Մարմնակրթություն… Մեծ խաղի մի մասը

 

Իրականում ես 70%- ով համամիտ եմ, այս հոդվածի հետ, քանի որ երեխաների համար առաջնային է հանդիսանում խաղը։ Նրանց ինչ-որ բան սովորեցնելը պիտի արվի խաղերի միջոցով։ Խաղերով, ինչ-որ բան սովորեցնելը ավելի արդյունավետ է, երեխաները սիրով են խաղում ու իրենց սովորախը չեն մոռանում պահպանվում է նրանց հիշողության մեջ։ Ուստի Այդա Պետրոսյանը ճիշտ կարծիք ու մտածելակերպ ունի։ Սակայն, երբ գալիս հասնում է երեխայի դպրոցական տարիքը, արդեն կամաց-կամաց խաղերից պիտի հետ պահենք, բայց ոչ ամբողջությամբ, քանի որ յուրաքանչյուր տարիքի մարդ էլ ինչ-որ խաղ խաղում է։ Արդեն հինգ տարեկանից կարելի է երեխային սկսել նախապատրաստել դպրոցին, բայց և այնպես, որ նրանք ժամանակ ունենան նաև իրենց պահանջմունքները բավարարելու։ Սակայն չափորոշիչներն էլ իրենց տեղն ու դերն ունեն, դրանցով մենք ստուգում ենք նրանց առողջությունը։ Չի կարելի ամբող կյանքում ապրել այդ չափորոշիչներով, բայց մեկ-մեկ պիտի ուշադրություն դարձնենք չափորոշիչներին։ Ձեռընպահ մնալով կարծում եմ, որ այս ամեն ինչը անելով նաև պիտի ուշադրություն դարձնենք, որ անկարգության չվերածվի։

  1. Կարդացեք Աիդա Պետրոսյանի հոդվածը և գրե´ք ձեր դիտարկումները:

Հազիվ են, է՛, քայլում, 1-2 կամ 3 տարեկան են: Ինչքան շատ են գայթում-ընկնում: Տոտիկ-տոտիկ, մինչև ե՞րբ… Մինչև  կանգնում են ոտքերի վրա, մինչև ճկուն ու հավասարակշռված են  դառնում… Ե՞րբ է այդ մինչևը…
Ա՛յ, եթե չվախեցավ,  չտատանվե˜ց… մինչև կարողացավ աստիճաններն ինքնուրույն ու անվտանգ բարձրանալ-իջնել, մինչև աթոռների տակով-վրայով սահեց-ելավ-պառկեց-թռավ-սողաց,  քայլեց ուղիղ գծի կամ պարանի վրայով. կառավարեց մարմինն ու շարժումները, ծառ բարձրացավ…
Հրաշալի է, հավես, սիրելի, եթե չեն արգելում մանկանը, թողնում են, օգնում-աջակցում են, որ նա իր կամքով-ուզելով, մեծերի ու մյուս փոքրերի հետ ազատ, առանց արգելանք-խոչընդոտի վազի, մագլցի, ցատկի… իսկական մանկական մարմնակրթություն՝ բնական-իրական, ընկնել-ելնելով` անվտանգ ընկնել-ելնելով:
Վատ չէ, որ կան մարզական ծրագրեր, մարզագործիքներ:
Լավ չէ, եթե դրանք պարտադրանքով-պարապմունքով են, դասացուցակով:
Լավ չէ, եթե մարզագործիք  են ու վերջ, խաղալիք չեն դարձել, ինչպես ամեն ինչ սանի շրջապատում, գործիք  են մնացել:

Ստացվում է այնպես, որ նախակրթարանում սանի կյանքի տնօրենը դաստիարա՞կն է… Չէ, նա էլ չէ: Ինչ-որ կաբինետում (ոչ աշխատասենյակում) նստած չինովնիկ է որոշում, թե օրը քանի րոպե, որ ժամին պիտի մարզանք անի 2 կամ 3 տարեկանը: Մարզանք անի, է, ոչ թե մարզվի: Բա երեխան, նրա բնույթը, պահանջներն ու պահանջմունքները, բա բնությունը… օրն՝  իր անցուդարձով: Լավ է, մեծանալն էլ հրամանով ու ծրագրով չէ:
Մեկից մինչև հինգ տարեկան, հետո էլ, երեխան ապրում է իր համար, իրեն հարմար,  մարմինն էլ ընթացքում կրթվում է, մարմնակրթությունը վերածվում է մտածողության ու մշակույթի.

  • հիգիենա
  • անվտանգ, ճկուն, կառավարելի   շարժումների մշակում  ամենօրյա գործունեությամբ
  • մարմնամարզություն՝ մարմնի, կազմության, կեցվածքի ձևավորում
  • լող
  • հեծանվավարություն
  • մարզական գործիքներ

Ո՞ր դասացուցակում կամ մեթոդական ձեռնարկում կտեղավորվի մանկան իրական կյանքը

Անվտանգություն. Ճկունություն,  շարժումներ… միտք
Ով է չափել-որոշել, որ տեղում քայլքը կամ առավոտյան սովորական դարձած մարմնամարզությունն ավելի մարզական-կոփող-զարգացնող են, քան ծառ բարձրանալը կամ դրա փորձը, քարերի վրայով քարից քար թռչկոտելը, հեծանիվ քշելը, նույնիսկ սեղանների վրայով քայլել-վազելը…
Անվտանգ-հարմար-մտածված տեղաշարժ, սեփական շարժումների կառավարիչ-ռեժիսոր, էլ չեմ խոսում միջավայրի յուրացման մասին. սրանք մարմնակրթության խնդիրներ չե՞ն, հատկապես փոքրերի համար:
Լիովին անվտանգ միջավայր էլ չի լինում:  Ավտանգությունը լինում է միջավայրի յուրացումով, շարժումների և մտքի ճկունությամբ:
Շարժումներն ուղղորդելու, հմտորեն շարժվելու  կարողությունները երեխայի անվտանգության միջոցն են, մկաններն են զարգանում, մարմինը, միտքը…

Ժամանակ, ջանքեր և հետևողականություն են  պետք. ամենօրյա -անկաշկանդ, անարգել ու անպարտադրանք,  խաղ-վարժանք իրական կյանքի միջոցով: Թելադրողն էլ երեխայի մարմինն է, նրա ներսում դեռ ապրող բնությունը, էներգիան…

Այսպիսի մի խաղ: Մի կետից (նստարանից, աթոռից, լվացարանից, ծառից…) մյուսը գնալ`

  • տարբեր ճանապարհներով
  • ամենակարճ ճանապարհով
  • ամենաերկար ճանապարհով:

Ամենակարճ ճանապարհից պետք է շեղվել՝ ինչ-որ բան բերելու, վերցնելու և հասնել վերջնակետ`

  • արագ
  • դանդաղ
  • թռչկոտելով:

Հորինել են Նոր դպրոցի սաները: Չեն հորինել, սկսել են խաղալ, և այսպես է ստացվել:

Մարզական-մարմնամարզական տարբեր վարժություններ, խաղեր, արգելքների հաղթահարում, ճամփորդություններ…
Շրջապատում ամեն ինչ կարող է մարզագործիք դառնալ: Ինքը՝ սանն է այդպես տեսնում-վերաբերվում  (իհարկե առանց տերմին-ձևակերպումների). եթե չբարձրանա, չթռչի աստիճաններով (այ լավ միջոց),  չքայլի բազմոցի թիկնակի վրայով, չմտնի-չսողա սեղան-աթոռների տակուվրայով, ինչպե՞ս կարող է ճարպիկ-ճկուն-մարզված լինել, պաշտպանված-անվտանգ  լինել:
Վերնագիրն էլ՝ Ճարպկամարզություն:
Կամ էլ՝  բակում
Կամ ՝  Կոնֆետ ուտելու համար պետք է կարճ ճանապարհը գտնել:
Իսկ մենք արգելում ենք, չէ՞, ոնց որ մեր բան ու գործը դա է և ոչ  մարզանստարան, մարզապատեր, մարզապարկեր, մարզաինչկուզեք ավելացնելը:
Բա որ երգ-պարն ու խաղը հանկարծ բաժանվեին մարմնից, շարժումից… տխուր կլիներ:
Դրանք միասին են, մասնագետները կասեն՝ ինտեգրված-միջառարկայական…
Հ. Թումանյանի  «Ծաղիկները»  կարելի և մի քիչ մարզական դարձնել, կամ լիովին մարզական:  «Խաղչա-հուղչա»-ն էլ պակաս մարզական չէ:
Ո՞ր մանկական խաղը մարմինը կրթելու  միջոց չէ: Բա մեծերն էլ՝ ով ասես՝դաստիարակ, օգնական, ծնող… չմանկանա՞ն… չե՞ն երազո՞ւմ,  նույնիսկ՝ թաքուն:   Օրվա մասը տարբեր ձանձրալի պարապմունքների ու չգիտես ինչի վրա կորցնելու փոխարեն, խաղում են` իրենց հետ իրենց հորինած-առաջարկած, մեծերի համար անսպասելի խաղեր:
Այ լավ առավոտյան մարմնամարզությո˜ւն՝ իմացած երգ ու խաղով, ոտանավորով:
Օրվա կեսին կամ վերջում էլ կլինի…  (Հիշո՞ւմ եք «Ծաղիկները») :
Կրթահամալիրի շրջանավարտները գուցե չեն էլ մտածել, որ իրենց նվերը նաև այսպես կօգտագործեն, բայց գեղարվեստի ընկեր Բուրիկն ու իր ընկերները լավ գիտեն իրենց գործը: 
Ամեն ինչ պարզ է, հետաքրքիր, սիրելի… միայն կամք է պետք, հետաքրքիր միտք, միջավայրը ճիշտ կազմակերպելու ձգտում, սաներին լսել-վստահել-հասկանալ…
http://partez.mskh.am/?p=6024
Այսպես, անվերջ է չորս կամ հինգ տարեկանը, խաղալիքն էլ իր մարմինն է:
Գնդա˜կ կա… բա˜ն կա…

Հոգեբանական խաղեր ամաչկոտ երեխաների հետ աշխատանքի համար

 

Երեխաները տարբեր են․ կան շատ շփվող երեխաներ, կան նաև բավական կաշկանդված և լարված երեխաներ։ Եթե ձեր փոքրիկի մոտ 2-րդ տարբերակն է, հանարավոր է, որ դուք բախվել եք մանկական ամաչկոտության խնդրին։ Առաջարկված խաղերի շարքը կօգնի ձեր փոքրկին հաղթահարել ամաչկոտությունը։

Երեխաների մոտ ամաչկոտությունը նկատվում է դեռ վաղ տարիքում։ Արդեն 2 արեկանում  երեխան սկսում է ցուցաբերել ամաչկոտության չկառավորվող դրսևորումներ, խուսափում է մարդկանցից առանց պատճառի։ ։ Ամաչկոտ  երեխաների ֆիզիկական ակտիվությունը  շատ ցածր է, ինչը չենք ասի նրանց մտավոր գործունեության մասին։ Նրանց ներաշխարհը հարուստ է և հագեցած։

Ամաչկոտությունը նման վաղ տարիքում հատուկ է և՛ աղջիկներին, և՛ տղաներին։

Ցանկացած տարիքում երեխաների ամաչկոտության հաղթահարումը ավելի հեշտ և էֆեկտիվ է խաղերի ձևով։ Դիտարկենք մի քանի նման խաղեր (Տ․ Շիշվաոյի «Ամաչկոտ անտեսանելին» գրքից)։

Տարբեր քայլվածքներ

(առաջադրված է Վ․ Լևի կողմից։ 7-10 տարեկան երեխաների համար)

Ամաչկոտ տղային կամ աղջկան առաջարկեք քայլել ինչպես

—          Փոքրիկ, որը նոր է սովորում քայլել

—          Զառամյալ ծերունի

—          Հարբած մարդ

—          Առյուծ

—          Գորիլլա

—          Դերասանը բեմին

 «Գուշակիր հույզը»

(4-10 տարեկան երեխաների համար)

Խաղի կանոնները շատ պարզ են։ Վարողը միմիկայով որևէ  հույզ է ցույց տալիս, իսկ խաղացողները անվանում են այն և փորձում կրկնել։ Նա, ով առաջինն է կրկնում, ստանում է միավոր։ Սկսեք հեշտ գուշակվող էմոցիաներից՝ զարմանք, վախ, ուրախություն, թախիծ։ Դրանք պետք է ցույց տալ  չափազանցված  ձևով և նույնիսկ երգիծանքով։ Աստիճանաբար լայնացրեք հույզերի շրջանակը, ցույց տվեք դրանց տարբեր երանգներ (օր․՝ զայրույթ, վրդովմունք, ցասում, կատաղություն)։

 Նկարագրիր կենդանուն

(4-10 տարեկան երեխաների համար)

Այս խաղը օգտագործվում է շատ մասնագետների կողմից։ Երեխային առաջարկվում է պանտոմիմիկայի միջոցով ցույց տալ տարբեր կենդանիներ և թռչուններ։ Այստեղ կարևոր է հաշվի առնել 2 բան։ Նախ պետք է ստեղծել զվարճալի միջավայր, որ ամեն մի ներկայացում ընթանա բուռն ծիծաղով և ծափահարություններով։ Եվ երկրորդ, երեխային չպետք է տալ բարդ առաջադրանքներ։ Փորձեք ամեն անգամ առաջինը ներկայացնել ինքներդ։ Փորձեք նմանակել վառ առանձնահատկություններ ունեցող և հեշտությամբ գուշակվող կենդանիներ։ Հետո երեխաների հետ անպայման քննարկեք, թե ինչ բնավորություն ունի ցույց տված կենդանին։ Ամաչկոտ երեխաները շրջապատի հետ շփվելիս ունենում են դժվարություններ։ Պանտոմիմիկ խաղերը օգնում են ձեր երեխաներին, ոչ միայն ազատում են ամաչկոտությունից, այլև հնարավորություն են տալիս ավելի լավ հասկանալ այլ մարդկանց։

Թե որտեղ էին, մեք չենք ասի, իսկ ինչ ենք արել՝ ցույց կտանք

(5-10 տարեկան երեխաների համար)

Այս տարածված խաղի առաջադրանքն է առանց բառերի ցույց տալ ինչ-որ գործողություն։ Եթե երեխաները շատ են, կարելի է բաժանվել 2 խմբի։ Մի խումբը ցույց է տալիս, մյուսը՝ գուշակում։ Հետո նրանք փոխվում են տեղերով։

Պանտոմիմիկ ներկայացումներ

(5-10 տարեկան երեխաների համար)

Վարողը կրճատ ներկայացնում է իրավիճակը, իսկ երեխան (կամ երեխաները՝ բաժանելով դերերը միմյանց մեջ)պետք է ցուցադրի այն պանտոմիմիկայի միջոցով։ Իրավիճակը պետք է լինի ոչ բարդ և էմոցիաներով հարուստ։ Օրինակ, «Տղան սահում է չմուշներով, հանկարծ ընկնում է, ուզում է արտասվել, բայց զսպում է իրեն՝ հիշելով, որ պետք է տղամարդ լինել ու, չնայած մեծ դժվարությամբ, բայց նույնիսկ ժպտում է»։

«Երեխան ափսեի մեջ նկատում է մրգեր։ Զգուշորեն նայում է, թե արդյոք մայրիկը տեսնում է իրեն։ Եթե տեսնի կբարկանա, չէ՞ որ իրեն մայրիկը թույլատրել է միրգ ուտել միայն ճաշից հետո։ Նա բերանն է գցում մրգերից մի կտոր և դեմքը ծռմռում։ Փաստորեն ափսեում կիտրոն էր դրված»։ Խաղացեք մայրիկ, իսկ հետո փոխվեք դերերով։ Ինչքան շատ դերեր տանի երեխան, այնքան ավելի լավ։

«Կռվարար տղան հարվածում է մի երեխայի։ Նա վախենում է, ցանկանում է փախչել, սակայն հավաքում է ուժերը և նրան տալիս պատասխան հարված։ Կռվարարը սկսում է արտասվել»։

«Երեխան դուրս է գալիս բակ և տեսնում խաղացող փոքրիկներին։ Սկզբում նա չի կողմնորոշվում ՝  մոտենա՞ նրանց թե՞ ոչ։ Բայց հետո մոտենում է և ծանոթանում (առանց բառերի, միայն ժեստերով)»։

«Աղջնակը զբոսնում է անտառում, սունկ հավաքում, նայում ծառերին, հիանում գեղեցիկ ծաղիկներով։ Հանկարծ քիչ է մնում տրորի մրջնաբույնը։ Սկսում է թափահարել ոտքը, որի վրա մրջյուն էր բարձրացել։ Օ՜յ։ Մրջյունը կծեց նրան։ Շա՜տ է ցավում»։ (կարելի է երեխային առաջարկել, որ նա ինքը շարունակի այս պատմությունը)։

Զրույց խուլ տատիկի հետ

(4-10 տարեկան երեխաների համար)

Երեխան զրուցում է խուլ տատկի հետ։ Տատիկը խոսում է, իսկ փոքրիկը բացատրում նրան ժեստերով, որովհետև տատիկը ոչինչ չի լսում։ Բնական է, որ դպրոցական տարիքի երեխաների հետ խաղը պետք է մի փոքր բարդացվի և ավելացվի հումոր։ Օրինակ, 4ամյա փոքրիկին բավական է պարզապես ասել «որտեղ է գտնվում տատիկի ակնոցը»։ Իսկ 3-րդ դասարանի երեխան արդեն ունակ է ժեստերով բացատրել ակնոցը և ասել այն կոտրվել է կամ ինչ-որ մեկը անզգուշորեն նստել է դրանց վրա։ Այս, ինչպես և նախորդ խաղում, տարբերակները կարող են բազմազան լինել։ Ամեն բան կախված է ձեր երևակայությունից։ Որպեսզի օգնենք ձեզ գլուխ հանել այս խաղից, ցուցադրենք մի փոքրիկ օրինակ։

Տատիկը թոռնիկի առջև բացում է դուռը։

Տատիկ- Ու՞ր էիր կորել, չարաճճի։

Թոռնիկը ժեստերով ցույց է տալիս, որ ֆուտբոլ էր խաղում։

Տատիկ- Ինչպե՞ս է տրամադրությունդ։

Թոռնիկը բարձրացնում է բթամատը վերև, որ նշանակում է հիանալի։

Տատիկ- Իսկ ինչու՞ ես կաղում։

Թոռնիկը թափահարում է ձեռքը, որ նշանակում է ուշադրություն մի դարձրու, մանրուք է։

Տատիկ- Ոչ։ Ի՞նչ է,դու ընկե՞լ ես։

Թոռնիկը առանց խոսքերի ցույց է տալիս, թե ինչպես է հարվածել գնդակին և ընկել՝ վնասելով ծունկը։ Ոտքը ցավում էր, բայց ցույց չէր տալիս։

Ծիծաղելի իրավիճակ ստեղծելու ամենապարզ մեթոդը, երբ թոռնիկը ինչ- որ բան է խնդրում տատիկին ժեստերով, բայց տատիկը սխալ է հասկանում և անում այլ բան։ Այստեղ շատ բան է կախված մեծահասակի արտիստիզմից։ Հիշե՛ք, խաղում ինչքան շատ է հումորը, այնքան հեշտ ձեր երեխան կթուլանա և կազատվի ամաչկոտությունից։

 Ապակու միջով

(առաջադրված է Ն․ Կոխտինի կողմից։ 6-10 տարեկան երեխաների համար)

Պատկերացրեք, որ դուք ինչ-որ մեկի հետ շփվում եք ձայնամեկուսիչ ապակու միջով և պետք է նրան առանց բառերի պատոմիմայի միջոցով հաղորդեք ինչ-որ տեղեկություն։ Օրինակ, «դու մոռացել ես դնել գլխարկդ, իսկ փողոցում շատ ցուրտ է», «գնանք լողանալու, ջուրն այսօր տաք է», մոտեցրու ջրամանը, ես ուզում եմ ջուր խմել» և այլն։ Կարելի է գուշակել տեղեկությունը և դրա դիմաց ստանալ միավորներ և կարելի է , հակառակը, կատարել վարողի տված առաջադրանքները։ Այդ դեպքում նա պետք է գնահատի՝ ճի՞շտ է արդյոք փոխանցվում իր բառերի միտքը ժեստերով։

Ինչպես բոլոր նմանատիպ խաղերը, այստեղ նույնպես, բացի մնացած ամեն ինչից, կախված է նաև ձեր ընդունակությունից և խելամտությունից։

 

Նյութը պատրաստել են ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի բաժնի ուսանողներ Լենդրուշ Սիմոնյանը և Անի Սարգսյանը։

 

 

 

 

 

PECS

 

PECS-ը (Picture Exchange Communication System) լրացուցիչ (ագումենտատիվ) և այլընտրանքային հաղորդակցման (ADC) համակարգ է, որը մշակվել է Pyramid Educational Consultants, Inc. կողմից: PECS-ը մշակվել է 1985 թվականին Դելավերի աուտիզմի ծրագրի կողմից՝ Էնդի Բոնդիի, բ.գ.դ. և Լորի Ֆրոստի, մագիստրոսի և վկայագրված լոգոպեդի (CCC-SLP) ղեկավարությամբ։ PECS-ի մշակողները նկատել են, որ հաղորդակցման ավանդական մեթոդները, ներառյալ խոսքի իմիտացիան և ժեստերի լեզուն, հենվել են ուսուցչի վրա՝ նախաձեռնելու (նախաձեռնելու) սոցիալական փոխազդեցությունները (փոխազդեցությունները), և նրանցից ոչ մեկը չի կենտրոնացել ուսանողներին սովորեցնելու վրա, թե ինչպես սկսել փոխազդեցությունները: Այս դիտարկումների հիման վրա Բոնդին և Ֆրոստը ստեղծել են հաղորդակցման ֆունկցիոնալ գործիքներ հաղորդակցման տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Թեև PECS-ն ի սկզբանե մշակվել է աուտիզմի սպեկտրի խանգարումներ (ASD) ունեցող փոքր երեխաների համար, դրա օգտագործումը շատ ավելի լայն տարածում է գտել: Տարիների ընթացքում PECS-ը հաջողությամբ օգտագործվել է տարբեր ախտորոշումների և տարիքի մարդկանց մոտ: PECS-ը ապացույցների վրա հիմնված պրակտիկա է, որը շատ հաջողակ է եղել ֆունկցիոնալ հաղորդակցման հմտությունների զարգացման գործում:

Читать далее

Զգայություններ և ընկալում

 

Զգայությունը արտաքին և ներքին միջավայրերի վիճակի և հատկությունների մտավոր արտացոլանքն է, որն առաջանում է օրգանիզմի համապատասխան զգայարանների վրա գրգիռների անմիջական ազդեցության հետևանքով։ Մարդու մոտ զգայություններն առաջանում են տեսողության, լսողության, համի, հոտի, ցավի զգացումների տեսքով, շոշափողական զգացումը, մկանային զգայությունը և այլն։ Զգայությունների շնորհիվ հնարավոր է դառնում աշխարհի առանձնահատկությունների , միջավայրի ճանաչումը։ Այն նաև անհրաժեշտ նախադրյալ է հանդիսանում ավելի բարդ իմացական գործընթացներին՝  ըմբռնման  և  մտածողության  զարգացման համար: Զգայության հիմնական տեսակներն ըստ զգայարանների լինում են՝ տեսողության, համի, հոտի, լսողության և շոշափելիքի: Սակայն մեկ այլ դասակարգման, որն առաջարկել է Շերինգտոնը զգայությունները լինում են՝ ինտերոցեպտիվ, էսքտերոցեպտիվ և  պրիոպրոցեպտիվ:

Էքստերոցեպտիվ զգայությունները  մարդուն տեղեկություն են տալիս իր մարմնից դուրս գտնվող երևույթների ու գործընթացների մասին՝ նրան կապելով արտաքին աշխարհի հետ։
Էքստերոցեպտիվ  զգայությունները լինում են.
կոնտակտային
երբ գրգռիչները ազդում են մարմնի մակերեսի կամ անմիջականորեն մաշկի տակ գտնվող ռեցեպտորների վրա (շոշափելիքի, համի)
դիստանտային` 
երբ գրգռիչները ազդում են զգայությունների վրա որոշակի տարածությունից (տեսողական, լսողական)
հոտառական  
զգայությունները միջանկյալ դիրք են գրավում։ (կոնտակտ-դիստանտային են):

Ինտերոցեպտիվ զգայությունները  առաջանում են մարդու ներքին օրգաններում գտնվող ռեցեպտորների վրա գրգռիչների ազդեցությունից։

Պրոպրիոցեպտիվ զգայություններն  առաջ են գալիս, երբ գրգռվում են մկաններում և հոդակապերում տեղավորված հատուկ տեսակի ռեցեպտորները, որոնք ուղեղին տեղյակ են պահում մարմնի զանազան մասերի տարածության մեջ գրաված դիրքի մասին։

Ընկալում (ըմբռնում) — զգայական իմացության ձև է։ Այն առարկաների հետ փոխներգործության ընթացքում մարդու հոգեկանում առաջացած ամբողջական պատկերն է։ Ընկալումը զգայության հետ աշխարհի իմացության ելակետն է, ինֆորմացիայի ընդունման ու մշակման պրոցեսների բարդ համակարգը։  Գոյություն ունեն ընկալումների դասակարգման մի շարք մոտեցումներ։ Ինչպես և զգայությունների դեպքում, ընկալումը նույնպես կարելի է դասակարգել ըստ զգայության օրգանների՝ տեսողական, լսողական, համի, հոտառության և շոշափական։

Ընկալման առանձնահատկություններն են

  1. Առարկայնությունը, որը պատասխանատու է արտացոլելու շրջապատող առարկաները և երևույթներն առանձին։ Այն ընկալման բնածին հատկություն չէ։ Վերջինիս ծագումը և կատարելագործումը կատարվում էկյանքի ընթացքում:
  2. Ապերցեպտիվությունը կախված է մարդու անցյալի փորձի հետ:
  3. Ամբողջականությունը  արտացոլում է առարկային առանձին հատկանիշները, ընկալումը տալիս է առարկայի ամբողջական պատկերը։ Այն հիմնված է առարկայի առանձին հատկանիշների վերաբերյալ տարբեր զգայություններից ստացված ինֆորմացիայի ընդհանրացման վրա։
  4. Կառուցվածքայնությունը ընկալումը զգայությունների ուղղակի համագումար չէ։ Մարդն ընկալում է զգայություններից վերացարկված կառուցվածք, որը ձևավորվում է որոշակի ժամանակահատվածի ընթացքում։
  5. Հաստատունությունը առարկայի որոշակի հատկանիշների համեմատական հաստատունությունն է ընկալման պայմանների փոփոխության դեպքում։ Օրինակ՝ գույնի ընկալումը հաստատուն է լուսավորության պայմանների փոփոխության դեպքում։ Առանց հաստատունության՝ մարդը չի կարող կողմնորոշվել շարունակ փոփոխվող աշխարհում։
  6. Իմաստավորվածություն- ընկալվող ինֆորմացիայի իմաստավորումը կարելի է ներկայացնել կառուցվածքային-տրամաբանական սխեմայով։ Առաջին փուլում տեղի է ունենում ինֆորմացիայի հոսքից ընկալման օբյեկտի առանձնացում։ Երկրորդ փուլում հիշողության մեջ փնտրվում է նման հատկանիշների կոմպլեքս, որով կարելի է նույնականացնել առարկան։ Երրորդ փուլում ընկալված առարկան դասվում է որոշակի կատեգորիայի մեջ։ Չորրորդում՝ ձևավորվում է ընկալված առարկայի վերջնական, ամբողջական պատկերացում։
  7. Ընտրողականությունը որպես առանձնահատկություն-. ժամանակի յուրաքանչյուր պահին մենք ընկալում ենք կամ մեկ կամ առարկաների որոշակի խումբ, երբ մյուս օբյեկտները դառնում են մեր ընկալման ֆոնը։
  8. Ընդհանրացվածություն. վերջինս նշանակում է յուրաքանչյուր պատկերի դասումը առարկաների որոշակի կատեգորիայի մեջ, որոնք ունեն անվանում։

 

Թունավոր սթրեսը խանգարում է առողջ զարգացմանը _ 3

Սթրեսը հաղթահարել սովորելը երեխայի առողջ զարգացման կարևոր մասն է: Սթրես ապրելիս օրգանիզմում ակտիվանում է սթրեսի արձագանքման համակարգը: Մարմինն ու ուղեղը զգոն են լինում: Կա ադրենալին, սրտի ռիթմի արագացում և սթրեսի հորմոնի մակարդակի բարձրացում: Երբ սթրեսը թեթևանում է կարճ ժամանակ անց կամ փոքր երեխան հոգատար մեծահասակներից աջակցություն է ստանում, սթրեսի արձագանքը պակասում է, և մարմինն արագ վերադառնում է բնականոն կյանքին: Ծանր իրավիճակներում, ինչպիսիք են շարունակական չարաշահումներն ու անտեսումը, երբ չկա հոգատար չափահաս, որը գործի որպես սթրեսի դեմ արգելակ, սթրեսի արձագանքման համակարգը շարունակում է ակտիվ մնալ: Նույնիսկ երբ ակնհայտ ֆիզիկական վնաս չկա, մեծահասակների կողմից պատասխանի ուշացումը կամ բացակայությունը կարող է ակտիվացնել սթրեսի արձագանքման համակարգը: Սթրեսի արձագանքի անընդհատ ակտիվացումը ծանրաբեռնում է ուղեղի զարգացող համակարգերը, որոնք առանցքային դեր ունեն երեխայի համար ողջ կյանքի ընթացքում: Սա հայտնի է որպես թունավոր սթրես: Ժամանակի ընթացքում այս արդյունքները սթրեսի արձագանքման համակարգում մշտապես դրվում են բարձր նախազգուշական մակարդակի վրա: Ուղեղի այն շրջաններում, որոնք հատկացված են ուսմանը և տրամաբանությանը, նյարդային կապերը, որոնք ներառում են ուղեղի կառուցվածքը, ավելի թույլ են լինում և քանակով պակաս: Գիտությունը ցույց է տալիս, որ վաղ մանկության շրջանում սթրեսի հորմոնների երկարատև ակտիվացումը կարող է իրականում նվազեցնել նյարդային կապերը ուղեղի այս կարևոր տարածքներում հենց այն ժամանակ, երբ նրանք պետք է աճեն և ավելանան նորերը: Թունավոր սթրեսից կարելի է խուսափել, եթե ապահովենք, որ այն միջավայրերը, որտեղ երեխաներն աճում ու զարգանում են, նրանց համար ապահով, դաստիարակող, կայուն և ուշագրավ լինեն:

«Ազդակ-արձագանք» փոխազդեցությունը կերտում է ուղեղի կառուցվածքը _ 2

Ուղեղի ամուր կառուցվածքի ձևավորման բանալին այն է, ինչը հայտնի է որպես «ազդակ-արձագանք» (Serve and return) փոխազդեցություն մեծահասակների հետ: Զարգացման այս խաղում ուղեղի մեջ ձևավորվում են նոր նյարդային կապեր, երբ փոքր երեխաները բնազդաբար ազդակ են ուղարկում թոթովանքի, դիմախաղի և ժեստերի միջոցով, իսկ մեծահասակները արձագանքում են դրան՝ պատասխանելով շատ ուղղորդված, իմաստալից ձևով: Այն սկսվում է կյանքի շատ վաղ ժամանակահատվածում, երբ երեխան ձայներ է հանում, ժպտում, շարժվում, իսկ մեծահասակը փոխազդում է և երեխայի ուշադրությունը ուղղորդում իր դեմքին կամ ձեռքին: Այս փոխազդեցությունը հիմք է ստեղծում ուղեղի կառույցի համար, որի վրա կառուցվելու է հետագա զարգացումը: Այն օգնում է ստեղծել նյարդային կապեր ուղեղի բոլոր տարբեր բաժինների միջև՝ կառուցելով երեխաների համար հուզական և ճանաչողական հմտություններ: Օրինակ, ահա, թե ինչպես է դա աշխատում գրագիտության և լեզվական հմտությունների համար: Երբ երեխան ինչ-որ առարկա է տեսնում, մեծահասակն ասում է իրի անունը: Սա նորածնի ուղեղի մեջ կապեր է ստեղծում հատուկ հնչյունների և դրանց համապատասխան առարկաների միջև: Հետագայում մեծահասակները փոքր երեխաներին ցույց են տալիս, որ այդ առարկաներն ու հնչյունները կարող են ներկայացվել նաև թղթի վրա գրվող նշանների միջոցով: Մեծահասակների շարունակական աջակցությամբ երեխաներն այնուհետև սովորում են ինչպես վերծանել գրվածը և, ի վերջո, գրել իրենք: Յուրաքանչյուր փուլ կառուցվում է նախորդի վրա: Անհրաժեռտ է ապահովել, որ երեխաներն ունենան այնպիսի խնամողներ, ովքեր հետևողականորեն, սկսած վաղ մանկությունից, «ազդակ-արձագանք» փոխազդեցությամբ հիմք կստեղծեն երեխայի ուղեղի կառույցի ձևավորման համար՝ ի շահ նրա հետագա ուսման, վարքի և առողջության համար:

 

Փորձը կերտում է ուղեղի կառուցվածքը _ 1

Երեխաների ծնվելուց սկսած, նրանց առաջիկա տարինեը շատ կարևոր են, քանի որ ուղեղի, լեզվի և մյուս կարողությունների զարգացումն է ստեղծվում։ Այդ գործում շատ մեծ է ծնողների դերը։ Գենետիկան ամենակարևոր դերն է կատարում հենց ամենասկզբում, գենետիկան որոշում է շատ բաներ։ Գենետիկայից հետո առաջ է գալիս՝ կենսափորձը որով և կազմավորվում է ամբողջ կյանքը։ Ուղեղի զարգացման գործում կարևոր դեր ունեն նեյրոնները, որոնք դառնում են ուղեղի կառուցվածքի հիմնական հիմքը: Տեսանյութում հիմնականում ցույց են տալիս ուղեղի զարգացման մի եղանակ, այդտեղ՝ նեյրոնային շղթաներն ու կապերը շատ արագ տարածվում են և ամրապնդվում են, եթե կրկնվում և օգտագործվում են բազմաթիվ անգամներ: Մեր փորձը և միջավայրն են թելադրում, թե որ շղթաներն ու կապերն են ավելի շատ օգտագործվում: Ավելի շատ օգտագործվող կապերը ուժեղանում և կայունանում են: 

Լավ օգտագործված նեյրոնային շղթաները կայծակնային ուղիներ են ստեղծում, որպեսզի նյարդային ազդանշանները շարժվեն ուղեղի շրջաններով: Սկզբից ձևավորվում են պարզ շղթաներ՝ հիմք ստեղծելով ավելի բարդ շղթաների համար, որոնք հետագայում պետք է կառուցվեն: Այս գործընթացի միջոցով նեյրոնները ձևավորում են ուժեղ շղթաներ և կապեր հույզերի, մանր կամ նուրբ մկանների շարժողական հմտությունների, վարքի կառավարման, տրամաբանության, լեզվի և հիշողության զարգացման վաղ շրջադարձային փուլում: Կրկնակի օգտագործման դեպքում այդ շղթաներն ավելի արդյունավետ են դառնում և ավելի արագ են միանում ուղեղի այլ շրջաններին: Թեև դրանք ծագում են ուղեղի որոշակի շրջաններում, սակայն շղթաները փոխկապակցված են: Դուք չեք կարող ունենալ մեկ տիպի հմտություն, եթե մյուս հմտությունները չաջակցեն դրան: Տուն կառուցելու նման՝ ամեն ինչ կապված է իրար հետ, և այն, ինչ գալիս է առաջինը, հիմք է ստեղծում հետագա ամեն ինչի համար:

 

Monthly diagnostic test of English

 

  1. Choose the correct form of the verb: use simple present and simple past (do not use contractions)

1. I wanted to do that last Monday. (want)

2. You were there, I saw you. (see)

3. Lis is 5 years old now. (be)

4. Does she like chocolate? (like)

5. Sarahi didn’t answer the questions yesterday. (not- answer)

6. Daniela didn’t broke up with him last week. (not- break up)

7. Has she a dog last month? (she- have )

8. It was hot in the room, so I opened the window. (open)

9. The film was very long, it starts at 7:15 and finished at 10:00. (start)

10. You travel around the world every year. (travel)

11. Is he hates me? (hate)

12. The accident was happened last Sunday. (happen)

13. Roberth doesn’t like maths. (not- like)

14. Anna’s grandfather died when he was 90 years old. (die)

15. They enjoyed their free time last weekend. (enjoy)

16. Last year, we enjoyed our free time. (enjoy)

17. Jessica went to the concert last weekend. (go)

18. Paul and Cris always chat in the classroom. (chat)

19. Rocio runs fast. He is one of the best runners in the world. (run)

20. My friend goes to the supermarket every day. (go)

2. Complete the following sentences using an appropriate present continuous or past continuous tense form

1. I am watering (water) the plants in the morning.

2. What are you doing (you/do) at 6 o’clock yesterday evening?

3. They was waiting (wait) for the bus when the accident happened.

4. She is getting (get) impatient at this moment.

5. The boys were playing (play) in the garden when he entered.

6. It is raining (rain) cats and dogs now.

7. I am revising (revise) my lessons now.

8. Somebody is knocking (knock) at the door at that moment.

9. We were waiting (wait) for the guests to turn up yesterday whole evening.

10. The students were shouting (shout) slogans outside the campus last month.

11. The birds are flying (fly) in the sky now.

12. John and Sandra were expecting (expect) their first child when I saw them for the first time.

3. Complete the sentences with Present Perfect tense

1. She was finished the bird house today. (to finish)

2. We weren’t translated the whole text yet. (not/to translate)

3. Have you ever been to Rome? (to be)

4. Where have you been lately? (to be)

5. He was locked the door. (to lock)

5. I wasn’t heard from you for ages. (not/to hear)

6. Tom already was graduated from university. (to graduate)

7. Was the children prepared for the concert? (to prepare for)

8. What was Kate eaten for breakfast today? (to eat)

9. They were watched an interesting program this week. (to watch)

10. He wasn’t eaten an ice- cream since August. (not/to eat)

11. We were found the way. (to find)

12. How was he spent all of his money? (to spend)

13. Jim and Jill were answered the question right. (to answer)

14. Rachel wasn’t talked him since Friday. (not/to talk to)

15. Were you lost your mind? (to lose)

16. What was your mother baked your birthday? (to bake)

17. Was he ever been to Niagara Falls? (to be)

18. They weren’t received any answer yet. (not/to receive)

19. Where were you been this year? (to be)

 

4. Choose present perfect simple or continuous

1. Have they arrived (they/arrive) already?

2. Lucy has run (run) 2000 metres today.

3. I have been cleaning (clean) all morning – I’m fed up.

4. How long have you known (you/know) Simon?

5. I have been drinking (drink) more water recently, and I feel better.

6. Sorry about the mess! I have been baking. (bake)

7. How many times have you taken (you/take) this exam?

8. He has eaten (eat) six bars of chocolate today.

9. How many times have you taken (you/take) this exam?

10. Julie has cooked (cook) dinner. Let’s go and eat!

11. The students have finished (finish) their exams. They’re very happy.

12. The baby’s face is really dirty. What has he been eating.(he/eat)?

13. Ilona is exhausted these days. She has been working (work) too hard recently.

14. Luke has never been (never/be) abroad.

15. I have been waiting (wait) three hours already!

16. Have you finished (you/finish) your homework yet?

17. How long have you been (you/be) a lawyer?

18. I have been reading (read) your book all day. It’s very interesting, but I’m only on chapter.

19. She has drunk (drink) ten glasses of water!

20. I have had (have) my dog for sixteen years.

21. Help, I have lost (lose) my wallet. How can I get home?

Արդարադատություն

 

Արդարադատություն, իրավափիլիսոփայական տեսություն, որը նախատեսում է արդարություն և անաչառություն։ Ինչպես փիլիսոփայության վրա հիմնված մյուս տեսությունները, արդարադատությունը ևս ունի հասկացությունների ամբողջություն, որոնցով էլ այս առարկան նկարագրում է օբյեկտիվ իրականությունը։ Արդարադատությունը բազմաբովանդակ հասկացություն է, որն իր խոhափիլիսոփայական ընկալումներով տարբեր մշակույթներում ունի տարբեր նշանակություն։ Արդարադատության վաղ շրջանի տեսությունը հին հույն փիլիսոփա Պլատոնի «Պետություն» աշխատությունն է։

В Нерюнгри осудили педофила

Միջնադարյան ժամանակահատվածում աստվածաբանական տեսության կողմնակիցները հակված էին այն գաղափարին, որ արդարությունն ի վերուստ տրված է Աստծուց։ 19-րդ դարի սկզբին լուսավորականության ժամանակաշրջանի իմաստասեր ու «դասական ազատականության» հայր Ջոն Լոքը մարդու բնական իրավունքները ճանաչում է որպես արդարադատության ածանցյալ։ Սոցիոլոգները հակված են այն համոզմունքին, որ արդարությունը կարող է լիակատար լինել միայն բոլոր շահագրգիռ կողմերի փոխադարձ համաձայնության պայմաններում։ 19-րդ դարի մի շարք ուտիլիտարիստական գաղափարների կրող մտածողներ՝ ի դեմս Ջոն Ստյուարտ Միլի, կարծում էին, որ արդարադատությունը իրավիճակային լավագույն հետևանքն ու ելքն է։ Էգալիտարիստները գտնում էին, որ արդարադատությունը կարող է գոյություն ունենալ միայն համակարգային հավասար պայմաններում։ Ամերիկացի փիլիսոփա Ջոն Ռաուլսն իր «Սոցիալական պայմանագրի տեսություն» աշխատությունում նշում է, որ արդարադատությունը՝ ի դեմս բաշխական արդարադատության, ինքնին համարվում է արդարության աշխարհահամակարգի անքակտելի տարրամասնիկը։ Գույքային իրավունքի տեսաբանները, ուսումնասիրելով հեղինակային արդարադատության դեոնթոլոգիական տեսակետը, հայտարարում են, որ սեփականության անձեռնմխելության վրա հիմնված արդարությունը առավելագույնս մեծացնում է տնտեսական համակարգի ընդհանուր ներուժը։ Վերականգնողական արդարադատությունը (նաև երբեմն կոչվում է «առողջացման արդարադատություն») արդարացի մոտեցում է, որի գերակա նպատակն է վերականգնել խնդրո առարկայի դրական կողմը՝ հաշվի առնելով առկախված խնդիրներն ու շահագրգիռ անձանց դիրքորոշումը

“Good Will Hunting”

Good Will Hunting HD Обои Фоны.Good Will Hunting (1997) dir.

Twenty-year-old Will Hunting of South Boston is a natural genius who is self-taught. He works as a janitor at MIT and spends his free time drinking with his friends Chuckie, Billy, and Morgan. When Professor Gerald Lambeau posts a difficult combinatorial mathematics problem on a blackboard as a challenge for his graduate students, Will solves the problem anonymously, stunning both the students and Lambeau. As a challenge to the unknown genius, Lambeau posts an even more difficult problem. Will flees when Lambeau catches him writing the solution on the blackboard late at night. At a bar, Will meets Skylar, a British woman about to graduate from Harvard College, who plans on attending medical school at Stanford. The next day, Will and his friends fight a gang that contains a member who used to bully Will as a child. Will is arrested after he attacks a responding police officer. Lambeau sits in on his court appearance and watches Will defend himself. He arranges for him to avoid jail time if he agrees to study mathematics under Lambeau’s supervision and participate in psychotherapy sessions. Will tentatively agrees but treats his therapists with mockery. In desperation, Lambeau calls on Dr. Sean Maguire, his college roommate, who now teaches psychology at Bunker Hill Community College. Unlike other therapists, Sean actually challenges Will’s defense mechanisms. During the first session, Will insults Sean’s deceased wife, and Sean threatens him—but after a few unproductive sessions, Will finally begins to open up. Will is particularly struck by Sean’s story of how he met his wife, who later died of cancer, by giving up his ticket to the historic game six of the 1975 World Series, after falling in love at first sight. Sean’s explanation for surrendering his ticket was to «see about a girl,» and he does not regret his decision. This encourages Will to build a relationship with Skylar, though he lies to her about his past and is reluctant to introduce her to his friends or show her his rundown neighborhood. Will also challenges Sean to take an objective look at his own life, since Sean cannot move on from his wife’s death. Lambeau sets up a number of job interviews for Will, but Will scorns them by sending Chuckie as his «chief negotiator», and by turning down a position at the NSA with a scathing critique of the agency’s moral position. Skylar asks Will to move to California with her, but he refuses and tells her he is an orphan, and that his foster father physically abused him. Will breaks up with Skylar and later storms out on Lambeau, dismissing the mathematical research he has been doing. Sean points out that Will is so adept at anticipating future failure in his interpersonal relationships that he deliberately sabotages them in order to avoid emotional pain. Chuckie likewise challenges Will over his resistance to taking any of the positions he interviews for, telling Will he owes it to his friends to make the most of opportunities they will never have, even if it means leaving one day. He then tells Will that the best part of his day is a brief moment when he waits on his doorstep thinking Will has moved on to something greater. Will walks in on a heated argument between Sean and Lambeau over his potential. Sean and Will share and find out that they were both victims of child abuse. Sean helps Will to see that he is a victim of his own inner demons and to accept that it is not his fault, causing him to break down in tears. Will accepts one of the job offers arranged by Lambeau. Having helped Will overcome his problems, Sean reconciles with Lambeau, deciding to take a sabbatical. Will’s friends present him with a Chevrolet Nova for his 21st birthday so he can commute to work. Later, Chuckie goes to Will’s house to pick him up, only to find that he is not there, much to his happiness. Will sends Sean a letter telling him to tell Lambeau that he had to go «see about a girl», revealing he passed on the job offer and instead is heading to California to reunite with Skylar.