Երկիր որտեղ բոլոր մարդիկ կարագից են-Սովորող սովորեցնող- Նախագիծ

Ներկայացնում եմ մի հատված, որտեղ երեխաներին պատմում էինք մի հեքիաթ, որին նրանցից և ոչ մեկը ծանոթ չէր։ Նրանց մեծամասնությունը շատ չարաճճի էր, այդ իսկ պատճառով խաղ կազմակերպելու փոխարեն դաստիարակները որոշեցին նստեցնել նոր սովորեցնել որպեսզի լսեն։ Հեքիաթը պատմել ենք երկու անգամ, և լիովին հասկացել են, երեխաները հավագվել էին երկու խմբով այդ իսկ պատճառով շատ աշխույժ էին։ Սակայն վերջում պատասխանեցին մեր հարցերին, հավանեցին պատմվածքը և խոստացան, որ իրենց քույրերին ու եղբայրներին էլ կպատմեն։

 

Պռակտիկա

 

Այսօր խաղում էինք տարբեր խաղեր 3-4 տարեկանների խմբում։ Առաջին խաղը՝ աթոռակների հետ կապված խաղեր, որնք զարգացնում էին երեխաների շարժունակությունը։ Երկրորդը՝ գործնագործ, որը էլի վերաբերվում էր երեխաների շարժունակությանը ու մկանների զարգացմանը, ամենա կարևորը այն էր, որ երեխաների մեջ զարգանում էր նաև ընկալման և ուշադրության ունակությունը։ Ահա ձեզ կներկայացնեմ խաղերից որոշ դրվագներ։

 

Ատամների խնամք 3-4 տարեկանների խմբում

Մենք՝ քանի որ  ընկեր Քրիստինեի հետ այցելել էինք 5-6 տարեկանների խումբ ատամների ճիշտ խնամք սովորեցնելու, որոշեցի նույնը փորձարկել տարիքով փոքրերի խմբում՝ 3-4 տարեկաններ։ Սկզբում բացատրեցի թե ատամները ինչի համար է պետք լվանալ, հետո պատմեցի միկրոբների մասին ու անցանք աշխատանքի։ Մեզ պետք էր՝ ատամի խոզանակ, կապույտ, կանաչ և դեղին գուաշներ, սպիտակ թուղթ։ Քանի որ լվացարանները շատ չէին մենք չէինք կարող բոլորին բնական ճանապարհով լվանալ սովորեցնել, այդ իսկ պատճառով, սպիտակ թղթերի վրա էի ատամներ նկարում՝ վերևի ատամներ, ներքևի ատամներ և սեղան ատամներ։ Վերևի ատամները ներկում էինք կապույտ գույնով՝ վերևից ներգև շարժումով՝ ամպիկների նման, որպեսզի միկրոբները դուրս գան։ Ներգևի ատամները ներկում էինք կանաչ գույնով՝ ինչպես խոտերն են աճում, իսկ մեր սեղան ատամները դեղին գույնով շրջանակաձև շարժումներով՝ ինչպես արեգակն է։ Երեխաները արագ էին ընկալում, սակայն դժվարանում էին մի փոքր, իսկ ես նրանց օգնում էի։ Մեծամասնությունը տանը լվանում էին իրենց ատամները հարցումների շնորհիվ բացահայտեցի, սակայն ճիշտ լվանալ չգիտեին; Նրանք արագ սովորեցին և խոստացան, որ տանը այդ ձևով են լվանալու, որպեսզի իրենց ատամները պաշտպանեն միկրոբներից և նման այլ տեսակի մանրեներից; Շատ ոգևորված եմ, որ իմ աշխատանքը արդյունք ունեցավ, էլի շատ նախագծեր կփորձեմ։ Այսքանը՝ ցտեսություն։

Պռակտիկա

Մենք ունենում ենք ազատ դասաժամեր, որոնք բաց չենք թողնում և գնում ենք խմբեր տարբեր նախագծերով; Սովորեցնում ենք տարբեր խաղեր, բանաստեղծություններ, հիմնականում հարցումներ եմ ես իրականացնում։ Այս անգամ ես այցելել էի 2-3  տաեկանների խումբ, այնտեղ ինչ-որ բան իրականացնելը մի փոքր դժվար է, քանի որ լաց են լինում անընդհատ ուզում են մայրիկին, սակայն մի փոքր ջանք թափելու արդյունքում, ինչ-որ բան ստացվում է։

Լուսանկարները տարբեր խմբերի լուսանկարներ են։

 

Խաղերի անցկացում երեխաների հետ

Այսօր երկու դասաժամ ազատ էինք, ինձ ուղարկեցին մանկապարտեզ։ Նախ ծանոթացա երեխաների հետ՝ միասին նախաճաշեցինք, հետո լեզվական վարժություններ կատարեցինք։ Քանի որ եղանակը տաք էր, դաստիարակների հետ համատեղ որոշեցինք գնալ դուրս աշնանային գույնզգույն տերևներ հավագել ու պատրաստել տարբեր պատկերներ թղթերի վրա փակցնելով։ Երեխաների տաք հագուստը հագցրեցի շարք կանգնեցրեցինք զույգ-զույգ, և երգելով աշնան մասին երգեր՝ գնացինք բակ։ Երեխաներից շատերը չուզեցին տերևներով աշխատել, նրանց համար ավելի հաճելի էր ավազների մեջ խաղալը կամ քարերի վրա մագլցելը։ Երեխաները պատրաստեցին՝ գնացք, արև և այլ պատկերներ այսքանով ավարտեցինք մեր այսօրվա խաղերը։