Ուշադրությունը զարգացնող խաղ- Նախագիծ

 

Թեմա։ Ուշադրությունը զարգացնող խաղ։

Համակարգող։ Ջեմմա Զարգարյան։

Դաստիարակներ՝ Սեդա Գևորգյան, Մերի Սմբաթյան։

Ժամանակահատված։ Հոկտեմբերի 31

Նպատակ։ Զարգացնել երեխաների ուշադրությունը։

Խնդիր։ Կզարգանա ուշադրությունը, որով և շատ քայլեր կատարելիս ուշադիր կլինեն և անուշադրության չեն մատնի։

Ընթացք։ Երեխաները նստում են հարթակի եզրին։ Հերթով առաջ է գալիս երեխաներից մեկը՝ փակում ենք նրա աչքերը, իսկ մյուսը թաքնվում է։ Աչքերը բացում ենք, շրջվում է և գուշակում իր ընկերներից ով է թաքնվել։

Արդյունք։  Արդյունքում երեխաների ուշադրությունը զարգացնելով, նրանք պետք է ուշադիր լինեն իրենց շուրջը տեղի ունեցող ցանկացած երևույթի և տեղափոխության։

Վերլուծություն։ Հետաքրքիր մասնակցություն ցուցաբերեցին մեր փոքրիկները։ Աշխույժ խաղում էին և ճիշտ գուշակում։

Լսողական զգայարան- Նախագիծ

Թեմա։ Լսողական զգայարան։

Համակարգող։ Ջեմմա Զարգարյան

Դաստիարակներ։ Սեդա Գևորգյան, Մերի Սմբաթյան

Մասնակիցներ։ Նախակրթարանի 2-4 տարեկաններ

Քանակ։ 18-20 հոգանոց խումբ

Ժամանակահատված։ Նոյեմբեր

Անհրաժեշտ պարագաներ։ Կտոր աչքերը փակելու համար։

Նպատակ։ Զարգացնել երեխաների ուշադրությունն ու լսողական զգայարանը։

Խնդիր։ Խաղը զարգացնում է ուշադրությունն ու լսողական զգայարանը։

Ընթացք։ Փակում ենք բոլոր երեխաների աչքերը։ Շարքով նստում են միմյանց կողք։Հերթով առաջ է գալիս երեխաներից մեկը և մեկ բան արտասանում։ Երեխաները պետք է գուշակեն թե դա իրենց ընկերներից, որ մեկի ձայնն է։

Արդյունք։ Արդյունքում  առանց տեսնելու, պետք է բոլոր երեխաները միմյանց ձայներից իրար ճանաչեն, որի արդյունքնում էլ խաղը զարգացրել է հենց լսողական ապարատն ու ուշադրությունը։

Վերլուծյություն։ Միշտ խաղերին երեխաները սիրով են մասնակցում։ Բանաստեղծություն արտասանելը նրանց խոսքն է զարգացնում, իսկ խմբակային խաղ խաղալը՝  թիմային գործունեությունը։

 

Կենդանիների ճանաչում- Նախագիծ

Թեմա։ Կենդանիների ճանաչում։

Համակարգող։ Ջեմմա Զարգարյան։

Դասվար։ Անահիտ Գրիգորյան։

Երկարացված օրվա ուսուցիչ։ Իրինա Սարգսյան։

Ժամանակահատված։ Նոյեմբեր։

Մասնակիցներ։ Նախակրթարանի 5-6 տարեկաններ

Քանակ։ 18-20 հոգանոց խումբ

Անհրաժեշտ պարագաներ։ Խաղալիք կենդանիներ։

Նպատակ։ Երեխաներին որքան հնարավոր է շատ տեղեկություններ տալ կենդանիների մասին։ Տարբերել կաթնասուններին, գիշատիչներին ու ընտանի կենդանիներին։ Զարգացնել ուշադրությունը։

Խնդիր։ Ծանոթանում են կենդանիների հետ։ Կարողանում են տարբերել ընտանի, գիշատիչ և  կաթնասուն կենդանիներին։ Զարգանում է նաև ուշադրությունը։

Ընթացք։ Երեխաները նստում են հավասար իրա կողք, դիմացը դրված են լինում կենդանիների խաղալիքները, նախ երեխաները ասում են, որոնց են ճանաչում որոնց ոչ, հետո նկարներով ցույց եմ տալիս և պատմում՝ կաթնասունների, գիշատիչների և ընտանի կենդանիների մասին։ Իսկ այն խաղալիքները, որոնք տվյալ պահին առկա են, տեղափոխություն ենք կատարում, և երեխաները պետք է գուշակեն, թե որ կենդանու տեղն է փոխվել։ Նաև պետք է ասեն, թե որ կենդանիներն են չափսերով մեծ և փոքր։

Ակնկալվող արդյունք։ Արդյունքում զարգանում է ուշադրությունը։ Տարբերում են կենդանիների տեսակները ըստ կաթնասունների, գիշատիչների և ընտանիների։

Վերլուծություն։

Երեխաների մեծ մասն էլ շատ տեղեկացված էին բոլոր կենդանիների մասին, մի փոքր շփոթում էին, սակայն ակտիվ մասնակցություն էին դրսևորում։

Читать далее

Բանջարեղենների ու մրգերի տեսակավորում- Նախագիծ

Թեմա։ Բանջարեղենների ու մրգերի տեսակավորում։ Օգտակար հատկությունները և վիտամինները։

Համակարգող։ Ջեմմա Զարգարյան։

Դաստիարակներ՝ Սեդա Գևորգյան, Մերի Սմբաթյան։

Ժամանակահատված։ Նոյեմբեր։

Մասնակիցներ։ Նախակրթարանի 2-4 տարեկաններ։

Քանակ՝ 18-20 հոգանոց խումբ։

Անհրաժեշտ պարագաներ։ Մրգեր, բանջարեղեններ, երկու թաս։

Նպատակ։ Երեխաներին սովորեցնել տարբերել միրգն ու բանջարեղենը, սովորեցնել դրանց օգտակարությունները մարդու օրգանիզմի համար։

Խնդիր։ Մրգերն ու բանջարեղենները կտարբերեն մեկը մյուսից։  Կիմանան, որ մրգերն ու բանջարեղեններն ինչ վիտամիններ են պարունակում, և որոնք են օգտակար մարդու օրգանիզմի համար։

Ընթացք։ Երեխաների դիմաց դրված են լինելու մրգերն ու բանջարեղենները, երեխաները առանձնացնելու են՝ տեսակավորեն։ Պատմելու ենք օգտակարությունների մասին։ Նաև պետք է տարբերեն միրգ, բանջարեղենների չափսերը, հասկանան որն է մեծ, որը փոքր, որը լայն, որը նեղ, երկար-կարճ և այլն։

Արդյունք։  Արդյունքում երեխաները պետք է տարբերեն մրգերն ու բանջարեղենները և իմանան դրանց օգտակարությունները։

Վերլուծություն։ Երեխաներին տվեցի որոշ գիտելիքներ մրգերի ու բանջարեղենների մասին, մի քանի մաթեմատիկական հարցերի էլ պատասխանեցին և երեխաների մոտ շատ բան զարգացավ։ Երեխաները ոչ այդքան լավ, բայց տարբերում էին, թե մրգերը, թե բանջարեղենները։ Մեծ-փոքրի մաթեմատիկական հարցերին շատ-շատ լավ պատասխանեցին, քանի որ դրան տիրապետում էին։ Կարևորը հաճույքով էին մասնակցում և հետաքրքրված էին։

Читать далее

Բնագիտական խաղերի փաթեթ

Կենդանիների ճանաչում- խաղ 1

Խաղի կանոնները ըստ հրահանգների․

  1. Երեխաներին տրվելու է տարբեր կենդանիների խաղալիքներ, երեխաները փորձելու են ասել, թե դա, որ կենդանին է։
  2. Պատմելու են իրենց տրված կենդանինների մասին։
  3. Խաղալիք կենդանիները տեղափոխելու ենք, և երեխաները փորձելու են կռահել, թե որ կենդանու տեղն էինք փոփոխել։ Երեխաները պետք է հասկանան և պատմեն, թե որ կենդանու չափսն է մեծ-փոքր,  ավելի կամ ամենամեծ։

 

Բանջարեղենների ու մրգերի տեսակավորում- խաղ 2

Խաղի կանոնները ըստ հրահանգների․

  1. Մեծ ամանի մեջ խառը դնում ենք  մրգեր ու բանջարեղենններ։
  2.  Դիմացը դնում ենք երկու առանձին թասեր, և երեխանները պետք է տեսակավորեն մրգերն ու բանջարեղենները։
  3. Երեխաները կպատմեն այն մրգերի ու բանջարեղենների մասին, որոնք իրենց տանը առավել շատ են օգտագործվում, և որը նրանք ամենից շատն են սիրում։
  4. Կիմանան դրանց վիտամինների ու օգտակար հատկությունների մասին։
  5. Կտեսակավորեն մեծն ու փոքրը, երկարն ու կարճը, հաստն ու բարակը։

 

Համի զգայարան- խաղ 3

Խաղի կանոնները ըստ հրահանգների․

  1.  Ափսեների մեջ կտրատում ենք մրգեր ու բանջարեղեններ, ուտելիքներ, մթերքներ, հյութեր, ջուր։
  2. Երեխաների աչքերը փակում ենք և նրանց դիմաց դնում այն ամենը ինչը արդեն նախապատրաստել էինք։
  3. Երեխաները համտեսում են և համից գուշակում թե դա ինչ էր։

Լսողական զգայարան

  1. Փակում ենք բոլոր երեխաների աչքերը։
  2. Շարքով նստում են իրար կողք։
  3. Հերթով առաջ է գալիս երեխաներից մեկը և մեկ բան արտասանում։
  4. Երեխաները պետք է գուշակեն թե դա իրենց ընկերներից, որ մեկի ձայնն էր։

Շարունակելի․․․

Երկրաչափական պատկերներ- Նախագիծ

 

 

Թեմա։ Երկրաչափական պատկերները։

Համակարգող։ Ջեմմա Զարգարյան։

Դաստիարակներ։ Մերի Սմբաթյան, Սեդա Գևորգյան։

Ժամանակահատված։ Հոկտեմբեր։

Մասնակիցներ։ 2-4 տարեկաններ։

Քանակ՝ 5-6 հոգանոց խումբ։

Անհրաժեշտ պարագաներ։ Գունավոր թղթեր, հաստ թուղթ, սոսինձ, մկրատ։

Նպատակ։ Երեխաներին սովորեցնել տարբերել՝ երկրաչափական պատկերները, իմանալ դրանց անվանումները, զարգացնել ուշադրությունը, տալ մեծի և փոքրի մասին տեեկություն։

Խնդիր։ Երկրաչափական պատկերների տարբերակում և իմացություն։ Գույների ճանաչում, մեծի-փոքրի տարբերում, չափում, համեմատում։

Ընթացք։ Երեխաներին նախ ծանոթացնում ենք երկրաչափական պատկերների հետ, հետո բացատրում՝ թե ինչ խաղ ենք խաղաու։ Լինելու են գունավոր երկրաչափական պատկերներ՝ մեծ և փոքր։ Պատկերները խառնելու ենք իրար՝ երեխաները փորձելու են առանձնացնել, հետո՝ գտնել որն է մեծ որը փոքր։

Արդյունք։  Երեխաները սովորած կլինեն երկրաչափական պատկերները և չեն շփոթի։ Կիմանան մուգ ու բաց գույները։ Կտարբերեն մեծն ու փոքրը։

Վերլուծություն։ Երեխաները սովորեցին երկրաչափական պատկերները, կարողացան տարբերել՝ մեծն ու փոքրը։ Գույները որոշ չափով գիտեին, ես օգնեցի, որ մնացած գույներն էլ սովորեն։ Իսկ պատկերների չափսերը նրանք շատ լավ էին համեմատում և տարբերում։ Հաճույքով էին մասնակցում, հետաքրքրված էին։ Պատրաստածս երկրաչափական պատկերները քիչ էին և բոլոր երեխաներին չէին հերիքի, այդ պատճառով ես նախագիծը կատարեցի հինգ երեխաների հետ։

 

Ինչպես ճիշտ դասավանդել մաթեմատիկան երեխաներին

 

Ներածություն

Հաճախ ծնողները համոզված են լինում, որ եթե երեխան մինչև հարյուրը հաշվել գիտի, ապա նա առաջին դասարանում խնդիր չի ունենա, սակայն սխալվում են։ Ծնողները հասկանում են, որ դպրոցամուտը հետաքրքիր և դժվար փորձություն է երեխայի համար։  Հաճախ ծնողները ցանկանում են իրենց հնարավորությունների սահմաններում օգնել երեխային և նախապատրաստել դպրոցին, սակայն չգիտեն դա ինչպես կատարեն։ Փորձերից հայտնի է, որ ծնողների ոչ որակավորված օգնությունը երեխային վնաս է հասցնում, երեխաները ապակողմնորոշվում են։Ուսումնական ձեռնարկի նպատակն է օգնել ծնողներին ու դաստիարակներին ճիշտ կողմնորոշվել և օգնել երեխաներին տրամաբանված մտածել, վերլուծել, բացահայտել, կատարել պարզ մաթեմատիկական ընդհանրացումներ, ձևավորել ճանաչողական հետաքրքրասիրություն։ Գեղեցիկ և զվարճալի նկարները, տրամաբանական խնդիրները երեխաների մեջ հետաքրքրություն են առաջացնում մաթեմատիկայի հանդեպ։ Այս ձեռնարկը կազմված է մանկապարտեզում նախադպրոցական երեխաների հետ աշխատանքի փորձի հիման վրա։ Ձեռնարկի յուաքանչյուր բաժնում կան տարբեր բնույթի առաջադրանքներ, որոնք դասակարգված են պարզից բարդ սկզբունքով։ Դրանք նպաստում են՝ առարկաների մեծության , հատկանիշների, երկրաչափական ձևերի ծանոթացմանը, ժամանակի զգացողության, տարածության մեջ կողմնորոշվելու հատկությունների զարգացմանը։ Բուն նպաատակի կենտրոնացումը կայանում է՝ դիտակտիկ խաղերի, գրավիչ հանձնարարությունների, բարոյական, հուզական, զգացմունքային իրավիճակների ստեղծման վրա։ Յուրաքանչյուր առաջադրանք երեխային տրվում է իր ուժերին համապատասխան՝ ո՛չ շատ հեշտ, ո՛չ շատ՝ բարդ։ Այս խաղերն ու առաջադրանքները զարգացնում են երեխայի ինքնուրույնությունը, երեխան միայնակ փորձում է համեմատել մեծը, փոքրը, լայնը, նեղը, ձևը, գույնը և այդպես շարունակ։ Առաջադրանքներն ու խաղերը խաղալիս, երեխան հստակ պետք է իմանա՝

  • Ի՞նչ է անում և ինչո՞ւ։
  • Հասկանա՝ ի՞նչ են ակնկալում իրենից։
  • Երեխան վստահ լինի, որ մեծահասակը իրեն օգնելու և աջակցելու է։

Վարժությունները կատարելիս կարևոր է, որ լսեն երեխայի բոլոր հնարավոր պատասխանները, հետո նոր հայտնել ճիշտ պատասխանը, երեխան պետք է կարողանա ընտրություն կատարել խաղանյութերի, նոր խաղերի տարբերակների միջև։ Պետք է միշտ խրախուսենք երեխաներին, նույնիսկ նրանց չնչին արարքները, որպեսզի նրանք ոգեվորվեն և սիրով կատարեն իրենց տրված յուրաքանչյուր առաջադրանք։ Եթե երեխան տրամադրված չէ, նրան ստիպել պետք չէ։ Երեխայի ցանկությունը հաշվի առնել պետք է, կարևոր է նաև վստահության մթնոլորտ ստեղծելը։

Խորհուրդ ծնողներին

Ծնողները երեխաներին պետք է ծանոթացնեն առարկաների հատկանիշների՝ բարձր, ցածր, երկար, կարճ, լայն, բարակ, հաստ, հավասար և այլ հատկանիշների հետ։  Պետք է օգտագործել այնպիսի առարկաներ, որոնք երեխային մշտապես ծանոթ են։ Երեխան պետք է կարողանա խմբավորել բոլոր առարկաները ըստ իրենց հատկանիշների նաև դասավորել աճող և նվազող կարգով։ Սովորեցնել գտնել ավելորդ առարկան, պակասը լրացնել, առդրումը և վերդրումը սովորեցնել և տարբերակել,

Մեծություն

Երեխաները հասկանում են երկար, կարճ, լայն, նեղ, բարակ, հաստ և այլ բառերի իմաստները, սակայն չեն կարողանում շատ բաներ տարբերել, օրինակ՝  երկար, լայն, բարձր բառերը փոխարինում են մեծ բառով, իսկ կարճ, նեղ, ցածր բառերը փոքրով։ Մեծը և փոքրը տարբերելու համար կարելի է առարկաները դնել ձեռքի մեջ և ասել, թե որն է տեղավորվում որը ոչ, կամ որն է ըստ մեծության ծանր, որը թեթև։ Կարելի է զվարճալի խաղ խաղալ երեխայի հետ օրինակ՝ պահմտոցի, կարող են թաքնվել սեղանի հետևում կամ մեզանից փոքր ինչ-որ առարկայի հետևում, և երեխան կհասկանա, որ տվյալ առարկան մարդու չափսերից փոքր է։ Կոճակներով խաղերը, և կենդանիների համեմատության խաղերը, կարող են օգնել սովորել մեծն ու փոքրը։  Դժվարության դեպքում երեխան պետք է դիմի մեծահասակի օգնությանը, և պետք է բացատրի, որ նույնիսկ մեծահասակներն են դիմում օգնության և օգնության դիմելիս ամաչել պետք չէ։ Խաղեր կարելի է ստեղծել քարերով՝ մեծ, միջին, փոքր։ Երեխաներին պետք է սովորեցնել նաև՝ աջ, ձախ, վերև, ներքև, տակ, վրա հասկացությունները։ Սովորեցնել աչքաչափով և թզաչափով խաղեր խաղալ։ Երկարն ու կարճը, հաստն ու բարակը կարելի է մրգերով խաղեր խաղալով սովորեցնել երեխաներին, տարբեր առաջադրանքներ կատարելով։ Պլաստիրինով , թելերով, ժապավեններով խաղերն էլ են օգնում զարգացնել հետևյալները։ Լեգոներով աշտարակներ կարելի է կառուցել՝ մեծ, միջին, փոքր։ Երեխան պետք է սովորի , և կարողանա առարկաները դասավորել ըստ բարձրության, հետո մյուս կողմում հավաքի տարբեր չափսեր ունեցող, բայց նույն բարձրություն ունեցող առարկաները և այդպես շարունակ։ Թղթերի վրա կարելի է գծել զիգզագներով կամ տարբեր ձևերով ճանապարհներ և երեխաներին տալ, որ կտրեն և համեմատեն երկարն ու կարճը, հավասարը, հաստն ու բարակը։ Երեխաներին կարելի է բակ տանել, կանգնել մի քանի հարկանի շենքի դիմաց , և համեմատել տների պատուհանները լայն- նեղ, բարձր ցածր։ Հետաքրքիր է նաև քայլաչափով և թզաչափով իրականացվող խաղերը, որոնք խաղում են այն ժամանակ, երբ առարկաները չափսերով շատ մեծ են և տեղաշարժել, իրար մոտեցնել, կամ իրար վրա դնել հնարավոր չէ։  Երեխային պետք է տալ այնպիսի հարցեր, որը նրան ստիպում է մտածել։

Հարցերի օրինակներ․

  • Ինչո՞վ այսօր զբաղվեցիր։
  • Ի՞նչ նոր բան իմացար։
  • Ինչի՞ վրա շատ ուշադրություն դարձրեցիր։
  • Ի՞նչը ամենից շատ քեզ դուր եկավ, ի՞նչն էր ամենահետաքրքիրը։
  • Ի՞նչն էր դժվար, ինչպե՞ս հաղթահարեցիր։
  • Մեր տարբերակները։

Վրձիններով ու մատիտներով խաղ կարելի է խաղալ, ըստ հաստության դասավորելով։ <<Նապաստակի տնակը>> խաղը կարելի է խաղալ։ Սեղանին դնել երկու դռներով տնակներ՝ մեկը լայն, մյուսը՝ նեղ, երեխային պատմենք, որ նապաստակը դուրս էր եկել գազար փնտրելու, և գայլը մոտակայքում էր տեսավ և հետևեց նրան։ Նապաստակը մոտեցավ տնակին, որ մտնի և թաքնվի։ Հարց տալ երեխային․

  • Ո՞ր դռնով նապաստակը կարող է հեշտությամբ ներս մտնել նեղ, թե՞ լայն։
  • Իսկ ի՞նչ կպատահեր, եթե դռներից միայն մեկը լիներ «նեղ»։

Հնարավոր է նաև գրքի միջի նկարները վերցնել, և դրա շուրջ հորինել մի պատմություն և երեխային պատմել և դրա հետ համատեղ նկարի միջի առարկաներին, կենդանիներին համեմատել, ըստ մեծության տարբեր հատկանիշների։ Հետաքրքիր զարգացնող խաղեր կստացվի նաև սպասքի պարագաներով, դրանց համեմատությունն էլ է հետաքրքիր, դրանց առդրումն ու վերդրումը։ Օրինակ՝ բաժակները, որ բաժակի չափսն է մեծ և մյուս բաժակներից որը դրա մեջ կմտնի ու այդպես շարունակ, մեծից մինչև ամենափոքր։ Առաջադրանքի ժամանակ պետք է հետևել, որ երեխան չձանձրանա և ամենակարևորը պետք է գովաբանել նրանց կատարած աշխատանքը, որի շնորհիվ կընդլայնվի նրանց ձգտումը մաթեմատիկայի նկատմամբ։ Զբոսանքը այգում կարելի է դարձնել ուսուցողական։ Վերցրե՛ք ձեզ հետ լայն ու նեղ դույլեր և այգում թաց ավազից ստացեք հաստ ու բարակ, բարձր ու ցածր աշտարակներ։ Երեխայի ուշադրությունը բևեռեք ծառերի բների և ճյուղերի հաստությանն ու բարակությանը։ Համեմատե՛ք զբոսայգու ծառուղին փողոցի հետ և այլն։ Առաջադրանքների կատարումը միշտ երեխային ուրախություն պետք է պատճառի։ Մթերային խանությում գնումներ կատարելիս երեխայի ուշադրությունը պետք է կենտրոնացնել այնպիսի մթերքների վրա, որոնք տարբեր են իրենց հաստությամբ և բարակությամբ (երշիկ-նրբերշիկ) և այլն։ Այս համեմատություններով երեխան սովորում է առարկան, և այլ իրերը դիտել տարբեր կողմերից։ Համեմատեք կտրտված պանրի կտորների հաստությունը։ Կարող եք նաև բացատրել, որ սեղանին դնելիս հացը, պանիրը և երշիկը կտրատելիս պետք է աչքաչափով, հավասար շերտերով կտրատել, որ գեղեցիկ և հաճելի լինի, թե՛ հյուրերի, թե՛ ընտանիքի անդամների համար։ Գնած երշիկները համեմատելիս պետք  ուշադրություն դարձնել, որ մի երշիկը հաստ է ու կարճ, իսկ մյուսը բարակ, բայց երկար։ Որպես ամփոփում՝ խաղացեք <<Շարունակի՛ր>> խաղը։ 

  • Ճաշի գդալը ավելի մեծ է, քան ․․․  թեյինը։
  • Բեռնատար մեքենան ավելի երկար է, քան ․․․ մարդատարը։
  • Արծվի թևերը ավելի լայն են, քան ․․․ ճնճղուկինը։
  • Փղի ականջները լայն են, իսկ նապաստակինը՝ ․․․ նեղ։
  • Եթե կարմիր ժապավենը նեղ է կապույտից, ապա կապույտը ․․․ լայն է կարմիրից։

 

Ձեվ

«Բնության դերը նախադպրոցական տարիքի երեխայի անհատականության ձևավորման գործում».

 

Բնության ազդեցությունը երեխայի զարգացման վրա հսկայական է։ Դա առաջին կոնկրետ գիտելիքի և ուրախ փորձառությունների աղբյուրն է, որոնք հաճախ հիշվում են ողջ կյանքի ընթացքում:

Բնությունը նախադպրոցական տարիքի երեխաների կրթության և զարգացման կարևորագույն միջոցն է։ Քանի՜ բացահայտումներ է անում երեխան՝ շփվելով նրա հետ։ Երեխայի տեսած յուրաքանչյուր կենդանի էակ յուրահատուկ է: Բազմազան են նաև բնական նյութերը (ավազ, կավ, ջուր, ձյուն և այլն), որոնց հետ երեխաները սիրում են խաղալ։ Նախադպրոցականները շփվում են բնության հետ տարվա տարբեր ժամանակներում՝ և՛ երբ շուրջը փափկամազ սպիտակ ձյուն է, և՛ երբ ծաղկում են այգիները: Մեծահասակների հետ նրանք ուրախանում են ամառվա շոգին ջրի զովությամբ և անտառային հոսքի խշշոցով, մարգագետինների խոտաբույսերով, համեղ հատապտուղներով և անտառների հոտերով: Ոչ մի դիդակտիկ նյութ չի կարող համեմատվել բնության հետ երեխայի վրա ունեցած զարգացման ազդեցության բազմազանության և ուժի առումով: Բնության առարկաները և երևույթները տեսողականորեն հայտնվում են երեխաների առջև։ Այսպիսով, երեխան ուղղակիորեն զգայարանների օգնությամբ ընկալում է բնական առարկաների հատկությունների բազմազանությունը՝ ձև, չափ, ձայներ, գույներ, տարածական դիրք, շարժում և այլն: Նա ձևավորում է նախնական կոնկրետ և վառ պատկերացումներ բնության մասին, որոնք հետագայում օգնում են. նրան տեսնել և հասկանալ բնական երևույթների կապերն ու փոխհարաբերությունները, սովորել նոր հասկացություններ։ Երեխաները սովորում են բազմաթիվ կապեր և փոխհարաբերություններ բնական երևույթների միջև դիտարկման գործընթացում: Սա թույլ է տալիս ուսուցչին զարգացնել տրամաբանական մտածողությունը աշակերտների մեջ:

Բնության երեւույթներն ու առարկաները երեխաներին գրավում են գույների գեղեցկությամբ ու պայծառությամբ, բազմազանությամբ։ Դիտելով դրանք՝ երեխան հարստացնում է իր զգայական փորձը, որի վրա հիմնված է նրա հետագա գիտելիքները։

Բնության հետ ծանոթությունը մեծ ազդեցություն ունի երեխաների համակողմանի զարգացման վրա։

Երեխաները, մեծերի ղեկավարությամբ, նոր գաղափարներ կուտակելով, աստիճանաբար ընդլայնում են իրենց մտահորիզոնը, գործադրում մտավոր կարողությունները, զարգացնում մտածողությունը։ Երեխաներին ճիշտ պատկերացումներ տալով բնության երևույթների մասին՝ մենք նրանց մեջ զարգացնում ենք ծանոթ երևույթների միջև կապեր հաստատելու ունակություն, հիմք ենք ստեղծում նյութապաշտական ​​աշխարհայացքի դաստիարակության համար: Երեխաների մոտ բնության հետ շփումը դաստիարակում է մեր երկրի ապագա քաղաքացու համար անհրաժեշտ բարոյական հատկանիշները՝ աշխատասիրություն, սիրառատ և զգույշ վերաբերմունք մեր հայրենիքի հարստություններին, զարգացնում է գեղագիտական ​​զգացմունքները, ամրապնդում նրա առողջությունը: Մարդու հոգևոր ձևավորման համար կարևոր է, որ նա դիտի բնությունը վաղ մանկությունից, շփվի նրա հետ։

Բնական առարկաների բազմազանությունը թույլ է տալիս երեխաների համար հետաքրքիր և օգտակար գործողություններ կազմակերպել: Բնության մեջ դիտելու, խաղալու և աշխատելու ընթացքում երեխաները ծանոթանում են առարկաների և բնական երևույթների հատկություններին ու որակներին, սովորում նկատել դրանց փոփոխությունն ու զարգացումը։ Նրանց մոտ զարգացնում է հետաքրքրասիրությունը։

Նախադպրոցականներին խրախուսվում է ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները գործնականում օգտագործել՝ երեխաները կարող են խոնավացնել ավազը, ջուր լցնել ձյան վրա՝ դիմացկուն շենքեր ստեղծելու համար: Այս գործունեության ընթացքում տեղի է ունենում գիտելիքների հետագա կատարելագործում և մտավոր կարողությունների զարգացում:

Բնության մեջ աշխատանքը դրական է ազդում երեխայի անհատականության ձևավորման վրա: Սա երեխաների համար ամենամատչելի աշխատանքի տեսակն է, որն ունի շոշափելի ու նշանակալի արդյունք։ Խնամելով բույսերի և կենդանիների մասին՝ երեխան հոգ է տանում բնության մասին։ Աշխատանքի ընթացքում տեղի է ունենում ձեռք բերված գիտելիքների ճանաչման և կիրառման ակտիվ գործընթաց: Բնության մեջ աշխատանքի ընթացքում ամրապնդվում է երեխայի առողջությունը, զարգանում է նրա հոգեկանը։ Միևնույն ժամանակ, շատ կարևոր է դաստիարակի դերը՝ պայմաններ ստեղծելու ունակությունը, որոնք ապահովում են յուրաքանչյուր աշակերտի ակտիվությունն ու անկախությունը բնությանը ճանաչելու ժամանակ։

Բնության ազդեցությունը երեխայի անհատականության զարգացման վրա կապված է նրա առարկաների և երևույթների մասին որոշակի գիտելիքների ձևավորման հետ: Բնության մասին գիտելիքներն օգնում են երեխային կողմնորոշվել տարբեր առարկաների որակների, առանձնահատկությունների և հատկությունների մեջ: Հետևաբար, եթե խոսենք դաստիարակի առջև ծառացած խնդիրների մասին, երեխաներին բնությանը ծանոթացնելը, ապա դրանցից առաջինը կլինի երեխաների մոտ գիտելիքների տարրական համակարգի ձևավորումը: Բնության մասին գիտելիքների համակարգը ներառում է գիտելիք նրա առարկաների և երևույթների (դրանց առանձնահատկությունների, հատկությունների), ինչպես նաև նրանց միջև կապերի և փոխհարաբերությունների մասին: Նախադպրոցական տարիքի երեխաների բնության մասին գիտելիքները ձևավորվում են ներկայացուցչությունների մակարդակով, որոնք արտացոլում են նշանակալի, բայց արտաքուստ արտահայտված նշաններ, կապեր և հարաբերություններ:

Երեխաների մոտ բնության նկատմամբ ճանաչողական վերաբերմունքի զարգացումը կապված է գիտելիքների համակարգի յուրացման հետ: Այն արտահայտվում է հետաքրքրասիրությամբ, հնարավորինս շատ սովորելու ցանկությամբ։

Մեծ է գիտելիքի դերը աշխատանքային հմտությունների և կարողությունների ձևավորման գործում։ Իմանալով բույսերի և կենդանիների կարիքների մասին, որ դրանք կենդանի օրգանիզմներ են, որոնց մասին պետք է խնամել, երեխան կձգտի տիրապետել բույսերի և կենդանիների խնամքի տարբեր ձևերին և ճիշտ ընտրել դրանք այս կամ այն ​​դեպքում։ Բնության մասին գիտելիքները խրախուսում են երեխաներին հոգ տանել դրա մասին: Բարի գործերն ու արարքներն ամրապնդվում են բնությունը պաշտպանելու համար նման վարքագծի ճիշտության և անհրաժեշտության գիտակցմամբ:

Սակայն բնության նկատմամբ զգույշ վերաբերմունք չի կարող ձևավորվել միայն գիտելիքի հիման վրա։ Աշխատանքը բնության մեջ նրա նկատմամբ ակտիվ մտահոգության դրսեւորում է։

Նախագիծ- Ծիածան

 

Թեմա։ Բնագիտական ուսումնասիրություն։ Պատկերացում ծիածանի մասին։

Համակարգող։ Ջեմմա Զարգարյան,

Դաստիարակներ։  Մերի Սմբաթյան, Սեդա Գևորգյան։

Ժամանակահատված։ Հոկտեմբեր։

Մասնակիցներ։ Նախակրթարանի 2-4 տարեկանների խումբ։

Քանակ։ 18-20 հոգանոց խումբ։

Անհրաժեշտ պարագաներ։ M&Ms կոնֆետներ, մեկ՝ թաս ջուր։

Նպատակ։ Երեխաներին պատկերացումներ տալ ծիածանի մասին, սովորեցնել ծիածանի գույները։

Խնդիր։ Կիմանան ինչպես է առաջանում ծիածանը, և կսովորեն դրա գույները։

Ընթացք։ Նախ պատմում եմ ծիածանի մասին և հայտնում թե դա ինչպես է առաջանում, հետո՝ միասին փորձ ենք կատարում, երկու թասերի մեջ լցնում ենք տաք ջուր և M&Ms կոնֆետների վրայի գույները դուրս են տալիս ջրի մեջ և ստացվում է ծիածանի յոթ գույները։

Ակնկալվող արդյունք։ Արդյունքում երեխաները կսովորեն թե ինչ է ծիածանը, դրա հետ կապված գիտելիքների կտիրապետեն։

Վերլուծություն։ Շատ աշխույժ էին մասնակցում երեխաները և հետաքրքրված էին փորձով։ Միայն ծիածանի գույները լավ չգիտեին, դա էլ սովորեցին, փորձն էլ օգնեց, որ պատկերացում կազմեն, թե ինչ է ծիածանը։

Կոմիտասը մեր կյանքում

Նախագիծ՝ Կոմիտասը մեր կյանքում, երգերում

Մանակիցները՝ Նախադպրոցական կրթություն /երրորդ կուրս/

Առարկա՝ Հատուկ մանկավարժություն, սուրդոմանկավարժություն

Համագործակցությունը՝ Մարինե Մկրտչյան /երգ/

Տևողությունը՝ 02.10- 29.10

Նախագծի նպատակը— Կոմիտասյան երգերն ու հատուկ մանկավարժությունը կապել միմյանց՝ ծանոթանալով մատների լեզվին։

Մեր առաջ դրել ենք հետևյալ խնդիրները՝

—ուսումնասիրել ակադեմիական գիտելիքներ սուրդոմանկավարժության մասին,

—սովորել մատների, ժեստերի լեզուն /ոչ ամբողջությամբ/

—Երգել և միաժամանակ ցուցադրել երգը ժեստերի, մատների լեզվով։

Ընթացքը`

Սովորողների հետ մի քանի դասաժամում սովորում ենք մատների այբուբենը։ Քննարկում, կազմում երկխոսություններ, մատների լեզվով ներկայացնում ենք մեր անունը, հատուկ անուններ։ Ապա երգի դասաժամին կրկնում, սովորում ենք Կոմիտասի երգերից, որոնք հետագայում կներկայացնենք տեսահոլովակի տեսքով։
Օգտվում ենք համանցացի ռեսուրսներից, Նայիրիան վոկալ համույթի տեսանյութերից։

Արդյունքները կհրապարակվեն աշխատանքային բլոգներում։

Մենք ունենք ցանկություն-նպատակ մեր գործողություններով հասարակությանը ցուցադրելու, քարոզելու, որ մատների, ժեստերի լեզվով խոսելու մինիմալ գիտելիքներով զինվելը կարևոր է հասարակության մեջ, մեր կողքին ապրող խուլ-համրություն ունեցող մարդկանց համար։

․․․Իրենց հասկանալու և հասկացված լինելու համար․․․

Օգտագործվող էլ․ ռեսուրսներ՝

Հայերեն ժեստերի լեզու

Հայերեն ժեստերի լեզու: Մատնախոսության այբուբեն

Նաիրյան վոկալ անսամբլ — Սոնա յար

Նաիրյան վոկալ անսամբլ- Նուբար, Նուբար

 

Նուբարի բոյը

Նուբարի բոյը չինար է,

Աչքերը նուշ ու խումար է,

Երեք օրվա լուսնի նման

Ունքերը կեռ ու կամար է։ 2- անգամ

 

Նուբար կերթա օրոր-շորոր

<<Ա՛խ>> կքաշե գիշեր ու զօր,

Նուբարի յարը գա մեղմօրոր

Ու ման կուգա գյուղի բոլոր։ 1- անգամ

Նուբարի բոյը չինար է,

Աչքերը նուշ ու խումար է,

Երեք օրվա լուսնի նման

Ունքերը կեռ ու կամար է։ 1- անգամ

 

Արև ցոլաց սարին, քարին,

Նուբար կերթա հանդը վերին։

Ով որ տեսնի իմ Նուբարին,

Չի մոռանա ամբողջ տարին։ 1- անգամ

 

Նուբարի բոյը չինար է,

Աչքերը նուշ ու խումար է,

Երեք օրվա լուսնի նման

Ունքերը կեռ ու կամար է։ 2- անգամ

 

Читать далее