Ընտրական օրենսգիրք- Վերլուծություն

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ

Ինչի՞ համար եմ ընտրել հենց այս հոդվածը, քանի որ մեր օրերում սկսել են շատ իրականացնել նախընտրական քարողչական արշավներ, քանի որ բոլորը սկսել են պաշտոնների համար կռիվներ և մրցակցություն մղել։ Արդիական կլինի իմանալ՝ խորանալ այս հոդվածի շուրջ, և հասկանալ՝ ինչպե՞ս է այն տեղի ունենում, ի՞նչ չի թույլատրվում, ե՞րբ է այն սկսվում և ի վերջո՝ պետության դերը ո՞րն է։ 



Քարոզչության ժամանակահատվածը սկսվում է՝ թեկնածուների, կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ: Այս ժամանակահատվածը տրվում է՝ թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու, հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական միջոցներ ապահովելու համար։ Քարոզչությունը արգելվում է՝ քվեարկության և դրան նախորդող օրերին։ Խետությունը նրանց ապահովում է ամեն ինչով, ինչը թույլատրելի է օրենքների շրջանակներում։ Օրինակ՝ քարոզչության ազատ իրականացումը, ապահովում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինները` նախընտրական ժողովներ, թեկնածուների հետ ընտրողների հանդիպումներ և ընտրությունների հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու, նրանց դահլիճներ և այլ շինություններ տրամադրելու միջոցներ: Համապետական և Երևանի ավագանու ընտրությունների անցկացումից 20 օր հետո մարզպետը և Երևանի քաղաքապետը Երևանի կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում այն դահլիճների և շինությունների ցանկը, որոնք թեկնածուներին ու  ընտրակարգով 18 ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվել են անվճար: Այդ ցանկը տեղադրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: Թե ընտրողները և թե թեքնածուները իրավունք ունեն քարոզչությունը իրականացնել թեքնածուի կամ կուսակցության կամ՝ կողմ կամ՝ դեմ։ Ընտրությունների ընթացքում ցուցանակների մակերեսը պետք է չգերազանցի 6 քառակուսի մետրը: Քարոզչական նյութեր չի կարելի տարածել, հատկապես՝ ընտրական հանձնաժողովի անդամներին։ Բոլոր կուսակցությունների դաշինքներին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ այլ եղանակով ընտրողներին՝ տալ (խոստանալ) գումար, սննդամթերք, ապրանքներ կամ խոստանալ ծառայություններ: Նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն չեն կարող իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ, որոնց մասնակցում են այդ թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կամ նրանց առաջադրած թեկնածուները: Հանրապետության Նախագահի թեկնածուները և ընտրություններին մասնակցող կուսակցությունները ունեն հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսությունից անվճար և վճարովի (այդ թվում՝ ուղիղ եթերով) օգտվելու իրավունք: Հանրային ռադիոընկերությունը և հանրային հեռուստաընկերությունը
պարտավոր են թեկնածուների համար ապահովել ոչ խտրական պայմաններ: Երևանի ավագանու ընտրությունների նշանակումից, 10 օր հետո հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ հրապարակվում է իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը։ Արգելվում է նախընտրական քարոզչությանը վերաբերող ռադիոհաղորդումները և հեռուստահաղորդումներն ընդմիջել ապրանքների կամ ծառայությունների գովազդով: Արգելվում է քարոզչական պաստառներ փակցնելը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի, հասարակական սննդի, առևտրի կետերի և հասարակական տրանսպորտի վրա կամ ներսում:  միջոցառումների
ժամանակ փակցված քարոզչական պաստառները միջոցառման ավարտից հետո հանվում են համապատասխան թեկնածուի, կուսակցության կամ կուսակցության դաշինքի կողմից: Արգելվում է պաստառները պոկելը, պատռելը, դրանց վրա գրառումներ կատարելը կամ ցանկացած այլ եղանակով վնասելը: Արգելվում է քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, տեղամասային
կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը:

Փոդքաստ-Ի՞նչ է թրաֆիքինգը կամ մարդկանց վաճառքը

 

Մարդկային արարածների թրաֆիքինգը գոյություն է ունեցել դարեր շարունակ: Սա մի
դաժան հանցագործություն է, որն աշխարհով մեկ անխնա շահագործում է միլիոնավոր
խոցելի կանանց, երեխաների և տղամարդկանց: Նույնիսկ այսօր շատ դժվար է
գնահատել խնդրի ծավալները՝ դրա ծածուկ բնույթի պատճառով: Աշխարհի գրեթե
բոլոր երկրները տուժում են կա՛մ որպես ծագման, տարանցման երկիր, կա՛մ որպես
նպատակակետ երկիր: Այն դարձել է համաշխարհային հանցագործ ձեռնարկություն,
որը տարեկան ստեղծում է միլիարդավոր դոլարների հսկայական ապօրինի շահույթ:
Մարդկանց թրաֆիքինգը սահմանվում է որպես «շահագործման նպատակով
մարդկանց հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը` ուժի
գործադրմամբ կամ դրա սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձևերով,
առևանգմամբ, խարդախությամբ, խաբեությամբ, խոցելի վիճակի հետ կապված
գերակա դիրքի չարաշահմամբ, կամ մեկ այլ անձի նկատմամբ հսկողություն
իրականացնող անձի համաձայնությունը ստանալու նպատակով վճարումներ կամ
օգուտներ տալու կամ ստանալու միջոցով»: (Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ
արձանագրություն)
Մարդկանց թրաֆիքինգի են ենթարկում, որպեսզի շահագործեն մի շարք տարբեր
ոլորտներում. 2011 թ. հայտնաբերված տուժողների 53 տոկոսը ներգրավվել է
սեռական շահագործման մեջ, իսկ 40 տոկոսը՝ հարկադիր աշխատանքում, որն
ընդգրկում է տաժանակիր պայմաններում շահագործում՝ գյուղատնտեսության,
այգեգործության, շինարարության, մանածագործության մեջ, հասարակական սննդի
հաստատություններում և ռեստորաններում, ժամանցային ծառայություններում և
կենցաղային ստրկության մեջ: Բացահայտվել են շահագործման այլ ձևեր, ինչպիսիք են
հարկադիր ամուսնությունը, օրգանների հեռացումը, երեխաների ապօրինի որդեգրումը
և շահագործումը մուրացկանության միջոցով և որպես անչափահաս զինվորներ:
Երկրների մեծ մասը ներկայում քրեականացրել է թրաֆիքինգը որպես հատուկ
իրավախախտում՝ համաձայն ՄԱԿ-ի Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ
արձանագրության: Սակայն անպատժելիությունը շարունակում է լուրջ խնդիր մնալ.
2010-2012 թթ. տարեկան կտրվածքով ամեն 10 երկրից միայն չորսում է գրանցվել 10
կամ ավելի դատապարտում, իսկ գրեթե 15 տոկոսում նույն ժամանակահատվածում
որևէ դատապարտում չի գրանցվել:
Ինչպե՞ս է մարդկանց թրաֆիքինգն արգելակում զարգացումը
Աղքատությունը և անհավասարությունը կապված են կազմակերպված
հանցավորության, ներառյալ՝ մարդկանց թրաֆիքինգի դեպքերի աճի հետ:
Թրաֆիքինգի ենթարկվող մարդկանց քանակի նվազեցմանն ուղղված թիրախները
ՄԱԿ-ի կողմից քննարկվում են «Հետ-2015» զարգացման օրակարգի շրջանակներում:
Հստակ է, որ մարդկանց թրաֆիքինգից ուղղակիորեն տուժում է կայուն զարգացումը:
Թրաֆիքինգ իրականացնող անձանց կազմակերպված հանցավոր խմբավորումները
կաշառակերության և կոռուպցիայի միջոցով բացասաբար են ազդում
կառավարությունների ու իրավունքի գերակայության վրա:
Մարդկանց թրաֆիքինգը ծանր է անդրադառնում տնտեսության վրա՝ նվազեցնելով
հարկային եկամուտները և միգրանտների դրամական փոխանցումները: Այն քայքայում
է հասարակական կառուցվածքը. կազմաքանդվում են ընտանեկան կապերը և
համայնքները, երեխաները զրկվում են կրթությունից, և կարող են բռնկվել հանրային
առողջապահական խնդիրներ, ինչպիսին է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը:
Սակայն ամենից կործանարար ազդեցությունը կրում են զոհերն իրենք. եթե նրանք ողջ
են մնում, հնարավոր է իրենց կյանքի մնացած հատվածն անցկացնեն մտավորապես և
ֆիզիկապես հաշմված: Հնարավոր է՝ նրանք այդպես էլ չկարողանան իրենց
համայնքներում արդյունավետ կյանքի վերադառնալ: Ուստի անհրաժեշտ է լուծում տալ
մարդկանց թրաֆիքինգի խնդրին, իսկ տուժածների հնարավորությունները պետք է
ընդլայնվեն, որպեսզի նրանք դառնան վերապրողներ՝ եթե նպատակ կա հասնելու
կայուն զարգացման:
Ի՞նչ է անում ՄԱԿ-ը մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարելու համար
ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը (ՄԱԹՀՊԳ)
ղեկավարում է Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային ծրագիրը,
որն աջակցում է անդամ երկրներին՝ կանխարգելել և հետապնդել հանցավորության
այս տեսակը, պաշտպանել տուժողների իրավունքները, և խթանում է անդամ երկրների
միջև համագործակցությունը:
Միայն վերջին երկու տարիների ընթացքում ՄԱԹՀՊԳ-ն վերապատրաստել է ավելի
քան 1300 գործող մասնագետի, մասնավորապես՝ իրավապահ մարմինների
պաշտոնյաների, և իր տեխնիկական աջակցության գործողություններում ընդգրկել 76
երկիր: Այն նաև իրականացնում է դատական գործընթացների նմանակումներ
դատավորների, դատախազների և իրավաբանների համար, որպեսզի աջակցի
թրաֆիքինգ իրականացնող անձանց արդյունավետ հետապնդմանը: ՄԱԹՀՊԳ-ն նաև
հասանելի է դարձրել Մարդկանց թրաֆիքինգի նախադեպային իրավունքի տվյալների
բազան, որը տեղեկություններ է պարունակում 83 երկրի ավելի քան 1000 հաջողված
քրեական հետապնդումների և դատապարտումների վերաբերյալ:

Փոդքասթ — Հանրության ուժը Կայսրության դարաշրջանում. Արունդհատի Ռոյ

Հատված Ամերիկյան սոցիոլոգների ասոցիացիայի 99-րդ տարեկան հանդիպման ժամանակ հնչած հանրային ելույթից, Սան Ֆրանցիսկո, 2004թ. օգոստոսի 16
Ելույթը տեղ է գտել 2016թ. տպագրված Արունդհատի Ռոյի՝ «The End of Imagination» գրքում՝

 

Ժամանակակից ժողովրդավարության ճգնաժամը խորքային է: Ազատ ընտրությունները, ազատ մամուլն ու անկախ դատական համակարգն այնքան էլ իմաստ չունեն, երբ ազատ շուկան դրանք ստորացնելով՝ հասցրել է ապրանքի մակարդակի, որը կարելի է վաճառել ամենաբարձր գինն առաջարկողին:

Համաշխարհային ասպարեզում, ինքնիշխան պետությունների իրավասություններից վեր՝ առևտրային ու ֆինանսական միջազգային գործիքների միջոցով վերահսկվում է բազմակողմ համաձայնագրերի և օրենքների մի բարդ համակարգ. դրա միջոցով արվող յուրացումների համեմատ գաղութատիրությունը ոչինչ է: Այս համակարգը թույլատրում է հսկայական ծավալներով սպեկուլյատիվ կապիտալի՝ տաք-տաք փողերի անկաշկանդ ելումուտը երրորդ աշխարհի երկրներ, որի միջոցով էլ, այնուհետև, տնտեսական քաղաքականություն է թելադրում վերջիններին: Կապիտալի արտահոսքի սպառնալիքը որպես լծակ օգտագործելով՝ միջազգային կապիտալն ավելի ու ավելի խորն է թափանցում այս տնտեսությունների մեջ: Հսկա անդրազգային կորպորացիաներն իրենց հսկողության տակ են առնում այս երկրների հիմնական ենթակառուցվածներն ու բնական ռեսուրսները, նրանց օգտակար հանածոները, նրանց ջուրը, էլեկտրականությունը: Ըստ էության՝ Առևտրի միջազգային կազմակերպությունը, Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամն ու մյուս ֆինանսական ինստիտուտները, ինչպես օրինակ Ասիական զարգացման բանկը, գրում են տնտեսական քաղաքականությունն ու օրենքները: Ամբարտավանության ու անգթության մահացու համադրությամբ՝ նրանք իրենց կռանով զարկում են փխրուն, փոխադարձաբար միմյանցից կախված, պատմականորեն բարդ հասարակություններին և կործանում են դրանք:

Այս բարեփոխումների արդյունքում Աֆրիկայում, Ասիայում և Լատինական Ամերիկայում հազարավոր փոքր ձեռնարկություններ են փակվել, միլիոնավոր աշխատավորներ ու գյուղացիներ կորցրել են իրենց աշխատանքն ու հողը:

Այս գործընթացը քննադատող յուրաքանչյուր ոք ծաղրվում է որպես «հակա-»՝ հակա-բարեփոխում, հակա-առաջընթաց, հակա-զարգացում: Լուդիտի[1]պես մի բան:

Լոնդոնի Spectator թերթը մեզ վստահեցնում է, որ «մենք ապրում ենք մարդկության պատմության ամենաերջանիկ, ամենաառողջ և ամենախաղաղ ժամանակաշրջանում»:

Ազատ շուկայի վերահսկողության ներքո հայտնվելով՝ երրորդ աշխարհի երկրների տնտեսությունները խճճվում են տնտեսական անարդարության մի բարդ, ջանադրաբար տրամաչափված համակարգում: Օրինակ, Արևմուտքի երկրները, որոնք ընդհանուր առմամբ օրական ավելի քան մեկ միլիարդ դոլար են ծախսում գյուղատնտեսությունը սուբսիդավորելու համար, պահանջում են, որպեսզի աղքատ երկրները դադարեցնեն գյուղատնտեսության ոլորտին հատկացվող բոլոր սուբսիդիաները, այդ թվում նաև էլեկտրաէներգիայի սուբսիդավորումը: Հետո նրանք աղքատ երկրների շուկաները ողողում են իրենց իսկ սուբսիդավորած գյուղատնտեսական ապրանքներով և այլ արտադրանքով, որոնց հետ մրցակցելու ոչ մի հնարավորություն տեղացի արտադրողները չունեն:

Այս նույն ուժերը գաղութային ռեժիմների կողմից թալանված երկրներին ընկղմում են պարտքերի մեջ, և վերջիններս ստիպված են լինում նրանց տարեկան մոտ 382 միլիարդ դոլար վճարել: Ուստի հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի են աղքատանում. ոչ պատահաբար, այլ ծրագրված: Միտումնավոր կերպով:

2002-ի հունվարին Բրազիլիայի նախագահ Լուլան Համաշխարհային սոցիալական ֆորումի հերոսն էր: Հիմա նա զբաղված է Արժույթի միջազգային հիմնադրամի ուղեցույցերն իրականացնելով, կենսաթոշակներն իջեցնելով և Աշխատավորների կուսակցությունն արմատականներից մաքրելով: Լուլան Հարավաֆրիկյան հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի արժանի հետնորդն է. վերջինս գործադրեց մասնավորեցման և կառուցվածքային կարգավորումների զարգվածային մի ծրագիր, որի արդյունքում հազարավոր մարդիկ զրկվեցին աշխատանքից ու տնից, մնացին առանց ջրի և էլեկտրականության: Երբ 2000 թվականի օգոստոսին մահացավ Հարի Օփենհայմերը, Մանդելան նրան անվանեց «մեր ժամանակների ամենամեծ հարավաֆրիկացիներից մեկը»: Օփենհայմերը Հարավաֆրիկյան հանրապետությունում գործող անգլոամերիկյան խոշորագույն հանքարդյունաբերական ընկերություններից մեկի ղեկավարն էր, ով հարստացել էր ապարտեիդի բռնի ռեժիմի կողմից հասանելի դարձված Սև աշխատուժն էժան շահագործելով:

Արմատական փոփոխությունը չի կարող բանակցվել և չի բանակցվելու կառավարությունների կողմից. այն միայնումիայն կարող է հաստատվել ժողովրդի կողմից: Հանրության կողմից: Այն հանրության, ով կարողանում է ձեռք ձեռքի տալ՝ հատելով պետական սահմանները:

Եվ ուրեմն, երբ խոսում ենք հանրության մասին Կայսրության դարաշրջանում[2], հուսով եմ, հանդգնություն չի լինի ընդունելը, որ լուրջ քննարկման արժանի միակ բանը այլախոհ հանրությունն է: Հանրություն, որը չի համաձայնվում ինքնին Կայսրության գաղափարի հետ: Հանրություն, որն իրեն դիրքավորում է իշխող ուժի՝ միջազգային, պետական, տարածաշրջանային կամ մարզային կառավարությունների ու հաստատությունների դեմ, որոնք աջակցում են Կայսրությանն ու ծառայում են դրան:

Լուդիտներ (Luddites). գրականության մեջ այսպես են անվանում Մեծ Բրիտանիայում մեքենայացված արտադրության դեմ պայքարող բանվորների առաջին տարերային ելույթների մասնակիցներին (19-րդ դար)։ Լուդիտներ անունը, հավանաբար, ծագել է առասպելական ենթավարպետ Նեդ Լուդի անունից, որն առաջինն է ջարդել իր դազգահը: (ծանոթագրությունը՝ թարգմանչի կողմից)։ Այս ելույթի մեկ այլ հատվածում Ռոյը բացատրում է. «Մի անգամ Ջորջ Բուշ ավագն ասաց. «Ես երբևէ ներողություն չեմ խնդրի Միացյալ Նահանգների անունից: Ինձ միևնույնն է, թե փաստերն ինչ են ասում»: Երբ կարիք չկա, որ աշխարհի ամենահզոր երկրի նախագահը հաշվի առնի փաստերը, կարող ենք վստահաբար ասել, որ մտել ենք Կայսրության դարաշրջան:

Օգնություն անօգնականներին

Ես միշտ ցանկանում էի օգնել անօգնականներին՝ այնպես, որ ոչ՛ նրանց դարձնեի ալարկոտ, որ իմ մշտական օգնությունից չօգտվեին և անգործության չմատնվեին և իրենց իմ օգնությունից վատ չզգային, որ այդ պայմաններում են հայտնվել այլ իրենց լավ զգային և կարևորն է՝ ուրախ պահեր անցկացնեին։ Գործունեությունը միշտ կրելու է շարունակական բնույթ, ես դա՝ արել եմ, անում եմ ու կանեմ։ Դա իրականացնելու էնք մեր կարողությունների շրջանակներում։ Երբ ես մոտենում եմ օգնության ձեռք մեկնելու՝ դրսում բնակություն հաստատող մարդկանց, նրանցից շատերը ինձ օրհնում են՝ երկար կյանք մաղթում, շնորհակալություն հայտնում և ուրախ-ուրախ վերցնում իմ կատարած փոքրիկ գնումները։ Իսկ ես ամբողջ մարմնովս հանգստություն եմ ապրում և խաղաղություն զգում նրանց նկատմամբ, քանի որ նրանց օգնել՝ ես համարում եմ իմ պարտականություններից մեկը։ Շատերը իրենց համարում են գոռոզամիտ կամ մեկ-մեկ դժգոհ լինում գնումներիցս, հաճախ մտածում եմ, որ ինչ էլ անեմ նրանց չեմ գոհացնի, սակայն ես ամեն ինչ սրտանց եմ կատարում, խիղճ ունենալով հանդերձ։ Մեր գյուղում՝ իմ տան հարևանությամբ բնակվում է մի ընտանիք, որի երեխաների թիվը 3-ն է, նրանց մայրը մահացել է, երբ երեխաները փոքր տարիքի էին, երեխաների խնամակալությունը հոր վրա է ամբողջովին։ Ես և քույրս մեր փոքրացած հագուստները՝ կոշիկները և այն ամենը ինչ չէինք օգտագործում՝ նվիրում էինք նրանց, չնայած նրանց հայրը ամաչում էր և կռվի բռնկվում, սակայն դա էլ մեզ չխանգարեց օգնել երեխաներին:

Այս ընթացքում, ես գնացել եմ՝ Հանրապետական հիվանանոցի մոտ՝ ամբողջ տեղանքը ուսումնասիրել եմ, սակայն այնտեղ երկար փնտրելուց հետո ոչ ոքի շգտա օգնություն առաջարկելու համար։ Սակայն ես շատ ուրախ էի, որ ոչ ոքի չգտա, քանի որ երևի ինչ-որ տեղ հարմարվել էին կամ բնակություն հաստատել՝ էլի մեկի օգնությամբ։ Այցելել եմ նաև՝ Համալիր՝ այնտեղ մարդ չկար, երևի հարմար ժամի չէի գնացել, գուցե գնացել էին քաղաքային թափառումների։ Սակայն ես չեմ ընկճվել և շարունակում եմ, ամեն օր տանից դուրս գալուց կամ ինչ-որ տեղ գնալուց միշտ ուշադիր լինել ու հետևում եմ՝ նրանց անց ու դարձին, ել ու մուտին։ Քանի որ հաճախ է ստացվում, որ ոչ ոքի չեմ գտնում կամ հանդիպում, ցանկանում եմ անդամակցել ինչ-որ կազմակերպությունների, հուսամ բոլոր ջանքերս ապարդյուն չեն անցնի։

Մենք բոլորս համատեղ ջանքերով փորձելու էնք իրականացնել բարեգործական ծավալուն այս աշխատանքները, որի հիմքում ընկած է լինելու՝ այս ամենը տարածել ամենուրեք, բոլորին ներառել մեր խմբի մեջ և այդպես շարունակ առաջ գնալ։ Մեզ համար մեծ նշանակություն ունի աղքատ մարդկանց օգնելը։ Մեր նախագծի շրջանակներում իրականացնելու էնք հետևյալ քայլերը՝

1․ Փորձել մեր կարողությունների շրջանակնեում փոքրիկ գումարով կամ գնումներով օգնել նրանց։

2. Դրսում ապրող անօգնականի կամ անօգնականների տեսնելով՝ փորձել նրանց հետ միասին օգնութուն խնդրել անցորդներից, նրանց մեջ բարություն սերմանելով՝ անօգնականների նկատմամբ։

3. Բացի օգնություն ակնկալելուց, փորձել սեփական ուժերով աշխատանք գտնել, նրանց համար կամ ինչ-որ գործ որի արդյունքում նրանք դուրս կգան այդ իրավիճակից։

4. Փորձել որոշ անօգնական մարդկանց (տղամարդկանց) սովորեցնել, որ եթե՝ հասարակությունը գումար է տրամադրում իրենց հացի կամ շատ անհրաժեշտ հագուստի համար, անհրաժեշտ չէ՛ ստացված հասույթը վատնել խմիչքի վրա, որը ներառված է տղամարդկանց մոտ 60%-ի մոտ։ 

5․ Տանը պահվող ոչ անհրաժեշտ իրեր՝ հիմնականում հագուստ, նվիրել անօգնական մարդկանց։

6․ Նախաձեռնությունը ի վերջո տարածել հասարակության ողջ շրջանակներում։

7. Նրանց բացատրել, որ միշտ չէ, որ անհրաժեշտ է օգնություն ակնկալել և ալարկոտության մատնվել, այլ սեփական ուժերով մի միջոց գտնել՝ իհարկե մեր օգնությամբ։

8. Նախագիծը տարածելով փոքրիկ կազմակերպություն ստեղծել, որը հետագայում կունենա անվանում։

9. Վերջին կարևորագույն քայլը՝ ծերանոց բացելու աշխատանքներ իրականցնել, կապվելով ղեկավարության հետ։

 

 

Ժան Բոդրիար-Ահաբեկչության ոգին

Ժան Բոդրիարը իր՝ Ահաբեկչության ոգին կոնֆլիկտաբանությամբ շատ կարևոր փաստեր մեզ հաղորդեց, պատմելով տեղի ունեցող համաշխարհային իրադարձությունների մասին, ինչպիսիք են՝ պատերազմները, ցեղասպանությունը, 1990-ականներից ձգվող լճացումը և մի շարք տարբեր իրադարձություններ, որոնք կերտում են մի ողջ իրական պատմություն։ Ժան Բոդրիարը այս ուղղությամբ կրթություն չի ստացել՝ նա եղել է գերմանագետ, սակայն իր կյանքում մեծ տեղ հատկացնելով՝ աշխարհում տեղի ունեցող համաշխարհային իրադարձությունները, մեզ տվեց մեկ այլ տեսանկյունից երևացող պատմության մասին տեղեկություն։ Ինձ ամենից շատ դուր է գալիս նրա մոտեցումը այս կոնֆլիկտաբանությանը, քանի որ եթե համեմատեք շատ գրողների՝ կամ իր հետ մրցակցողների աշխատանքների հետ, հաստատ համեմատություն էլ չի լինի, նա ժամանակի սիմվոլիկ հիմքերի շուրջ միջժանրային լուրջ մտածելակերպ ունի։ Այս աշխատությունը մի փոքր բարդ է սակայն իմ վերլուծելով տեսա ամեն օր տեղի ունեցող իրադարձությունների իմաստային պատմությունը, որոնք ինչպես հիմա՝ այնպես էլ հետո տրվելու են ապագայի խնդիրներով զբաղվող պատմաբաններին, որոնք էլ իրենց հերթին մեր այս իրավիճակների մասին նոր հայացքներ կնետեն մեզ և մեր ժամանակների վրա։ Նա նշում է, որ մենք բոլորս միևնույն խնդիրն ունենք՝ իրադարձությունների՝ սկզբնաղբյուրը, բուն իրադարձությունը, որն իր կենտրոնում ունի տեղի ունեցած բոլոր եղելությունները: Ամբողջ իշխատնությունն ու պատմությունը գլխի վայր շրջվում է, իսկ այդ պայմաններում նա նշում է, որ պետք է ժամանակ շահենք, քանի որ որքան իրադարձությունների ծավալը մեծանում է, մեզ անհրաշեշտ է դրանք լուծելու և կանխելու համար՝ առաջ ընկնել և ավելի արագ գործել։ Իսկ, երբ վրա են հասնում ավելի արագ լուծելու, ցանկալի է ավելի դանդաղ գործել։ Շատ կարևոր մի բան է նշում, ինչը ինձ էլ է դուր գալիս այն, որ հարցերին լուծում տալով պետք չէ դրանք հանրությունից՝ կամ ոչ միայն հանրությունից՝ բոլորից թաքցնել քողարկող ինչ-որ մի բանի տակ։ Ճիշտ է նշել այն, որ հենց ամեն ինչի հրահրման, դրդման՝ պատճառ է դառնում բոլոր մեկնաբանությունները, որնք առաջացնում են լարվածություն։ Ահաբեկչության ոգին ապրում է բոլորիս մեջ, քանզի մենք ունենք դրանք իրականացնելու մեր սեփական պատճառները, իսկ այդ անիծյալ՝ համաշխարհային գերտերության կործանումը, տեղի է ունենալու հենց ահաբեկչության շնորհիվ, իսկ դրանից հետո տեսնելու է իր կործանման եղանակներից մեկը՝ ինքնասպան լինել սեփական գեղեցկության մեջ: Պետք է նշել, որ հենց ի՞նքն էր չէ, որ աշխարհով մեկ առաջացրեց այս բռնությունը, որը հիմա հակադարձ է կատարում հենց իր դեմ։ Նման մեծ տերության կործանման մասին երազում են բոլորը, սակայն դա տեղի ունենալ չի կարող, պատմության էջերից  նրան ջնջել ցանկանում են բոլորը, բայց գիտակցում ենք չէ՞, որ դա չի լինելու։ Այս ամենը գալիս է նրանից, որ չարի ոգին նզովել է բոլորին։ Ամեն ինչը գերիշխող իշխանության նկատմամբ` շահագործողների ու ժառանգությունից  զրկվածների մոտ ատելությունից էլ հեռուն է տանում. նրանց մոտ, ովքեր արդեն կորցրել են դրանք: Չարամիտ ցանկությունները անգամ նրանց սրտերում են՝ ովքեր ցանկանում են կիսել իրենց օգուտները։ Մահվան՝ կործանման  կարիք չկա, իշխանության պոտենցիալ աճը արդեն հայտնում է դրա մասին։ Նշեցին. «Անգամ Աստված ինքն իրեն չի կարող հայտարարել պատերազմ»: Բայց ախր այո՛, կարող է: Արևելքը՝ Աստծո դիրքորոշումից ելնելով (ամբողջ աստվածային զորության ու բացարձակ բարոյական լեգիտիմության), դարձել է ինքնակործան և իրենից է սկիզբ առնում պատերազմը: Ես այս տողերի հետ համամիտ չեմ, քանի որ ոչ ոք չի կարող ասել թե Աստված ինչ կարող է անել՝ ինչ ո՛չ, ենթադրություններ անելը սխալ է։ Կործանումը պատկերող հազարավոր ֆիլմեր ցույց են տալիս ամբողջ աշխարհի կործանումը, իհարկե էֆֆեկտների միջոցով, սակայն՝ անցումն այդ գործողությանը շատ մոտ է և օրերից մի օր՝ այդ օրը մոտենալու է։ Մի ֆիլիպինցի հակեր կարողանում է իր նոութբուքից գցել “I love you” վիրուսը, որն աշխարհով մեկ պտտվելով՝ ավիրում է ամբողջ կայքը, և այս կետը օրինակ է հանդիսանում, որպեսզի հասկանանք թե նմանատիպ ծրագրված նպատակները ինչպես են աշխարհով մեկ տարածվում՝ երբ, համաշխարհային մակարդակով համակարգը կենտրոնացված է լինում աշխարհով մեկ, տվյալ համակարգը տվյալ կետում ավելի խոցելի է դառնում։ Իսկ ահաբեկիչներից կան 18 մահապարտներ, որոնք մահացու զենքեր են ստեղծել և դրանց շնորհիվ իրականացնում են համաշխարհային կործանում։ Ճիշտ է՝ նշում Ժան Բոդրիարը, քանի որ ի՞նչ կարող է անել համաշխարհային իշխանությունը՝ եթե հանդիպել է այդպիսի եզակի միտք ունեցող ահաբեկչական խմբի, միայն մնում է՝ փոխադրել տվյալ իրավիճակի համար պատասխանատու ահաբեկչին, բայց և այնպես, որ ամենախստագույնը լինի։ Ահաբեկչական խմբերը դադարեցնելով իրենց գործողությունները, դրա դիմաց պահանջում են՝ իրենց սրտի ուզածը։ Իսկ նոր կանոները վայրի են, որովհետև խաղն արդեն վայրի ձևով է սկսվել: Երբ ինչ-որ համակարգում ուժի ավելցուկն առաջ է քաշում մի անլուծելի մարտահրավեր, ահաբեկիչները պատասխանում են ծրագրված հակահարվածով, իսկ փոխանակումն անհնար է դառնում: Ահաբեկչությունը ակտ է, որը վերադարձնում է անբացառելի յուրօրինակություն, իսկ իշխանությունները մինչև հասկանում են տեղի ունեցածը՝ ուշ է լինում, իսկ ահաբեկիչները այդ ընթացքում մշակում են նորանոր պլաններ։ Ահաբեկչությունը, ինչպես վիրուս, ամենուր է։ Ահաբելչությունը համաշխարհային պատերազմ, ոչ թե երրորդը, այլ չորրորդը ու միակ իսկական համաշխարհայինը, որպես նպատակ ունի գլոբալիզացիան մի ծրագիր։ Նա համաշխարհային պատերազմների մասին է խոսում, ասելով՝ առաջինը վերջ դրեց Եվրոպայի գերիշխանությանն ու գաղութատիրական շրջանին: Երկրորդը վերջ դրեց նացիզմին: Երրորդը, որն արդեն իսկ տեղի ունեցավ` սառը պատերազմի և ահաբեկման ներքո, վերջ դրեց կոմունիզմին: Ամեն անգամ մեկից մյուսն անցնելով շատ հեռուն գնացինք՝ դեպի միաբևեռ աշխարհ: Նշում է, որ այս մեկը լինելու է՝ բջիջների կործանիչ պատերազմ, որը հետապնդում է համաշխարհային ամբողջ կարգին, ամբողջ գերիշխանությանը. եթե անգամ իսլամը տիրի աշխարհին, ապա ահաբեկչությունը ոտքի կկանգնի հենց իսլամի դեմ: Սակայն աշխարհն է, որ դիմադրում է համաշխարհայնացմանը։ Բարու զարգացումը, իր վերելքի ներուժը բոլոր բնագավառներում՝ գիտություն, տեխնիկա, դեմոկրատիա, մարդու իրավունքներ համապատասխանում է Չարի պարտությանը: Բարու և Չարի մասին այնպիսի հասկացողություններ լսեցի Ժան Բոդրիարից, որոնք երբեք չէի լսե։ Որևէ մեկը չի ձգտում հասկանալ, որ Բարին ու Չարը միևնույն ժամանակ, ըստ իրենց գործունեության ներուժի, զուգահեռ թափ են հավաքում: Բարին չի կարող պարտության մատնել Չարին, երբ հայտատարում են լինել Բարի, որովհետև յուրացնելով համաշխարհային իշխանության մոնոպոլիան, նա անգամ դրա միջոցով հանգեցնում է համեմատական ուժի կատաղի վերադարձին: Ահաբեկությունն ահաբեկության դեմ, սակայն՝ անհամաչափ ահաբեկություն: Այդ անհամաչափությունն է, որ ողջ համաշխարհային հզորությունը լիովին զինաթափ է անում:  Ահաբեկիչները դադարեցին ինքնասպան լինել իզուր տեղը. Նրանք գործի են դնում իրենց սեփական մահը՝ անսպասելի ու արդյունավետ ձևով։ «Ի՞նչ կարևոր են ամերիկայի ռմբակոծությունները: Մեր մարդիկ այնչափ մահանալու ցանկություն ունեն, որչափ և ամերիկացիները՝ ապրելու»:  Որտեղի՞ց 7000 ռմբակոծման արդյունքում մահացածների համարժեքությունը միանգամից «ոչ մի մահ» համակարգի նկատմամբ: Ուստի, այստեղ, ծաղրում են մահվանը վերաբերող ամեն բանին` վրա հասնող մահվանը, որն ավելի իրական է, խորհրդանշական ու անձնազոհ։ Ահաբեկչական հիպոթեզը համակարգ է ինքնասպան լինելու՝ որպես պատասխան մահվան, ինքնապաշտպանության ու բազմաթիվ այլ մարտահրավերների: Սակայն ո՛չ համակարգը, ո՛չ իշխանությունը չեն կարող հենց իրենք խուսափել սիմվոլիկ պարտավորությունից։ Ահա թե ինչու ամբողջ տեսանելի իշխանությունը ոչինչ չի կարող անել չնչին մահվան դեմ։ Ծնվեց մի նոր ահաբեկչություն, մի նոր գործողության ձև, որը խաղ է խաղում ու իրեն վերագրում խաղի կանոնները` ավելի լավ այն խախտելու համար: Ոչ միայն այդ մարդիկ հավասար զենքերով չեն մարտնչում, քանզի գործի են դնում իրենց սեփական մահը, որին հնարավոր պատասխան չկա (վախկոտների մեկն են)։ Ահաբեկչությունը ոչինչ կլիներ առանց զլմ-ների: Սակայն այս ամենը խաբուսիկ է: Զլմ-ներից խեր չկա. դրանք ստիպված են մասնակցել տվյալ իրադարձությանը։ Այսպիսին է ահաբեկչության ոգին:

 

Պիեռ Բուրդիե՝ Հանրային կարծիք գոյություն չունի-վերլուծություն

Հեղիբակը նշում է, որ՝ մտադրություն չունի մեխանիկական կերպով
ճանաչել հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքները, այլ ընդհակառակը,  վերլուծության ենթարկելով՝ քննել նրանց աշխատանքն ու գործառույթները և իրոք ես էլ եմ դրա հետ համաձայն: Բոլորը կարող են ունենալ կարծիք, կամ այլ կերպ ասած՝ բոլորին կարելի է կարծիք հայտնել, սակայն իմ կարծիքով՝ դրանց մեծամասնությունը տեղին չէ և լինում է չափազանցված: Սակայն հեղինակը չի կարծում, որ բոլոր կարծիքներն իրար արժեն, որի հետ ես էլ եմ հաձայն: Հեղինակը հնարավոր է համարում ապացուցել, որ դա այդպես չէ, և կարծիքների համատեղման փաստը, որոնք  միևնույն իրական ուժը չունեն: Շատերիս մոտ այնպես է, որ հարցը տալու
ձևից արդեն իսկ եզրակացնում ենք հարցի պատասխանը: Հանրային կարծիքն ուսումնասիրող ինստիտուտների կողմից կրթության վերաբերյալ խնդիրը, օրինակ, կարող է առաջադրվել միայն այն դեպքում, երբ այն դառնում է քաղաքական հարց, բայց ես այդպես չեմ կարծում՝ համաձայն չեմ, քանի որ իմ կարծիքով՝ կրդության հարցը պետք է լինի առաջնային, չէ՞ որ մարդկանց աշխատանքը, առաջընթացը, երկրի զարգացվածությունը կախված է հենց կրթությունից։ Վիճակագրական մի վերլուծություն, որը հակիճ կերպով ներկայացնում է մի շարք առաջադրված հարցեր, մեզ ստիպում է տեսնել, որ այդ հարցերի գերակշիռ մասն ուղիղ կապ ունի «քաղաքական ծառայակազմի»
քաղաքական մտահոգությունների հետ: Եթե այս երեկո մենք մեզ զվարճացնենք՝ խաղալով փոքրիկ ինքնակպչող թղթերով, ու եթե ձեզ ասեի գրել հինգ հարց, որոնք, ըստ ձեզ, ամենակարևորն են կրթության հարցում, ապա կստանանք հարցման համար մեր ունեցած ցանկից, վստահաբար, շատ տարբերվող մեկ այլ ցանկ: Պրոբլեմների այն ամբողջությունը, որն առաջ է քաշվում հասարակական կարծիքի ուսումնասիրմամբ, ենթարկվում է քաղաքական շահերին, ու դա միաժամանակ ազդում է և՛ պատասխանների, և՛ արդյունքների հրապարակման նշանակության
վրա: Իսկ հիմա՝ մեր օրերում, հանրային կարծիքի ուսումնասիրումը քաղաքական գործունեության գործիք է դարձել, կարելի է ասել՝ խաղալիք: Կարևոր գործառույթն է դարձել այն, թե իբր գոյություն ունի հանրային կարծիք, բայց ես գիտեմ, որ հանրային կարծիք գոյություն չի ունեցել և չի էլ ունենա: Օրինակ՝ ֆրանսիացիների 60%-ը բարյացակամ է տրամադրված,  ընդամենը մարդկային միջամտության արդյունք է, որի նշանակությունն է տվյալ պահին հանդես եկող կարծիքի բովանդակության քողարկումը՝ որպես ուժերի, լարվածությունների համակարգ: Մենք պետք է հաշվի առնենք, որ մեր չպատասխանածները պարտադրում է հանրային կարծիքի ուսումնասիրմանը, ինչը ինձ թվում է տեղին է, քանի որ դա մենք էնք թույլ տալիս՝ հարցերին չպատասխանելով կամ թերի պատասխան տալով: Կին չպատասխանածների տոկոսն ավելի բարձր է, քան տղամարդկանց, և որ կանանց ու տղամարդկանց միջև տարբերությունը նույնքան նշանակալից է, որքան զուտ քաղաքական նշանակությամբ առաջադրվող հարցերը: Սրանց տարբերությունները պայմանավորված են նրանով, որ՝ որքան հարցը իմացաբանական խնդիրներին է վերաբերում, այնքան տարբերությունը մեծ է չպատասխանածների և պակաս իրազեկվածների միջև: Կարելի է նշել որ, պրակտիկորեն դանդաղընթաց խնդիրներ գոյություն չունեն, գոյություն չունեն և ոչ մի հարց, որը չի վերամեկնաբանվի՝ մարդկանց շահերից կախված: Ամենավտանգավոր հետևանքներից մեկն է պահանջել մարդկանցից պատասխանել այն հարցերին, որոնք իրենց չեն ուղղվել, սակայն ես գտնում եմ, որ մարդկանց մեջ կան այնպիսինները, որոնք կախված հարցի բարդությունից, հեշտությամբ պատասխանում են, տալով ճշգրիտ պատասխան։: Իսկ այն հարցերը՝ որոնք վերաբերում են բարոյագիտության խնդիրներին, օրինակ՝ ծնողների խստությանը, ուսուցիչների ու
աշակերտների հարաբերություններին, սրանց պատասխանելը հեշտ չէ, լիարժեք պատասխանել կարող են այն մարդիկ, որոնք հայտնվել են այդ պայմաններում՝ կամ այդ փուլում, և իրենց աչքի առաջ տեսել են այս հարցերին վերաբերող ողջ խնդիրները: Միաժամանակ բարձր դասի ներկայացուցիչների համար այդ հարցերը կարող են հանդես գալ որպես քաղաքական խնդիրներ, և հարցման արդյունքներից մեկն է բարոյագիտական բնույթի պատասխանները վերափոխել քաղաքական պատասխանների, սակայն իմ կարծիքով՝ եթե հարց տվողը հարցը ճիշտ ձևակերպի հաստատ կստանա ճիշտ պատասխան: Փաստորեն, կան բազմաթիվ սկզբունքներ, որոնցից սկսած՝ կարելի է ձևավորել պատասխաններ: Բոլոր հարցերի շուրջ կարծիք ունենալը ենթադրում է, որ քաղաքական գիտելիքը բավականաչափ համեմատելի է թանգարան գնալու հավանականության հետ: Օրինակ՝ որպեսզի մարդիկ արվեստի գործի շուրջ խորհրդածեն որպես արվեստի գործ, այնուհետև պետք է, իրենց տրամադրության տակ ունենան կոմպոզիցիայի,
կառուցվածքի ընկալման կատեգորիաներ: Քաղաքական հարցին համապատասխան կերպով պատասխանելու առաջին պայմանն է ի վիճակի լինել այն ձևակերպել որպես քաղաքական հարց, որ սպասվող պատասխանը ճշգրիտ լինի: Հանրային կարծիքի ուսումնասիրումը ենթադրում է, որ առաջին կանխադրույթից ելնելով, համաձայն որի՝ մարդիկ կարող են կարծիք հայտնել, այդ պայմաններն ամենուրեք ու միանման իրականացվում են: Միացյալ Նահանգներում երբ հարցում են անցկացնում հասարակ ժողովրդի շրջանում իշխանության հետ
փոխհարաբերությունների, անձնական ու մամուլի ազատությունների և այլ խնդիրների շուրջ, նրանք ավելի «բռնապետական» պատասխաններ են տալիս, քան մյուս դասակարգերի ներկայացուցիչները, ու դրանից ընդհանրացված եզրակացություն են անում: Հարցերի առաջին համախումբը, որը վերաբերում է սոցիալական փոխհարաբերություններում փոփոխության նոր տիպին, սոցիալական
հարաբերության սիմվոլիկ ձևին, առաջ է բերում այնչափ բարենպաստ պատասխաններ, որչափ բարձր է հարցվողի դիրքը սոցիալական և կրթական մակարդակը: Որչափ բարձր դիրք
է զբաղեցնում հարցվողը, այնչափ այն հարցերը, որոնք վերաբերում են դասակարգերի միջև ուժերի փոխհարաբերությունների իրական վերափոխմանը, ստանում են ավելի անբարենպաստ պատասխաններ: 1968
թ. մայիսին կոմունիստական կուսակցության և գոշիստների միջև առկա կոնֆլիկտի շուրջ առաջ քաշված որոշ խնդիրներ, և հաճախ վատ առաջ քաշված, անմիջականորեն կապված են գլխավոր հարցի հետ, որը փորձել են բարձրաձայնել, պատասխանների բնույթի, այսինքն՝ այն սկզբունքի, որից դրանք բխում են: Պրոբլեմների ամբողջության պարտադրման հետևանքը պայմանավորված է ցանկացած հանրային ու ցանկացած քաղաքական կարծիքի ուսումնասիրմամբ և այն բանի արդյունքն է, որ հարցաթերթում տեղ գտած հարցերն
իրականում հարցման բոլոր մասնակիցներին ուղղված հարցեր չեն, ու պատասխաններն էլ կախված չեն պրոբլեմների ամբողջությունից։ Գիտական ճշմարտությունը ենթակա է տարածման այն նույն օրենքներին, ինչ և գաղափարախոսությունը: Հասարակական կարծիքի ուսումնասիրման օբյեկտիվության գաղափարը, ամենաչեզոք տերմիններով, կապում են առաջադրվող հարցերի փաստին, որպեսզի հավասարեցնեն բոլոր
հնարավոր պատասխանների հավանականությունը: Եթե հասարակական կարծիքի ուսումնասիրման հարցումները վատ են ըմբռնում կարծիքի պոտենցիալ վիճակը, իսկ ավելի ճիշտ՝ նրա շարժումը, դա լիովին արհեստական վիճակ է, որտեղ մարդկանց կարծիքները արձանագրվում են հարցումների միջոցով:  Նշեմ, որ մի խնդրի շուրջ առկա է այնքան կարծիք, որքան գոյություն ունի հետաքրքրություն տվյալ խնդրի վերաբերյալ, այսինքն՝ կրթական համակարգի վերաբերյալ ստացված պատասխաններն անմիջականորեն կապ ունեն հարցվողների՝ այդ համակարգին կապված լինելու մակարդակի հետ, իսկ տեսակետ ունենալու հավանականությունը տատանվում է՝ կախված այն բանից, թե արդյոք հարցվողը կարող է իր տրամադրության տակ ունենալ այն, ինչի մասին որ կարծիք է հայտնում: Հանրային կարծիք գոյություն չունի, համենայն դեպս այնպես, ինչպես որ պատկերացնում են բոլոր այն
մարդիկ, որոնք շահագրգռված են հաստատելու դրա գոյությունը: Ստացվում է այնպես, որ թաքնված ձևով  հարցումներ են իրականացնում, կամ էլ օգտագործում են դրանցից ստացված արդյունքները,
պարզապես հեղինակը շնում է, որ այդ իմաստով հանրային կարծիք գոյություն չունի: Ես համաձայն եմ այս բոլոր կետերի հետ և վստահ եմ, որ իրոք հանրային կարծիք գոյություն չունի։

 

Հասարակագիտական ստուգատես. հանդիպում Էմիլ Օրդուխանյանի հետ

Հասարակագիտական ստուգատեսի շրջանակում   հանդիպում-քննարկում  Հայկական քաղաքագիտական կայքի համահիմնադիր, քաղաքագիտության թեկնածու Էմիլ Օրդուխանյանի հետ…

Օր՝ ապրիլի  8
Ժամ՝ 13:00-14:00

Վայր՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ
Մասնակիցներ՝ Միջին և Ավագ դպրոցների հասարակագիտական նախագծային  խմբեր, Քոլեջի ուսանողներ, հասարակագետներ, այլ ցանկացողներ

Հանդիպման թեման՝
-Տարածաշրջանային զարգացումների հեռանկարները հետպատերազմյան վիճակում

Ուսումնասիրության նյութեր՝
-Հայկական քաղաքագիտական կայք. Էմիլ Օրդուխանյան
-Քաղաքական վարչակարգի գնահատումը քաղաքական մշակույթի խոսութային չափման միջոցով. Հայաստանի դեպքը
-Տարածաշրջանային ժողովրդավարության դպրոց. Էմիլ Օրդուխանյան
-Էմիլ Օրդուխանյան, Հայկ Սուքիասյան. Քաղաքագիտություն /Ուսումնական ձեռնարկ/
-Էրդողանի քաղաքականությունը սպառնալիք է Եվրոպայի համար, Ֆրանսիան փորձաքարն է․ Էմիլ Օրդուխանյան
-Ֆրանսիա. Հասարակություն. Էմիլ Օրդուխանյան

Մասնակիցներ՝
1. Աշոտ Խաչատրյան-8-րդ դաս.
2. Օֆելյա Անդրեասյան-8-րդ դաս.
3. Մարկ Հովհաննիսյան-8-րդ դաս.
4. Նանե Ժամհարյան-8-րդ դաս.
5. Լուիզա Եղիազարյան-8-րդ դաս.
6. Անահիտ Վերմիշյան-8-րդ դաս.
7․ Կարինե Գոմցյան-9-րդ դաս.
8․ Շուշան Փաշինյան-9-րդ դաս.
9․ Հարություն Հարությունյան-9-րդ դաս.
10․ Ալեն Տեր-Մինասյան-9-րդ դաս.
11. Արթենի Ջանիկյան-9-րդ դաս.
12. Իլոնա Սահակյան-10-րդ դաս.
13. Անահիտ Ասատրյան-10-րդ դաս.
14. Անի Արղության-10-րդ դաս.
15. Նանե Վարդումյան-10-րդ դաս.
16. Լուսի Ղարիբյան-10-րդ դաս.
17. Սոնա Բալայան-10-րդ դաս. /հեռավար սովորող/
18. Քոլեջի ուսանողներ

Համակարգումը՝ Աշոտ Տիգրանյանի, Վարդան Կարապետյանի
Օրվա լուսաբանումը՝ մասնակիցների

Հասարակագիտական ստուգատես. հանդիպում Ալեքսան Հակոբյանի հետ

Հասարակագիտական ստուգատեսի շրջանակում   հանդիպում-քննարկում կովկասագետ, պատմական գիտւթյունների դոկտոր, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանի հետ…

Օրը՝ մարտի 15
Ժամը՝ 12:00-13:30

Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ
Մասնակիցները՝ Միջին և Ավագ դպրոցների հասարակագիտական նախագծային  խմբեր, Քոլեջի ուսանողներ, հասարակագետներ, այլ ցանկացողներ

Հանդիպման թեման՝
-Հայաստանյան իրականություն. արմատներ և հեռանկարներ

Ուսումնասիրության նյութեր՝
-Ալեքսան Հակոբյան
Ավտոբուսի ժողովուրդը
Արցախյան շարժման հոդվածներ
Երեք մեծ ուժերի միացման արդյունքը
Քյարքիի օպերացիան
Պատերազմ,թե՞ խաղաղություն.լրջանալու ժամանակը
Վանո Սիրադեղյանի 2001թ հոդվածը

Հասարակագիտական ստուգատես.հանդիպում-քննարկում Լուսինե Խառատյանի հետ

Հասարակագիտական ստուգատեսի շրջանակում հանդիպում-զրույց ազգագրագետ, սեբաստացի ծնող Լուսինե Խառատյանի հետ

Մարտի 12-ին, ժամը՝ 13:00-14:20
Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ
Մասնակիցները՝ Միջին և Ավագ դպրոցների հասարակագիտական խմբեր, Քոլեջի ուսանողներ, դասավանդողներ, այլ ցանկացողներ

Քննարկման թեման՝
-ՀՀ Ազգային փոքրամասնությունները և նրանց առնչվող օրենսդրությունը

Ուսումնասիրության նյութեր՝
-Լուսինե Խառատյանի ֆեյսբուքյան էջ
-Հումանիտար. Լուսինե Խառատյան
-Հունվարյան ճամբար. Լուսինե Խառատյանը կրթահամալիրում
-Ադրբեջանցիների ներկայության պահպանված հետքերը Հայաստանում. մաս 1
-Ադրբեջանցիների ներկայության պահպանված հետքերը Հայաստանում. մաս 2

Ազգային փոքրամասնություններին առնչվող փաստաթղթեր՝
Հայաստանի ազգային փոքրամասնությունները
Հայաստանի ազգային փոքրամասնությունները ինտեգրման հետ կապված խնդիրներ ունեն
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ Արտահերթ հրապարակային զեկույց. «Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը ՀՀ-ում»
ՀՀ հինգերորդ Ազգային զեկույց՝ Եվրոպայի խորհրդի «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի 25-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն
Եվրոպական խարտիա տարածքային կամ փոքրամասնությունների լեզուների մասին
«Ազգային Փոքրամասնությունների մասին»,  «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքների և հարակից օրենքների նախագծեր

Բռազիլիա-Ռիտա Լոբատու

Դիմանկար

Ռիտա Լոբատու Վելյո Լոպես դե Ֆրեյտաս

1827 թվականին բրազիլացի կանանց թույլ են տվել դպրոց հաճախել։ Սակայն թույլտվությունը ներառել է միայն տարրական կրթությունը։ Ավելի ուշ` 1879 թվականին, կայսերական հրամանագրով իգական սեռը ևս ստացել է բարձրագույն կրթության թույլտվություն: Ռիտան ավարտել է դպրոցը։ Չնայած այս թույլտվության նվաճմանը` բոլոր կանայք, որոնք որոշել են գնալ այդ ճանապարհով, բախվել են մեծ նախապաշարմունքների և խտրականության: Որոշ մարդիկ պնդել են, որ կանայք շատ փոքր ուղեղ ունեն բժշկությունը հասկանալու համար, կամ որ կին բժիշկը երբեք ամուսին չի գտնի: Ռիտա Լոբատուն ընդունվել է Ռիո դե Ժանեյրոյի բժշկական ֆակուլտետ, որտեղ նրա կրտսեր եղբայրը սովորել է դեղաբանություն: Ավելի ուշ իր համակուրսեցիների և պրոֆեսորների հետ կապված խնդիրների պատճառով տեղափոխվել է Սալվադորի բժշկական ֆակուլտետ (Բահիա): 1887 թվականին նա դարձել է առաջին բրազիլացի կինը և երկրորդ լատինամերիկուհին, որը ստացել է բժշկի դիպլոմ (առաջինը չիլիացի Էլոիսա Դիաս Ինսունսան է, որն ավարտել է բուհը 1886 թվականի նոյեմբերի 20-ին)։ Բրազիլիայի թերթերը նրան որպես օրինակ են ընդունել բրազիլացի աղջիկների համար։ Ավելի ուշ Ռիտա Լոբատուն ամուսնացել է և մի քանի տարի զբաղվել բժշկական գործունեությամբ։ Ֆեմինիստական շարժման մասնակիցը պայքարել է կանանց ընտրական իրավունքի համար, ինչն ավելի ուշ Ռիտա Լոբատուին բերել է քաղաքականություն: Բրազիլիայի ազատագրական կուսակցության («Partido Libertador») անդամ է։