Նախագիծ- Պոչատ աղվեսը․ Հեքիաթի ընթերցում

 

Թեմա՝  Պոչատ աղվեսը, հեքիաթի ընթերցում։

Համակարգող՝ Ջեմմա Զարգարյան։

Դասվար՝ Անահիտ Գրիգորյան, Երկարացված օրվա ուսուցիչ՝ Իրինա Սարգսյան։

Մասնակիցներ՝ Նախակրթարանի 5-6 տարեկաններ։

Ժամանակահատված՝ Դեկտեմբեր։

Նպատակ՝ Զարգացնել խոսքը, բառապաշարը, ուշադրությունն ու հիշողությունը։

Խնդիր՝ Հեքիաթի ընթերցանության միջոցով, լուծում ենք նշված բոլոր կետերը։

Ընթացք՝  Բոլորս միասին նստում ենք հարթակի շուրջը։ Սկսում եմ ընթերցել հեքիաթը, պարբերությունը ավարտելուց հետո՝ հիշելով պատմում են երեխաները։ Հեքիաթը հասցնում ենք ավարտին։ Ավարտից հետո՝ երեխաները պետք է հեքիաթի հերոսներին փոփոխեն իրենց իսկ պատկերացրած հերոսներով։ Փոփոխել նաև հեքիաթի վերնագիրը իրենց պատկերացմամբ։

Արդյունք՝  Կզարգանա խոսքային բառապաշարը։ Երևակայությունը, մտածելու ունակությունը, ուշադրությունը, հիշողությունը։

Վերլուծություն՝

Հեքիաթը երեխաներին ծանոթ էր, նրանք մեծ սիրով էին լսում հեքիաթը, քանի որ գիրքս ուներ գունավոր հերոսների նկարներ, ամեն մաս կարդալուց հետո՝ ցույց էի տալիս պատկերները և ավելի լավ էին պատկերացում կազմում։ Երեխաները նաև գիտեին թե՛ ո՞վ է գրել տվյալ հեքիաթը։

Դպրոցական Մեծ Հանրագիտարան- Արջ

Գ
որշ և սպիտակ արջերի մասին անմիջապես կասես, որ նրանք ցեղակիցներ են,
թեև արտաքին տեսքով բավականին
տարբերվում են: Բևեռաին ձյուների մեջ ապրող
սպիտակ արջը միշտ սպիտակ է:
Իսկ գորշ արջերը լինում են և հարդագույն, և
շագանակագույն, և գրեթե սև:
Սպիտակ արջը երկրագնդի ամենախոշոր գիշատիչ կենդանին է: Արկտիկայից բացի, սպիտակ արջերն
ուրիշ ոչ մի տեղ չեն հանդիպում: Սպիտակ արջը կարոդ
է ժամում 4-5 կմ արագությամբ երկար լողալ, սուզվել
գրեթե փոկի նման և երկու րոպե մնալ ջրի տակ: Նա
սնվում է փոկերով, ձկներով, թռչուններով:
Գորշ արջերը հիանալի որսորդներ են, բայց ամեն
ինչ ուտում են և հաճախ են սնվում անտառային
հատապտուղներով:
Արջը մեղրի մեծ սիրահար է, մեղվի խայթոցից անգամ չի վախենա, միայն թե բերանը քաղցրացնի: Աշնանը
գազանը հարկադրված է լինում հոգալու հուսալի
ապաստանի մասին, ուր կարելի լինի հանգիստ քնել
մինչև գարուն: Եվ եթե աշնանն արջը բավականաչափ
ճարպ չկուտակի, որջում չի փակվի ու ամբողջ ձմեռ ման
կգա չարացած ու սոված: Նման «թափառաշրջիկները»
վտանգավոր են: Արջի քունը թեթև է: Մայր արջը որջում
փակվում է անցյալ տարվա ձագերի հետ, որոնք նրան
օգնում են խնամելու նորածիններին, զուր չեն նրանց
«դայակներ» անվանում: Քոթոթները մինչև երկու
տարեկանը միշտ մոր կողքին են մնում: Նորածինները,
որ սովորաբար երկուսն են լինում, լույս աշխարհ են
գալիս դաժան ցրտին հունվար-փետրվարին: Մայր
արջը նրանց կերակրում է մինչև գարուն: Որջից դուրս են
գալիս փոքր շնիկի չափ դարձած: Գորշ արջերն ապրում
են մինչև 50 տարի:
Հայաստանի անտառներում ապրում է գորշ արջը:
Արտաքին տեսքը ականջները կլոր են ու փոքրիկ, դունչը
երկար, թաթերը լայն: Արջը ուտում է խոտ, տերևներ,
բույսի արմատներ, միջատներ, թռչուն, ձու և այլն:

ԱՐՋԸ վրա: Քոթոթը շփոթված փախչում է: Դա դաս է լինում
քոթոթին, որ մյուս անգամ մենակ մեղր գողանալու չգնա: Ոտքերս հաստ ես, պոչս ‘ կարս.
Ինձ ^Ւք Կպ Ւ սարի արջ…
Մարմնով գուցե քիչ կոպիտ.
Սակայն ունեմ քնքուշ սիրտ.
Իմ ձագերին սիրասուն
Անուշ օրոր եմ ասում:
Երբ որ փնում եմ ես կուշտ.
Սաստիկ բարի եմ անշուշտ,
Իսկ երբ սոված եղա ես.
Լավ է ինձնից խուսափես…

 

Читать далее

Դպրոցական Մեծ Հանրագիտարան- Աղվես

Կ ե Լդ ա Լի է վա յրի,
ջՆ.թՒ\սշ Ի1ա խաևկ ձ^րյզի Ի ւԼի ,
ՒՆթԼ’ ագահ, ի*արյաՏաև.կ,
քշՒւյՆ֊ր ԻւԼի հազար ծակ

Հ
եքիաթներում աղվեսը միշտ խելացի է,
խորամանկ, ճարպիկ, խաբում է մարդկանց
ու գազաններին: Բայց այդպե՞ս է, արդյոք,
իրականում: Եթե պետք է փրկել սեփական կյանքը կամ
սնունդ հայթայթել, աղվեսն իր հնարամտությամբ,
իհարկե, գերազանցում է շատ կենդանիների, բայց,
այնուամենայնիվ, նա խորամանկ և, նույնիսկ, ամենազգույշ գազանը չէ: Աղվեսը շատ հետաքրքրասերն է,
նրան ամեն ինչ հետաքրքրում է: Երբեմն, հետաքրքրությունից դրդված, նույնիսկ արհամարհում է զգուշությունը: Եվ եթե չլինեին նրա քողարկվելու հմտությունը,
սուր լսողությունը, տեսողությունն ու հոտառությունը,
վատ կլիներ շեկլիկի բանը: Փորձանքից նրան հեռու է
պահում հատկապես հոտառությունը, թշնամու հոտը նա
զգում է դեռ հեռվից և հասցնում ժամանակին փախչել
կամ թաքնվել: Իսկ լսողությունը օգնում է կեր
հայթայթելում: Ձմռանն աղվեսն զբաղվում է մկներ
որսալով քայլում է հետևի թաթերին հենված, ցատկոտում, պտույտներ գործում: Նայողին թվում է, թե
աղվեսը պարում է:
Աղվեսը դժվարությամբ է հետապնդում և հասնում
նապաստակին, և այն կարծիքը, թե, իբր, աղվեսը շատ
նապաստակներ է ոչնչացնում, ճիշտ չէ: Աղվեսի
հիմնական կերը դաշտամկներն ու մկներն են: Տարվա
ընթացքում աղվեսը ոչնչացնում է մի քանի հազար մուկ,
իսկ իր ձագուկների հետ երկու-երեք անգամ ավելի:
Դրանով նա մեծ օգուտ է բերում, որովհետև այդ
կրծողները մեծապես վնասում են գյուղատնտեսությանը:
Աղվեսի ձագուկները, որ լինում են 8-10 հատ և
ավելի, ծնվում են գարնանը կամ ամռան սկզբին: Չորս
ամսականում արդեն աղվեսի ձագուկները դառնում են
ինքնուրույն և հեռանում ծնողներից:
Մորթու գույնը ձմեռը չի փոխում, դրանով նա
տարբերվում է սկյուռից և նապաստակից: Նա իր համար
խոր բույն է շինում գլխավոր և գաղտնի մուտքերով:
0 \ ըս*քև &էղ, քշևսքև ՃԵ,զ,
Մխք^դ ծհւո. է, սևեքէս,
ՊԱ*վ ճ* հպհևձ, ւրս* ջէղ:
ԱՆԿԵՂՕ ԱՂՎԵՍԸ
Մի անգամ թերթում երևաց հետևյալ հայտարարությունը. «Պահանջվում է արտակարգ արժանիքներով
օժտված անձնավորություն հատուկ աշխատանքի
համար»:
Շատ կենդանիներ ներկայացան առյուծին, և,
առաջին հերթին, աղվեսը, որը խորը գլուխ տալուց հետո
ասաց.
— Թագավոր, ես ի ձնե ճարպիկ եմ, ճարտար լեզու
ունեմ, կարող եմ սևը սպիտակ ներկայացնել, առանց
ինձ զգացնել տալու…
— Լավ, բավական է,- ընդհատեց նրան առումը
բայց դու ինչու՞ չես խոսում քո արժանիքների մասին:
Մեզ հարկավոր է աշխատասեր, պարկեշտ, ազնիվ մի
անձնավորություն: Ի՞նչ կասես:
— Ներեցեք, թագավոր, ես խոսում եմ միայն այն
մասին, ինչին լավ եմ տիրապետում…
ԱՂՎԵՍԸ
Առանց «Պ» տ առի
Լիսում է մի աղվես: Սի օր այդ աղվեսը որոշում է գմալ
զբոսնել մարդկանց այգիներում: Հավերից լսել էր, որ
այնւրհղշատ ավելի լավ բաներ կան, քան անտառում:
Եվ նա մի մոտ գիշեր գնում է գյուղ’ որսորդի այգում
զբոսնելու: Զբոսնելիս հանկարծ տեսնում է որսորդի
շանը: Շունը սկսում է հաչել բայց մինչև որսորդը
կլսեք կհագնվեր և դուրս կգար, աղվեսը հասցնում է
փախչել անտառ ‘ մտքում կրկնելով.
Իմ անտառը ոչնչով վատ չէ մարդկանց այգիներից:
Ես այսուհետև էլ երբեք չեմ գնա մարդկանց
այգիներում զբոսնելու
Եվ դրանից հետո աղվեսը չէր հավատում հավերի
ասածին: Որտեղ հավ էր տեսնում’ վազում էր, բռնում
և վերջը տալիս:
ԱՂՎԵՍԸ
Ասում են, թե ես գող եմ, իբր հավ ճանկող եմ,
ճուտիկի միս ուտող եմ, բադիկի վիզ հատող եմ…
Մուտ է, սխալ են ասում, հավատացեք աղվեսին.
Չար աքլորն է բամբասում ա/դ բոլորը իմ մասին:

Շեկ աղվեսը մեր մոլորակի ամենատարածված գիշա-տիչն է, որ հիանալի ընտելացել է միջավայրի գոյության տարատեսակ պայմաններին.  դա նրան թույլ է տալիս  բնակություն հաստատել նույնիսկ խոշոր քաղաքներում՝ բայց-ևայնպես  մարդկանցից զգուշանալով:
Աղվեսի ընտանիք
Աղվեսը խելացի, խորամանկ ու ճարպիկ կենդանի է: Եթե պետք է փրկել սեփական կյանքը կամ սնունդ հայթայթել, աղվեսն իր հնարամտությամբ գերազանցում է շատ կենդանիների, բայց երբեմն, հետաքրքրասիրությունից դրդված, նա «արհամարհում» է զգուշությունը: Փորձանքից աղվեսին հեռու են պահում նրա քողարկվելու հմտությունը, սուր լսողությունը, տեսողությունը և հատկապես հոտառությունը. թշնամու հոտը նա զգում է դեռ հեռվից և հասցնում է ժամանակին փախչել կամ թաքնվել: Իսկ լսողությունն օգնում է կեր հայթայթելիս: Ձմռանն աղվեսն ականջ է դնում ձյան տակ վազվզող մկներին և, նույնիսկ ամենաթույլ ծվծվոց լսելով, կարողանում է գտնել նրանց: Աղվեսը պատկանում է շնազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասունների ցեղին: Տարածված է բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից, իսկ Ավստրալիա տարել են Եվրոպայից: Հայտնի է 9 տեսակ, ՀՀ-ում հանդիպում է մեկը՝ սովորական աղվեսը՝ 2 ենթատեսակով՝ անդրկովկասյան և հայկական: Աղվեսի մարմինը ձգված է (երկարությունը՝ մինչև 90 սմ), պոչը թավ է (երկարությունը՝ 40–60 սմ), կենդանի զանգվածը՝ 5–8 կգ: Մազածածկը խիտ է, փափուկ՝ գորշադարչնավուն, հարդակարմրավուն և այլ երանգներով: Գազանաբուծական տնտեսություններում բուծում են արհեստական ճանապարհով ստացված սև արծաթափայլ բարձրարժեք մորթի ունեցող աղվեսներ: ՀՀ-ում նման տնտեսություն կա Լոռու մարզում: Աղվեսը սնվում է նապաստակներով, գորտերով ու մողեսներով, խոշոր միջատներով (առավելապես՝ մորեխներով), երբեմն կարող է ավերել գետնին ապրող թռչնի բույնը: Սակայն նրա հիմնական կերը մկներն ու մանր կրծողներն են (դաշտամկներ, ավազամկներ, ճագարամուկ, առնետ և այլն): Տարվա ընթացքում աղվեսը ոչնչացնում է մի քանի հազար մկնանման վնասատու կրծողներ, իսկ ձագերի հետ՝ երկու-երեք անգամ ավելի: Դրանով նա մեծ օգուտ է բերում, որովհետև այդ կրծողները մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Ամռանն աղվեսը սնվում է բույսերի որոշ տեսակներով: Աղվեսն ապրում է գետնափոր բներում (կառուցում է բլրալանջերին), զբաղեցնում գորշուկի և այլ կենդանիների բները կամ թաքնվում է ժայռաճեղքերում և այլ բնական թաքստոցներում: Հաճախ ապրում է բնակավայրերից ոչ հեռու:
Գարնանը կամ ամռան սկզբին աղվեսը ծնում է 3–4 (երբեմն՝ 12) ձագ: Դրանք 17–19 օր անց արդեն կարող են դուրս գալ բնից, խաղալ բնի շրջակայքում, իսկ վտանգի պահին` անմիջապես թաքնվել: Մայր աղվեսը ձագերին կաթով կերակրում է 1,5 ամիս: 4 ամսականում նրանք դառնում են ինքնուրույն և հեռանում ծնողներից: Այդ պահից թե՜ երիտասարդ և թե՜ հասուն աղվեսները ապրում են միայնակ: 

Մասնակցություն և հետևողականություն։ Սովորելու նկատմամբ վերաբերմունքի ոլորտ։ Հետաքրքրասիրություն։

 

1֊2տարեկան Հետաքրքրասիրություն Երեխան հետաքրքրասիրություն է ցուցաբերում նոր բաներ սովորելու և փորձելու նկատմամբ։Խաղում են խաղալիքներով, որոնք ձայներ են առաջացնում կամ լույս է վառում։ Օրինակ՝ միացնում են խաղալիքի լույսը և նայում են, թե ինչպես է միանում այն։

Մասնակցություն և հետևողականություն Երեխան մասնակցում է իր տարիքին համապատասխան խաղերին։Կրկնում են իրենց սիրելի գործողությունները։ Կարճ ժամանակով ուշադիր լսում են ,երբ իրենց համար հեքիաթ են կարդում։Իրենց իրերը փնտրում են այնտեղ, որտեղ սովորաբար լինում են։ Օրինակ ՝,երբ թերթում են նկարազարդ գիրքը և նայում են նկարները։Հանում են տիկնիկի զգեստը և քնեցնում։

2֊3տարեկան Հետաքրքրասիրություն Երեխան հետաքրքրասիրություն է ցուցաբերում նոր բաներ սովորելու և փորձելու նկատմամբ։ Հարցեր է տալիս անծանոթ առարկաների,լսած հեքիաթի վերաբերյալ։ Օրինակ՝ տեսնում են նոր խաղալիք կամ իր,հարցնում են.<<Սա ի՞նչ է>>։Երբ մայրիկը պատմում է հեքիաթը, հարցնում է. <<Իսկ ծիտիկը ինչու՞ լավաշը տարավ>>։Մայրիկի հետ խմոր է հունցում։

Մասնակցություն և հետևողականություն Երեխան մասնակցում է իր տարիքին համապատասխան խաղերին։Երբ դժվարության են հանդիպում փորձում են մի քանի անգամ հաղթահարել։Խնդրում են , որ իր սիրելի հեքիաթը պարբերաբար պատմեն իրեն։ Օրինակ ՝ փորձում են կառուցել աշտարակ, որը փլվում է։ Տիկնիկների համար սեղան է պատրաստում մանկական սպասքով և <<կերակրում են>> նրանց։

3֊4տարեկան Հետաքրքրասիրություն Երեխան հետաքրքրասիրություն է ցուցաբերում նոր բաներ սովորելու և փորձելու նկատմամբ։ Փորձում է խաղալ նոր խաղեր։ Նախընտրում է խաղի որոշ տեսակներ։ Օրինակ ՝ փորձում է նկարել մատներով և վրձիններով։Ժամանակ առ ժամանակ հավաքում է իր սիրած գլուխկոտրուկը։

Մասնակցություն և հետևողականություն Երեխան մասնակցում է իր տարիքին համապատասխան խաղերին։ Առաջարկության դեպքում մասնակցում են խմբային խաղերի։Օգնում են առօրյա գործերում։ Օրինակ ՝ <<Դու կլինե՞ս վաճառողը>> հարցին պատասխանում են . <<Այո,իսկ ի՞նչ պիտի անեմ>>։ Օգնում են մայրիկի հավաքել գետնին թափված իրերը։

4֊5տարեկան Հետաքրքրասիրություն Երեխան հետաքրքրասիրություն է ցուցաբերում նոր բաներ սովորելու և փորձելու նկատմամբ։Հարցեր են տալիս տեղեկություններ ստանալու համար։ Հետաքրքրվում են , թե ուրիշները ինչպես և ինչու են ինչ֊որ բաներ անում։ Օրինակ ՝ <<Ինչու՞ է լուսինը կլոր>>։ <<Հայրի՛կ, մեքենան ինչպե՞ս է շարժվում։

Մասնակցություն և հետևողականություն Երեխան մասնակցում է իր տարիքին համապատասխան խաղերին։Խաղալիս կենտրոնացնում է ուշադրությունը։ Հետևում է 3 և ավելի քայլերից բաղկացած հրահանգներին։ Օրինակ ՝ շարունակում են հավաքել գլուխկոտրուկը, եթե նույնիսկ մեկ այլ երեխա իր կողքին մի աղմկոտ խաղ է սկսում խաղալ։ Պապիկի խնդրանքով երեխան գնում է ննջարան, բաց է անում դարակը, և ակնոցները բերում տալիս է պապիկին։

5֊6տարեկան Հետաքրքրասիրություն Երեխան հետաքրքրասիրություն է ցուցաբերում նոր բաներ սովորելու և փորձելու նկատմամբ։Հարցեր է տալիս իրեն հետաքրքրող թեմաների շուրջ։Հետաքրքրություն է ցուցաբերում դպրոցի նկատմամբ։ Օրինակ ՝ հարցնում է. <<Ինչու՞ է ձմռանը շուտ մթնում>> կամ <<Ինչու՞ անձրևից հետո ծիածան է լինում>>։ Հաճախ է հարցնում. <<Դպրոցում երեխաները ի՞նչ են անում>>։

Читать далее

Պատիժ և Կարգապահություն

 

Կարգապահությունը մեր օրերում ամենաընդունված կարգ ու կանոն սովորեցնելու միջոցն է, առանց երեխայի հոգեբանական անձը վիրավորելու։ Պատիժը ոչ արդյունավետ միջոց է, քանի որ այն շատ կարճ ժամանակ է արգելակում երեխային, հետո կրկին նույնը կրկնվում է ավելի վատ եղանակով։ Չնայած նշածս կետերին՝ պատժից օգտվում են շատ ծնողներ, քանի որ այն ժամանակատար չէ, իսկ կարգապահությունը երկարատև գործընթաց է և երկար ժամանակ է պահանջում։ Եվ ի վերջո շատ ծնողներ չեն փորձում ջանալ երեխայի ամբողջ կյանքի համար կարգ ու կանոնի հաստատմանը հետևելով կարգապահական կանոններին։

Կարգապահություն, հասարակական, վարքի կարգավորման ձև, որը մարդկանց պարտադրում է հաստատված իրավական, բարոյական, քաղաքական նորմերի կատարումն ու ապահովում է կոլեկտիվներում մարդկանց գործողությունների համաձայնեցվածությունը։ Կարգապահությունը հասարակության բնականոն գոյության անհրաժեշտ պայման է։ Գոյություն ունեն համապարտադիր Կարգապահություն և հատուկ Կարգապահություն (աշխատանքային կարգապահություն, կարգապահություն պետական, կուսակցական կարգապահություն)՝ պարտադիր միայն որոշակի կազմակերպության անդամներին։ Ըստ դրսևորման եղանակների՝ տարբերվում են ներքին Կարգապահություն կամ ինքնակարգապահություն (ելնում է մարդու ինքնագիտակցությունից, պարտքի ու պատասխանատվության զգացումից, համապատասխան նորմերի յուրացումից ու կատարումից), հանուն շահի Կարգապահություն, հարկադրանքի Կարգապահություն, որոնց ուղեցույցը արտաքին հարկադրանքը և սանկցիան են։ Կարգապահությունը դրսևորվում է բարքերի, սովորույթների, ավանդույթների, նորմերի, մարդկանց հասարակական դաստիարակության, հարգանքի, համոզմունքի և հարկադրանքի միջոցով։ Կարգապահությունը որպես մարդկանց վարքի կարգավորման միջոց, արտացոլում է տվյալ հասարակարգին հատուկ սոցիալական (հատկապես տնտեսական) հարաբերությունները և ծառայում դրանց պահպանմանը։ Այդ պատճառով, ցանկացած հասարակական-տնտեսական ֆորմացիային բնորոշ են Կարգապահության որոշակի տեսակներ։

 

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ Պ․ Սևակ

 

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ- Պարույր Սևակ

 նշողում – գ. լույսի՝ ճառագայթ արձակելը, նշողելը, լույսի ծագելը:

 նշուլում–գ. որևէ տեղից լույսի շող՝ ճառագայթ թափանցելը:

 շառայլ – գ. լույսի շող, ցոլք:

 շողք – գ. շող, լույս, ճառագայթ:

ցոլափոխանք – գ. ցոլքերի՝ շողերի փոփոխական խաղը:

 ճառագայթում – գ. ճառագայթ արձակելը, ճառագայթելը:

 բոց – գ. 1. կրակի վրա բարձրացող շիկացած գազերը,

 բուռն զգացմունք, կիրք, 3. ներքին՝ հոգեկան կրակ, հրայրք:

 ցոլք – գ. 1. ցոլացող, շողացող, շողուն, 2. փխբ. իբր լույս, ճառագայթ, 3. ցոլալը, ցոլացումը:

 պլպլոց – գ. աղոտ կերպով փայլփլելը՝ առկայծելը:

 փայլ – գ. 1. շող, ճառագայթ, 2. որևէ ողորկ առարկայից անդրադարձող լույսը, 3. փխբ. շուք, շքեղություն, պայծառություն, 4. պայծառ՝ լուսավոր հետք:

 շառավիղում – գ. ճառագայթներ՝ ցոլքեր արձակելը:

 ճաճանչել – չբ. ճաճանչող, ճաճանչներ արձակող:

Պահածոյացած՝ քո մեջ ես պահում
Արևագալի նշողումը շեկ,
Մեր երդիկների նշուլումը շեղ,
Շինականների խոփի շառայլը հորովելների անկյունադարձին,
Մանգաղի շողքի արծաթ բանվածքը արտի ոսկու մեջ,
Խույրի երթևեկ ցոլափոխանքը ակնաշլացիկ,
Զինվորագրյալ քաջերի զենքի ճառագայթումը արփալույսի տակ,
Ատրուշանների բացխուփ բոցերի մարզանք-մրցումը բոլորանվեր,
Խաչերի ցոլքը ցնորաբերող,
Գրակալներին ծաղկող մոմերի պլպլոցը պաղ,
Եվ փա՛յլը, նաև շառավիղո՜ւմը մեր տխուր-զվարթ ճաճանչող աչքի…
Դու քո մեջ ունես
գայիսոնի—Արքայական գավազան, որպես իշխանության խորհրդանիշ
 շեշտ
Եվ գավազանի ուղղաձիգ սլացք,
Սկիհի—Արծաթյա անոթ՝ թաս, որի մեջ լցնում են նվիրագոծելու գինին
 բոլորք,
Կածանի—Ոտքի նեղ ճանապարհ, արահետ, շավիղ
ոլորք—Ոլորված բանի յուրաքանչյուր ոլորը՝ պատը,
Ծամթելի—Ծամերը կապելու թել՝ ժապավեն
հանգույց
Եվ
ճարմանդի—Կեռ, որ մտնելով օղի մեջ՝ կցում է մի իրը մյուսին
կեռ—կորաձև:
Հայոց աշխարհի փափկասուն—Լավ պայմաններում ապրած
կանայք
Քո մեջ են թողել նրբությունն իրենց,
Մամիկներն—Տատիկ, սիրելի տատ՝
իրենց
գորովը—Բուռն սիրո և գթության զգացմունք
ծփուն,
Ռամիկներն—Աշխատավորական խավերին պատկանող մարդ, գեղջոլկ, գյուղացի՝
իրենց կոպտությունն առողջ,
Ռազմիկներն՝ իրենց կորովը—Մտավոր ու ֆիզիկական կարողություն՝ ուժ, եռանդ
բազկի,
Եվ սեպուհները՝ կանչը մարտական:
Մեր մեհյանների—Հեթանոսական տաճար
և տաճարների
Խորաններին ես սիրով պարտական
Վեհության համար քո անկողոպուտ,
Որով այլևըս օծված ես այնպես,
Ինչպես սարյակը իր ա՛յն ինքնաքամ օծանելիքով,
Որի գաղտնիքը, ձագուկից բացի, աստծո՜ւն չի հայտնում՝
Նման խուփբերան—Սակավախոս, լռակյաց
մեր վարպետներին ու ճարտարներին:
Սրանց հմայակ հմտություններն էլ քո մեջ են խայտում,
Ինչպես ջրերը ստորերկըրյա՝ նստվածքների մեջ:
Վառ Վարդավառի ջրցան կա քո մեջ
Եվ երբեք չանցնող սարսուռ-տամկություն—խոնավ վիճակ,
Նավասարդական—Հայկական տոմարի առաջին ամիսը, որով սկսվում Էր տարին տոնախմբության ցնծում ու հափրանք—ձանձրույթ,
Համբարձման ճախրանք երկնահրավեր,
Եվ ծառազարդի խորունկ—այսինքն խորը․ խլրտում—իրարանցում, շփոթ
Հաշտից—Բարյացակամ՝ խաղաղ տրամադրությամբ
տեղերի հաշտարար խորհուրդ քրիստոսատիպ
Եվ գավիթների—Ցանկապատած կամ պարսպապատած տեղ՝ շենքի (տան, տաճարի ևն) առջև, բակ
 խում— Խմելը, Խմիչքի որակը՝ համի տեսակետից
ու
խրախճանք—Կերուխում, խմբական ճաշկերույթ, խնջույք, քեֆ
հեթանոսական…
Մեր դյուցազներգակ—գրողը, հեղինակը
 ու վահագնապաշտ գոռոզ գուսանաց—Ժողովրդական երաժիշտ, որ հեղինակում է երգեր ու նվագում կամ երգում, աշուղ
Բամբ—Ձեռքի բաց թաթով տված հարված
բամբիռների—Փանդիռ և թինդ—Թնդյուն թմբուկի ձայների թվով,
Մեր սիրախռով տաղերգու արանց, կանանց, կուսանաց—Կույս, կուսակրոն
Անհայտ ու հայտնի բույլքի—Հույլ, աստղախումբ, բազումք, համեմատ,
Հայրեններ կանչող մեր սիրախորով—Սիրուց խորովված, սիրախանձ
 կտրիճ լաճերի—Տղա, ուստր, մանչ, մանչուկ
Եվ եղերամոր—Մեռելի (մեռելների) վրա ողբացող՝ սգացող կին
լալյաց երգերի միջև տատանվող
Բոլո՜ր անհամար ելևէջներին և անցումներին համապատասխան
Թրթիռներ—Առաձգական մարմնի տատանողական շարժումներ
ունես թավ—Խիտ մազերով, մազոտ, բրդոտ ու թովչական, թախծոտ ու թավշե:
Մինչ կաքավները թողել են «կղա» և տոտիկ կարմիր՝
Կաքավողների դաշըն—Գրազ, Ներդաշնակություն
ձևերն են քանդակվել քո մեջ,
Նրանց շղարշիկ—Թափանցիկ ցանցկեն նուրբ գործվածք
շորի
շրշյունն— Շրշալու ձայն, խշխշոցց
 է, որ քեզ
համակել—Ամբողջապես պատել, լցնել
Ու տոգորել—Որևէ բան տոգորելու հատուկ բաղադրությամբ նյութ
է շշուկ-շշունջի շատությամբ շռայլ,
Նրանց ըզգլխիչ— հոտերն են հագել
Նրբերանգներիդ հանդերձը հարուստ,
Նրանց հագուստի հոտերն ըզգլխիչ,
Բայց և բույրերը այն բարձրապահյալ—հատուկ խնամքով պահված՝ թաքցված
բժժանք-բույսերի,
Որ տիկնանց տիկին Սաթինկան տենչի տերն էին դառնում…
Արտաշիսական— հարսանիքներում վերից տեղացող
Դահեկանների— Ծանրության հին չափ=4,53 գրամի, Այդ քաշով դրամ՝ ոսկի կամ արծաթ
հնչում կա քո մեջ
Եվ փոխարինվող չիր ու չամիչի,
Ընկույզ-փշատի բազմաձևություն,
Տանիքներ ճոճող շուրջպար-դարձպարի
Եվ ճապուկ—Դյուրաթեք, դյուրաշարժ, ճկուն, արագաշարժ
-ճարպիկ
լարախաղացի—Օդի մեջ պիրկ ձգված պարանի վրա զանազան շարժումներ անող՝ խաղացող մարդ
Գունագեղություն և կշռույթ ու չափ:
Սոխակի սխրանք ունես դու քո մեջ,
Դղիրդ—Դղրդյուն, դղրդալու ձայնը աղացի
Եվ թարմ ալյուրի տաքուկ փափկություն,
Դու քո մեջ ունես նոր դալարիքի—Կանաչ, խոտ
Եվ աղջիկների մեջքի ճարպկություն,
Ճախարակների և սանդերքների—Բուրդ՝ վուշ ևն գզելու գործիք կամ հարմարանք
ձայներ անշփոթ,
Ծեր գզրարների—Բուրդ կամ բամբակ գզող արհեստավոր ու մազմանների—Մազ մանող արհեստավոր, մազագործ երգեցիկ զարկեր՝
Մի արարչական նվագ, որի տակ
Աստծու բեղ-մորուքն իջնում էր ամպից
Ու դառնում գուլպա, թաղիք—Բրդից կամ մազից լմելով պատրաստած խիտ և հաստ կտոր
ու կարպետ—Օթոց, գորգ
Եվ ունես քո մեջ Եփրատի ծփում,
Երազ Երասխի,
Վանա-Սևանա տուրևառություն—Տուրևառ անելը, տուրևառելը,
Լեռնաղբյուրային մի ջինջ սառնություն,
Որից անցնում է լեղի վարունգի դառնությունն անգամ,
Եվ երկրի երես բարձրացող ջերմուկ,
Որ դրկիցության—բնակակցություն, տնակցություն ելումուտ ունի
Երկրամիջուկյան հրահեղուկի ոլորտների մեջ:
Եվ ունես քո մեջ շամբի—Ճահճուտ, եղեգնուտ․ երերմունք—Մեղմորեն այս ու այն կողմ շարժվել,
Անսպասելի արարմունք ամպի,
Սոսյաց անտառի սաղարթի սոսափ—Տերևների՝ ճյուղերի՝ ցողունների օրորվելուց՝ շարժվելուց առաջացող մեղմ ձայնը,
Որի սաստկությամբ կամ հանդարտությամբ
Բախտ էին բանում նախնիները մեր.
-Ամենի՛ բախտը՝ անստո՜ւյգ ու սո՛ւտ,
Եվ միայն քո՛նը՝ հիրավի—՜ պայծառ…
Խորվիրապական տառապանքների թելադըրանքով,
Մարտիրոսների, նահատակների
Ու վկաների տաժանքի—Չարչարանք, նեղություն
հուշմամբ
Եվ մեռելոցի անանց կսկիծի պահանջով ազդու՝
Հոմանիշների մի ամբո՜ղջ վտառ վխտում է քո մեջ,
Գոմշաձագերից—Գոմեշի ձագ
սևություն առած,
Եվ անտակություն—Անվայել, անպատշաճ՝
Մասյաց վիհերից…
Եվ ունես խոսքեր ո՛չ միայն հայցի, այլև հատուցմա՜ն,
Ո՛չ միայն հոժար և անհիշաչար ձեռքի մատուցման,
Այլև հին քենի ու նոր վրեժի դժվարի՜ն խոսքեր,
Որ արջի նման խոր քուն են մտնում,
Բայց և արջի պես զարթնում են մի օր,
Երբ ծայր է առնում եռոցքը արյան՝
Կապկելով—անշնորհք կերպով ամբողջապես ուրիշին կրկնել՝ ընդօրինակել
 հոսքը ելման ջրերի:
Սակայն ավելի հպարտ ես ու շեն
Անխարդախ սիրո և մտերմության,
Բարու, գեղեցկի, հավատարմության,
Խանդաղատանքի—Քնքշության՝ գորովանքի զգացմունք, սեր
և փաղաքշանքի,
Կերտման-կառուցման, ձգտումի-ջանքի,
Երազիկ վաղվա,
Հարաձիգ հուսո
Խոսքերով խորունկ, ցոլացիկ—շողշողուն, փայլուն
ու պարզ,-
Յուրաքանչյուրից՝ մի ողկո՛ւյզ, մի խո՜ւրձ,
Յուրաքանչյուրից՝ մի երա՜մ, մի պա՜րս:
Դու այսպիսի՛ն ես,
Այսպիսի՜ն ես դու:
Եվ երջանիկ է՝ ով քեզ կարող է կոչել ՄԱՅՐԵՆԻ,
Երանելի է՝ ով քեզանով է խոսում ու դատում…
Դու՝ իմ մայրենի՜,
Այսպիսի՛ն ես դու:
Եվ ես՝ երջանիկս ու երանելիս,
Ե՛ս չեմ, այդ ե՛ս չեմ քեզ տիրապետում:
Դո՛ւ ես, այդ դո՛ւ ես ինձ տիրապետում —
Հավիտյա՜ն և մի՜շտ,
Եվ ա՛յժմ նաև՝
Քեզանով իսկ քե՛զ փառաբանելիս…

Ձյան առաջացումը

Ձմեռը տարվա ամենացուրտ եղանակն է: Ձյունը տեղում է այն ժամանակ, երբ որ գալիս է ձմեռը: Ձմեռային արևադարձի ժամանակ օրերը ամենակարճն են տևում, իսկ գիշերները ՝ ամենաերկարը: Ձմռան ամիսներն են ՝ դեկտեմբերը, հունվարն ու փետրվարը: Ձյան ժամանակ փաթիլները զուգահեռ իջնում են ներքև, և տեղում սառչում: Իսկ եթե արագ է ձյուն տեղում, ձյունը միանգամից մնում է և գնալով ավելանում: Այս պնդումը համապատասխանում է դեկտեմբեր, հունվար ու փետրվար ամիսներին հյուսիսային կիսագնդում, և հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին հարավային կիսագնդում:

Կրճատ-երեխաների համար․

Ձմեռը ամենացուրտն է: Ձյունը գալիս է այն ժամանակ, որ ձմեռ է լինում, ցուրտ է լինում: Ձմռանը օրերը շատ կարճ են լինում: Ձմռան ամիսներն են ՝ դեկտեմբերը, հունվարն ու փետրվարը: Ձյան ժամանակ սիրուն փաթիլներ են գալիս: Որ ձյուն է գալիս, եղանակը տաքանում է, իսկ որ չի գալիս, եղանակը ավելի ցուրտ է լինում: Ձյունը լինում է այն ժամանակ, որ ամպերի մեջ ջուր է առաջանում, և հետո ձմռանը սկսվում է թափվել ներքը: Ձյան ժամանակ փաթիլները, որ իջնում են, միանգամից արագ հալվում են: Բայց որ շատ է գալիս, հասցնում է ձյունը նստել հատակին ու բարձրանալ:

Որպեսզի երեխաները ավելի լավ պատկերացնեն, թե ինչպես է ձյունը առաջանում և տեղում, կարող են դիտել այս կարճամետրաժ մուլտֆիլմը, որտեղ երեխաների կողմից սիրված Պիստակը պատմում և բացատրում է ձյան մասին `

Արևի խավարում

 

Արեգակի խավարում, տիեզերական երևույթ է, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար։ Կախված Երկրի նկատմամբ իր դիրքից և Երկրից ունեցած հեռավորությունից՝ Լուսինը կարող է ծածկել Արեգակն ամբողջությամբ (լրիվ խավարում) կամ դրա մի մասը միայն (մասնակի խավարում)։ Եթե Երկրի վրա գոնե մի վայրում դիտվել է լրիվ խավարում, ապա խավարումը կոչվում է լրիվ։ Եթե դիտվել է միայն մասնակի խավարում, ապա խավարումը կոչվում է մասնակի։ Եթե դիտորդը գտնվում է Լուսնի ստվերում, նա դիտում է լրիվ խավարում, կիսաստվերում գտնվելու դեպքում դիտում է մասնակի խավարում։ Մասնակի և լրիվ խավարումներից բացի կան նաև օղակաձև խավարումներ։ Օղակաձև խավարումը տեղի է ունենում այն դեպքում,երբ Լուսինը գտնվում է ավելի հեռու, քան լրիվ խավարման ժամանակ։

Կրճատ-երեխաների համար․

Արևի խավարումը այնպիսի երևույթ է, երբ լուսինը անցնում է Երկրի ու Արևի միջով կամ կիսով չափ կամ լրիվ, հետո ծածկում է Արևը երկրից նայողի համար։ Կախված երկրի տեղից ու ձևից և Երկրից ունեցած հեռավորությունից` լուսինը կարող է արևը ծածկել լրիվ, այդ պահը անվանում ենք լրիվ խավարում, կամ կարող է ծածկել արևի մի մասը, որն էլ անվանում ենք մասնակի խավարում։

Կայծակի առաջացումը- կրճատ նախադպրոցականների համար

 

Նախդպրոցական երեխաները, ստանալով բնագիտության մասին նախնական գիտելիքներ կարողանում են իրենց մեջ խթանել մտածողության, վերլուծության և բնության ուսումնասիրման գործընթացը։ Երեխան սկսում է մտածել, վերլուծել, համեմատել տարբեր բնության երևույթները և կազմում է նախնական պատկերացում իր շուրջը գտնվող աշխարհի մասին։

Կայծակը ինչպե՞ս են առաջանում՝

 

Կայծակ նաև՝ շանթ, մթնոլորտում՝ ամպերի կամ ամպի և երկրի միջև տեղի ունեցող կայծային էլեկտրական պարպում է։ Սովորաբար դրսևորվում է պայծառ լույսի բռնկումով և ուղեկցվում որոտով։ Կայծակներն առաջանում են լիցքավորված մասնիկների կուտակման տեղերում։ Կայծակի առաջացման համար անհրաժեշտ է, որ ամպի համեմատաբար փոքր ծավալի մեջ ձևավորվի էլեկտրական պարպում սկսելու համար անհրաժեշտ լարում ունեցող էլեկտրական դաշտ, իսկ ամպի նշանակալի մասում լինի սկսված պարպմանն աջակցելու համար անհրաժեշտ միջին լարումով դաշտ։ Կայծակի միջոցով ամպի էլեկտրական էներգիան վերափոխվում է ջերմային, լուսային և ձայնային էներգիաների։ Առավել հաճախ ամպի ստորին մասը լիցքավորված է լինում բացասական, վերևինը՝ դրական լիցքով։ Տարանուն լիցք ունեցող մասերով միմյանց մոտենալիս, ամպերի միջև Կայծակ է առաջանում։ ամպրոպից առաջ լինում է ճնշող օդ և քամու բացակայություն։ Կայծակները կարճատև լուսային երևույթներ են: Կայծակի հարվածելու տարածքը կարող է հասնել 3-4 մետրի: Կայծակը երկու անգամ նույն տեղը չի զարկում: 1789 թվականին Իտալիայի Բրեշիա քաղաքում կայծակը, հարվածելով Սբ. Նազար եկեղեցուն, պայթեցրեց այնտեղի զինանոցում գտնվող իննսուն տոննա վառոդը։ Զոհվեց երեք հազար մարդ։ Փայլակը կայծակի լիովին անվտանգ տեսակ է, որն առաջանում է ուժեղ շոգից հետո:

Կրճատ․

Ամպերը կազմված են ջրի կաթիլներից և փոքրիկ սառցակտորներից: Ներքևից բարձրացող տաք օդի շնորհիվ այդ մասնիկներն անընդհատ կպչում են իրար և էներգիայով լիցքավորվում: Երբ այդ էներգիայի քանակությունը մեծանում է, ամպից որոշ մասնիկներ օդով հասնում են Երկիր՝ և ամպերը այդ էներգիան ստանալով բարկանում են և ստացվում է կայծակ։ Այն տևում է շատ կարճ, ջերմաստիճանը մեծանում է, և տեղի է ունենում փոքր ժամանակով լույսի արձակում։
Animation 4a.gif6a0148c78b79ee970c016767d99933970b.gifAnimation_1a.gif