Երեխայակենտրոն Ուսուցում- Գիրք

 

5.6. ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Ուսուցման գործընթացն իրականացվում է տարբեր մեթոդների օգնությամբ:

Մեթոդը նպատակին հասնելու միջոց է, ուղի: Այն գործիք է դաստիարակի համար իր կրթադաստիարակչական նպատակներին հասնելու ճանապարհին:

Ներկայումս նախադպրոցական կրթության դիդակտիկայում լայն տա­րածում են գտել ուսուցման ժամանակակից մեթոդները` խաղային, գործնական, ակտիվ ուսուցման: Վերջիններս հայտնի են որպես ինտերակտիվ կամ փոխգործուն մեթոդներ:

Խաղային մեթոդների առավելությունները պայմանավորված են խաղային մթնոլորտի բարձր հուզականությամբ, երեխայի համար խաղի բնական եւ հոգեհարազատ բնույթով:

Ու­սու­ցա­նող են խա­ղի բո­լոր տե­սակ­նե­րը, ո­րոնք կա­տա­րում են եր­կու
կար­եւոր գոր­ծա­ռույթ.
• նպաստում են գիտելիքների ամրապնդմանն ու խորացմանը,

• խթանում են նոր գիտելիքների արդյունավետ յուրացումը: Հետաքրքիր խաղային մեթոդ է, օրինակ, երեւակայական իրադրությունների խաղարկումը, որի ընթացքում երեխան գիտելիքներ եւ կարողություններ է ձեռք բերում դերային գործողությունների միջոցով:

Ուսուցման գործնական մեթոդների խմբին են դասվում տարատեսակ
վարժությունները, փորձերը, հետազոտությունները եւ մոդելավորումը:
Ակտիվ ուսուցման մեթոդները (փոխգործուն մեթոդները) նպաստում

են երեխաների ազատ եւ ինքնուրույն մտածելու, սեփական կարծիք հայտնելու, պատասխանատու որոշումներ կայացնելու, ընտրություն կատարելու հմտությունների զարգացմանը, ճանաչողական գործընթացում ինքնուրույն կողմնորոշմանը:

Այդ մեթոդները զույգերով, խմբով մտավոր աշխատանքի եղանակներն են` ուղղված համատեղ որոնումներին ու մտորումներին, դրանց

քննարկմանը, ընդհանուր որոշումների կայացմանն ու իրագործմանը:

Ուսուցման փոխգործուն մեթոդները համապատասխանում են երեխայակենտրոն ուսուցման սկզբունքներին եւ շատ արդյունավետ են:

Փոխգործուն մեթոդները բացառում են որեւէ մեթոդի առաջնայնությունը, գերակայությունը, ինչպես նաեւ մեկ մեթոդի գերակշռությունը մյուսների նկատմամբ:

­Փոխ­գոր­ծուն ու­սուց­ման սկզբունք­ներն են.
• փոխազդեցությունը, փոխուսուցումը,
• երեխայի ակտիվությունը,
• համագործակցությունը,
• ինքնարտահայտման խրախուսումը,
• հետադարձ կապը:

­Փոխ­գոր­ծուն մե­թոդ­նե­րի ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­ներն են.
• երեխայի իմացական գործընթացների կազմակերպումը,
• հետաքրքրությունների բացահայտումը,
• համագործակցային կարողությունների զարգացումը,
• անհատական առանձնահատկությունների բացահայտումը,
• հաղորդակցական ունակությունների ձեւավորումը,
• տրամաբանական մտածողության զարգացումը,
• ինքնուրույնության խրախուսումը,
• վերլուծական կարողությունների ձեւավորումը:

Փոխգործուն մեթոդների արդյունավետ կիրառման ընդհանուր բանաձեւեր չկան: Ցանկացած խումբ, պարապմունք եզակի է եւ անկրկնելի:

Դաստիարակի խնդիրն է ընդհանուր սահմանված մեթոդը հարմարեցնել

կոնկրետ իրավիճակին, իր ունեցած մեթոդական զինանոցից ընտրել համապատասխան մեթոդը` ելնելով իրականացվող աշխատանքի նպատակներից:

5.7. ԽԱՂԻ ԴԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Խաղը երեխայի աշխատանքն է, որի ընթացքում նա ձեռք է բերում
չափազանց կարեւոր հմտություններ: Դաստիարակները պետք է երեխայի
օրվա խաղային հատվածը դիտարկեն որպես ուսումնական ծրագրի շատ կարեւոր մաս:
Ուսուցանող են խաղի բոլոր տեսակները: Երեխաները շատ բան են
սովորում խաղի միջոցով: Խաղի ընթացքում երեխաները ձեռք են բերում

հմտություններ, որոնք նրանց համար շատ օգտակար են լինում կյանքի ընթացքում ավելի բարդ հմտություններ յուրացնելիս: Շատ երեխաներ սովորում են, երբ իրենք են ղեկավարում իրենց խաղերը: Խաղի ընթացքում

երեխան հաջողության զգացում է ունենում, երբ ներքաշվում է իր իսկ սահմանած առաջադրանքի մեջ, ինչպես օրինակ` ընկերոջ հետ միասին ճանապարհ հարթել արգելքների միջով կամ տարբեր ամաններ ջրով լցնել

եւ դատարկել: Նման գործողությունները չպետք է սահմանափակվեն մեծահասակների կողմից` ճիշտ կամ սխալ, լավ կամ վատ գնահատականներով: Երեխաները պետք է խաղան իրական առարկաներով եւ բնական

իրավիճակներում, մինչեւ ի վիճակի կլինեն հասկանալ տառերի, թվերի, այլ
խորհրդանիշների նշանակությունը եւ իմաստը:
­Խա­ղի մի­ջո­ցով ե­րե­խա­նե­րը սո­վո­րում են.

• մարդկանց, կենդանիներին եւ առարկաներին բնորոշ հատկանիշները,

3-6 տարեկան երեխաների կրթական ծառայությունների կազմակերպումն այլընտրանքային մոդելներով
• զարգացնել իրենց ստեղծագործական կարողությունները,
• զարգացնել պրոբլեմներ լուծելու իրենց հմտությունները,

• սոցիալական հմտություններ (հաղորդակցում, բանակցում, պրոբլեմների լուծում)

• հմտություններ զարգացման բոլոր ոլորտներում (իմացական, լեզվական, սոցիալ-հուզական, ֆիզիկական),

• հաճույք զգալ, ուրախանալ:
Նախադպրոցական տարիքում խաղի միջոցով զարգանում են նաեւ

երեխաների սոցիալական շփման հմտությունները: Գործնական, կառուցողական եւ երեւակայական խաղերը հնարավորություն են տալիս երեխաներին համատեղ խաղալ խաղալիքներով եւ առարկաներով, սովորել տեքստեր եւ համագործակցել դերային խաղերում, հերթ պահպանել ու հետեւել

խաղի կանոններին եւ այլն: Այս բոլորն ընդլայնում են սոցիալական գիտակցությունը եւ զարգացնում սոցիալական իմացությունը:

 

Добавить комментарий