Երազների ու հեքիաթների քննարկում

Այսօր տեղի ունեցավ իմ նախագծի քննարկումը, այն շատ հետաքրքիր և յուրահատուկ անցավ։ Հավագվել էինք ամբողջ կուրսերով, դիտեցինք <<Գտնված Երազ>> մուլտֆիլմը, խոսեցինք թե ինչի մասին էր, հասկացանք աղջկա սրտնեղության պատճառը, քանի որ շատ էր ցանկանում պապիկի քունը հետ բերել։ Հարցեր՝ երազների հետ կապված շատ-շատ էին հնչում, իհարկե պատրաստվել էի և ունեի բոլոր հարցերի պատասխանները։ Որոշել ենք մեկ անգամ էլ անցկացնել քննարկում, քանի որ բոլորը շատ ոգեվորված էին և շատ հետաքրքրված։ Քննարկմանը հնչում էր շատ կարևոր հարց, երբ երազում ընկնում ենք, ինչու՞ ենք վեր թռչում անկողնուց կամ չենք մահանում․

Երազներում ոչոք երբեք մահանալ չի կարող, բայց եթե անընդհատ ընկնում ենք, դա նշանակում է, որ կյանքը դուրս է գալիս վերահսկողությունից, պետք է ավելի հանգիստ լինել։

Նման հարցերը շատ եղան միասին պարզեցինք, գտանք դրանց պատասխանները, դասիս նպատակը այն էր, որ մարդիկ սկսեն երազներին լուրջ վերաբերվել, քանի որ երազները միշտ իրականություն են դառնում և կյանքի համար կարող են մեծ նշանակություն ունենալ։

 

Նախագիծ՝ «Խաղեր Երեխաների Հետ»

Նախագիծ՝ «Խաղեր Երեխաների Հետ» այս մասնագիտական ստուգատեսը նախապատրաստել էինք, այն այսօր կարողացանք իրականացնել։ Երեխաները մեզ շատ սիրեցին, մենք էլ նրանց, ժապավեններով, կոճակներով խաղեր խաղացինք, ես սովորեցրեցի՝ ինչպես ժապավեններից պատրաստել՝ արեգակ ու մի քանի կենդանիներ և նույնը սովորեցրեցի կրկնել, երեխաները սիրով և հետաքրքրասիրությամբ պատրաստում ուրախանում և խաղում էին, միասին ունեցանք գեղեցիկ լուսանկարներ, որոնցից հրապարակել եմ՝

Երազների և հեքիաթների քննարկում — Նախագիծ

Նախագծի նպատակը՝  ներկայացնում եմ մի նախագիծ, որը վերաբերվում է երազներին։ Նախագիծը ուսուցողական է, այս քննարկումով կիմանանք և կսովորենք այն ամենը` ինչ մեզ միշտ հետաքրքրում է երազների հետ կապված։ Այստեղ քննարկելու ենք՝ թե ինչ՞ է երազը, ինչու՞ ենք այն տեսնում, ո՞րոնք են երազների նշանակությունները։

Նախագծի ընթացքը՝ փորձելու ենք համակուրսեցիներով պարզել, թե ինչու՞ ենք երազներ տեսնում։ Դրանք որքանով են իրականություն դառնում։

Նախագծի արդյունքում ՝  երազների հետ կապված հարցեր չեն լինի, կպարզենք մեզ անհանգստացնող հարցերը, կունենանք դրանց վերլուծությունները։

Մասնակիցներ՝ քոլեջի ուսանողներ, կուրսեցիներ, դասախոսներ։

Անցկացնելու վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր քոլեջ՝ վերնատուն։

Օր․ ժամ՝ հունվարի 20, 13:40, ավարտ՝ 14:20:


 

 

 

 

                                              Գտնված երազ- մուլտֆիլմ

Դիտելու և քննարկելու ենք՝ <<Գտնված Երազ>> մուլտֆիլմը, որը մի աղջնակի մասին էր։ Փոքրիկ աղջիկը ուղևորվում է՝ գտնելու իր պապիկի կորած քունը։ Հայտնվում է նկարների կախարդական աշխարհում, ծանոթանում է հեքիաթային արարածների հետ։ Երբ վերադառնում է, պապն արդեն քնած է լինում։

Մուլտֆիլմում շատ քիչ են երկխոսությունները, չկա նաև հեղինակային խոսք։ Կան մի քանի փոքրիկ երկխոսությունները։

Aquote1.png

— Դու դեռ չե՞ս քնել: Չէ՞ որ արդեն գիշեր է:
— Պապիկ, այս գրքում այնքան գեղեցիկ թիթեռներ կան: Դու ամեն ինչ գիտես: Ասա, որտե՞ղ են նրանք ապրում:
— Քնիր, թոռնիկս: Հիմա ուշ է: Թիթեռների մասին ես կպատմեմ վաղը: Բարի գիշեր: Քնիր, քնիր բալիկս:
— Իսկ դու՞:
— Էհ, թոռնիկս, ես ծերությունից կորցրել եմ քունս:
— Խեղճ պապիկ, մի՞թե քունը կարելի է կորցնել: Եթե ես կարողանայի գտնել այն:

Aquote2.png
Aquote1.png

-Ինչո՞ւ ես լալիս, ծերուկ:
— Ինչ-որ մի բան սխալ է: Ես ապրում եմ այստեղ շատ վաղուց, բայց շուրջս ոչինչ չի փոխվում, և ես հոգնե՜լ եմ…Իսկ դո՞ւ ով ես:
— Ե՞ս: Աղջիկ:
— Աղջի՞կ: իսկ ի՞նչ է այդ:
— Այդ ես եմ:
— Մմմմ, որտեղի՞ց դու եկար:
— Ես եկա իմ սենյակից: Այս նկարը այնտեղ է կախված:
— Ի-իսկ ինչպե՞ս դու հայտնվեցիր նկարի մեջ:
— Ինձ օգնեցին թիթեռնիկները:
— Ուրեմն, դու կարո՞ղ ես մտնել նկարի մեջ:

Aquote2.png
Aquote1.png

-Ի՜նչ բարձր է կախված նկարը… Ահա…
— Սա ի՞նչ է:
— Սա՞: Նկար:
— Գիտեմ, որ նկար է: Իսկ ինչո՞ւ այնտեղ արև չկա:
— Որորվհետև այս նկարում գիշեր է:
— Գիշե՞ր: Իսկ դա ի՞նչ է:
— Գիշե՞րը… Գիշերը արևը մայր է մտնում, և դուրս է գալիս լուսինը: Գիշերը…
— Խնդրում եմ, տար ինձ այնտեղ: Ես երբեք չեմ տեսել գիշեր:

Aquote2.png
Aquote1.png

-Գնանք: Ես քեզ ցույց կտամ գիշերվա հրաշքները: Գիշերը երկնքում աստղերն են շողում: Տեսնո՞ւմ ես: Գիշերը թեթև զով է իջնում երկրի վրա: Տես, աստղ է ընկնում: Շուտ, շուտ մի բան մտածիր, անպայման կկատարվի: Վա՜յ, ծերո՜ւկ: Էս ո՞ւր կորավ: Ծե-րո՜ւկ:…
— Բարի գիշեր, ծերուկ: Ի՜նչ լավ է, որ օգնեցի քեզ: Ա՜խ, եթե ես կարողանայի գտնել իմ պապիկի քունը…

Aquote2.png
Aquote1.png

Բարի լույս, պապի՜կ:
Բարի երազներ և ձեզ ամենքիդ, և ձեզ բոլորիդ բարի լո՜ւյս…

Aquote2.png

Պարզվում է՝ մուլտֆիլմի ստեղծման առաջին տարիներին դրա վերաբերյալ արձագանքներն այնքան էլ հուսադրող չեն եղել: Դիլլաքյան եղբայրները պատմում են՝ պատճառը սովետական գաղափարախոսությանն անսովոր սյուժեն էր.

ՆԱԽԱԳԻԾ«ԽԱՂԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

Ներկայացված է խաղեր 3-5տարեկան երեխաների դաստիրակման և զարգացման համար

Մասնակիցներ քոլեջի ուսանողներ՝

Թերեզա Դավթյան

Լինա Կոստանյան

Ռոզա Փուրթոյան

Աջառարկում ենք խաղեր, որոնք չեն պահանջում հատուկ խաղալիքներ կամ առարկաներ: Այդպիսի խաղերում օգտագործվում են հիմնականում կենցաղային իրեր, այնպիսիք, որ կարելի է գտնել ցանկացած տանը եւ որոնց երեխաները բախվում են ողջ օրը: Կարեւորը լինել մշտապես երեխայի կողքին, ուղղորդել նրան եւ սովորեցնել:
1. Պետք է վերցնել տարբեր չափերի շշեր, բացել կափարիչները, խառնել եւ առաջարկել երեխային փորձել ետ փակել այդ շշերը:

2. Վերցնել սպունգ եւ օճառ ու առանց շտապելու երեխային ցույց տալ, թե ինչպես է պետք լվանալ ամանները: Իսկ հետո առաջարկել նրան անել նույնը:

3. Թափել մանրաձավարը, վերցնել ավելն միասին մաքրել:

4. Նույն սկզբունքով թափել ջուրը եւ սրբել:

5. Վերցնել կոճակներ, ժապավեններ, ամրակներ: Պատրաստել օրինակ նապաստակ եւ գազար, ամրացնել նրանց իրար հետ ժապավենով կամ կոճակով եւ խաղալ՝ կերակրիր նապաստակին գազարով խաղը:

6. Վերցնել տարբեր կտորներ՝ մետաքս, բամբակ եւ բուրդ: Քննարկել, թե ինչպիսին են նրանք ձեռք տալիս: Առաջարկել գտնել նրանց համար զույգեր:

7. Մանր առարկաները՝ կոճակները, մոզաիկան, գնդակները, նետել ջրով լցված լայն բերանով շշի մեջ եւ դուրս հանել գդալով:

8. Վերցնել երեխային ծանոթ ութից տաս առարկայով լցված տոպրակ: Երեխան փակ աչքերով հանում է առարկաները եւ անվանում է դրանք: Հետագայում կարելի է դժվարացնել խնդիրը՝ տոպրակի մեջ դնելով միայն մեկ տառով սկսվող առարկաներ:

9. Հարկավոր են երկու ամաններ եւ սպունգ: Մի ամանի մեջ լցնում ենք ջուր եւ սպունգի օգնությամբ տեղափոխում ջուրը մյուս ամանի մեջ:

10. Տուփեր եւ ուլունքներ: Խառնել տարբեր ուլունքներ եւ առաջարկել դասավորել դրանք տարբեր տուփերի մեջ:

11. Ուլունքներ, խողովակի կտոր, ափսե: Խողովակից պահել թեքությամբ եւ ուլունքները գլորել նրանով ափսեի մեջ: Կարելի է մրցել, թե ում ուլունքն ավեի շուտ տեղ կհասնի:

12. Ճմրթել, կտրատել կամ ծալել թուղթը: Դա կզարգացնի երեխայի ձեռքերի ճկունությունը: Օրիգամիի պատրաստումը զարգացնում է նաեւ տարածական երեւակայությունը:
13. 1,2,եւ 3կգ քաշով պարկեր թելի վրա: Երեխան դրանք պետք է քաշի իր հետեւից: Զարգացնում է ձեռքերի ուժն ու դիմացկունությունը:

14. Անցկացնել ժապավենի վրա ցանկացած առարկա, որ ծակ ունի:

15. Փայտե մեխեր ուրագով: Դրանք կարելի է մեխել ծեփամածիկի կամ փափուկ կավի մեջ:

16. Շիշ, որի կափարիչի վրա անցքեր կան. Դրանց միջով կարելի է գցել ուլունքներ, կոճակներ, փոքրիկ առարկաներ:

17. Լոբով, ոլոռով լի պարկեր, կարելի է դատարկել, վերադասավորել, կամ պարկերի մեջ թաքցնել փոքրիկ խաղալիքներ եւ երեխայի հետ որոնել:

18. Տնտեսական ամրակներ եւ պենոպլաստ:

19. Սառույցի աման եւ պինցետ, ուլունքներ կամ հատապտուղ: Մինչեւ մեկ տարեկան երեխաները թող հատապտուղները հանեն մատիկներով:

20. Նստացնել երեխային աթոռին եւ սեղանին ալյուր թափել, թող նկարի մատիկներով, փայտիկով եւ վրձինով:

21. Սկուտեղ, մանրաձավար եւ լոբի, մաղ: Երեխան կարող է որոնել լոբիները մանրաձավարի միջից: Նաեւ կարելի է ցույց տալ, թե ինչպես են մանրաձավարը մաղում:

22. Փոքրիկ տուփ եւ բռնակներ: Եթե երեխան շատ փոքր է, ապա ամրացնել բռնակները տուփին եւ առաջարկել հանել դրանք: Իսկ ավելի մեծերին ցույց տալ ամրացնելու ձեւը եւ թող իրենք փորձեն:

23. Մագնիս եւ զանազան առարկաներ, մետաղական եւ առանց մետաղի:

24. Ջրով աման, մի կաթիլ ջրային օճառ եւ վրձին: Թող երեխան վրձինով փրփուր ստանա:

25. Երեք տարբեր չափերի կաթսաներ եւ կափարիչներ: Պետք է որոնի ճիշտ կափարիչը: Նաեւ Կարելի է կաթսաները մեկը մյուսի մեջ դնել:

26. Եթե օգտագործում եք աման լվանալու մեքենա, թույլ տվեք երեխային հանել միջից գդալներն ու պատառաքաղները:

27. Բարձր պլաստմասե բաժակ կամ ջրով ծաղկաման, տարբեր մանր առարկաներ: Մինչ երեխան դրանք հերթով նետում է ջրի մեջ եւ հետեւում թե ինչպես են սուզվում, կարելի է բացատրել, թե որն է ծանր, որը թեթեւ:

28. Վերցնել հին թերթեր կամ ամսագրեր եւ երեխայի հետ մասնատել: Ընդ որում դա պետք է ճիշտ անել, երկու ձեռքերի մատներով բռնել թուղթը եւ քաշել տարբեր կողմեր: Հետո կարելի է ամբողջը հավաքել եւ օդ նետել, որից հետո միասին հավաքել:

29. Ծեփամածիկով պետք չէ շտապել անպայման ինչ-որ բան պատրաստել, կարելի է սկզբում պարզապես տրորել ու մարզել ձեռքի մկանները, հետո գլորել եւ վրան հավաքել տարբեր մանր առարկաներ:

30. Հանգույցներ անել, բացել եւ փակել ճարմանդները, կոճկել եւ բացել կոճակները շատ օգտակար զբաղմունք է երեխաների համար:

Բոլոր այս խաղերը ոչ միայն օգտակար են եւ զարգացնող, այլ նաեւ ճանաչողական են եւ ցուցադրում են իրական աշխարհը, առարկաները, որոնց հետ բախվում է երեխան ամեն օր: Այս խաղերից շատերը կարող են գայթակղիչ լինել նաեւ շատ մեծահասակների համար էլ: