ա։

— Գնա՛ հորդ կանչա՛ գա ըստե։— Տղեն էթում ա հորը կանչում, բերում թագավորի կուշտը։

— Ի՞նչ կհրամայես, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա չոբանը։

— Էս տղեն քո՞ւնն ա,— հարցնում ա։

— Հա՛, թագա՛վորն ապրած կենա, իմն ա․ ի՞նչ կա որ։

— Չի՞լնի ինձ բաշխես։

— Խի՞ չիլնի, թագա՛վորն ապրած կենա, փե՜շքաշ ա. ես քեզանից տղա՞ կխնայեմ.— Տղի կռնիցը բռնում ա տալի թագավորին։

Թագավորը չոբանին մի բուռը ոսկի ա տալի, տղին վեր ունում, բերում ամարաթը, սրան էլ ա իրա աղաքին նոքար շինում։ Էս էրկու տղեն իրար հեննա սիրով ապրում են, մենծանում ամարաթումը, ոնց որ մի դռան էրկու շուն՝ ըսկի չեն էլ իմանում, թե աղպերտինք են։

Անց ա կենում մի տարի, էրկու տարի, իրեք տարի, չորս տարի, հինգ տարի, մախլաս՝ տասը տարի, օրեն մի օրը էս թագավորի երկիրը մի բեզրգյան ա գալի առուտուրի։ Էդ վախտերքը սովորութք ա ըլնում, որ մի բեզրգյան էթում էր ուրիշ երկիր, պտի իրա ապրանքիցը փեշքաշ տաներ էդ երկրի թագավորին: Էս բեզրրգյանն էլ լավ-լավ փեշքաշներ ա վեր ունում, գալի թագավորին տենալու:

— Ո՞րդիանցի ես,— հարցնում ա թագավորը։

— Ֆլա՛ն երկրիցը,– ասում ա բեզրգյանը։

— Ի՞նչ բանի հմար ես էկե:

— Էկել եմ առուտուրի։ Ըերած փեշքաշները հանում ա ընդե վե դնում, ասում ա.— Ըս էլ բերել եմ քու փայը։

— Շա՛տ լավ ես արե,— ասում ա թագավորը,— գլխիս վրեն ես էկե: Ինչքամ սիրտդ ուզում ա՝ իմ երկրումը կա՛ց, քու առուտուրն արա՛:

Էս բեզրգյանը թագավորին շատ գիր ա գալի․ նստում ա նրա հեննա երկար ու բարակ ասում, խոսում, զրից անում, էթալիս էլ թամբահ ա անում, որ քանի ըստե ա՝ իրա կուշտն էթա, գա։ Բեզրրգյանն էլ հո՝ ուրախանում ա, աշխարով մին ըլնում․ վեր ա կենում թագավորին գլուխ տալի, թողում էթում իրա բանին: Էս բեզրգյանը է՛ն բեզրգյանն ա ըլնում, որ, է՜, սրանից քանի տարի առաջ չոլումը վեր ա գալի, չադիր տալի, եննա ինչ խարլությունով թագվավորի կնիկն առնում՝ փախնում։

Անց ա կենում մի քանի վախտ, օրեն մի օրը էլի էս բեզրգյանը վեր ա կենում, ասում ա. «Էթամ թագավորին տենամ»: Վեր ա կենում գալի թագավորի կուշտը։ Իրար հեննա հաց են ուտում, պրծնում, նստում դե՛սից, դե՛նից ասում, խոսում, զրից անում, ընչանք դառը կես գշեր խոսում են։ Եննա բեզրգյանը վեր ա կենում, որ էթա, թագավորը չի թողում։

— Էս բեվախտին էլ ո՞ւր ես էթում,— ասում ա,— հազիր ըստե կքնես, կլիսանա նոր վե կկենաս, կէթաս։

— Չէ՛, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա բեզրգյանը,– չե՛մ կարա, ես դուքանի տեր եմ, պտի էթամ. բալի գշերն էկան դուքանս կտրեցին, ինչ կա չկա տարան. էն վա՞խտը:

— Մի՛ վախենա,— ասում ա թագավորը,— դուքանիցդ մի չոփ էլա չի կորչի. նոքարներիս կղրկեմ, կէթան դուքանիդ մուղաթ կենան։ Թե կորավ՝ ես տամ։

Բեզրգյանն էլ չի կարում թագավորի խաթրիցն անց կենա։

— Դո՛ւ գիտաս, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— որ ասում ես, կկենամ։– Էդ գշերը թագավորի ամարաթումն ա քնում։

Թագավորն էն սհաթը կանչում ա իրա էրկու նոքարին՝ ջաղացպանի՛ ու չոբանի տղին։

— Կէթա՛ք,– ասում ա,— էս գշեր բեզրգյանի դուքանին ղարավուլ կքաշեք, մուղաթ կկենաք, որ մարդ֊մուրդ չմոտանա: Չըլնեմ չիմանամ քնեք, հա՛, թե չէ էլ ձեռիցս չեք պրծնի: Իմացա՞ք:

— Իմա՛ցանք, թագա՛վորն ապրած կենա,— ասում են նոքարները, – ո՛նց կքնենք. հո մեր գլխիցը ձեռը չենք վե կալե:

Ասպարավորվում են, յարաղ, ասպար կապում, բեզրգյանի դուքանի բալանիքն առնում, էթում դուքանի դուռը բաց անում, ճրագ վառում, նստում: Բեզրգյանի կնիկն էլ դուքանի միջին քնած ա ըլնում։

— Բա՛ ո՞նց անենք,— ասում ա պուճուր աղպերը,— որ քններս չտանի։

— Էլ ուրիշ ճար չկա,— ասում ա մենծ աղպերը,— արի՛ հեքաթ ասենք, բալի քններս փախնի:

— Լա՛վ, ասենք։ Դե բաս ըտենց ա՝ աղաք դու ասա, եննա ես։

— Որ հեքաթի տեղակ իմ գլխով անցկացածը նաղլ անեմ՝ չի՞լնի։

— Խի՞ չիլնի: Ընենց արա՛, որ չքնենք՝ նրանից դենը դո՛ւ գիտաս, ի՛նչ ուզում ես՝ ասա՛։

Բեզրգյանի կնիկը սրանց ձենիցը զարթնում ա, համա վախլությունիցը ձեն-ծպտոն չի հանում․ խեղճը հենց իմանում ա գողեր են, ասում ա. «Տենամ ի՞նչ են մասլահաթ անում», տեղի միջին տաղ ա անում, մնում։

— Դե՛ անկաջ դի, ասում եմ,— ձեն տվեց մենծ աղպերը։

— Ասա՛, անկաջ եմ դնում։

— Ես,— ասեց մենծ աղպերը,— ֆլա՛ն թագավորի տղեն եմ։ Օրեն մի օրը մի դարվիշ էկավ հորս ամարաթը, խաբլությունով հորս ձեռիցը թագավորությունը խլեց, մեզ ընդիան դուս արեց։ Խեղճ հերս ի՛նչ արեց, չարեց էլ չկարաց թագավորությունը եդ առնի. ճարը կտրած, իմ ու պուճուր աղպորս կուռը բռնեց, մենք դեռ հլա էրեխեք ինք, մորս հեննա դուս էկավ ղարբություն, որ մի աշխատանքի տուտ բռնի, մեր գլուխը պահի։ Էկանք, էկանք, էկանք, շատն ու քիչն աստոծ ա խաբար, մի չոլ, յաբանի տեղ գշերը վրա հասավ։ Գնացինք թիթեն-միթեն կիտեցինք, բերինք կրակ արինք՝ ընդե գշերը կացանք։ Հաց-մաց կերանք, պրծանք, թեք ընկանք՝ քնեցինք։ Հենց աչքներս նոր ինք կպցրե բիրդան հեռվից զնգզնգոցի ձեն ընկավ անկաջներս: Ետ մտիկ արինք, տեհանք մի բեզրգյան իրա քարվանով, քոչ ու բարխանով էկավ, մեզնից մի մանգղիլ հեռու վեր էկավ, ընդե չադիր տվեց: Վրիցը մի սհաթ չանցկացավ, մըն էլ տեհանք էդ բեզրգյանի նոքարներն էկան, թե մի քանի կրակ տա՞ք, տանենք կրակ անենք։ Հերս էլ վե կալավ, թե. «Հրե՛ն կրակը, հրե՛ն դուք. տանում եք՝ տարեք»։ Նրանք էլ մի թիթենի կտորի վրեն մի քանի կրակ դրին, վե կալան գնացին։ Գնացին, էլեդ էն սհաթը ետ դառան։— Խի՞ էկաք,— հարցրեց հերս։ «Մեր բեզրգյանի կնիկը էրկուֆոգիս ա,— ասեցին,— որդե որ ա կազատվի․ ասսու սիրուն, թող կնիկդ գա ազատի, էլ եդ նրան մեր ձեռովը վեր ունենք՝ բերենք»։ Մերս էլ ավատաց նրանց խոսքին, վե կացավ գնաց. հլա էն գալն ա՝ որ պտի գա։ Լիսացավ, վե կացանք, տեհանք՝ ո՛նչ քարվան կա, ո՛նչ զադ․․․։

Պուճուր աղպերը ընչանք ըստե որ լսեց, ալբիալը մատը կծեց. «Բալի,— ասեց ինքն իրան,— սա իմ աղպերն ա, որ իմ աղպերն ա»։

Էլ չկարաց դիմանա, որ աղպերը քոմմա ասի, պրծնի, վե թռավ փաթթվեց ճտովը։

— Ա՛յ հարա՜յ,— ձեն տվեց,— բաս դու իմ աղպերն ես․․․— Էլ չկարաց խոսա, արտասունքը էն սհաթը բուռը-բուռը աչքերիցը վե թափեց։

Մերն Էլ էն դհիցը վրա պրծավ[12], փաթըթվեց տղեքանց ճտովը, նրանց թշերը պաչեց, աչքերը պաչեց, պաչպչորեց, տասը բեռը աբասունք չափեց։

— Ա՛յ իմ կորած ազիզ բալեք,— ասեց,— ես էլ ձեր մերն եմ․ ախա՛ր մե՜ռա էսքամ տարի ձեր դարդովն էրվելոն, խորովելոն․․․

Իրեքով էլ մնացին մաթ էլած, իրար էրեսի մտիկ անելոն, հենց իմանում ին էրազ ա՝ ինչ որ տենում են։ Ախա՛ր ո՜րդիան ո՜րդե. ըսկի ավատալու բա՞ն ա։

Նո՛ր նստում են ըստե թազադան խոսք ու զրըցի, մասլահաթի տուտը բաց անում, ասում, խոսում, իրար հալ հարցնում, իրար քեֆ հարցնում, իրար գլխով անցկացածը նաղլ անում, լսում, իրար էրեսի մտիկ տալի, խնդում, ծիծաղում, ուրախանում՝ աշխարով մին ըլնում, ընչանք քնները տանում ա, բերում են թազադան տեղեր քցում դուքանի միջին, իրար ճիտ անում, անուշ քնում։

Առավոտը լիսը բացվում ա թե չէ, բեզրգյանը վեր ա կենում, թագավորիցը իզին առնում, կրնկում դպա դուքանը։ Գալիս ա ի՛նչ տենում՝ իրա կնիկը թագավորի նոքարների հեննա ճիտ արած քնած։ Էլ ձեն֊ծպտոն չի հանում, թողում ա գալի թագավորին իմաց տալի:

— Թագա՛վորն ապրած կենա,– ասում ա,– քո նոքարները, որ ղրկել իր դուքանիս մուղաթ կենան, արի՛ աչքովդ տես ինչ հալի են։

— Խե՛ր ըլնի,— հարցնում ա թագավորը,— ասա տենամ ի՞նչ ա պատահե:

— Չէ՛, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— չեմ ասի. արի՛ քու աչքովդ տես, որ ավատաս:

Թագավորը իրա նազիր-վեզրի հեննա վեր ա կենում, գալի դուքանը, ամեն բան իրա աչքովը տենում։ Թագավորը մնում ա սառած մտիկ անելոն։

— Էդ քո՞ւ կնիկն ա,— հարցնում ա թագավորը։

— Հա՛, թագա՛վորն ապրած կենա, ի՛մ կնիկն ա։

— Ջա՛նլաթ, ջա՛նլաթ, ջա՛նլաթ,— ձեն ա տալի թագավորը:

Ջանլաթները գալիս են ընդե կաննում։

— Ի՜նչ կհրամայես, թագա՛վորն ապրած կենա,— ասում են։

— Սրանց վե կացրեք,— ասում ա թագավորը,— իրեքին էլ էս սհաթը իմ աղաքին քյալլա արեք:

Ջանլաթները բռթում են, վե կացնում։ Մերը որ աչքը բաց ա անում, թագավորին, նազիր-վեզրին, բեզրգյանին տենում իրանց գլխավիրև՝ ալբիալը իմանում ա, թե բանը ինչումն ա։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա մերը,— էրկու խոսք ունեմ՝ թո՛ղ ասեմ, եննա ի՛նչ ուզում ես արա՛։

— Ասա՛,— ասում ա թագավորը։

— Թագավորն ապրած կենա,— ասում ա,— որ մեր մի մազին էլա դիպնես՝ իմաց կա՛ց հուր հավիտենական մեզ պարտական կմնաս. չունքի սրանք որ կան՝ իմ տղեքն են, ես էլ սրանց մերը։ Նստում ա ըստե մին-մին, տեղը-տեղին իրա գլխով անցկացածը նաղլ անում, ոնց որ ես ձեզ նաղլ արի։

— Ա՛յ հարա՜յ,— ասում ա թագավորը,— բա՛ս դու էլ իմ կնիկն ես, դրանք էլ իմ տղեքը։

Ասում ա ու[13] փաթթվում նրանց ճտովը։ Քոմմա մնացել ին սառած մտիկ անելոն: Բեզրգյանի հալը հո մի՛ք հարցնի. ռանգ–մռանգը քցել ա, սփրթնե, դառե պատի ծեփ։

— Ջա՛նլաթ, ջա՛նլաթ, ջա՛նլաթ,— ձեն ա տալի թագավորը,— էս սհաթին բեզրգյանին քյալլա արեք։

Թուրը շողշողալու բաշտան բեզրգլանի գլուխը ֆըռռում ա, ընդե վեր ընկնում։

Թագավորը նո՛ր կնկա, տղեքաց կուռը բռնում ա, էթում ամարաթը: Էլ ինչ քե՜ֆ, էլ ինչ ուրախությո՛ւն, էլ ի՜նչ մատաղներ մորթոտիլ, էլ ի՛նչ աղքատներին փող բաժանիլ, որ էլ հալ ու հեսաբ չկար։

Սուտ չի ասած. «Ասսու պահած գառը գելը չի ուտի»։

Նրանք հասան իրա՛նց մուրազին, դուք էլ հասնեք ձե՛ր մուրազին։

Գուրգեն Խանջյան-Մութ պատուհան

  1. Կարդալ պատմվածքը:

2. Գրել հիմնավորված կարծիք պատմվածքի մասին:

Մութ պատուհան

Մութ պատուհան-Վերլուծություն

Նախ նշեմ, որ Կարոն իրոք մանկամիտ էր։ Ճիշտ է՝ Կարոն տարիքով փոքր չէր, սակայն կամքի ուժ էլ չուներ։ Հենց վախենալն ու փախչելն էլ նրան կործանեց։ Կարոն հասավ խելագարության անընդհատ մի բանի վրա կենտրոնանալով, մտածելով, պատկերացնելով։ Իրեն տրամադրում էր, որ ոչինչ չկա կանցնի այդ ամենը, սակայն ամեն օր՝ երբ արթնանում էր և դուրս գալիս պատշկամբ, տեսնում էր այն՝ ինչ իրական չէ, սակայն արդեն բույն է հյուսել իր ուղեղում։ Կարոն տուժեց իր խելքից։ Երբ ընթերցում եմ հասկանում եմ, որ մարդ հենց իր խելքից է տուժում և չպայքարելու պատճառով էլ հասավ խելագարության։ Եղածը մի մութ պատուհան էր, հո բոլոր տներում մարդիկ չեն ապրում, բա պետք է մեկը լքված լինի, մյուսը հին, քանդված, կիսակառույց, արդյոք պե՞տք էր ամեն բանի վրա ուշադրություն դարձնել ու վերածել խառնաշփոթի։ Կարոն շատ էր ուշադրություն դարձնում մարդուկի ասածներին, սկսում էր ծանր մտորումների մեջ ընկնել, որը արդեն հանգեցնում էր գիշերային մղձավանջների։ Այո՛ մարդիկ իրականում լսելով ամեն մեկի կարծիքը, սկսում են խելագարվել, սկսում են իրենց կորցնել, արդեն այդ կարծիքի հիման վրա էլ ապրել։ Կարոն ընկավ իր վախերի թակարդը, որից փախչում էր։ Կարելի է եզրակացնել, որ հասարակության կարծիքը մարդիկ շատ են արժևորում և, որ խնդիրներից փախչում են՝ դրանց մեջ էլ հայտնվում են։ Վախերը պետք է հաղթահարեն անտեսելով ու մոռացության մատնելով, ուշադրության տեղիք չտալով։ Չնայած բոլոր դեպքերում էլ պետք է պարզ ճակատդ գործի գցես։

«Ես ուղարկված եմ քեզնից վրեջ լուծելու, ես նա եմ, ում միշտ ջանում ես անտեսել»։  Այս տողերը պատմվածքի գլխավոր մասն էին կազմում, որն էլ արդեն ամեն բան մեզ հուշում է։

Գուրգեն Խանջյան-Համբերություն քեզ, մարդ ջան

Գրել հիմնավորված կարծիք պատմվածքի մասին:

Թե պատմվածքի, թե գրողի մասին իմ կարծիքը շատ դրական էր։ Պատմվածքով հեղինակը, ցույց է տալիս այն իրականությունը, որում հիմա մենք ապրում ենք։ Կրճատ ներկայացնում է՝ դժվարությունների, բախումների , առօրյա դեքպերի մասին։ Ներկայացնում է մարդկանց ամբողջ կյանքը, ծնունդը, մեծանալը ,ծերանալը և այլն։ Պատմվածքը հենց դառը իրականությունն էր, որ որքան էլ ցանկանում ես կարդացածդ տողերին չհավատալ, բայց՝ երբ սկսում ես կյանքին կողքից նայել, հասկանում ես, որ ամեն տողը իրական է և անխուսափելի։ Իրոք մեր կյանքը այդպիսին է, սկսում ես որսալ ու որսվել, եթե թուլանում ես արդեն ոչինչ ես դառնում։ Իրական ազատություն չկա, չկա ինչ-որ քայլ կատարելու մեջ լրիվ ազատություն, հանկարծակի հայտնվում է կամ բախումը՝ որտեղ կանգ ես առնում կամ հենց սակմանափակումը, որ էլ դրանից առաջ անցնել չես կարողանում։ Մարդիկ ռոբոտի են նման, ռոբոտի պես աշխատում են աշխատում ու աշխատում։ Եթե չաշխատես ոչնչի չես հասնի և կկործանվես, ինչպես ռոբոտն է՝ եթե չաշխատի կժանգոտի և կփչանա։ Ազատ կյանք չես կարող երբեք ունենալ և վայելել, միշտ պիտի տանջվես աշխատես, կառավարվես ցանկացածի կողմից, մեկին լսես, մեկին լսելով էլ քայլերդ իրականացնես և վերջում հոգիդ հանձնես կամ սատանաին կամ Աստծուն։ Գուցե մենք բողոքում ենք աշխարհում ապրած մեր դաժան կյանքից և գուցե մարդ, երբ սկսում է իր երկրորդ կյանքը երկնքում՝ Աստծո տանը ավելի լավ կյանքով ապրի։ Կյանքը գուցե որոշների համար թվա անթերիություն, որոշների համար էլ ինչ-որ առաքելություն կատարելու ժամանակ։ Գնալով ես սթափվում եմ և գիտակցում, որ այո՛ մենք իսկապես ապրում ենք դժողքում, որն էլ գնալով ավելի է հունից դուրս գալիս։ Դժողքում տանջվում են նաև արդար մարդիկ, հավատալով, որ գալու է իրենց երջանիկ լինելու ժամանակը։ Մարդիկ նման են գիշատիչ կենդանիների, որ հարմար պահի են սպասում որսի դուրս գալու համար։ Եթե չեն կարողանում որսալ, իրենք են որսվում, սպանվում, հանվում խաղի դաշտից և այդպես շարունակ մինչև մահ, որտեղից էլ հետ դարձի ճանապարհ չկա։ Կա ազատություն, բայց միայն մեր մտքում՝ գլխի մեջ, որ ամեն- ամեն ինչ կարող ենք ցանկանալ, պատկերացնել, երազել, մտովի գործել, գուցե և սպանել, բայց իրականություն գալով  ոչինչ չես կարողանում ազատ անել։ Պատմվածքի մեջ կար մարդու կյանքի տարբեր շրջաններում ապրածի զգացողություններն ու նկարագրությունները։ Մենք ապրելով գիտենք թե ինչի համր ենք ապրում, յուրաքանչյուրս ունի իր ապրելու ուրույն իմաստը, սակայն, եթե բռնես պատմվածքի ուղին, կհասկանաս, որ ապրելու և գոյատևելու իաստը ակնհայտ չէ, ապրում ենք ուղղակիորեն։

Համբերություն քեզ, մարդ ջան

Մտածում եմ՝ Ադամի ու Եվայի վտարումը Եդեմական այգուց (դրախտից), նրանց տեղափոխումն այլ վայր, ուր շրջակայքն այլևս բարեկամական չէր, այլ խիստ թշնամական, ուր իրենց հացը պիտի տանջանքով վաստակեին, նույն մոլորակի սահմաններում չէր, որ կատարվեց: Եդեմն այլ մոլորակ էր, աքսորավայրը՝ այլ, այսինքն՝ այս, ուր այժմ էլ բնակվում ենք, բայց միշտ նայում ենք երկինք՝ բնազդում դրոշմված հիշողությամբ Եդեմը որոնելով, իսկ այն չկա, Տերը պայթեցրել է կամ գուցե ամայացրել, բնակության համար անպիտան դարձրել, կամ էլ կա ու ախտահանվում է՝ նոր բնակիչներ ընդունելու համար, մի խոսքով՝ մենք դրա հետ էլ գործ չունենք, մերը չէ այլևս, մերը սա է՝ դժոխքը, որը, սակայն, հասցրել ենք սիրել. դեհ, շանը որտեղ էլ կապես, կապվում-ընտելանում-սիրում է։ Իրականում հեչ սիրելու բան չի. հա, էլի որ՝ կապույտ երկինք, ծովեր, անտառներ, դաշտեր:Բայց դե ի սկզբանե հո սիրելի չի՞ եղել, ի սկզբանե մեր ուշքումիտքն ինքնապահպանումն էր, ստամոքսը լցնելը, էդ հետո, երբ անտառից փախանք, քաղաքակրթություն ստեղծեցինք, ազատ ու համեմատաբար անվտանգ ժամանակ ունեցանք ուրիշ, անտագնապ աչքով մեր շուրջը նայելու: Իրականում՝ սարսափ է էս մեր մոլորակը, դժոխքն է, որ կա, էստեղ ապրելու բանաձևը բոլորի համար անփոփոխ միակն է՝ որսալ ու խժռել ուրիշին, արագ, քանի քեզ չեն խժռել…
Հիմա, այո, հաջողացրինք փախչել անտառներից, ու միմյանց խժռելու սարսափը կարծես թե թողեցինք էնտեղ մնացածներին, իսկ մենք խժռում ենք էնտեղից հետներս բերածներին, աճեցնում ենք, բազմացնում, բուծում՝ խժռում, բուծում՝ խժռում… Է հա, բա ինչ անենք, հո սոված չե՞նք մնալու, բանաձևը մենք չենք կարգել, տերունական է, հակառակվելը` անկարելի… Իսկ միմյանց չենք խժռում, չէ… էնպես, դեպքից դեպք, որպես շեղում, պաթոլոգիա։ Բայց ուրիշ որսի մասին էի ուզում խոսել, նրա առավել նուրբ, զուտ մարդկային տեսակի մասին, որին առնչվում ենք ծնված օրից։
Մարդ ծնվեց, սսս՜, ծնվեց… Լարի՛ր թակարդներդ, աշխա՛րհ, որսորդնե՛ր, պատրաստ եղե՛ք, նոր մարդ է գալիս…
Պորտը կտրեցին, ախտահարեցին, վերջ արգանդային անդարդ կայֆերին։ Ահա առաջին հոտերը, լույսն ու ստվերը, ձայները, ջերմաստիճանների տարբերությունները, խորդուբորդությունները… Դեմքը խոժոռեց՝ ծիծ դրին բերանը, լաց եղավ՝ օրորեցին, ձեռքերը թափ տվեց՝ կապեցին, էլի լաց եղավ՝ ծծակ տվին… ուտյուտյու՜, բալիկ ջան, պստլիկ ջան, արի մոտս, ուտեմ քեզ, կծեմ թուշդ, ու՞մ ես նման, ի՛նձ, չէ, ի՛նձ, իսկ ու՞մ ես շատ սիրում: Գայթակղում են սվսվոցով, շվշվոցով, խաղալիքներ շխշխկացնելով…
Որսն սկսված է… Սա քո մայրենին է՝ սա սովորիր, սա քո հայրենիքն է՝ էստե՛ղ պիտի ապրես, սրանք քո ավանդույթներն են՝ պիտի կրկնե՛ս, սա գեղեցիկն է, սա տգեղը, սա բարին է, սա չարը, սա ճիշտը, սա սխալը, հանկարծ չշփոթես… Ես Հիսուսն եմ, ունեցածդ թափի, իմ ետևից արի՛, ես Մուհամեդն եմ, ինձ լսի՛, գյավուրների հետ գործ չունես, ես Բուդդան եմ` արի պայծառատես դարձնեմ, ես Սատանան եմ՝ ինձ լսի, որ կյանքից կայֆ ստանա՛ս, ես կոմունիզմի դրոշն եմ, մտի տակը, ես դեմոկրատիան եմ, անկատար եմ, բայց այլընտրանք չունես… Ես օղին եմ, ես սիգարետն եմ, ես մորֆին ու կոկայինը, ես թղթախաղը, ես, շշշը՜, ես սսեքսսն եմ…
Անդադար, ճամփեդ որոգայթներով է սփռված, ժամանակ չեն տա, որ տեսնես՝ ով ես, ինչ ես ուզում, ինչ չես ուզում, որսում են ու որսում… Ու հասկանում ես՝ պիտի որսվես, նույնն է թե՝ պիտի ապրես, ապրելն ուրիշ ձև չունի։ Կան, անշուշտ, ոմանք, քչերը, բացառիկներ կամ հոգեկան հիվանդներ, որ ժամանակ առ ժամանակ ըմբոստանում են, հրաժարվում, իբր՝ ես չեմ որսվում, ես ձեզնից չեմ, ես ուրիշ եմ, ու նրանցից ոմանք հանուն ազատության կարող են նույնիսկ վազել` կամրջից նետվելու…Ով պլստաց՝ պլստաց, վերջ, կորցրինք, չենք էլ իմանա՝ շահեց, կորցրեց, իսկ ով չհասցրեց պլստալ, հասնում-բռնում ենք, թևերն ոլորում, սաստում՝ չի կարելի, եկեղեցին արգելում է, հասարակությունը` պախարակում. նիհիլիզմ է, հոգեկան շեղում… Կբուժենք, կվերադարձնենք հասարակությանը, բա ո՞նց, թե չէ ամեն մեկը որ էսպես ինքնագլուխ փախչի, ու՞մ ուղեղն ու գրպանն ենք մտնելու, ու՞մ ձեռն ենք հրացան տալու ու սահմանների վրա պահակ կարգելու, ո՞վ է քվեարկելու, ո՞վ է հաստոց աշխատացնելու, ու՞մ ենք բանտ նստացնելու, ո՞վ է արյուն տալու, ո՞վ է դրոշի տակ մտնելու, առաջնորդի ետևից գնալու, ու՞մ ենք ասելու՝ մեղքի զգացում, պատասխանատվություն, «Ազգը վեր է ամեն ինչից…», «Մահ իմացյալ անմահություն է…» և այլն, և այլն։ Էնպես որ, ետ եկ, մոլորյալ, թեկուզ՝ ճղած ջինսով, մազմորուքով, շեղված սեռականով…Հա, մի զարմանա, եթե տենց կպած ազատություն ես ուզում՝ ա՛ռ, ջոկի՝ պանկ, բոմժ… Որն ուզես, բայց էստեղ` հասարակության աչքի առաջ, մոտիկ, հեռու չգնաս, չպլստաս հանկարծ…
Սակայն մեկ էլ հանկարծ գալիս է մի ժամանակ, երբ զարմանքով հայտնաբերում ես, որ որոգայթները պակասեցին, էլ էնքան էլ չեն որսում… Ո՞նց թե… Կյանքի բանաձևը փոխվե՞ց…
Չէ, նա անփոփոխ է, դու փոխվեցիր, գնա՛, ասում են, հանգստացի՛ր, թոշակ-մոշակ… Այ քեզ բան… Տխրում ես, թախանձագին նայում սրա-նրա աչքերին, թե` որսացեք, էլի՜…Բայց չէ, որոգայթներից մնացել են դեղերը, հեռուստասերիալները, կակտուսները, թզբեհը, նարդին… Էլի վատ չի, եթե էսպես մնա, բայց ժամանակը կանգ չի առնում ու հետո…Հետո գալիս են վերջին որսորդները՝ դագաղագործն ու փոս փորողը։ Ահա, պառկացրին վերջին թակարդում, մեխեցին… Պրծ, էլ դուրս չես գա…Ի՞նչ, հոգու անմահությու՞ն…
Դեհ, ի՞նչ իմանանք, գուցեև կա, անհնարին չէ, ամեն դեպքում հույսդ մի կորցրու, մեկ էլ տեսար ու իսկապես…
Համբերություն քեզ, մարդ ջան:

Օтветить на вопросы

Где находится универмаг “Киев”?

Магазин находится в Киеве, столице Украины.

Какой это магазин?

․․․․․․․․․․․․․

Как вы думаете, почему универмаг так называется?

Универмаг такой
Называется он потому, что это самый большой и лучший магазин в городе.

Что находится на первом этаже?

На первом этаже большой продуктовый магазин.
супермаркет.

Какие продукты можно купить в супермаркете?

Здесь вы можете купить разные товары․ 

Что можно купить на втором этаже?

Пицца хлеб, специи, индийский рис, оливки, сладости и другие продукты ․

Где в универмаге можно купить тетради и ручки?

На втором этаже можно купить гостиную.
продукты: мыло, зубная паста, шампунь,
стиральный порошок, тонкие-толстые тетради, ручки,
карандаши, линейки, резинки, клей, бумага, папки.

Где можно купить телевизор?

На втором этаже универмага.

Где можно купить зонтик?

С четвертого этажа универмага.

Что можно ещё купить на третьем этаже?

Продажа мебели: диваны, шкафы, столы և столы, стулья,
прикроватные тумбочки, кровати, телевизор,
компьютер, плеер, магнитофон,
мобильный телефон, пылесос, стиральная машина,
кухонный комбайн, кофеварка, чайник,
кондиционер, кондиционер.

Какую одежду можно купить в универмаге и в каком
отделе?

Продажа одежды на пятом этаже.
пальто, куртки, костюмы, рубашки, платья,
джемперы, шапки, шарфы, юбки, штаны,
джинсы, шорты, нижнее белье, носки и
трикотаж.

Какая обувь продается на пятом этаже?

кроссовки, туфли, сандалии,
Домашняя обувь․

Где в универмаге можно отдохнуть?

на шестом этаже вы можете:
расслабиться в кафе․

Что вы покупаете в универмаге и где?

․․․․․․․․․․․

В УНИВЕРМАГЕ

ԽԱՆՈՒԹՈՒՄ

В центре города находится большой
универмаг, который называется “Киев”. Киев –
это столица Украины, самый лучший и самый
большой город. Наверное, универмаг так
называется, потому что это самый большой и
самый лучший магазин в нашем городе.
Мы любим здесь бывать и покупать
продукты и разные вещи.
В универмаге шесть этажей.
На первом этаже находится большой продуктовый
супермаркет. Тут можно купить разные продукты, и не только
украинские. Ахмед здесь покупает лаваш и приправы, Сингх –
индийский рис, Халед — маслины. А ещё мы все очень любим
конфеты и тоже покупаем их только здесь.
На втором этаже можно купить хозяйственные
товары: мыло, зубную пасту, шампунь,
стиральный порошок.

Առկա է մեծ
հանրախանութ, որը կոչվում է «Կիև»: Կիև —
դա Ուկրաինայի մայրաքաղաքն է, ամենալավն ու ամենաշատը
Մեծ քաղաք. Հավանաբար հանրախանութն այդպես է
կոչվում է, քանի որ այն ամենամեծն է և
մեր քաղաքի լավագույն խանութը։
Մենք սիրում ենք այստեղ լինել և գնել*+
ապրանքներ և տարբեր իրեր.
Հանրախանութն ունի վեց հարկ։
Առաջին հարկում կա մեծ մթերային խանութ։
սուպերմարկետ. Այստեղ դուք կարող եք գնել տարբեր ապրանքներ, և ոչ միայն
ուկրաինական. Ահմեդն այստեղ պիտայի հաց և համեմունքներ է գնում, Սինգհը.
Հնդկական բրինձ, Խալեդ — ձիթապտուղ: Եվ մենք բոլորս շատ ենք սիրում
քաղցրավենիք և մենք նույնպես գնում ենք միայն այստեղ։
Երկրորդ հարկում դուք կարող եք գնել կենցաղային
ապրանքներ՝ օճառ, ատամի մածուկ, շամպուն,
լվացքի փոշի.

В отделе “Канцелярские товары” мы
покупаем тонкие и толстые тетради, ручки,
карандаши, линейки, резинки, клей, бумагу, папки
– все, что нам нужно на занятия.
На третьем этаже находится отдел “Все для дома”. Здесь
продаётся мебель: диваны, шкафы, столы и столики, стулья,
тумбочки, кровати.
В отделе “Техника” можно купить телевизор,
компьютер, проигрыватель – DVD, магнитофон,
мобильный телефон, пылесос, стиральную машину,
кухонный комбайн, кофеварку, чайник,
вентилятор, кондиционер.
На четвёртом этаже находится отдел “Галантерея”.
Здесь можно купить зонтики, перчатки, кожаные
ремни, разнообразные ремешки, кошельки.
На пятом этаже продаётся одежда:

«Գրենային պիտույքներ» բաժնում մենք
մենք գնում ենք բարակ և հաստ տետրեր, գրիչներ,
մատիտներ, քանոններ, ռետինե ժապավեններ, սոսինձ, թուղթ, թղթապանակներ
— այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է դասերի համար:
Երրորդ հարկում կա «Ամեն ինչ տան համար» բաժինը։ Այստեղ
Վաճառվում է կահույք՝ բազմոցներ, պահարաններ, սեղաններ և սեղաններ, աթոռներ,
անկողնային սեղաններ, մահճակալներ.
«Տեխնիկա» բաժնում կարող եք գնել հեռուստացույց,
համակարգիչ, նվագարկիչ — DVD, մագնիտոֆոն,
բջջային հեռախոս, փոշեկուլ, լվացքի մեքենա,
սննդի պրոցեսոր, սրճեփ, թեյնիկ,
օդափոխիչ, օդորակիչ.
Չորրորդ հարկում գտնվում է «Գալանդաշինություն» բաժինը։
Այստեղ կարող եք գնել հովանոցներ, ձեռնոցներ, կաշի
գոտիներ, տարբեր ժապավեններ, դրամապանակներ:
Վաճառվում է հագուստ հինգերորդ հարկում.

пальто, куртки, костюмы, рубашки, платья,
джемпера, шапки, шарфы, юбки, брюки,
джинсы, шорты, бельё, носки и
колготки. Здесь также
продаётся и обувь: кроссовки,
сапоги, туфли, босоножки,
тапочки, сабо.
На шестом этаже можно
посмотреть разные выставки: “Современные
ткани”, “Современный дом”, “Новая техника”,“Модная
одежда”. Конечно, здесь можно и купить то, что вам понравилось.
Если вы устали в универмаге, то на шестом этаже вы можете
отдохнуть в кафе: выпить чашку кофе или стакан сока, съесть
вкусные пирожные или конфеты.
Дайте ответы на вопросы.

վերարկուներ, բաճկոններ, կոստյումներ, վերնաշապիկներ, զգեստներ,
ցատկողներ, գլխարկներ, շարֆեր, կիսաշրջազգեստներ, տաբատներ,
ջինսե տաբատ, շորտեր, ներքնազգեստ, գուլպաներ և
տրիկո. Այստեղ նույնպես
Վաճառվում են նաև կոշիկներ՝ սպորտային կոշիկներ,
կոշիկներ, կոշիկներ, սանդալներ,
հողաթափեր, խցաններ.
Վեցերորդ հարկում կարող եք
տեսնել տարբեր ցուցահանդեսներ. «Ժամանակակից
գործվածքներ »,« Ժամանակակից տուն »,« Նոր տեխնոլոգիա »,« Նորաձև
հագուստ». Իհարկե, այստեղ դուք կարող եք գնել այն, ինչ ձեզ դուր է գալիս:
Եթե ​​դուք հոգնած եք հանրախանութում, ապա վեցերորդ հարկում կարող եք
հանգստանալ սրճարանում՝ խմել մի բաժակ սուրճ կամ մի բաժակ հյութ, ուտել
համեղ տորթեր կամ քաղցրավենիք:
Հարցերի պատասխաններ տվեք։

 

ЖЕЛАНИЯ

ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Сейчас вечер. У нас свободное время.
Мы сидим в комнате и говорим о своих
желаниях, кто чего хочет.
Говорит Самир:  Я хочу путешествовать. Я хочу
посмотреть интересные и известные
места на планете.
Говорит Сабина:
– А я хочу стать известным писателем,
хочу путешествовать, писать книги о своих впечатлениях. Я хочу
встретить известных людей и тоже написать о них интересные
истории. А вы будете покупать мои книги и рассказывать, что вы
были знакомы с писателем.
Мы все смеёмся. Это кажется нам очень необыкновенным,
потому что это очень далёкое будущее. Тогда говорит Энтони:

Երեկո է։ Մենք ազատ ժամանակ ունենք։
Մենք նստում ենք մի սենյակում և խոսում մեր մասին
ցանկություններ, ով ինչ է ուզում.
Սամիրը խոսում է. Ես ուզում եմ ճանապարհորդել: Ես ուզում եմ
տես հետաքրքիր և հայտնի
վայրեր մոլորակի վրա.
Սաբինա ասում է.
— Եվ ես ուզում եմ դառնալ հայտնի գրող,
Ուզում եմ ճանապարհորդել, գրքեր գրել տպավորություններիս մասին։ Ես ուզում եմ
հանդիպել հայտնի մարդկանց, ինչպես նաև գրել հետաքրքիր նրանց մասին
պատմություններ. Եվ դուք կգնեք իմ գրքերը և կասեք, որ դուք
ծանոթ էին գրողին.
Մենք բոլորս ծիծաղում ենք։ Դա մեզ շատ արտասովոր է թվում
քանի որ սա շատ հեռավոր ապագա է: Այնուհետև Էնթոնին ասում է.

– А я хочу стать высококвалифицированным врачом. Я открою
частную клинику и буду лечить людей. Мы все знаем, что это правда. Энтони будет очень хорошим
врачом, потому что он любит медицину и всегда учится лучше
всех. Теперь говорит Ахмед:
– А я хочу стать известным футболистом.
Играть в самом лучшем футбольном
клубе. Вы будете приходить на матч, а
потом просить автограф. А я буду
думать, кто это просит автограф? Кто-то
знакомый? Да, это же Энтони или
Самир, мои друзья.

Եվ ես ուզում եմ դառնալ բարձր որակավորում ունեցող բժիշկ։ Ես կբացեմ
մասնավոր կլինիկա և կբուժի մարդկանց: Մենք բոլորս գիտենք, որ դա ճիշտ է: Էնթոնին շատ լավ կլինի
բժիշկ, քանի որ նա սիրում է բժշկությունը և միշտ ավելի լավ է աշխատում
բոլորին. Այժմ Ահմեդն ասում է.
-Իսկ ես ուզում եմ դառնալ հայտնի ֆուտբոլիստ։
Խաղացեք լավագույն ֆուտբոլը
ակումբ. Դուք կգաք հանդիպման և
ապա ինքնագիր խնդրեք: Եվ ես կանեմ
մտածեք, թե ով է ինքնագիր խնդրում: Ինչ-որ մեկը
ծանոթ? Այո, դա Էնթոնի կամ
Սամիր, իմ ընկերներ:

Мы вместе учились
на подготовительном факультете в
городе Сумы в Украине. Это было очень
давно.
Мы снова все смеёмся. Это будет ещё не скоро.

А сейчас мы – обыкновенные студенты. Мы изучаем русский
язык, потому что в следующем году мы будем учиться на
медицинском или инженерном, экономическом или гуманитарном
факультетах в университете.
Мы мечтаем о будущем. Оно будет прекрасным.
Расскажите о ваших желаниях, о ваших мечтах в
жизни.

Միասին սովորեցինք
նախապատրաստական ​​ֆակուլտետում
Ուկրաինայի Սումի քաղաքը։ Դա շատ էր
երկար ժամանակով.
Մենք բոլորս նորից ծիծաղում ենք։ Շուտով չի լինի։

Իսկ հիմա մենք սովորական ուսանողներ ենք։ Սովորում ենք ռուսերեն
լեզու, քանի որ հաջորդ տարի սովորելու ենք
բժշկական կամ ճարտարագիտական, տնտեսական կամ հումանիտար
համալսարանում գտնվող ֆակուլտետները:
Մենք երազում ենք ապագայի մասին։ Հրաշալի կլինի։
Պատմեք մեզ ձեր ցանկությունների, ձեր երազանքների մասին
կյանքը։

Սասունցի Դավիթ էպոս- վերլուծություն

«Սանասար և Բաղդասար»

Հայոց Գագիկ թագավորը հարկատու էր Բաղդադի կռապաշտ խալիֆին: Երբ, խալիֆին պատմում են Գագիկ թագավորի դուստր Ծովինարի մասին, նրա գեղեցկության մասին, խալիֆը ցանկանում է հարկերի փոխարեն կնության առնել Ծովինարին, սակայն մերժվում է։ Այդ պատճառով կռապաշտ խալիֆը սկսում է ավերել՝ քար ու քանդ անել հայոց աշխարհը։ Ծովինարը որոշում է ինքնակամ՝ սրտահոժար գնալ խալիֆի մոտ և դառնալ նրա կինը։ Այդ քայլով նա փրկում է իր հայրենիքը։ Լեռներում շրջելիս հանկարծ նա ծարավում է և Աստծուց ջուր է խնդրում։  Ծովինարը լեռներից հոսող Կաթնաղբյուրից մի լիքը և մի կիսատ բուռ ջուր է խմում և հղիանում է։ Նա ծնում է Սանասարին ու Բաղդասարին։ Խալիֆը ցանկանում է սպանել եղբայրներին, սակայն Ծովինարը որոշ ժամանակ է խնդրում նրանց մեծացնելու համար։ Սանասարն ու Բաղդասարը օրեցօր մեծանալով զորեղանում են։ Բաղդադի խալիֆը արդեն որոշում է սպանել նրանց, բայց իրենց մոր հետ փախչում գալիս հասնում են իրենց հայրենի տուն։ Այդտեղ նրանք կառուցում են իրենց բերդաքաղաքը՝ Սասունը և շենացնում են։ Շուտով Սանասարը ամուսնանում է Դեղձուն-Ծամի հետ և ունենում երեք որդի՝ Մհերը, Ձենով Օհանը և Վերգոն:

 

«Մեծ Մհեր»

Սանասարին ժառանգորդում է ամենաքաջ որդին՝ Մհերը։ Մեծանալով Մհերը տիրություն է անում երկրին։ Այդ ժամանակ երկիրը հարկատու է լինում Մըսրա Մելիքին։ Մելիքը որոշում է մենամարտել Մհերի հետ։ Մհերը մարտում հաղթում է Մելիքին և Սասուն բերդաքաղաքը ազատում նրա հարկերից։ Ժողովրդի հացի ճանապարհը փակող առյուծին կտոր-կտոր է անում, երախը ճեղքում և ի պատիվ դրան նրան անվանում են՝ Առյուծաձև Մհեր։ Մհերը՝ Սպիտակ Դևից ազատում է գեղեցկադեմ Արմաղանին ու ամուսնանում նրա հետ։ Առյուծաձև Մհերը կառուցում է՝ Մարութա Բարձրիկ Աստվածածինը, Ծովասարը դարձնում իր որսատեղին և շինում բերդեր: Մըսրա Մելիքը մահանում է Մսրում։ Նրա կինը՝ Իսմիլ Խաթունը մտադրություն ուներ Մհերից ժառանգ՝ արու զավակ ունենալու, այդ պատճառով կանչում է իր երկիր, որ տիրություն անի։ Յոթ տարի նա Մհերին պահում է իր մոտ՝ արբեցնելով թունդ գինով: Վերջապես Իսմիլ Խաթունը ունենում է արու զավակ, որին կոչում է Մելիք ի պատիվ իր ամուսնու։ Մհերը սթափվելով հասկանում է իր գործած սխալները և վերադառնում Սասուն։ Արմաղանը ներում է ամուսնուն, Մհերը կրկին շենացնում է իր երկիրը՝ Սասունը։ Նրանք ունենում են արու զավակ որին կոչում են Դավիթ։ Պայմանի համաձայն Առյուծաձև Մհերն ու Արմաղանը մահանում են։

«Սասունցի Դավիթ»

Դավթին ուղարկում են Իսմիլ Խաթունի մոտ, որտեղ քաջը մեծանում է օր-օրի՝ ժամ առ ժամ: Մըսրա Մելիքը փորձում է դավադրաբար սպանել Դավթին, բայց դյուցազնը հաղթահարում է բոլոր փորձությունները և վերադառնում Սասուն: Ձենով Օհանը Դավթին դարձնում է գառնարած հետո որսորդ։ Դավիթը միայնակ սպանում է դևերին, որոնք կողոպտել էին Սասունը, հարստացնում ամբարները, էլի միայնակ ջախջախում է Մելիքի զորքին և երկրից դուրս շպրտում հարկահավաք՝ Կոզբադինին։ Մելիքը չնդունելով իր պարտությունը նորից զորք է հավաքում և գալիս Սասուն։ Դավիթը սրի մեկ հարվածով երկու կես է անում հորի մեջ թաքնված Մըսրա Մելիքին: Դավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետ։ Լսելով Կապուտկողի արքայադուստր Խանդութի գեղեցկության մասին՝ մի շարք քաջագործություններից հետո ամուսնանում է նրա հետ: Դավիթը գնում է Գյուրջիստան և յոթ տարի մնում այնտեղ: Խանդութը ունենում է մեկ որդի որի անունն էլ դնում Մհեր։ Տղան մեծանալով որոշում է գտնել հորը, ճանապարհին հանդիպելով միմյանց չճանաչելով մենամարտում են։ Դավիթը Մհերի բազկապանից ճանաչում է որդուն, չի ներում, որ նա հանդգնել է մենամարտել իր հետ և անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»: Դավիթն սպանվում է Չմշկիկ Սուլթանի աղջկա թունավոր նետից, իսկ ամուսնուն հավատարիմ Խանդութը ցած է նետվում բերդի գլխից:

 

 «Փոքր Մհեր»

Դավթին հաջորդած Փոքր Մհերը պատերազմում է թշնամիների դեմ հաղթում, սպանում է Չմշկիկ Սուլթանին՝ լուծելով իր հոր վրեժը: Ապա ամուսնանում է չքնաղ Գոհարի հետ: Բայց կատարվում է Դավիթի անեծքը. Մհերը մնում է անժառանգ և մահանում է Գոհարը: Հողն այլևս չի դիմանում Մհերի ոտքերի տակ: Սասնա վերջին քաջազունը փակվում է Ագռավաքար ժայռի մեջ՝ պատգամելով.

Քանի աշխարք չար է,

Հողն էլ ղալբցեր է,

Մեջ աշխարքին ես չեմ մնա։

Որ աշխարհք ավերվի, մեկ էլ շինվի,

Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,

Ու գարին էղավ քանց ընկուզ մի,

Էն ժամանակ հրամանք կա,

որ էլնենք էդտեղեն:

Փոքր Մհերի անժառանգ լինելով էլ ավարտվում է հերոսավեպը:

КТО КЕМ ХОЧЕТ БЫТЬ

КТО КЕМ ХОЧЕТ БЫТЬ

Ванесса любит биологию. Она хочет быть биологом,
поэтому она будет учиться на биологическом
факультете. Отмар любит медицину. Он хочет быть врачом,
поэтому он будет учиться на медицинском
факультете. Девид любит технику. Он хочет быть
инженером, поэтому он будет учиться на инженерном факультете.
Джон любит писать статьи. Он хочет быть журналистом,
поэтому он будет учиться на гуманитарном факультете.
Энтони любит компьютеры, поэтому он будет учиться на
физико-техническом факультете. Лиза любит иностранные языки. Она хочет быть
переводчиком, поэтому она будет учиться на гуманитарном
факультете.

Վանեսան սիրում է կենսաբանություն։ Նա ցանկանում է կենսաբան դառնալ
ուստի նա կսովորի կենսաբանական
ֆակուլտետը։ Օթմարը բժշկություն է սիրում։ Նա ցանկանում է բժիշկ դառնալ
այնպես որ նա կսովորի բժշկական
ֆակուլտետը։ Դավիթը սիրում է տեխնոլոգիան։ Նա ուզում է լինել
ինժեներ, ուստի սովորելու է ճարտարագիտության ֆակուլտետում։
Ջոնը սիրում է հոդվածներ գրել։ Նա ցանկանում է լրագրող լինել
ուստի նա սովորելու է հումանիտար գիտությունների ֆակուլտետում։
Էնթոնին սիրում է համակարգիչներ, ուստի կսովորի
ֆիզիկատեխնիկական ֆակուլտետ. Լիզան սիրում է օտար լեզուներ։ Նա ցանկանում է լինել
թարգմանչուհի, ուստի կսովորի հումանիտար գիտությունների
ֆակուլտետում։

Читать далее

Հետազոտություններ

Ուսումնասիրության թեմա՝

1․ Առավոտյան ո՞ր ժամին է արթնանում երեխան։

2․ Ո՞րն է պատճառը երեխայի ուշացման։

3․ Առավոտյան երեխան նախաճա՞շում է, և ո՞ր ժամին։

4․ Երեխային ո՞վ է պարտեզ բերում և ո՞ր ժամին։

5․ Եթե երեխան նախաճաշին ու նախավարժանքին չի հասցնում պարտեզում մասնակցել։ Ի՞նչ կառաջարկեք։

6․ Գուցե դաստիրա՞կն է պատճառը, որ երեխան չի ցանկանում գալ պարտեզ։ Հիմնավորե՛ք։

7․ Իսկ ի՞նչ կառաջարկեք դուք այս ամենի հետ կապված։

8․ Պարտեզի սնունդի հետ կապված ի՞նչ կարծիք ունեք։

9․ Ծնողից բաժանվելու դժվարություններ առաջանո՞ւմ են պարտեզ գալու ճանապարհին։

10․ Պարտեզում ի՞նչ փոփոխություններ կցանկանաք, որ լինեն։

Պասկուա- Ֆիլմի դիտում

Պասկուալի՝ «Սիրիր օվկիանոսները» կազմակերպության աշխատակիցներից է, որը ասում է, որ եթե լողալ չգիտես, կարող ես խեղդվել, օվկիանոսը արդեն վտանգավոր է դառնում և ձկնորսության գնալով նա դիմում է մեծ ռիսկի։ Այդ ամենը գիտակցելով նա Գինջատա գյուղի բնակիչներին լողի և օվկիանոսների մասին դասեր է ուսուցանում։ Բոլոր տեղաբնակների ապրուստի միջոց է հանդիսանում օվկիանոսը, քանի որ ձկնորսությամբ են զբաղվում։ Գինջատա գյուղը օվկիանոսի եզրին է և ջրհեղեղների տակ է հայտնվում, որի հետևանքով էլ լողալ չիմացողները խեղդվում են։ Լողալ չիմացող խեղդվողների թվաքանակը շատ մեծ է և դա նվազեցնելու հետևանքով տղան գյուղաբնակներին սովորեցնում է լողալ։ Օվկիանոսի ափին բնակվելը ռիսկային է համարվում բոլոր նրանց համար, ովքեր առհասարակ լողալ չգիտեն և տեղեկություններ, որոշակի պատկերացում ու գիտելիքներ էլ չունեն այդ տարածաշրջանի մասին։