Բնօգտագործում- քննական թեմա

 Մարդն միշտ օգտվել է բնությունից, օգտագործել է բնության ուժերն ու բարիքները հանուն իր գոյատևման ու բարօրության:

Բնօգտագործում է կոչվում ընդհանրապես բնական ռեսուրսների և բնական պայմանների օգտագործումը մարդու կողմից:

Բնօգտագործումը կարող է լինել ոչ ռացիոնալ և ռացիոնալ:

Բնօգտագործումը համարվում է ոչ ռացիոնալ, եթե բնական ռեսուրսը և դրա օգտակար հատկությունները օգտագործվում են ոչ լրիվ չափով, և այդ ընթացքում էական վնաս է հասցվում միջավայրին, խախտվում է երկրահամակարգերի բնական հավասարակշռությունը:

Հակառակ դրան, ռացիոնալ բնօգտագործման դեպքում բնական ռեսուրսը (անտառափայտը, հանքանյութը, գետի ջուրը և այլն) և դրա օգտակար հատկությունները օգտագործվում են անմնացորդ, և միաժամանակ նվազագույն վնաս է հասցվում բնական միջավայրին:

Մարդը բնությունն օգտագրծում է աշխատանք կատարելու միջոցով, այսինքն` շրջակա բնության հետ որոշակի հարաբերությունների մեջ:

Մարդու աշխատանքային գործունեությունը բաղկացած է 3 տարրից.

ա) մարդու նպատակահարմար գործունեություն կամ բուն աշխատանք

բ) աշխատանքի առարկա, որի վրա մարդը ներգործում է

գ) աշխատանքի միջոց (գործիքներ, մեքենաներ), որոնցով մարդը ներգործում է աշխատանքի առարկայի վրա:

Բայց դա ինչ առնչություն ունի բնօգտագործման հետ:

Աշխատանքի պրոցեսի վերջին երկու տարրերը, այսինքն` աշխատանքի առարկաներն ու միջոցները, մարդուն շրջապատող բնության տարրերն ու երևույթներն են: Դրանք են` փայտը, քարածուխը, այրվող բնական գազը, հողը, ջուրը, քամին, արեգակնային ջերմությունը, բնության այն բլոր առարկաներն ու երևույթները, որոնցից մարդն օգտվում է աշխատանքի պրոցեսում: Արտադրամիջոցները, ի վերջո, բնության տարրերն ու երևույթներն են իրենց նախնական կամ վերափոխված վիճակով: Բնության այն տարրերը, որոնք դեռ չեն օգտագործվել մարդու կողմից և չեն փոխել իրենց նախնական վիճակը, ինչպես օրինակ, անտառում աճող ծառի փայտանյութը, Երկրի ընդերքում գտնվող քարածուխը, տուֆաքարը, նաֆթը կամ չմշակվող հողը, գետում հոսող ջուրը, կոչվում են աշխատանքի առաջնային առարկաներ:

Երբ բնության այդ տարրերն արդեն ընդգրկված են արտադրության ոլորտ, երբ ծառն արդեն հատվել ու սղոցվել է, երբ տուֆի բեկորը հանքից հանվել է, տաշվել ու դարձել հանքի որմնաքար, երկաթաքարը ձուլվել է և դարձել պողպատ, հոսող ջուրը սկսել է էլեկտրաէներգիա արտադրել կամ ջրել դաշտը, հողը մշակվել է ու բերք է տալիս, դառնում են աշխատանքի երկրորդային առարկաներ:

Արտադրության պրոցեսում շարունակվում է բնական միջավայրից կորզված ու աշխատանքի երկրորդային առարկաներ դարձած նյութի մշակումն ու վերամշակումը: Մետաղից պատրաստում են  մուրճ, մեխ, հաստոց և ներքին այրման շարժիչ, տրակտոր և էլեկտրական գեներատոր, Ջրէկ-ներում ու ՋԷԿ-երում արտադրված էլեկտրաէներգիան հաղորդում են հեռավոր տարածություններ և օգտագործում: Տարբեր երկրորդային առարկաներից ստանում են բարդ համակարգիչներ և աշխատանքի այլ բազում միջոցներ:

Մարդկային հասարակության զարգացմանը զուգընթաց մեծանում է մարդու ներգրծությունը շրջակա բնական միջավայրի վրա, ուժեղանում է հասարակության և բնական միջավայրի միջև կատարվող նյութափոխանակությունը:Բնական միջավայրի վրա մարդդու ներգործության ուժեղացումը, ինչպես հիշատակվել է վերևում, ունենում է երկու կարևոր բացասական հետևանք.

1. Բնության տարրերն ու երևույթները կորզվում, անջատվում են իրենց բնական միջավայրից, մշակվում են, փոխում են իրենց նախնական վիճակը և դառնւմ աշխատանքի առարկա ու միջոց: Բնական միջավայրը աղքատանում է, և երկրահամակարգի հավասարակշռությունը` խախտվում:

2. Բնությունից կորզված տարրերն ու երևույթները ամբողջությամբ չէ, որ օգտագործվում, սպառվում են մարդում կողմից: Դրանց մշակման ու վերամշակման ընթացքում գոյանում են մնացուկներ, անջատվում են թափոններ, որոնք աղտոտում են շրջակա միջավայրը` դարձյալ խախտելով համալիրի բնական հավասարակշռությունը, և հաճախ մադրկանց առողջության համար դառնում են վտանգավոր:

Բնական միջավայրի վրա մարդու ներգործության գլխավոր բացասական հետևանքները

ա) Բնական տարրերի կորզում բնական միջավայրից, դրանց վերածում արտադրամիջոցների: Բնական միջավայրը աղքատանում է:

բ) Բնական միջավայրը աղտոտվում, քայքայվում է, մարդկանց առողջության համար դառնում վտանգավոր:

գ) Խախտվում է նյութի բնական շրջապտույտը:

ւրեմն երկու դեպում էլ երկրահամակարգերի ներսում և դրանց միջև տեղի է ունենում նյութի ընդհանուր շրջապտույտի խախտում: Իսկ դա նշանակում է, որ երկրահամակարգը կորցնում է իր ամենագլխավոր` ինքնավերականգնման ու ինքնամաքրման հատկությունը:

Ասվածից եզրակացնում ենք, որ բնօգտագործումը, ի վերջո, մարդու միջամտությունն է նյութի բնական շրջապտույտին: Եթե այդ միջամտությունը շատ ծավալուն չէ, ապա շրջապտույտը, խախտվելով հանդերձ, չի վնասում բնական միջավայրի ինքնավերականգնմանն ու ինքնամաքրմանը, միջավայրի որակը չի վատանում:

Բայց ներկայումս բնօգտագործումը, հետևապես և մարդու միջամտությունը նյութի բնական շրջապտույտին վիթխարի չափեր է ընդունել: Երկրագնդի մի շարք շրջաններում այն գերազանցում է բնական միջավայրի ինքնավերականգման ու ինքնամաքրման կարողությանը: Այդ շրջանները հայտնվել են էկոլոգիական ճգնաժամի մեջ:

Էկոլոգիական ճգնաժամ է կոչվում միջավայրի այն վիճակը, երբ խախտվում են նյութի բնական շրջապտույտը, համակարգերի կապերը, միջավայրը սկսում է քայքայվել, ենթարկվել դեգրադացիայի, երբ նախկին բնական լանդշաֆտներն իրենց տեղը զիջում են ավելի ցածր արդյունավետություն ունեցող լանդշաֆտներին:

Անհետանում են բուսական ու կենդանական տեսակները, շատանում են մարդկանց հիվանդությունները, կարճանում է կյանքի տևողությունը:

Սովորաբար, որևէ տարածքի էկոլոգիական ճգնաժամին նախորդում են լարված էկոլոգիական և վտանգավոր (կամ տագնապալից) էկոլոգիական վիճակները:

Էկոլոգիական ճգնաժամը կանխել, իսկ եթե այն արդեն սկսվել է, ապա վերացնել կարելի է բնապահպանության միջոցով: Ուրեմն ինչ է բնապահպանությունը:

Բնապահպանությունը միջոցառումների մի համակարգ է, որն ապահովում է բնական միջավայրի էկոլոգիական հավասարակշռությունը, բնական ռեսուրսների պահպանումը և վերականգնումը:

Բնապահպանական միջոցառումները բազմաթիվ են, նաև բազմաբնույթ: Դրանց հիմնական ուղղությունների մասին դուք կծանոթանաք մեր կայքի այլ հոդվածներում:

 

Ռացիոնալ բնօգտագործում

Բնօգտագործում, իր մեջ ներառում է մի քանի հասկացություն․
• Բնական պաշարների և բնական պայմանների օգտագործման և պահպանման ձևերի համախումբ։ Ներառում է՝ բնական պաշարների պահպանումը, վերականգնումը, վերարտադրումը կամ վերամշակումը, կյանքի բնական պայմանների օգտագործումը և պահպանումը, բնական համակարգերի էկոլոգիական հավասարակշռության պահպանումը, վերականգնումը և բարելավումը։
• Հասարակության նյութական և մշակութային կարիքների բավարարման նպատակով բնական պաշարների և պայմանների օգտագործումը հասարակական-արտադրական գործընթացում։
• Երկրի աշխարհագրական թաղանթի վրա մարդահարույց գործոնների համախումբը։
• Գիտական ուղղություն, որն ուսումնասիրում է բնական պաշարների արդյունավետ օգտագործման (տվյալ պատմական պահին) ընդհանուր սկզբունքները։
Բնօգտագործման հիմքը բնական պաշարների, կյանքի բնական պաշարների, կյանքի բնական պայմանների և հասարակության սոցիալ-տնտեսական զարգացման փոխհարաբերություններն են։ Բնօգտագործումը, որպես գիտական համալիր ճյուղ, ընդգրկում է բնական, հասարակական և տեխնիկական գիտությունների տարրեր (այդ թվում բնության պահպանությունն իր բաժիններով՝մթնոլորտի, հողի, ջրի, շրջակա միջավայրի պահպանությամբ, էկոլոգիան, բնօգտագործման տնտեսագիտությունը և այլն)։ Բնօգտագործումը, որպես գիտական ուղղություն, ուսումնասիրվում է ինչպես էկոլոգիայի ու աշխարհագրության, այնպես էլ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և ճարտարագիտության մեջ։
Տարբերում են արդյունավետ բնօգտագործում (բնական պաշարներն օգտագործվում են անմնացորդ՝ նվազագույն վնաս հասցնելով բնական միջավայրին) և անարդյունավետ բնօգտագործում (բնական պաշարներն օգտագործվում են մասամբ՝ էապես վնասելով բնական միջավայրը՝ խախտելով էկոհամակարգերի հավասարակշռությունը)։
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով (1998) կարգավորվում են բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության քաղաքացիաիրավական հարաբերությունները։ Բնական պաշարների արդյունավետ օգտագործումն ու բնության պահպանությունը վերահսկում է ՀՀ բնապահպանության նախարարությունը։

Հայաստանի բնապահպանություն և բնօգտագործում

Վերջին տասնամյակներում ձևավորվել և բուռն զարգացում է ապրել գիտությունների մի ամբողջ համակարգ՝ Երկիր մոլորակի բնապահպանության և բնօգտագործման վերաբերյալ։ «Մարդկության ինքնաոչնչացման վտանգ», «բնապահպանական և բնօգտագործման հիմնախնդիր» հասկացությունները դարձել են համայն մարդկությանը հուզող հարցեր։ Մարդը գոյատևում և ապահովում է իր հասարակական առաջընթացը՝ օգտվելով բնության բարիքներից։ Մարդու վերաբերմունքը բնական միջավայրի նկատմամբ ի սկզբանե եղել է սպառողական, բայց այդ միջավայրի ինքնազարգացման և ինքնավերականգնման միջոցով «բուժվել են» մարդահարույց վնասները։ Այժմ մարդու ակտիվ ներգործությունը բնական միջավայրի վրա այնպիսի ծավալներ է ընդունել, որ խախտվել է ինքնակարգավորման ու ինքնազարգացման ընթացքը (վերջին 30 տարվա ընթացքում բնությունից կորզվել և օգտագործվել է այնքան նյութական պաշար, որքան նախորդ 5000 տարվա ընթացքում)։ Հայաստանում բնաշխարհի վրա ներգործության հետևանքով փոփոխությունների մակարդակը համապատասխանում Է բարձր քաղաքակենտրոնացված (ուրբանացված) և զարգացած արդյունաբերություն ունեցող երկրներին ու նկատելիորեն բարձր է հարևան երկրներից։ Հանրապետության բնակչության 96%-ը կենտրոնացած է մինչև 2000 մ/բարձրությամբ բնակավայրերում, որը կազմում է երկրի տարածքի 60%-ը, որտեղ բնակչության խտությունը 171 մարդ/կմ² է, բնակավայրերի խտությունը’ մոտ 6 բնակավայր 100 կմ² վրա, ճանապարհային (երկաթուղային և ավտոմոբիլային) ցանցի խտությունը՝ 0, 85 կմ/կմ²։ Հանրապետության տարածքի 12, 7%-ն անտառածածկ է, իսկ 46, 8%-ն ընդգրկված է գյուղատնտեսական օգտագործման մեջ։

Հողային ֆոնդԱրագածոտնի դաշտեր

Հողի սեփականաշնորհումից հետո (1992) ՀՀ հողային ֆոնդը բաժանված է շուրջ 334 հզ. գյուղացիական տնտեսությունների ու մի քանի հարյուր պետական ու մասնավոր ոչ գյուղատնտեսական կազմակերպությունների միջև։ Համապատասխան բնապահպանական միջոցառումներ չիրականացնելու դեպքում այդ հողերին սպառնում են քայքայումն ու բերրիության անկումը։ Երկրագործական նպատակներով օգտագործվում են մինչև 2200 մ բարձրությունների և մինչև 16° թեքության լանջերի հողերը։ Այդ ցուցանիշներին բավարարում է հանրապետության հողային ֆոնդի մոտ 40%-ը։ Հողերի քայքայման բնական և մարդահարույց պատճառները բազմազան են՝ Էրոզիա, հողերի պնդացում, աղակալում, սողանքներ, աղտոտվածություն, արոտավայրերի գերարածեցում և այլն։ Գյուղատնտեսական հողահանդակների գրեթե 60%-ը կազմում են արոտավայրերը և խոտհարքները, որոնց հիման վրա զարգանում Է անասնապահությունը։ Հայաստանի նման լեռնային երկրի համար բնորոշ է արոտային անասնապահության վարման վերընթաց գոտիական համակարգը։ Բնապահպանական տեսակետից անասնապահության սխալ կազմակերպումը (հիմնականում արոտավայրերի գերարածեցումը և մուտքային ու ելքային բազմաճյուղ ճանապարհների առաջացումը, որոնց պատճառով տրորվում և ոչնչանում է բուսածածկույթը) էական բացասական ազդեցություն են թողել Հայաստանի բնական ու մշակովի կենսահամակեցությունների (ալպյան ու մերձալպյան մարգագետնային, անտառային, տափաստանային և այլն) և դրանց կենսաբազմազանության վրա։

Մարդու ազդեցությունը բնական համակարգերի վրա

Բադեր Պարզ լճում
Բադեր Պարզ լճում

Մարդու գործունեության տևական և ակտիվ ներգործության հետևանքով տեղի են ունենում բնական միջավայրի աղքատացում և որակազրկում, բույսերի և կենդանիների բազմաթիվ տեսակներ հայտնվել են անհետացման եզրին։ Այդ երևույթը հատկապես կործանարար ազդեցություն է թողնում տարածման նեղ արեալ ունեցող կենդանատեսակների վրա։ Ներկայումս վտանգավոր սահմանագծի է հասել Արաքսի հովտի եզակի, խիստ յուրահատուկ սողունաշխարհը (հերպետոֆաունան)։ Սևանի ավազանից գրեթե անհետացել է խայտաբղետ մողեսի ենթատեսակի բնաշխարհիկ պոպուլացիան, որը միակն է Կովկասի բարձրադիր վայրերում։ Նույն վիճակում է նաև փոքրասիական մողեսը։ Վերջին 50 տարիների ընթացքում կիսաանապատային և տափաստանային տարածքների ակտիվ յուրացման հետևանքով իրենց բնադրավայրերից դուրս են մղվել զանազան թռչուններ, մեծ, փոքր և գեղանի արոսները, սևափոր դռլոնը, կանաչ մեղվակերը։ Տեղի է ունեցել ջրաճահճային էկոհամակարգերի ոչնչացում։ Սևանա լճի մակարդակի իջեցման հետևանքով մերկացել են առափնյա ժայռերն ու մերձափնյա հատվածը, չորացել շրջակա ճահճուտները, վերացել են Սևանի իշխանի ձվադրավայրերի հիմնական մասը, բազմաթիվ ջրլող ու չվող թռչունների, կաթնասունների տեսակները։ Սևանա և Արփի (անցյալում նաև Գիլլի) լճերն անփոխարինելի դեր ունեն ոչ միայն հանրապետության ճահճային թռչունների պահպանության, այլև հարևան երկրների ջրային ավազանների հետ օրգանական կապի պահպանման առումով, որով ապահովվում է հանրապետության տարածքում 145 տեսակ ջրլող և առափնյա թռչնատեսակների գոյությունը։

Անտառների հատում

Թեղուտի հատած անտառները
Թեղուտի հատած անտառները

Անտառների անկանոն հատումների պատճառով շատ կաթնասուններ (օրինակ՝ կզաքիսը, հնդկական մացառախոզը, գորշ արջը, մուֆլոնը, անտառային կատուն և այլն) լքել են իրենց բնական կենսավայրերը։ Հայաստանում անտառները պետական սեփականություն են, և պետությունն է ապահովում անտառների պահպանությունը, օգտագործումը, վերականգնումն ու նոր անտառային տարածքների ստեղծումը։ Օրենքով անտառհատում թույլատրվում է միայն անտառվերականգնման, սանիտարական և խնամքի նպատակներով։ Անտառների ոչ ճիշտ շահագործման հետևանքով արագանում ու խորանում են հողերի էրոզիան, անտառային գետերի ու ջրամբարների տղմակալումն ու «ծաղկումը», խախտվում անտառի ջրագրական ռեժիմը։ Անտառային հողերում ջրի պակասի պատճառով տեղի են ունենում առավել խոնավասեր խոտան ծառատեսակների քանակական ու որակական փոփոխություններ։ Սկսվում է անտառային հողերի կենսահամակեցությունների մարդահարույց հաջորդափոխություն (սուկցեսիա) և անտառների վերջնական դեգրադացիան՝ բնական անտառ → երկրորդային անտառ → դիֆուզ ցրված գաճաճ ծառատեսակներ → թփուտներ → անապատացում սխեմայով։

Արդյունաբերական բնօգտագործում

Փայտամշակում
Փայտամշակում

Հայաստանում մեծ մասշտաբների է հասել նաև արդյունաբերական բնօգտագործումը։ 1920-ականների 2 տասնյակ փոքր ու միջին ձեռնարկությունների փոխարեն ներկայումս ավելի քան 200 բնակավայրում կան արդյունաբերական ձեռնարկություններ, որոնք տեղադրված են մինչև 2000-2100 մ բարձրության լանդշաֆտային տարածքներում։ Բնական պաշարների օգտագործումն ու դրանից ստացվող համախառն արտադրանքն աճել են հարյուրապատիկ՝ հիմնականում էքստենսիվ զարգացման ու բնական պաշարների անխնա շահագործման հաշվին, իսկ էկոլոգիական խնդիրները չեն կարևորվել։ Հետևանքը եղել է այն, որ օտարվել են նոր հողատարածքներ, դեգրադացվել բնական լանդշաֆտներ, աղտոտվել են հողերը, օդային և ջրային ավազանները։ 1987 թվականին Հայաստանի արդյունաբերական ձեռնարկությունները մթնոլորտ են արտանետել առնվազն 245 հզ. տ շուրջ 50 տեսակի վնասակար նյութեր, որոնցից պինդ մասնիկներ՝ 54, 4 հզ. տ, գազային ու հեղուկ մասնիկներ՝ 190, 6 հզ. տ։ Գազային արտանետումներում մեծ տոկոս են կազմել ծծմբի երկօքսիդը (58%), ազոտի օքսիդները (15%) և ածխածնի մոնօքսիդը (14%)։ Ներկայումս (2006) արդյունաբերական ձեռնարկությունները գործում են իրենց հզորությունների 10-30%-ի չափով, որի հետևանքով մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի քանակը կտրուկ նվազել է և կազմում Է տարեկան 15-20 հզ. տ։

Լեռնահանքային արդյունաբերություն

Զգալի բացասական ազդեցություն է գործում լեռնահանքային արդյունաբերությունը. այդ նպատակով տրամադրված հողերի ընդհանուր տարածքը կազմում է 9, 7 հզ. հա, խախտված հողերինը՝ 8, 275 հզ. հա, թափոնապահեստներին հատկացված հողերինը՝ 1, 425 հզ. հա.: Այս ճյուղի բացասական ազդեցությունը լանդշաֆտի և կենսաբազմազանության վրա դրսևորվում Է հիմնականում.

  • դատարկ ապարի ու թափոնների կուտակումով և շրջապատում տարածումով,
  • բաց հանքերի շահագործման հետևանքով բնական լանդշաֆտների ու էկոհամակարգերի խախտումով, որը հանգեցնում է լանդշաֆտի դեգրադացման,
  • ստորգետնյա ջրերի ջրաբանական ռեժիմի, ֆիզիկական և քիմիական բաղադրությունների փոփոխություններով։

Ներկայումս շահագործվող ավելի քան 130 խոշոր ու միջին հզորության հանքերի գերակշիռ մասը բաց է։ Կուտակված արդյունաբերական թափոնների ծավալը կազմում է մի քանի հարյուր միլիոն մ³:

Օդային ու ջրային ավազաններ

Գոշ լիճ, Դիլիջան
Աղտոտված են նաև օդային ու ջրային ավազանները։ Կան ջրավազաններ (օրինակ՝ Դեբեդ և Ողջի գետերի), որոնց ջրային բուսական ու կենդանական աշխարհները խիստ աղքատացել են գետը թափվող արդյունաբերական ջրերից։ Իրենց բացասական ազդեցությամբ աչքի են ընկնում արդյունաբերության հատկապես մետաղաձուլական և քիմիական ճյուղերը։ Չնայած վերջին շրջանում դրանց ծավալները զգալիորեն նվազել են, սակայն երկրի լանդշաֆտներին ու կենսաբազմազանությանը հասցրած վնասը զգալի է։

Գունավոր մետաղաձուլություն

Հանրապետության գունավոր մետաղաձուլության արտադրական թափոնների ծավալը ջրային ավազաններում հասնում է մինչև 200 միլիոն մ³, իսկ թունավոր թափոնները 1980-ականների վերջին կազմել են շուրջ 18 հզ. տ. Դրանց պարունակությունը, մասնավորապես Ալավերդու տեխնածին գոտում, սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է շուրջ 20-40 անգամ։ Իսկ «Նաիրիտ» ԳԱՄ-ի ուժեղ աղտոտման գոտում բույսերի տերևների վրա նկատվել են քլորոզ, մեռուկացում, աճի և զարգացման դանդաղում, ծաղկավիժում և այլն։ Ֆտորը, որն արտանետվում է ալյումինի գործարաններից, հատկապես ազդում է ծիրանենու վրա. պտուղները չեն հասունանում, պնդանում են, չորանում ու դառնահամանում են։

Էներգետիկա

Բնական միջավայրի վրա ազդող հզոր գործոն է էներգետիկան, որի արդյունաբերական արտանետումներում մեծ է ջէկերի բաժինը։ ՀԱԷԿ-ը հատկապես վտանգավոր է շահագործման տեխնոլոգիական ռեժիմի հնարավոր շեղումների առումով և թափոնների առավել վտանգավորությամբ (վերջիններս կուտակվում ու պահպանվում են տեղում՝ հատուկ ռեժիմով)։ Անցյալի էներգետիկական խնդիրներով պայմանավորված՝ 1950-ականներին 19 մ-ով իջեցվել է Սևանա լճի մակարդակը, որի հետևանքով խախտվել է լճի էկոհամակարգի բնական հավասարակշռությունը։

Զբոսաշրջություն

Բնաշխարհին զգալի վնաս են հասցնում նաև անկազմակերպ զբոսաշրջությունը, բուսական պաշարների (դեղաբույսեր, սնկեր և այլն) չկարգավորված հավաքն ու օգտագործումը, որոնց հետևանքով զանգվածաբար ոչնչանում են բուսական ու կենդանական աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ, շրջակա միջավայրն աղտոտվում է կենցաղային աղբով և այլն։ Այս խնդիրների լուծման ամենաարդյունավետ եղանակներից մեկը բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության բարելավումն է, մարդկանց մեջ բնական միջավայրի հանդեպ հոգածու վերաբերմունքի մշակումը։

Կլիմայի գլոբալ փոփոխության դրսևորումները ՀՀ տարածքում

 

10/08/2012  Կլիմա, ՀՀ Կլիմա  Մեկնաբանություն չկա

Կլիմայի գլոբալ փոփոխության միտումները Հայաստանի տարածքում վեր հանելու նպատակաով օգտվել ենք Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության  (ՀՕԿ) պարբերական հրապարակումներից և օգտագործել ՀՀ տարածքում երկար տարիներ գործած բնորոշ օդերևութաբանական կայանների օդի ջերմաստիճանի,  մթնոլորտային տեղումների տվյալները,  հաշվարկվել են մթնոլորտային խոնավացման գործակցի մեծությունները:Կլիմայի գլոբալ փոփոխության հարցերը բազմակողմանի քննարկմանեն ենթարկվել ՀՀ տարածքի մասշտաբով:

Ուսումնասիրվեցին կլիմայի փոփոխության և կանխատեսման հարցերը ՀՀ տարածքում,  գնահատվեցին օդի ջերմաստիճանի անոմալիաները, կլիմայի փոփոխության հնարավոր սցենարները,  մթնոլորտային տեղումների կանխատեսվող փոփոխությունները,  վտանգավոր երևույթների փոփոխության հարցերը,  բնական էկոհամակարգերի, 43 ջրային ռեսուրսների,  գյուղատնտեսության խոցելիությունը,  քննարկվեց կլիմայի փոփոխության ազդեցությունը բնակչության առողջության վրա, ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման ռազմավարությունը, կազմվեց ջերմոցային գազերի ազգային կադաստր և շատ այլ կարևոր հիմնահարցեր:

Հանրապետության ողջ տարածքի մթնոլորտային տեղումների 30-100 տարիների տվյալների վերլուծությունը ցույց է տվել,  որ տարեկան տեղումները ներկա փուլում պակասել են 5.8%,  ընդ որում տաք ժամանակահատվածում նվազել են 7.1%, իսկ ցուրտ սեզոնում աճել են 8.5%: Եթե նման միտումը պահպանվի,  ապա 2100թ. տեղումների քանակը կնվազի 10%, այսինքն ՀՀ տարածքում ներկայիս 569 մմ փոխարեն սպասվում է 510 մմ տարեկան տեղումներ:  Միաժամանակ նշվում է,  որ վեգետացիոն շրջանի տեղումների քանակը որոշ չափով ավելանալու է հյուսիս-արևմուտքում, Սևանի ավազանում, Ապարանի գոգահովտում, Սյունիքում և մի քանի այլ տարածքներում:  Իսկ ՀՀ հյուսիսարևելքում,  Արարատյան դաշտում,  Շիրակում և միշարք այլ շրջաններում սպասվում է զգալի նվազում:  Հաշվարկների համաձայն տարվա ցուրտ սեզոնի տեղումների քանակը ՀՀ հյուսիսային և հյուսիսարևելյան շրջաններում,  Սևանում,  Ապարան-Հրազդանում,  Շիրակում,  Արարատյան դաշտում,  Հարավային Սյունիքում 2100թ.  պետք է ավելանա 30.6%, իսկ Արարատյան գոգավորության լանջերին, Վայքում, Սյունիքի մի մասում սպասվում է տեղումների նվազում 15.8%:

Այսպես օրինակ 1961-1990թթ. ընթացքում կարկտայինօրերի գումարային քանակը 1935-1990թթ. ժամանակահատվածի համեմատությամբ ՀՀ-ում նվազել է 46 օրով:  Վեգետացիոն շրջանում ցրտահարություններով օրերի թիվն, ընդհանուր առմամբ, աճել է 5%:

1961-1989թթ. ընթացքում ուժեղ քամիների դեպքերը ՀՀ-ում աճել են 59%, իսկ առատ տեղումների դեպքերը ընդհակառակը նվազել են 12-15%: Անձրևազուրկ օրերի քանակը, 1951-1988թթ. տվյալների համաձայն,Սևանում, Արմավիրում և Սիսիանում նվազել է, իսկ Թալինում, Գավառում, Ապարանում, Գյումրիում  աճել:

Հաշվարկները ցույց են տվել, որ  Հայաստանում 2100 թ. Օդի միջին ջերմաստիճանը կբարձրանա 1.7ՕC-ով, տեղումները կկրճատվեն` մոտ 10%-ով:  Այդ հետևանքները կարող են էապես ազդել կլիմայից կախում ունեցող տնտեսության ճյուղերի վրա:

Կլիմայի համամոլորակային փոփոխությունը և Հայաստանի տարածքում ներքին         միկրոկլիմայական փոփոխությունները կարող են հանգեցնել հետևյալ հետևանքների.

  • Կանխատեսվում է լանդշաֆտային գոտիների սահմանների տեղափոխություն լեռնային պրոֆիլով դեպի վեր՝ ըստ բարձրության 100-150 մ: Սպասվում է, որ անապատա-կիսաանապատային գոտու մակերեսը կընդլայնվի 33%-ով, տեղի կունեն ատափաստանային գոտու ընդլայնում 4%-ով և դրա բարձրացումը դեպի վեր` 150-200 մ-ով: Անտառային գոտում սպասվում է անտառի ստորինսահմանի բարձրացում դեպի վեր 100-200 մ: Մերձալպյան գոտու մակերեսը կկրճատվի 21%-ով, իսկ ալպյան գոտունը՝ միջին հաշվով 22%-ով:
  • Կանխատեսվող ջերմաստիճանի բարձրացման և տեղումների նվազման դեպքում պետք է սպասել կլիմայի չորացման անապատացման պրոցեսների արագացում:
  • Սպասվում է գետերի տարեկան հոսքինվազում 15% և Սևանա լճի մակերեսից գոլորշիացման ավելացում 13-14%:
  • Կլիմայիկան խատեսվող փոփոխության դեպքում, վեգետացիայի փուլից և տեղի բարձրությունից կախված, սպասվում է հողի խոնավության նվազում` 10-30%-ով, զանազան գյուղատնտեսական մշակաբույսերի բնական խոնավապահովվածության նվազում` 7-13%-ով և հողում խոնավության պակասորդի աճ` 25-50 մմ-ով:

Կլիմայական բնութագրերի սպասվող փոփոխության դեպքում բերքատվությունը Հայաստանում կարող է նվազել 8-14%-ով: Հացազգիների բերքատվությունը միջին հաշվովկ կրճատվի 9-13%-ով, բանջարանոցային մշակաբույսերինը՝ 7-14%-ով, կարտոֆիլինը` 8-10%-ով, պտղատումշակաբույսերինը՝ 5-8%-ով:

 

Կուլտուրական լանդշաֆտ

Կուլտուրական լանդշաֆտ է կոչվում այն լանդշաֆտը, որտեղ մարդու միջամտությամբ տեղի է ունեցել բնական լանդշաֆտի օպտիմացում և մեծացել է այդ լանդշաֆտի արդյունավետությունը։ Կան այնպիսի օբյեկտներ, որոնք շրջապատի վրա բացասական ներգործություն են ունենում, օրինակ` ջերմակայանները։ Կուլտուրական լանդշաֆտը ունի մի քանի ֆունկցիոնալ տարրեր ` արտադրական, սոցիալական, էկոլոգիական, գյուղատնտեսական, արգելոցային, և այլն։ Կուլտուրական լանդշաֆտ ստեղծելու համար պետք է ուշադրություն դարձնել նրա գեղագիտական կողմի և դիզայնի վրա։ Կուլտուրական լանդշաֆտի կարգավորման համար գիտությունը մշակել է 4 մեթոդ` տեխնոլոգիական, տարածքային- պլանավորման, ագրոտեխնիկական և ֆիտոմելիորատիվ։

Պասկուա- Ֆիլմի դիտում

Պասկուալի՝ «Սիրիր օվկիանոսները» կազմակերպության աշխատակիցներից է, որը ասում է, որ եթե լողալ չգիտես, կարող ես խեղդվել, օվկիանոսը արդեն վտանգավոր է դառնում և ձկնորսության գնալով նա դիմում է մեծ ռիսկի։ Այդ ամենը գիտակցելով նա Գինջատա գյուղի բնակիչներին լողի և օվկիանոսների մասին դասեր է ուսուցանում։ Բոլոր տեղաբնակների ապրուստի միջոց է հանդիսանում օվկիանոսը, քանի որ ձկնորսությամբ են զբաղվում։ Գինջատա գյուղը օվկիանոսի եզրին է և ջրհեղեղների տակ է հայտնվում, որի հետևանքով էլ լողալ չիմացողները խեղդվում են։ Լողալ չիմացող խեղդվողների թվաքանակը շատ մեծ է և դա նվազեցնելու հետևանքով տղան գյուղաբնակներին սովորեցնում է լողալ։ Օվկիանոսի ափին բնակվելը ռիսկային է համարվում բոլոր նրանց համար, ովքեր առհասարակ լողալ չգիտեն և տեղեկություններ, որոշակի պատկերացում ու գիտելիքներ էլ չունեն այդ տարածաշրջանի մասին։

Wings & Wetlands — A Story Of Migration-ֆիլմի դիտում

Թռչունների պաշտպանության և պահպանման, նահանգի գործողությունների վերահսկման համար ստգեղծվել է՝ «Wings & Wetlands — A Story Of Migration»-ը։ Այն ստեղծել են Կարնատակայի անտառային դեպարտամենտները։ Նրա հիմնական նպատակը՝ ոչնչացման եղրին գտնվող թռչունների պահպանումն ու որսերից փրկում է, ընդգրկվում են ջրային թռչունները, այն թռչունները, որոնք ձմռանը գաղթում են այլ երկրներ, հիմնականում ճահճային տարածքներն են գաղթում և վերադառնալուց էլ փոքրամասնությունն է վերադառնում ճահճուտներ։ Թռչնատեսակների պահպանումն էլ է շատ կարևոր, քանի որ կենդանատեսակների մեջ կարևոր և առանձնահատուկ դեր ու նշանակություն ունեն։

Մեղվապահը-Բնապահպանական ֆիլմի դիտում

Ֆիլմը մեղվապահ կնոջ մասին է, որը Անգլսի կղզում է բնակվում։ Նա ունի շատ երազանքներ իր մեղուների, կովերի, ձիերի՝ մի խոսքով իր սիրելի կենդանիների հետ կապված։ Սակայն բոլոր երազանքները կոտրվելու եզրին են այդ տարածքում ատոմաէլեկտրակայան կառուցելու պատճառով։ Մեղվապահի համար այդտեղի գտնվող տունը շատ թանկ է իր համար, քանի որ պատկանում է իր նախնիներին։ Մեղվապահ կինը իր մեղուներով հանդերձ սկսում է պայքարել տվյալ ընկերության դեմ, որպեսզի իր տունը շարունակի կանգուն մնալ և մեղուներն էլ ունենան իրենց մշտական տեղն ու տարածքը։

Հուսամ կինը կհասնի իր երազանքներին և բնապահպանները այդ հարցում կօգնեն նրան։

H2O- Բնապահպանական ֆիլմ՝ վերլուծություն

Ֆիլմը պատմում է՝ Շրի Լանկայում տեղի ունեցող անտառահատումների մասին, որոնք իրենց հերթին առաջ են բերում շատ ու շատ բնապահպանական խնդիրներ։ Որոշ տարածքներում անտառները հատում են քաղաքաշինության պատճառով։ Այնտեղ կառուցում են՝ տներ, շենքեր, տաճարներ և այլն, որի հետևանքով այդ տարածքը զրկվում է թթվածնով հարուստ օդից։ Ծառերը ամբողջությամբ հատվում է և շենքերի կառուցման այդ թվում մեքենանների շատացման հանգամանքով օդը աղտոտվում է թունավոր գազերով, ինչը հանգեցնում է արդեն՝ թթվային անձրևների առաջացման։ Աղետները կամաց-կամաց շատանում են, դրանց հետևանքով էլ քաղաքը վերջնականապես ավիրվում և կործանվում է։ Մարդիկ սկսում են ահաբեկված ապրել, ճգնազամերի զոհ դառնալ հենց իրենց անմտածված քայլերի հետևանքով։

Լեռնային լանդշաֆտներ և լեռնային /վերընթաց գոտիներ:

Ուսումնասիրել Հայաստանի լեռնային գոտիները: Բերել օրինակներ:

Հայաստանի Հանրապետության տարածքում ուղղաձիգ ուղղությամբ հերթափոխվում են հետևյալ հինգ վերընթաց լանդշաֆտային գոտիները. Անապատակիսաանապատային, լեռնատափաստանային, լեռնանտառային, մերփալպյան ու ալպյան և ձյունամերձ: ՀՀ-ի լանդշաֆտային գոտիականության մեջ նկատելի են մի քանի օրինաչափություններ: Ներքին գոգավորություններում անտառային գոտին հիմնականում բացակայում է, իսկ Փոքր Կովկասի լեռնային համակարգերի արտաքին հողմակողմ լանջերին միևնույն լանդշաֆտների սահմանները ներքին գոգավորությունների համեմատ մի քանի հարյուր մետրով ավելի ցածր են: Անապատակիսաանապատային լանդշաֆտների գոտին առաջացել է գոգավոր ռելիեֆի պատճառով ձևավորված չոր, խիստ ցամաքային կլիմայի պայմաններում և տարածված է Արարատյան ու Վայքի գոգավորություններում: Այս գոտում անապատային լանդշաֆտները տարածված են կղզյակներով և առանձին համատարած գոտի չեն առաջացնում: Այստեղ են տարածվում ձեզ արդեն հայտնի աղուտները: Կիսաանապատային լանդշաֆտներն ընդարձակ գոտի են կազմում նախալեռներում՝ 800-1400 մ բարձրություններում, որտեղ տարեկան տեղումների քանակը 230-300 մմ է: Տիրապետում են լեռնային գորշ հողերը, որոնց մի մասը <<ղռեր>> են: Մշակվող տարածքներում հողերը բարելավվել և դարձել են կուլտուր-ոռոգելի: Անապատակիսաանապատային գոտին զբաղեցնում է հանրապետության տարածքի 10%-ը, այն ջերմասեր մշակաբույսերի տարածման հիմնական շրջանն է:

Image result for լանդշաֆտ

 

 

 

 

 

 

 

 

 

Լեռնատափաստանային լանդշաֆտները ՀՀ տարածքում ամենամեջ տարածումն ունեն: Առանձնանում են երկու լանդշաֆտային ենթագոտի՝ չոր լեռնատափաստանային և սևահողային տափաստանային: Չոր լեռնատափաստանային ենթագոտին ձգվում է հիմնականում Արարատյան և Վայքի նախալեռներով՝ մինչև 1800 մ բարձրությունները: Կլիման տաք է, չորային: Տեղումները նախորդ գոտու համեմատությամբ քիչ ավելի են (300-400 մմ): Չոր լեռնատափաստանները հանրապետության հյուսիս-արևելք և Զանգեզուրի նախալեռներում, վարելահողերի ընդարձակման ու բնափայտի մթերման նպատակով մարդու դարավոր ներգործության արդյունքում առաջացած հետանտառային լանդշաֆտներն են: Դրանք ձևավորվել են մերձարևադարձային՝ չափավոր տաք և մեղմ ձմեռներով կլիմայի պայմաններում: Այս լանդշաֆտները զբաղեցնում են հանրապետության տարածքի մոտ 15%-ը: Այս ենթագոտին հյուսիս-արևելքում ու Զանգեզուրում նպաստավոր է մերձարևադարձային բույսերի, իսկ Արարատյան դաշտում և Վայոց ձերում՝ պտղաբուծության, հացահատիկի, ծխախոտի և տեխնիկական այլ բույսերի մշակման համար: Սևահողային տափաստանների ենթագոտին ձգվում է չոր լեռնատափաստաններից բարձր՝ մինչև 2000-2400 մ բարձրությունները՝ զբաղեցնելով հանրապետության տարածքի մոտ 25%-ը:

Բնության վերափոխումը

Բնության լանդշաֆտները ունեն իրենց տեսքը, զարգացման ընթացքը և որոշակիորեն փոփոխության են ենթարկվում։

Կարելի է նշել բնության փոփոխման 3 խոշոր աստիճան `

1. Թույլ վերափոխված լանդշաֆտ

Այստեղ մարդը կարող է առանձին տարրեր փոխել լանդշաֆտի մեջ, բայց դրանից բնության ամբողջականությունը չի փոխվում։

2. Վերափոխված լանդշաֆտ

Այս լանդշաֆտում փոխվում են որոշ բաղադրիչներ։

3. Արմատապես վերափոխված լանդշաֆտ

Այս լանդշաֆտը ոչ մի նմանություն չունի բնականին։ Եթե մարդն այլևս չօգտագործի այն, միևնույնն է, այն չի վերականգնվի։

Լանդշաֆտի վերափոխումը պետք է կատարվի միայն տեղանքի լավ և ճիշտ ուսումնասիրությունից հետո, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան։

Կուլտուրական լանդշաֆտ

Կուլտուրական լանդշաֆտ է կոչվում այն լանդշաֆտը, որտեղ մարդու միջամտությամբ տեղի է ունեցել բնական լանդշաֆտի օպտիմացում և մեծացել է այդ լանդշաֆտի արդյունավետությունը։ Կան այնպիսի օբյեկտներ, որոնք շրջապատի վրա բացասական ներգործություն են ունենում, օրինակ` ջերմակայանները։ Կուլտուրական լանդշաֆտը ունի մի քանի ֆունկցիոնալ տարրեր ` արտադրական, սոցիալական, էկոլոգիական, գյուղատնտեսական, արգելոցային, և այլն։ Կուլտուրական լանդշաֆտ ստեղծելու համար պետք է ուշադրություն դարձնել նրա գեղագիտական կողմի և դիզայնի վրա։ Կուլտուրական լանդշաֆտի կարգավորման համար գիտությունը մշակել է 4 մեթոդ` տեխնոլոգիական, տարածքային- պլանավորման, ագրոտեխնիկական և ֆիտոմելիորատիվ։