Ամանորյա․ Մաթեմատիկական- Նախագիծ

 

Թեմա՝ Տրամաբանական, մաթեմատիկական, տոնական խաղ։

Համակարգող՝ Ջեմմա Զարգարյան։

Դաստիարակ՝ Անահիտ Գրիգորյան։

Երկարացված օրվա ուսուցիչ՝ Իրինա Սարգսյան։

Մասնակիցներ՝ քոլեջի/ նախակրթարանի 5 տարեկաններ։

Ժամանակահատված՝ դեկտեմբեր։

Անհրաժեշտ պարագաներ՝  գունավոր մատիտներ։

Նպատակ՝ Զարգացնել երեխաների տրամաբանությունը, ուշադրությունը, մանր մոտորիկան, փատկերացումների, ինքնուրույն ստեղծագործելու կարողությունները, գույների և ձևերի տարբերակումը ։

Խնդիր՝ Ուշադրության զարգացում, մաթեմատիկական պատկերացումների ձևավորում  և զարգացում, տրամաբանության և ստեղծագործելու կարողություն, գունային չանաչում։

Ընթացք՝  Երեխաները փորձում են մրգերը ներկել համապատասխան գույնով։ Պետք է՝ գտնեն պատկերների համապատասխան կեսը և միացնեն գծով։

 

Արդյունք՝  Զարգանում է տրամաբանությունը, գունային և ձևային ճանաչողականությունը, ուշադրությունը, մանր մոտորիկան, տարածության մեջ կողմնորոշումը։

Վերլուծություն՝

Նախագիծ- Պոչատ աղվեսը․ Հեքիաթի ընթերցում

 

Թեմա՝  Պոչատ աղվեսը, հեքիաթի ընթերցում։

Համակարգող՝ Ջեմմա Զարգարյան։

Դասվար՝ Անահիտ Գրիգորյան, Երկարացված օրվա ուսուցիչ՝ Իրինա Սարգսյան։

Մասնակիցներ՝ Նախակրթարանի 5-6 տարեկաններ։

Ժամանակահատված՝ Դեկտեմբեր։

Նպատակ՝ Զարգացնել խոսքը, բառապաշարը, ուշադրությունն ու հիշողությունը։

Ընթացք՝  Բոլորս միասին նստում ենք հարթակի շուրջը։ Սկսում եմ ընթերցել հեքիաթը, պարբերությունը ավարտելուց հետո՝ հիշելով պատմում են երեխաները։ Հեքիաթը հասցնում ենք ավարտին։ Ավարտից հետո՝ երեխաները պետք է հեքիաթի հերոսներին փոփոխեն իրենց իսկ պատկերացրած հերոսներով։ Փոփոխել նաև հեքիաթի վերնագիրը իրենց պատկերացմամբ։

Արդյունք՝  Կզարգանա խոսքային բառապաշարը։ Երևակայությունը, մտածելու ունակությունը, ուշադրությունը, հիշողությունը։

Վերլուծություն՝

Նախագիծ- Բլիթներ

 

Թեմա՝  Ամանորյա բլիթների պատրաստում։

Համակարգող՝ Ջեմմա Զարգարյան։

Դասվար՝ Անահիտ Գրիգորյան, Երկարացված օրվա ուսուցիչ՝ Իրինա Սարգսյան։

Մասնակիցներ՝ Նախակրթարանի 5-6 տարեկաններ։

Ժամանակահատված՝ Դեկտեմբեր։

Նպատակ՝ Ձևավորել ազատ և գրագետ խոսքի հմտություն’ արտասանելով «Բլիթներ» քառատողը: Մշակել մատներով և ափով խմորը հունցելու հմտություններ,
զարգացնել խոսքը, մատների շարժումները, տարածության մեջ կողմնորոշվելու
կարողությունը: Երեխաների մեջ արթնացնել աշխատելու ցանկություն, դաստիարակել համատեղ աշխատանքի արդյունքով ուրախանալու կուլտուրա:

Խնդիր՝ Կարողանալ խմորով պատրաստել ամանորյա զարդարված բլիթներ։ Կարողանալ խմորին եղևնու  տեսք տալ։

Ընթացք՝ Երեխաներ, դուք սիրու՞մ եք թխվածքաբլիթ, ո՞վ է ձեր
տանը դրանք թխում: /Պատասխաններ/: Ես էլ եմ տանը բլիթներ թխում:
Սկզբում կապում եմ գոգնոցը, ի՞նչ եք կարծում, ինչի՞ համար /պատասխաններ, հետո գլխաշորը /ինչի՞ համար/: Եթե երեխաները դժվարանում են պատասխանել, հարկավոր է բացատրել, թե ինչի՞ համար են կապում գոգնոցն ու
գլխաշորը: Բլիթները թխում եմ տապակի մեջ: Կարծում եմ’ դուք ինձ կօգնեք.

Արդյունք՝ Արդյունքում պետք է սովորեն, խոհանոց մտնելուց առաջ, ո՞ր հիգենայի կանոններն է պետք պահպանել և ինչո՞ւ։ Խմորը հունցել նշված սահմաններում՝ տարածության մեջ կողմնորոշվելով։ Զարգացնել խոսքը, մանր մոտորիկան։

Վերլուծություն՝

 

Մանրամարզական խաղ- Նախագիծ

 

Թեմա՝  Մանրամարզական և ուշադրությունը զարգացնող խաղ։

Համակարգող՝ Ջեմմա Զարգարյան։

Դասվար՝ Անահիտ Գրիգորյան, Օգնական՝ Իրինա Սարգսյան։

Մասնակիցներ՝ Նախակրթարանի 5-6 տարեկաններ։

Ժամանակահատված՝ նոյեմբեր։

Նպատակ՝ Ճկուն դարձնել մկանային համակարգը։ Զարգացնել ուշադրությունը։

Խնդիր՝ Պետք է կարողանան ճիշտ խաղալ խաղը, գնդակը ցած չգցելով։

Ընթացք՝ Շարքով, իրար ետև նստում են բոլոր երեխաները։ Գնդակը գետնին չգցելով պետք է հերթով փոխանցեն իրար։ Օրինակ՝

Արդյունք՝ Արդյունքում կզարգանա ուշադրությունը,մկանային համակարգը, թիմային կազմակերպվածությունն ու համախմբումը։

Վերլուծություն՝

 

Մանրամարզական պարապմունք-Նախագիծ

 

Թեմա՝  Մանրամարզական պարապմունք։

Համակարգող՝ Ջեմմա Զարգարյան։

Դասվար՝ Անահիտ Գրիգորյան, Օգնական՝ Իրինա Սարգսյան։

Մասնակիցներ՝ Նախակրթարանի 5-6 տարեկաններ։

Ժամանակահատված՝ նոյեմբեր։

Նպատակ՝ Ճկուն դարձնել մկանային համակարգը։ Ճիշտ հաշվել թվերը։

Խնդիր՝ Պետք է կարողանան ճիշտ իրականացնել մանրամարզական վարժությունները։

Ընթացք՝ Շրջանով կանգնում են բոլոր երեխաները, հետևելով իմ հրահանգներին, հերթով հաշվելով իրակացնում են վարժությունները։

Արդյունք՝ Արդյունքում պետք է ինքնուրույն կարողանան առավոտյան արթնանալուն պես ճիշտ իրականացնել վարժությունները։

Վերլուծություն՝

Նախագիծ- մաթեմատիկական խաղ

Թեմա՝ Ճանաչել գույները։

Համակարգող՝ Ջեմմա Զարգարյան։

Դաստիարակ՝ Անահիտ Գրիգորյան, Երկարացված օրվա ուսուցիչ՝ Իրինա Սարգսյան։

Ժամանակահատված՝ Դեկտեմբեր։

Անհրաժեշտ պարագաներ՝ Փոքր գունավոր գնդակներ, թղթե բաժակներ։

Նպատակ՝ Զարգացնել երեխաների ուշադրությունն ու մաթեմատիկական հմտությունները։ Զարգացնել խոշոր մոտորիկան, գունային ճանաչողականությունը, հաշվելու կարողությունը։

Խնդիր՝ Կարողանալ ճիշտ գույնի գնդակը համապատասխանեցնել նշված գույնին և հերթականությամբ գցել բաժակի մեջ։

Ընթացք՝ Երեխաները շարք են կանգնում, հերթով մոտենում են նշված գույների գնդակները հերթով հաշվելով գցում են բաժակի մեջ, ցատկում, անցնում հաջորդը գցում։ Ավարտելով խաղը կանգնում են ավարտածների շարքում։

Արդյունք՝ Արդյունքում պետք է կարողանան ցատկել մեկ-երկու ոտքով բաժակների վրայով մի քանի անգամ, արդյունքում կզարգանա խոշոր մոտորիկան։ Կճանաչեն գույներն ու կկարողանան հաշվել թվերը։ Կզարգանա նաև ուշադրությունը։

Վերլուծություն՝

Բոլոր երեխաներն էլ շատ ակտիվ էին մասնակցում խաղին, նրանց այս խաղը դուր եկավ։ Խոստացա նմանատիպ խաղեր էլի կազմակերպել։ Գույներին բոլոր երեխաները ծանոթ էին և շատ քիչ էին շփոթում, հիմնականում բոլոր գնդակները ճիշտ էին տեղադրում։

Նախագիծ- մաթեմատիկական խաղ

 

Թեմա՝ Ճանաչել գույներն ու թվերը։

Համակարգող՝ Ջեմմա Զարգարյան։

Դաստիարակ՝ Անահիտ Գրիգորյան, Երկարացված օրվա ուսուցիչ՝ Իրինա Սարգսյան։

Ժամանակահատված՝ Դեկտեմբեր։

Անհրաժեշտ պարագաներ՝  Հաստ թուղթ, գուաշներ, սև մարկեր։

Նպատակ՝ Զարգացնել երեխաների ուշադրությունն ու մաթեմատիկական հմտությունները։ Ճանաչել թվերը, կարողանալ համակարգել թվերը ըստ գույների։

Խնդիր՝ Կարողանալ թիվը համապատասխանեցնել ճիշտ գույնին։

Ընթացք՝  Երեխաների առջև դրվում է թղթից պատրաստված երկրաչափական պատկերներով խաղը, առանձին դրված է լինելու տարբեր գույների ներկված 1-6 թվերը։ Երեխաները պետք է թվերի գույները համապատասխանեցնեն երկրաճափական պատկերների գույներին։

Արդյունք՝ Արդյունքում պետք է կարողանան ճանաչել 1-6 թվերը, տարբերել գույները։

Վերլուծություն՝

Դե ուղղակի անհնար է ասել, որ երեխաները մի բան չգիտեն, կամ թերի գիտեն։ Միշտ պատրաստված են և տեղեկացված, բոլոր հարցերին կարողանում են պատասխանել և աշխույժ մասնակցել։

 

Երեխայակենտրոն Ուսուցում- Գիրք

 

5.6. ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Ուսուցման գործընթացն իրականացվում է տարբեր մեթոդների օգնությամբ:

Մեթոդը նպատակին հասնելու միջոց է, ուղի: Այն գործիք է դաստիարակի համար իր կրթադաստիարակչական նպատակներին հասնելու ճանապարհին:

Ներկայումս նախադպրոցական կրթության դիդակտիկայում լայն տա­րածում են գտել ուսուցման ժամանակակից մեթոդները` խաղային, գործնական, ակտիվ ուսուցման: Վերջիններս հայտնի են որպես ինտերակտիվ կամ փոխգործուն մեթոդներ:

Խաղային մեթոդների առավելությունները պայմանավորված են խաղային մթնոլորտի բարձր հուզականությամբ, երեխայի համար խաղի բնական եւ հոգեհարազատ բնույթով:

Ու­սու­ցա­նող են խա­ղի բո­լոր տե­սակ­նե­րը, ո­րոնք կա­տա­րում են եր­կու
կար­եւոր գոր­ծա­ռույթ.
• նպաստում են գիտելիքների ամրապնդմանն ու խորացմանը,

• խթանում են նոր գիտելիքների արդյունավետ յուրացումը: Հետաքրքիր խաղային մեթոդ է, օրինակ, երեւակայական իրադրությունների խաղարկումը, որի ընթացքում երեխան գիտելիքներ եւ կարողություններ է ձեռք բերում դերային գործողությունների միջոցով:

Ուսուցման գործնական մեթոդների խմբին են դասվում տարատեսակ
վարժությունները, փորձերը, հետազոտությունները եւ մոդելավորումը:
Ակտիվ ուսուցման մեթոդները (փոխգործուն մեթոդները) նպաստում

են երեխաների ազատ եւ ինքնուրույն մտածելու, սեփական կարծիք հայտնելու, պատասխանատու որոշումներ կայացնելու, ընտրություն կատարելու հմտությունների զարգացմանը, ճանաչողական գործընթացում ինքնուրույն կողմնորոշմանը:

Այդ մեթոդները զույգերով, խմբով մտավոր աշխատանքի եղանակներն են` ուղղված համատեղ որոնումներին ու մտորումներին, դրանց

քննարկմանը, ընդհանուր որոշումների կայացմանն ու իրագործմանը:

Ուսուցման փոխգործուն մեթոդները համապատասխանում են երեխայակենտրոն ուսուցման սկզբունքներին եւ շատ արդյունավետ են:

Փոխգործուն մեթոդները բացառում են որեւէ մեթոդի առաջնայնությունը, գերակայությունը, ինչպես նաեւ մեկ մեթոդի գերակշռությունը մյուսների նկատմամբ:

­Փոխ­գոր­ծուն ու­սուց­ման սկզբունք­ներն են.
• փոխազդեցությունը, փոխուսուցումը,
• երեխայի ակտիվությունը,
• համագործակցությունը,
• ինքնարտահայտման խրախուսումը,
• հետադարձ կապը:

­Փոխ­գոր­ծուն մե­թոդ­նե­րի ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­ներն են.
• երեխայի իմացական գործընթացների կազմակերպումը,
• հետաքրքրությունների բացահայտումը,
• համագործակցային կարողությունների զարգացումը,
• անհատական առանձնահատկությունների բացահայտումը,
• հաղորդակցական ունակությունների ձեւավորումը,
• տրամաբանական մտածողության զարգացումը,
• ինքնուրույնության խրախուսումը,
• վերլուծական կարողությունների ձեւավորումը:

Փոխգործուն մեթոդների արդյունավետ կիրառման ընդհանուր բանաձեւեր չկան: Ցանկացած խումբ, պարապմունք եզակի է եւ անկրկնելի:

Դաստիարակի խնդիրն է ընդհանուր սահմանված մեթոդը հարմարեցնել

կոնկրետ իրավիճակին, իր ունեցած մեթոդական զինանոցից ընտրել համապատասխան մեթոդը` ելնելով իրականացվող աշխատանքի նպատակներից:

5.7. ԽԱՂԻ ԴԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Խաղը երեխայի աշխատանքն է, որի ընթացքում նա ձեռք է բերում
չափազանց կարեւոր հմտություններ: Դաստիարակները պետք է երեխայի
օրվա խաղային հատվածը դիտարկեն որպես ուսումնական ծրագրի շատ կարեւոր մաս:
Ուսուցանող են խաղի բոլոր տեսակները: Երեխաները շատ բան են
սովորում խաղի միջոցով: Խաղի ընթացքում երեխաները ձեռք են բերում

հմտություններ, որոնք նրանց համար շատ օգտակար են լինում կյանքի ընթացքում ավելի բարդ հմտություններ յուրացնելիս: Շատ երեխաներ սովորում են, երբ իրենք են ղեկավարում իրենց խաղերը: Խաղի ընթացքում

երեխան հաջողության զգացում է ունենում, երբ ներքաշվում է իր իսկ սահմանած առաջադրանքի մեջ, ինչպես օրինակ` ընկերոջ հետ միասին ճանապարհ հարթել արգելքների միջով կամ տարբեր ամաններ ջրով լցնել

եւ դատարկել: Նման գործողությունները չպետք է սահմանափակվեն մեծահասակների կողմից` ճիշտ կամ սխալ, լավ կամ վատ գնահատականներով: Երեխաները պետք է խաղան իրական առարկաներով եւ բնական

իրավիճակներում, մինչեւ ի վիճակի կլինեն հասկանալ տառերի, թվերի, այլ
խորհրդանիշների նշանակությունը եւ իմաստը:
­Խա­ղի մի­ջո­ցով ե­րե­խա­նե­րը սո­վո­րում են.

• մարդկանց, կենդանիներին եւ առարկաներին բնորոշ հատկանիշները,

3-6 տարեկան երեխաների կրթական ծառայությունների կազմակերպումն այլընտրանքային մոդելներով
• զարգացնել իրենց ստեղծագործական կարողությունները,
• զարգացնել պրոբլեմներ լուծելու իրենց հմտությունները,

• սոցիալական հմտություններ (հաղորդակցում, բանակցում, պրոբլեմների լուծում)

• հմտություններ զարգացման բոլոր ոլորտներում (իմացական, լեզվական, սոցիալ-հուզական, ֆիզիկական),

• հաճույք զգալ, ուրախանալ:
Նախադպրոցական տարիքում խաղի միջոցով զարգանում են նաեւ

երեխաների սոցիալական շփման հմտությունները: Գործնական, կառուցողական եւ երեւակայական խաղերը հնարավորություն են տալիս երեխաներին համատեղ խաղալ խաղալիքներով եւ առարկաներով, սովորել տեքստեր եւ համագործակցել դերային խաղերում, հերթ պահպանել ու հետեւել

խաղի կանոններին եւ այլն: Այս բոլորն ընդլայնում են սոցիալական գիտակցությունը եւ զարգացնում սոցիալական իմացությունը:

 

Երեխայակենտրոն Ուսուցում- Գիրք

 

Երեխայի ակտիվ մասնակցությունը ուսումնառության գործընթացին
ապահովելու համար կիրառվում են ուսուցման փոխգործուն մեթոդներ,
որոնց միջոցով

• երեխաների հետ հաստատվում է երկխոսություն եւ համագործակ-
ցություն,

• ստեղծվում է փոխըմբռնման մթնոլորտ, որի արդյունքում ուսուցու-
մը կառուցվում է ոչ թե ցուցադրումների եւ բացատրությունների,

այլ ուսումնական գործունեության մեջ բոլոր երեխաների անմիջա-
կան ներգրավման միջոցով,

• աշխատանքային պլանը կառուցվում է երեխայի նախասիրություն-
ների եւ հետաքրքրությունների հիման վրա,

• խրախուսվում է երեխաների ինքնուրույն փորձարարական գոր-
ծունեությունը,

• ուսուցման ընթացքում շեշտը դրվում է երեխայի ինքնակառավար-
ման կարողության զարգացման վրա (նախկինում ուսուցումը կա-
ռավարվում էր մանկավարժի կողմից),

• ուսուցումը կազմակերպվում է համագործակցային մթնոլորտում,
որտեղ եւ՛ երեխան, եւ՛ դաստիարակը նույն հարթության վրա են

եւ հանդես են գալիս գործունեության սուբյեկտների դերում: Դաս-
տիարակը խորհրդատու է, ուղղորդող, օգնական եւ ավագ ընկեր:

 

5.1. ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Վերջին տարիներին կատարված գիտական ուսումնասիրություններն
ապացուցում են, որ ուսուցումը խաղային մեթոդներով կազմակերպելու
դեպքում երեխան ավելի հեշտ է սովորում եւ լավ է հասկանում։
Յուրաքանչյուր երեխա անկրկնելի է զարգացման իր անհատական

տեմպով, սովորելու իր ուրույն ոճով եւ ընտանեկան մշակույթով։ Երեխաների անհատական առանձնահատկությունները պետք է հաշվի առնվեն ինչպես ուսումնական պլաններ կազմելիս, այնպես էլ նրանց հետ հաղորդակցվելիս: Ուսումնառությունը պետք է համապատասխանի երեխայի զարգացման հնարավորություններին եւ միաժամանակ խթանի նրա հետաքրքրասիրությունն ու մտածողությունը: 3-6 տարեկան երեխաների կրթական ծառայությունների կազմակերպումն այլընտրանքային մոդելներով

Երեխան սովորում է իրերին ձեռք տալով, դրանք գործածելով, փորձարկելով եւ մարդկանց հետ շփվելով: Նա սովորում է գործողության միջոցով: Երեխաները ֆիզիկական աշխարհի եւ սոցիալական հարաբերությունների մասին գիտելիքներ են ձեռք բերում առարկաների եւ մարդկանց հետ խաղային փոխգործունեության միջոցով:

Թվում է, թե սովորեցնել բառը ենթադրում է պատմել կամ տեղեկու-
թյուններ հաղորդել: Սակայն 5-6 տարեկան երեխաներին սովորեցնելու ճիշտ ձեւը բոլորովին էլ դասախոսելը կամ բանավոր հրահանգներ տալը չէ:
Դաստիարակը պետք է ավելի շուտ օգնողի եւ ուղղորդողի դեր ստանձնի:
Օրվա աշխատանքները պլանավորելիս դաստիարակները շեշտը պետք է
դնեն խթանող, խրախուսող պարապմունքների եւ նյութերի վրա: Նրանք
պետք է ուշադիր հետեւեն երեխաներին, որպեսզի պարզեն, թե ինչն է նրանց հասկանալի, ինչը` ոչ: Հիմնվելով իրենց դիտարկումների վրա՝ դաստիարակները պետք է առաջարկեն երեխաների մտածողությունը խթանող հավելյալ առաջադրանքներ:
Երեխաներին կարելի է նույն բանն այնքան կրկնել տալ, մինչեւ նրանք
անսխալ կրկնեն, արտասանեն ինֆորմացիայի որոշ հատվածներ, ասենք`
բանաստեղծությունը, այբուբենը կամ մեկից քսան թվերը: Սակայն նման

կրկնություններն ամենեւին էլ չեն երաշխավորում, թե նրանք ինֆորմացիան հասկացել ու յուրացրել են: Մեխանիկական կրկնությունների միջոցով ակադեմիական գիտելիքներ ձեռք բերելիս երեխաները, որպես կանոն,

հետագայում չեն կարողանում կիրառել դրանք եւ չեն դրսեւորում մտածողության բարձր մակարդակի այնպիսի հմտություններ, ինչպիսիք են վերլուծելը, համեմատելը եւ պրոբլեմներ լուծելը:

Երեխայի զարգացման կարեւորագույն նախապայմանը զարգացման
բոլոր ոլորտների` ֆիզիկական, սոցիալական, հուզական եւ իմացական,

փոխկապվածությունն է: Մի ոլորտում առաջընթացն ազդում է մյուս ոլորտների առաջընթացի վրա եւ իր հերթին ենթարկվում դրանց ազդեցությանը: Այս կարեւորագույն նախապայմանը խախտվում է, երբ ուսումնական

հաստատությունը շեշտը դնում է իմացական զարգացման վրա` նվազեցնելով երեխայի զարգացման մյուս ոլորտների նշանակությունը: Որպեսզի

երեխաները յուրացնեն որոշակի տեղեկատվություն, անհրաժեշտ է, որ այն
կապված լինի երեխայի կյանքի ու միջավայրի հետ եւ համապատասխանի
նրա զարգացման մակարդակին: Երբ ուսումնասիրվող նյութը կապված է
լինում երեխայի իրական կյանքի հետ, դա ոչ միայն նպաստում է նյութի եւ

հասկացությունների ամբողջական ընկալմանը, այլ նաեւ խթանում է երեխայի հետաքրքրասիրությունը: Երբ երեխաները զգում են, որ սովորածն

առնչվում է իրենց կյանքի հետ, ավելի հաճույքով եւ հետեւողականորեն են
կատարում առաջադրանքը եւ պատրաստ են լինում սովորելու ավելին:

5.2. 3-6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Երեխաների հետ աշխատող դաստիարակները պետք է հիշեն
հետեւյալը.

• Երեխաներն ակտիվ սովորողներ են եւ ուզում են հասկանալ այն աշխարհը, որտեղ ապրում են:

• Երեխաների ուսումնառությունը տեղի է ունենում առարկաների, երեւույթների հետ շփվելու եւ կոնկրետ գործողություններ կատարելու միջոցով:

• Երեխաներն ամենից լավ սովորում են խաղի միջոցով:

• Իրենց գիտելիքներն ու արժեքները երեխաները կառուցում են հասակակիցների, ծնողների եւ այլ մեծահասակների հետ փոխհարաբերությունների, ինչպես նաեւ ֆիզիկական եւ հասարակական միջավայրի ակտիվ ուսումնասիրության միջոցով:

• Երեխաների մտածողությունը զարգանում է կանխատեսելի փուլերով:

• Վաղ ուսումնառությունը եւ զարգացման ոլորտները սերտորեն փոխկապված են:

• Ընտանիքները (ծնողները) երեխայի առաջին եւ կարեւոր ուսուցիչներն են:
• Յուրաքանչյուր երեխա եզակի է: Չկա միմյանց նման երկու երեխա:
• Երեխաների սեփական փորձը, վերաբերմունքը, հմտություններն ու
սովորելու ոճն ազդում են նրանց ուսումնառության վրա:

5.3. ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԲԱԶՄԱՀԱՄԱԿԱԶՄ ԽՄԲԵՐՈՒՄ

Հետազոտությունները ցույց են տալիս, որ նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման ու կրթության տեսակետից բազմահամակազմ խմբերում ուսումնառությունն ընդհանուր առմամբ կարող է շատ

խթանիչ լինել: Տարատարիք երեխաների համատեղ ուսուցումը հարուստ

սոցիալական փորձառություն է ապահովում թե՛ կրտսեր, թե՛ ավագ նախադպրոցական տարիքի երեխաների համար: Սակայն, սա չի նշանակում,

որ միայն տարբեր տարիքի երեխաներին մեկ խմբում միավորելն ինքնին
երաշխիք է, որ բոլոր երեխաների ուսումնառությունն ավելի արդյունավետ

կլինի: Տարատարիք փոխազդեցության օգտակարության աստիճանը կախված է նրանից, թե որքան լավ են դաստիարակները կազմակերպում երե­

3-6 տարեկան երեխաների կրթական ծառայությունների կազմակերպումն այլընտրանքային մոդելներով
խաների խմբային գործունեությունը եւ օժանդակում դրան: Խմբավորելուց
առաջ, պետք է մտածել առկա տարիքային միջակայքի, ավագ եւ կրտսեր

երեխաների համամասնության, յուրաքանչյուր աշխատանքին հատկացվող ժամանակի, ուսումնական ծրագրի, մեթոդների ու ռազմավարությունների մասին, որոնց օգնությամբ տարատարիք խմբերի երեխաների համար

կարելի է ուսուցման արդյունավետությունը առավելագույնի հասցնել:
Տարատարիք նախադպրոցական խմբերում դաստիարակները պետք

է աշխատեն ամբողջ խմբի երեխաների հետ, պարապմունքներն անցկացնեն ծրագրի մեկ բաժնի շրջանակներում եւ միեւնույն թեմայի շուրջ՝ կիրառելով ուսուցման եւ ուսումնառության ԽԻԿ (խթանում, իմաստի ընկալում, կշռադատում) համակարգը։

Խթանման փուլում երեխաներն ակտիվորեն փորձում են վերհիշել թեմայի մասին իրենց ունեցած ամբողջ ինֆորմացիան եւ միեւնույն ժամանակ

սկսել խորհել բուն թեմայի մասին, որը շուտով պետք է մանրամասնորեն
ուսումնասիրեն: Այդ պատճառով շատ կարեւոր է խթանել, հետաքրքրել,

ոգեւորել, քաջալերել երեխաներին՝ վերհիշելու իրենց իմացածը: Երեխաներին օգնելով հստակեցնել ունեցած գիտելիքները եւ պատկերացումները,

մենք օգնում ենք նրանց կայուն հիմք պատրաստել նոր ինֆորմացիան ընդունելու եւ հիմնավորապես յուրացնելու համար:

Խթանման փուլի երկրորդ նպատակը երեխային շահագրգռելն ու ակտիվացնելն է: Սովորելը պետք է ակտիվ գործընթաց լինի: Շատ հաճախ է

պատահում, երբ երեխաները պասիվ վիճակում նստում են դասարանում ու
լսում են դաստիարակին, որը նրանց փոխարեն անում է ամբողջ մտավոր
աշխատանքը, մինչ իրենք առանց հասկանալու, երբեմն կիսաթմբիրի մեջ
լուռ նայում են դաստիարակին:

Պարապմունքների խթանման փուլում շատ արդյունավետ է աշխատել բոլոր երեխաների հետ միաժամանակ՝ տարբեր ակտիվացնող միջոցներով (հարցերի, խաղերի, հանելուկների, ցուցադրումների, մտքերի փոխանակության եւ այլն): Այս դեպքում իմաստալից, հիմնավոր, քննադատաբար ընկալման համար ամենաակտիվ դերը վերապահվում է երեխաներին:

Նրանք պարապմունքի ընթացքում սկսում են ակտիվ մտածել, գիտակցել,
որ իրենք մտածում են, ընդ որում, դա անում են՝ օգտագործելով սեփական
բառապաշարը:

Իմաստի ընկալման փուլում ամենակարեւորը ներգրավման աստիճանը, հետքրքրությունը եւ եռանդը պահպանել կարողանալն է, որ ձեռք է

բերվել խթանման ընթացքում: Երկրոդ կարեւոր խնդիրը սովորողին օգնելն
է վերահսկել սեփական ընկալումը, հատկապես, երբ նոր ինֆորմացիայի է

հանդիպում: Օրինակ, լավ ունկնդիրը պատմվածքը լսելու ընթացքում չընկալելու կամ ոչ լրիվ ընկալելու դեպքում հարցեր է տալիս կամ պարզաբանումներ է ուզում ստանալ: Իսկ պասիվ սովորողները պարզապես անցնում

են ընկալման այս ձախողումների վրայով, անգամ չնկատելով իրենց իմացածի եւ նոր ինֆորմացիայի միջեւ եղած անհամապատասխանությունները,

թերընկալումները: Իմաստի ընկալման փուլում աշխատանքները կարելի է
շարունակել ենթախմբերով, որի դեպքում դաստիարակը միեւնույն թեմայի
շրջանակներում տարբեր բարդության առաջադրանքներ է տալիս՝ հաշվի
առնելով երեխաների տարիքային առանձնատակությունները: Այս փուլում

փոքրիկները կարող են աշխատանքներն ավարտել մի փոքր շուտ եւ անցնել նույն նպատակին ծառայող մեկ այլ աշխատանքի: Դա արվում է՝ հաշվի առնելով տարբեր տարիքի երեխաների ուշադրության կենտրոնացման

տեւողության, հետեւողականության, համատեղ աշխատելու կարողությունների տարբերությունները:

Կշռադատման փուլի առաջին կարեւոր նպատակը գիտելիքի հիմնավոր յուրացումն ու խորը ընկալումն է: Գոյություն ունեն մի քանի էապես

կարեւոր առաջադրանքներ, որ նպատակաուղղված են հատկապես կշռադատման փուլին: Դրանցից կարեւորագույնն այն է, որ երեխաները սեփական բառերով արտահայտում են պարապմունքի ընթացքում հանդիպած

նոր ինֆորմացիան եւ նոր հասկացությունները: Սա կարեւոր է իմացական

նոր կառույցի ձեւավորման առումով: Ընկալածը սեփական բառերով ձեւակերպելու ջանքերի շնորհիվ է, որ ընկալումը դառնում է խորը իմաստալից:

Կշռադատման փուլի երկրորդ նպատակը երեխաների միջեւ եռանդուն

քննարկում ծավալելն է, որն անկասկած մեծապես նպաստում է երեխաներիի շփմանը եւ հնարավորություն է ընձեռում հաղորդակցվել միմյանց

հետ՝ ստեղծելով այնպիսի մթնոլորտը, որտեղ խրախուսվում է կարծիքների բազմազանությունը, որն էլ իր հերթին նպաստում է քննադատական եւ ճկուն մտածողության զարգացմանը:

Կշռադատման փուլում դաստիարակը պետք է կազմակերպի տարաբնույթ աշխատանքներ (բեմականացում, կառուցում, հատվածի պատկերում, կարծիքների փոխանակում եւ քննարկում, դիդակտիկ խաղ եւ այլն),

որոնցով հնարավոր է վեր հանել պարապմունքի ընթացքում երեխաների

ձեռք բերած գիտելիքները, հմտությունները, ինչպես նաեւ նրանց վերաբերմունքը կատարված աշխատանքներին:

Խառը խմբերում ուսուցումը հիմնականում պետք կազմակերպվի

համագործակցային մեթոդներով, որոնք տարատարիք խմբում հնարավորություն են տալիս բոլոր երեխաների համար նախատեսել դերեր՝ ելնելով

3-6 տարեկան երեխաների կրթական ծառայությունների կազմակերպումն այլընտրանքային մոդելներով
յուրաքանչյուրի կարողություններից եւ ուսումնական կարիքներից:

Եթե աշխատանքը տարվում է 3-6 տարեկան երեխաներից բաղկացած խմբերի հետ, ապա դաստիարակը պետք է պլանավորի պարապմունքներ՝ հիմնականում հենվելով 4-5 տարեկան երեխաների ծրագրային

պահանջների վրա: Պարապմունքի ընթացքում կատարվող աշխատանքները պլանավորելիս դաստիարակը պետք է նախատեսի աշխատանքներ,

որոնք պարզեցման եւ բարդացման միջոցով կարելի է ծառայեցնել նաեւ 3-4
եւ 5-6 տարեկանների ուսումնական պահանջներին:

Պլանավորվող բոլոր աշխատանքների համար պետք է հիմք հանդի-
սանան 3-6 տարեկան երեխաների զարգացման եւ կրթական պետական

չափորոշչային պահանջները: Պլանավորման ժամանակ պետք է հաշվի
առնել ոչ միայն երեխաների տարքային առանձնահատկությունները, այլեւ
յուրաքանչյուր երեխայի անհատական կարիքները: Յուրաքանչյուր երեխա
պետք է ստանա տվյալ պահին իր համար օպտիմալ ծավալի աշխատանք։
Երեխաների կարողությունները հաշվի առնելով՝ դաստիարակը պետք է

նախապես պատրաստի եւ ունենա տարբեր կարճ, իմաստալից առաջադրանքներ, որոնք կարող են օգտագործվել այն դեպքերում, երբ որոշ երեխաներ մյուսներից շուտ կամ ուշ են ավարտում իրենց աշխատանքը: Երեխաներին անգործության չմատնելու նպատակով շատ կարեւոր է երեխայի ավելցուկ ժամանակը լրացնել իրենց ունակությունների զարգացմանն

ուղղված հետաքրքիր աշխատանքով կամ օգնել երեխային մյուսներից հետ
չմնալ:
Պարապմունքների ընթացքում երեխաների շարժունակության և բարձր աշխատունակության ապահովման համար կարեւոր է, որ դաստիարակը նախապես ճիշտ պլանավորի գործունեության առանձին տեսակների

եւ հանգստի հերթագայումը: Տարատարիք խմբերում ուսուցանելիս դաստիարակները պետք է կենտրոնանան ոչ թե ծրագրի ուսուցման, այլ երեխաների ուսուցման վրա:

5.4. ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ ՏԱՐԱՏԱՐԻՔ ԽՄԲԵՐՈՒՄ­

Խմբային աշխատանք

Խմբերում ընդգրկված երեխաների թվի նշանակությունը
Ամենափոքր խմբում պետք է ընդգրկված լինի առնվազն 3 երեխա,
քանի որ դրանից պակասի դեպքում աշխատանքը խմբում դառնում է
զույգերով կամ անհատական։ Լավագույն տարբերակն այն է, երբ խմբում

ընդգրկված է 4 երեխա. այս դեպքում յուրաքանչյուր մասնակից կարող է
ունենալ իր ենթաառաջադրանքը, բացի այդ, անհրաժեշտության դեպքում

խմբի անդամներին կարելի է հեշտությամբ բաժանել զույգերի։ Վեցից ավելի երեխաներից բաղկացած խմբերը դժվար է կառավարել, քանի որ որոշ

երեխաներ կարող են չմասնակցել խմբի աշխատանքներին եւ նույնիսկ
խանգարել մյուսներին։
Միատարր եւ բազմատարր կառուցվածք ունեցող խմբերի ձեւավորումը

Երեխաների բազմահամակազմ խմբերի հետ աշխատանքները կարելի է կազմակերպել միատարր եւ բազմատարր կառուցվածքի ենթախմբերով:

­Միա­տարր կա­ռուց­ված­քով խմբե­րի ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րը.

• տվյալ ոլորտում երեխաների ընդունակություններն ու հետաքրքրությունները գրեթե նույնն են,

• երեխաները նույն տարիքի են:

Բազմատարր կառուցվածք ունեցող խմբերի առանձնահատկու-
թյունները.

• տվյալ ոլորտում երեխաների ընդունակություններն ու հետաքրքրություններն ակնհայտ տարբեր են,

• երեխաները տարբեր տարիքի են:
Վերջինիս դեպքում կարող է օգտակար լինել դերերի բաշխումը՝
ապահովելու համար խմբի յուրաքանչյուր անդամի մասնակցությունն ու
ներգրավումը աշխատանքներում՝ իր ընդունակությունների չափով։ Նման

խմբային աշխատանքն ապացուցում է այն տեսակետը, որ երեխաները կարող են շատ արդյունավետ կերպով սովորել միմյանցից։

Դերերի բաշխումը խմբում
Արդյունավետ համագործակցության հիմքում ընկած է աշխատանքի

անհատականացված բաժանումը եւ փոխադարձ պատասխանատվությունը։ Դրան կարելի է հասնել խմբի առանձին անդամներին որոշակի դեր/առաջադրանք տալով։
Խմբում առաջադրանքներ եւ պարտականություններ բաշխելը կարող

է կրկնակի ազդեցություն ունենալ. մի կողմից այն ամրապնդում է երեխաների շփման հմտությունները, մյուս կողմից՝ ձեւավորում եւ զարգացնում է նաեւ այլ հմտություններ։

3-6 տարեկան երեխաների կրթական ծառայությունների կազմակերպումն այլընտրանքային մոդելներով
Քանի որ սկզբնական շրջանում երեխաները չեն կարող ինքնուրույն

կազմակերպել իրենց աշխատանքը, արդյունավետ կլինի, որ դաստիարակը բաշխի դերերը (ղեկավար, օգնական, նյութեր հայթայթող, զեկուցող)։

Այսպես մի կողմից կարելի է ժամանակ խնայել, մյուս կողմից՝ յուրաքանչյուր երեխա ստանում է իր ընդունակություններին առավել համապատասխան աշխատանք։ Բայց երեխաներին պետք է հնարավորություն տրվի

ուժերը փորձել նաեւ նոր դերերում։ Օրինակ, այն երեխան, որը սովորաբար
առաջնորդի դեր է ստանձնում, պետք է սովորի հարգել եւ համագործակցել

առաջնորդի դեր ստանձնած այլ երեխաների հետ, իսկ ամաչկոտ երեխաները պետք է փորձեն հրապարակավ արտահայտվել։

Խումբ ձեւավորելու եղանակները

Խումբը կարող է ձեւավորվել պատահականության սկզբունքով, երեխաների ցանկությամբ կամ էլ դաստիարակի կողմից՝ նպատակային կերպով։ Վերջին տարբերակը դաստիարակին հնարավորություն կտա հասնելու իր նպատակներին, քանի որ այս դեպքում խմբում հնարավոր է ապահովել արդյունավետ համագործակցության համար անհրաժեշտ բոլոր պայմանները, ինչպես օրինակ՝

• ընդունակությունների եւ գիտելիքի հաշվառումը,
• գենդերային հավասարակշռության ապահովումը,
• հատուկ կրթական կարիքներով երեխաների ներգրավումը,
• երեխաների անձնական համակրանքի եւ նախընտրութան
հաշվառումը,
• շփումների բազմազանության ապահովումը,
• եւ այլն։
Խմբային համագործակցային աշխատանքի առավելությունները
­Լավ կազ­մա­կերպ­ված խմբա­յին աշ­խա­տան­քը մե­ծա­պես ազ­դում է
ե­րե­խա­նե­րի ան­հա­տա­կա­նութ­յան եւ­ար­ժե­քա­յին հա­մա­կար­գի ձեւա­վոր­ման
վրա: Ն­րանց մոտ զար­գա­նում են հետեւ­յալ կա­րո­ղութ­յուն­նե­րը.
• միասին մտածելն ու քննարկելը,
• իրարից սովորելը,
• հարմարվելու ունակությունը,
• համագործակցությունը,
• փաստարկներ բերելու/համոզելու ունակությունը,
• մյուսների նկատմամբ հանդուրժողականությունը եւ հարգանքը,
• խմբի մաս դառնալու փորձը։

 

Բնագիտական փորձ․ Դիտում- Նախագիծ 2

 

Թեմա։ Բնագիտական փորձ․ Դիտում։

Համակարգող։ Ջեմմա Զարգարյան։

Դաստիարակ։ Անահիտ Գրիգորյան։ Օգնական։ Իրինա Սարգսյան։

Ժամանակահատված։ Նոյեմբեր։

Անհրաժեշտ պարագաներ: Փուչիկ, պլաստիկ շիշ, եռացող ջուր։

Նպատակ։ Բնագիտական փորձի հիման վրա նախնական պարզագույն բնագիտության մասին տեղեկությունների հաղորդում: Պարզագույն փորձերի կազմակերպում և իրականացում, Երևույթներին հետևելու, հետևություններ անելու հմտությունների ձևավորում:

Խնդիր։ Հարցեր ձևակերպել, առաջադրել և դրանց պատասխանները գտնել: Ճանաչել կարևոր տեղեկություններ, բացատրել տվյալները սեփական բառերով: Ձևավորել փորձերի ժամանակ անվտանգության պահպանման կանոնների կարողություն:

Ընթացք։ Վերցնում ենք պլաստիկե շիշը , ապա լցնում ենք քացախը , փուչիկի մեջ լցնում սոդան, որից հետո զգուշեությամբ դնում ենք շշի վրա , ապա պուչիկի միջինը դատարկում ենք քացախի վրա և մեր պուչիկը պչվում է։

Արդյունք։ Երեխաներին շատ հետաքրքիր էր, նրանք մեծ ուրախությամբ էին հետևում փորձերին և իրենց կատարած աշխատանքին։

Վերլուծություն։