Ճամփորդություն- Սահադաշտ

Ամեն տարի՝ հունվար ամիսը ճամբարային ամիս է համարվում մեզ մոտ, մենք գնում ենք տարատեսակ ճամփորդությունների, որտեղ իրականացնում ենք մեր մարզական խաղերը կամ ինչ-որ բան սովորում:  Այս բոլոր խաղերն ու ճամփորդությունները ապահովում են մեր առողջ ապրելակերպը: Ես որոշեցի գնալ ՝ <<Իրինա Ռոդնինայի>> անվան գեղասահքի և հոկեյի դպրոց: Գեղասահելը մի յուրահատուկ տպավորություններ է ինձ պարգևում, ամենատպավորիչն այն է, որ գեղասահքը ընթանում է հաճելի երաժշտության ներքո: Չմուշկներով սահելը ինձ թույլ է տալիս ազատ մտածել և ընթանալ այն ուղղությամբ որով տանում են չմուշկները: Տպավորությունները ինչպես միշտ առկա են: Երբ չմուշկները հագած ներս ես մտնում՝ մի ուրիշ զգացողություն ես ունենում, սկզբում քեզ այցելում է վախը, որ կնկնես և կվնասվես, հանկարծակի որոշում ես վախդ մի կողմ դնելով փորձել առաջ շարժվել և սահել: Չվախենալ փորձելը քեզ բերում է մեծ հաջողություններ: Մարզիչը ինձ ասաց, որ բոլորը սովորում եմ չորս-հինգ անգամ սահելուց հետո և նշեց, որ ինձ մոտ երկրորդ անգամից վատ չի ստացվում:  Մեկ անգամ ընկա՝ սակայն վեր կացա և վստահ սահեցի: Վերջապես սովորեցի սահել: Ցանկանում եմ ամեն տարի գնալ, մասնակցել և սովորածս ավելի կատարելագործել:

Քայլարշավ դեպի Թեժառույքի վանք և Մեղրաձորի ջրվեժ

Քոլեջի բակից երկու երթուղիներով շարժվեցինք դեպի՝ Կոտայքի մարզ- Թեժառույքի վանք։ Ճանապարհը թեև երկար էր թվում, սակայն երկար լինելու հետ համատեղ․ անցավ շատ հավես։ Ճանապարհին մենք զվարճանալով գնում էինք, ունեցանք կարճատև կանգառներ, հանստացանք՝ և շարժվեցինք։ Հատելով Հրազդանը, տեսնելով բազում գեղեցկություններ՝ լեռնաշղթաներ, ծաղիկներով լեցուն դաշտեր, մի խոսքով ամեն-ամեն ինչ՝ ի վերջո հասանք վանք։ Թեպեդ ես տեղին ծանոթ էի՝ տարին մի քանի անգամ գնում եմ, սակայն Թեժառույքի վանք չէի այցելել։ Համակուրսեցիներով բաժանվեցինք տաս-տաս հոգանոց խմբերի և շարժվեցինք սարի գլուխ՝ դեպի վանք։ Դա մեր առաջին կանգառն էր, բոլորս թարմ ուժերով էինք և արագ էինք բարձրանում։ Ճանապարհը երկար էր ու շատ գեղեցիկ, կանաչապատ անտառների միջով։ Շուտով հասանք, ընկեր Տիգրանը մեզ պատմեց այդ քաղկեդոնական վանական համալիրի մասին, պատմությունը շատ հետաքրքիր էր։ Մեր եկեղեցիների համեմատ ուներ բավականին շատ տարբերություններ։ Լուռ լսելուց հետո՝ ընկեր Մարինեի հետ հոգևոր երգեր երգեցինք, մոմ վառեցինք, ծանոթացանք տեղանքի հետ՝ շրջայց կատարեցինք, մի փոքր հանգստացանք և ցած իջանք։ Այնտեղ գետի ափին ճաշեցինք, ոտքերս ջուրը մտցրեցի՝ շատ սառն էր, բայց շատ հավես։ Շարժվեցինք՝ Մեղրաձորի ջրվեժ։ Ջրվեժի ճանապարհը ավելի երկար էր, ամենաառաջինը հասնում էինք միշտ՝ ես և Հովհաննեսը։ Ճանապարհորդության ամենագեղեցիկ վայրը՝ դա եղավ ջրվեժը, որը ես ոչ մի բանի հետ չէի փոխի։ Արևը մի կողմից խանգարող հանգամանք էր հանդիսանում, սակայն ամեն դժվարություն հաղթահարեցինք։ Հասնելուն պես, բոլորս մերկացրեցինք մեր ոտքերը և դրեցինք ջրի մեջ, շատ հավես էր, ամենասիրուն վայրն էր։ Մի լավ թրջվեցինք, լուսանկարվեցինք, տեղը ուսումնասիրեցինք և հանգստացանք։ Մեր վերջին կանգառը եղավ հենց Մեղրաձոր գյուղը, որտեղ հանդիպեցինք պատերին նկարված գեղեցիկ ու վառ պատկերների, դրանք նկարել էին երկու աղջիկ, պատերին գեղեցկություն պարգևելու համար։ Այսքանով ավարվեց մեր քայլարշավը, շատ հոգնեցինք սակայն հիանալի օր ունեցանք։

Երևանի գեղասահքի և հոկեյի մարզական դպրոցի՝ այցելում

Այսօր մենք գնացել էինք՝  Երևանի գեղասահքի և հոկեյի մարզական դպրոց։ Առաջին անգամ էի այցելում, սահել չգիտեի, մեծ հաճույքով էի սկսում սովորել։ Սկզբում մեծ վախ ունեի, որ անընդհատ ընկնելու եմ և վնասվեմ, երևի հենց վախն էր պատճառը, որ չկարողացա ամբողջովին տիրապետել գեղասահքին։ Սովորելու ընթացքում ընկա, որը տեղադրել և ձեզ հետ չկիսվել՝ ցույց չտալ, չէի կարող։ Շատ հիանալի օր ունեցանք, երկար ժամանակով չէինք կարող մնալ, քանի որ մեկ ժամով էր, բայց ավելի երկար էինք ուզում՝ սահել և զվարճանալ։ Հեռանալը դժվար էր՝ սակայն անմոռանալի օր ունեցանք, հատկապես՝ երբ համակուրսեցիներիդ հետ ես ինչ-որ տեղ այցելում։ Մեզ հետ էին իմ սիրելի՝ ընկեր Մարիամը, Մարիամ Մինասովնան և Ընկեր Էլյան։ Էլենը և Հրաչուհին՝ ինձ միշտ օգնում էին սովորել, բայց այդպես էլ չհասցրեցի լիովին տիրապետել, որոշել ենք մեկ անգամ էլ գնալ և ավելի հաճելի օր ունենալ։ Վերադարձին բոլորս տխրել էինք։

 

Մարզական Ստուգատես

Ձմեռը տարվա ամենագեղեցիկ, ամենա հեքիաթային, ամենա վառ եղանակներից մեկն է և դրա հաճույքից չօգտվել չէինք կարող։ Այսօր իրականացավ մեր ձնագնդի խաղալու ցանկությունը, բոլորս՝ համակուրսեցիներով և դասախոսներով դուրս եկանք բակ խաղալու և սահնակ վարելու։ Այն ուներ հետաքրքիր ընդացք, սիրով ու ջերմությամբ մեծ ուրախությամբ խաղացինք միմյանց հետ, մի լավ թրջվեցինք և հետ վերադարձանք մեր դասերին, այս օրերի ընդացքում մեր օրերը լի է դիջիթեքներով և բազում նախագծերով, և ձնագնդի խաղալը հարկավոր էր և ցրվելու, ուղեղը հանգստացնելու և մարզվելու համար, չէ՞ որ սահնակ հրելը և մնացածը կապ ունեն մեր մկանների աշխատանքի հետ։ Մենք  պառկում էինք ձյան վրա և նայում էինք երկնքին ու տեսնում, թե ինչպես է ձյունը թափվում մեզ վրա, այն իր ամեն ինչով տարբերվում է մյուս եղանակներից և ունի իր գաղտնի զգացումները։

։