Քննարկումներ և վերլուծում

ա. Քչով մի՛ բավարարվիր:

«Ես ուզում էի նվաճել ողջ աշխարհը կամ ոչինչ»:

Կանգ մի՛ առ մինչև չհասնես այն ամենին, ինչ երազում ես կամ ինչին արժանի ես: Ձգտի՛ր լավագույնին և պայքարի՛ր այնքան ժամանակ, մինչև կնվաճես այն ամենը, ինչը քեզ լիակատար երջանկություն կպարգևի: Իմաստ չունի հրաժարվել քո նպատակներից և բավարարվել երազանքների մասնակի իրագործմամբ: Այդ դեպքում դու կզղջաս, որ ժամանակին ավելի համառորեն չես պայքարել:

Վերլուծություն՝

Ամենակարևորը երեխաներին պետք է փոքրուց սովորեցնել, որ հարկավոր չէ թեթև բաներից հուսահատվել, կոտրվել կամ հիասթափվել։ Օրինակ՝ երբ երեխան նոր է սկսում իր առաջին քայլերը, շատ է ընկնում, լաց լինում, մայրիկները միշտ  չեն թողնում, որ շարունակեն։ Բայց իմ կարծիքով, ուղղակի երեխային քաջալերել է պետք, որպեսզի՝ ոտքի կանգնի և անընդհատ փորձի, մինչ սովորի։ Առաջին հերթին՝ միշտ ծնողը պիտի լինի երեխայի քաջալերանքը, որ երեխան՝ թե մեծ հասակում թե փոքր, միշտ առաջ շարժվի դեպի իր նպատակների իրականացումը։ Երազել իհարկե կարելի է, բայց միշտ երազել ու սպասել ոչ՛, քանի որ պիտի ջանք գործադրես, որ հասնես դրան։ Մեր օրերում՝ մարդիկ կան, որ թեթև բաներից հուսահատվում, հիասթափվում են, ինչպես նաև՝ ես։ Սակայն գիտեմ, որ դա թաքցնել է պետք մի խոր տեղում, որ նույնիսկ հիշել չկարողանանք, ու պետք է հասնենք այն ամենին ինչը մեր նպատակակետում է։ Նպատակին հասնելը՝ երբեք էլ հեշտ չի եղել, միշտ անելանելի իրավիճակում հայտնվում ենք, սակայն առաջ շարժվել է պետք, մարդիկ կան մի ամբողջ կյանք են պայքարում, բայց կեսին են հասնում, սակայն ընկճված չեն մնում, գոհ են լինում, որ գոնե պայքարել են ու անբանի պես չեն նստել ու սպասել։ Ամենակարևորը օգնության սպասել պետք չէ, հույսդ քեզ վրա դնել է պետք և ահա՛ արդյունք կունենաս։

բ. Սիրի՛ր ինքդ քեզ:

«Ես երբևէ չեմ ցանկացել այլ մարդ լինել: Ես պարզապես չեմ հանդիպել այնպիսի մարդու, ով ինձ մոտ նման ցանկություն կառաջացներ»:
Անշուշտ, ոչ ոք կատարյալ չէ, սակայն իմաստ չունի դրանից ողբերգություն սարքել: Դադարի՛ր ամեն մի աննշան սխալի համար քննադատել ինքդ քեզ: Փորձիր սիրել քեզ: Սա չի նշանակում, որ պետք է խաչ քաշել ինքնակատարելագործման վրա, սակայն ժամանակ առ ժամանակ պետք է դառնալ ինքդ քո ամենամեծ երկրպագուն:

Վերլուծություն՝

Ճիշտ է՛ մարդ ինքն իրեն պիտի սիրի, որ բոլորն էլ սիրեն, ինքնահարգանքն ամեն ինչից վեհ պիտի լինի։ Նախ առաջին հերթին եթե մտածում ես քո մասին ու սիրում ես առաջինը քեզ, պահպանում ես քո առողջությունը։ Իհարկե մարդ պիտի իր թերությունների շտկման վրա ուշադրություն դարձնի, բայց ամեն սխալից իրեն չհայհոյի ու մտախի, որ ոչնչություն է։ Սխալները իրենց տեղն ունեն, ճիշտ քայլերն էլ իրենց։ Ամեն մարդ էլ մի հարցում թերանում է, բայց դա չի նշանակում, որ ամեն հարցում էլ թերանում է։ Ուղղակի պետք է առաջին հերթին մտածենք մեր թերությունների շտկման մասին, հետո նոր մեր կարողությունների կատարելագործման մասին։

գ. Քաղի՛ր կյանքից առավելագույնը:

«Ոչ թե մահն է վտանգավոր, այլ այն կյանքը, որ մարդիկ ապրում են կամ չեն ապրում մահից առաջ»:
Որոշ մարդիկ երբեք խենթություններ չեն անում: Նրանք հավանաբար շատ սարսափելի կյանքով են ապրում»: Ցանկանո՞ւմ ես պարաշյուտիզմով զբաղվել, սակայն երբևէ չե՞ս փորձել: Ուրեմն ժամանակն է փորձելու: Հասկացի՛ր, որ քեզ միայն մի կյանք է տրված, և ապրիր լիակատար կյանքով: Հենց հիմա ձեռնամուխ եղիր երազանքներիդ իրականացմանը: Պետք չէ այնքան հետաձգել դա, մինչև արդեն ուշ կլինի:

Վերլուծություն՝

Այն, որ ասում են մահացած մարդկանցից մի վախեցեք, վախեցեք ապրող մարդկանցից։ Մարդիկ երկրագնդի վրա ապրում են ինչ կյանքով, որ ուզում են՝ լավ, վատ, ավելի վատ, մահացու վատ, կամ հիանալի, չես կարող ասել, և ապրելու ընթացում ոչ ոք էլ չի հասկանում, որ մեկ դժողք ու մեկ դրախտ էլ հենց այստեղ է և որում ապրում ենք մենք։ Մարդ ինքն էորոշում, որ ճանապարհով գնա, ճանապարհը նրան չի տանում սպիտելով։ Եթե ձգտում ես բարձունքների հասնել, ապա դրան պիտի ձգտես հասնել արդարությամբ, ոչ՛ ստի ու խափկանքի ճանապարհով։ Բոլորին մի կյանք տրված չէ, տրված է երկու կյանք, որով ապրում ես հիմա ու որով ապրելու է արդեն հոգիդ մահանալուց հետո։ Մարդ պիտի գիտակցի, որ մահանալուց հետո կանգնելու է Աստծո առաջ և պիտի կարգավորի իր քայլերը։ Այո՛ եթե չես փորձում ուրեմն չես հասնում, պիտի միշտ պատրաստական լինես, որ հասնես երազանքիդ, սակայն այսպես կոչված մեկ տրված կյանքը, պիտի ապրես էնպես, որ ոչոքի վնաս չտաս։ Եթե մի բանը կարող ես անել այսօր՝ ինչի՞ թողնես վաղվան, եթե վաղվան թողնես, այդպես էլ կմնա ու կմնա։

դ. Մի՛ վախեցիր ցավից: Առանց դրա դու չես կարող երջանկություն ապրել:

«Ստիպված ես մի քանի անգամ մեռնել, մինչև որ կկարողանաս լիարժեք կյանքով ապրել»:
Ցավ, տխրություն, զայրույթ… Նմանատիպ բացասական զգացողությունները կարող են սարսափելի տառապանք պատճառել: Այնուամենայնիվ, անհնար է լիարժեքորեն գնահատել դրական էմոցիաները, մինչև որ չանցնես տառապանքի միջով: Այսպիսով, երբ հասնում ես ժայռի ամենաստորին կետին, հիշի՛ր, որ դրանից հետո քեզ բարձունքներ են սպասում: Այն ցավը, որն ապրում ես հիմա, միայն ավելի կքաղցրացնի այն երջանկությունը, որը քեզ սպասվում է ապագայում:

Վերլուծություն՝

Ճիշտ է ասվում, համաձայն եմ, մինչև տառապանքի համը չզգաս, երջանկության համը չես զգա։ Բայց միշտ չեմ հասկացել թե ինչո՞ւ է այդպես։ Ինչո՞ւ մարդ չի կարող մի անգամից երջանկություն ապրել առանց տխրության, ինչո՞ւ է ամեն ինչ այսքան դաժան ստեղծված։ Բայց գիտեմ, որ մենք ապրում ենք հենց այդ կանոններով, տանջվում ենք ոնց հարկն է ու նոր հասնում այդքան սպասված երջանկությանը։ Բայց հաշվի առնել է պետք մի բան, ինչքան էլ դու տառապես, կապ չունի ինչ հարցում, դու կարող ես դրա մեջ ման գալ մի փոքրիկ ուրախություն ու դրանք խառնես իրար հետ, ու հաստատ տխրությունդ կթեթևանա։ Տխրության մեջ ուրախություն ման գալ է պետք։ Գիտեմ, որ կլինեն մարդիկ, որ գրածս գուցե և չհասկանան, սակայն խոր մտածել է պետք։ Ես իմ բոլոր գրածներիս իմաստը հասկանում եմ, սակայն ինչ-որ մեկին բացատրել գուցե և չկարողանամ։ Տառապել միայն կարելի է այն ժամանակ, երբ գիտես ինչի համար ես տառապում, երբ գիտես, որ այդ ժամանակահատվածում տառապես, մի օր հասնելու ես այդ երջանկությանը, որի համար տառապել ես։ Եթե մի բանի մեջ չկա իմաստ ինչի համար դու տառապում ես ուրեմն քո ամեն քայլը սխալ է ստացվելու թե տխրության թե երջանկության մեջ։

ե. Դու ավելի ուժեղ ես, քան կարծում ես:

«Առավոտյան անկողնուց վեր կենալիս երբեմն մտածումես. «Ես չեմ կարողանա հաղթահարել ստեղծվածխոչընդոտը», սակայն հետագայում ծիծաղում ես՝ հիշելովայն բոլոր դեպքերը, երբ այդ կերպ ես մտածել»: Կյանքը լի է փորձություններով ու դժվարություններով: Դու գիտես այդ մասին: Դու հավանաբար ինքդ էլ բազմիցս անցել ես դրանց միջով: Այնուամենայնիվ, բազմաթիվ մարդկանց հաջողվում է հաղթահարել այդ դժվարությունները: Գուցե դու էլ նրանցից մե՞կն ես, իսկ եթե ոչ, դեռ ուշ չէ համալրել նրանց շարքերը: Միշտ հիշի՛ր, որ դու ավելի ուժեղ ես, քան կարծում ես: Այդ դեպքում անգամ ամենածանր փորձություններն ավելի հեշտ կթվան:

Վերլուծություն՝

Բոլորն են ուժեղ ինձ թվում է, նույնիսկ թույլ մարդիկ, քանի որ օրինակ՝ թույլ մարդիկ կարող է պատահի այնպիստ դժվարություններ են անցել, որոնք մենք չէինք էլ կարող անցնել և երևի դրա պատճառով էլ թուլացել են։ Ինձ թվում է՝ հենց ծնված ու թույլ մարդիկ չկան, կյանքն է բոլորիս թուլացնում, ուղղակի որոշները ընկնում են ու էլ կանգնել չեն կարողանում։ Ամեն ինչն էլ հաղթահարելի է եթե ուղղակի ունենք դրանք հաղթելու ցանկությունը։ Ես անկեղծ ուժեղ աղջիկ եմ, ուղղակի շուտ եմ ընկճվում, սակայն երբեք չեմ հանձնվում ոտքի եմ կանգնում։ Ուղղակի մտածել է պետք, որ եթե մի հարց կա, որ հիմա չենք կարողանում լուծել, այն կլուծենք մի քանի տարի հետո եթե տարիքով ավելի մեծ լինենք, եթե այդպես մտածենք ինձ թվում է հաստատ մի լուծում կգտնենք մեր հարցերին։ Ուղղակի չեմ ուզում, որ փորձությունները ամբողջ կյանքի ընթացքում մեզ ուղեկից լինեն, սակայն սա ես լավ գիտակցում եմ, ուղղակի չեմ ուզում հավատամ։ Զարմանալի է թե մարդն ինչո՞ւ առանց որևիցե ցավի, տառապանքի կամ տխրության ապրել չի կարող։

զ. Մի՛ վախեցիր մահից:
«Ես պահում եմ մահվանը իմ ձախ գրպանում: Երբեմն եսհանում եմ այն գրպանիցս և զրուցում նրա հետ. «Բարև,ի՞նչ կա-չկա: Ե՞րբ ես գալու հետևիցս: Ես դրան պատրաստկլինեմ»:
Մահն անխուսափելի է, ուստի ինչո՞ւ պետք է կյանքդ անցկացնես դրա մասին մտահոգվելով: Մահից վախենալու փոխարեն վայելի՛ր այն կյանքը, որը տրված է քեզ: Այդ պարագայում դու շատ ավելի երջանիկ կլինես:

Վերլուծություն՝

Ուղղակի պետք չէ մտածել մահի մասին, մեկ է դրա հերթը բոլորիս էլ հասնելու է։ Մարդ պիտի գծի ուղիղ նպատակասլաց գիծ ու շարժվի դրա ուղղությամբ, խոչնդոտներին մի կողմ շպրտելով։ Լավ կլինի, որ բոլոր մարդիկ բռնեն լավի ուղին, բայց ցավոք դա երևի միայն ես եմ երազում։ 

Ընթերցողական մոլուցք- Դիմա Զիցեր

   Նյութի հղում

Վերլուծություն

Առանձնացրել եմ ինձ համար կարևոր հատվածները, որոնք շատ կարևոր են, որ հասկանան բոլորը։ Չգիտես ինչո՞ւ ինձ համար շատ հարազատ դարձավ այս հոդվածը, գուցե դա նրանից էր, որ ինձ ավելի ծանոթ էր քան մյուս հոդվածները։ Համաձայն եմ, Դիմա Զիցերի հետ, նրա բոլոր ասածների հետ, բացի՝ <<Եվ այդտեղ ոչ մի ճանապարհ չկա․ տառապանքը երբեք չի ուղղորդում>>։ Մարդիկ՝ երբ տառապում են, սխալ որոշումներ են կայացնում, երբեմն՝ լավ, սակայն այդ սխալ որոշումները ազդում են ամբողջ կյանքի վրա։ Ես ինքս իմ մասին խոսեմ՝ երբ ես տառապում եմ, այդ պահին սխալ որոշում եմ կայացնում, սակայն հակառակը պիտի լիներ չ՞Է։ Ծնողները ապրել են լրիվ ուրիշ աշխարհում, ունեցել են իրենց պատկերացումները, աշխարհհայացքները և մի խոսքով իրենց ամեն-ամեն ինչը։ Պատկերացնում են, որ իրենց զավակներն էլ այդպես պիտի ապրեն, ինչպես ապրել են իրենց, սակայն ո՛չ։ Վատը գիտե՞ք որն է, որ ծնողները երբեք էլ չեն հասկանում, որ երեխան ազատ պիտի լինի իր ընտրության մեջ, իր որոշումների մեջ, երբեք ճնշված պիտի չլինի, չ՞է որ դա ազդում է երեխայի հոգեկան աշխարհի վրա։ Օրինակ՝ ծնողներ կան, որ ունեն մեծ պաշտոն և ցանկանում են, որ դա շարունակի իր զավակը, սակայն զավակը օրնակ՝ ուզում է դառնալ բժիշկ։ Դրան դեմ են լինում, օրինակներ են բերում ուրիշներին, մատնացույց անում, որ մյուսը այսպես է դու չէ։ Սակայն ամենա սխալ քայլ է գործում ծնողը այն չգիտակցելով, իրենից վանում է իր զավակին։ Ծնողներ կան ապրում են հասարակության կարծիքի համար ու դրանով կուլ են տալիս իրենց զավակների երջանկությունը։ Երբ ֆիլմ դիտելու ես տանում երեխային, պիտի թողնես, որ ազատ դիտի՝ չշեղես։ Իսկ ամենա վերջում հարցնես թե ինչո՞վ էր հետաքրքրված։ Երեխան կպատմի, ծնողից միայն մնում է լսել երեխային՝ հասկանալ, հետո իմանալ արդեն երեխայի մտածելակերպը։ Դա շատ կարևոր է, որ ծնողը իր երեխայի աշխարհայացքները, մտածելակերպը հասկանում է ու ընդունում։ Ինչ վերաբերվում է, մեր սերունդներին թեկուզ և մեզ, այո մենք հեռախոսներով ավելի շատ ենք կարդում, տեղեկություններ հայթհայթում և այլն։ Դեմ չեմ սմարթֆոններով աշխատելուն, սակայն դա մեզ պետք է կախվածության չհասցնի և պետք չէ դրա հետ մեկտեղ մոռանանք գրքերը, քանի որ դրանք էլ իրենց տեղն ու դերն ունեն։ Ես՝ երբ բողոքում եմ իմ ծնողների մտածելակերպից, ինձ ասում են, որ նրանք ապրել են ուրիշ ժամանակներում և ունեն այդ ժամանակվա մտածելակերպ, և իմ չափ օրինակ՝ մայրս տանից դուրս չի գալիս, շրջապատի ներսում չի լինում և ինձ հասկանալ չի կարող։ Բայց բոլորն ինչո՞ւ են մոռանում, որ մեր ծնողներն էլ իրենց շրջապատն են ունեցել ժամանակին և մեր պատմածներն էլ եթե գումարեն կկարողանան հաստատ հասկանալ մեզ։ Բայց գուցե ծնողների հոգսերը ավելի շատ են քան մերը ու այդքան փնտրտուքների մեջ չեն ընկնում, որ հասկանան երեխային, սակայն դա էլ արդարացում չէ։ Երեխան իր զգացմունքներով ու ամեն ինչով պիտի լինի առաջին տեղում, սակայն հարկավոր է ճիշտ մոտեցում ցուցաբերել։

 

Добавить комментарий