Հունվար- մայիս ամիսների հաշվետվություն

 

Հունվար ամսից մինչև մայիս, մենք ավելի շատ մանկավարժական գիտելիքներ ստացանք, մեր մասնագիտական դասերից։ Ես շատ եմ սիրում հոդվածներ կարդալ և վերլուծել, որոնք էլ մեր դասերի ընթացքում իրականացրել ենք։ Այս կիսամյակ՝ ես հիմնականում կենտրոնացել էի մանկավարժության վրա և մի կողմ էի դրել մնացած ամեն ինչը, ցանկանում էի մասնագիտությանս արժանի դառնալ։ Ինձ մոտ ստացվեց, հիմա կայացած եմ ինձ համարում իմ մասնագիտոևթյան մեջ, քանի որ ինչքան գիտելիք պետք է՝ վերցրել եմ, և չեմ դաթարում էլի վերցնելուց։ Այդքան շատ ժամանակ չենք ունենում երկրորդ կուրսում գնալ պարտեզ և նախագծեր իրականացնել, սակայն որոշ նախագծերի փաթեթ եմ կազմում, որոնք հնարավոր կլինի երրորդ կուրսում իրականացնել։ Քոլեջում իրականացվող ֆլեշմոբներին մասնակցում եմ որքան, որ ժամանակս և գիտելիքներս բավարարում է։ Կրթություն ստանալու տարիների ընթացքում չեմ սիրում աշխատել, քանի որ արդեն ուսումը հայտնվում է երկրորդական տեղում։ Յուրաքանչյուր մարդ եթե ցանկանում է լավ մասնագետ դառնալ, պետք է՝ խորացված սովորի և կատարի իրեն տրված առաջադրանքներն ու դասերը, զբաղվի ինքնակրթությամբ, աշխատանքը հետո էլ կլինի։ Ձեռքբերումներս շատ են քոլեջում եղել, կարելի է ասել շատ-շատ, սակայն հատ-հատ նշել չեմ ուզում, բայց կխոսեմ ամենակարևորի մասին։ Տիկին Մարիետի առարկաներն են հիմնական իմ ձեռքբերումները, ինչպես՝ նաև ընկեր Տաթևինը իր հոգեբանություն առարկայով։ Ընկեր Մարիետի հետ ունեցել ենք շատ հանդիպումներ հայտնի գրողների հետ։ Դրանցից ես շատ բան եմ քաղել, սովորել, հասկացել։ Հիմա ինքս սկսել եմ գրել մի գիրք, որը կոչվում է՝ <<Իմ կյանքի օրագիրը>>։ Այն ավարտելուց հետո՝ ցանկություն չունեմ հրատարակել, մինչև խոր ծերություն։ Բոլոր առարկաների հետ կապված առաջադրանքներս, նախագծերս ու ամեն- ամեն ինչը, կարող էք տեսնել՝ բաժիններում։

Իրավունքի հիմունքներ

Անգլերեն

Նախադպրոցական մանկավարժություն

Աշխատանքի գործունեության հիմունքներ

Հոգեբանություն

Բանահյուսություն

Խոսքի զարգացում

Մանկական գրականություն

Լանդշաֆտագիտություն

Ռուսերեն

Համագործակցություն ընտանիքի և համայնքի միջև

Արատաբանություն

Ձեռներեցություն

Անատոմիա

Առաջին բուժօգնություն

Աշխատանքային գործունեություն

Ձեռարվեստ

Երգ դասավանդելու մեթոդիկա

Добавить комментарий