Ջալալ ալ Ահմադ | ՍԵԹԱՌ

Նա գնում էր մի նոր ու անպատյան սեթառ ձեռքին, օձիքը բաց ու անփույթ: «Շահ»-ի մզկիթի աստիճաններից շտապով ցած իջնելով՝ դժվարությամբ     ճանապարհ  էր հարթում մանրավաճառների շարքերի ու  նրանց թարեքներին իրենց համար էլ անհայտ ինչ-որ բան փնտրող մարդկանց խմբերի միջով:

Սեթառը սեղմել էր փորին ու մյուս  ձեռքով  դրա լարերն էր պահում, որ մեկնումեկի զգեստի կոճակին կամ բեռնակրի բեռան ծայրին դեմ չառնեին ու չկտրվեին:

Այսօր վերջապես հասել էր իր երազանքին: Այլևս կարիք չուներ հանդիսության գնալիս ուրիշներից թառ վերցնել, նրանց հոր արյան գնի վարձ տալ և դեռ նրանց մուննաթն  էլ քաշել:

Խռիվ մազերը ցրիվ էին  եկել ճակատին ու աջ աչքի դիմացը փակել: Այտերը փոս էին ընկել և գունաթափ էր: Սակայն ոտքերին կապանք չկար․ ցնծությունից վազում էր: Երբ խանդավառված երգում ու թառ էր նվագում, իր թաքուն  բերկրանքն  ու ներքին ուրախությունները ամենքին զգացնել էր տալիս: Սակայն հիմա՝ այս մարդկանց մեջ, որ հայտնի չէ՝ շուրջբոլորն ինչ նպատակով էին վտվտում, կարող էր միայն վազել և ինքն իրեն շուտափույթ մի տեղ հասցնել։ Ուրախությունից վազում էր և մտածում սեթարի մասին, որ այժմ իրենն էր:

Մտածում էր, որ այսուհետ երբ ոգևորված լիներ և կնտնտոցն ակամայից ուժգին զարկեր թառի լարերին, սրտի խորքում այլևս  վախ չէր լինի, թե  աստված մի արասցե թառի լարերը կկտրվեն, և թառի տերն իր լույս օրը կխավարեցնի: Այդ սրտմաշուկ մտքից հոգին խաղաղվել էր: Մտածում էր, որ այսուհետ այնպիսի արվեստով կնվագի և այնպիսի  հույզեր  կկորզի թառից, որ ինքն էլ չի դիմանա ու ակամայից կարտասվի: Ներքուստ հավատացած էր, որ երբ սազի ձայնից արտասվում է, ուրեմն լավ է նվագել: Բայց մինչև այժմ չէր կարողացել  իր ուզածի պես նվագել: Միշտ այլոց համար էր թառ նվագել․ մարդկանց, որոնք իրենց կորուսյալ  ուրախությունները սազի ձայնի ու իր մորմոքուն երգի մեջ էին որոնում:

Այն բոլոր գիշերներին, երբ զվարթ ձևանալով՝ ուրիշների ուրախության և պերճանքի  հանդեսներում երգել ու սազ էր ածել, չէր կարողացել իր սազի ձայնից արտասվել:

Չէր կարողացել այնպես նվագել, որ ինքն իրեն լացացներ. կա՛մ տոնահանդեսը հարմար չէր եղել և իրեն փող վճարած ու հրավիրած հրավիրել մարդիկ չէին ցանկացել իր արցունքները տեսնել, կա՛մ էլ հենց ինքը լարերը կտրելու վախից կնտնտոցը իր կարեցածից շատ ավելի մեղմ ու հանդարտ էր վերուվար արել: Հավատացած էր նաև, որ մինչև այժմ իր կարեցածից շատ ավելի մեղմ ու զգուշորեն էր թառ նվագել ու երգել:

Ուզում էր այլևս արածի մեջ տաղտուկ չլիներ: Հիմա, երբ արդեն իր երազանքին հասել և կարողացել էր իր իսկ խոսքերով ասած անբարաքյաթ փողերով սազ գնել,  այլևս չէր ուզում զգուշանալ։ Հիմա սազն իրենն էր: Հիմա կարող էր այնպես թառ նվագել, որ ինքն էլ արտասվեր:

Երեք տարի էր, որ երգում էր: Դպրոցը հենց այդ պատճառով էր  թողել: Միշտ դասարանի վերջում նստում ու քթի տակ դնդնում էր:

Ուրիշները կարևորություն չէին տալիս և ուշադրություն չէին դարձնում: Բայց մաթեմատիկայի ուսուցիչը շատ պահանջկոտ էր և իր դնդնոցից  այնքան էր նեղվում, որ զայրանում էր ու դասարանից խռովում: Երեք-չորս անգամ կարգադրել էր, որ դասարանում ձայն չլսվի: Բայց մի՞թե հնարավոր էր: Միայն վերջին տարում էլ ոչ ոք նրա ձայնը չէր լսում դասարանի վերջից: Այնքան  էր հոգնում և գիշերներն արթուն լուսացնում, որ կամ մինչև կեսօր մնում էր անկողնում, կամ էլ  դասարանում էր քնում: Սակայն այդ էլ երկար չտևեց և շուտով դպրոցը թողեց:

Առաջին տարին ինքն իրեն շատ էր հոգնացրել: Ամեն գիշեր երգել էր ու սազ  ածել և  օրը մինչև կեսօր քնել:

Սակայն հետզհետե իր գործին կարգուկանոն էր հաղորդել և շաբաթական երկու-երեք անգամից ավելի հրավեր չէր ընդունում: Կամաց-կամաց ինքն իր համար հեղինակություն էր դարձել և այլևս այս կամ այն երաժշտական խմբին խորհրդի համար դիմելու կարիք չուներ: Մարդիկ իրեն ճանաչում էին և իրենց խղճուկ տան շեմից իր մոր միջոցով ապսպրում էին, որ գա ու  լավ երեկո անցնացնեն:

Բայց և այնպես՝  դեռևս սպանիչ աշխատանք էր: Մայրը զգում էր, որ օրեցօր ավելի էր հյուծվում: Անձամբ ինքը այդ հարցին ուշադրություն չէր դարձնում: Միայն այն մտքին էր, որ թառ ունենա և կարողանա իր սեփական թառով իր սրտի ուզածի պես նվագել: Սակայն այդ էլ հեշտ չէր: Միայն վերջերս մի պատվական հարսանիքի ժամանակ ստացած թեյավճարներից կարողացել էր մի քիչ կողմ դնել և մի նոր սեթառ գնել: Եվ այժմ, երբ թառի տեր էր դարձել, չգիտեր, թե այլևս ինչ երազանք ունի:  Գուցե հնարավոր կլիներ  ավելի մեծ երազանքներ էլ ունենալ:  Դեռևս այդ մասին չէր մտածել: Հիմա միայն այն էր ուզում, որ արագ ինքն իրեն մի տեղ հասցնի, սեթարը ճիշտ լարի ու կարգավորի:   Մինչևիսկ այն շինծու զվարթ խրախճանքներին, երբ թառը ձեռքին մեղեդու նվագակցությամբ երգում էր, այնքան էր խորասուզվում անհուշության մեջ և աշխարհից վերանում, որ  սիրտը չէր ուզում  թառը գետին դնել: Բայց մի՞թե կարելի էր:  Ուրիշների տունն էր և ուրիշների ուրախությունը, և ինքը միայն պիտի ուրիշների հանդեսը ջերմացներ:

Այդ բոլոր հափշտակությունների ժամանակ սակայն դեռևս չէր կարողացել ինքն իրեն ու իր սիրտը ջերմացնել:

Ձմեռային երկար գիշերներին, երբ որ այդ տեսակ հանդեսներից հոգնած ու դադրած վերադառնում էր և մթության մեջ իր տան ճանապարհն էր որոնում, այդ ներքին ջերմության կարիքն այնքան կենդանի ու համապարփակ էր զգում, որ թվում  էր՝  դրա բացակայությամբ չի կարողանա ինքն իրեն մինչև տուն հասցնել: Քանի՜ անգամ այդօրինակ դեպքերում սարսափահար իր այդ կորուստն էր փնտրել, չհաշված այն գիշերները, որ  գինետների անկյուններում էր լուսացրել:

Շատ թույլ էր: Առաջին հայացքից ավելի շատ թմրամոլի տպավորություն էր թողնում: Բայց  այսօր, ինչ թառի տեր էր դարձել,  իր մեջ եղած հուզմունքն ու  ժամից ավելի տևած ջերմությունը կարմրացրել էր այտերն ու  այրում էր ճակատը։

Այս մտքերով  տարված՝ հասել էր Շահի մզկիթի դռան շեմին ու ոտք դրել նրա քարե նախաշեմին, երբ հանկարծ օծանելիք վաճառող մի տղեկ, որ մզկիթի կողքի քարե նստարանին կրպակ էր բացել ու մուշտարու սպասելով՝ թզբեհն էր պտտում, իր փռոցի հետևից ցած թռավ ու նրա թևը բռնեց․

-Անհավատ, այդ անիծյալ գործիքով ե՞ս մզկիթ՝ Աստծո տու՞ն եկել։

Նրա մտքերի թելը կտրվեց։ Դեպի սիրտը ճամփա հարթող ջերմությունը չքացավ։ Սկզբում մի փոքր շփոթվեց ու միայն հետո կամաց-կամաց ըմբռնեց, թե տղան ինչ է ասում։ Դեռ ոչ ոք չէր հավաքվել։ Անցուդարձը շատ չէր։ Բոլորը տարված էին մանրավաճառների փռոցներով։ Նա ոչինչ չասաց։ Ջանք թափեց թևն ազատելու և իր ճանապարհը շարունակելու։ Բայց օծանելիք վաճառող տղեկը պոկ չէր գալիս։ Ձեռքի դաստակը բռնել էր ու գոռգոռալով լուտանքներ էր շաղ տալիս։

-Այ անկրոն, Աստծուց  է՞լ ամոթ չունես։ Ախր ամոթ, աբուռ․․․

Նա նորից ջանք թափեց, որ թևն ազատի ու գնա իր գործին։ Բայց տղեկը  այդպես հեշտ չգոհացավ  և ասես ուզում էր իր գործի պակասը նրանով լրացնել։ Կամաց-կամաց մի քանի  հանդիսական էր հավաքվել նրանց շուրջը։ Բայց դեռ ոչ ոք չգիտեր՝ բանն  ինչում է։ Դեռ ոչ ոք չէր միջամտել։ Նա շատ էր ուշացել։ Պարզ էր, որ շուտով մի բան պիտի պատահեր։ Սակայն նրա սիրտը պատող սառնությունը նորից անհետացավ։ Սրտում և ապա ուղեղում տաքություն զգաց։ Բռնկվեց, ինքնազսպումը կորցրեց ու մյուս ձեռքով մի ամուր ապտակ հասցրեց տղեկի ականջին։ Տղեկի շունչը կտրվեց ու ինքն իր անեծքներն ու հիշոցները կուլ տվեց։ Մի ակնթարթ գլուխը պտտվեց։ Նրա թևը մոռացել էր ու երկու ձեռքով դեմքն էր շփում։ Բայց շատ չանցած ուշքի եկավ ու տեղից թռավ։

Իր սեթառով մզկիթ էր մտնում, երբ տղեկը կոստյումի փեշը ճանկեց ու նորից թևը բռնեց։

Կռիվը սկսվել էր։ Շատերը միջամտեցին։ Տղեկը դեռ ճչում էր, հայհոյում, անհավատներին անիծում, Աստծո տունն անարգողների  պատճառով կատաղությունից եռում ու մուսուլմաններին օգնության կանչում։

Ոչ ոք չհասկացավ՝ ինչպես եղավ։ Ինքն էլ չզգաց։ Միայն երբ իր սեթառի փայտե իրանը գետին ընկավ, մի կարճ ու թնդուն ձայն արձակելով՝ ջարդվեց ու երեք կտոր եղավ,  լարերն իրար մեջ փաթաթված ու ոլորված մի կողմ թռան  ու  նա ապշահար կանգնեց ու նայեց բազմությանը, օծանելիք վաճառող տղան, համոզված, որ իր կրոնական պարտքը լավ է կատարել,  միամտվեց, սրտի խորքից շնորհակալություն հայտնեց ու նորից անցնելով իր թարեքի հետևը՝ իրեն կարգի բերեց ու թզբեհը ձեռքն առնելով՝ սկսեց Տիրոջը հիշատակել։

Նրա բոլոր մտքերը իր սեթառի լարերի պես խռնվել ու ոլորվել էին, կրկին իր սիրտն ու ուղեղը սողոսկած սառնության մեջ պաղել ու մի անկյունում կծկված ընկել։ Իր հույսերի ոսկեհյուս գավաթը իր նոր գտած սազի իրանի նման կտոր կտոր էր եղել, ու դրա կտորներն իր սիրտն էին ճեղքում։

Ինչքան մարդիկ շատ էնքան մարդը մենակ — շարադրություն

<<Ինչքան մարդիկ շատ էնքան մարդը մենակ>>՝ իրոք այս տողերը ճիշտ են։ Մի տեսակ մարդկանց ամբոխի մեջ հարցերիդ կտրուկ պատասխաններ չեն տրվում, ներսումդ սկսվում է պատասխանների փնփտրտուքի հետաքրքիր գործընթաց, որը ավարտ չունի և իմ կարծիքով՝ չի էլ ունենա, որովհետև մարդկանց ամբողջությունը ավելի շատ է իսկ նրանց հասկանալը ավելի բարդ։ Ծնվում են այնպիսի հարցեր, որ սկսում ես մոլորվել՝ իսկ դա քեզ ստիպում է հետ քաշվել բոլորից, սկսել մենակության մեջ ապրել։ Հաճախ մարդիկ իրենց փշերը դուրս են շրջում՝ դեպի քեզ, իսկ դու չես հասկանում քո հանդեպ այդ վերաբերմունքի պատճառը։ Մի գուցե՛ մարդիկ փշաքաղված, մտազբաղ, խորը ընկղմված են իրենք իրենց մեջ, ու դուրս՝ աշխարհին, շատ խորքից են նայում և այդ պատճառով տարբերություններ են նկատում, ինչը դառնում է մեկը մյուսի անտեղի կշտամբանքի պատճառը։ Իսկ այս ամենից հետո՝ ամենակարևորը հենց ոգեշնչվելու ունակությունն է, քանի որ այն սովորական կյանքը վերածում է մի ողջ հեքիաթի, որտեղ մոռանում ես մարդկանց ամբողջ վատ արարքները և սկսում ես այդ ամենը մի կողմ դնելով՝  շբվել բոլորի հետ։ Ինձ թվում է՝ սրան ունակ են միայն ուժեղ մարդիկ, ովքեր չեն ընկճվում և նորից մտնում են մարդկանցով լի շրջապատ: Ամեն ինչ պարզ էր  ներսումս, բայց և բոլորից գաղտնի։ Ամեն ինչ կրկնվում է՝ ծնվում են նոր մարդիկ, դաստիրակվում նույն լեզվով ու շբվում նույն ձևով: Ավելի ազնիվ կլիներ, եթե ասենք բոլորը առանց ճիգերի ուղղակի հասկանային մարդկանց իրենց տարբեր դրսեվորումներով հանդերձ, այդ դեպքում կյանքը ինչ հասարակ կլիներ չէ՞։ Այստեղ յուրահատուկ մի բան կա:  Երբ խորը մտածենք բոլորս էլ մենակ ենք ու, գիտակցելով հանդերձ, որ դա անխուսափելի է, միևնույն է` վախենում ենք: Երբ կողքիդ մարդիկ են, անգամ այդ ժամանակ ես մենակ: Նույնիսկ երկուսով՝ քո սիրած մարդու հետ, միևնույն է, մենակ ես, երեխա ունես՝ էլի մենակ ես: Ինչպես որ ծնվելիս էինք մենակ: Չնայած ներդաշնակ ապրելուն խաբկանքի ինչ-որ հոսանք կա, կիսատության զգացողություն: Հաճախ չբարձրաձայվնող, ճնշված զգացմուքներն են հենց քեզ վանում բոլորից։ Երբ մենակ մնալիս աշխարհի գույնը մեռնում է  ու երբ ուղեղդ միանում է բոլորից առանձին աշխարհում, դու սկսում ես վերահսկել այդ վանող գործընթացը ու նորից գիտակցելով հետ ես վերադառնում ու թափանցում մարդկանց շրջապատ, քանի որ ինչքան էլ քեզ միայնակ զգաս, էլի առանց մնացածի ապրել չես կարող։ Մարդիկ սիրում են հարվածել մեջքից, նրանք համբերատար սպասում են, թե երբ ես դու դադարելու տանջվել, երբ ես դուրս գալու քո անտանելի վիճակից, ուր ընկել էիր կրկին մարդկանց պատճառով, սպասում են, երբ ես սկսելու նոր կյանք ու երբ ես երջանիկ լինելու, որ հենց այդ պահին հարվածեն, կոտրեն երազանքներդ ու ևս մեկ անգամ ապացուցեն, որ կյանքն անարդար եղել է ու միշտ էլ այդպիսին կմնա, որ մարդիկ չեն փոխվում, որ նախանձներն երջանիկներից շատ են, որովհետև երջանիկ մարդկանց ուրիշների կյանքն չի հետաքրքրում, նախանձ ու չար մարդկանց նպատակը մեկն է, խլել ուրիշի երջանկությունը, նույնիսկ եթե դրանով իրենք էլ չեն երջանկանալու: Երբեմն առաջանում է այնպիսի տպավորություն, որ մենակությունն կլանում է քեզ ներսից ամբողջությամբ: Դու ուզում ես անել ինչ-որ կարևոր բան, բայց չես կարողանում, քանի որ քեզ ոչ մեկ չի ընդունում, քանի որ դու չափից դուրս իրական ես, չափից դուրս տարօրինակ ու չափից դուրս անհասկանալի մարդկանց համար։ Մենք ուղղակի ուզում ենք, որ մեզ հասկանան, հասկանան այն, ինչի մասին մենք խոսում ենք, գրում ենք, մտածում ենք ու ինչի մասին, որ երազում ենք: ։

Ավագ Եփրեմյան-ՎԱՍՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ

ՎԱՍՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ

Ահա մեծ-մեծ մտքերը, որ չարժեն կյանքի մեկ վայրկյանը,
ահա եւ ամբողջ կյանքը, որ կես միտք անգամ չարժե,
բոլոր վեց պատերը, որոնց ճնշումն հավասար է այն անկյանը,
որտեղ ահա կծկվել են մարդն ու հրեշտակը՝ անկյալը,
ու չեն զորում ոչ տրված մի միտք, ոչ ինքնակա վայրկյան
անգամ տեղաշարժել…

Ահա ճակատագրված պատճառը,
որ փնտրում է ոտնահետքերն անժառանգ հետեւանքի,
հար ազատ հետեւանքը` անկեզ պատճառի կրունկը տրորող,
ու դարձյալ հայտնվում է մարդը,
ու դարձյալ՝ ոչ առանց հիշյալ հրեշտակի,
հիմա էլ նա հույն է, որ ավերում է –
միգում իր – ուրվական-հեշտանքի`
ճնշող անկյունների Տրոյան, աստվածամարտ գրոհով։

Վայրկյա՞ն, թե՞ միտք էր միգոտ-մոլեգին ու երբեք
պարտադիր չեղած, այլեւս անհետեւանք Տրոյան,
միշտ Ուրիշի Կամքով բազում պատճառ հյուսած
ղպտի-հուրի-հույնը,
ինքնին հետեւանքը` հետեւանքը մսխող`
նրա մյուս բոլոր անդուլ երեսները՝ հռովմայեցին,
հետեւանքին` պատճա՞ռ… պատճառներին`
նրանցով կազմված մեր անկյու՞նը՝ սույնը,
սույն` կամ ճնշող քրքիջ կամ վեհ վայնասունը…
տարատեսակ` պատմաշառագունած երկինքների,
որով մեզ բոլորիս հմայեցին։

Երկար պատմություն է… Պատճառն այլեւս հազիվ թե,
բայց հետեւանքներից մեկը, անկասկած,
վատնելու է քո արարք-կյանք կարծած համբերությունը,
ու նույն ժամանակ հավերժական է
այս հույժ դիցերի ճակատամարտը.
նրանք կարող են եւ երբեք կանգ չառնել…
բայց դու… կփակես, դու պիտի փակես պարբերությունդ.
ահա նրանց ու քո միջեւ եղած տարբերությունը,
իսկ եկողն ահա` վեցապատ աստծո
նույն լուսնի վրա հաչող հաջորդ միտք
թե՞ վայրկյան, թե՞ կյանք` մեկ ուրիշ մարդ է։

«Դասը վարում է ուսանողը» նախագիծ — Ավագ Եփրեմյան

Ավագ Եփրեմյանը ծնվել է 1958 թվականի փետրվարի 25-ին, Ղափանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Եփրեմյանի բանաստեղծությունները պարբերաբար տպագրվել են հայկական գրական մամուլում։ 2008 թվականից բնակվում է Երևանում:

ԵՐԿԵՐ

1. Վարք. սևաբանություն, Եր, 2013։
2. Գրվածք, Եր., 2007։
3. Մեկնության ժամանակը, Եր., 1998։
4. Աստղաքայլ, Եր.,1992։
5. Ես իմ լեռան դեմ, Եր., 1989։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  •  Իոսիֆ Բրոդսկի, Զրույց երկնաբնակի հետ, Եր., 2001։ (ռուսերենից)
  • Աննա Ալչուկ, Տասներկու ռիթմական դադար; Բեռլինյան կայարան; պատուհանի տակ անձրև է; «այստեղ լիճ է եռացող գույների…»: Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 213-221։
  • Ելիզավետա Մնացականովա, Բանաստեղծություններ։

Գրքեր

  • Ես իմ լեռան դեմ (բանաստեղծություններ), Ե., «Խորհրդային գրող», 1989, 40 էջ։
  • Մեկնության ժամանակը (բանաստեղծություններ), Ե., «Ապոլոն», 1998, 142 էջ։
  • Գրվածք (բանաստեղծություններ), Ե., ՀԳՄ հրատ., 2007, 93 էջ։
  • Վարք. սևագրություն (բանաստեղծություններ), Ե., «Անտարես», 2013, 224 էջ։
  • Երգչախումբը ցրվել է (բանաստեղծություններ), Ե., «Անտարես», 2016, 192 էջ։

Թարգմանել իրականությունը

Ինչքան իմ արդեն երկարող կյանքից և էդ կյանքում (անպայման) պատահած լավագույն գրքերից գլխի ընկա,

մեր իրականությունը գրված է օտար լեզվով: Ավելի կտրուկ՝ իրականությունները հենց օտար լեզվով էլ գրվում են, դա Կարգ է, բայց մեր գործը, բնականաբար, մե՛ր իրականության հետ է նախևառաջ: Ուրեմն՝ ի՞նչ պետք է անել…
Թարգմանել, իհարկե:
Թարգմանության տարբեր սկզբունքներ կան, բավական շատ են անսկզբունք թարգմանությունները, փոխադրությո՛ւնը կա վերջապես: Իսկ մի գրագետ (Սարոյանի բառն է), հիմա չեմ հիշում անունը, թեթև ձեռքով երկու մեծ խմբի է բաժանել թարգմանություն երևույթը, երբ խոսելիս է եղել Գյոթեի Ֆաուստի ռուսերեն ամենահայտնի երկու տարբերակի մասին: Եթե ուզում եք, ասել է, իմանալ, թե ի՞նչ է գրել Գյոթեն, պիտի կարդաք Նիկոլայ Խոլոդկոսվսկու թարգմանությունը, իսկ եթե՝ ինչպե՞ս է գրել, ապա՝ Բորիս Պաստեռնակինը: Իհարկե, խնդիրը շատ ավելի բարդ է, իրականում դրանցից ոչ մեկն էլ բուն Ֆաուստը չէ, լավ գերմաներեն չիմացողն էլ կարող է վստահ լինել, որ համաշխարհային գրականության այդ գլուխգործոցը, ինչպես սիրում են ասել համալսարաններում, չի կարդացել: Էդպես է: Էդպես է նաև անգլերենի, ռուսերենի, ճապոներենի և բոլոր մյուս լեզուների պարագային:
Սա՝ գրականության մեջ: Բայց մենք խոսում ենք իրականության մասին, և այս դեպքում, զուգահեռներ տանելու հնարավորության առկայությամբ իսկ, ամեն ինչ այլ է: Պատճառը մեկն է ու միակը. իրականության լեզուն օտար է առհասարակ… Կամ, ավելի պարզ, դա որևէ լեզու չէ, դա հենց բոլոր լեզուներին օտար լեզու է, ուստի գոյություն ունի միայն այս կամ այն լեզվով թարգմանված վիճակում: Այսինքն՝ թարգմանությունն այս դեպքում կենսական անհրաժեշտություն է, և առաջին հերթին՝ հենց իրականության համար: Պայմանավորվենք նաև, որ, գոնե այս տեքստում, իրականությունը հենց ճակատագիրն է՝ և՛ մարդու, և՛ միմյանց մեջ ինչ-ինչ նմանություններ տեսնող մարդկային խմբերի: Չթարգմանված, մայրենիով չընթերցված իրականություն՝ չթարգմանված, մայրենիով չընթերցված ճակատագիր:
Եւ մենք չունենք այդ թարգմանությունը, որը համահանճար պիտի լիներ, պիտի լիներ վերոհիշյալ երկու թարգմանությունների օրգանական մեկտեղումը՝ ինչը և ինչպեսը – նույն տեքստում: Չունենք: Մենք գոյատևում ենք մի իրականության մեջ, որն օտարի թարգմանածն է, ասես, կամ՝ առավել իռացիոնալ մի բան. մեզանից մեկը, կարծես, նույն Ֆաուստը գերմաներենից թարգմանած լինի անգլերենի, բայց մե՛զ համար, որպեսզի մենք կարդա՛նք:
Իսկ դա նշանակում է, որ իրականությունը կամ ճակատագիրը, որպես օտար իրադարձությունների կցկտուր շղթա, երբեմն՝ մաս-մաս, երբեմն՝ համեմատաբար (իբր) ամբողջական, անընդհատ շաղ է գալիս մեր՝ վաղուց արդեն մայրենի որևէ բան չընկալող գլխին՝ ներկայանալով որպես իրականություն ու ճակատագիր:
Իրականությունն ու ճակատագիրը գրականություն չեն, որի օտարը կընդլայներ մեր՝ այսպես կոչված մտահորիզոնը: Մեր ճակատագիրը հենց մենք ենք. ու եթե՝ չթարգմանված-օտար, ապա՝ չճանաչված-չապրված… Իսկ եթե ոչ ճանաչում ենք, ոչ էլ ապրում, անում ենք ի՞նչ, և մանավանդ՝ ինչո՞ւ:

Ֆաուստ- գերմանացի գրող Գյոթեի համանուն ողբերգության՝ համաշխարհային գրականության հավերժական կերպարներից է։

Ֆեյսբուքյան հանրագրեր

Անցյալի միակ դասը ներկային

***

Անհոգ եղիր… քո ամոթն ու խայտառակությունը վաղը ներկայանալու են որպես դաս:

***

Կյանքը միշտ նոր է:
Եւ միայն ինքն է, որ միշտ նոր է, իսկ այս խոսքն ու մնացած ամեն ինչ հին են անհուսորեն եւ հայտնի՝ անհիշելի ժամանակներից…
Աստված կյանքը պահպանում է, իսկ մարդուն՝ ոչ… որ ինձ նման մեկն էլ իր հերթին ասի. «Կյանքը միշտ նոր է»։

***

Ես չեմ կարող պատասխանատվություն կրել արդեն ասածս խոսքի համար: Խոսքն ասելուց առաջ եմ ես պատասխանատու:

***

Նույնիսկ բուն փաստերին հուսահատեցնելու չափ ապշեցնող եզրակացություններ անել եւ հուսավառվել. ուրիշ ի՞նչ կարող է անել մարդը:

 

 

Բանաստեղծություններից ուսումնասիրելով, վերցրե՛ք մեկ հատված և կազմեք փոքրիկ շարադրություն։ 

***

Գիշերն
ինչքան ուժ ունի
վրա է տալիս
երբ գիշերն ուժեղ է
չես կարող
քնել

***

 ինչքան մարդիկ
շատ էնքան
մարդը մենակ

***

 մի՛ սփոփեք
չիդարմանում
խաբե՛ք ինձ

***

ազատություն եմ
ուզում մեծացրեք
իմ վանդակը

***

իմ կողքով անցան
և ցերեկները եւ գիշերները
որտեղի՞ց են սրբելու
ինձնից մնացած փոշին

***

 Աստված իմ գոնե ասա
որ ուզում ես
լռել բայց ասա

***

Երեք չափով ես
ինձ չափում Տեր իմ
տարածությամբ ժամանակով
և լռությամբ:

Կատարած աշխատանքների հղումները

Թամար Մանուկյան — ընթերցումներ

Ջեմմա Զարգարյան — «Վասն տարբերության» ստեղծագործական պատում

Հրաչուհի Մանվելյան — ընթերցումներ,   ստեղծագործական պատում

Ռոզա Խաչատրյան — ընթերցումներստեղծագործական պատում

Վիկտորիա Պողոսյան— ընթերցումներ, ստեղծագործական պատում

Անունդ—Վահան Թեքեյան

Ինչո՞ւ անունըդ այստեղ չըկարենա՜մ գրել ես
Եվ աշխարհի չհայտնեմ, թե քեզ ինչպես սիրեցի․․․
Երկու վանկերը անոր կզրուցեմ գաղտնապես,
Եվ այն ամբողջ կթըվի սիրո մատյան մը ինձի․․․
Ինչո՞ւ անունըդ այստեղ չըկարենամ գրել ես․․․։

Հիմա, հեռու իրարմե՝ միայն անունըդ ունիմ
Բերնիս վրա, համբույրի մը պես աննյութ և անուշ․․․
Գիշեր ատեն, սենեկիս մենության մեջ մտերիմ,
Ես զայն կըսեմ և ահա քեզ կտեսնեմ քաղցրահուշ․․․
Հիմա, հեռու իրարմե՝ միայն անունըդ ունիմ․․․։

Գեղեցկությունդ ու իմ սերս հորինեցին զայն կարծես․․․
Սիրտս իր անդուլ տրոփմամբ անընդհատ զայն կհեգե՝
Թէպետ վաղուց մտքիս մեջ քեզ ամբողջ գոց գիտեմ ես․․․
Քեզ չըճանչցած ունեի՞ր դուն այդ անունը միթե․․․
Գեղեցկությունդ ու իմ սերս հորինեցին զայն կարծես․․․։

Ո’չ, չեմ ուզեր, չեմ կրնա՜ր ես զայն հանձնել աշխարհի.
Երկու վանկովն իր կուզեմ խնկել իմ կյանքս միայն,
Եվ երբ վերջին արևիս վերջին ճաճանչը մարի՝
Անունդ ի շուրթ դեռ կուզեմ ողջունել այգը մահվան.
Ո’չ, չեմ ուզեր, չեմ կրնա՜ր ես զայն հանձնել աշխարհի․․․։

Ալբերտո Մորավիո ,,Երդում,, վերլուծություն

Ստեղծագործւթյունը երդման մասին էր, կերպարները շատ տարբեր էին, սական բոլորն էլ հասկանալի։ Այդքան էլ հետաքրքիր չէր ստեղծագործությունը, սական վերջին հատվածը ամենակարևորն էր և իրական իմաստալից համ ու հոտ հաղորդող հատվածը։ Այստեղ հեղինակը պատմում է մարդկանց մեջ եղած տարբերությունների մասին, նկարագրում է՝ ո՞վ կարող է երդում պահել ով ոչ՛։ Սակայն ես համամիտ չեմ ոչ՛ Տիլդեի հետ և ոչ՛ էլ Ջինետտայի։ Տիլդեն անկեղծորեն ասաց, որ երդում պահել չի կարողանա, այդ մի կողմով իմ կողմից ընդունելի է, բայց կյանքում կան բաներ, որ ամենից կարևոր են սակայն Տիլդեն միայն մտածում էր իր լավ լինելու մասին և որոշումները իր անձի համար էր կայացնում։ Իսկ Ջինետտան, որը պահեց իր երդումը՝ որը նկարագրելով ձևական է եղել, դա ինչքան էլ այդպես լինի, կարևորը այն է, որ մինչև վերջ էլ չդրժեց։ Չգիտեմ ով ինչպե՞ս է մտածում, միևնույն է՝ ես կողմ եմ Ջինետտայի երդման չխաղտման հետ, իմ կարծիքով՝ նա դրանով ապացուցեց, որ հավատարիմ կլինի նշանածին։ Իմ կարծիքը չեմ փոխի, քանի որ ինչպես ասում են՝ եթե գլխովդ չի անցնում չես հասկանում, ես շատ մեծ տեղ եմ տալիս նրան, որ իմ խոստման կամ մի քայլի շնորհիվ Աստված կարող է ցանկությունս կատարել։ Իրական կյանքում ինձ հետ նման բան պատահել է, այդ իսկ պատճառով հիմա հավատում եմ և հայտնում եմ իմ կարծիքը այս տեսանկյունից։ Սխալ է համարել այն, որ երդում տալ և դրա դիմաց ինչ-որ բան ստանալը սխալ է, քանի որ իրական դեպքեր պատահում են և ես հավատում եմ դրան։

Ա․ Մորավիա “Երդում”

Լավ եղանակի հետ մեկտեղ վերադարձավ նաև ծովի ու ծովային զբոսանքների իմ ցանկությունը: Ողջ ձմեռ և գարնան մի մասը հիվանդ էի եղել, նախ գրիպով ու երկկողմանի թոքաբորբով, որից քիչ էր մնում գնայի այն աշխարհ, ապա գրիպի հետևանքներով: Ի վերջո, չգիտեմ ինչպես, կրկին հիվանդացա, բայց ավելի թեթև: Մինչ այդ ամիսներն անցնում էին, ես, փակված ավտոպահեստամասերի իմ խանութում, մտածում էի ծովի մասին, այնքան գեղեցիկ, իր մաքուր ու մանրահատիկ ավազով, իր միշտ ծփացող և միշտ աշխույժ ու կապուտակ ջրերով, իր բոցակեզ արևով, որն այրում է, թխահարում, սակայն չի քրտնեցնում:
Այնքան մեծ էր ցանկությունս` ծով գնալու, որ այդ մասին երազում էի մինչև իսկ գիշերը և, լողի սեզոնի մոտենալու հետ, ամեն առավոտ դուրս էի գալիս բացօդյա փոքր պատշգամբ` տեսնելու, թե ինչպիսին էր Սուրբ Պետրոսի ետնամասի երկինքը: Այժմ արդեն մայիսի վերջն էր:
Մի շաբաթ օր ասացի Ջինետտային` իմ նշանածին, որ հաջորդ օրը գնալու ենք Կաստելֆուզանո, սեզոնի բացմանը առաջին անգամ լողալու: Հյուրանոցում երկու ընտանիքներով էինք` իմ և նրա, երեխաները քնած էին իրենց մայրիկների գրկում և էլի մի քանի ընկեր կար: Ջինետտան իսկույն նեղացած դեմք ընդունեց. «Ես չեմ կարող գնալ ծով: Գնա´ մեկ ուրիշի հետ»:
– Բայց ինչո՞ւ:
– Գնա´ այնտեղ Տիլդեի հետ, որը քեզ այնքան դուր է գալիս: Ես չեմ գալիս:
Սկսեցի կատաղել. «Բայց ի՞նչ կապ ունի Տիլդեն: Ինչո՞ւ չես ուզում գալ»:
Նա անխոս խոնարհեց գլուխը: Այդ պահին մայրը միջամտեց իշխող տոնով. «Երբ դու հիվանդ էիր, Ջինետտան երդվել է, որ եթե առողջանաս, նա այս տարի չի գնա ծով լողալու: Հիմա դու գիտես, թե ինչու չի կարող գալ քեզ հետ»:
Մնացի ապշած: Մի կողմից պետք է հուզվեի այդքան սիրալիր երդման համար, մյուս կողմից, սակայն, այդ երդումն ի չիք էր դարձնում իմ զբոսանքը: Ասացի. «Քեզ շնորհակալ եմ, բայց ինչ կարիք կար այդ երդումը տալու: Բավական չէ՞ր պինիցիլինը»: Տեղնուտեղը մի շարք առարկություններ հնչեցին բոլոր այդ կանանց կողմից. «Էդպես մի´ ասա…Երևի հենց այդ երդման շնորհիվ ես առողջացել, չի իմացվի…»: Սպասեցի, որ հանդարտվեն և ապա ասացի. «Դե լավ, բայց ես ուզում եմ գնալ ծով և կգնամ: Դու նույնպես կգաս և երդումդ կդրժես»:
– Ես այնտեղ չեմ գա և ոչ էլ երդումս կդրժեմ, իսկ եթե կրկին հիվանդանա՞ս»:
– Քեզ հրամայում եմ այն դրժել:
– Մտքովդ անգամ չանցկացնես,- ասաց նա կամակոր,- քեզ արդեն ասել եմ. գնա ծով Տիլդե´ի հետ:
Այն, ինչ տհաճություն էր պատճառում ինձ, նրա անշնորհակալ լինելն էր: Կարծես թե ինձնից նեղանում էր, որովհետև հիվանդանալով նրան ստիպել էի, այսպես ասած, երդում տալ: Ի վերջո, մի քանի խոսք ու վեճից հետո տեղիցս ցատկեցի՝ գոռալով, որ կգնամ Տիլդեի հետ, քանի դեռ նա չի ուզում և, վե´րջ այս խոսակցություններին:
Գնացի ուղիղ դեպի բար, որտեղ Տիլդեն գանձապահ էր աշխատում: Այդ աղջիկը Ջինետտայի լրիվ հակառակ պատկերն էր: Որքան Ջինետտան մռայլ էր, նյարդային, բարդ, ամբողջովին տրամադրություն ու հոգեվիճակ, նույնքան Տիլդեն պարզ էր, իներտ, անվրդով: Եվ ինչպիսին բնավորությունը, նույնպիսին էլ արտաքինը. Ջինետտան նիհար էր, թուխ, այրող: Տիլդեն շիկահեր էր, գեր, խաղաղ:
Տիլդեին ասացի. «Է´յ, Տիլդե, ուզո՞ւմ ես վաղը գալ Կաստելֆուզանո»: Գիտեի, որ նրա համար ոչինչ չէին նշանակում տղամարդիկ, սակայն ծարավ էր զվարճանքների: Պատասխանեց, ինչպես և պետք էր սպասել, ժպտալով. «Քանիսի՞ն ես ուզում, որ մեկնենք»:
Հաջորդ առավոտյան կապեցի լողավարտիքով տոպրակը մոտոցիկլի բռնակին և ուղևորվեցի Տիլդեի տուն, նրան վերցնելու: Բայց, չգիտեմ ինչու, մի տեսակ խղճի խայթ էի զգում. ի վերջո Ջինետտան այդ երդումն արել էր հանուն իմ սիրո, և հետո, Ջինետտայի և Տիլդեի միջև կար միևնույն տարբերությունը, ինչ կար աչքերը շարժող և «մամա´, պապա´» ասող տիկնիկի ու կենդանի մարդու միջև:
Սուլոցի համաձայն Տիլդեն դուրս նայեց պատուհանից Չինքուե նրբանցքում՝ հոլանի թևերով, հարդարված, դեղին, խոշոր խոպոպներն ուսերին, լանջաբացվածքից կուրծքը լավ ցուցադրած: Ինձ ուրախ կանչեց. «Դե ինչ, սպասենք Ջինետտային»:
Ամպերից ցած ընկա. «Ջինետտա՞ն»:
– Դե այո´: Երեկ երեկոյան եկավ բար և ինձ ասաց, որ իրեն սպասեինք երեքով միասին ծով գնալու համար:
Դեռ չէի հասցրել ուշքի գալ այդ անակնկալից, երբ ահա Ջինետտան` թունավոր ժպիտը շուրթերին, տաք հագնված այդ շոգին, մոխրագույն բրդե հագուստը մինչև պարանոցը. «Դե ի՞նչ, գնո՞ւմ ենք»:
– Լողազգեստ չե՞ս բերել, գոնե կհանվեիր:
– Ես երդվել եմ ոչ միայն չլողալ, այլ նույնիսկ լողազգեստ չհագնել:
– Դե որ խոստացել էիր, կարող էիր ուղղակի մուշտակ էլ հագնել:
– Սա էլ սովորականի նման հագուստ է:
Վերջ, երեքով նստեցինք մոտոցիկլի վրա, Ջինետտան իմ ետևում, Տիլդեն էլ նրա ետևում: Մեկնեցինք, հասանք Ճարտարապետական գոտի, մտանք Կրիստոֆորո Կոլոմբոյի փողոց: Ջինետտան կզակը դրել էր ուսիս և ականջիս մեջ էր լցնում իր դժգոհության թույնը. «Վատ եմ արել, որ եկել եմ, շոգից մեռնում եմ»:
– Իսկ ինչո՞ւ ես եկել:
– Պետք է երախտապարտ լինեիր, դա քեզ համար եմ արել:
– Ես երախտապարտ կլինեի, եթե դու չփչացնեիր իմ զբոսանքը: Բայց կարելի՞ է իմանալ, թե ինչու երդվեցիր:
– Իսկ կարելի՞ է իմանալ, թե ինչու հիվանդացար:
Եվ այսպես շարունակ: Այլևս չէի կարողանում տանել նրա այդ փսփսոցը և, E.U.R.* -ի մոտ, հանկարծ թափով կանգ առա և ասացի. «Հենց հիմա փոխվենք, Տիլդեն գալիս է իմ ետևում նստելու, դու էլ` նրա»:
– Բայց ինչո՞ւ:
– Որովհետև անվերջ խոսում ես, իսկ ես շեղվում եմ և կարող է ընկնեմ փոսը:
Այսպիսով փոխվեցինք տեղերով, և խաղաղվեցի. Տիլդեն, սովորականի պես չէր խոսում, որովհետև ասելիք չուներ:
Հետո, անսպասելիորեն, Նեապոլի խաչմերուկում, ինչ-որ մեկն ուժգին կսմթեց թևս, այնպես, որ քիչ էր մնում իսկապես ընկնեի
փոսի մեջ: Կանգ առա և կատաղած հարցրեցի Տիլդեին. «Է´յ, կարելի է իմանալ, թե քեզ ինչ պատահեց»: Իսկ նա, ծիծաղելով` «Ջինետտան ինձ ասաց, որ կսմթեմ, ես էլ արեցի»:
Հարցրեցի Ջինետտային. «Դու ինչ է, ապո՞ւշ ես, թե՞ ձևացնում ես»: Իսկ նա. «Չկարողացա ինձ զսպել: Դու ինձ համար անդուր ես, գիտե՞ս ինչու: Ես քեզ համար երդվել եմ, իսկ դու, փոխարենը չուզեցիր զոհաբերություն անել և ծով չգնալ»:
– Բայց ամիսներ շարունակ մտածում էի ծովի մասին: Ավելի վատ քե´զ համար. դու չպետք է երդում տայիր:
Ահա և ծովը: Կոլոմբոյի փողոցն ամբողջովին լույսի երիզ էր, որն իջնում էր ցած, հեռու-հեռու՝ ավելի հեռացնելով գյուղը, սոճուտը, կորչելով արևից բռնկված ծովի էլ ավելի վառ լույսի մեջ: Մինչ ցած էինք իջնում, ուրախությունից սկսեցի երգել: Տիլդեն ինձ ձայնակցում էր, իսկ Ջինետտան` լռում:
Ահա և Կաստելֆուզանոյի լայն ճանապարհը, ապա, առողջարաններն անցնելուց հետո, մացառուտները, ծովափն ու ծովը: Կանգնեցրի մոտոցիկլետը, ապա վազքով դեպի ներքև, թփուտների միջով, բռնելով մի կողմից ծիծաղող Տիլդեի ձեռքը և մյուս կողմից`խոժոռադեմ Ջինետտային, որը թողնում էր, որ իրեն քաշելով տանեն:
Ծովափը գրեթե ամայի էր, միայն լողորդների մի քանի խումբ այս ու այն կողմում, մի հին նավամատույց փտած տախտակներով, որը բավականին խորանում էր հանդարտ ծովի մեջ: Ուրախությունից գինովցած, ետ գնացի դեպի թփուտները և մի վայրկյանում մերկացա: Կանչեցի. «Է՜յ, Տիլդե, հանվո՞ւմ ես»: Իսկ նա, մեկ այլ թփի ետևից. «Ես արդեն լողազգեստով եմ»:
Ես այնքան հապճեպ էի հանվել, որ նույնիսկ չէի նկատել, որ լողավարտիք չունեմ: Այն վերցրել էր Ջինետտան մոտոցիկլից իջնելու պահին: Բղավեցի. «Ջինե՜տտա, կտա՞ս լողավարտիքս»:
Իսկ նա, գրգռված. «Այստեղ եմ, ձախի վրա, բռնի´ր»: Զգուշորեն դուրս ձգվեցի, սակայն ոչինչ չտեսա: Նույն պահին ձախից լսեցի նրա չար ձայնը, որը կանչում էր. «Կուկու՜, տե´ս թե ինչ եմ արել»: Շրջվեցի. հագուստները, որ նետել էի գետնին, անհետացել էին: Շփոթված գոռացի. «Ջինե´տտա, վերադարձրու հագուստներս ու լողավարտիքս»: Իսկ նա, չարացած ձայնով, չգիտեմ որտեղից. «Քեզ ոչինչ էլ չեմ վերադարձնի: Արդար չէ, որ ես տապակվեմ արևի տակ, մինչ դու ջրում չփչփացնես ու զվարճանաս»:
– Բայց ես ի՞նչ մեղք ունեմ, որ դու երդում ես տվել:
– Մեղքը հենց քոնն է. դու չպետք է հիվանդանայիր:
Մինչդեռ Տիլդեն, սովորականի պես հիմար, գոռում էր. «Դե´, Ատի´լիո, գնանք լողալու»: Իսկ ես. «Չեմ կարող, մերկ եմ»:
Հաջորդեց երկար վիճաբանություն. ես բղավում էի Ջինետտայի վրա, որ վերադարձնի հագուստս, իսկ նա` չէ´ ու չէ´: Տիլդեն էլ կրկնում էր, որ ցանկանում է գնալ լողալու:
Ի վերջո կորցրեցի համբերությունս և ասացի Տիլդեին. «Տե´ս, դու կարող ես դա անել, խլի´ր Ջինետտայից լողավարտիքս»: Իսկ նա ուրախ ձայնով. «Դու ինձ թո՞ւյլ ես տալիս»:
– Իհա´րկե:
Տիլդեին պատկերացնո՞ւմ եք: Մի ցատկ է անում, որ բռնի Ջինետտային, սակայն վերջինս պատրաստ էր փախչելու` հագուստներս թևի տակ: Թփերի միջից, ուր սուզվել էի մինչև կուրծքս, տեսա Տիլդեին` լողազգեստով և Ջինետտային` հագնված, իրար հետապնդելիս ծովափին: Տիլդեն բարեսիրտ ծիծաղում էր, մինչդեռ Ջինետտան լուրջ էր տրամադրված:
Բավականին վազեցին և, ահա, Տիլդեն հասավ նրան ու ձեռքը մեկնեց հագուստներին, որոնք ցած թափվեցին: Ջինետտան շրջվեց: Տիլդեն, որը շարունակում էր ծիծաղել, կռացավ հագուստները վերցնելու: Այդ ժամանակ մի սուր ճիչ լսեցի և տեսա, թե ինչպես էր Ջինետտան բռնել Տիլդեի գանգուրներից ու քարշ տալիս ավազի վրայով, ապա նետեց մի ավազաբլրի վրա, գազանի նման ցատկեց վրան ու սկսեց ապտակներ հասցնել:
Կարող էի թևի շարժումից կռահել, թե ինչպես էր բարձրանում ձեռքն ու իջնում Տիլդեի գեղեցիկ այտերի վրա:
Ճիշտ եմ ասում` այս բռնությունն ինձ ապշեցրեց. դա չար կատաղություն էր, արնախում: Մինչ այդ Տիլդեն վեր կացավ և այժմ հեռանում էր ծովի երկայնքով, ձեռքը` դեմքին, հեծկլտոցներից ցնցվող ուսերով: Գոռացի. «Տի´լդե»: Նա անշուշտ լսեց, բայց թոթվեց ուսերն ու շարունակեց հեռանալ: Ինչ վերաբերում է Ջինետտային, անհետացել էր, իմ հագուստներն էլ հետը` ավազաբլուրների ետևում: Հիմա մենակ էի: Թուփն ինձ թաքցնում էր մինչև կուրծքս, ճիշտ է, սակայն չէի կարող հավերժ մնալ այնտեղ: Մյուս կողմից էլ, մտածել իսկ չէի կարող այնտեղից դուրս գալ այդ վիճակով, համենայն դեպս մինչ այն պահը գոնե, երբ կգնային մի քանի լողորդները, որոնք դեռ երևում էին ծովափի այս ու այն կողմում:
Այդպես կատաղած մնացի չգիտեմ որքան ժամանակ, այրող արևի տակ, ուղիղ ու անշարժ՝ նայելով մացառուտին, որն ինձ շրջապատում էր: Թվում էր, թե տեսադաշտս կորցնելու աստիճան ամայի էր: Հանկարծ շատ մոտիկից Ջինետտայի ձայնն ինձ ստիպեց ցնցվել. «Ինչպե՞ս ես»:
– Վատ եմ,- պատասխանեցի գազազած,- դե´, տուր լողավարտիքս:
Լռություն տիրեց: Ապա ձայնը կրկնեց. «Եթե տամ, փոխարենն ինձ ի՞նչ կտաս»:
Չէի կռահում, թե որտեղ թաքնված կլիներ այդ բոլոր թփերի մեջ, կլոր և մեկը մեկի այդքան նման: Բայց հանգիստ և ուրախ ձայնից ինձ թվում էր, թե տեսնում էի նրան. հանդարտված Տիլդեին հասցրած ապտակներից, լիցքաթափված, ժպտուն, ջերմ ու բարի: Սակայն կոպտորեն ասացի. «Քեզ ոչինչ էլ չեմ տա, ավելին, եթե չվերադարձնես լողավարտիքս, այս անգամ ես կերդվեմ:
– Եվ ի՞նչ կերդվես:
– Կերդվեմ, որ մեր միջև այլևս ոչինչ չի լինի: Ահա իմ երդումը:
Լսեցի նրա ծիծաղը. «Եվ ինչո՞ւ չես երդվում»: Մնացի ամոթահար, որովհետև նկատեցի, որ ունակ չէի այդ երդումը տալ. նրան չափից շատ էի սիրում: Քիչ անց ձայնը կրկնեց. «Դե ինչ, լողավարտիքի փոխարեն ի՞նչ ես տալիս»: Շարժվեցի, որ տեսնեմ, թե որտեղ էր, և թուփը ծակեց մերկ մաշկս առջևից ու ետևից: Հոգոց հանելով ասացի. «Մի համբույր»:
– Ահա´ լողավարտիքդ: Եվ սրընթաց նետեց հագուստս:
Հագա այն, ապա հարցրեցի. «Որտե՞ղ ես»:
– Գնա´ լողալու: Համբույրը հետո կտաս:
Եվ այսպես գնացի լողալու մայիսյան հիասքանչ ջրի մեջ, որն աստիճանաբար բարձրանում էր մինչև կոկորդս, իսկ ես քայլում էի ծովի ավազե հատակի վրայով:
Ի վերջո դուրս եկա ջրից, կրկին բարձրացա լողափ, մտա թփուտների մեջ, պտտվեցի մացառներում: Հանկարծ մի բան ուժգնությամբ թրմփաց վրաս. Ջինետտան էր, կիսաշրջազգեստով, գրկեց պարանոցս ու ծիծաղեց: Համբուրեցի: Ապա ինձ ասաց. «Չկա չարիք առանց բարիքի: Այսպես կարող ենք մի փոքր մնալ միասին, մենակ, առանց Տիլդեի»:
– Իսկ եթե Տիլդեն չվերադառնա՞:
– Օ՜յ, նա կվերադառնա: Հագուստն այստեղ է, և հետո ուտել կուզենա:
Այդպես էլ եղավ: Մոտ մեկ ժամ հետո Տիլդեն մեզ ձայն տվեց` վախեցած ու խղճուկ: Ջինետտան նրան ընդառաջ վազեց, փաթաթվեց: Այնուհետև ինձ կանչեց. «Դե´, գնա մի անգամ էլ Տիլդեի հետ լողա: Ես ձեզ սպասում եմ այստեղ, նախաճաշ կպատրաստեմ»:
Քայլեցի Տիլդեի կողքով, որը շատ ընկճված էր թվում, և ասացի. «Համա թե ապտակներ տվեց Ջինետտան»:
– Գիտե՞ս, երդվել էի, որ նրան այլևս երբեք չեմ տեսնելու:
– Իսկ հետո՞:
– Հետո ի՞նչ, հետ վերադարձա: Ջինետտան գիտի իր երդումը պահել, իսկ ես` ո´չ:

ՈՒմբերտո Էկո | Նամակ թոռնիկիս

Ումբերտո Էկո

Սիրելի թոռնի՛կ,
Չէի ցանկանա, որ Սուրբ ծննդյան իմ այս նամակը չափազանց սրտառուչ հնչեր
և այնպիսի հորդորներ պարունակեր, ինչպիսիք են սերը դեպի մերձավորը, դեպի հայրենիքը, և դեպի աշխարհն ընդհանրապես ու նման այլ բաներ։ Այդ դեպքում դու ինձ չէիր լսի, և, երբ այս նամակը կարդաս (արդեն չափահաս կլինես, իսկ ես՝ երջանկահիշատակ), արժեքների համակարգն այնպես փոխված կլինի, որ հավանաբար կոչերս քեզ ժամանակավրեպ կթվան։
Ուստի ուզում եմ գեթ մի խորհուրդ տալ քեզ, որը հենց հիմա էլ կարող ես կիրառել քանի դեռ այս պահին i-pad-ով Համացանցում ես։ Չեմ սխալվի և կոչ չեմ անի հրաժարվել այդ գործողությունից, ոչ թե վախենալով, որ զառամյալ ու հետամնաց պապիկ կերևամ, այլ պարզապես այն պատճառով, որ ինքս էլ հիմա դրանով եմ զբաղված։ Կարող եմ միայն խորհուրդ տալ, որ եթե պատահմամբ հայտնվես պոռնոգրաֆիկ բնույթի հազարավոր կայքերից մեկում, ուր կտեսնես սեռական հարաբերություններն իրենց բոլոր դրսևորումներով, ասենք` երկու մարդկային էակնեի կամ մարդկային էակի ու կենդանու միջև, ջանա՛ չհավատալ որ ամեն բան հենց այդպես է լինում։ Այդ ֆիլմերն ի դեպ շատ ձանձրալի են, որովհետև խոսքը գնում է ընդամենը մի բեմադրության մասին, որի նպատակն է ստիպել մարդկանց տանից դուր չգալ և իսկական աղջիկներին չնայել։ Ի դեպ ես հիմք եմ ընդունում քո հակառակ սեռի նկատմամբ հակում ունենալու փաստը, հակառակ դեպքում խորհուրդներս հարմարեցրու քո դեպքին։ Նայի՛ր աղջիկներին դպրոցում կամ այնտեղ, ուր գնում ես խաղալու, որովհետև նրանք ավելի լավն են, քան հեռուստացույցի աղջիկները, նրանք մի գեղեցիկ օր քեզ շատ ավելի մեծ բավականություն կպատճառեն, քան առցանց աղջիկները։ Հավատա՛ ինձ, ով ավելի մեծ փորձ ունի ( եթե ես սեքսը դիտեի միայն համակարգչով, քո հայրը երբեք չէր ծնվի, դու էլ Աստված գիտե, թե ուր կլինեիր կամ էլ չէիր լինի)։
Բայց սրա մասին չէ, որ ուզում էի քեզ հետ խոսել։ Ուզում եմ ասել մի հիվանդության մասին, որով տառապում է քո սերունդը, նույնիսկ քեզնից ավելի ավագ սերունդը, ովքեր թերևս արդեն համալսարան են հաճախում։ Խոսքը հիշողության կորստի մասին է։
Ճ՛իշտ է, եթե ցանկություն ունենաս իմանալու, թե ով է եղել Կարլոս Մեծը կամ որտեղ է գտնվում Կուալա Լամպուրը, բավական է որ ընդամենը մի քանի ստեղն սեղմես և Համացանցը քեզ այդ մասին ամեն տեսակ տեղեկություն էլ կտա ։ Հենց այդպես էլ վարվիր, երբ քեզ որևէ տեղեկություն է հարկավոր, բայց նայելուց հետո փորձի՛ր մտապահել այն, ինչ կարդացիր, որպեսզի օրինակ դպրոցական առաջադրանքդ կատարելիս ստիպված չլինես երկրորդ անգամ նայել ։ Քանի որ համակարգիչդ ամեն պահի կարող է քեզ ուզածդ տեղեկությունը տալ, վտանգը մեծ է, որ կորցնես մտապահելու հաճույքը։ Դա նման կլինի, օրինակ, այսինչ փողոցից այնինչ փողոց գնալը սովորելուց հետո, հասկանաս, որ կան ավտոբուս և մետրո, որ քեզ ուզածդ պահին կարող են տեղ հացնել (իսկապես շատ հարմար բան է, դիմի՛ր այդ քայլին ամեն անգամ, երբ շտապում ես) դու կարծես, որ այլևս հարկ չկա քայլելու։ Բայց եթե բավականաչափ չքայլես, կդառնաս հաշմանդամ[1], ինչպես հիմա անվանում են այն մարդկանց, ովքեր ստիպված են տեղաշարժվել սայլակով։ Լա՛վ , լա՛վ, գիտեմ, որ սպորտով ես զբաղվում, ուստի գիտես ինչպես շարժել մարմինդ, բայց վերադառնանք ուղեղին։
Հիշողությունը ոտքերի մկանների նման մկան է , եթե այն գործի չդնես, կդառնաս ( մտավոր տեսանկյունից) հաշմանդամ, այսինքն, պարզ խոսենք, կդառնաս հիմարի մեկը։ Բացի այդ էլ, քանի որ որոշակի տարիքից հետո ոչ ոք ապահովագրված չէ Ալցհեյմերի հիվանդությունից, այս տհաճ իրադարձությունից խուսափելու ձևերից մեկը հիշողությունը վարժեցնելն է։

ԱՀա իմ բաղադրատոմսը։ Ամեն առավոտ մի նոր ոտանավոր, մի կարճ բանաստեղծություն սովորի՛ր կամ ինչպես մեզ են սովորեցրել «Չալ Մատակը» կամ «Գյուղի շաբաթը »։ Կարող ես անգամ ընկերներիդ հետ մրցել, թե ով է ավելի լավ հիշում։ Եթե քեզ բանաստեղծությունները դուր չեն գալիս, ֆուտբոլիստների մասին տեղեկությունները մտապահի՛ր, բայց պետք է իմանաս ոչ միայն այսօրվա Ռոմայի թիմի կազմը, այլն նաև մյուս թիմերի մասնակիցների անունները, ինչպես նաև նախկին թիմերի ֆուտբոլիստների անունները(պատկերացրու՛, որ մինչև այսօր անգիր հիշում եմ Թուրինի թիմի կազմը, երբ նրանց ինքնաթիռը՝ խաղացողների ամբողջ կազմով վթարի էր ենթարկվել Սուպերգայում՝ Բաչիգալուպո, Բալլարին, Մարոզո և այլոք )։
Բանավեճի մեջ մտիր կարդացածդ գրքերի կապակցույթամբ (Ո՞վ կար Հիսպանիոլա նավի վրա գանձերի կղզին որոնելիս․ պարոն Տրելոնի , նավապետ Սմոլլետ, բժիշկ Լիվսի, Երկարահասակ Ջոն Սիլվեր, Ջիմ․․․)։ Տե՛ս արդյոք ընկերներդ կհիշե՞ն, թե ովքեր էին երեք հրացանակիրների և Դ՛Արտանյանի աղախինները (Գրիմո, Բազեն, Մուսքըթոն և Պլանշե)․․․ Իսկ եթե չուզենաս կարդալ «Երեք հրացանակիրները» (և չիմանաս ինչ վերցնել կարդալու) նույն բանն արա, օրինակ այն պատմվածքների միջոցով, որոնք արդեն կարդացել ես։
Թվում է, թե ընդամենը խաղ է (ու իսկապես խաղ է), բայց կտեսնես թե ինչպես գլխումդ մշտական բնակություն կհաստատեն կերպարներ, պատմություններ, ամեն տեսակի հուշեր։ Քեզ մոտ հարց կառաջանա, թե ինչու մի ժամանակ համակարգիչները կոչվել են էլեկտրոնային ուղեղներ։ Որովհետև դրանք ստեղծվել են քո (կամ մեր) ուղեղի օրինակով, բայց մեր ուղեղը համակարգչից շատ ավելի մեծ հնարավորություններ ունի․ այն համակարգչի նման մի բան է, որն ունակ է քեզ դեպի ետ տանելու, և այն մեծանում է վարժանքի արդյունքում, մինչդեռ սեղանիդ դրված համակարգիչը, որքան օգտագոծես, այնքան կկորցի իր արագությունը և մի քանի տարի հետո ստիպված կլինես փոխել այն։ Իսկ ուղեղդ կարող է մինչև իսկ իննսուն տարի հարատևել (եթե վարժություններդ չդադարեցնես, իհարկե՛) և իննսուն տարեկանում այն ավելի շատ բան կհիշի, քան այսօր։ Եվ այս ամենը կլինի անվճար։

Հետո գոյություն ունի պատմական հիշողություն ասվածը։ Խոսքը քեզ հետ պատահած իրադարձությունների կամ կարդացածդ փաստերի մասին չէ, այլ այն բաների, որոնք տեղի են ունեցել քո ծնվելուց էլ դեռ շատ առաջ։

Այսօր, երբ կինոթատրոն ես գնում, ստիպված ես որոշակի նշանակված ժամի մտնել, երբ ֆիլմը սկսվում է, ու հենց որ սկսվում է, կարող է գտնվել մեկը, ով, օրինակ, ձեռքիցդ կբռնի ու կպատմի, թե ինչ է լինելու։ Իմ ժամանակներում, կարելի էր ցանկացած ժամի մտնել կինոթատրոն, այսինքն,՝ ֆիլմի կեսից , երբ ինչ-որ բաներ արդեն իսկ տեղի էին ունեցել, ու մենք փորձում էինք հասկանալ, թե ինչ էր դրանից առաջ եղել (հետո, երբ ֆիլմը նորից էր սկսվում, նայում էինք, թե արդյոք ամեն ինչ ճիշտ ենք հասկացել, թե ոչ։ Բացի դրանից, եթե ֆիլմը քեզ դուր էր եկել, կարող էիր մնալ և նորից այն նայել` նույնիսկ այն, ինչ արդեն տեսել էիր)։ Եվ ահա կյանքը նման է իմ ժամանակների ֆիլմի դիտմանը։ Մենք մտնում ենք կյանք, երբ շատ բաներ արդեն տեղի են ունեցել հարյուրավոր, հազարավոր տարիներ առաջ, և շատ կարևոր է գիտենալ այն, թե ինչ է տեղի է ունեցել մեր ծնվելուց առաջ․ որն անհրաժեշտ է, որպեսզի հասկանանք հիմա տեղի ունեցող շատ նոր բաների պատճառը։

Հիմա դպրոցը (բացի քո անձնական ընթերցանությունից) պետք է քեզ սովորեցնի մտապահել այն, ինչ տեղի է ունեցել քո ծնվելուց առաջ, բայց դպրոցը, կարծես թե, թերանում է, քանի որ բազմաթիվ վիճակագրական տվյալներ ապացուցում են, որ այսօրվա երեխաները, նույնիսկ ավելի ավագները, որոնք արդեն համալսարան են գնում, ծնված լինելով 1990 թվականին, չգիտեն ( կամ չեն ցանկանում իմանալ) այն, ինչ տեղի է ունեցել 1980թ․-ին ( էլ չեմ խոսում այն բաների մասին, որոնք տեղի են ունեցել հիսուն տարի առաջ)։ Վիճակագրության համաձայն՝ ո՞վ է եղել Ալդո Մորոն հարցին, երիտասարդերի մեծ մասը պատասխանում է, որ վերջինս Կարմիր ջոկատների ղեկավարն է եղել, մինչդեռ նրան սպանել են հենց Կարմիր ջոկատների անդամները: Մի կողմ դնե՛նք Կարմիր ջոկատները, դրանց հետ կապված դեռ շատ առեղծվածներ կան, չնայած որ մոտ երեսուն տարի առաջ նրանք դեռևս մեր ներկան էին։ Ես ծնվել եմ 1932-ին, ֆաշիզմի իշխանության գալուց տասը տարի հետո, բայց ես գիտեի անգամ, թե Հռոմի Երթի ժամանակ ով է եղել վարչապետը ( չգիտե՞ս ինչի մասին է խոսքը )։ Գուցե ֆաշիտական դպրոցն ինձ այդ մասին ասել է, համոզելու համար, թե որքան հիմար ու վատն էր այդ վարչապետը (« Խաղաղասեր Ֆակտան» [2]) , որին ֆաշիստները մեծահոգաբար փոխարինեցին։ Եվ հետո, դպրոցը մի կողմ դրած, այսօրվա երիտասարդները չեն ճանաչում անգամ քսան տարի առաջվա կինոդերասաններին, մինչդեռ ես գիտեի, թե ով է Ֆրանչեսկա Բերտինին, որը խաղում էր համր ֆիլմերում իմ ծնվելուց քսան տարի առաջ»։ Պատճառն այն է, որ ես թերթում էի մեր տան պահոցում իրար վրա լցված հին թերթերի կույտը։ Ուզում եմ քեզ նույնպես կոչ անել թերթելու հին ամսագրերը, որովհետև սա հիանալի միջոց է իմանալու շատ բաներ, որոնք տեղի են ունեցել քո ծնվելուց առաջ։
Կհարցնես, թե ինչու է ինձ համար այդքան կարևոր իմանալ այն, ինչ կատարվել է վաղուց։ Որովհետև այն, ինչ կատարվել է անցյալում, քեզ թույլ է տալիս հասկանալու, թե ինչու են որոշ բաներ տեղի ունենում հիմա, և ամեն դեպքում ինչպես ֆուտբոլիստների թիմերի դեպքում, սա ևս մեր հիշողությունը հարստացնելու մի ձև է։
Լավ իմացի՜ր, որ այա ամենը չես կարող անել միայն գրքերով և ամսագրերով, սրա համար լավագույն միջոցներից է նաև Համացանցը։ Վերջինս նախատեսված է ոչ միայն ընկերների հետ խոսելու համար, այլ նաև աշխարհի պատմության հետ, այսպես ասած, երկխոսելու համար։ Ովքե՞ր էին Հիթիթները։ Իսկ կամիսարդնե՞րը։ Ինչպե՞ս էին կոչվում Կոլումբոսի երեք կարավելլաները։ Ե՞րբ են անհետացել դինոզավրերը։ Նոյան տապանը ղեկ կարո՞ղ էր ունենալ։ Ինչպե՞ս են անվանում ցլի նախատիպին։ Սրանից հարյուր տարի առաջ ավելի շա՞տ վագրեր կային։ Ի՞նչ էր իրենից ներկայացնում Մալիի կայսրությունը։ Իսկ ո՞վ էր խոսում Չարի կայսրության մասին։ Ո՞վ է եղել պատմության մեջ երկրորդ պապը։ Ե՞րբ է ստեղծվել Միկի Մկնիկը։

Այս հարցերն անվերջ են, իսկ դրանց պատասխանների որոնման բոլոր արկածներն ուղղակի անկրկնելի կլինեն։ Այս ամենն իսկապես հիշարժան է։ Կգա մի օր, երբ դու արդեն ծեր կլինես ու կկարծես, թե հազար կյանք ես ապրել, քանի որ քեզ կթվա, թե ներկա ես եղել Վաթերլոուի ճակատամարտին, մասնկացել ես Հուլիոս Կեսարի սպանությանը և մոտ ես եղել այն վայրին, որտեղ Բերտոլդ Շվարցը հավանգի մեջ խառնելով նյութերը, փորձում էր գտնել ոսկի ստանալու հնարը և սխալմամբ բացահայտեց վառոդը ու թռավ օդ։ Քո մյուս ընկերները, ովքեր չեն աշխատի իրենց հիշողության վրա, կապրեն միայն մեկ կյանք` իրենց կյանքը, որը պետք է որ շատ տխուր լինի ու մեծ հույզերով ոչ լի։
Կերտիր հիշողությունդ, մշակի՛ր այն և վաղվանից անգիր սովորիր «Կայտառ Թերեզան»։[3]

[1] Իտալերենում diversamente abile մեղմասածությունը, որը բառացիաբար << այլ կերպ ունակ>> է թարգմանվում, կիրառվում է հաշմանդամ բառի փոխարեն
[2] Խոսքը Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Լուիջի Ֆակտայի մասին է, որին այդպես էին կոչում իր վարած չեզոք քաղքականության պատճառով։ (1922թ․-ի 26 փետրվար- 1922թ․-ի 1 օգոստոս)
[3] Իտալական ժողովրդական մանկական ոտանավոր։

Ճամփորդություն դեպի Տափի բերդ Սուրբ Կարապետի վանք

Մենք այցելել էնք Արարատի մարզ՝ Խոսրովի արգելոց, Տափի բերդ, Սուրբ Կարապետի վանք։ Ճանապարհը շատ հաճելի էր իր բազմազան տեսարաններով։ Օրը այդքան էլ տաք չէր, բայց հիանալի օր անցկացրեցինք։ Մեզ հետ էին Պատվելի Թամարը, Մարիամ Մինասովնան, ընկեր Մարիամը, ընկեր Դիանան։ Երբ հասանք Տափի բերդի մոտակայք, այնտեղից ոտքով ճանապարհի կեսը շարունակեցինք, քայլելով, մագուր օդ շնչելով, ընկերներով խոսելով՝ զրուցելով, անցանք երկար ճանապարհ և ի վերջո հասանք տեղ։ Տափի բերդը հեռվից փայլում էր և շատ չքնաղ էր ամեն ինչով։ Մոտեցանք բարձրացանք բարձունքը, բերդը կիսաքանդ էր, սակայն իր գեղեցկությունը չէր կորցրել։ Բերդի մեջ կար եկեղեցի այն հիասքանչ էր, ներսում Սուրբ Աստվածածնի և Հիսուսի նկարներից կային, որոնք տարբերվում էին մյուսներից։ Այնտեղ փոքրիկ սուրբ գրքեր կային, որոնց մեջ ես որոշեցի երազանք գրել փոքրիկ թղթի վրա և դնել այդ գրքի մեջ, որպեսզի երազանքս իրականակա։ Քանի որ քաղցած էինք, որոշեցինք հաց ուտել, մի փոքր էլ մնացինք տեղանքը ուսումնասիրելու, հետո նոր շարժվեցինք դեպի՝ Սուրբ Կարապետի վանք։ Այնտեղ, երբ հասանք՝ տարածքը ձյունոտ էր և շատ ցուրտ։ Չնայած այդ ամենին տեսարանների գեղեցկությանը չափ ու սահման չկար, քանի որ շրջապատված էին կանաչապատ անտառներով և բազում երկար ճանապարհներով։ Բնությունը ամենից շատը ինձ դուր եկավ նրանով, որ բնության շնորհիվ մագուր օդ էինք շնչում։ Կրկին շրջայց կատարեցինք տեղանքը ուսումնասիրեցինք և ի վերջո շարժվեցինք դեպի Երևան։ Հոգնած էինք, սակայն ավտոբուսի մեջ կուրսեցիներով խաղեր էինք կազմակերպել, որի արդյունքում ամեն ինչ անցավ շատ հիանալի։