Գույների և պատկերների խառնաշփոթ- Նախագիծ

 

Թեմա՝  Գույների և պատկերների խառնաշփոթ։

Համակարգող՝ Ջեմմա Զարգարյան։

Դասվար՝ Անահիտ Գրիգորյան, Երկարացված օրվա ուսուցիչ՝ Իրինա Սարգսյան։

Մասնակիցներ՝ Նախակրթարանի 5-6 տարեկաններ։

Քանակ՝ 17-21 հոգանոց խումբ։

Ժամանակահատված՝ Ապրիլ։

Նպատակ՝ Զարգացնել երեխաների ուշադրությունը, գունավոր երկրաչապական պատկերների տարբերակման կարողությունը։ Պատկերների ձևերի տարբերակումն ու ճանաչումը։ Կորդինացված աշխատանքը։

Խնդիր՝ Խաղ-առաջադրանքների միջոցով։

Ընթացք՝ Երեխաները բաժանվում են երկու հոգանոց խմբերի։ Նստում են սեղանի շուրջ։ Խաղադաշտերը ցույց է տրվում երեխաներին, նրանք պետք է խաղաքարտ-պատկերների միջից գտնեն համապատասխանը։ Երկրորդ առաջադրանք՝ բոլոր խաղաքարտերը տրվում է ամբողջովին, ամեն խաղաքարտ համապատասխանորեն պետք է տեղադրել համապատասխան խաղադաշտի վրա՝ հաշվի առնելով գույնի ու ձևի տարբերությունները։

Ակնկալվող արդյունք՝  Կարողանալ տարբերել ձևն ու գույնը, չնայած նմանությանը։ Համապատասխանեցնել բոլոր խաղաքարտերը։

Վերլուծություն՝

Չափորոշչի ստուգում

 

Բարսեղյան Տիրան

1.1. Ցատկում է մեկ ոտքի
վրա 2 և ավելի անգամ——+                                         +

1.1.1. Ցատկում է հատակի վրա
կողք-կողքի դրված 2 կամ 3
տարբեր գույնի շրջանակների մեջ__+                  +

1.2. Ինքնուրույն վեր է
կենում նստած դիրքից——+                                          +

1.2.1. Աթոռից վեր է կենում, և
վազում դեպի պատուհանը__+                                    +

1.2. Ոտքերը միասին պահելով` կանգնած տեղից
ցատկում է առնվազն 20
սմ հեռավորության վրա__+                                            +

1.3. Վարժ քայլում է__+                                                         +

1.3.1. Քայլելիս շարժում է իրանը
և ձեռքերը__+                                                                             +

1.3. Առանց որևէ բանից
բռնելու կանգնում է մեկ
ոտքի վրա առնվազն 2
վայրկյան__+                                                                                 +

1.3.1. Մեկ ոտքի վրա կանգնած
դիրքում մյուս ոտքով դիպչում է հատակին դրված տուփին__+     +

1.4. Վազում է
վստահորեն__+                                                                             +

1.4.1. Վազում է` շրջանցելով
խոչընդոտները, փոխելով արագությունն ու ուղղությունը__+         +

1.4.2. Վազելիս հազվադեպ է
վայր ընկնում___                                                                            _

1.4.3. Վազելու ընթացքում
անհրաժեշտության դեպքում
կանգ է առնում__+                                                                        +

1.5. Քայլում է` շրջանցելով
խոչընդոտները__+                                                                        +

1.5.1. Շրջանցում է
ճանապարհին գտնվող
բազկաթոռը, ուղղանկյուն
սեղանը__+                                                                                          +

1.5. Բարձրանում և իջնում է աստիճաններով__+       +

1.5.1. Բազրիքից բռնած, բարձրանում է աստիճաններով՝ մի
ոտքը դնելով, մյուսը միացնելով__+                                        +

Մերինե Հարությունյան

 

Եղունգների խնամք

նախագծային պարապմունք 5 տարեկանների խմբում

նախադպրոցական կրթություն բաժնի ուսանողների հետ աշխատում ենք 5 տարեկանների խմբերում.

Անահիտ Գրիգորյան և ընկերներ ժ 9.30-10.00

Էլյա Գրիգորյան և ընկերներ 10.10-10.40

սովորում ենք ճիշտ կտրել ձեռքերի և ոտքերի եղունգները

անհրաժեշտ նյութեր.

թուղթ

մատիտ

մկրատ

ակնկալվող արդյունք.

համապատասխան հմտությունների ձեռք բերում։

Սովորող սովորեցնող

Աշնանային ամենամյա բաց մանկավարժական հավաքին համագործակցային նախագիծ քոլեջի նախադպրոցական կրթություն բաժնի ուսանողների հետ

Սովորում ենք ճիշտ լվանալ ատամները

օրը՝հոկտեմբերի 4, ժ9.30-10.30

վայրը՝ քոլեջ

Մասնակիցներ՝ Էլյա Գրիգորյան և ընկերներ

Ատամների խնամք, սովորող սովորեցնող

Աշնանային ամենամյա բաց մանկավարժական հավաքին համագործակցային նախագիծ քոլեջի նախադպրոցական կրթություն բաժնի ուսանողների հետ

Սովորում ենք ճիշտ լվանալ ատամները

օրը՝հոկտեմբերի 4, ժ9.30-10.30

վայրը՝ քոլեջ

Մասնակիցներ՝ Էլյա Գրիգորյան և ընկերներ

ՍՈՎՈՐՈՂ ՍՈՎՈՐԵՑՆՈՂ ՆԱԽԱԳԻԾ

Սովորում ենք ճիշտ լվացվել

Վայրը՝ քոլեջ, 5 տարեկանների խումբ. Անահիտ Գրիգորյան և ընկերներ

hand washing

Նախագծային աշխատանք 5 տարեկանների հետ.

Մենք ` ընկեր Քրիստինեյի հետ միասին սովորեցնում ենք լվացվել 5 տարեկանների խմբին

Քանի որ մեր ձեռքերը մեր մարմնի ամենաօգտագործվող մասն են, դրանք հարկավոր է հաճախակի լվանալ:

Լվացվելու համար օգտագործում ենք ջուր և օճառ: Օճառը լինում է պինդ և հեղուկ : Ցանկալի է օգտագործել հեղուկ օճառ, քանի որ այն գտնվում է փակ ամանում և ձեռքից ձեռք չի անցնում:

 

Նախագիծը կատարված է՝ ահա և տեսանյութը։

Հանդիպում Կրթահամալիրի տնօրենի թեկնածու Սուսան Մարկոսյանի հետ

Այսօր մենք քննարկում ունեցանք՝ Սուսան Մարկոսյանի հետ, ով իր թեքնածությունն էր դրել տնօրենի պաշտոնի համար։ Մեր քննարկումը ունեցավ հաճելի ընթացք և ավարտ։ Այնտեղ քննարկեցինք բոլոր այն հարցերը որոնք մեզ հուզում էին քոլեջի հետ կապված։ Կարևոր և հետաքրքիր հարցերից էին՝ թե ինչու՞ հենց մեր քոլեջի պաշտոնի համար է թեքնածություն առաջարկել, կամ ինչ փոփոխությունների կենթարկվի մեր քոլեջը տնօրեն կարգվելուց հետո, մեր քոլեջը ամենահետաքրքիր ու գույնզգույն քոլեջներից մեկն է, որը երբեք փոփոխություններ չի կրել և դրա համար անհանգստանալ պետք չէ։ Այստեղ ես չէի պատկերացնի, որ հարցերին հիանալի կերպով կպատասխաներ տիկին՝ Սուսանը, սական ասաց, որ փոփոխությունների չի ենթարկվի այլ կկատարելագործվի, այստեղ մենք ունենք մեզ տրված բոլոր ազատությունները որը մենք չարաշահել չենք կարող՝ այդ իսկ պատճառով ինչպես եղել այնպես էլ շարունակվում է։ Քննարկումը վարում էին՝ Էլյա Սահակյանը և Դիաննա Բարսեղյանը, իսկ մենք նրանց օգնում էինք՝ կամ կարելի է ասել մենք մեր հետաքրքրասիրության համար տալիս էինք այն հարցերը որոնք այդ պահին ծագում էին մեր գլխում։ Հարցերից ամենահետաքրքիրը՝ արդյո՞ք Մխ․ Սեբաստացի համալսարան կբացվի։ Այս հարցին պատասխանել այդքան էլ հեշտ չէր՝ սական ոչ հաստատական պատասխան հնչեց։ Մեր քննարկման ընդացքում ինձ ամենահաճելի ու ամենահետաքրքրաշարժ հարցը դա՝ այն էր, որ մարզերում, տարբեր տարածաշրջաններում ջանք էնք թափելու և բացելու էնք մեր կրթահամալիրների, մանկապարտեզների և դպրոցների մասնաճյուղերից։ Ես մեր քոլեջում փոփոխություններ կատարել չէի ուզի, քանի որ ամեն ինչը յուրահատուկ է և բնորոշ է միայն մեր քոլեջին։ Ինձ թվում է՝ շատ-շատ հաստատություններ կձգտեին նմանվել հենց մեզ և այդ իսկ պատճառով մենք այսպես կանք այսպես էլ գնալու ենք, միայն եթե համախմբված լինենք անկախ տնօրենի փոխվելու փաստից։

Ծառատունկի Մասնակցություն

Այսօր մեր առաջին ծառատունկի իրականացման օրն էր։ Բոլորս պետք է բերեինք մեր փոքրիկ ծառը և տնկեինք քոլեջի շրջակա տարածքում։ Մեծ սպասելիքներ ունեյի այդ օրվա հետ կապված, որը իրականություն դարձավ հենց այդ ժամանակ։ Երբ եկավ առավոտը, մենք եկանք քոլեջ, բերեցինք մեր ծառերը և գնացինք ծառերը տնկելու։ Ամենահաճելի օրը ունեցա, քանի որ ինչպես միշտ մեր սիրելի դասախոսները՝ Ընկեր Նելլի գլխավորությամբ մեզ հետ համատեղ օգնում և իրականացնում էին մեզ ծառ տնկել սովորեցնելու փոքրածավալ աշխատանքները։ Ծառերը տնկելուց հետո հույս ունեմ, որ տարեց-տարի իմ ծառը ծաղկելու և մեծանալու է և իր բարիքներն է տալու։ Մեր քոլեջում արդեն ավանդույթ է ձևավորվել՝ ծառատունկը, և ամեն աշնանը ուսանողները ծառեր են տնկում և առանձնահատուկ խնամքով հետևում դրանց աճին: Այգեգործական աշխատանքները շատ առանձնահատուկ դեր ունի, և ես հաճույքով եմ կատարում այդ աշխատանքները։ Ես անձամբ եմ հետևելու, որպեսզի տնկածս անվանական ծառը աճի, բուսնի և տա իր պտուղները:

Մենք ամեն տարի՝ <<Սեբաստացու օրեր>>-ին նվիրված ծառատունկը իրականացնում ենք այն պատճառով, որ քոլեջի շրջակա և հարակից տարածքները ծածկված լինեն գեղեցիկ կանաչապատ ծառերով ու ծաղիկներով և ամենից կարևորը ապահովեն մաքուր օդ, թթվածին մատակարարելով մեզ։ Ես  գիտեմ թե՛ ինչքա՞ն կարևոր է միջավայրը մաքուր պահելը, ինչքան կարևոր է միջավայրը կանաչապատելը՝ և այդ իսկ պաճառով մասնակցում եմ ծառատունկին։ Ծառիս խնամքի և պահպանման պարտավորությունն վերցրել եմ ինձ վրա, և դրանով գիտեմ, որ աչքաթող պիտի չանեմ։ Ծառատունկի ընդացքում ես իմ աշխատասիրությունն էի ներդրել, որը օգնում էր ինձ մեծ սիրով տնկել ծառը։ Մեր քոլեջի նմանատիպ միջոցառումները լինելու են շարունակական և տալու են իրենց պտուղները, ցույց տալով իրենց հոգատար վերաբերմունքը բնության նկատմամբ։