Քայլարշավ դեպի Թեժառույքի վանք և Մեղրաձորի ջրվեժ

Քոլեջի բակից երկու երթուղիներով շարժվեցինք դեպի՝ Կոտայքի մարզ- Թեժառույքի վանք։ Ճանապարհը թեև երկար էր թվում, սակայն երկար լինելու հետ համատեղ․ անցավ շատ հավես։ Ճանապարհին մենք զվարճանալով գնում էինք, ունեցանք կարճատև կանգառներ, հանստացանք՝ և շարժվեցինք։ Հատելով Հրազդանը, տեսնելով բազում գեղեցկություններ՝ լեռնաշղթաներ, ծաղիկներով լեցուն դաշտեր, մի խոսքով ամեն-ամեն ինչ՝ ի վերջո հասանք վանք։ Թեպեդ ես տեղին ծանոթ էի՝ տարին մի քանի անգամ գնում եմ, սակայն Թեժառույքի վանք չէի այցելել։ Համակուրսեցիներով բաժանվեցինք տաս-տաս հոգանոց խմբերի և շարժվեցինք սարի գլուխ՝ դեպի վանք։ Դա մեր առաջին կանգառն էր, բոլորս թարմ ուժերով էինք և արագ էինք բարձրանում։ Ճանապարհը երկար էր ու շատ գեղեցիկ, կանաչապատ անտառների միջով։ Շուտով հասանք, ընկեր Տիգրանը մեզ պատմեց այդ քաղկեդոնական վանական համալիրի մասին, պատմությունը շատ հետաքրքիր էր։ Մեր եկեղեցիների համեմատ ուներ բավականին շատ տարբերություններ։ Լուռ լսելուց հետո՝ ընկեր Մարինեի հետ հոգևոր երգեր երգեցինք, մոմ վառեցինք, ծանոթացանք տեղանքի հետ՝ շրջայց կատարեցինք, մի փոքր հանգստացանք և ցած իջանք։ Այնտեղ գետի ափին ճաշեցինք, ոտքերս ջուրը մտցրեցի՝ շատ սառն էր, բայց շատ հավես։ Շարժվեցինք՝ Մեղրաձորի ջրվեժ։ Ջրվեժի ճանապարհը ավելի երկար էր, ամենաառաջինը հասնում էինք միշտ՝ ես և Հովհաննեսը։ Ճանապարհորդության ամենագեղեցիկ վայրը՝ դա եղավ ջրվեժը, որը ես ոչ մի բանի հետ չէի փոխի։ Արևը մի կողմից խանգարող հանգամանք էր հանդիսանում, սակայն ամեն դժվարություն հաղթահարեցինք։ Հասնելուն պես, բոլորս մերկացրեցինք մեր ոտքերը և դրեցինք ջրի մեջ, շատ հավես էր, ամենասիրուն վայրն էր։ Մի լավ թրջվեցինք, լուսանկարվեցինք, տեղը ուսումնասիրեցինք և հանգստացանք։ Մեր վերջին կանգառը եղավ հենց Մեղրաձոր գյուղը, որտեղ հանդիպեցինք պատերին նկարված գեղեցիկ ու վառ պատկերների, դրանք նկարել էին երկու աղջիկ, պատերին գեղեցկություն պարգևելու համար։ Այսքանով ավարվեց մեր քայլարշավը, շատ հոգնեցինք սակայն հիանալի օր ունեցանք։

Շիրակի մարզ-Եղնաջուր գյուղ

Գյուղ
Եղնաջուր
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Շիրակի
Այլ անվանումներ Չիվինլի
ԲԾՄ 2125 մ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 19 մարդ (2004)
Ազգային կազմ Հայեր
Ժամային գոտի UTC+4
##

Եղնաջուր (Հայաստան)

 

Գյուղը զարգացնելու համար՝ անհրաժեշտ կլինի, օինակ՝ գետի մոտ կառուցել հանգստյան գոտիներ և նման շատ բանել, այնպիսի բաներ, որ յուահատուկ կլինեն և տուրիստներին կգերեն։ Բնակչության համար նպաստավոր պայմաններ չկան, այդ իսկ պատճառով գյուղը լքել են։ Կարելի է մշակաբույսեր կամ բանջարաբոստանային տնտեսություն զարգացնել, քանի որ և լճով է հարուստ և գետով, որոնք արդեն բավարար են ջրելու մշակելու համար։ Միայն կլիման կարող է խանգարել, սակայն կարելի է այդտեղի կլիմային հատուկ բանջարեղեններ մշակել և արտահանել։



Եղնաջուր, ոչ համայնքային գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, Եղնաջուր գետակի ափին, Արփի լճից հյուսիս-արևմուտք։ Գտնվում է Գառնառիճ գյուղից 4 կմ հյուսիս-արևմուտք։

Բնակչություն

Եղնաջուրի ազգաբնակչության փոփոխությունը.

Տարի 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 295 349 301 522 566 67 28 19

Աշխարհագրություն

Համաձայն maps.google.com կայքի ուղիղ գծով մոտակա քաղաքից՝ Գյումրիից գտնվում է 33,2 կմ հեռավորության վրա։ Այդ չափանիշով (ուղիղ գծով հեռավորությունը մինչև մոտակա քաղաքը Հայաստանի տարածում) գյուղը հանդիսանում է երկրորդը ամբողջ Հայաստանի տարածքում՝ զիջելով Սարագյուղին, որը գտնվում Գյումրի քաղաքից է 33,4 կմ հեռավորության վրա։

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Եկեղեցի (հունարեն Εκκλησια բառից), ժողով, ժողովարան, հավաքատեղի, Քրիստոնեական իմաստով՝ քրիստոնյաների համախմբում, ժողովում, քրիստոնեական համայնք։ Գյուղում գործել է նաև կաթոլիկ եկեղեցի։

հուշարձան կառուցված վայր, հասցե կոորդ համարանիշ նշան. հավելյալ նշումներ պատկեր
Եկեղեցի միջնադար գյուղի մեջ 8.29.1/1 Հ Եղնաջուր գյուղի եկեղեցի.jpg բեռնել պատկեր
Գերեզմանոց միջնադար եկեղեցու շրջակայքում 8.29.1/1.1 Հ բեռնել պատկեր

Սյունիքի մարզ- Տավրուս գյուղ

Այս գյուղը զարգացնելու համար հարկավոր է՝ հարմար պայմաններ ստեղծել, իհարկե սրա համար կպահանջվի ֆինանսական միջոցներ։ Հարկավոր է բնակելի տներ կառուցել։ Ճանապարհները վերանորոգել։ Ինձ թվում է այստեղի բնակչությունը քիչ է, քանի որ Սյունիքի մարզը սահմանամերձ շրջան է, ստիպված բնակչությունը դուրս է գալիս այս շրջաններից։



Տավրուս, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում, Կապանի շրջանում, Բարգուշատի լեռների հարավ լանջին, Ողջիի վտակ Աճանան գետի հովտում, մարզկենտրոնից 24 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակերևույթից 1300 մ բարձրության վրա։ Տավրոս է վերանվանվել 2006 թվականի հուլիսի 4-ին։

Բնակչություն

Տավրուսի ազգաբնակչության փոփոխությունը.

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 11 303 144 268 216 330 344 105 88

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և բանջարաբուծությամբ։

Գյուղ
Տավրուս
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Սյունիքի
Շրջան Կապանի շրջան
Գյուղապետ Սլավիկ Կարապետյան
Մակերես 3.76 կմ²
ԲԾՄ 1320 մ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 96 մարդ (2010)
Խտություն 26 մարդ/կմ²
Ազգային կազմ Հայեր,
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն տավրուսցի
Ժամային գոտի UTC+4
Հեռախոսային կոդ +374 (285)
##
##

Տավրուս (Սյունիքի մարզ)

Չբացահայտված վայր

Թագուհու աղբյուրը կամ տեղի բարբառով  Թըգվորի աղբյուրը։ Սա քարի միջից բխող ջուր է, արդեն իսկ բնության հրաշք կարելի է համարել այս երևույթը։ Այն գտնվում է՝ Ղարաբաղի Հադրութի շրջանի Տումի գյուղում։ Թըգվորի աղբյուրը Գագիկ թագավորի դուստր Թագուհու աղբյուրն է։ Գագիկ թագավորն ու իր աղջիկը այստեղից ջուր են խմել։ Մի անգամ պարսիկները հարձակվել են գյուղի վրա և տեսնելով վտանգը, Թագուհին առաջարկել է ամուսնանալ նրանց առաջնորդի հետ, բայց մի պայմանով, որ մարդկանց չեն սպանելու՝ և առաջին գիշերը անց են կացնելու իրենց պալատում։ Քանի որ Գագիկ թագավորի դուստրը շատ գեղեցիկ էր, պարսիկների առաջնորդը ուրախությամբ համաձայնվում է։ Թագավորի պալատից հարևան գյուղ գաղտնի ճանապարհ է լինում, որով փախչում են գյուղացիները, իսկ Թագուհին սպանում է թշնամու առաջնորդին և նույնպես փախչում։ Մարդիկ տեսնելով արքայադստեր խիզախությունը, առուն կոչում են իր անունով և սրբատեղի համարում։ Ասում են, որ առողջական խնդիրներ ունեցող կամ երազանքներ ունեցող մարդիկ եթե այդ աղբյուրից ջուր խմեն՝ ու մոմ վառեն, ամեն ինչ կկարգավորվի։

Աղբյուր - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ | Armenia tour

Սյունիքի մարզը բարձր լեռնաշղթաների, խորունկ կիրճերի, արագահոս գետերի, գեղատեսիլ ջրվեժների, թավշյա կանաչ սարավանդների, անտառածածկ լեռնալանջերի, քաղցրահամ և
հանքային ջրերի, բնական, պատմաճարտարապետական հուշարձանների, հանքային ու բնական հարուստ ռեսուրսների երկիր է: Երկրաբանական տեսակետից մարզի տարածքը մտնում է ԱլպՀիմալայան երիտասարդ ծալքավոր գոտու մեջ, ուր բնորոշ են լեռնակազմական ակտիվ գործընթացները և հրաբխային երևույթները: Երկրաբանական բարդ կառուցվածքը և տարածքի բարձրությունների մեծ տատանումները պայմանավորել են բնական համալիրների բազմազանությունը և պարզ արտահայտված վերընթաց գոտիականությունը: Այդ իմաստով մարզի
ֆիզիկաաշխարհագրական պայմաններն ընդհանուր առմամբ բարենպաստ չեն տնտեսության զարգացման համար, հետևաբար այն խիստ տարբերվում է հանրապետության մյուս մարզերից:
Մարզի ռելիեֆը խիստ մասնատված է, ընդ որում նկատվում է տարածքի աստիճանական ցածրացում դեպի հարավ-արևելք և արևելք: Այդ ուղղությամբ ել հոսում են մարզի գետերի զգալի մասը(Որոտան, Ողջի, Ծավ և այլն): Հանրապետության մարզերի շարքում ռելիեֆի բարձրությունների ամենամեծ տատանումները Սյունիքում են: Նրա ամենաբարձր կետը Կապուտջուղն է 3904 մ, իսկ ամենացածր կետը Մեղրու կիրճում 380 մ։ Դասօ

Երկրաբանական հետազոտությունները պարզել են, որ Սյունիքում ծալքավոր լեռնաշղթաները ենթարկվել են վիթխարի խզումների. Դրանց ուղղությամբ էլ տեղի են ունենում առավել ուժեղ երկրաշարժերը և դուրս գալիս հանքային տաք աղբյուրները: Սյունիքի երկրաբանական բարդ կառուցվածքի և բազմազանության պատճառով ձևավորվել է նաև բավական բարդ ռելիեֆ: Այստեղ տարածված են ծալքավոր ու ծայքաբեկորավոր խիստ մասնատված լեռնաշզթաներ, հրաբխային
սարահարթեր, սարավանդներ, կոներ, որոնք կազմված են տարբեր հասակի ապարներից:

Կլիմա— Յուրաքանչյուր տարածքի կլիման մարդու համար ոչ միայն կյանքի և գործունեության բնական պայման է, այլ նաև բնական ռեսուրս, որի դրական հատկանիշները կարելի է խելացիորեն օգտագործել և ստանալ մեծ եկամուտ, ինչպես նաև խուսափել անբարենպաստ պայմաններից, տնտեսական վնասներից: Սյունիքի մարզի կլիման իր ռեսուրսներով ու բազմազանությամբ հանրապետությունում նմանը չունի: ՄԻ քանի տասնյակ կիլոմետր է անջատում Մեղրու չոր մերձարևադարձային գոտին Կապուտջուղի մշտական ձյունից: Կլիմայի այսպիսի բազմազանության պատճառը ռելիեֆի լեռնային բնույթն է և տարածքի խիստ մասնատվածությունը: Կլիմայի վրա հատկապես մեծ ազդեցություն են թողնում տարածքի զգալի բարձրությունը ծովի մակերևույթից, լեռնաշղթաների դիրքադրությունը, լայն գետահովիտների և գոգավորությունների պարփակվածությունը: Կապանի և Գորիսի տարածաշրջանների լեռնալանջերի և գետահովիտների մեծ մասը ուղղված է դեպի արևելք: Այդ պատճառով արևելքից ներթափանցող օդային զանգվածները, բարձրանալով լանջերն ի վեր, հետզհետե սառչում են, որի հետևանքով մեծանում է հարաբերական խոնավությունը, և արևմտահայաց լանջերին ու Սիսիանի գոգավորության վրա տեղումերը շատ քիչ են լինում: Այդ է պատճառը, որ Բարգուշատի լեռնաբազուկների արևելահայաց լանջերը << խլելով>> տեղումները, անտառապատ են, իսկ արևմտյան և հյուսիսային լանջերը` մեծ մասամբ անտառազուրկ: Դրա հետևանքով վերընթաց լանդշաֆտային գոտիների բնույթն ու հաջորդականությունը արևմտահայաց և արևելահայաց լանջերին իրարից խիստ տարբերվում են: Նման պայմաններ են ստեղծվում նաև Մեղրու տարածաշրջանում: Այս դեպքում խոնավաբեր օդային զանգվածները պատնեշվում են Մեղրու լեռնաշղթայի կողմից: Միայն հզոր և խիստ խոնավ արևելյան զանգվածների ներխուժման ժամանակ է, որ Սիսիանի և Մեղրու տարածաշրջանները դրսից տեղումեր են ստանում: Նույնատիպ երևույթ նկատվում է նաև արևմտյան խոնավաբեր օդային զանգվածների ներխուժման ժամանակ: Այս դեպքում Սյունիքի մարզը պատնեշողը Զանգեզուրի լեռնաշղթան է, որի հաղթահարման պրոցեսում օդային զանգվածները խիստ տրանսֆորմացվում են և չորանում:
Գորիսն իր շրջակայքով մեր հովտային շրջանների մեջ ամենախոնավ ու անձրևոտ վայրն է, իսկ Արաքսի հովիտը Մեղրու շրջանում ամենաչորայինը։ Լեռնակատարներում ու լեռնանացքներում փչում են ամենաուժեղ քամիները, իսկ Զանգեզուրի գոգոավորությունում անհողմ եղանակներ շատ լավ հաճախ են լինում, քան որևէ այլ մասում։ Սիսիանի շրջանը ամենացուրտն է թե ավելի հյուսիս գտնվելու և թե, մանավանդ, զգալի բարձրության պատճառով, ըստ որում բարձր են ոչ միայն
շրջակա լեռները, այլև ինքը` գոգավորության հատակը (ծ.մ.1500-1700 մ):
Բազարչայում (2031 մ.), տարեկան հինգ ամիս օդի միջին ջերմաստիճանը 00-ից
ցածր է լինում: Հունվար ամսվա միջինը մոտ -100 է, իսկ ամենախիստ սառնամանիքը
կարող է հասնել -370-ի: Ձյունածածկույթը հաստատվում է դեկտեմբերի առաջին
տասնօրյակից և վերանում ապրիլի սկզբին, մնալով 131 օր և առավել հզորության
(48 սմ.) հասնելով փետրվարի երկրորդ և մարտի առաջին տասնօրյակներին:
Բարձրավանդակներում ու լեռներում ձմռանն առատ ձյուն է տեղում, լեռնանցքները
փակվում են, հաճախ լինում են սաստիկ բուքեր. Եռաբլրի սարավանդում Սիսիանի և
Գորիսի միջև անցյալներում հաղորդակցությունը մի քանի ամիս ընդհատվում էր:
Սյունիքի հրաբխային բարձրավանդակում ձմեռը տևում է 6-7 ամիս, գետինը ձյունով
ծածկված է մնում 200 օր և ավելի:
Փոքր ինչ մեղմ է ձմեռը Սիսիանում, որտեղ օդի հունվարյան միջինը կազմում է -5,40: Շատ ավելի մեղմ ձմեռներ են լինում Գորիսի և ավելի ցածրադիր Կապանի գոգավորություններում. Այստեղ բացասական միջին ջերմաստիճաններ ունի միայն հունվար ամիսը (-1,30): Գորիսում ձյունածածկույթի միջին տևողությունը տարեկան ընդհամենը 52 օր, իսկ նրա հզորությունը ամբողջ ձմեռվա ընթացքում նույնիսկ 10 սմ. չի հասնում: Կապանի, և մանավանդ, Մեղրու շրջանի ցածրադիր մասերը ձյան տեղումներ շատ քիչ են տեսնում. Էլ ավելի հազվադեպ է գոյանում ձյան կայուն ծածկույթ: Այստեղ օդի միջին ջերմաստիջանը ավելի բարձր է քան Հայաստանի այլ վայրերում: Տարեկան միջինը կազմում է 140 , հունվարյան միջինը 00 ից բարձր է, որը նույնպես բացառիկ երևույթ է Հայաստանում: Ձմռանը Մեղրի քաղաքում և Արաքսի ձախափնյա գյուղերում ցերեկը լինում է մեղմ, երբեմն նույնիսկ տաք եղանակ, մինչև 200 ջերմությամբ, այսինքն այնքան, որքան Լենինգրադում սովորաբար լինում է ամռան ամիսներին` հուլիսին և օգոստոսին: Մեղրիում այդ ամիսներին միջին ջերմաստիճաները լինում են 270, իսկ շոքերը հասնում են 350-380 ի, որոշ դեպքերում 400-410-ի: Ամառնե Սյունիքում մեղմ են, նույնիսկ ցածրադիր շրջաններում: Ինչպես օդի ջերմաստիճանի, այնպես էլ մթնոլորտային տեղումների տարածման պատկերը Սյունիքում շատ խայտաբղետ է: Լեռներում միշտ էլ ավելի շատ ձյուն և անձրև է թափվում, քան գոգավորություններում: Բավականին չորային է Սիսիանի գոգավորության ցածրադիր մասը, որի տարեկան մթնոլորտային տեղումների քանակը 366 մմ է, իսկ առավել շատ անձրևներ են գալիս Կապանի և հատկապես Գորիսի գոգավորություններում` 450-500մմ, որը բաժին է ընկնում
տարվա տաք եղանակներին, գլժավորապես գարնան ամիսներին: Ավելի չորայնությամբ աչքի է ընկնում Մեղրու կլիման. Դա չոր մերձարևադարձային կլիմա է: Այդտեղ մթնոլորտային տեղումների տարեկան միջին քանակը 250-270 մմ-ից ավել չէ:

Ջրագրությունը Սյունիքի մարզն ունի ջրագրական խիտ ցանց, որը պայմանավորված է տարածքի մասնատվածությամբ և լեռներում թափվող առատ տեղումներով: Մարզի գետերին բնորոշ է լեռնային բնույթը: Հաջորդ առանձնահատկությունն այն է, որ մարզի գետերն ունեն անկայուն ռեժիմ և մակարդակի մեծ տատանումներ: Գետերի մյուս առանձնահատկությունն այն է, որ դրանց սնումը կատարվում է բացառապես ձնհալքի, անձրևաջրերի և ստորերկրյա ջրերի հաշվին: Այստեղ սառցադաշտային սնումը գրեթե բացակայում է: Որոտանը Սյունիքի մարզի ամենախոշոր գետն է: Այն հանդիսանում է Արաքսի ձախակողմյան վտակներից մեկը և Ախուրյանից հետո երկրորդն է
հանրապետությունում: Որոտանի երկարությունը 178 կմ է (Հայկական ՍՍՀ ջրագրությունը, 1981):
Որոտանի Շաքի վտակի վրա գոյացել է համանուն գեղեցիկ ջրվեժը, որն ամբողջովին ձևավորվում է Շաքի գյուղի աղբյուրներից (Մանասյան և ուրիշներ, 2002):
Սյունիքի մարզը ՀՀ ամենաակտիվ սելավային շրջաններից մեկն է: Սելավները ձևավորվում են հիմնականում չոր, ցամաքային կլիմայի, բարդ երկրաբանական կառուցվածք Զանգազուրի լեռնաշղթայի լճեր և Սյունիքի բարձրավանդակի լճեր:

ՀՀ Սյունիքի մարզը, գրավելով ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակության կարևոր դիրք, ունենալով բնահումքային հարուստ պաշարներ, արտադրական մեծ ներուժ և հանդիսանալով ՀՀ ամենախոշոր վարչական ու տնտեսական մարզերից մեկը, միաժամանակ մնում է համեմատաբար քիչ բնակեցված և տնտեսապես թույլ յուրացված, ինչը մասամբ պայմանավորված է մայրաքաղաքից ունեցած մեծ հեռավորությամբ և տրանսպորտային հաղորդակցության այլընտրանքային միջոցների բացակայությամբ:

Մարզի տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողը արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերն են:

Մարզի արդյունաբերության հիմնական ճյուղը հանքարդյունաբերությունն է և էլեկտրաէներգիայի արտադրությունը: Մարզում արտադրվող էլեկտրաէներգիայի գերակշիռ մասը բաժին է ընկնում Որոտանի ՀԷԿ-ի կասկադին: Գյուղատնտեսությունը հիմնականում մասնագիտացած է բուսաբուծության (մասնավորապեսհացահատիկային մշակաբույսերի և կարտոֆիլի արտադրություն) և անասնաբուծության (մասնավորապես խոշոր եղջերավոր անասունների բուծում) մեջ:
Բեռնաուղևորափոխադրումները մարզում իրականացվում են ավտոմոբիլային և
էլեկտրատրանսպորտով (ճոպանուղի): Մարզի տարածքով է անցնում Հայաստանն Իրանի հետ կապող ավտոմայրուղին, որն էական դեր ունի մարզի տնտեսության զարգացման գործում: 2008թ.-ին շահագործման է հանձնվել «Կապան-Ծավ-Մեղրի» ռազմավարական նշանակություն ունեցող
ավտոմայրուղին, որը, որպես այլընտրանք «Կապան-Քաջարան-Մեղրի» միջպետական
ճանապարհին` տեխնիկական ցուցանիշներով գերազանցում է վերջինիս:

Շիրակի մարզ

Տարածքը՝ 2681 քառ. կմ

Բնակչության թվաքանակը (01.01.2007 թ.)՝ 305 հազ. մարդ

Մարզկենտրոնը՝ Գյումրի քաղաք։

Քաղաքները՝ Արթիկ, Մարալիկ։

Գյուղական համայնքների թիվը՝ 116։

Աշխարհագրական դիրքը։ Շիրակի մարզը գտնվում է մեր հանրապետության հյուսիս¬արևմտյան վերջույթում։ Պետական սահմանների երկայնքով հյուսիսից սահմանակից է Վրաստանին, արևմուտքից՝ Թուրքիային։ Արևելքից սահմանակից է Լոռու մարզին, իսկ հարավից՝ Արագածոտնի մարզին :

Հարևան մարզերի և մայրաքաղաքի հետ կապվում է հանրապետական նշանակության Երևան¬Աշտարակ¬Թալին¬Գյումրի, Երևան¬Արմավիր¬Քարակերտ¬Գյումրի ավտոխճուղիներով, ինչպես նաև Գյումրի¬Վանաձոր ավտոմայրուղով և գլխավոր երկաթուղով, որից ճյուղավորվում են Գյումրի¬Արթիկ¬Պեմզաշեն և Գյումրի¬Կարս (Թուրքիա) երկաթգծերը։ Չնայած եզրային տեղադիրքին, Շիրակի մարզն ունի հարմար տրանսպորտա¬աշխարհագրական դիրք, ներքին հաղորդակցության բարեկարգ ճանապարհների խիտ ցանց, որոնց մի հատվածն ունի ստրատեգիական նշանակություն։

Շիրակի մարզ

Բնական պայմանները։ Մարզի տարածքին բնորոշ է բացարձակ բարձրությունների մեծ տարբերությունը (1400 մ¬ից 4090 մ սահմաններում), մակերևույթի թույլ մասնատվածությունը, ռելիեֆի հրաբխային ձևերի բազմազանությունը և տարածվածությունը, հնագույն սառցապատման հետքերի պահպանվածությունը։ Ամբողջությամբ ընդգրկված է Շիրակի ֆիզիկաաշխարհագրական շրջանի կազմում։ Ծայր հյուսիս¬արևմուտքում Եղնախաղի, իսկ հյուսիս¬արևելյան եզրում Ջավախքի հրաբխային լեռնավահաններն են, որոնց միջև տարածվում է Աշոցքի բարձրադիր սարահարթը։ Այստեղ է գտնվում Արփի լճի ջրամբարը, որից սկիզբ է առնում մեր հանրապետության ամենաերկար գետը՝ Ախուրյանը (հիշե՛ք Ախուրյան գետի երկարությունը և ակունքի բացարձակ բարձրությունը)։ Աշոցքի սարահարթից հարավ, Ախուրյանի հովտի երկայնքով և հյուսիսից դեպի հարավ աստիճանաբար լայնացող ուրվագծով տարածվում է Շիրակի դաշտը՝ Արարատյան դաշտից հետո մեր հանրապետության, մակերեսի մեծությամբ, երկրորդ սարահարթը։ Վերջինիս արևելյան սահմանների ուղղությամբ դասավորված են Շիրակի ծալքաբեկորավոր լեռնաշղթայի, Շարայի հրաբխային կոնի (2475 մ) և Արագածի լեռնավահանի հյուսիս¬արևմտյան կողմնադրության լեռնալանջերը ։

Շիրակի մարզի կլիման առանձնանում է ոչ միայն ցամաքայնությամբ, այլև բացառիկ խստությամբ։ Հիմնականում բնորոշ են բարեխառն և ցուրտ լեռնային կլիմայատիպերը, իսկ հարավ¬արևմուտքում՝ չոր ցամաքային կլիմայատիպը։ Ձմռանը օդի միջին ամսական ջերմաստիճանը հյուսիսից դեպի հարավ՝ -100 ից -5 0 է, առանձին օրերի գրանցվում են ձնաբքեր, -300 -ից -400 սառնամանիքներ։ Ամռանը նույն ուղղությամբ օդի միջին ամսական ջերմաստիճանը +150 -ից +230 է։ Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը տատանվում է 500-1000 մմ սահմաններում։

Գլխավոր գետային զարկերակը՝ Ախուրյանը, հոսում է լայն և խոր կիրճով, ընդունում է բազմաթիվ վտակներ (Մանթաշ, Գյումրիգետ, Ջաջուռ), որոնք ամռանը չորանում են։ Ախուրյանը հայտնի է Թուրքիայի հետ համատեղ շահագործվող նույնանուն ջրամբարով։ Ախուրյանից են սնվում Շիրակի և Թալինի ջրանցքները։ Գործում են նաև Կառնուտի, Մանթաշի, Սառնաղբյուրի, Հոռոմի ջրամբարները։

Հողային ծածկույթում մեծ տարածում ունեն լեռնային սևահողերը։ Տիրապետում են լեռնատափաստանային և լեռնամարգագետնային բուսատեսակները։ Շիրակի մարզի ընդերքի հարստությունների շարքում առանձնանում են գորշ ածխի (Ջաջուռ), տուֆի (Արթիկ), պեմզայի (Պեմզաշեն), կրաքարի և բազալտի հանքավայրերը, անուշահամ սառնորակ աղբյուրների և հանքային ջրերի ելքերը։

Բնակչությունը։ Շիրակի մարզի բնակչության թվաքանակը և ազգային կազմը վերջին քսան տարում էապես փոփոխվել են՝ պայմանավորված 1988 թ.-ի երկրաշարժի հասցրած զոհերով ու ավերածություններով, ադրբեջանցիների արտագաղթով, տեղի հայ ազգաբնակչության զբաղվածության հիմնախնդրով։ Քաղաքային բնակավայրերը երեքն են. Գյումրի (202 հազ. բնակիչ, Երևանից հեռու է 127 կմ), Արթիկ (15 հազ. բնակիչ, 105 կմ), Մարալիկ (6 հազ. բնակիչ, 95 կմ)։ Բնակչության ուրբանիզացման մակարդակը 73% է, միջին տարեկան բնական աճը՝ 0,26%։ Կանայք ավելի շատ են (51,7%), քան տղամարդիկ (48,3%)։ Շիրակի մարզում հաշվում են 128 գյուղեր։

Տնտեսությունը։ Խորհրդային իշխանության տարիներին, Շիրակի մարզի ներկայիս սահմաններում տեղաբաշխված արդյունաբերական ձեռնարկություններն ապահովում էին մեր հանրապետության արդյունաբերական համախառն արտադրանքի ծավալի շուրջ 12%¬ը, իսկ այժմ՝ ընդամենը 2%¬ը։ Տնտեսության առաջատար համալիրը գյուղատնտեսությունն է, որին բաժին է ընկնում մարզի համախառն արտադրանքի 80%¬ը։ Առաջատար ճյուղը բուսաբուծությունն է։ Զբաղվում են հացահատիկային տնտեսությամբ, ճակնդեղի, կարտոֆիլի, կաղամբի և գազարի մշակությամբ։ Բուծում են կաթնամսատու խոշոր եղջերավոր անասուններ, կոպտաբուրդ ոչխար, խոզ, թռչուն։ Գյուղատնտեսական հողահանդակները (230 հազ. հա) կազմում են Շիրակի մարզի ընդհանուր մակերեսի 86%¬ը։ Արդյունաբերական համալիրին բնորոշ են շինանյութերի (տուֆ, պեմզա) արդյունահանումը, սարքաշինական, ապակյա տարաների, մանածագործական, կաթնամթերքների, խմիչքների արտադրությունները։ Նախատեսվում է մասնակիորեն վերականգնել Շիրակի մարզի տեքստիլ արդյունաբերության նախկին ձեռնարկությունների մի մասի համբավն ու հզորությունը։

Պատմամշակութային հուշարձանները։ Շիրակի մարզի ուշագրավ պատմաճարտարապետական հուշարձաններից են. Վահրամաբերդի ուրարտական ամրոցը (Ք.ա. I հազարամյակ), Կառնուտի եկեղեցին (IV-V դդ.), Երերուքի տաճարը (V դ.), Սառնաղբյուրի վանքը (V-VII դդ.), Ջրառատի եկեղեցին (VII դ.), Հառիճավանքը (VII-XIII դդ.), Մարմաշենի վանքը (X-XIII դդ.) և այլն։

Տավուշի մարզ — Ճերմակավան գյուղ

 

Գերեզմանոց.JPG

Ճերմակավան, ամայացած գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, Գետիկի հովտի ձախափնյա լանջին, Խաչարձան գյուղից 11 կմ հարավ-արևմուտք։ Պատկանում է Խաչարձան համայնքին։ Ճերմակավան է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին։

Ճերմակավանի ազգաբնակչության փոփոխությունը.

Տարի 1989 2011
Բնակիչ 40 0

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։

Ճերմակավանի մեջ է գտնվում Ճերմակավան գյուղատեղին, գերեզմանոցը և 10-12-րդ դարերի եկեղեցին։ Վերջինս հայտնի է նաև «Աղքիլիսա» և «Սպիտակ եղցի» անուններով։ Տեղակայված է գյուղի տարածքում՝ բլրի վրա։ Ընդգրկված է Ճերմակավանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում՝ 10.36.1/1.1 համարի տակ։

Գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկը, որը 2002 թ․ հաստատվել է Հայաստանի կառավարության կողմից։ Ցանկում ներառված է ընդամենը 3 հուշարձան։

հուշարձան կառուցված վայր, հասցե կոորդ համարանիշ նշան. հավելյալ նշումներ պատկեր
Գյուղատեղի «Սպիտակ եղցի» 10-14 դդ. գյուղի տարածքում 10.36.1/1 Հ այլ անվանում` «Աղքիլիսա» բեռնել պատկեր
Եկեղեցի «Սպիտակ եղցի» 10-12 դդ. բլրի վրա 10.36.1/1.1 Հ այլ անվանում` «Աղքիլիսա» ՃԵՐՄԱԿԱՎԱՆՔ.JPG բեռնել պատկեր
Գերեզմանոց 10-14 դդ. եկեղեցու շրջակայքում 10.36.1/1.1.1 Հ Գերեզմանոց.JPG բեռնել պատկեր

Տավուշի մարզ

Մարզկենտրոնը՝ Իջևան քաղաք:

Տարածքը 2 704 քառ. կմ է:
Բնակչությունը` 124.5 հազար (2017-ի հունվարի 1-ի դրությամբշ

Տավուշի մարզը կազմավորվել է 1995 թվականի ապրիլին: Անվանումն ստացել է Տավուշ բերդի անունից: Տավուշի մարզը իր մեջ ներառում է Մեծ Հայքի 3 աշխարհների գավառներ ու գավառամասեր։

Մարզի տարածքի հյուսիսային մասը (Նոյեմբերյանի տարածաշրջան) հիմնականում համապատասխանում է Գուգարքի Կողբափոր, կենտրոնական և արևմտյան մասերը՝ (Իջևանի տարածաշրջան)՝ Կայեն և Կանգարք գավառներին։ Հարավային մասը՝ (Դիլիջանի տարածաշրջան) մտել է Այրարատ աշխարհի Վարաժնունիք գավառի մեջ, իսկ արևելյան մասերի՝ (Բերդի տարածաշրջան) բնակավայրերն ու հնավայրերը հիշատակվում են Ուտիք աշխարհի Աղվե և Տուչքատակ գավառներում։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո կազմել է Ելիզավետպոլի նահանգի, 1920-30-ին’ Հայաստանի Լոռի-Փամբակի ու Դիլիջանի գավառների մաս: 1930-ին տարածքում կազմավորվորվել են Իջևանի և Շամշադինի, 1937-ին’ Նոյեմբերյանի վարչական. շրջանները:

Մարզը ներառված է Հայաստանյաց առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի կազմում, աթոռանիստը Վանաձորի Սբ Աստվա­ծածին եկեղեցին է:

 Մարզը հարավում սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերին, արևմուտքում՝ ՀՀ Լոռիի մարզին, հյուսիսում պետական սահմանով` Վրաստանին, և արևելքում՝ Ադրբեջանին։

Բնական պայմանները և հարստությունը

Մարզը տարածվում է Փոքր Կովկասի լեռնաշղթաների արտաքին շարի վրա (Վիրահայոց, Գուգարաց և Միափորի լեռներ):

Տավուշ

Ծովի մակարդակին ամենամոտ կետը (ՀՀ ռելիեֆի ամենացածր կետը) գտնվում է Դեբեդավան գյուղի մոտ` 390մ, ամենաբարձր կետը Միափորի լեռնաշղթայի Մուրղուզ լեռն է` 2 993 մ: Մարզի տարածքը մի մասը գնվում է ցածրադիր գոտում (հիմնականում Բագրատաշենի տարածաշրջան), իսկ մյուս մասը միջին և բարձրադիր գոտիներում, 2000 մ բարձրությունից ավել են գտնվում մարզի ընդհանուր տարածքի5-10%, իսկ ցածրադիր գոտին կազմում է մարզիտարածքի մոտ 15%-ը:

Տավուշի տարածքով հոսում են բազմաթիվ մեծ և փոքր գետեր.Աղստևը’ Բլդան, Հաղարծին, Գետիկ, Սառնաջուր վտակնե­րով, Դեբեդը, Բաղանիսը, Ոսկեպարը, Կողբը ևն: Բնական լիճը` Դիլիջանի մոտ գտնվող Պարզ լիճն է: Այստեղ են գտնվում Ջողազի, Հախումի, Տավուշի, Այգեձորի և Իջևանի արհեստական ջրամբարները: Ջողազի ջրամբարը չի օգտագործվում սահմանային լինելու պատճառով, մնացած ջրամբարները ևս սահմանային են և մասամբ են օգտագործվում:

Մարզում արդյունաբերական նշանակություն ունեն բենտոնիտային կավը, կրաքարերը, վիմագրական քարը, դոլոմիտը, բազալտը, ֆելզիտը, ցեոլիտը,ոսկին, ածուխը և այլն, որոնցից հիմնականում արդյունահանվում է Նոյեմբերյանի ֆելզիտը, ցեոլիտը, բազալտը, բենտոնիտային փոշին այն էլ ոչ մեծ ծավալներով: Աղստև գետի հովիտը հարուստ է հանքային ջրերով, որտեղ կազմակերպված է դրանց արտադրությունը:

Տավուշ

Մարզում գոյություն ունեն օգտակար հանածոների պաշարներ, որոնք դեռևս վերջնական ուսումնասիրված չէն, դրանցից են ոսկին, պղինձը, քարածուխը:

Մարզը գտնվում է ՀՀ չափավոր խոնավ տարածաշրջանում։ Տեղումների քանակը տարեկան հասնում է 500-600 մմ-ի: Արևափայլքի տարեկան տևողությունը 1900-2000 ժամ է: Ամառները լինում են տաք, ձմեռները՝ մեղմ։

Տավուշ

Մարզի ընդհանուր մակերեսի 40.3%-ը զբաղեցնում են խառն անտառները, որոնք աչքի են ընկնում բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ: Մարզի անտառները կազմում են հանրապետության անտառային տարածքների 38%-ը: Բնության պահպանության, հարստացման և տեղ. պայմաններում նոր տեսակների ներդրման նպատակով Աղստևի ավազանում ստեղծվել են հատուկ պահպանվող տարածքներ [Դիլիջանի ազգային պարկը, Իջևանի անտառ-պուրակը (դենդրոպարկ), Արջատխլենու, Գանձաքարի, Ախնաբաթի արգելավայրերը]:

Տավուշը գտնվում է սեյսմիկ ռիսկային գոտում: Այստեղ առկա են մի շարք սողանքային գոտիներ/Հաղարծին, Գոշ, Հովքում, Վազաշենում, Աչաջուր, Գետահովիտ, Ակնաղբյուր, Այրում, Գանձաքար/, որոնք ազդում են ինչպես մարզի զարգացման, այնպես էլ միջպետական, մարզային ու տեղական նշանակության ավտոճանապարհների բնականոն աշխատանքի վրա։

Բնակչությունը

Տավուշի մարզը հանդիսանում է Հայաստանի ոչ խիտ բնակեցված մարզերից մեկը, բնակչության խտությունը կազմում է 46 մարդ/1 ք.կմ: Մարզում բնակվում է շուրջ 124.5 հազար մարդ /01.01.2017թ./, կամ ՀՀ բնակչության 4.2 %-ը: Մարզի քաղաքային բնակչությունը՝ 5 քաղաքներով, կազմում է 52.5 հ հազար մարդ կամ 42.2%: Գյուղական բնակչությունը  կազմում է 72.0 հազար մարդ կամ 57.8%: Բնակչության թվաքանակում տղամարդիկ կազմում են  ընդհանուր բնակչության նկատմամբ` 48.9%, իսկ կանայք` 51.1%-ը:

Տավուշ

Բնակչության տարիքային կազմի տեսանկյունից մարզի բնակչությունը հարաբերականորեն ավելի երիտասարդ է հանրապետական ցուցանիշից՝ մինչև 15 տարեկան բնակիչները 19% են կազմում: 63ից ավել տարիք ունեցողները կազմում են բնակչության 13%-ը:Մարզի բնակչության շուրջ 58% գյուղական բնակչություն է, միևնույն ժամանակ մարզի բնակչության շուրջ 30% կուտակված է 2 բնակավայրերում՝ Իջևան և Դիլիջան քաղաքներում։

Տավուշ

Ազգաբնակչության 99,4%-ը հայ են, մեծագույն մասը՝ Հայաստանյան առաքելական եկեղեցու հետևորդ: Մարզում բնակվում են նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ` հիմնականում ռուսներ (0.4%),  որոնք բնակվում են ինչպես խառը’ հայերի հետ, այնպես էլ առանձին գյուղերում: Նրանց մեծ մասը տիրապետությմ է նաև հայերենի: Ոուս բնակչության գրեթը կեսը մոլոկան է: Բացի ռուսներից մարզում բնակվում են նաև ուկրաինացիներ, հույներ և այլ ազգերի ներկայացուցչիներ (0,1%):

Հայազգի բնակչության զգալի մասը բնիկ տավուշցիներ են. կան կաև Արցախից և Գարդմանքից տեղափոխվածների (տարահանվածների) սերունդներ, որոնք եկել են այստեղ դեռ XVII-XIX դարերում: Տեղափոխվածները կամ հիմնում էին նոր գյուղեր կամ էլ վերականգնում նախկինում լքված կամ ավերված հայկական բնակավայրերը:

Քաղաքային համայնքների թիվը`   5 համայնք /Իջևան, Այրում, Բերդ, Դիլիջան և Նոյեմբերյան /
Գյուղական համայնքների թիվը` 35 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   61 բնակավայր

Մարզի տնտեսությունը և հասարակական կյանքը

ՀՀ Տավուշի մարզը հանրապետության գյուղատնտեսական մարզերից է: Անասնաբուծության մեջ առաջատար ճյուղեր են համարվում խոշոր եղջերավոր անասնաբուծությունն ու խոզաբուծությունը, իսկ բուսաբուծության մեջ` հացահատիկային մշակաբույսերի մշակությունն ու խաղողագործությունը: Վերջին տարիներին զարգացում է ապրում նաև մեղվաբուծությունը:

Տավուշ

Մարզի տնտեսության առաջատար ճյուղը մշակող արդյունաբերությունն է: Առավել գերակշռող են սննդի արդյունաբերությունը և փայտամշակումը: Մարզում արտադրվող արդյունաբերական արտադրանքից արտաքին շուկա են հանվում գինիներ, պահածոներ, հանքային ջուր, քարե և փայտե, վերջերս նաև տեքստիլ արտադրատեսակներ:

Մարզի համար կարևոր ոլորտ է հանդիսանում նաև զբոսաշրջությունը: Մարզի և հատկապես Աղստևի հովտի բնակլիմայական պայմանները չափազանց նպաստավոր են բնակչության հանգստի կազմակերպման, առողջության վերականգնման և միջազգային տուրիզմի զարգացման համար: Իջևան քաղաքից 7 կմ հեռավորության վրա գտնվող Ենոքավան գյուղում գործում է Հայաստանում նախադեպը չունեցող էքսթրիմի և զվարճանքների պարկը՝ աշխարհի ամենաերկար ճոպանագծով (զիփլայն):

Տավուշ

Մարզի զարգացվածությունը անհամաչափ է, մասնավորապես աչքի է ընկնում Դիլիջան քաղաքի զարգացման տեմպերը, որտեղ են կենտրոնացված մարզի հիմնական հյուրանոցային հզորությունները, որը կապված զբոսաշրջության, ֆինանսական կառույցների մասնաճյուղերի բացման և նոր ուսումնական հաստատությունների հիմնադրման հետ։

Մարզի 47 բնակավայրեր սահմանամերձ են Ադրբեջանին և ունեն ռազմավարական կարևոր նշանակություն՝ մշտապես կրելով պատերազմական իրադարձությունների հետևանքներ: Դրանով է պայմանավորված նաև այդ բնակավայրերի քիչ բնակեցվածությունն ու տնտեսապես թույլ զարգացվածությունը:

2017թ. մարզի տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակը կազմել է ընդհանուր բնակչության 65,3 %-ը: Մարզում գործազրկության մակարդակը զգալիորեն ավելի ցածր է քան միջին հանրապետական ցուցանիշը, սակայն այդ ցուցանիշը երիտասարդության համար զգալիորեն ավելի բարձր է քան միջին հանրապետական և հարակից մարզերի ցուցանիշը։ Աղքատության մակարդակը մարզի բնակչության 35,3 % է:

Տրանսպորտ և կապ

Տավուշի մարզով են  անցնում 152.6կմ միջպետական նշանակության ավտոճանապարհները կամ Հանրապետության միջպետական ավտոճանապարհային ցանցի 10 %-ը, որը ավտոտրանսպորտային կապ է ապահովում թե հարևան Վրաստանի, թե հարակից մարզերի հետ: Միջպետական փոխադրումներն իրականացվում են Երևան – Սևան – Իջևան – Նոյեմբերյան – Բագրատաշեն ավտոճանապարհով և ակտիվորեն օգտագործվում է մարզում գտնվող Բագրատաշենի մաքսակետը:

Տավուշ

Հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երկարությունը մարզում 148.0 կմ է,  մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների՝ 389.4 կմ:

Աղստևի ձորով է անցնում Իջևան – Հրազդան երկաթուղու 70 կմ-ոց հատվածը (ներկայումս չի գործում): Հյուսիսային սահմանի երկայնքով, Դեբեդի ափով անցնում է Երևան –Թբիլիսի երկաթուղու 7 կմ-ոց հատվածը, որը շահագործվում է: Մարզում է գտնվում Այրումի երկաթուղային կայարանը:

Մարզում առկա է Այգեպարի և Բագրատաշենի օդանավակայանները, որոնք չեն գործում:

Տավուշի  տեսարժան վայրեր
Տավուշ

ՀՀ Տավուշի մարզը հարուստ է ինչպես բնական մեծ ժառանգությամբ՝ գեղատեսիլ ձորեր, ջրվեժներ, քարափներ, սարավանդներ, բացատներ, բնական ջրամբարներ, քարայրներ, եզակի ծառատեսակների պուրակներ, տարաշխարհիկ ծառեր և թփեր, այնպես էլ մարզին մի ուրույն գեղեցկություն և գրավչություն հաղորդող անձեռակերտ բնության հրաշալիքներին համահունչ բնակիչների կողմից կերտված պատմաճարտարապետական հուշարձաններով:

Մարզի տարածքում հաշվառված է 1996 պատմամշակութային հուշարձան: Այստեղ հայտնաբերված են տարբեր ժամանակաշրջանների կիկլոպյան ամրոցներ, մասնավորապես մ.թ.ա. V –  I  հազարամյակների հնավայրեր, կոթողներ (Նոյեմբերյան, Բաղանիս, Ենոքավան, Գանձաքար), միջնադարյան քարանձավային բնակավայր Լաստիվերում, ինչպես նաև վաղ, միջին և ուշ միջնադարյան վանական համալիրներ, փոքրիկ մատուռներ, խաչքարեր և գերեզմանաքարեր:

Վայոց Ձորի մարզ — Փոռ գյուղ

Փոռ, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում, Արփա գետի ձախ կողմում, Վայքի լեռների հյուսիսային փեշերին, մարզկենտրոնից՝ 27 կմ հարավ-արևելք։ Այն վերաբնակեցվել է 1928 թվականին Սավարայից ներգաղթած ընտանիքներով։

Աշխարհագրություն

Գյուղն ունի 1826 հա տարածք, որով սահմանակից է մարզի Զառիթափ, Մարտիրոս և Ազատեկ համայնքներին։ Ծովի մակարդակից գտնվում է 1510 մ բարձրության վրա։

Կլիմա

Կլիման մերձարևադարձայինէ, ձմռանը՝ ցուրտ, ամռանը զով։

Բնակչություն

Նախնիները գաղթել են Խոյից։

Փոռի ազգաբնակչության փոփոխությունը.

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 18 439 244 311 165 118 96 150 122

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, հացահատիկի, բանջարաբոստանային և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Փոռում կա Սբ. Աստվածածին (1910 թ.) և 1830 թ. եռանավ բազիլիկ եկեղեցիներ, XIII-XIV դարերի խաչքարեր։

Հասարակական կառույցներ

Գյուղն ունի դպրոց, բուժկետ և առևտրի կրպակ։

Վայոց ձորի մարզի Փոռ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկը, որը 2002 թ․ հաստատվել է Հայաստանի կառավարության կողմից։ Ցանկում ներառված է ընդամենը 2 հուշարձան։

հուշարձան կառուցված վայր, հասցե կոորդ համարանիշ նշան. հավելյալ նշումներ պատկեր
Գերեզմանոց 13-19 դդ. հվ մասում 11.43/1 Տ բեռնել պատկեր
Եկեղեցի (Ժամատուն) 1830 թ. գ. մ. 11.43/2 Տ զանգակատունը՝ 1910 թ. բեռնել պատկեր

 

Փոռ
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Վայոց ձորի մարզ
Այլ անվանումներ Փուռ
ԲԾՄ 1510 մ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 144 մարդ (2008)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4
##

Փոռ (Հայաստան)

Վայոց Ձորի մարզ

 

Վայոց ձորի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավարևելյան վերջույթում։ Զբաղեցնում է պատմական Հայաստանի Սյունյաց նահանգի նույնանուն գավառի հիմնական տարածքը։ Ներկայիս վարչատարածքային միավորը ձևավորվել է Հայկական ԽՍՀ-ի մաս կազմած Եղեգնաձորի և Վայքի (Ազիզբեկովի) շրջանների միավորման հետևանքով՝ 1995 թվականի բարեփոխումների արդյունքում։ Վայոց ձորի մարզը զբաղեցնում է 2,308 կմ² տարածք (7-րդը Հայաստանի մարզերի շարքում)։ Ընդգրկում է երեք հիմնական աշխարհագրական շրջաններ` Արփայի գոգավորություն, Վայքի ծալքաբեկորավոր լեռնաշղթա (ձգվում է հարավում) և Վարդենիսի հրաբխային լեռնավահան։ Հյուսիսում սահմանակցում է Գեղարքունիքի մարզին, հյուսիս-արևելքում՝ Արցախի Հանրապետությանը, հարավ-արևմուտքում՝ Սյունիքի մարզին, հարավային հատվածում՝ Նախիջևանին, իսկ արևմուտքում՝ Արարատի մարզին։ Մայրաքաղաք Երևանին անմիջապես չի հարում։Վայոց ձորի մարզը զբաղեցնում է պատմական Հայաստանի Սյունյաց նահանգի նույնանուն գավառի հիմնական տարածքը։ Ինչպես Վայոց ձորի, այնպես էլ նրանում գտնվող մի շարք բնակավայրերի մասին հայկական և օտարալեզու սկզբնաղբյուրներում կան բազմաթիվ հիշատակություններ և վկայություններ։

 

   Հարևան բնակավայրեր
 Գեղարքունիքի մարզ
 Արարատի մարզ RoseVents.svg  Արցախի Հանրապետություն Արցախի
Հանրապետություն
 Սյունիքի մարզ  Ադրբեջան Ադրբեջան
(Նախիջևանի ԻՀ)

Վայոց ձորի մարզը գտնվում է Հայաստանի հարավ-արևելքում՝ Արփա գետի ավազանում, և շրջապատված է Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային հատվածով։ Սահմանակցում է է Հայաստանի մարզերից Արարատին, Գեղարքունիքին, Սյունիքին, ինչպես նաև Արցախի Հանրապետությանը և Ադրբեջանի էքսկլավ Նախիջևանի ԻՀ-ին[2]։ Վայոց ձորը հարևան մարզերից տարանջատված է տարածքի մակերևույթի առանձնահատկությամբ։ Վայոց ձորի գոգավոր տարածքը՝ շրջապատված բարձրադիր լեռներով և ջրբաժան լեռնաշղթաներով, այն դարձնում է աշխարհագրական մեկ ամբողջություն։ Բնական գործընթացների արդյունքում այս տեղանքում առաջացել են բազմաթիվ լեռնաշղթաներ, ձորեր, լեռնանցքներ, սարահարթեր, գոգավորություններ, դաշտեր, մարգագետիններ և բնական բազմապիսի կերտվածքներ, որոնք առավել բազմազան են դարձնում Վայոց ձորի բնապատկերը։ Մարզի տարածքը գտնվում է Հայաստանի բարձրադիր հատվածում։ Լեռնագրական առումով Վայոց ձորի տարածաշրջանը ներառված է հարավային լեռնաշղթաների և միջլեռնային գոգավորությունների աշխարհագրական մարզի մեջ։ Ծովի մակարդակից բարձրությունը այստեղ տատանվում է 850 մետրից (Արենի) մինչև 3522 մետր։ Մարզի ամենաբարձր կետը Փոքր Կովկասի լեռնաշղթայի մաս կազմող Վարդենիս լեռն է (3522 մետր), որը գտնվում է Վայոց ձորի և Գեղարքունիքի սահմանագլխին։ Համեմատաբար բարձր լեռնագագաթներ են նաև Գոգին (3120 մետր), Ամուլսարը (2987 մետր), Գնդասարը (2946 մետր) և Վայոցսարը (2581 մ)։ Վայոց ձորի մարզի աշխարհագրական դիրքավորմանը բնորոշ են լանդլաֆտի բազմազանությունն ու ռելիեֆի գոտիականությունը։ Արևմուտքից Վայոց ձորի լեռնաշղթաները, աստիճանաբար ցածրանալով, հասնում են Շարուրի դաշտ։ Մարզը հյուսիսից շրջապատված է Վարդենիսի լեռնաշղթայով։ Վայոց ձորի տարածքն ընդգրկում է երեք խոշոր աշխարհագրական ենթաշրջաններ․ Արփայի գոգավորություն, Վայքի ծալքաբեկորավոր լեռնաշղթա, Վարդենիսի հրաբխային լեռնավահան։

Վայոց ձորի մարզի կլիման գլխավորապես պայմանավորված է վերընթաց գոտիականությամբ, ըստ բարձրության՝ տաք չոր ցամաքայինից մինչև ձյունամերձ։ Ընդհանուր հաշվով, այս մարզի կլիմայական պայմանները աչքի են ընկնում չորությամբ և ցամաքայնությամբ, ինչպես նաև ցուրտ կամ չափավոր ցուրտ ձմեռներով և շոգ կամ տաք ամառներով[3]։ Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկատվության՝ օդի միջին ջերմաստիճանը Վայոց ձորի լեռնային շրջաններում հասնում է առավելագույնը մինչև +0.5, իսկ նախալեռներում +8.7ºC-ի։ Տարվա ամենատաք ամիսը հուլիսն է, իսկ ամենացուրտը՝ հունվարը։ Ձմեռային ամիսներին օրվա միջին ջերմաստիճանի նվազագույն շեմը -4 °C-ն է, իսկ ամռանը՝ հուլիս-օգոստոս ամիսներին, առավելագույն ջերմաստիճանը չի գերազանցում +26°C-ը։ Ամռան ամիսներին օրվա միջին ջերմաստիճանը տատանվում է +15-ից մինչև +26ºC։ Օդի հարաբերական խոնավությունն առավելագույնը դիտվում է հունվար ամսին` 67-75%, իսկ նվազագույնը` օգոստոսին (39-62%)։ Տարեկան տեղումների քանակը ըստ բարձրության տատանվում է 300-800 մմ։ Վայոց ձորի ջրագրական ցանցը բավականին խիտ է։ Մարզի ողջ տարածքով հոսում է Արփա գետը՝ իր Դարբ, Կապույտը, Գնիշիկ, Գրավ, Եղեգիս, Հերհեր, Մալիշկա, Ելփին և այլ վտակներով։ Այն սկիզբ է առնում Արցախի բարձրավանդակի հյուսիս արևմուտքից` 3200 մ բարձությունից, և թափվում Արաքս գետը` Նախիջևանի և Թուրքիայի սահմանի վրա։ Վայոց ձորի բոլոր գետերն ու գետակները սրընթաց են, արագահոս, ունեն մեծ անկում ու թեքություն և հարուստ են էներգետիկ պաշարներով։ Արփայի վտակները տեղ-տեղ առաջացնում են նաև սահանքներ և ջրվեժներ։ Նշանավոր է բնության հուշարձանի կարգավիճակ ունեցող Ջերմուկի ջրվեժը (Ջրահարսի ջրվեժը)։ Գետերի մեծ մասը սելավաբեր է, ուստի՝ վերջինիս ափերին կառուցվել են հակասելավային, քարալիցքային ցանցարկղերով ափապաշտպան հենապատեր։

Վայոց ձորի մարզի հողաբուսային ծածկույթն ու կենդանական աշխարհը բազմազան են և գլխավորապես պայմանավորված են վերընթաց լանդշաֆտային գոտիականությամբ։ Այսպիսով, մարզի տարածաշրջանները աչքի են ընկնում կենսաբազմազանության տարբեր տեղաբաշխվածություններում։ Օրինակ Վայքի ֆիզիկաաշխարհագրական շրջանում իրար են հաջորդում լանդշաֆտային երեք հարկեր, ցածրադիր հարկում կիսաանապատային և չոր տափաստանային լանդշաֆտներն են, որոնք տարածվում են 1200 մետրից (Արփա գետի մերձհունային մասը՝ մինչև Մալիշկա) մինչև 1700 մետր (Ռինդի, Աղավնաձորի, Ազատեկի, Գլաձորի սարավանդները) բարձրություններում։ Միջնամասում (մինչև 2300 մ) գերիշխում են լեռնատափաստանային, լեռնաանտառային (Ջերմուկ առողջարանի շրջանում, Դարբի, Եղեգիսի և Սուլեմայի հովիտներում) և մարգագետնատափաստանային լանդշաֆտները։

Սպիտակ արագիլը Վայոց ձորի ցածրալեռնային շրջաններում հաճախ հանդիպող թռչուններից է։

Բնական պայմանների բազմազանությամբ պայմանավորված համեմատականորեն հարուստ է մարզի կենդանական աշխարհը։ Վայոց ձորն իր տեղադիրքով Միջերկրածովյան կենսաշխարհագրական տարածաշրջանի, Իրանական, Փոքրասիական ու Պոնտոս-կովկասյան կենսաբազմազանության մարզերի խաչմերուկ է։ Այստեղ տարածված են Հայաստանի Հանրապետությունում գրանցված 460 տեսակի կենդանիներից 225-ը։

Վայոց ձորի բնապահպանական հիմնախնդիրները ունեն համապետական նշանակություն։ Մարզի էկոլոգիական ծրագրերի հիմնական ուղղություններն են համարվում անտառների վերականգնումը, վերարտադրությունը, անտառային ռեսուրսների պահպանությունը և կայուն օգտագործումը, հողերի դեգրադացիայի կանխումը, անապատացմանը նպաստող մարդածին գործոնների նվազեցումը, բնական կերահանդակների կայուն կառավարումը, կենսաբազմազանության պահպանությունը, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումն ու օգտագործումը, ինչպես նաև արդյունաբերական թափոնների և կենցաղային աղբի հեռացումը։

Ամուլսար լեռը՝ 2987 մետր բարձրությամբ։ Լեռն ընդգրկված է համանուն ոսկու հանքավայրի տարածքում, որի շահագործման դեմ շարունակաբար պայքարում են բնապահպանական մի շարք խմբեր։

Վայոց ձորի մարզում գոյություն ունեցող բնության հատուկ պահպանվող տարածքները 2013 թվականի հողային հաշվեկշռով կազմում է 18169.5 հա[5]։ Դրանք են Ջերմուկի ջրաբանական արգելավայրը, Ջերմուկի անտառային արգելավայրը, Հերհերի նոսրանտառային արգելավայրը և Եղեգնաձորի պետական արգելավայրը։ Վայոց ձորում հաշվվում են շուրջ 54 բնության հուշարձանների։ 2010 թվականից ի վեր Արփա գետի ավազանի ձախափնյա մասը կազմող Վայոց ձորի լեռնաշղթայի հյուսիս-արևմտյան հատվածում գործում է «Գնիշիկ» հատուկ պահպանվող տարածքը («Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտ։