Կավից աշխատանքներ

 

Մենք շաբաթական ունենում ենք ընկեր Թերեզի մոտ դասեր, որոնց ընթացքում պատրաստում ենք շատ գեղեցիկ իրեր, ինչպիսիք են՝ ափսեները, թասերը, կուժի նման գեղեցիկ իրերը, մարդկանց դեմքերով իրեր և նմանատիպ շատ իրեր, որոնք անցնում են մեր վառ երևակայության միջով։ Կավով աշխատել՝ զբաղվելը հանգստացնող նյարդերից ազատող միջոց է։ Ես հաճախ տրամադրություն չեմ ունենում, բայց որոշում եմ՝ ինչ-որ բան պատրաստել ոչ պլանավորված՝ և ստացվում է գեղեցիկ մի բան։ Ամենահաճելի հատվածը դա՝ ներկելու ձևավորելու հատվածն է։ Չպլանավորված աշխատանքից ծնվում է հիանալի կավից մի գլուխգործոց։

Ձևավորում

Կավից պատրաստում ենք ամեն-ամեն ինչ։ Ինչպես տեսնում էք ինձ մոտ շատ լավ է ստացվում։ Նաև ձևավորում ենք գինու շշեր և կատարում ենք տարբեր աշխատանքներ։ Պատրաստում ենք գինու փաթեթավորման՝  տոպրակներ, շատ ու շատ հետաքրքիր աննախադեպ իրեր։

Կավագործություն

Այսօր որոշել էի պատրաստել կլոր թաս, կամ դրա նման փոքրիկ մի բան։ Այն դեռ նկարի մեջ ամբողջությամբ պատրաստ չէ, պետք է շուշաթղթել տեսքի բերելու համար և դնել բարձր ջերմաստիճանի ներքո, որ լավ չորանա իսկ հետո՝  ներկել և ահա պատրաստ կլինի։ Եթե գեղեցիկ ստացվեն մեր աշխատանքները դնելու ենք վաճառքի։ Քոլեջի բակից հավագում ենք տարբեր տերևներ և գեղեցիկ բուսատեսակներ, որոնցով էլ զարդարում ենք մեր աշխատանքները։