Նախագծի թեմա:
- Մասնագիտական ոլորտի գործունեության ուսումնասիրություն:
- Ուսումնասիրե՛ք Ձեզ հետաքրքրության մասնագիտական ոլորտը՝ օգտվելով կարիերայի ծառայությունների կայքերի ռեսուրսներից և հղումներից: Ծանոթացեք տվյալ ոլորտում աշխտելու համար պոտենցիալ գործատուի կողմից փնտրվող հմտություններին և կարողություններին: Ուսումնասիրե՛ք աշխատանքի այլ կայքերում տեղադրված մի քանի նկարագրեր, որոնք կօգնեն Ձեզ բացահայտել տվյալ ոլորտին հատուկ կարիքները և առանցքային բառերը: Այդպիսիք կարող են հանդիպել աշխատանքի նկարագրականում կամ գործատուի պահանջների ցուցակում: Համադրե՛ք Ձեր որակավորումը գործատուի պահանջների հետ:
2. Այս բոլորի մասին գրեք նկարագրական նյութ, որը իր մեջ կներառի հետևյալ կետրերը՝
- Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը:
Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը հոգեբանությունն է։ Այն զբաղվում է հասարակության հոգևոր արժեքների վերլուծությանբ, նրա ներաշխարհով, կենտրոնում մարդն է իր բոլոր դրսևորումներով։ Այն հիմնականում զբաղվում է հոգևոր կամ հոգեկան երևույթների ուսումնասիրմամբ, այսինքն այնպիսի երևույթների, որոնք մարդը հեշտությամբ իր գիտակցությունում կարողանում է գտնել ինքնադիտման արդյունքում։ Հոգեբանությունը կարևոր մասնագիտություն է, դրա շրջանակներում շատ մարդկանց կարող եմ օգնել՝ լուծելով իրենց ընտանեկան խնդիրները, երեխաների հետ կապված խնդիրները և այլն։ Հոգեբանությունը ինձ ավելի հոգեհարազատ է, քանի որ ես բնավորությամբ հանգիստ մարդ եմ և հասարակության հոգևոր խնդիրները լուծելը միշտ իմ կենտրոնում է։ Հոգեբանությունը լայն հնարավորությունների և տարբեր հետաքրքրությունների պրոցես է, որոնք միասին վերցրած փորձում են պարզաբանել ուղեղի հատկությունները։ Որպես հասարակական գիտություն, այն ուղղված է առանձին անհատների և խմբերի հասկացմանը՝ ընդհանուր սկզբունքների և առանձին դեպքերի ուսումնասիրման միջոցով։ Հոգեբաններն ուսումնասիրում են` վարքային և մտածողության գործընթացները` ներառված ընկալումը, ճանաչողությունը, ուշադրությունը, հույզերը (աֆեկտները), ինտելեկտը, մոտիվացիան, գլխուղեղի ֆունկցիան և անհատականությունը։
- Ո՞ր հաստատություններն են այս ոլորտի համար մասնագետներ պատրաստում:
ԵՊՀ․ —
- Փիլիսոփայություն
- հոգեբանություն ՝ որպես հոգեբան։
Բաժնում ուսման վարձավճարը ՝ 350- 450.000 դրամ։
Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարան․-
- Հոգեբանություն
- Զինվորական հոգեբանություն
- Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա
- Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն
- Սոցիալական և քաղաքական հոգեբանություն
- Գործնական հոգեբանություն
- Իրավաբանական հոգեբանություն
- Ընտանիքի հոգեբանություն
- Սոցիոլոգիա
- Սոցիալական մանկավարժություն
- Սոցիալական աշխատանք՝ որպես հոգեբան։
Բաժնում ուսման վարձավճարը ՝ 450-500․000 դրամ։
- Որտե՞ղ կարելի է գտնել աշխատանք: Առանձնացնել ցանկ:
Ուսումնական հաստատություններում, հիվանդանոցներում, մանկատներում, զինկոմիսարիատներում, դատարաններում։
- Աշխատաշուկայում՝ պահանջարկը:
Այսօր մեր օրերում՝ հոգեբանի պահանջարկը մեծ է։ Գրագետ հոգեբաններն արդեն մեր օրերում են դարձել հազվագյուտ, սակայն շատ պահանջված են։ Շատ դժվար է գտնել հոգին բուժող իսկական մասնագետներին։ Իսկ մոտակա ժամանակներս սպասվում է տվյալ մասնագիտության պահանջարկի աճ եվրոպական և միջին արևելյան երկրներում։
- Նվազագուն և առավելագույն վճարումները:
Մեկ այցը հոգեբանի մոտ 5000-ից 10000 է ձգվում։Սակայն հոգեբանական կենտրոններից յուրաքանչյուրն իր մարտավարությունն ունի հոգեբանին վճարելու մասով։ Դպրոցներում էլ կախված ամբողջական դրույքից է, թե ոչ, բայց էլի ֆիքսված չէ։
- Այս ոլորտում հաջողությունների հասած հայտնի մարդիկ:
Առաջին տեղերում գտնվում են՝ այս տաս մասնագետները, հետո նոր մնացածները․
Անուշ Ալեքսանյան
Արկադի Մեհրաբյան
Մերի Սմբատյան
Մարի Ղաբազյան
Միհրդատ Մադաթյան
Վերժինե Տեր-Գասպարյան
Թամարա Շամխարյան
Սիրանուշ Անտոնյան
Արման Բեգոյան
Նառա Իսրայելյան
- Վազգեն Աբգարյան
- Դերենիկ Աբրահամյան
- Էմմա Ալեքսանդրյան
- Աղան Արծրունի
- Ռուբեն Աղուզումցյան
- Բորիս Անանև
- Ժաննա Անդրեասյան
- Հրանտ Ավանեսյան
- Գերասիմ Ավշարյան
- Սերգեյ Արզումանյան
- Արսեն Արծրունի
- Սեթ Արսենյան
- Առաքել Բահաթրյան
- Լևոն Գըլըճյան
- Արամ Գյուրջյան
- Էլդա Գրին
- Պողոս Գևորգյան
- Սրբուհի Գևորգյան
- Այս ոլորտի հայտնի կազմակերպությունները:
<<Ժեստ>> հոգեբանական կենտրոն
<<Այգ>> հոգեբանական կենտրոն
<<Կանա>> հոգեբանական կենտրոն
Unicef, Worldvision երեխաների աջակցության կենտրոն։
- Վերանայեք Ձեր կազմած աննձնական թերթիկը (Ռեզյումե, CV) որոշեք՝ որևէ տեղ ներկայացնելու և ներկայանալի լինելու համար ինչին մեծ նշանակություն տալ: