Քանի՞ հազարամյակի պատմություն ունի հայերենը։
Ո՞ր լեզվաընտանիքին է պատկանում հայերենը։
Առավել, ո՞ր երկրներում է կիրառվում հայերենը։
Իսկ արևմտյան կիսագնդում ո՞ր երկրներն են օգտագործում հայերենը։
Ո՞րքան է հայերեն լեզվակիրների քանակը։
Ո՞վքեր են հայերենի առաջին պատմահամեմատական մեթոդի հեղինակները։
Հայերենի զարգացման ուղին ո՞ր դարից է սկսվել։ (Թվական)։
Ո՞րն է առաջին նախադասությունը, որը գրվել է գրաբարով։
Միջին հայերենը կամ Կիլիկյան հայերենը ո՞ր դարերից է գործածվել։
Աշխարհաբարը կամ նոր հայերենը ո՞ր դարերից է գործածվել։
«Օ» և «Ֆ» տառերն ո՞ր դարում է գործածվել։
Հարցաթերթիկ (35- մասնակից)
Թեմա— Հայ գրականություն
Հարցաթերթիկիս նպատակն է պարզել թե հասարակությունը ո՞րքանով է ծանոթ իր լեզվին և ո՞րքանով է տիրապետում նրա մասին պատմությանը։ Տևողությունը՝ 1 ամիս։ Հարցերի մեծամասնությանը ծանոթ էին, սակայն որոշներին դժվարանում էին պատասխանել։ Մասնակիցները եղել են տարբեր տարիքի։ 77․1% ուսանողներ են, 14․3% դպրոցականներ, 8․6% բարձրագույն կրթության մասնագետներ։ Կարևոր է նշել, որ մասնակիցների գերակշիռ մեծամասնությունը իգական սեռի ներկայացուցիչներ են՝ 71․4%: Գերակշռում են՝ 15-20 տարիքի մասնակիցները։ Ըստ արդյունքների մասնակիցների մեծամասնությունը իրենց լեզվին ծանոթ էին՝ 80%- ով, քանի որ շփոթում էին՝ թվականները, տարեթվերը, մի խոսքով այն ամենը՝ ինչը թվականի հետ է կապված։ Սակայն հարցումները որոշ թերացումներով լրացրեցին նաև իմ օգնությամբ։ Հարցաթերթիկիս մեջ՝ թվային պատասխաններն ու շփոթությունները մի կողմ դրած՝ մնացած ամեն ինչը, դրական արդյունք ունեցավ։