Հաշվետվություն

 

 

Հունվար ամիսը ստուգատեսների ամիս է։ Ունեցել ենք մարզական, բնագիտական, մասնագիտական ստուգատեսներ և դիջիթեքեր։ Անցած տարի ես էի կազմակերպել տարբեր դիջիթեքեր։ Այս տարի որոշեցի միայն մասնակցել, լսել, սովորել։ Ճամփորդություններն էլ են համարվում մարզական, այնտեղ խաղեր ենք խաղում, որոշ բաներ սովորում և հաճելի օր ունենում՝ հղում։ Մասնակցությունների ընթացքում լուսանկարներ չեմ նկարել, այստեղ տեղադրելու համար։ Ինձ ամենից շատ միշտ դուր է եկել՝ մարզական ստուգատեսը, որը միշտ ավելի հաճելի է անցնում։ Չնայած եթե ստուգատեսները դասերի հետ համատեղ չլինեին, ինձ թվում է ես ավելի շատ մասնակցություն կունենաի և ստուգատեսներին և դիջիթեքերին։

Հունվարյան ստուգատեսների ամբողջական ամփոփում՝ հաշվետվություն

Այս ամիսների ընդացքում՝ մենք ունեցանք բազում աշխատանքներ, որոնք պատվով կատարեցինք։ Աշխատանքների հետ միասին ունեցանք տարբեր մարզական, մասնագիտական խաղեր, տարբեր ուսուցողական քննարկումներ, մասնագիտական, ազգային ճամփորդություններ, մի խոսքով հաճելի ամիսներ անցկացրեցինք, որոնցից շատ-շատ դասեր քաղեցինք և շատ բան սովորեցինք՝ իհարկե դասախոսների միջնորդությամբ, նրանց օգնությամբ։ Դեկտեմբերին մենք ունեցանք կարևոր առաջադրանքներ, որոնցից մեկը՝ պիտի ներկայացնեինք թե՛ ինչ՞ ավանդական ուտեստ ենք դնում մեր ամանորյա սեղանին։ Այն ամենը՝ ինչ ամանորին լինում է մեր սեղանին, ներկայացրել եմ փոքրիկ պատումի տեսքով, որի ամբողջական տարբերակը կարող էք գտնել այստեղ՝ հղում։ Ունեցանք մասնագիտական՝ ուսուցողական խաղեր երեխաների հետ, նրանց հետ իրականացրեցինք այնպիսի խաղեր, որոնք մարզում էին նրանց մկանները, զարգացնում էին նրանց գույների ճանաչողականությունը և այլն, ամբողջական տարբերակին կարող էք ծանոթանալ այստեղ՝ առաջին հղում, երկրորդ հղում։ Մասնակցություն եմ ունեցել բնագիտական ստուգատեսին, այն մի յուրահատուկ նախագիծ էր ինձ համար, ոգեշնչված կատարեցի, արդյունքներս մեծ էին։ Կատարածս ասխատաքներին կարող էք ծանոթանալ այստեղ՝ հղում։ Իրականացրել եմ սեփական դիջիթեքս, որը հաջող ավարտ ունեցավ և բոլորը շատ գոհ էին ու ոգեվորված։ Դիջիթեքս երազների և հեքիաթների մասին էր, թե որտեղի՞ց են առաջանում դրանք, ինչ նշանակություն ունեն և այլն։ Դիջիթեքս այնքան հաջող անցավ, որ որոշել եմ մեկ անգամ էլ կազմակերպել, նախագիծը՝ այստեղ։ Մասնակցություն եմ ունեցել՝  առողջ սնունդ-քննարկմանը, որը հետաքրքիր դիջիթեք էր և անցկացնում էին 1-1 կուրսի՝ Անուշ Հարությունյանը և Հրաչուհի Մանվելյանը, գրառման հղումը՝ այստեղ։ Այս ամիս դիջիթեքների անցկացումները շատ-շատ էին, որին հասցրել մասնակցել եմ և դժգոհություն չեմ ունեցել, մասնակցել եմ նաև Թամարա Մանուկյանի դիջիթեքին, որը նվրված էր անիմեներին՝ հղումը։ Այն անցավ հիանալի, քննարկեցինք թե ինչ՞ է անիմեն, որ տարածաշրջանից է սկիզբ առել և ինչքանո՞վ է տարածված Հայաստանում, մեզ էին միացել նաև միջին դպրոցի աշակերտները նրանց հետ շատ լավ անցավ։ Մեր քոլեջում շատ են ավանդական ծիսակատարություններին նվիրված նախագծերը, տոները՝ ինչպես նաև ճանապարհորդությունները։ Մասնակցել եմ լավաշթխիկի ծեսին, որը իրականացվեց մեր ագարակում, շատ հաճելի և հետաքրքիր անցավ՝ հղում։ Կենսաբանությունից ևս իրականացրեցինք մասնագիտական նախագիծ, այն կաթնաթթվային բակտերիաների մասին էր, և փորձեցինք տան պայմաններում մածուն պատրաստել։ Մարզական ստուգատեսները ամենահետաքրքիրն եղան, այցելեցինք սահադաշտ, ունեցանք հաճելի օր։ Ձնախաղեր խաղացինք համակուրսեցիներով, սահնակներով իջնում էինք սառույցների վրայով, զվարճանում և այլն։ Այս ամիսների ընդացքում սիրելի ֆիլմադարան բաջինը իմ ամենասիրելին է, քանի որ դիտում ենք ֆիլմեր, քննարկում, վերլուծում և պատմում ամենահետաքրքիր և սիրելի հատվածները, դրա ամբողջական տարբերակը՝ այստեղ։ Դիջիթեքյան քննարկումներ էնք ունեցել մաթեմատիկայից, որոնք վարել էնք՝ ընկեր Ելենայի հետ։ Դրանք նվիրված էին՝ բանկային համակարգերին, ավանդներին, ՀՀ ԿԲ և Համահայկական բանկերին, քննարկումները անցկացրել ենք երկու անգամ, որը տեղի է ունեցել բանկային աշխատակիցներից մեկի կամ մասնագետների հետ միասին։ Հղումները՝ Բանկերի մասին քննարկում, Բանկային ավանդների քննարկում, ՀՀ ԿԲ և Համահայկական բանկ- քննարկում, Քննարկում բանկային համակարգի մասին։ Ռուսաց լեզվից ունեցել ենք մասնագիտական բազմաթիվ ճամփորդություններ, նվիրված ռուս հայտնի անձանց, ունեցել ենք նաև պոեզիայի քննարկում։ Հասարակագիտությունից, քանի որ մենք սովորել և ուսումնասիրել էինք <<Երեխաների իրավունքները>>, ունեցանք դիջիթեքյան քննարկում մասնագետների մասնակցությամբ, իհարկե՝ ընկեր Էլյաի գլխավորությամբ։ Մի խոսքով այս ամիսները անցան շատ հաճելի և դժվարին, բայց հաղթահարելի, քանի որ իմ սիրելի դասախոսները ամեն կերպ մեր կողքին էին լինում և ամեն հարցում մեզ աջակցում էին։ Ավանդական գաթա թխելու, սովորելու, յուրացնելու նպատակով պիտի համակուրսեցիները այցելեին մեր տուն և մայրս պատրաստեր գաթան, նաև այցելելու էինք Աշտարակի շրջանի բոլոր եկեղեցիները՝ հղում։ Պատվելի Թամարի հետ իրականացրել էնք բառբառներին նվիրված նախագծեր, որոնք ուսուցողական և մասնագիտական են եղել և մեր սովորածը փոխանցել էնք մեր դպրոցների աշակերտներին, որոնք ևս կարողացան յուրացնել շատ հեշտ, հղումը՝ այստեղ։

Լավաշթխիկի և հացթխիկի մասնակցում

Այսօր՝ բոլոր կուրսեցիներով այցելեցինք ագարակ, որտեղ պիտի հաց թխեինք։ Մենք մեզ հետ վերցրել էինք հասունացած խմոր և թխելու համար բոլոր անհրաժեշտ իրերը։ Երբ հասանք ագարակ, այդտեղ տեսանք փոքրիկ թոնրատուն, որով և հացը պիտի թխեինք։ Հարմար տեղավորվեցինք՝ ծանոթացանք տարածքին, կենդանիներին սիրեցինք, նկարվեցինք, իսկ հետո՝ անցանք գործի, կրակը վառած էր ամեն ինչը պատրաստ։ Մեզ օգնում էր ագարակի խոհարարը, մենք բոլորս խմորը գրթնակում և կլոր բացում էինք, որից հետո՝ տալիս էինք խոհարարին, իսկ նա ձեռքով թափահարում՝ հետո մցնում էր թոնիր, որից մի երկու րոպե անց հանում էինք և մեր հացը պատրաստ էր։ Եվ այդպես շարունակ մինչև վերջ, վերջում մի քանի հատիկ փոքրիկ բոքոնիկներ թխեցինք, համտեսեցինք՝ շատ համեղ էր ստացվել մեր հացը։ Ընդացքում երգում էինք ընկեր Մարինեի հետ և մի կողմից էլ պատրաստում։ Կարելի է ասել, որ թոնրում էր թխվել հացը, հենց այդ պատճառով էլ համեղ էր և յուրահատուկ։ Այդ ամենը պատրաստվում էր Մեդիա-ուրբաթի համար, միասին ավանդական երգեր՝ երգելու, պարելու հետ միասին, որը իրականացնելու էինք մեր դպրոցի աշակերտների հետ համատեղ։

Երազների ու հեքիաթների քննարկում

Այսօր տեղի ունեցավ իմ նախագծի քննարկումը, այն շատ հետաքրքիր և յուրահատուկ անցավ։ Հավագվել էինք ամբողջ կուրսերով, դիտեցինք <<Գտնված Երազ>> մուլտֆիլմը, խոսեցինք թե ինչի մասին էր, հասկացանք աղջկա սրտնեղության պատճառը, քանի որ շատ էր ցանկանում պապիկի քունը հետ բերել։ Հարցեր՝ երազների հետ կապված շատ-շատ էին հնչում, իհարկե պատրաստվել էի և ունեի բոլոր հարցերի պատասխանները։ Որոշել ենք մեկ անգամ էլ անցկացնել քննարկում, քանի որ բոլորը շատ ոգեվորված էին և շատ հետաքրքրված։ Քննարկմանը հնչում էր շատ կարևոր հարց, երբ երազում ընկնում ենք, ինչու՞ ենք վեր թռչում անկողնուց կամ չենք մահանում․

Երազներում ոչոք երբեք մահանալ չի կարող, բայց եթե անընդհատ ընկնում ենք, դա նշանակում է, որ կյանքը դուրս է գալիս վերահսկողությունից, պետք է ավելի հանգիստ լինել։

Նման հարցերը շատ եղան միասին պարզեցինք, գտանք դրանց պատասխանները, դասիս նպատակը այն էր, որ մարդիկ սկսեն երազներին լուրջ վերաբերվել, քանի որ երազները միշտ իրականություն են դառնում և կյանքի համար կարող են մեծ նշանակություն ունենալ։

 

Անիմեների քննարկում

Այսօր ևս վարեցինք մի հիանալի քննարկում, որը <<Անիմեների>> մասին էր։ Այն վարում էին՝ Թամարա Մանուկյանը և Լիլիթ Գրիգորյանը, նրանք մեզ բացատրեցին թե ինչ՞ է անիմեն, դրանք ինչպես՞ են առաջացել, որտեցից են սկիզբ առել և ինչքանով են տարածված։ Քննարկումը անցավ շատ հետաքրքրաշարժ, նրանով, որ մեր Թամարան ուզում էր անիմեն մեզ պատմելով տարածել ամենուրեք և ի վերջո այն զարգացնել Հայաստանով մեկ։ Անիմեի մասին տեղեկություններ հավագեցի, չնայած նրան, որ երբեք չեմ դիտել և ծանոթ չէի։ Անիմեները սկիզբ են առել Ճապոնիայի և Չինաստանի սահմաններից, դրանց զարմանալին այն էր, որ առանձնացնում են ըստ տարիքի և դիտում են թե մեծերը թե փոքրերը։ Բայց այդ ամենի ներսում սահմանափակումները շատ ճիշտ են, քանի որ դրանց շատ դիտումը եսպես ասած՝ չարաշահումը կարող է հանգեցնել հոգեկան շեղումների, կամ նման բաների։ Ունի իր դրական ու բացասական կողմերը։ Քննարկման ամենափայլուն մասը այն էր, որ մեզ հետ միասին մասնակցում էին Միջին դպրոցի աշակերտները և փայլում էին իրենց կարողություններով՝ անիմեի իմացությամբ, հայտնում էին իրենց ազատ կարծիքները, փորձում միասին համատեղել՝ քննարկել, մի խոսքով այս քննարկումը անցավ ավելի հաճելի և ավելի բանիմաց եղավ։ Միջին դպրոցի աշակերտներից մեկը պատրաստել էր իր սեփական անիմեն, որը դիտեցինք միասին և հաճելի դիտում ունեցանք։

Առողջ Սնունդ-քննարկում

Այսօր մենք՝ քննարկեցինք առողջ սնունդի հետ կապված ամեն ինչ։ Դա նախագծել և վարում էին՝ Անուշ Հարությունյանը և Հրաչուհի Մանվելյանը։ Նրանց հետ փորձեցինք հասկանալ առողջ սննդի կարևորությունը, ինչպես՞ ճիշտ սնվել, հասկանալ վիտամինների օգտակարությունը և դրանց պարունակությունը ուտելիքների մեջ։ Լսելով միմյանց՝ հարցեր տալով, տարբերում էինք առողջ ըմպելիքների, ուտելիքների և վնասակար ուտեստների տարբերությունը, հատկապես այն ժամանակ, երբ դա գենետիկորեն մոդիֆիկացված ուտեստ է կամ ըմպելիք, դրանցից հրաժարվելը հեշտ չի լինի։ Առողջ ապրելու համար ցանկալի կլինի ոչ՛ թե հրաժարվել ինչ-որ բանից, այլ չնչին քանակությամբ օգտագործել։ Խոսեցինք այն մասին, որ բուսական ծագում ունեցող ամեն ինչ առողջարար է և սննդարար, բայց մսից հրաժարվել էլ հարկավոր չէ, քանի որ այն ունի բազում հատկություններ և մարդ էակին դա օգտակար կլինի։ Այսպիսով մեր քննարկումը անցավ շատ հետաքրքիր և պարզ։

։

Նախագիծ՝ «Խաղեր Երեխաների Հետ»

Նախագիծ՝ «Խաղեր Երեխաների Հետ» այս մասնագիտական ստուգատեսը նախապատրաստել էինք, այն այսօր կարողացանք իրականացնել։ Երեխաները մեզ շատ սիրեցին, մենք էլ նրանց, ժապավեններով, կոճակներով խաղեր խաղացինք, ես սովորեցրեցի՝ ինչպես ժապավեններից պատրաստել՝ արեգակ ու մի քանի կենդանիներ և նույնը սովորեցրեցի կրկնել, երեխաները սիրով և հետաքրքրասիրությամբ պատրաստում ուրախանում և խաղում էին, միասին ունեցանք գեղեցիկ լուսանկարներ, որոնցից հրապարակել եմ՝

Երազների և հեքիաթների քննարկում — Նախագիծ

Նախագծի նպատակը՝  ներկայացնում եմ մի նախագիծ, որը վերաբերվում է երազներին։ Նախագիծը ուսուցողական է, այս քննարկումով կիմանանք և կսովորենք այն ամենը` ինչ մեզ միշտ հետաքրքրում է երազների հետ կապված։ Այստեղ քննարկելու ենք՝ թե ինչ՞ է երազը, ինչու՞ ենք այն տեսնում, ո՞րոնք են երազների նշանակությունները։

Նախագծի ընթացքը՝ փորձելու ենք համակուրսեցիներով պարզել, թե ինչու՞ ենք երազներ տեսնում։ Դրանք որքանով են իրականություն դառնում։

Նախագծի արդյունքում ՝  երազների հետ կապված հարցեր չեն լինի, կպարզենք մեզ անհանգստացնող հարցերը, կունենանք դրանց վերլուծությունները։

Մասնակիցներ՝ քոլեջի ուսանողներ, կուրսեցիներ, դասախոսներ։

Անցկացնելու վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր քոլեջ՝ վերնատուն։

Օր․ ժամ՝ հունվարի 20, 13:40, ավարտ՝ 14:20:


 

 

 

 

                                              Գտնված երազ- մուլտֆիլմ

Դիտելու և քննարկելու ենք՝ <<Գտնված Երազ>> մուլտֆիլմը, որը մի աղջնակի մասին էր։ Փոքրիկ աղջիկը ուղևորվում է՝ գտնելու իր պապիկի կորած քունը։ Հայտնվում է նկարների կախարդական աշխարհում, ծանոթանում է հեքիաթային արարածների հետ։ Երբ վերադառնում է, պապն արդեն քնած է լինում։

Մուլտֆիլմում շատ քիչ են երկխոսությունները, չկա նաև հեղինակային խոսք։ Կան մի քանի փոքրիկ երկխոսությունները։

Aquote1.png

— Դու դեռ չե՞ս քնել: Չէ՞ որ արդեն գիշեր է:
— Պապիկ, այս գրքում այնքան գեղեցիկ թիթեռներ կան: Դու ամեն ինչ գիտես: Ասա, որտե՞ղ են նրանք ապրում:
— Քնիր, թոռնիկս: Հիմա ուշ է: Թիթեռների մասին ես կպատմեմ վաղը: Բարի գիշեր: Քնիր, քնիր բալիկս:
— Իսկ դու՞:
— Էհ, թոռնիկս, ես ծերությունից կորցրել եմ քունս:
— Խեղճ պապիկ, մի՞թե քունը կարելի է կորցնել: Եթե ես կարողանայի գտնել այն:

Aquote2.png
Aquote1.png

-Ինչո՞ւ ես լալիս, ծերուկ:
— Ինչ-որ մի բան սխալ է: Ես ապրում եմ այստեղ շատ վաղուց, բայց շուրջս ոչինչ չի փոխվում, և ես հոգնե՜լ եմ…Իսկ դո՞ւ ով ես:
— Ե՞ս: Աղջիկ:
— Աղջի՞կ: իսկ ի՞նչ է այդ:
— Այդ ես եմ:
— Մմմմ, որտեղի՞ց դու եկար:
— Ես եկա իմ սենյակից: Այս նկարը այնտեղ է կախված:
— Ի-իսկ ինչպե՞ս դու հայտնվեցիր նկարի մեջ:
— Ինձ օգնեցին թիթեռնիկները:
— Ուրեմն, դու կարո՞ղ ես մտնել նկարի մեջ:

Aquote2.png
Aquote1.png

-Ի՜նչ բարձր է կախված նկարը… Ահա…
— Սա ի՞նչ է:
— Սա՞: Նկար:
— Գիտեմ, որ նկար է: Իսկ ինչո՞ւ այնտեղ արև չկա:
— Որորվհետև այս նկարում գիշեր է:
— Գիշե՞ր: Իսկ դա ի՞նչ է:
— Գիշե՞րը… Գիշերը արևը մայր է մտնում, և դուրս է գալիս լուսինը: Գիշերը…
— Խնդրում եմ, տար ինձ այնտեղ: Ես երբեք չեմ տեսել գիշեր:

Aquote2.png
Aquote1.png

-Գնանք: Ես քեզ ցույց կտամ գիշերվա հրաշքները: Գիշերը երկնքում աստղերն են շողում: Տեսնո՞ւմ ես: Գիշերը թեթև զով է իջնում երկրի վրա: Տես, աստղ է ընկնում: Շուտ, շուտ մի բան մտածիր, անպայման կկատարվի: Վա՜յ, ծերո՜ւկ: Էս ո՞ւր կորավ: Ծե-րո՜ւկ:…
— Բարի գիշեր, ծերուկ: Ի՜նչ լավ է, որ օգնեցի քեզ: Ա՜խ, եթե ես կարողանայի գտնել իմ պապիկի քունը…

Aquote2.png
Aquote1.png

Բարի լույս, պապի՜կ:
Բարի երազներ և ձեզ ամենքիդ, և ձեզ բոլորիդ բարի լո՜ւյս…

Aquote2.png

Պարզվում է՝ մուլտֆիլմի ստեղծման առաջին տարիներին դրա վերաբերյալ արձագանքներն այնքան էլ հուսադրող չեն եղել: Դիլլաքյան եղբայրները պատմում են՝ պատճառը սովետական գաղափարախոսությանն անսովոր սյուժեն էր.

ԲՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՍՏՈՒԳԱՏԵՍ 2021

Եվ այսպիսով ես պատրաստել եմ մի քանի տեսակի ուտեստ և քաղցրավենիք։ Առաջին հերթին պատկերված է՝ լավաշով պիցա։ Այստեղ օգտագործել եմ՝ երշիկ, հալած պանիր, սովորական պանիր, տոմատի մածուկ։ Բոլորը հերթականությամբ տեղավորելով լավաշի վրա, փաթաթեցի՝ վրան քսեցի ձու և դրեցի ջեռոց, մի փոքր ուշ հանեցի և արդեն պատրաստ էր։ Այստեղ համտեսեցին և իրենց կարծիքը հայտնեցին՝ մայրս և եղբայրս։

Սա բանանով պաղպաղակ է, այն իմ երևակայության արդյունքն է։ Այստեղ՝ պատրաստել եմ շոկոլադ, բանանները կտրտելով խրել եմ դանակների վրա՝ թաթախել շոկոլադի մեջ և հետո մանր կոնֆետիկների և տորթի պայլի մեջ, հետո դրեցի սառնարան, որոշ ժամանակ հետո հանեցի և համտեսեցինք։

 

Մենք այս շաբաթ այցելելու ենք քոլեջի պարտեզ, այնտեղի երեխաների հետ նախագիծ իրականացնելու՝ և ես դատարկ ձեռքով գնալ չեմ կարող, որոշեցի ինչ-որ հետաքրքիր բան պատրաստել նրանց համար, որը անվանեցի <<Այլմոլորակայինների Աշխարհ>>։ Օգտագործել եմ՝ սկավառակներ, կարոպկաների հաստ մասեր, տարբեր մանր խաղալիքներ, տոնածառի փայլեր, ավտոխաղալիքների անիվներ։ Բոլորը համաձուլելով իրար, ստացա այս հետաքրքիր բանը, որին տվեցի անվանում և գիտեմ, որ երեխաների կողմից շատ կսիրվի և շատ հետաքրքիր կլինի նրանց համար։ Սա նվիրելու եմ պարտեզի՝ 5-6 տարեկան երեխաներին, որպեսզի իրենց մոտ պահեն և զմայլվեն, քանի որ վրայի խաղալիքները գունավոր են և բազմազան։

 

ՆԱԽԱԳԻԾ«ԽԱՂԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

Ներկայացված է խաղեր 3-5տարեկան երեխաների դաստիրակման և զարգացման համար

Մասնակիցներ քոլեջի ուսանողներ՝

Թերեզա Դավթյան

Լինա Կոստանյան

Ռոզա Փուրթոյան

Աջառարկում ենք խաղեր, որոնք չեն պահանջում հատուկ խաղալիքներ կամ առարկաներ: Այդպիսի խաղերում օգտագործվում են հիմնականում կենցաղային իրեր, այնպիսիք, որ կարելի է գտնել ցանկացած տանը եւ որոնց երեխաները բախվում են ողջ օրը: Կարեւորը լինել մշտապես երեխայի կողքին, ուղղորդել նրան եւ սովորեցնել:
1. Պետք է վերցնել տարբեր չափերի շշեր, բացել կափարիչները, խառնել եւ առաջարկել երեխային փորձել ետ փակել այդ շշերը:

2. Վերցնել սպունգ եւ օճառ ու առանց շտապելու երեխային ցույց տալ, թե ինչպես է պետք լվանալ ամանները: Իսկ հետո առաջարկել նրան անել նույնը:

3. Թափել մանրաձավարը, վերցնել ավելն միասին մաքրել:

4. Նույն սկզբունքով թափել ջուրը եւ սրբել:

5. Վերցնել կոճակներ, ժապավեններ, ամրակներ: Պատրաստել օրինակ նապաստակ եւ գազար, ամրացնել նրանց իրար հետ ժապավենով կամ կոճակով եւ խաղալ՝ կերակրիր նապաստակին գազարով խաղը:

6. Վերցնել տարբեր կտորներ՝ մետաքս, բամբակ եւ բուրդ: Քննարկել, թե ինչպիսին են նրանք ձեռք տալիս: Առաջարկել գտնել նրանց համար զույգեր:

7. Մանր առարկաները՝ կոճակները, մոզաիկան, գնդակները, նետել ջրով լցված լայն բերանով շշի մեջ եւ դուրս հանել գդալով:

8. Վերցնել երեխային ծանոթ ութից տաս առարկայով լցված տոպրակ: Երեխան փակ աչքերով հանում է առարկաները եւ անվանում է դրանք: Հետագայում կարելի է դժվարացնել խնդիրը՝ տոպրակի մեջ դնելով միայն մեկ տառով սկսվող առարկաներ:

9. Հարկավոր են երկու ամաններ եւ սպունգ: Մի ամանի մեջ լցնում ենք ջուր եւ սպունգի օգնությամբ տեղափոխում ջուրը մյուս ամանի մեջ:

10. Տուփեր եւ ուլունքներ: Խառնել տարբեր ուլունքներ եւ առաջարկել դասավորել դրանք տարբեր տուփերի մեջ:

11. Ուլունքներ, խողովակի կտոր, ափսե: Խողովակից պահել թեքությամբ եւ ուլունքները գլորել նրանով ափսեի մեջ: Կարելի է մրցել, թե ում ուլունքն ավեի շուտ տեղ կհասնի:

12. Ճմրթել, կտրատել կամ ծալել թուղթը: Դա կզարգացնի երեխայի ձեռքերի ճկունությունը: Օրիգամիի պատրաստումը զարգացնում է նաեւ տարածական երեւակայությունը:
13. 1,2,եւ 3կգ քաշով պարկեր թելի վրա: Երեխան դրանք պետք է քաշի իր հետեւից: Զարգացնում է ձեռքերի ուժն ու դիմացկունությունը:

14. Անցկացնել ժապավենի վրա ցանկացած առարկա, որ ծակ ունի:

15. Փայտե մեխեր ուրագով: Դրանք կարելի է մեխել ծեփամածիկի կամ փափուկ կավի մեջ:

16. Շիշ, որի կափարիչի վրա անցքեր կան. Դրանց միջով կարելի է գցել ուլունքներ, կոճակներ, փոքրիկ առարկաներ:

17. Լոբով, ոլոռով լի պարկեր, կարելի է դատարկել, վերադասավորել, կամ պարկերի մեջ թաքցնել փոքրիկ խաղալիքներ եւ երեխայի հետ որոնել:

18. Տնտեսական ամրակներ եւ պենոպլաստ:

19. Սառույցի աման եւ պինցետ, ուլունքներ կամ հատապտուղ: Մինչեւ մեկ տարեկան երեխաները թող հատապտուղները հանեն մատիկներով:

20. Նստացնել երեխային աթոռին եւ սեղանին ալյուր թափել, թող նկարի մատիկներով, փայտիկով եւ վրձինով:

21. Սկուտեղ, մանրաձավար եւ լոբի, մաղ: Երեխան կարող է որոնել լոբիները մանրաձավարի միջից: Նաեւ կարելի է ցույց տալ, թե ինչպես են մանրաձավարը մաղում:

22. Փոքրիկ տուփ եւ բռնակներ: Եթե երեխան շատ փոքր է, ապա ամրացնել բռնակները տուփին եւ առաջարկել հանել դրանք: Իսկ ավելի մեծերին ցույց տալ ամրացնելու ձեւը եւ թող իրենք փորձեն:

23. Մագնիս եւ զանազան առարկաներ, մետաղական եւ առանց մետաղի:

24. Ջրով աման, մի կաթիլ ջրային օճառ եւ վրձին: Թող երեխան վրձինով փրփուր ստանա:

25. Երեք տարբեր չափերի կաթսաներ եւ կափարիչներ: Պետք է որոնի ճիշտ կափարիչը: Նաեւ Կարելի է կաթսաները մեկը մյուսի մեջ դնել:

26. Եթե օգտագործում եք աման լվանալու մեքենա, թույլ տվեք երեխային հանել միջից գդալներն ու պատառաքաղները:

27. Բարձր պլաստմասե բաժակ կամ ջրով ծաղկաման, տարբեր մանր առարկաներ: Մինչ երեխան դրանք հերթով նետում է ջրի մեջ եւ հետեւում թե ինչպես են սուզվում, կարելի է բացատրել, թե որն է ծանր, որը թեթեւ:

28. Վերցնել հին թերթեր կամ ամսագրեր եւ երեխայի հետ մասնատել: Ընդ որում դա պետք է ճիշտ անել, երկու ձեռքերի մատներով բռնել թուղթը եւ քաշել տարբեր կողմեր: Հետո կարելի է ամբողջը հավաքել եւ օդ նետել, որից հետո միասին հավաքել:

29. Ծեփամածիկով պետք չէ շտապել անպայման ինչ-որ բան պատրաստել, կարելի է սկզբում պարզապես տրորել ու մարզել ձեռքի մկանները, հետո գլորել եւ վրան հավաքել տարբեր մանր առարկաներ:

30. Հանգույցներ անել, բացել եւ փակել ճարմանդները, կոճկել եւ բացել կոճակները շատ օգտակար զբաղմունք է երեխաների համար:

Բոլոր այս խաղերը ոչ միայն օգտակար են եւ զարգացնող, այլ նաեւ ճանաչողական են եւ ցուցադրում են իրական աշխարհը, առարկաները, որոնց հետ բախվում է երեխան ամեն օր: Այս խաղերից շատերը կարող են գայթակղիչ լինել նաեւ շատ մեծահասակների համար էլ: