Դեկտեմբեր- Հաշվետվություն

Ինչպես բոլոր ամիսները, այս ամիսն էլ լավ ամփոփեցի։ Պարտեզում այս ամիսների ընթացքում շատ եղա, տեսնել իմանալու շատ բան ունեցա։ Ինձ համար այս ամիսը մյուս ամիսներից մի փոքր յուրահատուկ էր, հենց պարտեզում շատ գտնվելու շնորհիվ, հասցրեցի նաև նախագծերս իրականացնել։ Աշխատել եմ բոլոր առաջադրանքները կատարել, սկսել եմ հմտանալ դրանք իրականացնելու մեջ։ Շատ ժամանակ մտածում են, որ դանդաղաշարժ եմ, պարտեզում  չեմ հասցնի ինչ-որ բան անել, իրականում դա այդպես չէ, մարդիկ ունեն տարբեր բնավորություն, օրինակ իմ բնավորության համաձայն՝ եթե դաստիարակը իմ դուրը չի գալիս ես անինքնավստահ եմ դառնում, ինչ-որ նախագիծ իրականացնելու մեջ։ Երբ` ամբողջ շաբաթ եմ գնում պարտեզ, այնտեղ ես արդեն պատասխանատու եմ համարվում և ինձանից ինչ հասանելի է կատարում եմ, երեխաների հիգենայով վերջացրած։ Այս ու նախորդ ամիսներին պարտեզի երեխաների հետ շատ եմ կապվել և ինչ սովորել եմ տիկին Մարիետի դասերին, այն էլ իրականացրել եմ պարտեզում։ Կատարածս նախագծերից շատ փոքր մասերն ունեմ բլոգում տեղադրած, քանի որ ես դա ցույց տալու համար չեմ անում, անում եմ հենց երեխաների համար։ Այս մի փոքրիկ մասը՝ պարտեզի գործունեությանս մասին։ Դասերի հետ կապված հիմա կտեղադրեմ ընդհանուր բոլոր բաժիններիս հղումները, որտեղ կարող էք ծանոթանալ այն ամենին՝ ինչի մասին հետաքրքրվում էք։ Այս ամիսներին մի փոքր վատ է նրանով, որ ըստ մասնագիտության կիսվել ենք տուրիզմի բաժնի ուսանողներից և մեր խմբում վեց ուսանող ենք և կան դասեր, որ միայն ես եմ  ներկա գտնվում, մի փոքր ձանձրանում եմ։ Բայց նշեմ, որ ինձ դա էլ չի խանգարում քանի որ լավ մասնագետ դառնալու համար ամեն ինչ անել է պետք։ Ինձ թվում է՝ այս ամիսների մասին այսքանը։

Անգլերեն

Ձեռներեցություն

Ռուսերեն

Լանդշաֆտագիտություն

Մանկական Գրականություն

Խոսքի Զարգացում

Բանահյուսություն

Անատոմիա

Առաջին Բուժօգնություն

Առողջագիտություն

Հայոց Պատմություն

Անհատական Նախագծեր Երեխաների Հետ

Քաղ․Սոց Հիմունքներ

Ձեռարվեստ

Աշխատանքային գործունեություն

Նախադպրոցական Մանկավարժություն

 

 

 

Հաշվետվություն

Այս կիսամյակ առաջխաղացումներս մեծ էին։ Ամենահավես մասը՝ դա մեր ճանապարհորդություններն էին, շատ էինք այցելում տարբեր վայրեր, հիասքանչ էին, բացի դրանից շատ բաներ էինք սովորում։ Ամենա սիրելի առարկաներս են՝ կենսաբանությունը, աշխարհագրությունը, երգը, հասարակագիտությունն ու պատմությունը, որոնք ես շատ սիրելով հանդերձ սովորում էի։ Հիմա ներկայացնեմ ամեն առարկայից կատարածս աշխատանքների հղումները՝ ամբողջությամբ։ Անգլերեն, աշխարհագրություն, գրականություն, իսպաներեն, կենսաբանություն, հայոց լեզու, պատմություն, հանրահաշիվ, հասարակագիտություն, ռուսերեն, էկոլոգիա։ Քոլեջից ամեն օր՝ ես ստանում եմ ամենակարևորը՝ գիտելիքներ, որոնք յուրահատուկ են միայն մեր քոլեջին և երկրորդական՝ կարողանում եմ քոլեջի շբումը յուրացնելով, ազատ արտահայտել իմ խոսքը։ Նախագծերին մասնակցություն ունեցել եմ և անահատական աշխատանքներ փորձել եմ ու փորձիս հետ միասին արդյունք ունեցել։ Իմ քոլեջը ամենահաճելի միջավայրն է ինձ համար, որտեղ կարող եմ ազատ արտահայտել իմ միտքը, ցույց տալ իմ գիտելիքները և այլն։ Հաճելի է, երբ ունես էնպիսի դասախոսներ, որոնք քեզ հետ ընկերական են ու ջերմ։ Քոլեջի վերնատանը ես նույնպես ստացա փոքրիկ գիտելիքներ, ինչը գալիս էր այնտեղ տեղի ունեցող բազում քննարկունների շնորհիվ։ Ֆիլմադարանի քննարկումները ևս ուսուցանող էին և շատ կարևոր։ Քանի որ՝ ես սովորում եմ նախադպրոցական բաժնում, ես հաճախ էի գնում մանկապարտեզ և տարբեր խաղեր խաղում երեխաների հետ։ Նրանք արագ էին սովորում իսկ իմ ուրախությունը անսահման էր։ Դասերի հետ մեկտեղ մենք կատարում էինք պարտեզապուրակային աշխատանքներ, սովորում էինք խնամել և մշակել տարբեր բուսատեսակներ։ Յուրահատկություն ունի մեր մեդիա-ուրբաթը, այն անցնում էր տարբեր տոներով ու ծեսերով։ Մասնակցել եմ տարբեր նախագծերի ու ֆլեշմոբների։ Ամեն ուրբաթ գնում էի ժամերգության, սիրում էի պարտաճանաչ ներկա գտնվել, հաճախ՝ ընկեր Մարինեի հետ միասին բարձրանում էինք եկեղեցու վերին հարկ և այնտեղից նուրբ ձայնով երգում, այ՛ դա էլ ինձ գրավում էր ամեն ուրբաթ գնալու և մասնակցելու համար։ Սիրելի ճամփորդությունս դա եղավ Արատեսը, որը անցավ շատ հետաքրքիր։

Տարվա սկզբի կատարած հաշվետվությունս

 

Կենսաբանության ամփոփիչ հաշվետվություն

Կենսաբանությունը որպես գիտություն՝ շատ ծավալուն և հիասքանչ առարկա է։ Այս կիսամյակի ընդացքում մենք ուսումնասիրեցինք տարբեր համակարգեր, ոչ մի դաս ինձ համար ձանձրալի չի անցել՝ ես բոլոն էլ սիրել և սովորել եմ։ Կատարածս աշխատանքների հղումը՝ այստեղ։

Այս ընդացքում ինձ համար ամենահարազատ դասերը եղան՝

Բջջի մասերի, օրգանոիդների կառուցվածքն ու ֆունկցիաները,
Բջջի մասերի և օրգանոիդների կառուցվածքի և ֆունկցիաների փոխադարձ կապը,
Բջջաթաղանթ, ժամանակակից պատկերացումները կենսաբանական մեմբրանների
կառուցվածքի և ֆունկցիաների մասին։

Ինչու՞ հենց այս դասերը, քանի որ մենք ինքներս ոտքից գլուխ կազմված ենք միլիոնավոր բջիջներից, և անհնար կլինի քեզ վերաբերվող հարցերին չմոտենալ և չուսումնասիրել։ Չնայած դրան բոլոր դասերն էլ ունեն իրենց նշանակություններն ու կարևորությունները։ Ամենակարվոր և հետաքրքիր դասերը որոնք յուրացնել ամբողջությամբ կարողացա, միշտ վառ կպահեմ իմ հիշողության պանակներում և սովորածս կգործածեմ անհրաժեշտ դեպքերում։

 

Տարվա ամփոփիչ հաշվետվություն

Այս չորս ամիսների ընդացքում իմ ձեռքբերումները անսահման էին։ Կարողացա նոր կյանք մտնել՝ քոլեջ, նոր շրջապատ, նոր ընկերներ, նոր արշավներ՝ կուրսեցիների հետ միասին։ Ձեռքբերումներս շատ մեծ էին դասերի առումով, քանի որ շատ բան սովորեցի և կարողացա հաղթահարել բոլոր դժվարությունները և սովորածս կարողացա գործածել առօրյաում։ Ուսումնական պարապմունքներս բոլորն էլ հաճելի ընդացքներ են ունենում, սովորում ենք այն աշխատանքների հմտությունը, որը թերի էր ստացվում, ավելի մատչելի դառնալով մեր քայլերի մեջ, մենք կարողանում ենք առանց վախի խոսել, պատմել այդ ամենի մասին՝ մեծ ոգևորությամբ և ի վերջո դրանք կիրառել որտեղ, որ անհրաժեշտ է։ Երբ սկսվել էր քոլեջում  պաշտպանիչ ցանցերի պատրաստման փուլը, որը պետք է ուղղարկվեր զինվորներին ես իմ ջանքերը ներդրած հյուսում էի և ավարտին հասցնում։ Չէ՞ որ մեր կյանքերի ապահովվումը կայանում է հենց նրանց ջանքերի շնորհիվ։ Ուսումնական բլոգումս ավելի քան 221 նյութ ունեմ հրատարակած, այնտեղ ոչ միայն դասերս եմ կատարում, այլ կյանքիցս մի-մի հատված տարբեր ոլորտներում պատմում, գրում և խոսում։ Այստեղ ցույց եմ տալիս ինձ համար ամենակարևոր նյութերի հղումները, Բակունցի՝ <<Խոնարհ Աղջիկը>> պատմվածքի վերլուծությունը, ինչու՞ հենց սա, քանի որ այն ես ամբողջովին կարողացա հասկանալ և վեր լուծել։ Երկրորդ կարևոր նյութը՝ դա վերաբերվում է հասարակագիտությանն ու հայոց պատմությանը, քանի որ  այդ առարկաները մի ուրիշ աշխարհ են ինձ համար։ Այդտեղից ինձ համար մեծ նշանակություն ունի՝ <<Մարդու իրավունքները>> այն վերլուծել ինձ համար դժվար չէր, քանի որ ամեն հարց՝ ինչ կապված է հասարակագիտության հետ, ես ունեմ բոլորի պաատասխանները։ Իսկ հայոց պատմության ոլորտում, քանի որ տարվա կեսը ամփոփել ենք, ես շատ ուշադրություն դարձրեցի <<Թագավորություններին>>։Ինձ համար առավել էր նաև <<Ազգային ազատագրական շարժումը>>՝ 1988 թվականին։ Ինձ համար գեղեցիկ  և հաճելի քննարկումներ ու գրառումներ է ստացվում <<Ընտանեկան ֆիլմադարանի>> ոլորտում։ Առաջին շրջանի իմ կատարած աշխատանքը թերի կգնահատեմ, քանի որ մաթեմաթիկայի ոլորտում ես շատ վատ եմ, և չեմ կարողանում ուղղակի կողքով անցնել, բայց փորձերս էլ ապարդյուն են թվում, միգուցե դա իմը չէ՛ և դա է խնդիրը, որ մաթեմաթիկայի հետ կապված հարցերը ինձ մոտ չեն կենտրոնացվում։ Ես միայն գիտեմ, որ իմը՛ իմ ամբողջ կյանքի ուղղեկից ոլորտները միշտ լինելու են հայոց պատմությունն ու հասարակագիտությունը։  Քոլեջից ամեն օր ես ստանում եմ ամենակարևորը՝ գիտելիքներ, որոնք յուրահատուկ են միայն մեր քոլեջին և երկրորդական՝ կարողանում եմ քոլեջի շբումը յուրացնելով, ազատ արտահայտել իմ խոսքը։ Իսկ քոլեջում իմ ունեցած հիշարժան և կարևորագույն օրերը շատ-շատ են՝ առաջին ամենակարևորներըը՝ իմ ծանոթությունները Մարիամ Մխիթարյանի և Մարիամ Քալանթարյանի հետ։ Երկրորդականները՝ պաշտպանիչ ցանցերի հյուսման օրերը, արշավների բոլոր օրերը,  ֆիլմադարանի քննարկման օրերը, ագարակում կենդանիների հետ ունեցած շբման օրերը և մնանատիպ շատ- շատ հիշարժան օրեր։ Ճամփորդությունները ամենից ուրախն ու հետաքրքիրն են անցնում, քանի որ տվյալ տեղավայրերի հետ կապված ինչ տեղեկություններ մենք չգիտեինք՝ յուրացնում ենք և էլ չենք մոռանում։ Նաև հաճելի շբումներ ենք ունենում ուսուցիչների հետ, կարողանում ենք ճանաչել մեկս մյուսին ավելի մոտիկից և այլն։ Հարցադրումներ շատ ունեմ, բայց դա ընդհանուր բացահայտել չեմ կարող, իսկ առաջարկներ հիմա չկան, իսկ ընդացքում կարող է առաջանալ։ Հաճախումների-բացակայությունների-բացթողումներ որին մասնակցել եմ՝ չեմ ունեցել, քանի որ լիարժեք ունեցել եմ իմ մասնակցությունը և մասնակցել համարել եմ իմ պարտականությունը։ Բլոգումս յուրաքանչյուր բաժինների նյութերի առկայությունը դրական է, քանի որ բոլոր աշխատանքները իմ չափով կատարում եմ, հիմա ձեզ եմ ներկայացնում կարևորագույն բաժիններիս հղումները՝ աշխարհագրություն, հանրահաշիվ, երկրաչափություն, հայոց պատմություն, հասարակագիտություն, կենսաբանություն, էկոլոգիա, ֆիլմադարան, գրականություն, հայոց լեզու, իսպաներեն, ռուսերեն և այլն։ Քոլեջում կատարել եմ հիգենիկ միջավայրին բնորոշ աշխատանքներ, մշակել եմ քոլեջի ներսում գտնվող ծաղիկները, խնամքով ազատել թորշնած մասերից և այլն։ Նախագծերի մասնակցություն ունեցել եմ և անահատական աշխատանքներ փորձել եմ ու փորձիս հետ միասին արդյունք ունեցել։ Կարգապահական կանոնների խախտում չեմ ունեցել, ինձ թնում է ընդացքում էլ չեմ ունենա։ Առաջադիմություններ ունեմ՝ հասարակագիտության, էկոլոգիայի և նման տիպի ոլորտների ուղղով։ Ամենակարևորը մասնակցություն ունեցա մեր ցուցահանդես վաճառքին, որի հասույթը նվիրելու էինք զինվորների հիմնադրամին։ Մի խոսքով այս ամենը ինչի ես մասնակցել եմ, ունեցել են իրենց դրական կողմերը և շատ ուրախ եմ, որ շարունակում եմ տարբեր բաներին իմ մասնակցությունը։ Ամենից կարևորը նորանոր գիտելիքների ուղեկցությամբ։