Հետազոտություններ- Արդյունքները

Քանի՞ հազարամյակի պատմություն ունի հայերենը։

Ո՞ր լեզվաընտանիքին է պատկանում հայերենը։

Առավել, ո՞ր երկրներում է կիրառվում հայերենը։

Իսկ արևմտյան կիսագնդում ո՞ր երկրներն են օգտագործում հայերենը։

Ո՞րքան է հայերեն լեզվակիրների քանակը։

Ո՞վքեր են հայերենի առաջին պատմահամեմատական մեթոդի հեղինակները։

Հայերենի զարգացման ուղին ո՞ր դարից է սկսվել։ (Թվական)։

Ո՞րն է առաջին նախադասությունը, որը գրվել է գրաբարով։

Միջին հայերենը կամ Կիլիկյան հայերենը ո՞ր դարերից է գործածվել։

Աշխարհաբարը կամ նոր հայերենը ո՞ր դարերից է գործածվել։

«Օ» և «Ֆ» տառերն ո՞ր դարում է գործածվել։ Читать далее

Հետազոտություններ

Ուսումնասիրության թեմա՝

1․ Առավոտյան ո՞ր ժամին է արթնանում երեխան։

2․ Ո՞րն է պատճառը երեխայի ուշացման։

3․ Առավոտյան երեխան նախաճա՞շում է, և ո՞ր ժամին։

4․ Երեխային ո՞վ է պարտեզ բերում և ո՞ր ժամին։

5․ Եթե երեխան նախաճաշին ու նախավարժանքին չի հասցնում պարտեզում մասնակցել։ Ի՞նչ կառաջարկեք։

6․ Գուցե դաստիրա՞կն է պատճառը, որ երեխան չի ցանկանում գալ պարտեզ։ Հիմնավորե՛ք։

7․ Իսկ ի՞նչ կառաջարկեք դուք այս ամենի հետ կապված։

8․ Պարտեզի սնունդի հետ կապված ի՞նչ կարծիք ունեք։

9․ Ծնողից բաժանվելու դժվարություններ առաջանո՞ւմ են պարտեզ գալու ճանապարհին։

10․ Պարտեզում ի՞նչ փոփոխություններ կցանկանաք, որ լինեն։

Մասլոուի պահանջմունքների բուրգը

 բուրգ

 

Մարդկային  պահանջմունքները  մարդու  կարիքներն են,  որոնք  անհրաժեշտ են մարդուն ապրելու համար: Ըստ ծագման առանձնացնում են բնական (բնածին) և մշակութային պահանջմունքներ։ Առաջնային պահանջմունքները  բավարարում են մարդու կենսականորեն կարևոր պահանջները (քուն, ուտելիք, հագուստ): Դրանք չեն կարող փոխարինվել մեկը մյուսով։ Երկրորդային պահանջմունքերը բոլոր մնացած պահանջներն են (ժամանց և այլն):

Պահանջմունքը

ԿԱՐԻՔԻ ԱՊՐՈՒՄՆ Է՝ ԻՐ ՀՈՒԶԱԿԱՆ ԵՒ ՈՐՈՇԱԿԻ ՎԱՐՔԻ ԴՐՍԵՒՈՐՄԱՆԸ ԴՐԴՈՂ ՏԱՐՐԵՐՈՎ ՀԱՆԴԵՐ

Պահանջմունքները լինում են ֆիզիոլոգիական, հոգեբանական, սոցիալագան և այլն:

Պահանջմունքներն

ԱՄՈՐՖ, ՉՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԻՔՆԵՐՆ ԵՆ, ՈՐՈՆՔ ՀՍՏԱԿԵՑՎՈՒՄ ԵՆ ԵՎ ԴԱՌՆՈՒՄ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐ:

Պահանջմունքներն ունիվերսալ են, սակայն, դրանց բավարարման ձևերը կարող են ունենալ մշակութային առանձնահատկություններ, որոնք կարող են կապվել անհատականի ու խմբայինի խրախուսման ու ճնշման հետ:

Իսկ ահա բարիքները այն միջոցներն են, որոնք բավարարում են  մարդկային պահանջմունքները: Մենք բոլորս էլ համարվում ենք  պահանջողներ՝ հետևաբար մենք բոլորս էլ օգտվում ենք բարիքներից: Սակայն այդ բարիքներն անսահմանափակ չեն, այդ իսկ պատճառով մարդիկ պետք է սահմանափակեն իրենց պահանջմունքերը:

Պահանջմունքի մասին կան բազմաթիվ տեսություններ: Դրանցից ամենահայտնին Աբրահամ Մասլոունի տեսությունն է: Այն ներկայացվում է բուրգի տեսքով:

Document_00

Պահանջմունքների առաջացումը պայմանավորված է կյանքի այն հանգամանքներով, պրոբլեմային իրադրություններով, որոնցում հայտնվում է մարդն իր կենսագործունեության ընթացքում։

Մարդու համար պահանջմունքների նշանակությունը ցույց տալու համար նպատակահարմար է սկսել հետևյալ հանրահայտ արտահայտությունով. «Ոչ ոք չի կարող որևէ գործ կատարել` չանելով դա նաև հանուն իր պահանջմունքներից մեկի բավարարման» (Կ. Մարքս)։ Պահանջմունքը, ծագելով մարդու մեջ, ծնում է նաև իր բավարարումն ապահովող միտում։ Մարդու պահանջմունքների յուրահատկություններից կենդանիների պահանջմունքներից ունեցած էական տարբերություններից մեկն այն է, որ դրանք կարող են բավարարվել ոչ թե կանխորոշված միակ հնարավոր առարկայի կամ խիստ որոշակի գործունեության օգնությամբ, այլ ճկուն են, փոփոխունակ։ Հասարակական կյանքը մարդուն թույլ է տալիս ստեղծել մշակութային բազմազան արժեքներ, այդ թվում նաև պահանջմունքների բավարարման ամենատարբեր միջոցներ ու եղանակներ։ Որոնք էլ, իրենց հերթին, նպաստում են նոր պահանջմունքների ծագմանն ու զարգացմանը։ Այսպիսով, մարդկային պահանջմունքները պատմական զարգացման արդյունք են։ Պահանջմունքների կարևորությունը մարդու կյանքում պայմանավորված է նաև նրանով, որ դրանց բովանդակությունն է որոշում մարդու կյանքի բովանդակությունը։ Հարուստ և հասարակայնորեն անհրաժեշտ պահանջմունքներ ունեցող մարդը հարուստ հոգևոր կյանքով է ապրում՝ միաժամանակ դառնալով ուրիշների կյանքի նման հարստացման աղբյուր։ Ահա, թե ինչու դաստիրակության համար պահանջմունքները միջոց են ու նպատակ։

Ըստ պահանջմունքների բավարարող առարկաների տարբերում են մարդկային պահանջմունքների երկու տեսակ՝ նյութական և հոգևոր։

  • Նյութական պահանջմունքները բավարարվում են նյութական առարկաների օգնությամբ, որոնք կարող են պատրաստ վիճակում տրված լինել բնության մեջ կամ ստեղծվել մարդկային գործունեության շնորհիվ։
  • Հոգևոր պահանջմունքները բավարարվում են հոգևոր մշակույթի արժեքների օգնությամբ։ Հոգևոր պահանջմունքի կարևոր տեսակ է մարդկանց հետ շփվելու, խոսքայի և ոչ խոսքային հաղորդակցության մեջ մտնելու պահանջմունքը։

Մասլոուի պահանջմունքների բուրգ

Մասլոուի պահանջմունքների բուրգը 1943 թվականին Աբրահամ Մասլոուի կողմից իր հոդվածում՝ «Մարդկային պատճառաբանության տեսություն»-ում առաջադրված հոգեբանական տեսություն է, որը նա հետագայում տարածեց՝ ներառելու մարդկային բնատուր հետաքրքրասիրության իր դիտարկումները։

Մասլոուի պահանջմունքների ստորակարգությունը նաև կարևորության կարգով է կանխորոշված։ Դա հաճախ պատկերվում է հինգ մակարդակից բաղկացած բուրգով՝ ամենացածր մակարդակը ասոցացված է ֆիզիոլոգիական պահանջմունքներով, իսկ ամենաբարձր մակարդակը՝ ինքնաիրականացման (ինքնադրսևորման) պահանջմունքներով, հատկապես նրանք, որոնք վերաբերվում է ինքնության և նպատակին։

Ստորակարգության ավելի բարձր պահանջմունքները միայն կենտրոնացման առարկա են դառնում, երբ բուրգի ավելի ցածր պահանջմունքները բավարարվել են։ Երբ մի անհատ բարձրացել է մյուս մակարդակին, ցածր մակարդակի պահանջմունքներին էլ առաջնական կարևորություն չի տրվի։ Եթե ավելի ցածր մակարդակի պահանջմունքներ էլ չեն բավարարվում, անհատը ժամանակավորապես վերառաջնականություն կտա այդ պահանջմունքներին՝ կիսաբավարարված կարիքների վրա կենտրոնանալով, բայց մշտապես չի հետադիմի ավելի ցածր մակարդակին։ Օրինակ՝ պատվի մակարդակի մի գործարար, որը քաղցկեղով է ախտորոշվել, երկար ժամանակ կվատնի կենտրոնանալով իր առողջության վրա (ֆիզիոլոգիական պահանջմունքներ), բայց կշարունակի արժեքավորել իր աշխատանքի դերակատարությունը (պատվի պահանջմունքներ) և հավանականորեն թողության ժամանակաշրջաններում կվերադառնա աշխատանքի։

Պահանջմունքներ, դրդապատճառներ

Վարքի դրդապատճառներն անմիջականորեն կապված են պահանջմունքների հետ: Պահանջմունքը կարիքի ապրումն է՝ իր հուզական և որոշակի վարքի դրսևորմանը դրդող տարրերով հանդերձ: Պահանջմունքները լինում են ֆիզիոլոգիական, հոգեբանական, սոցիալագան և այլն: Պահանջմունքներն ամորֆ, չձևավորված կարիքներն են, որոնք հստակեցվում են և դառնում դրդապատճառներ: Պահանջմունքներն ունիվերսալ են, սակայն, դրանց բավարարման ձևերը կարող են ունենալ մշակութային առանձնահատկություններ, որոնք կարող են կապվել անհատականի ու խմբայինի խրախուսման ու ճնշման հետ:

Դրդապատճառները՝ մոտիվները, այն շարժիչ գործոններն են, որ ուղղորդում են մարդկանց գործողությունները: Մոտիվացիան մի շարք մոտիվների ու դեմոտիվատորների և, բացի դրանցից, արտաքին ու ներքին այլ գործոնների ու ստիմուլների համադրությունն է: Դրդապատճառները լինում են ներքին (ինտրինսիվ) և արտաքին (էքստրինսիվ), գիտակցական և անգիտակցական: Իրական վարքը բազմապատճառական է (պոլիդետերմինացված). դրա ուղղորդմանը մասնակից են բազմաթիվ դրդապատճառներ, արտաքին գործոններ, բնավորության կայուն գծեր և այլն:

Վարքը հասկանալու համար անհրաժեշտ է նաև հասկանալ մարդու դիրքորոշումը: Հոգեբանության մեջ դիրքորոշում է անվանվում մարդու որոշակի կանխատրամադրվածությունը՝ որոշակի ձևով գործելու չգիտակցված կամ կիսագիտակցված պատրաստակամությունը: Հոգեբանության մեջ շատ են օրինակները, երբ դիրքորոշումն ազդում է գործունեության արդյունավետության վրա: Դրական դիրքորոշումը, սակայն, կարող է հակառակ ազդեցություն ունենալ: Դիրքորոշումներն ու դրդապատճառները կարող են կայուն լինել և միասին կազմել անձի ուղղվածություն:

Դրդապատճառը որպես պահանջմունք
Շատ հոգեբաններ պահանջմունքը համարում են արարքի կատարմանը մղող ուժ: Եթե այդպես է, ուրեմն հենց արդիականացված պահանջմունքն է հանդիսանում վարքագծի դրդապատճառ: Եվ իրոք, պահանջմունքը մեծ չափով բացատրում է այն, թե ինչու է մարդը ակտիվություն դրսևորում: Բայց մի բան է ակտիվության մղել, մեկ այլ բան` մղել կոնկրետ վարքագծի, կոնկրետ արարքի կատարման: Պահանջմունքի ծագումը, պահանջմունքային վիճակի առաջացումը չի կարող բացատրել ակտիվության նպատակաուղղվածությունը, պահանջմունքի բավարարման այս կամ այն եղանակի ընտրությունը: Եթե նույնիսկ պահանջմունքը ակտիվության մղող ֆունկցիա է կատարում, միևնույն է այն չի կարող պատասխանել հետևյալ հարցերին` ինչու˚ է ընտրվում պահանջմունքի բավարարման հենց այդ օբյեկտը և ոչ թե մեկ ուրիշը, ինչու˚ է պահանջմունքը բավարարվում հենց այդ և ոչ թե այլ եղանակով: Չէ˚ որ միևնույն պահանջմունքը կարող է բավարարվել տարբեր եղանակներով ու միջոցներով:

Սոցիալական դեր

Սոցիալական դեր, սոցիալական որևէ համակարգի շրջանակներում միևնույն դիրքը գրավող մարդկանց վարքագծի կայուն ձև։ Սոցիալական դեր արտահայտում է մարդկանց վարքագծի սոցիալ-տիպական կողմերը։ Միևնույն անձնավորությունը կատարում է տարբեր դերեր՝ ղեկավար, ենթակա, ծնող, այցելու, ընկեր և այլն։ Սոցիալական դերի կատարման հաջողությունը մեծապես պայմանավորված է անձնավորության սոցիալական ստատուսով և սոցիալական դեր սոցիալական վարկով։ Անձնավորության ձգտումը՝ բարձրացնել իր սոցիալական ստատուսը, սերտորեն առնչված է սոցիալական դերի կատարման որակի հետ այդ ձգտումը շատերի համար վարքի հզոր դրդապատճառ է։ Դերերի կատարումը մեծ ազդեցություն ունի անձնավորության ձևավորման վրա սոցիալականացումը ընթանում է ամենից առաջ դերերի կատարման միջոցով։ Սոցիալական դեր կատարողից խմբի սպասումները որոշ սահմաններում տարբերվում են կոնկրետ անձնավորության դերային վարքագծից, որը դերերի և անձնավորության «Ես»-ի փոխազդեցության արդյունք է։ Այս էական հանգամանքը ըստ արժանվույն հաշվի չի առնում բուրժուական սոցիոլոգիայում տարածված «դերերի տեսությունը», որը ռոբոտանման է ներկայացնում անձնավորության դերային վարքը։ Մինչդեռ, թեև անձնավորությունն, իրոք, դրսևորվում է իր կատարած դերերում, սակայն նրա էությունը չի հանգում դրանց, նա որոշակիորեն վերաբերվում է իր կատարած դերերին, ներայնացնում, իմաստավորում դրանք։ Անձնավորության կատարած տարբեր սոցիալական դերերի, ինչպես նաև նրա և սոցիալական դերի միջև ծագող բախումները անձնավորությունը կարող է գիտակցել կամ չգիտակցել, դրա հետ հաշտվել կամ ոչ։ Բախում կարող է առաջանալ նաև տարբեր անձնավորությունների կողմից միևնույն սոցիալական դերի բովանդակության տարբեր մեկնաբանումների հետևանքով։

 

Մարդ անձ անհատ անհատականություն

«Մարդ» հասկացությունը ընդհանուր է։ Մենք դա լայնորեն գործածում ենք և այդ անվանման տակ միաժամանակ հասկանում  և անձնավորություն և անհատականություն հասկացությունները։
Այսինքն նա ունի հոդաբաշխ խոսք, գիտակցություն, բարձրագույն հոգեկան ֆունկցիաներ (մտածողություն, հիշողություն, երևակայություն և այլն), ընդունակ է ստեղծելու աշխատանքային գործիքներ և օգտագործել դրանք հասարակական գործունեություն ծավալելիս։ Դրանք մարդուն տրվում են ոչ թե որպես կենսաբանական ժառանգություն, ոչ թե մարդը ի ծնե իր հետ բերում է, այլ ձևավորվում են կյանքի ընթացքում՝ նախորդ սերունդների փորձի, մշակույթի յուրացման շնորհիվ։
Քանի որ գիտակցությունը, խոսքը, միտքը մարդը չի ժառանգում, այլ ձեռք է բերում կյանքի ընթացքում կրթության ու դաստիարակության շնորհիվ, ապա օգտագործում ենք «անհատ» (ինդիվիդ) հասկացությունը։ Դա բացատրվում է նրանով, որ անձնավորություն չի ծնվում, անձնավորություն դառնալու սկզբնափուլ կա, որն ունի այդպիսին դառնալու միայն կենսահոգեբանական նախադրյալներ, և եթե պայմաններ ստեղծվեն, ծնված մարդը անձի չի վերաճի։
Այսինքն «անհատը» կենսաբանական օրգանիզմ է, կենսաբանական տեսակ և այդ տեսակի ընդհանուր գենոտիպային ժառանգական հատկությունների կրողը։
Անհատը իր հետ բերում է անձնավորություն դառնալու բոլոր նախադրյալները, բայց եթե նա չապրի սոցիալական միջավայրում, ապա այդպես էլ նա անձ-մարդ չի դառնա։ Հիշեք հանրահայտ «Մաուգլի»-ի օրինակը։ Այդ պատճառով էլ մենք ասում ենք, որ ծնվում են որպես անհատ, այսինքն՝ կենդանի օրգանիզմ, որն ընդունակ է անձ դառնալու։ Ի դեպ կենդանական աշխարհում ամենաանօգնական էակը մարդն է: Միակ հոգեբանական պայմանը, որը մարդուն պետք է կանգնեցնի անձ դառնալու ուղու վրա, մեծահասակների փորձին, հասարակական-պատմական փորձին տիրապետելն է:

Անձը սոցիալական կյանքի տարրն է։ Անձ է այն մարդը, որն իրեն գիտակցաբար դասում է այս կամ այն խմբին, գիտակցում է խմբային շահերը, իմաստավորված ընդգրկվում է սոցիալական խմբի, ողջ հասարակության կյանքի մեջ։ Անձն ունի սոցիալական պատասխանատվության զգացում, այսինքն՝ հասարակության, սոցիալական շրջապատի նկատմամբ իր գործունեության, արարքի արդյունքը կանխատեսելու ունակություն։

Անհատականություն, մարդու հոգեկան ու ֆիզիկական հատկանիշների այն յուրահատկությունը, որով նա տարբերվում է մնացած բոլորից։ Անհատականության մեջ ընդգրկվում են անձնավորության համեմատաբար կայուն և մշտական հատկությունները։ Անհատականությունը մարդու բնական (կենսաբանական) հատկանիշների ու հասարակական պայմանների փոխազդեցության արդյունք է, որտեղ վճռականը հասարակական պայմաններն են։ Անհատականության ձևավորման մեջ հասարակական պայմաններից ամենակարևորը արտադրական հարաբերություններն են։ Անհատականության զարգացման մեջ արտացոլվում են կյանքի կոնկրետ հանգամանքները, այդ պատճառով առանձին մարդու զարգացումը չի կարելի կտրել նրա անհատական և հասարակական միջավայրից։ Անհատականությունը դրսևորվում է բնական և հասարակական միջավայրի հետ անհատի փոխհարաբերության պրոցեսում։

Սոցիալական խմբեր

Սոցիալական խումբը երկու կամ ավել մարդկանցից կազմված հանրույթ է, որի անդամ-ները միավորվել են որոշակի ընդհանուր (խմբային) նպատակների հասնելու, շփվելու կամ համատեղ գործունեություն կատարելու համար:

Ոչ մի սոցիալական խումբ այլ խմբերից բացարձակապես մեկուսացված չի լինում: Յուրաքանչյուր խումբ ազդում է հասարակության վրա, բայց իր հերթին, կրում է հասարակության, նրա մեջ մտնող մյուս մեծ ու փոքր խմբերի ազդեցութունները: Հուզականորեն հագեցված են ինչպես ներխմբային, այնպես էլ միջխմբային հարաբերությունները:

Ընդհանուր (խմբային) նպատակներին հասնելով`   խմբի անդամները բավարարում են բոլորի մեջ առկա որոշ պահանջմունքներ: Ահա թե ինչու կարելի է ասել, որ մարդկանց յուրաքանչյուր հանրույթ խումբ է դառնում, եթե նրա անդամներն ունեն որոշ ընդհանուր գծեր և միավորվել են ընդհանուր պահանջմունքեր բավարարելու նպատակով: Հետե¬վաբար, միմյանցից մեկուսացված մարդկանց որևէ բազմություն դեռևս սոցիալական խումբ չի կազմում: Խումբ առաջանում է միայն այն դեպքում, հենց որ երկու կամ ավելի մարդիկ սկսում են շփվել, փոխներգործել, համատեղ գործունեություն կատարել: Խումբը առկա է այն դեպում, երբ նրա անդամները ցանկանում են պահպանել իրենց կապերը, չեն ձգտում ցրվել ու մեկուսանալ, ներգործում են միմյանց դիրքորոշումների, հայացք¬¬ների ու վարքի վրա, ստեղծում են կայուն`  փոխադարձ կապեր:
Խումբն այն միկրոմիջավայրն է (միկրո–հուն. փոքր), որի օգնությամբ անհատը մի  կողմից`  ընկալում է հասարակական ներգործությունները, սոցիալականացնող ուժերի ազդեցությունը, մյուս կողմից`  հենց խնբային գործունեության մասնակից դառնալու դեպքում է, որ անձը  կարողանում է դրսևորել իր օժտվածության, ընդունակությունների և կարողությունների շատ կողմեր, իրագործում է այն մտահաղացումներն ու իդեալները, որոնք նրանում ձևավորվել են սոցիալ-հոգեբանական հասունացման նախորդ փուլերում:
Սոցիալական խմբերը միայն առաջին հայացքից են պարզ ու հասկանալի թվում: Երբ փորձում ենք սահմանել կամ գոնե բնորոշել դրանք, ապա տեսնում ենք, որ յուրաքանչյուր սոցիոլոգ և սոցիալական հոգեբան տալիս է խմբի իր ուրույն սահմանումը: Ոմանք հիմնականում նշանակություն տալիս են խմբի նպատակներին: Մեկ ուրիշը կարող է ուշադրություն դարձնել փոխօգնության գործոնի վրա, երրորդը կարևոր է համարում խմբի կառուցվածքը, չորրորդը`  այն հանգամանքը, որ խմբի անդամները հոգեբանորեն նույնանում են խմբի հետ: Խմբի այդ և բազմաթիվ այլ կողմեր, հատկություններ, ներխմբային գործընթացներ, անկասկած կարևոր են: Բայց այդ բոլոր չափանիշների մեջ պետք է ընտրել հիմնականը, բնորոշը, կենտրոնականը: Այդպիսին, անշուշտ, խմբային գործունեությունն է, որն իրագործվում է փոխներգործության (ինտերակցիայի) ձևով: Եթե չկա խմբի երկու կամ ավելի անդամների գործունեություն, ապա չկա նաև խումբ: Այսպիսով, սոցիալական խումբը երկու կամ ավելի անհատներից կազմված հանրույթ է, որի անդաներից յուրաքանչյուրն ազդում է մյուսների վրա և, իր հերթին կրում է նրանց ազդեցությունը:
Սոցիալական հոգեբանության համար, իհարկե, ավելի հետաքրքիր են այն խմբերը, որոնք գոյություն ունեն երկար ժամանակահատվածում: Երբ խմբի գոյությունը երկար է տևում, ապա նրանում, բացի փոխներգործությունից, առաջանում են նաև այլ երևույթներ.
  • ընդհանուր նպատակներ,
  • ներքին կառուցվածք, որի մեջ կարևոր տեղ է գրավում լիդեր-ենթակա կապերի համակարգը,
  •  ուժեղ կոնֆորմիստական ճնշում, որ կատարում է խումբն իր անդամների վրա,
  • յուրաքանչյուր անդամի վարքի մեջ այնպիսի փոփոխությունների առաջացում, որոնք պայմանավորված են տվյալ խմբում իրենց անդամությամբ և խմբային գործունեությանը մասնակցելով: Այս հատկությունները առանձնապես նկատելի են լավ կազմակերպված խմբերում:

ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐ

Հասարակության ցանկացած խումբ կամ մասորի համար ավելի մեծ է խտրական գործելակերպերիբռնությանբնական կամ բնապահպանական աղետների ենթարկվելուկամ տնտեսական բարդությունների բախվելու վտանգըքանպետության սահմաններում հասարակության այլ խմբերի համարկոչվում են խոցելի խմբեր։

Սուբյեկտ և օբյեկտ

Սուբյեկտ և օբյեկտ ,փիլիսոփայական կատեգորիաներ, սուբյեկտը հասարակական մարդն է՝ առանձին անհատը, հասարակական խումբը կամ մարդկությունը (մարդն առհասարակ), որքանով որ նա հանդես է գալիս որպես գործողություն կատարող ու ճանաչողության կրող, և համապատասխանաբար, իրեն առանձնացնում է արտաքին աշխարհից, գիտակցում է իր ինքնությունը (որպես ես) և իրեն հակադրում է ճանաչողության ու գործողության առարկային որպես օբյեկտի։
Իմացաբանական առումով ևս սուբյեկտը հանդես է գալիս որպես ակտիվ գործոն, որն առանձնացնում է ճանաչողության իր օբյեկտը և ճանաչողության ընթացքում վերակառուցում է այն։ Գիտության մեջ արդեն փորձնական ճանաչողությունն անպայման ենթադրում է սուբյեկտի նպատակադիր ներգործություն առարկայի վրա, իսկ տեսական ճանաչողությունն ունի կառուցիչ բնույթ, այն ենթադրում է վերացական և իդեալական օբյեկտների կառուցում, որոնք երբեմն չունեն իրենց փորձնական նախատիպը։ Սակայն գիտական ճանաչողության խնդիրն է տալ օբյեկտիվ իրականության՝ սուբյեկտից օտարված պատկերը, որի մեջ ներառված են ճանաչող առանձին անհատների անձնական տպավորություններն ու գնահատականները, դրան են ծառայում գիտության մեջ պատմականորեն մշակված գիտափորձի և տեսության կառուցման միջոցներն ու եղանակները։
Այսուհանդերձ, գիտելիքի բացարձակ օտարումը ճանաչող սուբյեկտից ընդհանրապես (դասական բնագիտության մեջ ընդունված՝ «բացարձակ բնության» իդեալը) հնարավոր չէ, և դա ցայտուն կերպով դրսևորվեց ժամանակակից գիտության մեջ (օրինակ, ֆիզիկայում՝ հարաբերականության տեսության և քվանտային մեխանիկայի մեկնաբանությունների շուրջը ծավալված բանավեճերում)։ Կան գիտելիքի բացարձակ օտարումն անհնարին դարձնող մի քանի ավելի ընդհանուր գործոններ՝ մարդու զգայական արտացոլման և մարդկային բանականության առանձնահատկությունները, մարդու աշխարհընկալման պատմամշակութային պայմանավորվածությունը և այլն։ Այս բոլոր գործոնների բերումով մարդկային ճանաչողությունը (և աշխարհի գիտական պատկերը) անխուսափելիորեն իր վրա կրում է ճանաչող սուբյեկտի կնիքը, այնպես որ բնականաբար ծագում է գիտելիքների օբյեկտիվ բովանդակությունը հիմնավորելու իմացաբանական խնդիրը։

Սոցոլոգիա

Սոցիոլոգիայի առարկան և նրա տեղը հասարակական մյուս գիտությունների շարքում

Սոցիոլոգիան ինքնուրույն գիտություն ճանաչելու նպատակով՝ Դյուրկհեյմը (Էմիլ Դյուրկհեյմ 1858-1917, ֆրանսիական սոցիոլոգիական դպրոցի հիմնադիր, որի անվան հետ է կապված սոցիոլգիայի՝ որպես ինքնուրույն ուսումնական գիտաչյուղի դասավանդումը) մեծ տեղ է հատկացնում սոցիոլոգիայում հետազոտական պարտադիր և համապատասխան մեթոդների կիրառմանը։ Դյուրկհեյմը գտնում է, որ սոցիոլոգիան պետք է ուսումնասիրի սոցիալական իրականությունը, որն ունի իրեն հատուկ հատկություններ։ Սոցիալական իրականությունն անհնար է պատկերացնել առանց նրա սոցիալական տարրերի, որոնց միագումարը ոչ միայն հասարակությունն է, այլ նաև սոցիոլոգիայի առարկան։ «Սոցիալական փաստը», ըստ Դյուրկհեյմի, գործելակերպ է և ընդունակ է արտաքին ճնշում գործադրել անհատի վրա։ Նա գրում է, որ ամեն մարդ կրում է սոցիալական հարկադրանք, որը դրսևորվում է որպես սոցիալական փաստ։ Օրինակ՝ իրավական, բարոյական, կրոնական կանոնները չեն կարող խախտվել՝ առանց անհատի ծանրությունը զգալու։ Դյուրկհեյմը գտնում էր, որ սոցիոլոգիայի մշակած սոցիալական իրականության ճանաչողական տեսության և տրամաբանության հիման վրա նույնիսկ կարելի է վերակառուցել ազգագրությունը, տնտեսագիտությունը, պատմությունը։ Իսկ սոցիոլոգիայի և փիլիսոփայության հարաբերակցությունը ճիշտ հիմքերի վրա դնելու համար Դյուրկհեյմը գտնում էր, որ անջատվելով փիլիսոփայությունից՝ սոցիոլոգիան հնարավորություն կունենա զբաղվելու իր հիմնախնդիրներով, հատկապես՝ սոցիալական իրականության ճանաչման ոլորտում։

Սոցիոլոգիայի որպես առանձին գիտության կայացումը  կապում են 19-րդ դարում Եվրոպայում տեղի ունեցող սոցիալտնտեսական ու քաղաքական փոփոխությունների հետ, չնայած որ սոցիոլոգիական մտքի դրսևորումներ կարելի էր տեսնել անգամ անտիկ մտածողների աշխատանքներում: Սոցիոլոգիան որպես առանձին գիտություն առաջ եկավ պատասխանելու Թոմաս Հոբսի առաջ քաշված հարցին`   ինչպես է հնարավոր հասարակությունը դրա հետ մեկ տեղ լուծելու այդ ժամանակվա հասարակություններում ծագած սոցիալական խնդիրենրը: Այս հարցին պատասխան տալու համար առաջ եկան մի շարք տեսություններ, որոնք հետագայում համարվեցին դասական սոցիոլոգիական տեսություններ`   յուրահատուկ պատասխան տալով Հոբսի կողմից առաջ քաշված հարցին: 

Տարանջատում են սոցիոլոգիական ուսումնասիրության երկու մակարդակ`  միկրո և մակրո:
Միկրո մակարդակի սոցիոլոգիական ուսումնասիրությունները կենտրոնանում են անհատական փոխազդեցությունների և այն իմաստների, արժեքների ու մոտիվների ուսումնասիրության վրա, որոնք ձևավորում են այդ փոխազդեցությունները: Այս պարագայում համարվում է, որ հասարակության ուսումնասիրությունը հնրավոր է իրականացնել դրա ամենատարրական մասնիկների`   անհատական փոխազդեցությունների, ուսումնասիրության միջոցով:
Մակրո մակարդակի ուսումնասիրությունները դիտարկում են հասարակության տարբեր մասերի փոխազդեցությունները, օրինակ`   սոցիալական կառուցվածքների, սոցիալական ինստիտուտների և այլն: Այս տեսանկյան համաձայն հասարակության ուսումնասիրությունը հնարավոր է իրականացնել հենց նմնան կառուցվածքների ուսումնասիրության միջոցով:
Սոցիոլոգիան որպես հասարակագիտական գիտություն իր ուսումնասիրություններում առաջնորդվում է որպես կանոն երկու տիպի`   որակական և քանակական, մեթոդաբանությամբ, ինչպես նաևկարելի է առանձնացնել  հետազոտությունների մի տիպ, որը գտնվում է այդ մեթոդաբանությունների հատույթում, այն է`   մասնակցային հետազոտություններ:
Քանակական մեթոդաբանության միջոցով իրականացված սոցիոլոգիական հետազոտությունները նպատակ են հետապնդում վերհանել ուսումնասիրվող երևույթի հատկանիշենրի քանակական ցուցանիշներ, արտահայտել ստացված օրինաչափությունները քանակական ցուցանիչների միջոցով, շարադրել ստացված տեղեկությունները մեծապես թվերի, տոկոսների օգնությամբ:
Որակական մեթոդաբանության միջոցով իրականացված սոցիոլոգիական հետազոտությունների նպատակն է ստանալ ոչ թե քանակական ցուցանիշներ, այլ որակական բնութագրիչներ, որոնց միջոցով հնարավոր կլինի հասկանալ երևույթի առանձնահատկությունները: Այս պարագայում  հետազոտության նպատակն է հասկանալ երևույթը իր բոլոր դրսևորումներով և ոչ թե քանակապես չափել, ինչպես քանակական մեթոդաբանության դեպքում:
Մասնակցային հետազոտոթյուններն իրականության ճանաչման ու բարեփոխման ձև են, գտնվելով քանակական ու որակական հետազոտություններիի հետ տարբեր հարթություններում, օգտվում են այդ հետազոտությունների ընթացակարգերից, տեղեկատվության հավաքման ու վերլուծության մեթոդներից: Այս հետազոտությունների նպատակն է ոչ թե երևույթի ընկալումը ու մեկնաբանումը, այլ իրականության բարեփոխումը:

Պատասխանել Հարցերին- ԵՍ

Իմ մասին

Ես բարդ բնավորության տեր մարդ եմ, ինձ հետ ամեն հարցում շատ դժվար է լեզու գտնելը։ Սիրում եմ լինել՝ պարզ և անկեղծ և սիրում եմ, որ նույնը ինձ են վերադարձնում։ Կեղծավորություն անել չեմ սիրում և տանել չեմ կարողանում, որ ինձ մոտ են եդպես անում, ես կարողա տվյալ մարդուն մինչև կյանքիս վերջ չսիրեմ։ Ամեն ինչում դժվար եմ հարմարվում, սիրում եմ տանը մնալ մենակ և մտածել ամեն ինչի շուրջ։ Մշտապես ունենում եմ լուրջ հայացք, որը դուր չի գալիս շատերին, չնայած չեմ էլ սիրում ջրիկությունը։ Սիրում եմ դասերի ընդացքում և ամենուր լսել, բայց չխոսել՝ հետևություններ անել, սակայն դրանով ուսուցիչներին թվում է ոչինչ չգիտեմ, սակայն դա այդպես չէ, չեմ սիրում ունակություններս շատ ցույց տալ։

Ո՞րն է իմ առաքելությունը

Դառնալ լավ մասնագետ, բայց դեռ չեմ կողմնորոշվում, որ ոլորտում։ Անկախ ամեն ինչից, հասնել այն ամենին ինչ ուզում եմ ու նպատակ եմ դրել։ Օգնել մարդկանց ինչով անհրաժեշտ է։ Լինել պարզ և հասարակ ապա այդ դեպքում ավելի շատ կսիրվես բոլորի կողմից։

Ինչի՞ կամ ո՞ւմ եմ նման

Ես նման եմ տարվա չորս եղանակներին, փոփոխական եմ՝ ոչ ոք ինձանից գլուխ չի հանում, կախված միջավայրից ենտեղ տեղի ունեցող ամեն մանրուքներից ես փոփոխվում եմ։ Ինձ թվում է ես ոչ ոքի նման չեմ նույնիսկ իմ ծնողներին, արտաքին տեսքով գուցե, բայց ներքին տեսքով ես աշխարհում էնպիսի մարդ չեմ գտնում, որ ինձ նման լինի, նույնիսկ իմ սեփական ԵՍ-ի մասին բացատրել դժվարանում եմ։

Ի՞նչն է ինձ ուրախացնում

Միշտ ուշադրության կենտրոնում գտնվելը, երբ սիրածս մարդկանց ես էլ եմ դուր գալիս, ուրախացնում է այն, երբ, մարդիկ ինձ ընդունում ու հասկանում են այնպես ինչպես ես կամ։ Կյանքում ինձ ուրախացնում են շատ քիչ ու լուրջ բաներ։ Միշտ ուրախ եմ շատ ընկերներ ունենալուց։

Ի՞նչն է ինձ տխրեցնում

Ինձ տխրեցնում է ամեն թեթև բանը։ Շատը տխրեցնում է այն, որ ես մարդկանց ուզում եմ ասել ուրիշ բան, բայց նրանք հասկանում են մեկ ուրիշ բան։ Մարդկանց վատ՝ առանց ինձ ճանաչելու իմ մասին կարծիք հայտնելը, ինձ մինչև վերջ չլսելը ու զայրանալը, իմ բարությունը որպես խելոքություն ընդունելը, մի խոսքով անվերջանալի պատճառներ կան որոնք ինձ տխրեցնում են։

Ի՞նչից եմ ես վախենում

Ես շատ եմ վախենում ապագայում իմ նպատակներին չհասնելուց, վախենում եմ կյանքում իմ տեղը չգտնելուց՝ քանի որ հիմա ես իմ տեղը իրոք չեմ գտնում, վախենում եմ կորցնել սիրածս անձնավորություններին,  վախենում եմ՝ միայնակ ինչ-որ տեղ գնալ։ Իմ կարծիքով քանի ես ապրում եմ վախերը միշտ շրջապատելու են ինձ՝ անվախ մարդիկ չեն լինում, ուղղակի հասունանալով վախերը փոխվում են կամ մի փոքր թեթևանում մեզ դարձնելով ավելի ինքնավստահ։ Կյանքում ես վախ ունեմ ամեն ինչից ու ամեն հարցում։

Ես ընկերներիս աչքերով

Ես ընկերներիս աչքերով՝ բարի, գեղեցիկ, անֆայմ, հոգատար, լավ խորհուրդներ տվող, քչախոս, լուրջ, պարզամիտ, ամեն հարցում հասկացող անձնավորություն եմ։ Նրանց աչքերով ես՝ բոլորին օգնող, հրաշք, բոլորի կողքին գտնվող, շատ ժամանակ ընկերներիս ոչ թե՝ ընկեր եմ այլ քույր կամ եղբայր, նրանց կարծիքով բոլորը կերազեն ունենալ ինձ պես մեկին։ Վերջին փաստը, որը ընկերներս իմ մասին ներկայացնում են դա այն է, որ ես ազնիվ՝ մարդկային դրական բնավորության գծերով հրաշք անձնավորություն եմ։ Կա մի բան, որը ընկերներս շատ են նկատում՝ ես էլ, որ բոլորին ճիշտ խորհուրդներ տալով ես դրանցից չեմ օգտվում, կա ժամանակ, որ ես չեմ կարողանում ճիշտ որոշում կայացնել ու կամքի ուժ չունեմ։ Իսկ իմ կարծիքով ինչքան էլ ընկերներս ինձ ճանաչեն, միևնույնն է՝ ես նրանց աչքին չեմ երևա իմ իսկական ԵՍ-ով։ Իմ իսկական ԵՍ-ը միայն ճանաչում եմ ես։

 

Перейти к верхней панели