Թվերի աշխարհում- Նախագիծ

 

Թեմա՝ Թվերի աշխարհում ։

Համակարգող՝ Ջեմմա Զարգարյան։

Դասվար՝ Անահիտ Գրիգորյան, Երկարացված օրվա ուսուցիչ՝ Իրինա Սարգսյան։

Մասնակիցներ՝ Նախակրթարանի 5-6 տարեկաններ։

Քանակ՝ 17-21 հոգանոց խումբ։

Ժամանակահատված՝ Մայիս։

Նպատակ՝ Երեխաներին տալ տարական մաթեմատիկական պատկերացումներ՝ թվերի և համրանքի հետ կապված, 0 մինչև 10 սահմաններում։ Տարածության մեջ կողմնորոշում։

Խնդիր՝ Խաղի միջոցով կարողանալ կատարել համրանք, ճանաչել տվյալ թիվը և առարկաների քանակը համապատասխանեցնել տրված թվին։

Ընթացք՝  Խաղատախտակը դրվում է հարթակի վրա, երեխաները չորս հոգանոց խմբով մոտենում են հարթակին և նստում։ Յուրաքանչյուր երեխայի տրվում է մեկ թվային փայտիկ, իրենց ձեռքում եղած թվի քանակով հարթակին դրված են բազում տարբեր իրեր, այդ իրերից գտնում են իրենց թվաքանակի համապատասխանող միանման  իրերը և տեղավորում խաղատախտակի վրա այնպես, որ խաղատախտակի սահմաններից դուրս չգան։

Ակնկալվող արդյունք՝

Տարածության մեջ կողմնորոշման ձեռք բերում, համրանքի կատարում, թվերի ընկալում և ճանաչում տասի սահմաններում։

Վերլուծություն՝

Հավիկն ու իր ձվիկները- Նախագիծ

 

Թեմա՝ Հավիկն ու իր ձվիկները ։

Համակարգող՝ Ջեմմա Զարգարյան։

Դասվար՝ Անահիտ Գրիգորյան, Երկարացված օրվա ուսուցիչ՝ Իրինա Սարգսյան։

Մասնակիցներ՝ Նախակրթարանի 5-6 տարեկաններ։ Քանակ 17-20 հոգանոց խումբ։

Ժամանակահատված՝ Ապրիլ։

Նպատակ՝ Զարգացնել խոշոր մոտորիկան, զարգացնել ճշգրիտ ուղղություն բռնելու և նետելու կարողությունը։ Տեղեկություն տալ հավերի մասին։

Խնդիր՝  Խաղի միջոցով։ Կարողանալ ձվիկները նետել տուփի մեջ։

Ընթացք՝ Շարք են կանգնում երեխաները, հերթով մոտենում են և ձվիկները փորձում են ըստ նրանց տրված ժամանակահատվածում նետեն տուփի մեջ։ Տուփը դրվելու է երեխաներից որոշակի հեռավորության վրա։ Երեխաներից յուրաքանչյուրին տալիս ենք տաս վարկյան ժամանակ, ձվիկները նետելու համար։

Ակնկալվող արդյունք՝  Կարողանալ ճշգրիտ ուղղությամբ նետել ձվիկը։ Հասցնել ժամանակի մեջ տեղավորվելով բոլոր ձվիկները նետել տուփի մեջ։

Վերլուծություն՝ 

Ալյուրն ու պատկերները- Նախագիծ

 

Թեմա՝ Ալյուրն ու պատկերները ։

Համակարգող՝ Ջեմմա Զարգարյան։

Դասվար՝ Անահիտ Գրիգորյան, Երկարացված օրվա ուսուցիչ՝ Իրինա Սարգսյան։

Մասնակիցներ՝ Նախակրթարանի 5-6 տարեկաններ։ Քանակ 18-20 հոգանոց խումբ։

Ժամանակահատված՝ Մարտ։

Նպատակ՝ Երկրաչափական պատկերների, թվերի և նշանների ճանաչում, մանր մոտորիկայի և զգայարանների զարգացում։

Խնդիր՝  Խաղի միջոցով՝ կարողանալ պատկերներն ու նշանները նույնությամբ նկարել ալյուրի մեջ։

Ընթացք՝  Ամեն մի երեխա ունենում է երկու պատկեր, դիմացը դրված է լինում ալյուրով լի սկուտեղը, պատկերը նույնությամբ պետք է  նկարեն ալյուրի մեջ։

Ակնկալվող արդյունք՝  Կարողանալ ալյուրի մեջ ստանալ համապատասխան պատկերը։

Վերլուծություն՝ 

Սովորում ենք՝ ամրապնդում ենք պատկերների և նշանների ճիշտ գրելն ու նկարելը, զուգահեռաբար զարգացնելով շոշափելիքի զգայարանները և մանր մոտորիկան։ Որոշ նշաններ դժվարանում էին պատկերել, սակայն ես օգնում էի, որ այնքան փորձեն մինչև ստացվի, քանի որ դա նպաստելու է երեխաների արագ արտատպում սովորելու, մտքի վառ թռիչքի կարողություններին։ Որոշ մարդիկ պնդում են, որ նշաններից մի քանիսը բարդ են և երեխաները չեն կարողանում պատկերել, սակայն ես այլ հայացք ունեմ և պնդում եմ, որ երեխաները պետք է փորձեն և պետք է կարողանան կատարել, քանի որ եթե նշանները դժվարանան նկարել, կդժվարանան նաև գրել սովորել, երեխաներին պետք է հենց մեծերը օգնեն, որ նրանք դժվարությունը ընդունեն և մեծ եռանդով հաղթահարեն։ Ես պատրաստ եմ աջակցել և աջակցում եմ երեխաներիս, հաղթահարել իրենց բոլոր դժվարությունները, որն էլ նպաստելու է նրանց ինքնուրույնությանը։

Լուսացույցը և վարորդները- Նախագիծ

 

Թեմա՝ Լուսացույցը և վարորդները ։

Համակարգող՝ Ջեմմա Զարգարյան։

Դասվար՝ Անահիտ Գրիգորյան, Երկարացված օրվա ուսուցիչ՝ Իրինա Սարգսյան։

Մասնակիցներ՝ Նախակրթարանի 5-6 տարեկաններ։ Քանակ 18-20 հոգանոց խումբ։

Ժամանակահատված՝ Փետրվար։

Նպատակ՝ Երեխաներին որոշակի գիտելիքներ տրամադրել մեքենաների վարման և արգելակման,  հետիոտների ճանապարհային անցումների կարգ ու կանոնի մասին ըստ լուսացույցի օրենքի։

Խնդիր՝   Ըստ լուսացույցի համապատասխան գույնի սովորել վարել պայմանական մեքենան կամ կանգ առնել, տարբերել գույները և տիրապետել երթևեկության կանոններին։

Ընթացք՝  Երեխաները շարք են կանգնում, հերթով նստում են նախորոք նախատեսված ծղիկի մեջ․ այն տվյալ պահին համարվում է երեխայի մեքենան։ Նրանց դիմաց լինելու է թղթից պատրաստված լուսացույց։ Ըստ լուսացույցի երեխաները պետք է ասեն վարում են մեքենան թե արգելակում, զիջում են հետիոտնին թե ոչ ։

Ակնկալվող արդյունք՝ Երեխաները դրսում  կկարողանան տիրապետել իրենց տրված գիտելիքներին, կկարողանան հասկանալ, երբ պետք է մեքենան վարի կամ արգելակի, երբ պետք է հետիոտնը անցնի փողոցը, կամ կանգնի ըստ լուսացույցի համապատասխան գույնի։

Վերլուծություն՝ 

Գունավոր Խաղադաշտը- Նախագիծ

 

Թեմա՝  Գունավոր խաղադաշտը։

Համակարգող՝ Ջեմմա Զարգարյան։

Դասվար՝ Անահիտ Գրիգորյան, Երկարացված օրվա ուսուցիչ՝ Իրինա Սարգսյան։

Մասնակիցներ՝ Նախակրթարանի 5-6 տարեկաններ։ Քանակ 18-20 հոգանոց խումբ։

Ժամանակահատված՝ Փետրվար։

Նպատակ՝   Բացահայտել նմանությունները, ճանաչել գույները, զարգացնել թիմային աշխատանքը։

Խնդիր՝  Խաղահարթակի վրա կարողանալ ճիշտ կողմնորոշվել և տեղադրել համապատասխան գույներով խաղաքարտերը։

Ընթացք՝  Երեխաները բաժանվում են 3-4 հոգանոց խմբերի, նրանց տրվում է խաղահարթակը և խաղաքարտերը, երեխաները պետք է կարողանան կողմնորոշվել և ըստ գույների տեղավորել համապատասխան խաղաքարտը խաղահարթակի վրա։

Ակնկալվող արդյունք՝  Խաղաքարտերը ըստ գույների համապատասխանորեն դասավորել խաղահարթակի վրա։

Վերլուծություն՝ 

Խաղով հետաքրքրված էին բոլոր երեխաները, հետաքրքրությունն էլ նրանց դրթել է սիրով մասնակցել խաղին և լինել շատ ուշադիր, նրանք ճիշտ է շատ փոքր են տարիքով, բայց պատրաստակամ են մասնակցելու յուրաքանչյուր խաղ-առաջադրանքներին և ճշգրիտ ավարտին հասցնել իրենց առաջադրած հանձնարարությունը։

Փայտիկախաղ- Նախագիծ

 

Թեմա՝  Փայտիկախաղ։

Համակարգող՝ Ջեմմա Զարգարյան։

Դասվար՝ Անահիտ Գրիգորյան, Երկարացված օրվա ուսուցիչ՝ Իրինա Սարգսյան։

Մասնակիցներ՝ Նախակրթարանի 5-6 տարեկաններ։ Քանակ 18-20 հոգանոց խումբ։

Ժամանակահատված՝ Փետրվար։

Նպատակ՝ Զարգացնել տրամաբանությունը, գույներով և երկրաչափական պատկերներով կողմնորոշվելու ունակությունը, մանր մոտորիկան, կորդինացված և խմբային աշխատանքը։

Խնդիր՝ Խաղահարթակի վրա ըստ գույների ու ձևերի կողմնորոշվել և ճիշտ խաղալ խաղը։

Ընթացք՝ Երեխաները բաժանվում են 3-4 հոգանոց խմբերի, բաժանում ենք չափաքանակով փայտիկներ, որոնք պետք է համապատասխան դասավորեն ըստ ձևերի ու նշանների։

Ակնկալվող արդյունք՝  Բարեհաջող խաղը ավարտին հասցնել, առանց դժվարությունների։

Վերլուծություն՝ Խաղը փոքր ինչ դժվարին էր, բայց ուշադրություն պահանջող, երեխաները շատ ուշադիր էին և չէին զլանում։ Քանի որ երեխաները հաճույքով խաղը խաղացին, պաըմանավորվեցինք նույնատիպ խաղեր էլի խաղալ։

Դիպլոմային հոդվածներ

 

 

Հոդված 1

Նյութը՝ հետևյալ կայքից

Տրամաբանական խաղերը, խաղ- խնդիրները աշակերիների մոտ զարգացնում են պատկերային մտածողությունը, տրամաբանությունը, ճկուն դատողություն կատարելու
ունակությունը: Լուծելով յուրաքանչյուր գեղեցիկ հետաքրքիր խնդիր, երեխան լցվում է անհուն ուրախությամբ: Տրամաբանական խաղերը աշակերտին պարգևում են հետաքրքրաշարժ մաթեմատիկայի զարմանահրաշ գաղտնիքները վայելելու հնարավորություն: Աշակերտի տրամաբանական մտածողության զարգացման, նրանց մեջ առարկայի նկատմամբ հետաքրքրությունների ձևավորման ու կայուն գիտելիքների ձեռք բերման գործում մեծ դեր են խաղում ուսուցողական դիդակտիկ խաղերը: Կրտսեր դպրոցականի համար խաղը և՛ ուսուցում է, և՛ աշխատանք, և՛դաստիարակություն: Խաղի միջոցով ուսուցումը նպաստում է կրտսեր դպրոցականների հետաքրքրությունները խաղային գործունեությունից աստիճանաբար տեղափոխել դեպի ուսումնական գործունեություն: Դիդակտիկ խաղերի կիրառումը օգնում է ուսուցչին և նպաստում ուսուցվող նյութը մատչելի ձևով մատուցմանը: Եթե խաղը ճիշտ ձևով է կազմակերպվում, ապա աշակերտներն անմիջապես և սիրով ներգրավվում են խաղի մեջ,համագործակցում և մրցակցում են ընկերների հետ: Խաղի միջոցով ստացած գիտելիքն ավելի մնայուն է , պատկերավոր ու հիշվում է երկար: Այս խնդիրները մարզում են միտքը, ընդլայնում հորիզոնը: Աշակերտների նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերելու և նրանց հակումներին ու ձգտումներին նպատակային ընթացք տալու առումով էլ կենսական նշանակություն ունի խնդիրների լուծումների տարբերակներ հայտնաբերելու և քննարկելու եղանակը: Լուծելով յուրաքանչյուր գեղեցիկ հետաքրքիր խնդիր, երեխան լցվում է անհուն ուրախությամբ: Տրամաբանական խաղերը աշակերտին պարգևում են հետաքրքրաշարժ մաթեմատիկայի զարմանահրաշ գաղտնիքները վայելելու հնարավորություն: Խաղերը երեխային կսովորեցնեն բացահայտել ամենատարբեր առարկաների հատկանիշները, գտնել իրերի ու առարկաների՝ մեկը մյուսից միանգամայն տարբեր հատկանիշների միջև գործող ֆունկցիոնալ կապերը, կամ առնչությունները։ Անսպասելի և հետաքրքիր պահերով լի տրամաբանական խաղերի ու խնդիրների միջոցով ձեռք բերված գիտելիքները տարիներ անց կօգնեն ոչ միայն հեշտությամբ հաղթահարել մաթեմատիկական խնդիրները և հաջողություններ ունենալ բազմաթիվ խաղերում, մրցույթներում, այլև ելք գտնել զանազան դժվարին իրավիճակներում։ Տրամաբանական խաղ խնդիրները պետք է համապատասխանեն սովորողների կարողություններին, կիրառվեն նպատակային, նպաստեն սովորողների գիտելիքների հարստացմանը և տրամաբանական մտածողության զարգացմանը:

Գտիր մյուս կեսը- Նախագիծ

 

Թեմա՝  Գտիր մյուս կեսը։

Համակարգող՝ Ջեմմա Զարգարյան։

Դասվար՝ Անահիտ Գրիգորյան, Երկարացված օրվա ուսուցիչ՝ Իրինա Սարգսյան։

Մասնակիցներ՝ Նախակրթարանի 5-6 տարեկաններ։

Քանակ՝ 17-21 հոգանոց խումբ։

Ժամանակահատված՝ Փետրվար։

Նպատակ՝ Զարգացնել երեխաների ուշադրությունը, գունավոր պատկերների տարբերակման կարողությունը։

Խնդիր՝  Խաղի միջոցով։ Պատկերի կեսը համապատասխանեցնել մյուս կեսին։

Ընթացք՝  Երեխաները բաժանվում են երեք հոգանոց խմբերի։ Նրանց տրվում է պատկերների կեսը, պատկերների մյուս կեսերը առանձին է տրվում, երեխաները պետք է համապատասխանեցնեն և ճիշտ միացնեն բոլոր պատկերները։

Ակնկալվող արդյունք՝  Արդյունքում պետք է պատկերները համապատասխանորեն միացնեն մյուս կեսին։

Վերլուծություն՝

Երեխաները պատկերները արագ էին գտնում և համապատասխանեցնում։ Նրանք ոչ մի խնդիր չունեն խաղեր խաղալու, առաջադրանքներ կատարելու մեջ, ուղղակի մի փոքր դժվարանում էին այս խաղի ամրակները ամրացնելու հարցում։ Ես միշտ նկատում եմ, որ նրանք իմ պատրաստած խաղերը մեծ հիացմունքով են խաղում, նորերին սպասելով։

Գնդիկախաղ-առաջադրանք․ Նախագիծ

 

Թեմա՝  Գնդիկախաղ։

Համակարգող՝ Ջեմմա Զարգարյան։

Դասվար՝ Անահիտ Գրիգորյան, Երկարացված օրվա ուսուցիչ՝ Իրինա Սարգսյան։

Մասնակիցներ՝ Նախակրթարանի 5-6 տարեկաններ։

Քանակ՝ 18-20 հոգանոց խումբ։

Ժամանակահատված՝ Հունվար։

Նպատակ՝ Զարգացնել երեխաների ուշադրությունն ու մաթեմատիկական հմտությունները, մասնաորապես գունային տարբերակումն ու ճանաչումը։

Խնդիր՝ Տարբեր գույների քարտերը՝ ըստ գույների կարողանալ տեղավորել համապատասխան գույնի տուփի մեջ։

Ընթացք՝  Բաժանվում ենք խմբերի, ամեն խմբի առջև դրվում է՝ տուփը, տարբեր գույներով ներկված, տուփի հետ միասին դրվում է նաև քարտերը։ ԱռանձնացնԵԼ և ամեն գույն տեղավորել իր բաժնում։

Ակնկալվող արդյունք՝  Արդյունքում երեխաները պետք է ճանաչեն իրենց տրվող գույները, նրանց անունները և ուշադիր հաջորդականությամբ դասավորեն քարտերը։

Վերլուծություն՝

Ես երեխաներից շատ գոհ եմ, այս անգամ նրանք գույների հետ կապված խաղը հաջող խաղացին և առանց սխալների։ Դե ինչպես միշտ յուրահատուկ են բոլորը և պատրաստ ամեն առաջադրանք-խաղի։ Նրանք մասնակցում են հաճույքով և սպասում են նոր խաղերի, ինչը իրենց համար ես չեմ խնայում և ժամանակս տրամադրում եմ նոր խաղեր պատրաստելուն։

Գույնզգույն շրջանակ- Նախագիծ

 

Թեմա՝  Գույնզգույն շրջանակ։

Համակարգող՝ Ջեմմա Զարգարյան։

Դասվար՝ Անահիտ Գրիգորյան, Երկարացված օրվա ուսուցիչ՝ Իրինա Սարգսյան։

Մասնակիցներ՝ Նախակրթարանի 5-6 տարեկաններ։

Քանակ՝ 18-20 հոգանոց խումբ։

Ժամանակահատված՝ Հունվար։

Նպատակ՝ Զարգացնել երեխաների ուշադրությունն ու մաթեմատիկական հմտությունները, մասնաորապես գունային տարբերակումն ու ճանաչումը։

Խնդիր՝ Փայտիկները ճիշտ հաջորդականությամբ դասավորել ըստ գույների։

Ընթացք՝  Տեսնելով ուղեցույցը, ըստ գույների ճիշտ հաջորդականությամբ դասավորել փայտիկները։

Ակնկալվող արդյունք՝  Արդյունքում երեխաները պետք է ճանաչեն իրենց տրվող գույները և ուշադիր հաջորդականությամբ դասավորեն փայտիկները։

Վերլուծություն՝

Ես երեխաներից շատ գոհ եմ, այս անգամ նրանք գույների հետ կապված խաղը հաջող խաղացին և առանց սխալների։ Դե՝ ինչպես միշտ յուրահատուկ են բոլորը և պատրաստ ամեն առաջադրանք-խաղի։