Երկիր որտեղ բոլոր մարդիկ կարագից են-Սովորող սովորեցնող- Նախագիծ

Ներկայացնում եմ մի հատված, որտեղ երեխաներին պատմում էինք մի հեքիաթ, որին նրանցից և ոչ մեկը ծանոթ չէր։ Նրանց մեծամասնությունը շատ չարաճճի էր, այդ իսկ պատճառով խաղ կազմակերպելու փոխարեն դաստիարակները որոշեցին նստեցնել նոր սովորեցնել որպեսզի լսեն։ Հեքիաթը պատմել ենք երկու անգամ, և լիովին հասկացել են, երեխաները հավագվել էին երկու խմբով այդ իսկ պատճառով շատ աշխույժ էին։ Սակայն վերջում պատասխանեցին մեր հարցերին, հավանեցին պատմվածքը և խոստացան, որ իրենց քույրերին ու եղբայրներին էլ կպատմեն։

 

Աշխատանքային գործունեություն

25-30. 10. 2021

Ամբողջ շաբաթվա աշխատանքային գործունեությունս

Այս ամբողջ շաբաթ լինելու էի ընկեր Սեդայի և ընկեր Գայանեի խմբերում։ Նրանց հետ համատեղ իմ ջանքերն էի ներդնելու երեխաներին համախմբելու՝ նրանց հետ աշխատելու, նոր մոտեցումներ գտնելու՝ որպեսզի բոլորը հատիկ առ հատիկ մասնակցեն բոլոր կազմակերպած խաղերին և ամենակարևորը՝ իմ վարվելաձևն է, նրանց հետ սիրով շբումը, որոնք միակ համախմբման տարբերակներն են երևի։ Արդեն երեք օր է՝ ես գնում եմ խմբեր և ամեն ինչ անցնոմ է նոռմալ հունով։ Առավոտյան դիմավորում եմ երեխաներին հագուստները փոխում և տանում խումբ, երբ արդեն բոլորը հավագվում են՝ նախավարժանք ենք անում, երգում, պարում, հետո պատմում եմ շատ հեքիաթներ ու պատմվածքներ, օրինակ՝ երեքշաբթի օրը ես և Սաթենը պատմել ենք՝ <<Երկիր որտեղ բոլոր մարդիկ կարագից են>> ռոդարիական հեքիաթի մասին։ Նպատակը այն էր, որ երեխաները խոսեին կարագի մասին, ինչ գիտեին պատմեին և յուրացնեին հեքիաթը։ Խնդիրներից էր՝ օրինակ այն, որ սկզբում չէին ուզում լսել, այդ իսկ պատճառով հեքիաթը պատմեցինք երկու անգամ՝ բարձր ձայնով ու գեղեցիկ տոնայնությամբ։ Հետո փորձում էինք հարցերի միջոցով ստուգել սովորեցին թե ոչ։ Արդյունքը դրական էր, քանի որ մեծ սիրով էինք պատմում և երեխաները լսում էին ու պատասխանում հարցերին։ Այսպիսով՝ ամեն ինչ լավ է ընդանում, հեշտ եմ ընտելանում տարբեր երեխաների հետ, հեշտ եմ լեզու գտնում, արդեն նրանցից շատերը որպես երկրորդ դաստիարակ ինձ շատ սիրում ու ընդունում են, խոսքս հարգում ու լսում են՝ իսկ ես դրանով շատ եմ ոգեշնչվում  և ինձ ավելի ուրախ եմ զգում։ Եվ հետո՝ նախաճաշից վեր են կենում գնում լվացվում և գալիս հարթակի մոտ խաղեր խաղալու։ Այսօր խաղացինք՝ Աչք կապոցի, կատարեցինք խաղողի ուսումնասիրում մանրադիտակով և նման այլ տարբեր խաղեր։ Հաճախակի դուրս ենք տանում և խաղերը տաք եղանակին դրսում կազմակերպում։ Խաղերից հետո՝ արդեն ճաշում են և պարկում քնելու, ով չի կարողանում քնել՝ մոտենում եմ և օգնում քնել, կողքները նստում այնքան ժամանակ մինչև քնեն։ Մինչ նրանց արդնանալը հագուստն եմ դասավորում, ամեն ինչ կարգի բերում, ճաշիկը պատրաստում՝ դնում սեղաններին, որ հասցնեն ուտեն մինչև ծնողների գալը։  Տիրանը ամեն օր ինձ է մոտենում և ասում՝ <<Ընկեր Ջեմմա ես ձեզ շատ եմ սիրում, նախաճաշելուց կգաք իմ սեղանի մոտ նստեք։ Որ առավոտյան էլի գամ դուք էստեղ կլինեք>>։ Եվ նույնը կրկնում է մինչև իր տուն գնալը։ Ես էլ իրեն ու բոլորին եմ շատ սիրում, արդեն տուն գնալու ժամանակ բոլորին կարոտում եմ և անհամբեր սպասում թե, երբ է գալու հաջորդ օրը, որ էլի գնամ նրանց մոտ։

 

Читать далее