Կարմրուկ

 

RougeoleDP.jpg

Կարմրուկ (լատ.՝ morbilli), սուր վիրուսային խիստ վարակիչ անթրոպոնոզ հիվանդություն է, որը բնորոշվում է ցիկլիկ ընթացքով, արտահայտված ինտոքսիկացիայով, կատարային և ցանային համախտանիշով, ինչպես նաև յուրահատուկ էնանթեմայով (Բելսկի-Կոպլիկ-Ֆիլատովի բծերով)։ Հիվանդությունը հայտնի է արդեն երկու հազարամյակ։ XVIII դարում միայն այն անջատվեց «ցանային» հիվանդությունների խմբից որպես առանձին նոզոլոգիական միավոր։ 1911 թ. Ջ. Ֆ. Անդերսոնը և Ջ. Գոլդբերգերը ապացուցեցին նրա վարակիչ բնույթը, իսկ 1954 թ. Ջ. Էնդերսը և Թ. Չ. Փիբլսը ստացան կարմրուկի վիրուսը։

Կարմրուկի զարգացման պատմությունը բաժանվում է 3 հիմնական փուլերի՝

  1. մինչև հակաբակտերիային բուժումը,
  2. հակաբակտերիային բուժման շրջան,
  3. ակտիվ պատվաստային շրջան։

Առաջին փուլը բնորոշվում էր բարձր հիվանդացությամբ և մահացությամբ։ Զարգացման երկրորդ շրջանը նշանավորվեց մահացության էական իջեցմամբ, սակայն դեռևս բարձր հիվանդացությամբ։ Կարմրուկի պատմության զարգացման մեջ խիստ կարևորագույն էտապ էր 1967 թվականին գործնական կիրառություն ստացած շճականխարգելումը, որը հնարավորություն տվեց էապես նվազեցնել հիվանդացությունը և այդ վարակը դարձրեց «կառավարելի»։

Հիվանդության հարուցիչը միքսովիրուսների ընտանիքին և «Morbillivirus» ցեղին պատկանող 120-250 նմ չափերով ֆիլտրվող վիրուսն է։ Ունի բարդ անտիգենային կառուցվածք և ինֆեկցիոն, կոմպլեմենտ կապող, հեմագլյուտինացնող և հեմոլիտիկ հատկություններ։ Այս անտիգենները օրգանիզմում առաջացնում են համապատասխան հակամարմիններ։ Կարմրուկի վիրուսը պարունակում է ՌՆԹ։ Այն առաջին անգամ՝ 1954 թ. ստացել են ամերիկացիներ Էնդերսը և Պիբլսը, որոնք մշակել են վիրուսի աճեցման մեթոդը հյուսվածքային կուլտուրաներում։ Հարուցիչը խիստ անկայուն է արտաքին միջավայրում, արագ ոչնչանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից և տեսանելի լույսից։ Խիստ զգայուն է չորացման հանդեպ։ Արագ (30 րոպեի ընթացքում) ինակտիվանում է 56 °C-ից բարձր ջերմաստիճանում, թթու միջավայրում (pH-2,0-4,0), ախտահանիչների ազդեցությունից։ Համեմատաբար կայուն է ցածր ջերմաստիճանում։ Մինչև -72 °C հիվանդի սառեցված արյունը պահպանում է իր վարակիչ հատկությունները 14 օր։ Հիվանդության կատարալ շրջանում և ցանավորման առաջին ժամերին վիրուսը կարելի է ստանալ արյունից և քիթ-ըմպային արտադրուկից։ Ախտահարված հյուսվածքներում կարմրուկի վիրուսը կարող է առաջացնել սինցիտիաներ և գիգանտ բազմակորիզ բջիջներ։  Կարմրուկային վիրուսի տարատեսակներից է (սիբս) շների և եղջերավորների ժանտախտի վիրուսը, որը օժտված է հակակարմրուկային հակամարմիններ առաջացնելու հատկությամբ, հետևաբար և հակակարմրուկային հակամարմինը (իմունոգլոբուլինը) արդյունավետ է այդ հիվանդությունների նկատմամբ։ Վարակի մուտքի դռներ են վերին շնչուղիների լորձաթաղանթը, որտեղից ներթափանցելով օրգանիզմ, վիրուսը բազմանում է շնչական ուղիների էպիթելում և շրջանային ավշային հանգույցներում։ Ինկուբացիոն շրջանի 3-5-րդ օրը դիտվում է կարճատև վիրուսեմիա։ Վիրուսը հեմատոգեն (արյան միջոցով) տարածվում է ողջ օրգանիզմով, ֆիքսվում և կուտակվում է ռետիկուլոէնդոթելյար համակարգում։ Իմուն համակարգի փոխազդեցությունը վիրուս պարունակող բջիջների հետ ուղեկցվում է վերջիններիս ցիտոլիզով (քայքայմամբ) և երկրորդային թափանցմամբ արյան մեջ (երկրորդային վիրուսեմիա)։ Էպիթելիոցիտների նկատմամբ ունեցած տրոպիզմի շնորհիվ վիրուսը նորից ֆիքսվում է բերանի խոռոչի, աչքի, շնչական ուղիների լորձաթաղանթում։ Քայքայված վիրուսի կոմպոնենտներով պայմանավորված ալերգիան պատճառ է հանդիսանում անոթների վնասման, այտուցի, և բջիջների ու հյուսվածքների նեկրոզի։
Կարմրուկային ցանային էլեմենտը անոթային էնդոթելի վնասման հետևանքով շուրջանոթային բորբոքային օջախն է։
Վիրուսի տրոպիզմը ԿՆՀ-ի նկատմամբ կարող է պատճառ հանդիսանալ կարմրուկային էնցեֆալիտի։
Կարմրուկից մահացած մարդկանց աուտոպսիայի ժամանակ վերին շնչուղիներում, բերանի խոռոչում, աղեստամոքսային տրակտում դիտվում են ալտերնատիվ և պրոլիֆերատիվ փոփոխություններ, համարյա բոլոր օրգաններում հայտնաբերվում են նեկրոտիկ փոփոխություններ, լյարդում, փայծաղում, ավշային հանգույցներում՝ շուրջանոթային ինֆիլտրատներ։ Ուղեղի թաղանթներում և ուղեղանյութում առկա են այտուցը, անոթային արյունալեցվածությունը, դիաբեդեզ արյունազեղումները, տարբեր մեծության շուրջանոթային ինֆիլտրատները (գրանուլեմաներ)։ Հիվանդության 3-5-րդ օրը, ինտոքսիկացիայի և կատարալ երևույթների առավելագույն ֆոնի վրա ի հայտ է գալիս էտապային ցանը։ Կարմրուկի ժամանակ ցանի էտապայնությունն այնքան լավ է արտահայտված, որ գրավում է հիվանդի և շրջապատի ուշադրությունը։ Առաջին օրը ցանավորվում է ականջախեցու հետին հատվածը, դեմքը, պարանոցը, կրծքավանդակի վերին հատվածը, երկրորդ օրը՝ իրանի մնացած մասերը, իսկ երրորդ օրը՝ վերջույթները։ Ցանն ունի հանգուցիկաբծավոր բնույթ, միաձուլվող է, մաշկը նրա տակ բորբոքված չէ։ Ցանային առաջնային էլեմենտը փափուկ, կարմրավուն հանգույցիկ է, մոտ 2 մմ տրամագծով, մաշկից քիչ բարձրացած, որը հետզհետե, ըստ Ն. Ֆիլատովի (1903 թ.), կարծես «նստում է» և նրա շուրջը առաջանում է վարդագույն պսակ՝ հանգույցիկը դարձնելով բիծ։ Այսպիսով ձևավորվում են, Ֆիլատովի խոսքերով ասած, վառ կարմիր, անհարթ եզրերով, ճաճանչաձև կամ կտրտված «հիասքանչ» կարմրուկային տարրերը։
Սովորաբար կարմրուկային ցանը վառ կարմիր է, լավ տեսանելի, առատ, ցանային տարրերն անընդհատ շատանում են, իսկ ցանից ազատ տեղամասերում մաշկը փոփոխված չէ։ Ցանը կարող է ուղեկցվել չափավոր քորով։

Ժամանակակից պայմաններում, կապված կարմրուկի տարիքային աճի հետ, հղիների հիվանդացման հաճախականությունը մեծացել է։ Կարմրուկի նախա և հետծննդյան ախտորոշումը հիմնվում է մոր հիվանդության վրա։

Կարմրուկի ընթացքը կարող է լինել հարթ և բարդացված։ Հարթ ընթացքի դեպքում հիվանդության վերջին շրջանում մարմնի ջերմաստիճանը նորմալանում է, վերանում են բոլոր ախտանիշները։ Անհարթ կամ բարդացված ընթացքի դեպքում որպես բարդություն միանում է երկրորդային բակտերիային վարակը, բազմաթիվ քրոնիկ օջախներ ակտիվանում են և կախված նման բարդություններից, հիվանդության ելքը տարբեր է։

Պատճառագիտական բուժում չկա։ Հակակարմրուկային իմունոգլոբուլինն ունի միայն կանխարգելիչ ազդեցություն։ Կարմրուկի կլինիկական արտահայտման ժամանակ այն լրիվ անարդյունավետ է։
Չբարդացված դեպքերում հիվանդները բուժվում են տանը։ Ցուցված է անկողնային ռեժիմ, խնայող դիետա, առատ հեղուկներ, պոլիվիտամինային բուժում։ Բերանի խոռոչի (ողողումներ եռացրած ջրով կամ 2% նատրիումի հիդրոկարբոնատի լուծույթով) և աչքերի (մթնեցրած լուսային ռեժիմ, 20% ալբուցիդի լուծույթի 3-4 անգամ կաթեցում) մշակումը պարտադիր է։
Հոսպիտալացման են ենթակա բարդացած կարմրուկով հիվանդները և համաՃարակային ցուցումով հիվանդները (փակ կոլեկտիվից)։
Համառ չոր հազի դեպքում նշանակվում են խորխաբերներ։ Կարմրուկային կրուպի դեպքում նշանակվում է համապատասխան բուժում (սպազմոլիտիկներ, խորխաբերներ, երբեմն՝ կորտիկոստերոիդներ և այլն)։ Հաշվի առնելով հիվանդության հարուցչի իմունիտետի ընկճման հատկությունը, բարդացման դեպքում նշանակվում է հակաբիոտիկներ (լայն ազդեցության կիսասինթետիկ պենիցիլիններ, ցեֆալոսպորիններ, մակրոլիդներ)։ Ցուցված է օքսիգենոթերապիան՝ քթային կատետրի միջոցով խոնավացրած թթվածնով։ Կարմրուկի ծանր դեպքերում, ինչպես նաև կարմրուկային կրուպի դեպքում հակաբիոտիկների հետ զուգակցում են կորտիկոստերոիդները։
Կարմրուկային թոքաբորբերի, էնցեֆալիտների, մենինգիտների, մենինգոէնցեֆալիտների բուժման սկզբունքներն ու մեթոդները նույնն են, ինչ որ այլ վիրուսային ախտահարումների դեպքում։ Արտահայտված ինտոքսիկացիայի դեպքում օգտվում են դեզինտոքսիկացիոն թերապիայից (կոլոիդ և կրիստալոիդ լուծույթներ)։
Կարմրուկի ելքը հիմնականում բարենպաստ է, իսկ նյարդային և այլ բարդությունների դեպքում խիստ լուրջ (մենինգոէնցեֆալիտներ և էնցեֆալիտներ)։ Ոչ յուրահատուկ կանխարգելումն ներառում է հիվանդների վաղ հայտնաբերումը և մեկուսացումը, կոնտակտավորների հսկողությունը։ Հիվանդներին մեկուսացնում են հիվանդության սկզբից մինչև 5-րդ օրը, իսկ թոքաբորբերով բարդացման դեպքում՝ մինչև 10-րդ օրը։
Ընթացիկ և եզրափակիչ ախտահանում չի անցկացվում՝ հաշվի առնելով հարուցչի անկայունությունն արտաքին միջավայրում։ Սենյակը, ուր պառկած է եղել հիվանդը, օդափոխում են 35-40 րոպե։ Կոնտակտավոր երեխաներին մեկուսացնում են 17 օր (եթե չեն ստացել իմունոգլոբուլին) կամ 21 օր (եթե ստացել են պասիվ իմունիզացիա)։
3-12 ամսական կարմրուկով հիվանդի հետ շփված բոլոր երեխաներին շփման առաջին հինգ օրում նորմալ մարդկային հակակարմրուկային իմունոգլոբուլին։ 12 ամսական և բարձր տարիքի շփված (կարմրուկով հիվանդի հետ) երեխաները ենթակա են ակտիվ իմունիզացիայի (պատվաստման)։ Եթե կան պատվաստման հակացուցումներ, միայն այդ դեպքում է նշանակվում իմունոգլոբուլին։
Ակտիվ իմունիզացիան անց է կացվում կենդանի կարմրուկային պատվաստանյութով։ Հակակարմրուկային պատվաստումը պլանային ձևով կատարվում է 12 ամսական հասակում միանվագ, ենթամաշկային ճանապարհով։ Հետպատվաստային ռեակցիաներով երեխաները շրջապատի համար վտանգ չեն ներկայացնում։ Հետպատվաստային իմունիտետը կայուն է 95-98% դեպքերում։ Ռեվակցինացիան անց է կացվում 6 տարեկան հասակում։

Ջրծաղիկ

 

Child with chickenpox.jpg

Հարուցիչը խոշոր չափեր ունեցող ֆիլտրվող վիրուս է, որը նման է գոտևորող որքինի հարուցիչին։ Վիրուսը տարածվում է արագ, սակայն արտաքին միջավայրում անկայուն է։ Վարակման աղբյուրը հիվանդ մարդն է։ Այն տարածվում է օդակաթիլային ճանապարհով՝ հիվանդի հետ անմիջական շփման դեպքում։ Վարակումը երրորդ անձի, խնամքի առարկաների, խաղալիքների միջոցով գործնականում բացառվում է։ Ջրծաղկի նկատմամբ ընկալությունը բավական բարձր է (կոնտագիոզության ցուցանիշը՝ 100%)։ Ավելի բարձր ընկալություն է նկատվում 3-6 ամսական երեխաների մոտ։ Մեծահասակները ջրածաղիկով հիվանդանում են հազվադեպ։ Հիվանդանալուց հետո զարգանում է կայուն իմունիտետ։ Հիվանդության թաքնված շրջանը 11-21 օր է (միջին հաշվով 14 օր)։ Հիվանդությունը սկսվում է սուր, ջերմության բարձրացումով։ Ցանը կարող է հայտնվել մարմնի տարբեր մասերում՝ դեմքին, կրծքավանդակին, ազդրերին, որովայնին։ Սակայն ջրծաղկին խիստ բնորոշ է այն, որ ցանավորումը, որպես կանոն, լինում է նաև գլխի մազածածկ մասում։ Ցանը սկզբում մանր է՝ բծաշտանման (մակուլոզապապուլոզ) բնույթի, որը մի քանի ժամվա ընթացքում վերափոխվում է բշտիկայինի (վեզիկուլա)։ Ջրծաղիկային ցանավորմանը բնորոշ է հրոցանման բնույթի 6-7 օրյա պարբերականությունը։ Զարգանում է նոր ջերմային ալիք և թարմ ցանավորում՝ 24-28 ժամվա ընդմիջումներով։ Ցանային նման ալիքները միջին հաշվով լինում են 3-4 անգամ։ Այդպիսի տարաժամկետության պատճառով տարբեր ցանային տարրերը խայտաբղետ տեսք են ունենում։ Ցանային բշտիկը ոսպի մեծություն ունի, մակերեսը լարված է, փայլուն, պարզ, թափանցիկ պարունակությամբ։ Բշտիկը արագ չորանում է, առաջացնելով գորշագույն կեղև, որը շերտազատվում է 1-3 շաբաթվա ընթացքում և, որպես կանոն, սպի չի առաջանում։ Ջրծաղկային ցան կարող է առաջանալ նաև բերանի, ըմպանի, սեռական օրգանների լորձաթաղանթների վրա։ Արյան կողմից նկատվում է չափավոր լեյկոպենիա, հարաբերական լիմֆոցիտոզ, նեյտրոպենիա։ Որոշ հիվանդների մոտ, երկրորդային կոկային վարակի միացման հետևանքով, կարող է զարգանալ թարախաբշտային (պուստուլոզ) ձևը։ Այս դեպքերում կեղևի պոկվելուց հետո սպի է առաջանում։ Երբեմն կարող են հանդիպել ջրծաղիկի գանգրենոզ, բուլոզ, հեմոռագիկ և այլ ծանր ձևեր։ Ջրծաղիկի բարդությունները լինում են եզակի դեպքերում։ Սակայն երկրորդային վարակի գումարման հետևանքով կարող են զարգանալ թարախաբշտիկներ, թարախակույտեր, լնդաբորբեր։ Երբեմն ըմպանի արտահայտված ցանավորման դեպքում, կարող է հայտնվել նաև նեղացող լարինգիտի պատկեր։ Հանդիպում են նաև ջրծաղիկային բնույթի ցերեբելիտներ, թոքաբորբեր, թարախային ականջաբորբեր, կոնյունկտիվիտներ, ամորձաբորբ։Ջրծաղիկը սպեցիֆիկ բուժում չունի։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել հիվանդի հիգիենիկ պայմաններին, մաշկի և բերանի լորձաթաղանթի խնամքին։ Խորհուրդ է տրվում բշտիկները մշակել 1-2%-անոց մարգանցաթթվական կալիումի կամ մեթիլեն կապույտի սպիրտային լուծույթներով։ Բարդությունների և ծանր ձևերի ժամանակ տրվում են հակաբիոտիկներ։ Հիվանդի գրգռված վիճակը վերացնելու կամ քորը կանխելու նպատակով տրվում են հակահիստամինային դեղամիջոցներ, հանգստացնողներ, կալցիումի պատրաստուկներ, վիտամին C։  Ջրծաղիկով հիվանդը ենթակա է մեկուսացման, մինչև մաշկային ցանի կեղևների վերջնական անջատվելը, որը լինում է միջին հաշվով ցանավորման 9-րդ օրը։ Մինչև 7 տարեկան կոնտակտավորների նկատմամբ սահմանվում է 21 օրյա կարանտին։ Ջրծաղիկի օջախում վարակազերծում չի կատարվում։

Գրիպ

 

Գրիպը լայնորեն տարածված վիրուսային հիվանդություն է, որն ախտահարում է շնչառական ուղիների լորևձաթաղանթը: Գրիպով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ, բոլոր եղանակներին, քանզի վիրուսի հանդեպ ընկալունակությունը շատ բարձր է, իսկ հիվանդությունից հետո ձեռք բերված իմունիտետը հաճախ կորչում է վիրուսի հարուցիչների նոր հատկություններ ձեռք բերելու պատճառով:

Պատճառներ
Գրիպի հարուցիչները А և В տիպի վիրուսներն են, որոնք լավ պահպանվում են սառը պայմաններում, իսկ տաք պայմաններում արագ ոչնչանում են: Գրիպի վիրուսը ընկնում է վերին շնչառական ուղիներ, քայքայում և թեփոտում է լորձաթաղանթի վերին շերտի բջիջները: Շնչելիս, խոսելիս, հազալիս և փռշտալիս վիրուս պարունակող թեփոտված բջիջները պոկվում են և վարակում շրջապատողներին (հիվանդության տարածման օդակաթիլային ճանապարհ): Վարակվում են նաև հիվանդի օգտագործած կենցաղային առարկաների միջոցով:

Պաթոգենեզ
Երբ հարուցիչն ընկնում է օրգանիզմ, մի քանի ժամ, նույնիսկ 1-3 օր հիվանդության որևէ ախտանշան չի առաջանում: Հիվանդներից մի մասի մոտ կարող են նկատվել գրիպի նախանշաններ` թեթևակի թուլություն, դող, մկանացավեր, ինչպես նաև ջերմաստիճանի բարձրացում: Սակայն, առավել հախաճ, հիվանդությունը սկսվում է հանկարծակի. ջերմաստիճանն արագ բարձրանում է, ինչի հետևանքով հիվանդի դեմքը կարմրում է, նկատվում են գլխացավ, գլխապտույտ, ընդհանուր թուլություն: Չի բացառվում նաև սրտխառնոցը և փսխումը: Հիվանդության հենց առաջին ժամերին կամ հաջորդ օրը առաջանում են լորձենաբորբի երևույթներ, արցունքահոսություն: Եթե նույնիսկ բարդություններ չեն առաջանում, բարձր ջերմաստիճանը պահպանվում է 2-4 օր: Հիվանդությունը կարող է ընթանալ նաև թեթև` ինքնազգացողության չնչին վատացմամբ և լորձենաբորբի ախտահարումով:

Բուժում
Տնային պայմաններում բուժելիս հիվանդին մեկուսացնում են առանձին սենյակում` վարակի տարածումը կանխելու նպատակով: Եթե հիվանդը բարձր ջերմություն ունի, պետք է պահպանի անկողնային ռեժիմ: Ջերմաստիճանի բարձրացման և դողի ժամանակ հիվանդի ոտքերին դնում են ջեռակ և տալիս են կիտրոնով թեյ: Խորհուրդ է տրվում նաև վիտամիններով հարուստ տաք ըմպելիք (մասուրի հյութ, ազնվամորով թեյ և այլն): Անկողնու սպիտակեղենը պետք է փոխել ամեն օր, իսկ ներքնաշորերը` օրը մի քանի անգամ: Ախորժակի բացակայության դեպքում հիվանդին պետք է կերակրել հաճախակի` օրը 6-7 անգամ: Բարդությունների առաջացման դեպքում բուժումը նշանակում է բժիշկը:

Կանխարգելում
Գրիպի առաջացումը կանխելու համար անհրաժեշտ է օրգանիզմը կոփել, ինչպես նաև անհրաժեշտ է ժամանակին բուժել քթի հավելյալ ծոցերի հիվանդությունները: Հատուկ դեպքերում կիրառում են հակագրիպային վակցինաներ: Վակցինայի ներարկումը ոչ միշտ է կանխում գրիպի առաջացումը, սակայն հիվանդությունն ընթանում է բավականին թեթև:

 

Չափորոշչի ստուգում

 

Բարսեղյան Տիրան

1.1. Ցատկում է մեկ ոտքի
վրա 2 և ավելի անգամ——+                                         +

1.1.1. Ցատկում է հատակի վրա
կողք-կողքի դրված 2 կամ 3
տարբեր գույնի շրջանակների մեջ__+                  +

1.2. Ինքնուրույն վեր է
կենում նստած դիրքից——+                                          +

1.2.1. Աթոռից վեր է կենում, և
վազում դեպի պատուհանը__+                                    +

1.2. Ոտքերը միասին պահելով` կանգնած տեղից
ցատկում է առնվազն 20
սմ հեռավորության վրա__+                                            +

1.3. Վարժ քայլում է__+                                                         +

1.3.1. Քայլելիս շարժում է իրանը
և ձեռքերը__+                                                                             +

1.3. Առանց որևէ բանից
բռնելու կանգնում է մեկ
ոտքի վրա առնվազն 2
վայրկյան__+                                                                                 +

1.3.1. Մեկ ոտքի վրա կանգնած
դիրքում մյուս ոտքով դիպչում է հատակին դրված տուփին__+     +

1.4. Վազում է
վստահորեն__+                                                                             +

1.4.1. Վազում է` շրջանցելով
խոչընդոտները, փոխելով արագությունն ու ուղղությունը__+         +

1.4.2. Վազելիս հազվադեպ է
վայր ընկնում___                                                                            _

1.4.3. Վազելու ընթացքում
անհրաժեշտության դեպքում
կանգ է առնում__+                                                                        +

1.5. Քայլում է` շրջանցելով
խոչընդոտները__+                                                                        +

1.5.1. Շրջանցում է
ճանապարհին գտնվող
բազկաթոռը, ուղղանկյուն
սեղանը__+                                                                                          +

1.5. Բարձրանում և իջնում է աստիճաններով__+       +

1.5.1. Բազրիքից բռնած, բարձրանում է աստիճաններով՝ մի
ոտքը դնելով, մյուսը միացնելով__+                                        +

Մերինե Հարությունյան

 

Վարակ-Ինֆեկցիա

 

 

Վարակ կամ ինֆեկցիա (լատ.՝ infectio — վարակում, լատ.՝ inficere — վարակել), ախտածին մակաբույծի թափանցումը և բազմացումը մարդու, կենդանու և բույսերի օրգանիզմներում, դրանց փոխազդեցության բարդ կոմպլեքսի հետագա զարգացմամբ վարակակրությունից մինչև հիվանդության առաջացումը։ Թափանցելով օրգանիզմ՝ վարակի հարուցիչը տեղակայվում է որոշակի օրգաններում և հյուսվածքներում։ Օրինակ՝ էվոլյուցիայի ընթացքում քոսի տիզը հարմարվել է, մակաբուծվել մաշկի էպիթելային շերտում, բծավոր տիֆի հարուցիչը՝ մանր զարկերակներում և արյունատար մազանոթներում, գրիպի վիրուսը՝ վերին շնչառական ուղիների լորձաթաղանթում։ Վարակման պրոցեսը, վարակակիր օրգանիզմի ֆունկցիաների խանգարումները և ռեֆլեքսային ռեակցիաները կազմում են վարակիչ հիվանդությունների էությունը։

Վարակը դրսևորվում է հիվանդության սուր կամ քրոնիկական ձևերով կամ վարակակրությամբ։ Վարակի դրսևորման ձևերը պայմանավորված են հարուցիչի հատկություններով՝ վարակելու ունակությամբ, էկզո- և էնդոտոքսիններ առաջացնելու հատկությամբ և հարուցիչների քանակությամբ։ Կարևոր նշանակություն ունեն օրգանիզմի վիճակը, ընկալունակության կամ տվյալ հիվանդության հանդեպ նախատրամադրվածության աստիճանը։ Օրգանիզմում որոշ հարուցիչների առկայությունը չի ուղեկցվում ախտաբանական պրոցեսի զարգացմամբ, եթե չկան որոշակի լրացուցիչ պայմաններ։ Այդպիսի հարուցիչներն անվանվում են պայմանական ախտածին (օրինակ, վերքային վարակի հարուցիչների խումբը, հերպեսի վիրուսը և այլն)։ Դրանք կարող են երկար ժամանակ գոյություն ունենալ մաշկի մակերևույթին, աղիքների խոռոչում և միայն վնասակար գործոնների (վնասվածք, ցրտահարություն, արևահարություն) առկայության դեպքում դրսևորել իրենց ախտածին հատկությունները։

Վարակի աղբյուր կարող են դառնալ հիվանդ մարդիկ կամ վարակակիրները։ Յուրաքանչյուր վարակիչ հիվանդության բնորոշ է փոխանցման որոշակի մեխանիզմ։ Ստամոքս-աղիքային համակարգի վարակիչ հիվանդությունների (դիզենտերիա, որովայնային տիֆ և այլն) հարուցիչն արտազատվում է արտաթորանքների և մեզի միջոցով, շնչառական ուղիների հիվանդությունների դեպքում հարուցիչը արտազատվում է հազալիս, փռշտալիս, խոսելիս և օդի հետ ընկնում առողջ օրգանիզմ (փոխանցման կաթիլային մեխանիզմ)։ Բծավոր տիֆի, մալարիայի և մի շարք այլ հիվանդությունների հարուցիչները փոխանցվում են արյունածուծ միջատներով (ոջիլ, մոծակ, մլակ)։ Քոսի, սնկային, վեներական հիվանդությունների հարուցիչները փոխանցվում են հիվանդի հետ անմիջական շփմամբ։

Սննդային թունավորումներ

 

 

Բակտերիային ծագման սննդային թունավորումներն անվանում են սննդային տոքսիկո-ինֆեկցիաներ, երբ թունավորման երևույթների զարգացմանը մասնակցում են օրգանիզմ ներթափանցած կենդանի մանրէները, և տոքսիկոզներ՝ երբ թունավորումը պայմանավորված է սննդամթերքի մեջ միկրոբի արտադրած թույներով (օրինակ՝ բոտուլիզմ, ստաֆիլակոկային թունավորումները)։

Թունավորման տեսակը Թունավորման ենթատեսակը Հիվանդության պատճառային գործոն
Միկրոբային Տոքսիկո-ինֆեկցիաներ Էնտերոկոկեր, բացիլներ, վիբրիոններ և այլ միկրոօրգանիզմներ
Տոկսիկոզներ Բակտերիալ տոկսիկոզներ ստաֆիլակոկներ և բոտուլիզմի ցուպիկ
Միկոտոկսիկոզներ Մանրադիտակային սնկեր, ասպերգիլլներ, սպորներ և այլն
Ոչ միկրոբային Թունավորումներ ըստ բնույթի թունավոր սննդով Բուսական սնունդ թունավոր սնկեր, վայրի թունավոր բույսեր և այլն
Կենդանական սնունդ մարինկա ձկի ձկնկիթը, կաթ, փշամորթներ և այլ ձկների տեսակներ
Թունավորում այն սննդով որը թունավոր է որոշ պայմաններում Բուսական սնունդ կորիզավոր պտուղների դառը կորիզներ, հում լոբի, ծլած կարտոֆիլ
Կենդանական սնունդ լյարդ, ձկնկիթ, գայլաձուկ և այլն

 

Սուր թունավորումն օրգանիզմի ախտաբանական վիճակն է, որի արդյունքը միանգամայն կարճաժամկետ ազդեցությունն է` ուղեկցվող կլինիկական նշաններով: Ենթասուր թունավորումն օրգանիզմի ախտաբանական վիճակն է, որի արդյունքը մի քանի անգամ կրկնվող ազդեցությունն է: Իսկ ահա գերսուր ինտոքսիկացիայի արդյունքում կարող է ախտահարվել ամբողջ նյարդային համակարգը, առաջանում է կոորդինացիայի խանգարում, գլխապտույտ, որը կարող է տեւել մի քանի ժամ: Քրոնիկ ինտոքսիկացիան օրգանիզմի ախտաբանական վիճակ է, որի ազդեցությունը կարող է տեւել անընդհատ, սակայն այն արտահայտված ախտանշաններ կարող է չունենալ:

Սուր թունավորումների պատճառ կարող են հանդիսանալ դեղորայքը, ալկոհոլը, այրոց առաջացնող հեղուկները, սննդամթերքի որոշ տեսակներ, օրինակ՝ սունկը: Թունավորման բնույթից կախված էլ սկսում են բուժումը:

Կերակրային թունավորումները հիմնականում մի քանի օրվա ընթացքում հեշտ բուժվում են, չնայած երբեմն, կախված հիվանդության զարգացումից` լինում են բարդություններ, ինչպես օրինակ` սալմոնելոզն ու բոտուլիզմը:

Սննդային թունավորումները կարելի է բաժանել բակտերիալ եւ ոչ բակտերիալ տեսակների: Բակտերիալ թունավորումը սննդային ինտոքսիկոինֆեկցիան է, իսկ ոչ բակտերիալի պատճառը քիմիական նյութերն են, թունավոր սնկերն ու այլ բույսերի տեսակներ: Հակասանիտարական վիճակում ու հիգիենայի կանոններին չհետեւելու պայմաններում պահված սննդամթերքն է հաճախ թունավորման պատճառ դառնում: Սննդային թունավորման ախտանշանները կարող են լինել տարբեր` ցավ ստամոքսի շրջանում, փսխում, սրտխառնոց, բարձր ջերմություն:

Ինչպես նշվեց՝ բոտուլիզմը սննդային թունավորման ծանր տարբերակներից է:

Հիվանդությունն առաջանում է մթերքից, որոնք վարակված են բոտուլիզմի ցուպիկներով: Այն լայն տարածում ունի բնության մեջ եւ կարող է երկար ժամանակ գտնվել սերմիկի տեսքով: Հետո այն ընկնում է շատ տեսակի բանջարեղենների ու մրգերի մեջ, իսկ դրանք պահածոյացնելուց հետո սկսում են արագ բազմանալ ու արտադրել տոքսիններ, որն էլ ուժեղագույն թույն է հանդիսանում: Ընդհանրապես տոքսինները հավաքվում են այնպիսի մթերքների մեջ, ինչպիսիք են` պահածոները, աղի ձուկը, երշիկը, սունկը` պատրաստված ոչ համապատասխան տեխնոլոգիական պայմաններում, այսինքն` տնային պայմաններում:

Բոտուլիզմի ինկուբացիոն շրջանը տեւում է 2 կամ 3 ժամից մինչեւ 1-2 օր: Այս հիվանդության նախանշաններն են` ընդհանուր թուլությունը, գլխացավը, հաճախ՝ փսխումն ու փորլուծությունը: Բոտուլիզմը քայքայում է նյարդային համակարգը (հնարավոր է տեսողության կորուստ, կլման ակտի խանգարում, ձայնի փոփոխություն):

Հիվանդը կարող է տեսնել մշուշոտ, բիբերը լայնանում են, երբեմն նկատվում է շլություն: Գիտակցության կորուստ սովորաբար չի լինում: Իջնում է արյան ճնշումը, եւ շնչարգելության պատճառով կարող է վրա հասնել մահը:

Հիվանդության վաղ շրջանում արագ պետք է դիմել բժշկի եւ տարբերել, թե հատկապես որ մթերքից է զարգացել հիվանդությունը: Այս հիվանդության առաջին բուժօգնությունը տրվում է միայն հիվանդանոցային պայմաններում:

Սալմոնելոզը եւս սննդային թունավորման հետեւանք է: Սալմոնելոզի բակտերիաները գտնվում են տնական թռչնամսի ու ձվի, չմշակված կաթի ու կաթնամթերքի մեջ: Այս տիպի բակտերիաներն առաջացնում են աղիքային ինֆեկցիաներ: Սալմոնելոզի բակտերիաները ոչնչանում են 150 աստիճանում: Այս հիվանդության ախտանիշներն ի հայտ են գալիս մթերքն օգտագործելուց 12-48 ժամ հետո:

Այս հիվանդության թեթեւ տեսակն անցնում է 1 շաբաթվա ընթացքում, իսկ ավելի ծանր դեպքերում անպայման անհրաժեշտ է հակաբիոտիկներ օգտագործել: Սննդային թունավորումները վատ հետեւանք կարող են ունենալ հատկապես հղիների համար, այդ պատճառով պետք է օգտագործել միայն պաստերացված կաթ, եւ փափուկ պանիրների (ֆետա, ռոքֆոր) փոխարեն՝ կարելի է օգտագործել ավելի պինդ տեսակներ: Իսկ առհասարակ սննդային թունավորումներից խուսափելու համար պետք է լվանալ ձեռքերը, խնամքով լվանալ միրգն ու բանջարեղենը: Սննդի մեջ մի օգտագործեք հում ձու:

Սննդային թունավորումները, ցավոք, այնքան էլ քիչ հանդիպող պրոբլեմ չէ, այն էլ` ամռանը: Թունավորման թեթեւ ձեւերի ժամանակ կարելի է սահմանափակվել «տնային» պրոցեդուրաներով, իսկ ահա ծանր դեպքերում, ինչպես նշվեց, անհապաղ պետք է դիմել բժշկի:

Թունավորման մյուս տարածված տեսակը դեղորայքային թունավորումն է, որը հատկապես լինում է քնաբեր պրեպարատների չափաբաժնի չարաշահումից: Առաջին ախտանիշը շնչառության խանգարումն է, զգացվում է թթվածնի պակաս:

Բիբերը սկզբից լայնանում են, բայց զգում են լույսը, իսկ հետո կորցնում են լույսի հանդեպ զգայունությունը: Արագ կանգ է առնում երիկամների աշխատանքը, եւ շնչառական կենտրոնի կաթվածի ու արյունատար համակարգի աշխատանքի խափանման պատճառով՝ վրա է հասնում մահը: Շատ թունավորումներ են լինում թմրադեղերի ու թմրանյութերի չափաքանակը չարաշահելուց:

Դեղորայքային թունավորման առաջին բուժօգնությունը ցուցաբերվում է անպայման հիվանդանոցում, այն էլ պետք է անհապաղ հասցնել հիվանդանոց: Ալկոհոլային թունավորումները եւս քիչ չեն լինում:

Շատ թունավորումներ են լինում նաեւ կենդանիների թույնից: Օրինակ` մարդու համար վտանգավոր են իսպանական, մայիսյան, կապտաթեւ եւ այլ բզեզներ, որոնց սեռական օրգանների արտազատումը` կանթարիդին եւ պեդարին, խիստ թունավոր է մարդու համար (մաշկի վրա ընկնելուց առաջանում են մաշկաբորբեր, իսկ բզեզ կուլ տալուց` թունավորում): Որոշ թիթեռների թրթուրները նույնպես կարող են առաջացնել մաշկի տեղային ախտահարումներ: Շատ ներքին մակաբույծներ ապրում են մարդու օրգանիզմում, արտադրում են թունավոր նյութեր ու առաջացնում թունավորումներ, որն արտահայտվում է տեղային եւ ընդհանուր բնույթի կլինիկական ախտանշաններով: Հայաստանում մարդու համար թունավոր են մորմը, սեւ կամ հաստապոչ, անդրկովկասյան, խայտաբղետ կարիճները, գյուրզան, Ռադդեի լեռնային իժը, հայկական վահանագլուխ եւ Դարեւսկու իժերը, կապարագույն իժանման ու նայադային սահնօձերը:

Թունավորման համար կարեւոր են թույնի քանակը, ազդեցության արագությունը եւ տեւողությունը: Օրինակ` բոժոժավոր օձի թույնի նույն քանակությունը մահացու է 24 շան, 60 ձիու կամ 600 ճագարի համար:

Մարդը կարող է իմունիտետ ձեռք բերել թույնի նկատմամբ, եթե այն փոքր չափաքանակներով երկար ժամանակ ներարկվի նրա օրգանիզմ: Իսկ ընդհանրապես կենդանական ծագում ունեցող թույները լայնորեն կիրառվում են դեղագործության, ախտորոշման բնագավառներում եւ կենսաբանական տարբեր հետազոտություններում:

Վերը նշված թունավորումներից ու թունավոր նյութերից բացի, կան նաեւ բազմաթիվ արհեստական թունավոր նյութեր, որոնք քիմիական միացություններ են: Դրանք տնտեսական եւ սանիտարական տարբեր կարիքների, անձնական հիգիենայի ու կոսմետիկ նպատակներով կենցաղում օգտագործվող քիմիական պատրաստուկներ են, գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարի թունաքիմիկատներ:

Տարբերում են գրգռող, այրող, խեղդող, քնաբեր, ջղաձգային եւ այլ թույներ: Դրանց մեծ մասն անկախ չափաքանակից եւ օրգանիզմ թափանցելու եղանակից, ունի ընտրողական ազդեցություն. կարող են ազդել խիստ որոշակի բջիջների եւ հյուսվածքների վրա` չվնասելով մյուսները: Օրինակ` շմոլ գազը եւ բորակն ախտահարում են արյան բջիջները, ալկոհոլն ու թմրադեղերը` նյարդային համակարգի բջիջները, ծանր մետաղների միացությունները` երիկամների եւ լյարդի գործառույթները:

Թունավոր նյութեր կիրառվում են ռազմական գործողությունների ժամանակ` որպես զանգվածային ոչնչացման զենքի տեսակ (քիմիական զենք): Ըստ ազդեցության բնույթի` այս թունավոր նյութերը բաժանվում են 6 խմբի` նյարդալուծանքային, մաշկային, ընդհանուր թունավորման, հեղձուցիչ, գրգռիչ եւ հոգեքիմիական: Իսկ ըստ կայունության աստիճանի՝ բաժանվում են 2 խմբի` կայուն եւ անկայուն:

Կայուն թունավոր նյութերի թունավորող հատկությունը պահպանվում է մի քանի ժամից մինչեւ մի քանի օր, իսկ անկայունը` մի քանի րոպեից մինչեւ 1-2 ժամ: Հատկապես վտանգավոր են այն թունավոր նյութերը, որոնք մարդու եւ շրջակա միջավայրի վրա ներգործում են դանդաղ, տեւականորեն ու վնասում են գենետիկական ապարատը, ինչը հանգեցնում է վերարտադրության խանգարման, բուսական եւ կենդանական աշխարհների տեսակների այլասերման:

Նյարդային համակարգ

Նյարդային համակարգը կարգավորում է բոլոր օրգանների և օրգան-համակարգերի փոխկապակցված գործունեությունը։  Այն վերահսկում է ներզատական համակարգի միջոցով իրականացվող հումորալ կարգավորումը և միաժամանակ կապ է հաստատում օրգանիզմի և միջավայրի միջև՝ նպաստելով օրգանիզմի հարմարվողականությանը միջավայրի փոփոխվող պայմաններում։  Նյարդային համակարգի միջոցով մարդը զգում, ճանաչում է միջավայրի առարկաները, ընկալում միջավայրից եկող գրգիռները, պահպանում ստացված տեղեկատվությունը և օգտագործում իր պահանջմունքների համար։ Նյարդային համակարգով են պայմանավորված գիտակցությունը, մտածողությունը, խոսքը, վարքագիծը։ Այսպիսով՝ նյարդային համակարգի հիմնական գործառույթն օրգանիզմի կողմից ներքին և արտաքին միջավայրից հաղորդվող տեղեկատվության վերլուծությունն է և համապատասխան գործողությունների իրականացումը։ Նեյրոն

nerve cell - neuron.jpg06fd9b28-bb55-4920-b209-3285d6bf625fOriginal.jpg

Նյարդային համակարգի կառուցվածքային և գործառական միավորը նյարդային բջիջն է՝ նեյրոնը։ Նեյրոնը ունի մարմին և ելուստներ։ Կա ելուստների 2 տեսակ՝ դենդրիտներ և աքսոններ։ Նեյրոնի մարմինը սնուցող դեր է կատարում։ Նրանում կան բազմաթիվ օրգանոիդներ, ուր սինթեզվում են կենսաբանական կարևոր միացություններ և փոխադրվում աքսոն ու դենդրիտներ։  Դենդրիտներն ընդունում են տեղեկատվությունը, իսկ աքսոնը նյարդային ազդակը մարմնից հաղորդում է այլ նեյրոններին կամ օրգաններին։ Աքսոնների մի մասը պատված է էլեկտրամեկուսիչ սպիտակ ճարպանման նյութի թաղանթով՝ միելինով, իսկ մյուս մասը դրանից զուրկ է։ Աքսոնի երկարությունը կարող է լինել մինչև 100սմ և ավելի։

Neurons-in-the-brain-illustration-by-Rebecca-Lee-on-flickr.jpg

 Նյարդաթելերի խրձերն առաջացնում են նյարդեր, որոնք պատված են ընդհանուր թաղանթով: Ըստ գործառական բնույթի նյարդերը լինում են զգացող, շարժիչ և խառը:Զգացող նյարդերը նյարդային ազդակները հաղորդում են կենտրոնական նյարդային համակարգ:Շարժիչ  նյարդերը կենտրոնական նյարդային համակարգից պատասխան ազդակները հաղորդում են ծայրամասային օրգաններին:Խառը  նյարդերը պարունակում են զգացող և շարժիչ նյարդաթելեր: Նեյրոնների ձևերը բազմազան են։ Տարբերում են բրգաձև, աստղաձև, զամբյուղաձև, կլորավուն, ձվաձև և այլն։ Ըստ ելուստների քանակի նեյրոնները հիմնականում լինում են միաբևեռ, երկբևեռ և բազմաբևեռ։ Միաբևեռ նեյրոնների մարմնից դուրս է գալիս մեկ ելուստ։ Երկբևեռ նեյրոններն ունեն երկու ելուստ, իսկ բազմաբևեռները՝ բազմաթիվ դենդրիտներ և մեկ աքսոն։ Ողնաշարավոր կենդանիների ու մարդու նյարդային համակարգում հիմնականում գերակշռում են երկբևեռ և բազմաբևեռ նեյրոններ։Ըստ գործառական բնույթի նեյրոնները լինում են զգայական, միջադիր (ներդիր) և շարժողական:Ձգայական նեյրոնները զգայարաններից ազդակներ են հաղորդում ԿՆՀ: Նրանց մարմինները տեղադրված են գլխուղեղից և ողնուղեղից դուրս գտնվող նյարդային հանգույցներում: Շարժողական նեյրոնները  գլխուղեղից և ողնուղեղից պատասխան ազդակները հաղորդում են կմախքային մկաններին և ներքին օրգաններին:Միջադիր նեյրոնները տեղադրված են ԿՆՀ-ում և կապ են հաստատում զգայական և շարժողական նեյրոնների միջև:

Նյարդային համակարգը կազմված է կենտրոնական և ծայրամասայինբաժիններից։ նյարդային.jpgԿենտրոնական նյարդային համակարգըկազմված է գլխուղեղից և ողնուղեղից, որտեղ տարբերում են գորշ նյութ  և սպիտակ նյութ։Գորշ նյութը կազմված է նեյրոնների մարմինների և դենդրիտների կուտակումներից, իսկ սպիտակ նյութը նրանց երկար ելուստների  կուտակումներից։ Սպիտակ նյութի մեջ կան գորշ նյութի կուտակներ, որոնք կոչվում են կորիզներ, իսկ կենտրոնական նյարդային համակարգից դուրս գտնվող գորշ նյութի կուտակները՝ հանգույցներ։

нервные-системы.png

Ծայրամասային նյարդային համակարգըկազմված է կենտրոնական նյարդային համակարգի համապատասխան կորիզներից և նրանցից դուրս եկող նյարդաթելերից ու ծայրամասային հանգույցներից։Այն իր հերթին բաժանվում է մարմնական և վեգետատիվ (ինքնավար)համակարգերի։ Մարմնական նյարդային համակարգը նյարդավորում է կմախքային մկանները և իրականացնում է շարժողական ռեակցիաները, այդ թվում կամային շարժումները։ Վեգետատիվ նյարդային համակարգը նյարդավորում է ներքին օրգանները, մաշկն ու արյունատար անոթները։ Այն բաժանվում է սիմպաթիկ, պարասիմպաթիկ  ու մետասիմպաթիկ բաժինների։Վեգետատիվ նյարդային համակարգՎեգետատիվ (ինքնավար) նյարդային համակարգը  ծայրամասային նյարդային համակարգի բաժինն է։ Այս համակարգի անվանումը բնորոշում է նրա համեմատաբար բարձր աստիճանի անկախությունը կենտրոնական նյարդային համակարգից։ Վեգետատիվ նյարդային համակարգը կազմված  է պարասիմպաթիկ և սիմպաթիկ բաժիններից, որոնք գործում են համաձայնեցված՝ օրգանիզմի պահանջներին համապատասխան ու ապահովում վեգետատիվ ֆունկցիաների բնականոն ընթացքը։ Վեգետատիվ նյարդային համակարգը չունի հատուկ կենտրոնաձիգ զգացող ուղիներ։ Նյարդային ազդակները օրգաններից հաղորդվում են ինքնավար ու մարմնական նյարդային համակարգերի համար ընդհանուր զգացող նյարդաթելերով։

фггдас.JPG

Վեգետատիվ նյարդային համակարգը մի շարք առնձնահատկություններով տարբերվում է մարմնական նյարդային համակարգից։ Վերջինիս շարժողական նյարդաթելերը դուրս են գալիս ողնուղեղից նրա ամբողջ երկարությամբ առանց ընդհատվելու նյարդավորում կմախքային մկանները։ Մինչդեռ վեգետատիվ նյարդային համակարգի նյարդաթելերը դուրս են գալիս ողնուղեղի ու գլխուղեղի որոշ բաժիններից և ընդհատվում նրանցից դուրս գտնվող վեգետատիվ հանգույցներում։ Ուստի օրգաններին հաղորդվող ազդակները անցնում են իրար հաջորդող երկու նեյրոններով։ Սիմպաթիկ բաժինը տագնապի, պաշտպանության, պահուստային ուժերի միավորման համակարգ է, որն ապահովում է օրգանիզմի կապն արտաքին միջավայրի հետ։ Սիմպաթիկ ազդակներն ակտիվացնում են ուղեղի գործունեությունը, պաշտպանական ռեակցիաները՝ ջերմակարգավորող գործընթացները, արյան մակարդումը, իմուն մեխանիզմները։ Սիմպաթիկ նյարդերի դրդումն ուղեկցվում է նաև հույզերին ու լարվածությանը։ Սիմպաթիկ նյարդերի դրդումն ուղեկցվում է նաև հույզերին ու լարվածությանը։ Սիմպաթիկ նյարդաթելերի վերջույթներում արտազատվում են ադրենալինը և նորադրենալինը։ Սիմպաթիկ բաժինը կմախքային մկանների վրա ունի հարմարողական սնուցողական: Պարասիմպաթիկ կորիզներընյարդավորում են թքագեղձերը,արցունքագեղձերը։ Թափառող նյարդի պարասիմպաթիկ կորիզը նյարդավորում է բրոնխները,սիրտը,ստամոքսը,բարակ աղիները, ենթաստամոքսային գեղձը, լյարդը, երիկամը։  Ողնուղեղի սրբանային բաժնի պարասիմպաթիկ նեյրոնները նյարդավորում են հաստ և ուղիղ աղիքը, միզապարկը, սեռական օրգանները։

Ներքին օրգանների մեծ մասն ունի կրկնակի նյարդավորում՝ սիմպաթիկ և պարասիմպաթիկ։ Այդ երկու բաժինների ազդեցությունն օրգանների վրա հակադիր է։ Օրինակ՝ սրտի աշխատանքը հաճախանում է սիմպաթիկ բաժնի գրգիռի ազդեցությունից, մինչդեռ պարասիմպաթիկ բաժնի գրգռման դեպքում նրա հաճախականությունը նվազում է։ Այս բաժնի դրդումը հաղոդող միջնորդանյութը ացետիլխոլինն է։ացետիլխոլինն է։

Ստուգողական առաջադրանք

shutterstock_225479749-w943.jpg

 Նշել ճիշտ պատասխանը: Ինչի՞ վրա է (են) ազդում վահանագեղձի արտադրած հորմոնը:

  • Արյան մեջ գլյուկոզի քանակի
  • Ճիշտ են բոլոր պատասխանները
  • Օրգանիզմի հասակի
  • Օրգանիզմում նյութերի փոխանակության կարգավորման
shutterstock_260722292-w3539.jpg

 Ընտրել ճիշտ պատասխանը:Ի՞նչ են (է) արտադրում ուրցագեղձը:

Նշել ճիշտ պատասխանը:

Հասուն տարիքում վահանագեղձի  թերգործառույթը առաջացնում է՝

  • Բազեդովյան հիվանդություն
  • Լորձայտուց
  • Գիգանտիզմ

որոշել ճիշտ պատասխանը

Որտեղ է/են գտնվում/բացվում մակերիկամները:

Պատասխան՝

Ընտրել ճիշտ պատասխանները: 1. Որն է նշվածներից օրգանիզմի կենսագործունեության կարգավորման տեսակ: Պատասխան՝ ՆյարդայինՄարսողականՇնչառականԱրտազատական 2. Կենսագործունեության ո՞ր գործընթացների վրա են ազդում ռեֆլեքսները նյարդային կարգավորման ժամանակ:

  • Թքարտադրության
  • Մկանների կծկման ուժի
  • Ճիշտ են բոլոր պատասխանները
  • Անոթների լուսանցքների մեծացման և փոքրացման