Քայլարշավ դեպի Թեժառույքի վանք և Մեղրաձորի ջրվեժ

Քոլեջի բակից երկու երթուղիներով շարժվեցինք դեպի՝ Կոտայքի մարզ- Թեժառույքի վանք։ Ճանապարհը թեև երկար էր թվում, սակայն երկար լինելու հետ համատեղ․ անցավ շատ հավես։ Ճանապարհին մենք զվարճանալով գնում էինք, ունեցանք կարճատև կանգառներ, հանստացանք՝ և շարժվեցինք։ Հատելով Հրազդանը, տեսնելով բազում գեղեցկություններ՝ լեռնաշղթաներ, ծաղիկներով լեցուն դաշտեր, մի խոսքով ամեն-ամեն ինչ՝ ի վերջո հասանք վանք։ Թեպեդ ես տեղին ծանոթ էի՝ տարին մի քանի անգամ գնում եմ, սակայն Թեժառույքի վանք չէի այցելել։ Համակուրսեցիներով բաժանվեցինք տաս-տաս հոգանոց խմբերի և շարժվեցինք սարի գլուխ՝ դեպի վանք։ Դա մեր առաջին կանգառն էր, բոլորս թարմ ուժերով էինք և արագ էինք բարձրանում։ Ճանապարհը երկար էր ու շատ գեղեցիկ, կանաչապատ անտառների միջով։ Շուտով հասանք, ընկեր Տիգրանը մեզ պատմեց այդ քաղկեդոնական վանական համալիրի մասին, պատմությունը շատ հետաքրքիր էր։ Մեր եկեղեցիների համեմատ ուներ բավականին շատ տարբերություններ։ Լուռ լսելուց հետո՝ ընկեր Մարինեի հետ հոգևոր երգեր երգեցինք, մոմ վառեցինք, ծանոթացանք տեղանքի հետ՝ շրջայց կատարեցինք, մի փոքր հանգստացանք և ցած իջանք։ Այնտեղ գետի ափին ճաշեցինք, ոտքերս ջուրը մտցրեցի՝ շատ սառն էր, բայց շատ հավես։ Շարժվեցինք՝ Մեղրաձորի ջրվեժ։ Ջրվեժի ճանապարհը ավելի երկար էր, ամենաառաջինը հասնում էինք միշտ՝ ես և Հովհաննեսը։ Ճանապարհորդության ամենագեղեցիկ վայրը՝ դա եղավ ջրվեժը, որը ես ոչ մի բանի հետ չէի փոխի։ Արևը մի կողմից խանգարող հանգամանք էր հանդիսանում, սակայն ամեն դժվարություն հաղթահարեցինք։ Հասնելուն պես, բոլորս մերկացրեցինք մեր ոտքերը և դրեցինք ջրի մեջ, շատ հավես էր, ամենասիրուն վայրն էր։ Մի լավ թրջվեցինք, լուսանկարվեցինք, տեղը ուսումնասիրեցինք և հանգստացանք։ Մեր վերջին կանգառը եղավ հենց Մեղրաձոր գյուղը, որտեղ հանդիպեցինք պատերին նկարված գեղեցիկ ու վառ պատկերների, դրանք նկարել էին երկու աղջիկ, պատերին գեղեցկություն պարգևելու համար։ Այսքանով ավարվեց մեր քայլարշավը, շատ հոգնեցինք սակայն հիանալի օր ունեցանք։

Ժամանակի մասին-շարադրություն

Ժամանակն շատ արագ է անցնում, ու նրան հնարավոր չէ կանգնեցնել կամ դանդաղեցնել: Մարդն անզոր ժամանակի առաջ, իսկ ժամանակն մեծ զորություն ունի մարդու նկատմամբ: Ինչ էլ անենք, մեզ հարկավոր է օրեր, ժամեր, րոպեներ: Ամեն ինչ սահմանվում է ժամանակով` ինչքան աշխաըել, ինչքան հանգստանալ, երբ հանդիպել ընկերներին ու երբ զբաղվել տնային գործերով։ Կյանքը անչափ կարճ ժամանակ է երկու հավերժությունների մեջ, իսկ մենք դա չենք հասկանում կամ չենք ուզում հասկանալ։ Երբեմն լինում են պահեր, որ ուզում ենք արագացնել ժամանակը, երբ սպասում ենք ուշացող գնացքի կամ էլ երկար սպասված նվերի, երբ սպասում ենք սիրած մարդու հետ հանդիպման, ում երկար ժամանակ չենք տեսել։ Բայց ամեն րոպեն գնում է մեր կյանքից, ու ինչքան արագ են անցնում այդ րոպեները, այդքան արագ է անցնում կյանքը։Իսկ երբեմն փորձում ենք կանգնեցնել ժամանակը, ձեռքերով ամուր բռնել, որ չթռչի մատների արանքից, դրանք հիմնականում երջանկության պահերն են, որ ուզում ենք երկարացնել ու զգալ, ուզում ենք ավելի երկար ժամանակ անցկացնել հարազատ մարդկանց կողքին ու հետաձգել բաժանման պահը։ Բայց ցավոք չենք կարող, ի զորու չենք կանգնեցնել ժամանակը, ու միակ ելքը ուղղակի այդ ամենն սրտում պահելն է, որպես մի թանկ հիշողություն, որովհետև քանի դեռ ողջ ենք, միակ բանն, որ կարող ենք ժամանակից ու անցյալից խլել, դա հիշողություներն են, որ երբեմն դեմքիդ ժպիտ են բերում, իսկ երբեմն՝ աննկարագրելի ցավ, քանի որ ինքներս էլ շատ լավ գիտակցում ենք, որ այդ պահերն էլ չեն վերադառնալու, ու չենք լինելու երբեք ավելի երիտասարդ, քան երեկ էինք:

Կազմել հարցեր

Շահ Աբասի արշավանքները

Գահ բարձրացած Շահ Աբասը (1587-1629) 1590թ. հաշտությունն օգտագործեց իր բանակը վերակազմավորելու համար։ Նա կարողացավ կարճ ժամանակում վերջ տալ ներքին հուզումներին և ուժեղացնել կենտրոնական իշխանությունը։ Հաղթելով ուզբեկներին՝ նա ապահովեց պետության սահմաններն արևելքից։ Շահը հատուկ ուշադրություն դարձրեց պետության տնտեսական զարգացմանը՝ խրախուսելով ներքին ու արտաքին առևտուրը։ Մետաքսի վաճառքը հայտարարվեց պետական մենաշնորհ։ Շահ Աբասը վերակազմեց պարսից բանակը անգլիացիների օգնությամբ։ Ստեղծվեց եվրոպականի նմանությամբ նոր, մշտական բանակ։ Ստեղծվեց հրետանի։ Մտցրեց ռազմական հատուկ ուսուցում։ Այդ բոլորը նպաստեցին Պարսկաստանի հզորացմանը։ Դրան հակառակ, XVI դ. 90-ական թթ. Օսմանյան Թուրքիայի արևելյան նահանգներում՝ Անատոլիայում, բռնկվեցին խռովություններ։ Տեղի էին ունենում գյուղացիական ապստամբություններ։ Օսմանյան պետությունը երկար ժամանակ ի վիճակի չէր ճնշելու այդ խռովությունները։ Միաժամանակ XVII դ. սկզբում գահակալական կռիվներ սկսվեցին, որոնցից Օսմանյան պետությունը խիստ թուլացավ։ Ստեղծված վիճակից օգտվեց Շահ Աբասը։ 1603թ. սկսվեց թուրք-պարսկական պատերազմը։ Պարսկական բանակը հեշտությամբ գրավեց Թավրիզը, ապա Երասխն անցնելով շարժվեց Նախիջևան։ 1604թ. գարնանը պարսիկները գրավեցին Ջուղան, Նախիջևանը և պաշարեցին Երևանը։ Շահը ճանապարհին մտավ Ջուղա քաղաք, որի բնակիչները շահին ճոխ ընդունելության արժանացրին։ Երևանի պաշարումը տևեց ինն ամիս։ Թուրքերը համառ դիմադրում էին։ Պարսկական բանակի մի մասն այդ ընթացքում արշավեց Հայաստանի հարավային և արևմտյան նահանգներ, որոնց բնակչության մի մասին բերեց Այրարատյան դաշտ։ Պարսկական բանակը լուրջ դիմադրության չհանդիպեց, իսկ հայերը շահագրգռված չէին թուրքերի համար կռվելու պարսիկների դեմ։ Վերջապես հանձնվեց նաև Երևանի բերդը։

 

Ի՞նչը նպաստեց Պարսկաստանի հզորացմանը։

Շահ Աբասը վերակազմեց պարսից բանակը անգլիացիների օգնությամբ։ Ստեղծվեց եվրոպականի նմանությամբ նոր, մշտական բանակ։ Ստեղծվեց հրետանի։ Մտցրեց ռազմական հատուկ ուսուցում։

Անատոլիայում, ե՞րբ բռնկվեցին խռովություններ։

XVI դ. 90-ական թթ։

Օսմանյան պետությունը, ո՞ր ժամանակահատվածում թուլացավ։

XVII դ. սկզբում գահակալական կռիվների պատճառով։

Պարսկական բանակը ո՞ր տարածքները գրավեցին։

Հեշտությամբ գրավեց Թավրիզը, ապա Երասխն անցնելով շարժվեց Նախիջևան։

Ո՞ր թվականին պաշարեցին Երևանը։

1604թ. գարնանը։

 

Կատարել առաջադրանքերը

Բառերը դարձնել ածականներ և բայեր։

սեր- սիրել, սիրային

ծաղիկ- ծաղկել, ծաղկավոր

գործ- գործնական, գործունյա

դադար- դադարել, անդադար

աղմուկ- աղմկել, աղմկոտ

մայր-մայրենի, մայրական

ընկեր- ընկերանալ, ընկերական

զգուշություն- զգուշանալ, զգույշ

քար- քարանալ, քարե։

Կատարել առաջադրանքները

1. Ընդգծել տեքստի գոյականները

Ասում են, որ գրտնակը սկզբում եղել է հացահատիկի հայոց աստվածուհի Աշորայի ձեռնափայտը: Բայց դա սովորական գավազան չէր: Հենց որ հայոց աշխարհում մեկը հացի մնացորդը կամ նույնիսկ փշուրը դեն էր նետում `աղբին խառնելով, աստվածուհու ձեռքից ձեռնափայտը դուրս էր թռչում ` հասնում և հարվածում հացն անարգողի ճակատին ու ետ գալիս աստվածուհու մոտ: Գրտնակն այդպես կլորիկ ու թմբլիկ է դարձել սրա- նրա ճակատին թմփացնելով: Հետո այնպես եղավ, որ մարդիկ սովորեցին հացի ոչ մի փշուր դեն չնետել և աստվածուհին իր ձեռնաձայտը նվիրեց մարդկանց:

Առաջադրանքներ

1. Տրված հատվածները արևմտահայերենից փոխադրի՛ր արևելահայերեն

Մեր թթենիները հինգ ամիս բերք կուտային։ Մայիսի առաջին շաբաթները կճերմկնային, հունիսին կանուշնային։ Հուլիսին, օգոստոսին անանկ կըլլային, որ մեղր կդառնային, մատերնիս իրար կփակցնեին: Օգոստոսին վերջավորությանը, սեպտեմբերին՝ չամիչ կըլլային։ Ճյուղերը կմնային, կամ, գետին կթափեին։ Չամիչներեն ալ անուշ։ Մինչև Վարագա խաչերը՝ թե իրենք իրենցմե կիյնային, թե նորեն կբուսնեին։

Մեր թթենիները հինգ ամիս բերք էին տալիս: Մայիսի առաջին շաբաթները ճերմակում էին, հունիսին ՝ անուշանում էին: Հուլիսին, օգոստոսին այնպիսին էին լինում, որ մեղր էին դառնում, մատներս իրար էին կպչում: Օգոստոսի վերջերին, սեպտեմբերին ՝ չամիչ էր դառնում: Ճյուղերին էին մնում, կամ, գետնին էին թափվում: Չամիչներն էլ ՝ անուշ:

Մինչև սեպտեմբեր ՝ կամ՛ իրենք իրենց կընկնեինկամ՛ նոր կբուսնեին:

Բայց մենք կխնամեինք մեր թթենիները։ Մայիսեն առաջ կհարդարեինք ծառերուն տակը։ Խիճ մը, խոտ մը պիտի չմնար։ Ծեփիչով կծեփեինք։ Լողով կլողեինք։ Ագուգաներով կծածկեինք առուներու ցանցը: Այսինքն՝ գետեզերքի մողիներու, ուռիներու, եղեգներու ճյուղերով կգոցեինք։ Հողով կծեփեինք։ Փապուղի կընեինք, որպեսզի թութերը առուները չիյնան ու գետը չերթան։ Կաղբեինք արմատերը, ամեն յոթը օրը կոռոգեինք, ջուրով կողողեինք։

Հակոբ Մնձուրի «Արմտանի այգիները»

Բայց մենք խնամում էինք մեր թթենիները: Մայիսից առաջ հարդարում էինք ծառերի տակ: Խիճ էր խոտ պետք է չմնար: Ծեփիչով ծեփում էինք: Լողով լողում էինք: Ագուգաներով ծածկում էինք առուների ցանցը: Այսինքն ՝ գետեզերքի մողիների, ուռիների, եղեգների ճյուղերով էինք փակում: Հողով ծեփում էին: Թունել էինք փակում, որպեսզի թթերը առուները չընկնեին: Գոմաղբ էինք լցնում արմատներին, շաբաթը մեկ ոռոգում էինք, ջրով ՝ ողողում:

Կատարել առաջադրանքները

1․ Տեղադրել բաց թողնված տառը։

Հախճապակի, պատշգամբ, հինավուրց, հանդիպակաց, անօթևան, սայթաքել, թպրտալ, հափշտակել, լաջվարդ, արդուզարդ, մանրէաբան, նախօրե, դիցուք, վայրկյան, սերկևիլ, սիգապանծ, շագանակագույն, անընդհատ:

2․ Ժխտական նախադասությունները դարձնել հաստատական։ 

Իր փնտրած ապրանքից ոչ մի տեղ չկար։

Իր փնտրած ապրանքներից ամեն տեղ կար։

Նա ընտանիքի հոքսերով բնավ չէր զբաղվում։

Նա ընտանիքի հոքսերով զբաղվում էր։

Տնօրենի հրամանը՝ ոչ ոք չհարգեց։

Տնօրենի հրամանը բոլորը հարգեցին։

Ով չի կառուցում, չի շահում։

Ով կառուցում է, շահում է։ 

Ո՛չ Արագածը ո՛չ արագահոս Ախուրյանը չէին գրավում նրա ուշադրությունը։

Եվ Արագածը և արագահոս Ախուրյանը գրավում էին նրա ուշադրությունը։

3. Նշել այն բառերը, որոնց մեջ ց նախածանց կա

Ցուցակ, ցպահանջ, ցամաք, ցայսօրցայգ, ցարդ, ցնցոտի, ցնցուղ, ցտեսություն, ցողաշաղախ, ցին, ցմահ, ցավագար, ցուցամատ, ցմրուր, ցցել, ցերեկ:

4. Սյունակներից ընտրել արմատները և մեկ վերջածանց, կազմել բարդածանցավոր բառ

Բյուր                                         Հատոր                                յա

երկու                                         տոհմ                                   յակ

լեռ                                              ակն                                     որդ

մանր                                          դահուկ                              իչ

ազնիվ                                        նկար                                  իկ

Բյուրակնյա, երկհատորյակ, լեռնադահուկորդ, մանրանկարիչ, ազնվատոհմիկ:

 

Առաջադրանքներ

1. Փոխել դերբայական դարձվածի շարադասությունը երկու ձևով

Այդ ընտանիքը, ճանաչելով Սարյանի արժանիքները, աշխատում էր գրավել նրան։

Ճանաչելով Սարյանի արժանիքները ՝ այդ ընտանիքը աշխատում էր գրավել նրան:

Այդ ընտանիքը, աշխատում էր գրավել նրան ՝ ճանաչելով Սարյանի արժանիքները:

Հայկին ժամադրավայրում չգտնելով ՝ Նարինեն վերին աստիճանի վրդովվեց։

Նարինեն վերին աստիճանի վրդովվեց ՝ Հայկին ժամադրավայրում չգտնելով:

Նարինեն ՝ Հայկին ժամադրավայրում չգտնելով, վերին աստիճանի վրդովվեց:

Քառորդ ժամ չանցած ՝ անձրևի կաթիլները թրջեցին գետինը։

Անձրևի կաթիլները թրջեցին գետինը ՝ քառորդ ժամ չանցած:

Անձրևի կաթիլները, քառորդ ժամ չանցած ՝ թրջեցին գետը:

Ուխտավորները մտան վանքի բակ ՝  ծանր ուսապարկերը շալակած։

Ծանր ուսապարկերը շալակած ՝ ուխտավորները մտան վանքի բակ:

Ուխտավորները, ծանր ուսապարկերը շալակած, մտան վանքի բակ:

Մանկամարդ աղջիկը, գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած, նստել էր մոր առաջ։

Գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած ՝ մանկամարդ աղջիկը նստել էր մոր առաջ:

Մանկամարդ աղջիկը, նստել էր մոր առաջ ՝ գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած:

2. Փակագծերում տրված բառերից ընտրել ճիշտը

Օրիորդի հնչուն (հնչյուն, հնչուն) ծիծաղը ծավալվելով արձագանքեց պալատի կամարների տակ։

(Ամոլ, ամուլ) Ամուլ դաշտերը դարձան բերրի ու արգասաբեր, և անապատները ծաղկեցին։

Ընկերներիդ հանդիպելիս (հանդիպելիս, հանդիպելուց) չմոռանաս ասել այդ մասին։

Թագավորն ուշադրությամբ լսում էր զորականին ՝ առանց դույզն- ինչ դժգոհության նշույլ արտահայտելու (արտաբերելու, արտահայտելու)։

3. Ուղղակի խոսքը դարձնել անուղղակի

Սպարապետն ասաց թագավորին, որ ինքը նրա հրամանները կկատարի և նրա հետ կլինի մինչև վերջին շունչը։

– Ես կկատարեմ քո հրամանները և քո կողքին կլինեմ մինչև վերջին շունչը, – ասած սպարապետը թագավորին:

Կինը պատասխանեց ամուսնուն, որ նա չհոգա իր մասին և զբաղվի իր գործերով։

– Մի՛ հոգա իմ մասին և զբաղվիր քո գործերով, – պատասխանեց կինը ամուսնուն:

Պետը հեռախոսով պատվիրեց օգնականին, որ նա գտնի Պողոսյանին և ուղարկի իր մոտ։

– Գտի՛ր Պողոսյանին և ուղարկիր ինձ մոտ, – հեռախոսով պատվիրեց պետը օգնականին:

Նա հայտնել էր ղեկավարությանը, որ ինքը չի կարող գալ, թող իրեն փոխարինող ուղարկեն:

Ես հայտնել էի ղեկավարությանը, որ չեմ կարող գալ, ինձ փոխարինող ուղարկե՛ք:

4. Կազմել վեցական բառ հետևյալ արմատներով

Դուռ- դռնապան, դռնբաց, դռնփակ, դրկից, դրացի, դռնեդուռ

տուն- վերնատուն, գարեջրատուն, խաղատուն, առանձնատուն, հացատուն, տնաշեն

նկար- դիմանկար, որմնանկար, գունանկար, յուղանկար, նկարագործ, նկարագիր

հաց- հացատուն, հացթուխ, հացաբուլկեղեն, հացազգի, ցորենահաց, գարեհաց

Առաջադրանքներ

1․ Փակագծերի մեջ տրված բառերից ընտրեք առավել հարմարը։

Ընկերն էր, որ նրան (մղեց/դրդեց) այդ անշնորհք քայլը կատարելու։

Դիմացինի համառությունը (ջարդելու/ կոտրելու) համար մեծ ջանքեր պետք չեղան։

Իր ողջ կյանքի ընթացքում (լցված է եղել/ համակված է եղել/ տոգորված է եղել) իշխանության մարմաջով։

Նախկին համադասարանցիների մեջ տարին մեկ անգամ մեկի տանը (հավաքվելու/ժողովվելու) (ավանդույթ/ավանդություն) է դարձել։

Այդ մտքից սկզբում թեթևակի (երկյուղեց/ վախեցավ), իսկ երբ գիտակցեց դրա ահավոր հետևանքները՝ (սարսափեց/ վախեցավ)։

2․ Առանձնացրեք այն բառերը, որոնցում հնչյունափոխված արմատներ կան։

արիակամ, ջրայինլծկամհնչերանգ, մայրաբար, իջնելհամբուրելընձուղտ, չարագույժ, սրտատրոփսրընթաց, մեղմօրոր, գունանկարմթնշաղապօրինիկիսադեմզինվորմամռապատ։

3․ Տրված բառերին մեկական հոմանիշ ու հականիշ գրեք։

գովաբանել- փառաբանել,/ նախատել, փնովել

զուլալ- մաքուր, ջինջ/ պղտոր

օգնել- սատարել/ խանգարել

մեծ- խոշոր, հսկա/ փոքր

սիրելի- համակրելի, հաճելի/ատելի։

Առաջադրանքներ

1․ Ներգործական կառույցի նախադասությունները դարձնել կրավորական։

1677 թվականին Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը Էջմիածնում գաղտնի ժողով է գումարում։

1677 թվականին Էջմիածնում գաղտնի ժողով է գումարվում Հակոբ Ջուղայեցու կողմից։

Կարգապահության այս նոր խախտումը նորակոչիկը կատարեց։

Նորակոչիկի կողմից կատարվեց կարգապահության այս նոր խախումը։

Այդ մարդը շատ է հաղթել սատանային, չարին։

Սատանան և չարը շատ են հաղթվել այդ մարդու կողմից։

Ու հանկարծ իշխանավորը նկատեց, շուկաների ամայությունը , քաղաքում տիրող համաճարակը, քաղաքի դատարկությունը։

Ու հանկարծ շուկաների ամայությունը , քաղաքում տիրող համաճարակը, քաղաքի դատարկությունը նկատվեց իշխանավորի կողմից։

2․Գրել հետևյալ բառերի հականիշները։

շատախոս-քչախոս, լռակյաց

տեղյակ- անտեղյակ

շնորհալի-անշնորք, ապաշնորհ, շնորհազուրկ

բարձրանալ- իջնել, ցածրանալ

հաղթանակ- պարտություն

սուր-բութ, տափակ

սահմանադրական-հակասահմանադրական

զառիվեր-զառիթափ, զառիվար

հեղափոխական-հակահեղափոխական

բարեբախտաբար-դժբախտաբար

մակընթացություն-տեղատվություն

բախտավոր- անբախտ, դժբախտ, ապաբախտ, տարաբախտ

3․ Անուղղակի նախադասությունները դարձնել ուղղակի։

Շուշանն ասաց մորը, որ տեր Գևորգի Ավետարանը ընկնավոր է բուժել։

Գնդապետը զինվորներին հրամայեց,որ գրոհի անցնեն։

Մտածում էի, թե կոմիսարը որտեղից իմացավ, որ ես հայ եմ։

Մարդն ասաց, որ դա իրենց հողն է  և այդ հողում իրենց սպանում են։

Ուզում էր վճռական որոշում ընդունել, թե վեր չկենա ու բոլորի երեսին ճշմարտությունն ասի։

-Մայրի՛կ, տեր Գևորգի Ավետարանը ընկնավոր է բուժել,- ասաց Շուշանը։

-Զինվորնե՛ր, գրոհի՛ անցեք,- հրամայեց գնդապետը։

Մտածում էի․ “Կոմիսարը որտեղի՞ց իմացավ, որ ես հայ եմ”։

Մարդն ասաց․

-Սա մեր հողն է և այս հողում մեզ սպանում են։

Ուզում էր վճռական որոշում ընդունել․

-Վեր չկենա՞մ ուբոլորի երեսին ճշմարտությունն ասեմ։