Նախագիծ- Պոչատ աղվեսը․ Հեքիաթի ընթերցում

 

Թեմա՝  Պոչատ աղվեսը, հեքիաթի ընթերցում։

Համակարգող՝ Ջեմմա Զարգարյան։

Դասվար՝ Անահիտ Գրիգորյան, Երկարացված օրվա ուսուցիչ՝ Իրինա Սարգսյան։

Մասնակիցներ՝ Նախակրթարանի 5-6 տարեկաններ։

Ժամանակահատված՝ Դեկտեմբեր։

Նպատակ՝ Զարգացնել խոսքը, բառապաշարը, ուշադրությունն ու հիշողությունը։

Խնդիր՝ Հեքիաթի ընթերցանության միջոցով, լուծում ենք նշված բոլոր կետերը։

Ընթացք՝  Բոլորս միասին նստում ենք հարթակի շուրջը։ Սկսում եմ ընթերցել հեքիաթը, պարբերությունը ավարտելուց հետո՝ հիշելով պատմում են երեխաները։ Հեքիաթը հասցնում ենք ավարտին։ Ավարտից հետո՝ երեխաները պետք է հեքիաթի հերոսներին փոփոխեն իրենց իսկ պատկերացրած հերոսներով։ Փոփոխել նաև հեքիաթի վերնագիրը իրենց պատկերացմամբ։

Արդյունք՝  Կզարգանա խոսքային բառապաշարը։ Երևակայությունը, մտածելու ունակությունը, ուշադրությունը, հիշողությունը։

Վերլուծություն՝

Հեքիաթը երեխաներին ծանոթ էր, նրանք մեծ սիրով էին լսում հեքիաթը, քանի որ գիրքս ուներ գունավոր հերոսների նկարներ, ամեն մաս կարդալուց հետո՝ ցույց էի տալիս պատկերները և ավելի լավ էին պատկերացում կազմում։ Երեխաները նաև գիտեին թե՛ ո՞վ է գրել տվյալ հեքիաթը։

Добавить комментарий