Հաղորդակցման հմտություններ, հեռավար ուսուցման առաջադրանքներ, մարտի 30-ից 10-ը ապրիլի

 

Նախագծի թեմա:

  1. Մասնագիտական ոլորտի գործունեության ուսումնասիրություն:
  • Ուսումնասիրե՛ք Ձեզ հետաքրքրության մասնագիտական ոլորտը՝ օգտվելով կարիերայի ծառայությունների կայքերի ռեսուրսներից և հղումներից: Ծանոթացեք տվյալ ոլորտում աշխտելու համար պոտենցիալ գործատուի կողմից փնտրվող հմտություններին և կարողություններին: Ուսումնասիրե՛ք աշխատանքի այլ կայքերում տեղադրված մի քանի նկարագրեր, որոնք կօգնեն Ձեզ բացահայտել տվյալ ոլորտին հատուկ կարիքները և առանցքային բառերը: Այդպիսիք կարող են հանդիպել աշխատանքի նկարագրականում կամ գործատուի պահանջների ցուցակում: Համադրե՛ք Ձեր որակավորումը գործատուի պահանջների հետ:

2. Այս բոլորի մասին գրեք նկարագրական նյութ, որը իր մեջ կներառի հետևյալ կետրերը՝

  • Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը:

Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը հոգեբանությունն է։ Այն զբաղվում է հասարակության հոգևոր արժեքների վերլուծությանբ, նրա ներաշխարհով, կենտրոնում մարդն է իր բոլոր դրսևորումներով։ Այն հիմնականում զբաղվում է հոգևոր կամ հոգեկան երևույթների ուսումնասիրմամբ, այսինքն այնպիսի երևույթների, որոնք մարդը հեշտությամբ իր գիտակցությունում կարողանում է գտնել ինքնադիտման արդյունքում։ Հոգեբանությունը կարևոր մասնագիտություն է, դրա շրջանակներում շատ մարդկանց կարող եմ օգնել՝ լուծելով իրենց ընտանեկան խնդիրները, երեխաների հետ կապված խնդիրները և այլն։ Հոգեբանությունը ինձ ավելի հոգեհարազատ է, քանի որ ես բնավորությամբ հանգիստ մարդ եմ և հասարակության հոգևոր խնդիրները լուծելը միշտ իմ կենտրոնում է։ Հոգեբանությունը լայն հնարավորությունների և տարբեր հետաքրքրությունների պրոցես է, որոնք միասին վերցրած փորձում են պարզաբանել ուղեղի հատկությունները։ Որպես հասարակական գիտություն, այն ուղղված է առանձին անհատների և խմբերի հասկացմանը՝ ընդհանուր սկզբունքների և առանձին դեպքերի ուսումնասիրման միջոցով։ Հոգեբաններն ուսումնասիրում են` վարքային և մտածողության գործընթացները` ներառված ընկալումը, ճանաչողությունը, ուշադրությունը, հույզերը (աֆեկտները), ինտելեկտը, մոտիվացիան, գլխուղեղի ֆունկցիան և անհատականությունը։

  • Ո՞ր հաստատություններն են այս ոլորտի համար մասնագետներ պատրաստում:

ԵՊՀ․ —

  • Փիլիսոփայություն
  • հոգեբանություն ՝ որպես հոգեբան։

Բաժնում ուսման վարձավճարը ՝ 350- 450.000 դրամ։

Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարան․-

  • Հոգեբանություն
  • Զինվորական հոգեբանություն
  • Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա
  • Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն
  • Սոցիալական և քաղաքական հոգեբանություն
  • Գործնական հոգեբանություն
  • Իրավաբանական հոգեբանություն
  • Ընտանիքի հոգեբանություն
  • Սոցիոլոգիա
  • Սոցիալական մանկավարժություն
  • Սոցիալական աշխատանք՝ որպես հոգեբան։

Բաժնում ուսման վարձավճարը ՝ 450-500․000 դրամ։

  • Որտե՞ղ կարելի է գտնել աշխատանք: Առանձնացնել ցանկ:

Ուսումնական հաստատություններում, հիվանդանոցներում, մանկատներում, զինկոմիսարիատներում, դատարաններում։

  • Աշխատաշուկայում՝ պահանջարկը:

Այսօր մեր օրերում՝ հոգեբանի պահանջարկը մեծ է։ Գրագետ հոգեբաններն արդեն մեր օրերում են դարձել հազվագյուտ, սակայն շատ պահանջված են։  Շատ դժվար է գտնել հոգին բուժող իսկական մասնագետներին։ Իսկ մոտակա ժամանակներս սպասվում է տվյալ մասնագիտության պահանջարկի աճ եվրոպական և միջին արևելյան երկրներում։

  • Նվազագուն և առավելագույն վճարումները:

Մեկ այցը հոգեբանի մոտ  5000-ից 10000 է ձգվում։Սակայն հոգեբանական կենտրոններից յուրաքանչյուրն իր մարտավարությունն ունի հոգեբանին վճարելու մասով։ Դպրոցներում էլ կախված ամբողջական դրույքից է, թե ոչ, բայց էլի ֆիքսված չէ։

  • Այս ոլորտում հաջողությունների հասած հայտնի մարդիկ:

Առաջին տեղերում գտնվում են՝ այս տաս մասնագետները, հետո նոր մնացածները․

Անուշ Ալեքսանյան

Արկադի Մեհրաբյան

Մերի Սմբատյան 

Մարի Ղաբազյան 

Միհրդատ Մադաթյան

Վերժինե Տեր-Գասպարյան

Թամարա Շամխարյան 

Սիրանուշ Անտոնյան

Արման Բեգոյան

Նառա Իսրայելյան

 

  • Այս ոլորտի հայտնի կազմակերպությունները:

<<Ժեստ>> հոգեբանական կենտրոն

<<Այգ>> հոգեբանական կենտրոն

<<Կանա>> հոգեբանական կենտրոն

Unicef, Worldvision երեխաների աջակցության կենտրոն։

  • Վերանայեք Ձեր կազմած աննձնական թերթիկը  (Ռեզյումե, CV) որոշեք՝ որևէ տեղ ներկայացնելու և ներկայանալի լինելու համար ինչին մեծ նշանակություն տալ:

CV աննձնական թերթիկ

Добавить комментарий