Երեխայակենտրոն Ուսուցում- Գիրք

 

Երեխայի ակտիվ մասնակցությունը ուսումնառության գործընթացին
ապահովելու համար կիրառվում են ուսուցման փոխգործուն մեթոդներ,
որոնց միջոցով

• երեխաների հետ հաստատվում է երկխոսություն եւ համագործակ-
ցություն,

• ստեղծվում է փոխըմբռնման մթնոլորտ, որի արդյունքում ուսուցու-
մը կառուցվում է ոչ թե ցուցադրումների եւ բացատրությունների,

այլ ուսումնական գործունեության մեջ բոլոր երեխաների անմիջա-
կան ներգրավման միջոցով,

• աշխատանքային պլանը կառուցվում է երեխայի նախասիրություն-
ների եւ հետաքրքրությունների հիման վրա,

• խրախուսվում է երեխաների ինքնուրույն փորձարարական գոր-
ծունեությունը,

• ուսուցման ընթացքում շեշտը դրվում է երեխայի ինքնակառավար-
ման կարողության զարգացման վրա (նախկինում ուսուցումը կա-
ռավարվում էր մանկավարժի կողմից),

• ուսուցումը կազմակերպվում է համագործակցային մթնոլորտում,
որտեղ եւ՛ երեխան, եւ՛ դաստիարակը նույն հարթության վրա են

եւ հանդես են գալիս գործունեության սուբյեկտների դերում: Դաս-
տիարակը խորհրդատու է, ուղղորդող, օգնական եւ ավագ ընկեր:

 

5.1. ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Վերջին տարիներին կատարված գիտական ուսումնասիրություններն
ապացուցում են, որ ուսուցումը խաղային մեթոդներով կազմակերպելու
դեպքում երեխան ավելի հեշտ է սովորում եւ լավ է հասկանում։
Յուրաքանչյուր երեխա անկրկնելի է զարգացման իր անհատական

տեմպով, սովորելու իր ուրույն ոճով եւ ընտանեկան մշակույթով։ Երեխաների անհատական առանձնահատկությունները պետք է հաշվի առնվեն ինչպես ուսումնական պլաններ կազմելիս, այնպես էլ նրանց հետ հաղորդակցվելիս: Ուսումնառությունը պետք է համապատասխանի երեխայի զարգացման հնարավորություններին եւ միաժամանակ խթանի նրա հետաքրքրասիրությունն ու մտածողությունը: 3-6 տարեկան երեխաների կրթական ծառայությունների կազմակերպումն այլընտրանքային մոդելներով

Երեխան սովորում է իրերին ձեռք տալով, դրանք գործածելով, փորձարկելով եւ մարդկանց հետ շփվելով: Նա սովորում է գործողության միջոցով: Երեխաները ֆիզիկական աշխարհի եւ սոցիալական հարաբերությունների մասին գիտելիքներ են ձեռք բերում առարկաների եւ մարդկանց հետ խաղային փոխգործունեության միջոցով:

Թվում է, թե սովորեցնել բառը ենթադրում է պատմել կամ տեղեկու-
թյուններ հաղորդել: Սակայն 5-6 տարեկան երեխաներին սովորեցնելու ճիշտ ձեւը բոլորովին էլ դասախոսելը կամ բանավոր հրահանգներ տալը չէ:
Դաստիարակը պետք է ավելի շուտ օգնողի եւ ուղղորդողի դեր ստանձնի:
Օրվա աշխատանքները պլանավորելիս դաստիարակները շեշտը պետք է
դնեն խթանող, խրախուսող պարապմունքների եւ նյութերի վրա: Նրանք
պետք է ուշադիր հետեւեն երեխաներին, որպեսզի պարզեն, թե ինչն է նրանց հասկանալի, ինչը` ոչ: Հիմնվելով իրենց դիտարկումների վրա՝ դաստիարակները պետք է առաջարկեն երեխաների մտածողությունը խթանող հավելյալ առաջադրանքներ:
Երեխաներին կարելի է նույն բանն այնքան կրկնել տալ, մինչեւ նրանք
անսխալ կրկնեն, արտասանեն ինֆորմացիայի որոշ հատվածներ, ասենք`
բանաստեղծությունը, այբուբենը կամ մեկից քսան թվերը: Սակայն նման

կրկնություններն ամենեւին էլ չեն երաշխավորում, թե նրանք ինֆորմացիան հասկացել ու յուրացրել են: Մեխանիկական կրկնությունների միջոցով ակադեմիական գիտելիքներ ձեռք բերելիս երեխաները, որպես կանոն,

հետագայում չեն կարողանում կիրառել դրանք եւ չեն դրսեւորում մտածողության բարձր մակարդակի այնպիսի հմտություններ, ինչպիսիք են վերլուծելը, համեմատելը եւ պրոբլեմներ լուծելը:

Երեխայի զարգացման կարեւորագույն նախապայմանը զարգացման
բոլոր ոլորտների` ֆիզիկական, սոցիալական, հուզական եւ իմացական,

փոխկապվածությունն է: Մի ոլորտում առաջընթացն ազդում է մյուս ոլորտների առաջընթացի վրա եւ իր հերթին ենթարկվում դրանց ազդեցությանը: Այս կարեւորագույն նախապայմանը խախտվում է, երբ ուսումնական

հաստատությունը շեշտը դնում է իմացական զարգացման վրա` նվազեցնելով երեխայի զարգացման մյուս ոլորտների նշանակությունը: Որպեսզի

երեխաները յուրացնեն որոշակի տեղեկատվություն, անհրաժեշտ է, որ այն
կապված լինի երեխայի կյանքի ու միջավայրի հետ եւ համապատասխանի
նրա զարգացման մակարդակին: Երբ ուսումնասիրվող նյութը կապված է
լինում երեխայի իրական կյանքի հետ, դա ոչ միայն նպաստում է նյութի եւ

հասկացությունների ամբողջական ընկալմանը, այլ նաեւ խթանում է երեխայի հետաքրքրասիրությունը: Երբ երեխաները զգում են, որ սովորածն

առնչվում է իրենց կյանքի հետ, ավելի հաճույքով եւ հետեւողականորեն են
կատարում առաջադրանքը եւ պատրաստ են լինում սովորելու ավելին:

5.2. 3-6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Երեխաների հետ աշխատող դաստիարակները պետք է հիշեն
հետեւյալը.

• Երեխաներն ակտիվ սովորողներ են եւ ուզում են հասկանալ այն աշխարհը, որտեղ ապրում են:

• Երեխաների ուսումնառությունը տեղի է ունենում առարկաների, երեւույթների հետ շփվելու եւ կոնկրետ գործողություններ կատարելու միջոցով:

• Երեխաներն ամենից լավ սովորում են խաղի միջոցով:

• Իրենց գիտելիքներն ու արժեքները երեխաները կառուցում են հասակակիցների, ծնողների եւ այլ մեծահասակների հետ փոխհարաբերությունների, ինչպես նաեւ ֆիզիկական եւ հասարակական միջավայրի ակտիվ ուսումնասիրության միջոցով:

• Երեխաների մտածողությունը զարգանում է կանխատեսելի փուլերով:

• Վաղ ուսումնառությունը եւ զարգացման ոլորտները սերտորեն փոխկապված են:

• Ընտանիքները (ծնողները) երեխայի առաջին եւ կարեւոր ուսուցիչներն են:
• Յուրաքանչյուր երեխա եզակի է: Չկա միմյանց նման երկու երեխա:
• Երեխաների սեփական փորձը, վերաբերմունքը, հմտություններն ու
սովորելու ոճն ազդում են նրանց ուսումնառության վրա:

5.3. ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԲԱԶՄԱՀԱՄԱԿԱԶՄ ԽՄԲԵՐՈՒՄ

Հետազոտությունները ցույց են տալիս, որ նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման ու կրթության տեսակետից բազմահամակազմ խմբերում ուսումնառությունն ընդհանուր առմամբ կարող է շատ

խթանիչ լինել: Տարատարիք երեխաների համատեղ ուսուցումը հարուստ

սոցիալական փորձառություն է ապահովում թե՛ կրտսեր, թե՛ ավագ նախադպրոցական տարիքի երեխաների համար: Սակայն, սա չի նշանակում,

որ միայն տարբեր տարիքի երեխաներին մեկ խմբում միավորելն ինքնին
երաշխիք է, որ բոլոր երեխաների ուսումնառությունն ավելի արդյունավետ

կլինի: Տարատարիք փոխազդեցության օգտակարության աստիճանը կախված է նրանից, թե որքան լավ են դաստիարակները կազմակերպում երե­

3-6 տարեկան երեխաների կրթական ծառայությունների կազմակերպումն այլընտրանքային մոդելներով
խաների խմբային գործունեությունը եւ օժանդակում դրան: Խմբավորելուց
առաջ, պետք է մտածել առկա տարիքային միջակայքի, ավագ եւ կրտսեր

երեխաների համամասնության, յուրաքանչյուր աշխատանքին հատկացվող ժամանակի, ուսումնական ծրագրի, մեթոդների ու ռազմավարությունների մասին, որոնց օգնությամբ տարատարիք խմբերի երեխաների համար

կարելի է ուսուցման արդյունավետությունը առավելագույնի հասցնել:
Տարատարիք նախադպրոցական խմբերում դաստիարակները պետք

է աշխատեն ամբողջ խմբի երեխաների հետ, պարապմունքներն անցկացնեն ծրագրի մեկ բաժնի շրջանակներում եւ միեւնույն թեմայի շուրջ՝ կիրառելով ուսուցման եւ ուսումնառության ԽԻԿ (խթանում, իմաստի ընկալում, կշռադատում) համակարգը։

Խթանման փուլում երեխաներն ակտիվորեն փորձում են վերհիշել թեմայի մասին իրենց ունեցած ամբողջ ինֆորմացիան եւ միեւնույն ժամանակ

սկսել խորհել բուն թեմայի մասին, որը շուտով պետք է մանրամասնորեն
ուսումնասիրեն: Այդ պատճառով շատ կարեւոր է խթանել, հետաքրքրել,

ոգեւորել, քաջալերել երեխաներին՝ վերհիշելու իրենց իմացածը: Երեխաներին օգնելով հստակեցնել ունեցած գիտելիքները եւ պատկերացումները,

մենք օգնում ենք նրանց կայուն հիմք պատրաստել նոր ինֆորմացիան ընդունելու եւ հիմնավորապես յուրացնելու համար:

Խթանման փուլի երկրորդ նպատակը երեխային շահագրգռելն ու ակտիվացնելն է: Սովորելը պետք է ակտիվ գործընթաց լինի: Շատ հաճախ է

պատահում, երբ երեխաները պասիվ վիճակում նստում են դասարանում ու
լսում են դաստիարակին, որը նրանց փոխարեն անում է ամբողջ մտավոր
աշխատանքը, մինչ իրենք առանց հասկանալու, երբեմն կիսաթմբիրի մեջ
լուռ նայում են դաստիարակին:

Պարապմունքների խթանման փուլում շատ արդյունավետ է աշխատել բոլոր երեխաների հետ միաժամանակ՝ տարբեր ակտիվացնող միջոցներով (հարցերի, խաղերի, հանելուկների, ցուցադրումների, մտքերի փոխանակության եւ այլն): Այս դեպքում իմաստալից, հիմնավոր, քննադատաբար ընկալման համար ամենաակտիվ դերը վերապահվում է երեխաներին:

Նրանք պարապմունքի ընթացքում սկսում են ակտիվ մտածել, գիտակցել,
որ իրենք մտածում են, ընդ որում, դա անում են՝ օգտագործելով սեփական
բառապաշարը:

Իմաստի ընկալման փուլում ամենակարեւորը ներգրավման աստիճանը, հետքրքրությունը եւ եռանդը պահպանել կարողանալն է, որ ձեռք է

բերվել խթանման ընթացքում: Երկրոդ կարեւոր խնդիրը սովորողին օգնելն
է վերահսկել սեփական ընկալումը, հատկապես, երբ նոր ինֆորմացիայի է

հանդիպում: Օրինակ, լավ ունկնդիրը պատմվածքը լսելու ընթացքում չընկալելու կամ ոչ լրիվ ընկալելու դեպքում հարցեր է տալիս կամ պարզաբանումներ է ուզում ստանալ: Իսկ պասիվ սովորողները պարզապես անցնում

են ընկալման այս ձախողումների վրայով, անգամ չնկատելով իրենց իմացածի եւ նոր ինֆորմացիայի միջեւ եղած անհամապատասխանությունները,

թերընկալումները: Իմաստի ընկալման փուլում աշխատանքները կարելի է
շարունակել ենթախմբերով, որի դեպքում դաստիարակը միեւնույն թեմայի
շրջանակներում տարբեր բարդության առաջադրանքներ է տալիս՝ հաշվի
առնելով երեխաների տարիքային առանձնատակությունները: Այս փուլում

փոքրիկները կարող են աշխատանքներն ավարտել մի փոքր շուտ եւ անցնել նույն նպատակին ծառայող մեկ այլ աշխատանքի: Դա արվում է՝ հաշվի առնելով տարբեր տարիքի երեխաների ուշադրության կենտրոնացման

տեւողության, հետեւողականության, համատեղ աշխատելու կարողությունների տարբերությունները:

Կշռադատման փուլի առաջին կարեւոր նպատակը գիտելիքի հիմնավոր յուրացումն ու խորը ընկալումն է: Գոյություն ունեն մի քանի էապես

կարեւոր առաջադրանքներ, որ նպատակաուղղված են հատկապես կշռադատման փուլին: Դրանցից կարեւորագույնն այն է, որ երեխաները սեփական բառերով արտահայտում են պարապմունքի ընթացքում հանդիպած

նոր ինֆորմացիան եւ նոր հասկացությունները: Սա կարեւոր է իմացական

նոր կառույցի ձեւավորման առումով: Ընկալածը սեփական բառերով ձեւակերպելու ջանքերի շնորհիվ է, որ ընկալումը դառնում է խորը իմաստալից:

Կշռադատման փուլի երկրորդ նպատակը երեխաների միջեւ եռանդուն

քննարկում ծավալելն է, որն անկասկած մեծապես նպաստում է երեխաներիի շփմանը եւ հնարավորություն է ընձեռում հաղորդակցվել միմյանց

հետ՝ ստեղծելով այնպիսի մթնոլորտը, որտեղ խրախուսվում է կարծիքների բազմազանությունը, որն էլ իր հերթին նպաստում է քննադատական եւ ճկուն մտածողության զարգացմանը:

Կշռադատման փուլում դաստիարակը պետք է կազմակերպի տարաբնույթ աշխատանքներ (բեմականացում, կառուցում, հատվածի պատկերում, կարծիքների փոխանակում եւ քննարկում, դիդակտիկ խաղ եւ այլն),

որոնցով հնարավոր է վեր հանել պարապմունքի ընթացքում երեխաների

ձեռք բերած գիտելիքները, հմտությունները, ինչպես նաեւ նրանց վերաբերմունքը կատարված աշխատանքներին:

Խառը խմբերում ուսուցումը հիմնականում պետք կազմակերպվի

համագործակցային մեթոդներով, որոնք տարատարիք խմբում հնարավորություն են տալիս բոլոր երեխաների համար նախատեսել դերեր՝ ելնելով

3-6 տարեկան երեխաների կրթական ծառայությունների կազմակերպումն այլընտրանքային մոդելներով
յուրաքանչյուրի կարողություններից եւ ուսումնական կարիքներից:

Եթե աշխատանքը տարվում է 3-6 տարեկան երեխաներից բաղկացած խմբերի հետ, ապա դաստիարակը պետք է պլանավորի պարապմունքներ՝ հիմնականում հենվելով 4-5 տարեկան երեխաների ծրագրային

պահանջների վրա: Պարապմունքի ընթացքում կատարվող աշխատանքները պլանավորելիս դաստիարակը պետք է նախատեսի աշխատանքներ,

որոնք պարզեցման եւ բարդացման միջոցով կարելի է ծառայեցնել նաեւ 3-4
եւ 5-6 տարեկանների ուսումնական պահանջներին:

Պլանավորվող բոլոր աշխատանքների համար պետք է հիմք հանդի-
սանան 3-6 տարեկան երեխաների զարգացման եւ կրթական պետական

չափորոշչային պահանջները: Պլանավորման ժամանակ պետք է հաշվի
առնել ոչ միայն երեխաների տարքային առանձնահատկությունները, այլեւ
յուրաքանչյուր երեխայի անհատական կարիքները: Յուրաքանչյուր երեխա
պետք է ստանա տվյալ պահին իր համար օպտիմալ ծավալի աշխատանք։
Երեխաների կարողությունները հաշվի առնելով՝ դաստիարակը պետք է

նախապես պատրաստի եւ ունենա տարբեր կարճ, իմաստալից առաջադրանքներ, որոնք կարող են օգտագործվել այն դեպքերում, երբ որոշ երեխաներ մյուսներից շուտ կամ ուշ են ավարտում իրենց աշխատանքը: Երեխաներին անգործության չմատնելու նպատակով շատ կարեւոր է երեխայի ավելցուկ ժամանակը լրացնել իրենց ունակությունների զարգացմանն

ուղղված հետաքրքիր աշխատանքով կամ օգնել երեխային մյուսներից հետ
չմնալ:
Պարապմունքների ընթացքում երեխաների շարժունակության և բարձր աշխատունակության ապահովման համար կարեւոր է, որ դաստիարակը նախապես ճիշտ պլանավորի գործունեության առանձին տեսակների

եւ հանգստի հերթագայումը: Տարատարիք խմբերում ուսուցանելիս դաստիարակները պետք է կենտրոնանան ոչ թե ծրագրի ուսուցման, այլ երեխաների ուսուցման վրա:

5.4. ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ ՏԱՐԱՏԱՐԻՔ ԽՄԲԵՐՈՒՄ­

Խմբային աշխատանք

Խմբերում ընդգրկված երեխաների թվի նշանակությունը
Ամենափոքր խմբում պետք է ընդգրկված լինի առնվազն 3 երեխա,
քանի որ դրանից պակասի դեպքում աշխատանքը խմբում դառնում է
զույգերով կամ անհատական։ Լավագույն տարբերակն այն է, երբ խմբում

ընդգրկված է 4 երեխա. այս դեպքում յուրաքանչյուր մասնակից կարող է
ունենալ իր ենթաառաջադրանքը, բացի այդ, անհրաժեշտության դեպքում

խմբի անդամներին կարելի է հեշտությամբ բաժանել զույգերի։ Վեցից ավելի երեխաներից բաղկացած խմբերը դժվար է կառավարել, քանի որ որոշ

երեխաներ կարող են չմասնակցել խմբի աշխատանքներին եւ նույնիսկ
խանգարել մյուսներին։
Միատարր եւ բազմատարր կառուցվածք ունեցող խմբերի ձեւավորումը

Երեխաների բազմահամակազմ խմբերի հետ աշխատանքները կարելի է կազմակերպել միատարր եւ բազմատարր կառուցվածքի ենթախմբերով:

­Միա­տարր կա­ռուց­ված­քով խմբե­րի ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րը.

• տվյալ ոլորտում երեխաների ընդունակություններն ու հետաքրքրությունները գրեթե նույնն են,

• երեխաները նույն տարիքի են:

Բազմատարր կառուցվածք ունեցող խմբերի առանձնահատկու-
թյունները.

• տվյալ ոլորտում երեխաների ընդունակություններն ու հետաքրքրություններն ակնհայտ տարբեր են,

• երեխաները տարբեր տարիքի են:
Վերջինիս դեպքում կարող է օգտակար լինել դերերի բաշխումը՝
ապահովելու համար խմբի յուրաքանչյուր անդամի մասնակցությունն ու
ներգրավումը աշխատանքներում՝ իր ընդունակությունների չափով։ Նման

խմբային աշխատանքն ապացուցում է այն տեսակետը, որ երեխաները կարող են շատ արդյունավետ կերպով սովորել միմյանցից։

Դերերի բաշխումը խմբում
Արդյունավետ համագործակցության հիմքում ընկած է աշխատանքի

անհատականացված բաժանումը եւ փոխադարձ պատասխանատվությունը։ Դրան կարելի է հասնել խմբի առանձին անդամներին որոշակի դեր/առաջադրանք տալով։
Խմբում առաջադրանքներ եւ պարտականություններ բաշխելը կարող

է կրկնակի ազդեցություն ունենալ. մի կողմից այն ամրապնդում է երեխաների շփման հմտությունները, մյուս կողմից՝ ձեւավորում եւ զարգացնում է նաեւ այլ հմտություններ։

3-6 տարեկան երեխաների կրթական ծառայությունների կազմակերպումն այլընտրանքային մոդելներով
Քանի որ սկզբնական շրջանում երեխաները չեն կարող ինքնուրույն

կազմակերպել իրենց աշխատանքը, արդյունավետ կլինի, որ դաստիարակը բաշխի դերերը (ղեկավար, օգնական, նյութեր հայթայթող, զեկուցող)։

Այսպես մի կողմից կարելի է ժամանակ խնայել, մյուս կողմից՝ յուրաքանչյուր երեխա ստանում է իր ընդունակություններին առավել համապատասխան աշխատանք։ Բայց երեխաներին պետք է հնարավորություն տրվի

ուժերը փորձել նաեւ նոր դերերում։ Օրինակ, այն երեխան, որը սովորաբար
առաջնորդի դեր է ստանձնում, պետք է սովորի հարգել եւ համագործակցել

առաջնորդի դեր ստանձնած այլ երեխաների հետ, իսկ ամաչկոտ երեխաները պետք է փորձեն հրապարակավ արտահայտվել։

Խումբ ձեւավորելու եղանակները

Խումբը կարող է ձեւավորվել պատահականության սկզբունքով, երեխաների ցանկությամբ կամ էլ դաստիարակի կողմից՝ նպատակային կերպով։ Վերջին տարբերակը դաստիարակին հնարավորություն կտա հասնելու իր նպատակներին, քանի որ այս դեպքում խմբում հնարավոր է ապահովել արդյունավետ համագործակցության համար անհրաժեշտ բոլոր պայմանները, ինչպես օրինակ՝

• ընդունակությունների եւ գիտելիքի հաշվառումը,
• գենդերային հավասարակշռության ապահովումը,
• հատուկ կրթական կարիքներով երեխաների ներգրավումը,
• երեխաների անձնական համակրանքի եւ նախընտրութան
հաշվառումը,
• շփումների բազմազանության ապահովումը,
• եւ այլն։
Խմբային համագործակցային աշխատանքի առավելությունները
­Լավ կազ­մա­կերպ­ված խմբա­յին աշ­խա­տան­քը մե­ծա­պես ազ­դում է
ե­րե­խա­նե­րի ան­հա­տա­կա­նութ­յան եւ­ար­ժե­քա­յին հա­մա­կար­գի ձեւա­վոր­ման
վրա: Ն­րանց մոտ զար­գա­նում են հետեւ­յալ կա­րո­ղութ­յուն­նե­րը.
• միասին մտածելն ու քննարկելը,
• իրարից սովորելը,
• հարմարվելու ունակությունը,
• համագործակցությունը,
• փաստարկներ բերելու/համոզելու ունակությունը,
• մյուսների նկատմամբ հանդուրժողականությունը եւ հարգանքը,
• խմբի մաս դառնալու փորձը։

 

Добавить комментарий