Նախագիծ- Աիդա Պետրոսյանական օրեր

Նախագծի ժամկետը— Դեկտեմբեր ամիս

Համակարգող—Ջեմմա Զարգարյան

Նախագծի մասնակիցներ—քոլեջի 3-5 տարեկան խումբ

Նախագծի նպատակ—զարգացնել երեխայի երևակայությունը, բարելավել խոսքի զարգացումը։

Խնդիր—փորձել խթանել երևակայական խնդիրները, զարգացնել երեխայի խոսելու ունակությունը, խոսելու վախից ազատել և ներառական երեխաների մասնակցությունը ապահովել, բարելավել ինքնարտահայտումը։

Ընթացք—Ընթացքը շատ լավ է ընթանում, քանի որ խաղերը երեխաները սիրում են և մասնակցում։

Ես—

Այս խաղով երեխան իրեն է ներկայացնում տարբեր իրավիճակներում, տարբեր
տրամադրությամբ, նա պատմում է և ցուցադրում.

Երբ ուրախ եմ․․․

Երբ նվերներ եմ ստանում․․․

Երբ բարկացած եմ․․․

Երբ կարոտում եմ․․․

Երբ խանութ եմ գնում․․․

Երբ հիվանդանոց եմ գնում․․․

Երբ հարսանիք եմ գնում․․․

Երբ դպրոց եմ գնալու․․․

Ես ընթրիքի սեղանին․․․

Մնջախաղ—

Երեխաներից մեկը առանց խոսելու՝ շարժումներով ցույց է տալիս առարկա, իր, կենդանի կամ նմանատիպ ինչ-որ բան իսկ ընկերները փորձում են գուշակել։

Թռչուն

Օձ

Գրիչ

Գնդակ

Նախագծերը և կազմածս խաղերը առաձին հերթին որպես փորձարկում կատարում եմ տանը եղբորս հետ, եղբայրս հինգ տարեկան է բայց ամբողջովին խոսել դեռ չի կարողանում և շատ չարաճճի է, այդ իսկ պատճառով մի տեղում երկար չի մնում և դժվարանում եմ ամբողջովին խաղերը կատարեմ։ Պարտեզի երեխաները ավելի խելոք են և ամեն խաղին էլ մեծ սիրով մասնակցում են։ Ես մի մտքի եմ եկել, երեխաները մեկը մյուսի հետ՝ խմբակային ավելի լավ են բոլոր խաղերը խաղում քան առանձին, սրան կա մի բացատրություն մեկը մյուսին լսելով տեսնելով խաղում սովորում են, միասին հետաքրքիր է լինում, բայց կազմակերպելը դժվար։ Այս խաղը լսարանում եմ կազմակերպել, քանի որ քոլեջը պատրաստվում էր մեդիա ուրբաթին և երգի ու պարի ձայները չէին թողնի տեսանյութ պատրաստեմ՝ ձայները չէր լսվի։ Ընդհանուր առմամբ ես չեմ դժվարանում պարտեզում միայնակ խաղ կազմակերպել, մեծ սիրով եմ անում։ Չեմ սիրում ամեն քայլս տեսանյութ պատրաստել կամ նկարահանել, քանի որ ես դա ցուցադրելու համար չեմ անում։ Ես ամբողջ ուշադրությունս նվիրում եմ երեխաներին, ոչ թե ամեն պահը խաղամ հատուկ նկարահանելու համար, որ մյուսները տեսնեն։ Ես իմ գիտելիքները պահել եմ երեխաներին տալու համար, իսկ այս պահին քանի ես սովորում եմ, միայն աշխատում եմ դասերը լավ սովորել, որպեսզի աշխատելիս խնդիրներ չառաջանան։ Ինձ համար երեխաների հետ հեշտ է, քանի որ փոքրուց մեծացրել եմ եղբորս և քեռուս աղջկան։ Իսկ բլոգում տեղադրած տեսանյութերը ուղղակի փոքրիկ կադրեր են այն մասին, որ իրոք ինչ-որ նախագծեր կատարել եմ։

 

 

 

 

Добавить комментарий