Հայրենիքին նվիրված բանաստեղծությունների վերլուծություն

Քոլեջ եկած օրերին շատ հայրենասիրական  ճանապարհորդություններ կատարեցինք, և շատ հաճելի օրեր ունեցանք․ դրանց հիման վրա մենք սովորեցինք երեք բանաստեղծություն՝ հայրենիքին նվիրված։

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ-Հայրենիքում

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ- Հայաստան ասելիս

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ-Էյ ջան հայրենիք

Երեք բանաստեղծություններնել յուրովի էին և շատ հիացմունքային, ամենից շատ սիրեցի՛ <<Հայրենիքում>> բանաստեղծությունը, դա մեկ այլ կարգի ինձ գերեց, շատ սիրեցի։ Ամեն մի բանաստեղծություն հայրենիքին է նվիրված, ամեն տողում հիշատակվում է հայրենիքի անունը, բայց կան շատ տարբերություններ, քանի որ ամեն բանաստեղծ իր բանաստեղծության մեջ թաքցնում է մի գաղտնիք։

Եղիշե Չարենցի՛ <<Հայրենիքում>> բանաստեղծությունը այնքան պարզ և գեղեցիկ է ներկայացված, այստեղ բանաստեղծը խոսում է լեռների, լճերի, պարզ երկնքի, նաև նշում էր, որ հաճախ է միայնակ մնում և իր հետ միայն իր հայրենի լեռներն ու լեռնաշխարհն էր։ Երբ մնում էր միայնակ իր սիրելի լեռնաշխարհում, կարծես նրան մեկը ձայն էր տալիս, ականջին հասնում էին մեղմօրոր ձայներ։ Ամեն անգամ գովերգում է իր հայրենիքը, որը ամեն ինչից առաջնային է եղել նրա համար։
Համո Սահյանի՛ <<Հայաստան ասելիս>> բանաստեղծությունը շատ չքնաղ է, նա փորձում է ասել, որ հայրենիքից դուրս ոչ ոք ազատ չի կարող ապրել, հայրենիքից հեռու բոլորը միշտ ապրելու են կարոտով, երբ նա իր հայրենի հողի վրա է միշտ ուժեղ  և ոգեշնչված, կարող է հպարտ քայլել, և ոչ ոք նրան չի կարող իր հայրենիքից բաժանել։ Մի աննկարագրելի զգացում է ծնվում։ Բայց երբ ինչ-ինչ պատճառներով հեռանում ես քո հայրենի տնից, թևերդ փակվում են, և չես կարողանում ազատ տեղաշարժվել օտար երկրում։ Նա պատրաստ էր մահանալ հանուն հայրենիքի, և երբ իր հայրենիքում է, նույնիսկ մահը նրան չի վախեցնում և, և  նա նորից շարունակում է ստեղծագործել իր հայրենի աշխարհի մասին։
Ավետիք Իսահակյան՛ <<Էյ ջան հայրենիք>> բանաստեղծությունը կատարելագործված է,  այն շատ բարդ է հասկանալը, իմաստային տարբերությունները շատ են՝ մյուս բանաստեղծությունների հետ համեմատած, բայց այնքան մեծ սիրով է գրված, որ ամեն ընթերցող միանգամից սիրահարվում է բանաստեղծությանը։ Այստեղ ներկայացնում է իր հայրենիքը, ասում է, որ ուզում է հազար կյանքով  ապրել, որպեսզի կարողանա շատ բանաստեղծություններ հրատարակել իր հայրենիքի համար։ Սիրում է իր հայրենի հողը, և ամեն ինչ վեհ է դրանից։

 

Добавить комментарий