Սպիտակ գառան երազը- ֆիլմի քննարկում

Մենք այսօր դիտեցինք՝ <<Սպիտակ գառան երազը>>։ Այն տասնչորս րոպեանոց փոքրիկ ֆիլմ էր, բայց նշանակությունը թվում էր շատ բարդ ու մեծ։ Քննարկումը վարում էին՝ ընկեր Սուսանն ու պարոն՝ Աշոտ Տիգրանյանը, որը ազգագրագետ էր և կրթահամալիրի պատմության դասավանդող։ Նրանց հետ հաճելի եղավ՝ նաև նրանով, որ շատ հարցերից խոսեցինք, քննարկեցինք, ադրբեջանական, թուրքական որոշ խնդիրներ և հայտնեցինք մեր կարծիքները։ Պարոն՝ Տիգրանյանը իր ճամփորդական դրվագներից պատմեց և դրանց հիման վրա ես շատ բան հասկացա։ Ֆիլմը ինձ այնքան էլ դուր չեկավ, բայց ուսուցողական ինչ-որ բան ուներ, ես այդ ամենը որոշ չափով բոլորի հետ միասին պարզեցի, բայց միայն մեկ բան հասկացա և կարծիք կազմեցի, որ ֆիլմը ինչ էլ ցուցանե միևնույն է գառանը վերջում մորդելու և ուտելու նպատակով էին գնելու։ Մի հետաքրքիր ավարտ չեղավ, ես միևնույնն է կենտրոնացել եմ նրա վրա, որ գառանը բուժեին, ոսկու մեջ էլ պատեին, միևնույնն է ուտելու էին։ Այսքանը ֆիլմի հետ կապված։ Մեր սիրելի ազգագրագետի հետ քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հարցը, փորձեցինք հասկանալ՝ ինչի՞ համար տարածքներ զիջեցինք Ադրբեջանին, և քննարկեցինք հայերի ու թուրքերի մարդկային տարբերությունները ինչպիսի՞ն կարող են լինել միմյանց նկատմամբ։ Այս պարագայում՝ ես էլ չեմ կարող մեղադրել ինչ-որ մեկին, քանի որ բավականին բարդ իրադարձություններ կատարվեցին ու մինչև հիմա էլ կատարվում են և դրանց ամբողջական վերլուծությունը ոչոքի հայտնի չէ։

Ընտանեկան Ֆիլմադարան

                     <<Հարի Փոթեր>>-Ֆիլմ

                                                                                             

Այս ֆիլմը մենք դիտում ենք ամեն ամանոր։ Այն դիտում ենք ամբողջ ընտանիքով՝ բացառությամբ հայրիկի։ Ֆիլմը բաղկացած է յոթ սերիաներից, որոնք ունեն հետաքրքիր հատվածներ, այս ֆիլմի առաջացումը շատ հետաքրքիր է՝ նրանով, որ այստեղ միայնակ մարտնչում է Հարրի Փոթերը և ի վերջո հասնում հաջողության, այստեղ նրան միշտ հավատարիմ են մնում նրա ընկերները, չնայած նրան, որ կորցրել էր ծնողներին, հետ չկանգնեց և բոլորի կյանքերի համար պայքարեց՝ Լորդ Վորդեմորդի դեմ։ Ինչպես նշեցի այն բաղկացած է յոթ սերիաներից՝ Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը, Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը, Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը, Հարրի Փոթերը և Հրե գավաթը, Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը, Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը, Հարրի Փոթերը և Մահվան պարգևները, Հարրի Փոթերը և Մահվան պարգևները՝ երկրորդ մաս։ Ֆիլմում գլխավոր հերոսները եղել են՝ Հարրի Փոթերը, Հերմայոնի Գրեյնջերը և  Ռոն Ուիզլին։ Նրանք երեքով միշտ եղել են միասին և անցել են բազում փորձություններ։ Ամենահետաքրքիր դրվագները, որոնք ես շատ եմ հավանում եղել է այն՝ երբ Հարրիի ծնողները սիրով ողողեցին և նրանց սերը Հարրիին պաշտպանեց Վորդեմորդից, որով նա Հարրիին դիպչել չկարողացավ, վերջին սերիաում՝ հետաքրքիր էր այն հատվածը երբ բոլորը կարծում էին Հարրին մահացել է, բայց վերջում Հագրիդի գրկից իջավ և բոլորը զարմացան և ուրախացան։ Այդ ժամանակ Վորդեմորդը թուլություն է զգում և մարտընչելուն այդքանել պատրաստ չի լինում և Հարին հաղթում է նրան սպանելով։ Այսպես ավարտվում է իմ սիրելի ֆիլմը, որը դիտում եմ շատ-շատ և ձանձրույթ երբեք չեմ ստանում։ Հարրիի ծնողների սերը միշտ նրան ուղեկից են եղել, նրա սրտում տեղ գտնելով՝ և դրա շնորհիվ ամեն փորձության ժամանակ Հարրիին այցի էին գալիս և օգնում հաղթահարել դրանք։

Մոդիլյանի․ Ֆիլմի Քննարկում

Այսօր վերնատանը քննարկեցինք՝ <<Մոդիլյանի>> ֆիլմը։ Ֆիլմը չէինք դիտել և տեղեկություն չունեինք թե՛ սյուժեի, թե՛ հերոսների կերպարների ու մնացածի մասին։ Ֆիլմի դրվագներից դիտեցինք, միայն այդ փոքրիկ հատվածները դիտելով վառ զգացումներ ունեցա և ինձ հետաքրքրեց ամբողջ մասը, քանի որ ֆիլմի սյուժեն երբ լսեցի հասկացա, որ արվեստագետները ստողծագործական բազմաթիվ գաղտնիքներ են ունեցել, որոնք բացահայտելը ինձ համար շատ կարևոր քայլ կլիներ։ Մեզ հյուր էին եկել հայտնի արվեստագետ և մի նկարիչ, որոնք մեր սիրելի՝ ընկեր Սուսանի հետ միասին բացատրեցին սյուժեն, յուրահատկությունները, քննարկեցինք անհասկանալի մասերը, տվեցինք մեզ հուզող հարցերը, իմացանք Մոդիլյանի կյանքից որոշ բաներ և այլն։ Քննարկման ժամանակ հեռուստացույցի եկրանին բացվեց Մոդիլյանի ստեղծագործական աշխատանքներից, որոնք առանձին-առանձին պատկերված էին շատ տարբեր, ամեն մի նկար ուներ իր յուրահատկությունն ու առանձնահատկությունը։ Բոլոր դիմանկարներում հայացքները պատկերված էին այնպես, որ թվում էր թե՛ աչքերը ուզում են քեզ ինչ-որ բան ասել։ Իսկ պատկերված գույները հենց այնպես չի գործածել, ամեն գույն ունի իր նշանակությունը, գույների ընտրությունը կարող է բխել նկարչի տրամադրությունից, չէ՞ որ նկարիչներ կան, որ պատկերում են ըստ տրամադրության։ Այն մասն էր հետաքրքիր, որ Մոդիլյանը բոլոր դիմանկարները, նկարները պատկերում էր աչքերը փակ։ Այն ժամանակ աչքերը բաց նկարեց, երբ կնոջ հոգու մագրությունն ու պարզությունը հասկացավ։ Քննարկման ժամանակ այն էր հետաքրքիր, որ քանդակների ընտրության վայրն էլ է կարևորագույն դեր կատարում, և դա էլ է համարվում ստեղծագործություն։ Այս երկու նախադասությունները իմ սրտում կարևոր տեղ գտան, տպավորվեցին իմ ուղեղում և հիշել՝ երբեք չեմ մոռանա։

Ուրախ Ավտոբուս

Այսօր մենք քննարկեցինք՝ Ուրախ Ավտոբուս հայկական ֆիլմը, այն մի արտասովոր կերպարների մասին է, ինչպիսիք էին՝ Գագիկը և ընկեր Սաթենիկը։ Նրանք մեկը մյուսին լրացնող կերպարներն էին, որոնք թեև չէին գիտակցում թե՝ մեկը մյուսի համար ինչքան կարևոր է, բայց հասկանում էին, որ վատ իրավիճակներում պետք է օգնեն միմյանց։ Այս ֆիլմը նկարահանվել է Սպիտակի երկրաշարժից հետո, երբ ամբողջովին քաղաքը ավիրվել էր և բոլորը կորցրել էին իրենց՝ եղբայրներին, ծնողներին, զավակներին և այլոնց։ Այս ընդացքում Գագիկը՝ որոշել էր, որ իր մորը պետք է փոխարինի ընկեր Սաթենիկը և փորձում էր ամեն կերպ լեզու գտնել նրա հետ, սական Սաթենիկը երկրաշարժից հետո մտածում էր, որ եթե Գագիկին ընդունի որպես իր զավակ՝ էլի կկորցնի, այդ իսկ պատճառով միշտ կոպտում էր Գագիկին։ Երբ առավոտյան Սաթենիկը գնում էր աշխատանքի՝ Գագիկը միշտ ուղղեկցում էր նրան, հետևից գնալով։ Սաթենիկը ամեն անգամ բարկանում էր նրա վրա՝ իր հետևից գնալու պատճառով։ Գագիկը ինձ համար շատ պառահեղ կերպար էր, որը ծնողներին կորցնելու ցավը մի կողմ դրած, ուժերը հավագած փորձում էր իր համար մայր գտնել և ի վերջո գտավ՝ որնել ընկեր Սաթենիկն էր։

Գագիկը ինչու՞ էր որոշել, որ իր մայրը հենց Սաթենիկը պիտի լինի․

Այն պատճառով, որ Սաթենիկը ստեց՝ և ասաց, որ Գագիկի հետ հավասար լսում է բոլոր երաշտության, ղողանջների ձայները։ Ինձ համար ամենահաճելի մասը այն էր, որ երբ դպրոցի դռնապահը վիրավորեց Գագիկին՝ անտեր անվանելով, ընկեր Սաթենիկը բարկացավ և ասաց, որ Գագիկը անտեր չէ, բռնեց նրա ձեռքը և ճանապարհ ընկավ։ Ճանապարհին Սաթենիկը Գագիկի ձեռքը բռնած քայլելիս հանկարծ բարկանում է նրա վրա, ասելով թե՛ ինչու՞  է հետևից գնում, տղան էլ իր հերթին ասում է․

Ձեռքս բռնել ես՝ և ասում մի արի։

Եվ ի վերջո հասանք ամենահետաքրքիր հատվածին՝ Գագիկը վառում է երկրաշարժի հետևանքով զոհված Սաթենիկի ամուսնու լուսանկարը։ Սաթենիկը տեսնելով դա՝ ոչ մի արձագանք չի հայտնում մտածելով, որ Գագիկը կարող է այդ քայլը կատարելով ցավերից ազատել նրան։ Սական՝ մի փոքր ուշ ըներ Սաթենիկը արձագանքում է, բարկանալով Գագիկի վրա։ Ինձ թվում է՝ բարկանալու քայլը այն ժամանակ կատարեց, երբ մտածեց, որ լուսանկարը այրելով կարող է դավաճանել իր ամուսնուն։ Ֆիլմը համապատասխանում է անվան հետ՝ <<Ուրախ Ավտոբուս>>, քանի որ երկրաշարժից հետո բոլորը խորանալով իրենց ցավելի մեջ, առանձնանում էին միմյանցից՝ չշբվելով մեկը մյուսի հետ, իսկ ավտոբուսկի մեջ համախմբվում և սիրով ու ջերմությամբ շբվում էին միմյանց հետ։ Վերջին հատվածը լուսաբանվում է նրանով, որ Սաթենիկը Գագիկին ընդում է որպես իր որդու և երբ վերջին վարկյանին թվում է, թե՛ ամեն ինչ կորած է՝ Գագիկը բարձր ձայնով գոռում է․ <<Մայրիկ>>։

Ֆիլմը մեզ հայցում էր իր յուրահատկությունները, սերը՝ հարգանքը միմյանց նկատմամբ, այն հզոր ուժը, որը չնայած փոքր տարիքին ուներ Գագիկը և փոխանցում էր իր շուրջը բոլորին։ Ֆիլմը առաջին անգամ էի դիտում և քոլեջում էլ քննարկելուց հետո ստացա ֆիլմի հետ կապված, ինձ հուզող բոլոր հարցերի պատասխանները։

 

Ընտանեկան ֆիլմադարան

Տանը մենակ․ Նյու Յորքում կորածը

 

Տանը մենակ 2․ Նյու Յորքում կորածըՏանը մենակ

Ֆիլմը ունի մի քանի եթերաշրջան, որոնք մենք բոլոր ընտանիքի անդամներով դիտում ենք Ամանօրի գիշերը, այն պատմում է Քևինի արկածների մասին։ Քևինի ընտանիքը՝ Մաքալինստերների ընտանիքը ամեն Ամանօրին գնում էր Ֆլորիդա՝ Ամանորը նշելու համար։ Ինչպես միշտ նրանց ընտանիքը ամեն առավոտ արթնանում էր ուշացած, և սկսում հավաքվել ու պատրաստվել ճամփորդությանը։Քևինի ծնողները՝ Փիթերն ու Քեյթը միշտ նրան տանն էին մոռանում, իսկ երկրորդ եթերաշրջանում, նրան չեն մոռանում, բայց օդանավակայանում այնպես է պատահում, որ Քևինը իր հորը շփոթում է կողմնակի տղամարդու հետ և դեպի Ֆլորիդա ուղևորվող ինքնաթիռի փոխարեն նստում է Նյու Յորք թռջող չվերթը։ Զգալով, որ պատմությունը կրկնվում է Քևինը չի հիասթափվում, քանի որ նա իսկզբանե չէր ցանկանում մեկնել Ֆլորիդա, բայց տխրել էր, քանի որ Ամանորը դիմավորելու է առանց ծնողների։ Հոր բանկային քարտով նա կարողանում է հյուրանոց վարձել և կազմակերպել իր հանգիստը։ Հյուրանոցի աշխատակիցներին Քևինը հմտորեն ստում է և հավաստիացնում, որ հայրիկի հետ է եկել։ Բայց շուտով խրախճանքն ավարտվում է այն բանից հետո, երբ նա պատահաբար բախվում է ավազակներին, որոնց նա էլի էր հանդիպել և փորձում էին թալանել իր տունը։ Քևինը կարողանում է ավազակների համար թակարդներ պատրաստել և ի վերջո կարողանում է այդ ավազակներին հանձնել ոստիկաններին։

Ամենից շատ ինձ դուր է եկել այն հատվածը, երբ Քևինը սկսում է ծուղակների պատրաստումը ավազակների համար և հասնում է հաջողության նրանց ոստիկաններին հանձնելով։ Մի խոսքով ամենից շատ մենք դիտում ենք այս ֆիլմը, և հաճելի դիտում ենք ունենում, ամեն Ամանորին մենք դիտում ենք և չենք ձանձրանում։

 

 

Ոսկե Ցլիկ

Այսօր մեզ հանձնարարված էր դիտել Ոսկե Ցլիկ հայկական ֆիլմը,որպեսզի քոլեջում քննարկեինք,ինչպես միշտ մեր քննարկումները անցնում էր շատ հավես և հաճելի,մեր սիրելի ընկեր Մարիամի և ընկեր Նելլիի հետ։Ոսկե Ցլիկ ֆիլմը շատ պարզ ու հասարակ ֆիլմ է, որտեղ խոսվում է ագահության,անարդարության մասին։Այն շատ երկար չի տևում,կարճամետրաժ է,բայց շատ ավելի հիասքանչ ու հետաքրքիր քան մյուս ֆիլմերը։Հին ժամանակների ֆիլմերը ճիշտ է անգույն են նկարահանված,գունավոր չեն, բայց վստահ կարող եմ ասել,որ շատ ու շատ գունավոր ֆիլմերից հետաքրքիր են և ավելի շատ բաներ են սովորեցնում քան այսօրվա ֆիլմերը։Այնքան դիտես հետաքրքրությունտ երբեք ավարտ չի ունենա, և երբեք չես հոգնի նույնը դիտելուց։

ֆիլմի հերոսները՛ Աղասի Նաջարյանը,Պողոսը, Գուրգենը, Ցոլակը, Աղասու կինը, Սերյանը,Մամիկոնը, Արմոն, Թորգոմը։

Ֆիլմը սկսվում է Աղասի Նաջարյանի երազով,որը շատ է վախեցնում նրան, երազում տեսնում է, որ իր երեք ցլիկներին վագրը ուզում է ուտել,և խեղճ ցլիկները ափսոս փաղջել չէին կարեղ, քանի որ կապված էին կոճղից, նա գոռում է ,վագրը տեսնում է Աղասի Նաջարյանին, և ընկնում նրա հետևից։Աղասին բարձրանում է բարձր ծառի վրա։Հանկարծ ընկնում է անկողնուց և վեր է կենում քնից սարսափահար, կինը հարձնում է թե ինչ է պատահել, Նաջարյանը պատասխանում է, որ ընկել էր հետևիցս․ կինը հարձնում է թե ով է ընկել նրա հետվից՛ գործակատար Անդոն,Նաջարյանը պատասխանում է ոչ։Նա հագնվում է և գնում հորթերի մոտ,ճանապարհին նրանից գերան են խնդրում որպեսզի գետի վրայով ճանապարհ պատրաստեն, բայց Նաջարյանը ագահությունից ելնելով  չի տալիս, ասելով՛ ինքդ պատրաստիր թե չէ տված գերանը հետ կվերցնի, խեղճ տղան փոր ու փոշման հետ է գնում։Հին ժամանակներում կորխոզներն էին գոյատևում։ Եվ Նաջարյանի աշխատողներից մեկը՛ Արմոն պանիրները մեքենայով բերելիս անզգուշության է մատնվում, և պանրի գլուխը ընկնում է լիճը։Նաջարյանը գալիս հաշվում է, տեսնում է պակաս է մեկը, և պահանջում է գնալ ու հանել լճից, և հետ բերել։ Ինչ արած նա էլ անճար գնում է սուզվում լճի խորքը և սկսում քարերը լպստել,տեսնի որը աղի լինի ուրեմն դա էլ պանիրն է։Մի խումբ երիտասարդներ մոտենում են Նաջարյանին և ֆուտբոլի մրցման համար գնդակ խնդրում ասելով, որ գնդակ չունեն՛ Նաջարյանը ասում է, որ անգնդակ խաղան։ Հորդերին խնամող աղջիկը գալիս է Նաջարյանին ասում,որ Մամիկոնը կեր չի տալիս հորդերին,և շաշկի է խաղում։Նաջարյանը կանչում և բարկանում է, Մամիկոնը ասում է, որ օրինակ է ծառայում հորդերի համար,որպեսզի կերտ ուտեն, բայց սոված չեն, և որոշում է սոված թողնել նրանց որպեսզի ,որոշ ժամանակ անցնի և ուտեն։ Նաջարյանը հարձնում է թե ում հետ է խաղացել, Մամիկոնը ասում է ՛ Թորգոմի։Նաջարյանը որոշում է ազատել երկուսին աշխատանքից։Աշխատողներից մեկը ուզում է ջուր խմել ,բայց Նաջարյանի կինը ջուրը կտրում է,և աշխատողը ասում է՛ մարդը հացս կտրեց, կնիկը ջուրս։Գուրգենը՛ Նաջարյանի կնոջ եղբայրն էր, և նրանց ֆերմայից մի ցուլ է ուզում,որպեսզի տանի իրենց գյուղ և բազմացնի,բայց Նաջարյանը չի տալիս։Գուրգենը դուրս է գալիս, որ գնա քույրը հարցնում է , արդեն գնում են ,նա պպատասխանում է, որ հորդը էլ պետք չէ, և կատաղած գնում։ Կինը որոշում է իրեիը հավագել և գնալ, Նաջարյանը ֆերմայի բանալիները հանում դնում է սեղանին ասում է, որ վերցնի և կառավարի, կինը չի համաձայնում։Գուրգենը և Ցոլակը գնում են ֆերմայի կառավարչի մոտ՛Պողոսի, ասելով, որ հորդին տա բայց Պողոսը ասում է, որ առանց Նաջարյանի ստորագրության չի տա։ Երբ կինը գնում է, այդ պահին որեշում է տալ հորդին,բայց ոտքով սեղմում է Պողոսի ոտքը, ուզում է գինով հարբեցնել նրանց, որ առավոտյան մոռանան հորդի մասին,բայց ինքն քնում է,իսկ Գուրգենը տանում է հորդին։ Առավոտյան վեր է կենում Պողոսին վերցնում և գնում մեքենայի վարորդին արդնացնելու,բայց քանի որ նա շատ էր մնացել լճի մեջ հիվանդացել էր։Եվ նրան անկողնուց չէին կարողանում հանել,զոռով հանում են և տանում։ Ճանապարհին վարորդի ուշքը գնում է ղեկի վրա, Նաջարյանը ջուր է լցնում նրա վրա,բայց էլի չի արդնանում։Ոտքով ընկնելով հորդի հետևից , հասնում է Գուրգենի գյուղ, բոլոր գյուղացիները գրկում են նրան թրձնում օդ, շնորհակալություն հայտնում, և երկար կյանք մաղթում։ Նաջարյանը հորդին գրկում է, ուզում հետ տանել , բայց քանի որ լսում է շնորհակալությունները  փոշմանում է, գովասանքները լսելով իրեն լավ է զգում։

Дом запрещенный филм в 36 странах мира

Տուն ֆիլմում պատմվում է տարբեր երկրամասերի մասին, սա ֆրանսիացի լուսանկարիչ, ֆոտոլրագրող Յան Արտյուս-Բերտրանի վավերագրական ֆիլմը ամբողջությամբ բաղկացած է Երկրագնդի տարբեր վայրերի ինքնաթիռից կատարված լուսանկարներից։ Այն ցույց է տալիս երկրագնդի կյանքի բազմազանությունը և ինչպես է մարդկությունը վտանգ հանդիսանում մոլորակի էկոլոգիական հավասարակշռության համար։ Անգլիական տարբերակը ընթերցվել է Գլեն Քլոուքի կողմից։Իսպանական տարբերակը ընթերցվել է Սելմա Հայեք կողմից։Արաբական տարբերակը ընթերցվել է Մուհամեդ Սահիդի կողմից։Ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է Դաուն Բլեյքերների ֆիլմերի համաշխարհային կինոփառատոնի ընդացքում 2012 թվականին։ Նախքան կինոփառատոնը այն ցուցադրվել է 2009թ-ին Հունիսի 5-ին։ Ֆիլմը ֆինանսավորվել է միջազգային ֆրանսիական Կերինգ կազմակերպության կողմից։Տուն ֆիլմի նկարահանումը երկար ժամանակ է խլել քանի որ մեծ քանակությամբ տարածք է ներառել։Յան Արտիս-Բերտրանից և նկարահանող խմբից 18 ամիս է խլել ֆիլմի նկարահանումը, որի ընթացքում նրանք փոքրիկ ուղղաթիռով թռչել են տարբեր տարածաշրջանների վրայով ավելի քան 50 երկրներում։

ֆիլմի Թեմա—Էկոլոգիական խնդիրներ։

Առաջինը պատմվում է Կենյաի մասին—այնտեղ տուրիստները շատ են գնում քանի ու տեսարժան վայրերը շատ են իրենց ամեն ինչով, տեղանքի մասին է պատմվում,լճերը օվկիանոսները ունեն գեղեցիկ և առանձնացող տեսք քանի որ տեղ-տեղ ջրերի մեջ լողում են լլորավուն լայնատերև բուսատեսակներ դեղին գույնի։ Գոյություն ունեն թեյի պլանտացիաներ, որտեղ մարդիկ սիրում են զբաղվել գյուղատնտեսությամբ և դա է նրանց գոյատևման միջոցը։Պլանտացիաները բաժանվել էին 6 եռանկյունի մասերի  յուրատեսակ մշակման համար, դրանք Օվկիանոսից ոչ շատ հեռու են գտնվում։ Ջերմոցների երկարությունը 6000կմ է և դրանք մշակելու,ջրելու համար բավականին մեծ քանակով ջրային ռեսուրսներ է պահանջվում։Այստեղի տները շատ աղքատիկ են համատարաց ունեն կարիչնիվի գույն, և համարյա իրար կպած են,իրենց նեղ ճանապարհներով։

Տանզանիա—Սա Աֆրիկայի տարածաշրջաններից մեկն է, և այստեղ է գտնվում Կիլիմանջարո լեռը, որը նաև հրաբուխ է։Այդ տարածքներում ձմեռը երկար է տևում։Սառցապատ լեռները ունեն գեղեցիկ տեսք, և պայմանները հարմար են բնակվելու կամ մի քանի օրով շրջագայելու համար։ Տեղանքը լեռնային է ու չոր։

Իսլանդիա—Սարալանջերը և հարդավայրերը պատված են սառույցով, սարերի կիրճերից թափվում է ջրվեժը,իսկ դրա հետ մեկտեղ մագման ավիրում է ամեն ինչ, փոքրիկ լճերը,գետերը շատ-շատ են։Իսլանդիան որոշ տեսակի ռեսուրսներով հարուստ է, նաև բնական ծագում ունեցող եռացող ջրերով,որը ունի գոլորշու մեծ արտազատում դեպի օդ։Եվ մարդիկ լողանում են հենց այդ ջրերի մեջ,նաև բազմազան են գործարանները։

Անտարկտիդա—Ամենա ցուրտ և սառցապատ տարածաշրջանն է, հարավային բևեռի շուրջն ընկած մայրցամաքն է, այն մտնում է Եվրոպայի կազմի մեջ։Ամենաուժեղ քամիները լինում են հենց այստեղ, այն համարվում է անապատ իսկ բուսականություններին բնորոշ է տունդրիան։

Ֆիլմի ավարտին հեղինակն ասում է․ <<Երբ ես տեսա Լացի պատը, ես պարզապես բառեր չունեի>>։ Իրականում, մենք խոսում ենք Իսրայելի սահմանային օբյեկտի մասին, որն Իսրայելն առանձնացնում է Հորդանան գետի Արևմտյան ափից պատմական Հրեաստան և Սամարիա ՛ իսրայելական տարանջատման ուղիները։

Այստեղ պատմվում է էլի շատ ու շատ երկրամասերի մասին ինչպիսիք են՛ Սաուդիան Արաբիան, Նեպալը, և այլն։