Նախագծեր- Մաթեմատիկական և տրամաբանական զարգացնող խաղեր

 

Թեմա՝ Տրամաբանական և մաթեմատիկական խաղեր։

Համակարգող՝ Ջեմմա Զարգարյան, դաստիարակ՝ Անահիտ Գրիգորյան, օգնական՝ Իրինա Սարգսյան,  քոլեջի/ նախակրթարանի 5 տարեկաններ։

Ժամանակահատված՝ հոկտեմբեր։

Անհրաժեշտ պարագաներ՝  գունավոր մատիտներ։

Նպատակ՝ Զարգացնել երեխաների տրամաբանությունը, ուշադրությունը, մանր մոտորիկան, փատկերացումների՝ ինքնուրույն ստեղծագործելու կարողությունները, գույների տարբերակումը ։

Խնդիր՝ Ուշադրության զարգացում, մաթեմատիկական պատկերացումների ձևավորում  և զարգացում, տրամաբանության և ստեղծագործելու կարողություն, գունային չանաչում։

Ընթացք՝  Երեխաները փորձում են մրգերը ներկել համապատասխան գույնով։ Պետք է՝ գտնեն պատկերների համապատասխան կեսը և միացնեն գծով։ Կիսով չափ նկարված պատկերները պետք է՝ համաչափության սկզբունքով և երևակայությամբ հասցնեն ավարտին։ Չորս պատկերների մեջ պետք է՝ գտնեն մեկ ավելորդը։

Հաջորդականություն. ներկիր համապատասխան գույնով

Այս առաջադրանքի օգնությամբ երեխաները կուսումնասիրեն հաջորդականությունը։ Այն կզարգացնի երեխայի տրամաբանությունը։
Անհրաժեշտ է գտնել հաջորդականության հերթական պատկերի գույնը.

Читать далее

Սուրդոմանկավարժություն

 

Սուրդոմանակավարժը լսողության խանգարում ունեցող հասարակության յուրաքանչյուր անհատի հետ դաստիարակչական և կրթադաստիարակչական աշխատանքներ է կատարում։ Սուրդոմանկավարժությունը  մշակում  և  գիտականորեն հիմնավորում  է  խնդրի  կանխարգելման,  փոխհատուցման  և  շտկման  միջոցները:

ՁԱՅՆԻ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԸ ՉԱՓՈՂ ՄԻԱՎՈՐԸ ԿՈՉՎՈՒՄ Է՝ ԴԵՑԻԲԵԼ։

Սուրդոմանկավարժության  խնդիրներն  են.

  1. Լսողության խանգարումով  երեխաների  բազմակողմանի ուսումնասիրությունը,
  2. Մայրենի լոզվի  բանավոր  խոսքի  ուսուցման  և  լսողության  ընկալման  զարգացման  համակարգի  հիմնավորումը,
  3. Ուսուցման  բովանդակության (ծրագրեր,  պլաններ,  դասագրքեր), ուսուցման  և  դաստիարակության  ձևերի, մեթոդների  գիտական  հիմնավորումը,
  4. Խնդրի շտկման  և  փոխհատուցման  տեխնիկական  միջոցերի  ստեղծումը,  կատարելագործումը,
  5. Ուսուցիչների, ընտանիքների  համագործակցման  ուժեղացումը,  երեխաների  դաստիարակման  արդյունավետությունը  բարձրացնելու  նպատակով,
  6. Սուրդոմանկավարժական գիտելիքների  և  նվաճումների  քարոզումը:

Մինչև  15-20 տարեկան  հասակը  մարդն  ընկալում  է  20-24000 Հց տատանումները:  Տարիքի  հետ  լսողության  սրությունը  վատանում  է.  մինչև  40 տարեկանը  ամենաբարձր  սրության  է  հասնում`  3000 Հց,  40-60 տարեկանում`  2000,  իսկ  60-ից  բարձր` 1000Հց:

Լսողության  խանգարման  պատճառները.

Լսողական  անալիզատորի  ցանկացած  հատվածի  ախտահարումը  առաջացնում  է  լսողական  կորուստ:  Արտաքին  և  միջին  ականջների  ախտահարումը   (կոնդուկտիվ  ծանրալսություն)  հանգեցնում  է  լսողության  իջեցմանը,  բայց  ոչ  խլացմանը:  Խորը  խլություն  առաջանում  է  ներքին  ականջի  ախտահարման  ժամանակ (նեյրոսենսոր):  Խլությունը  կարող  է  առաջանալ  նաև  լսողության  կենտրոնի  ախտահարման  դեպքում:  Լսողության  խագարման  առաջացման  պատճառները  կարող  են  բազմազան  լինել:  Ի  ծնե  առաջացող  պատճառներից  են  լսողական  օրգանի  բնածին  թերությունները:  Կարող  են  լինել  նաև  ի  ծնե,  բայց  ոչ  ժառանգական  պատճառներ:  Ի  ծնե  լսողության  խանգարումների  պատճառները  կարող  են  լինել  հղիության  ժամանակ  մոր  կրած  տրավմաները,  ընդունած  օտոքսիկ  դեղամիջոցները  և  այլն:  Ձեռքբերովի  խանգարումների  պատճառները  կարող  են  լինել  տրավման,  ինեկցիոն  հիվանդությունները,  չափից  բարձր  ձայնը,  քիմիական  թունավորումները  և  այլն:

Լսողությունը  հետազոտվում է  տոնալ  աուդիոմետրիայի  միջոցով:

ՀՀ-ում  կիրառվում  է  առողջապահության  համաշխարհային  կազմակերպության  դասակարգումը.

I աստիճան լսողության  թեթև  կորուստ,

II աստիճան  լսողության  միջին  կորուստ,

III աստիճան  լսողության  ծանր  կորուստ,

IV աստիճան  խորը  կորուստ,

Խլություն:

Խոսքի  վիճակը  այս  երեխաների  մոտ  կախված  է  մի  շարք  գործոններից.

  1. Լսողության իջեցման  աստիճանից,
  2. Լսողության խանգարման  առաջացման  ժամանակը,  եթե  լսողության  խանգարումն  առաջանում  է  3տ.-ից  հետո,  երեխայի  մոտ  կարող  է  լինել  ֆրազային  խոսք,  բառապաշարի,  քերականության  և  հնչարտաբերման  չնչին  խանգարումներով:

Եթե  առաջանում  է  դպրոցական  տարիքում,  ապա  հիմնականում  դրսևորվում  են  հնչարտաբերման  խանգարումները`  լղոզված  արտաբերմամբ:

Վաղ  տարիքում  լսողության  խանգարում  ստացած  երեխաների  մոտ  դիտվող  խոսքային  խանգարումները  զբաղեցնում  են  խոսքի  կոմպոնենտները.  բառապաշար,  քերականություն,  հնչյունաբանություն:

Լսողությամբ  բառերի  ընկալման  անլիարժեքությունը  բերում  է  բառապաշարի  աղքատացմանը  և  աղավաղմանը,  բառերի  նշանակության  սահմանափակմանը:  Այս  երեխաների  բառապաշարում  գրեթե  բացակայում  են  ընդհանրացնող  հասկացությունները (տրանսպորտ,  հագուստ,  կենդանի  և  այլն):  Նկատվում  է.

  • առարկայի և դրա  առանձին  մասերի  անվանման  շփոթում,
  • առարկաների անվանումների և  գործողությունների  շփոթում (նկարել-մատիտ,  բարձ-քնել),
  • առարկաների շփոթում ըստ  արտաքին  նմանության,
  • փոխաբերական, բազմիմաստ բառերի  ընկալման  խանգարումներ:

Չլսելով  բառի  վերջավորությունը`  երեխաները  կամ  բաց  են  թողնում  դրանք,  կամ  կիրառում  աղավաղված  տեքստով:  Հնչյունների  չտարբերակմամբ  պայմանավորված  բարդությունները  առաջացնում   են  հնչարտաբերման  զանազան  խանգարումներ:  Բնորոշ  է  հետևյալը.

  • հնչյունների շփոթում,
  • հնչյունների փոխարինում,
  • հնչյունների բացթողում,
  • հնչյունների աղավաղված արտաբերում:

Լսողության  խանգարումով  երեխաների  խոսքին  բնորոշ  է  լղոզվածությունը,  աղքատությունը  ինտոնացիայում:  Խոսքի  տեմպը,  որպես  կանոն`  դանդաղացած  է:  Բառերի  սահմանափակ  քանակը,  լեզվի  քերականական  կառույցի  յուրացման  անբավարարությունը  իրենց  հերթին  բերում  են  կարդացած  տեքստի  ընկալման,  հասկացման  խանգարմանը:

 

Չափորոշիչ

 

2-3 տարեկան 3-4 տարեկան
Չափորոշիչ Ցուցիչ Օրինակ Չափորոշիչ Ցուցիչ Օրինակ
Երեխան ունի մեծության, չափի, ձևի մասին գիտելիքներ, ճանաչում է գույները: Անվանում է մեկ- երկու հիմնական գույներ (հնարավոր է շփոթելով): Անվանում է կարմիր, կապույտ, դեղին գույներից որևէ մեկը կամ երկուսը: Երեխան ունի մեծության, չափի, ձևի մասին գիտելիքներ, ճանաչում է գույները: Տեսակավորում է առարկաները ըստ ձևի։ Տարբեր ձևի առարկաներից ընտրում է երկու շրջանաձև (կլոր) առարկաները։
Տեսակավորում է առարկաները ըստ գույնի։ Մեծահասակի խնդրանքով կարմիր խորանարդիկները դնում է անկյունում, իսկ կապույտները՝ կենտրոնում։
Երբ առաջարկում են, տարբեր գույնի առարկաներից առանձնացնում է երկու կարմիր խորանարդիկները:
Անվանում է հիմնական գույները։ «Ես մի խնձորը կնկարեմ այս կարմիր մատիտով, իսկ մյուսը՝ կանաչով»։
Գիտի «շատ», «քիչ» հասկացությունները: Երեխան իր առջև դրված կոնֆետեների քանակին նայելով, ասում է. «Սա շատ է, իսկ սա’ քիչ»: Մեծահասակի խնդրանքով ասում է առաջարկված մատիտների գույները (դեղին, կարմիր, կապույտ)։
Ընտրում է 2-4 գույն։ Նկարելիս ընտրում է 2-4 տարբեր գույնի մատիտներ’ անվանելով դրանց գույները:
Գնահատում է չափերը։ «Մայրի՛կ, տես ես սեղանից բարձր եմ (բոյով եմ)»:
Գիտի 2 երկրաչափական պատկերներ՝ շրջան, եռանկյուն: Նկարի վրա պատկերված երկրաչափական պատկերները դիտելիս ասում է. «Մի հատ էլ շրջան գտա»:
Երեխան ցուցաբերում է հաշվի, թվերի, թվանշանների իմացություն: Գիտի, թե ինչ է «1»-ը: Երբ երեխային խնդրում են բերել մեկ խնձոր, ճիշտ կատարում է հրահանգը:
Երեխան ցուցաբերում է
հաշվի, թվերի, թվանշանների իմացություն:
Հաշվում է մինչև 5-ը:
Կիրառում է հաշիվը առօրյա կյանքում: «Ես չորս մատիտ ունեմ, իսկ Անին’ մեկ»:
Մայրիկի խնդրանքով գնում և բերում է հինգ խնձոր:

Չափորոշիչներ- ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Ծննդից մինչև 6 տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչներն ընդհանուր առմամբ նկարագրում են, թե ինչ պետք է իմանա և ինչ պետք է կարողանա անել երեխան որոշակի տարիքում: Դրանք
զարգացման տարբեր ոլորտներում մինչև 6 տարեկան երեխաների վերաբերյալ մեր ունեցած ակնկալիքներն են։ Չափորոշիչները ունեն հատուկ նպատակ, որոնցով մեծահասակներին ուղղորդում են արդյունավետորեն շփվելու 0-6 տարեկան երեխաների հետ’ անկախ այն բանից, թե հաճախում են մանկապարտեզ թե տանն են մեծանում, թե տարբեր կարիքներ ունեցող երեխաներ են, սովորում են խոսել մեկ լեզվով, թե մի քանի լեզուներով և այլն: Վաղ մանկությունը երեխայի աճի, զարգացման եւ սովորելու բացառիկ ժամանակաշրջանն է: Կարեւոր է նկատի ունենալ, որ որոշ երեխաներ կարող են չափորոշիչներով սահմանված ակնկալիքներից շատ ավելի բարձր ցուցանիշներ ունենալ, մինչդեռ որոշ երեխաներ էլ հնարավոր է, որ ամբողջապես չտիրապետեն այս փաստաթղթում նշված գիտելիքներին և հմտություններին: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ ուշադրություն դարձնեն երեխայի առանձնահատկություններին և եթե որոշ կետեր երեխան չի կարողանում իր տարիքին համապատասխան կատարել, օգնեն և լուծեն այդ խնդիրները։ Երեխաները տարբեր են լինում’ կախված իրենց բնածին հատկություններից, ունեցած փորձից, ունակություններից, առողջական վիճակից և սովորելու նկատմամբ ունեցած վերաբերմունքից, հետևաբար նրանց զարգացումը տարբեր տեմպերով է ընթանում: Այս չափորոշիչների հիմքում ընկած է այն համոզմունքը, որ երեխաների ուսումնառությունը և զարգացումը բազմակողմանի է, քանի որ ֆիզիկական զարգացմանը զուգընթաց զարգանում են երեխայի խոսքը և լեզուն, զգացմունքները, սոցիալական շփման և իմացական կարողությունները: Մեծահասակներն մեծ դեր և ազդեցություն ունեն երեխաների աճի և զարգացման վրա, բայց հատկապես ծնողներն են իրենց երեխաների առաջին և ամենակարևոր ուսուցիչները: Ուսուցիչները եւ ընտանիքները պետք է աջակցեն, որ երեխաների մեջ զարգանան ամբողջ կյանքի ընթացքում սովորելու ցանկությունն ու հմտությունները:  Մինչեւ 6 տարեկան երեխաների զարգացման չափորոշիչները մշակվել են’ առաջնորդվելով երեխայի զարգացման վերաբերյալ կառուցողական սկզբունքներով: Ըստ այդ սկզբունքների’ երեխաները լավ են զարգանում այն միջավայրում, որտեղ բավարարվում են նրանց ֆիզիկական, մտավոր և հոգեբանական կարիքները, որտեղ նրանք պաշտպանված են զգում, արժեւորվում են որպես անհատներ և ակտիվորեն ներգրավվում են նոր հմտություններ եւ գիտելիքներ ձեռք բերելու նպատակով կազմակերպված
բազմաբնույթ աշխատանքներում: Նրանք իրենց գիտելիքները և արժեքային համակարգը կառուցում են հասակակիցների, ծնողների եւ այլ մեծահասկաների հետ փոխհարաբերությունների, ինչպես նաեւ ֆիզիկական ու հասարակական միջավայրի ակտիվ ուսումնասիրությունների միջոցով: Երեխայի առողջ, ներդաշնակ և համակողմանի զարգացման համար անհրաժեշտ է աշխատանքել նրա ֆիզիկական, իմացական, հուզական և սոցիալական ոլորտների հավասարաչափ զարգացման ուղղությամբ: Չափորոշիչները դասակարգված են ըստ
զարգացման հետեւյալ ոլորտների.
1. Շարժողական զարգացում
2. Խոսք եւ հաղորդակցում
3. Իմացական զարգացում
4. Սոցիալական, հուզական եւ անձնային
զարգացում
5. Ինքնասպասարկում, առողջության
պահպանում եւ անվտանգություն
6. Սովորելու նկատմամբ վերաբերմունք

Չափորոշիչների սույն փաստաթուղթն ունի հետևյալ կառուցվածքը.

ոլորտները ոաումնառության/զարգացման ուղղություններն են,

ենթաոլոլւտները տվյալ ոլորտի բաղկացուցիչ մասերն են,

չափորոշիչները սահմանում են տվյալ ենթաոլորտում երեխայից ակնկալվող վարքագիծն ընդհանուր առմամբ,

ցուցիչները նշում են, թե երեխան ինչ գիտի եւ ինչ է անում, կամ ինչպիսի դիտարկելի վարքագիծ է դրսևորում,

օրինակները պարզաբանում են յուրաքանչյուր ցուցիչի իմաստը:

Վաղ մանկության զարգացման խնդիրներով զբաղվող մասնագետները կարող են

այս չափորոշիչներն օգտագործել տարբեր
նպատակներով.

• սահմանելու զարգացման նպատակները,
որոնց երեխաները պետք է հասնեն ծննդից
մինչեւ 6 տարեկան հասակը,
• բարելավելու ուսումնական միջավայրը,

• ապահովելու ուսումնառության շարունակական գործընթացը:

Միևնույն ժամանակ կարևոր է ընդգծել, որ
չափորոշիչները նախատեսված չեն

• որոշելու համար, թե արդյոք երեխան
«պատրաստ է» մանկապարտեզ կամ
դպրոց գնալու, թե’ ոչ,

• օգտագործվելու որպես գործիք’ երեխաների ախտորոշման կամ պիտակավորման նպատակով,

• պատճառ հանդիսանալու, որ երեխաները զրկվեն նոր ծրագրերի կամ փորձառությունների մասնակցելուց,

• մի երեխային մյուսի հետ համեմատելու
համար,

• երեխայի զարգացման մակարդակը գնահատելու համար,

• որպես ուսումնական ծրագիր օգտագործելու համար (թեեւ ուսուցիչները կարող են

այս նյութերն օգտագործել ուսումնական
պարապմունքներ պլանավորելու համար):

 

Նախագիծ- Նախադպրոցականի հոգեկան վիճակի ուսումնասիրություն

 

Թեմա՝ Նախադպրոցականի հոգեկան վիճակի ուսումնասիրություն — «հոգեբանական խաղ»

Համակարգող՝  Ջեմմա Զարգարյան, դաստիարակ  Էլյա Գրիգորյան, օգնական՝ Անահիտ Մարգարյան,  քոլեջի/ նախակրթարանի 5 տարեկաններ։

Ժամանակահատված՝ Հետազոտության անցկացման ամիս՝ամսաթիվը սեպտեմբեր — 24․09․22թ

Անհրաժեշտ պարագաներ՝ ութ մատիտներ (կարմիր, դեղին, կապույտ, կանաչ, մանուշակագույն, շագանակագույն, մոխրագույն սև) , ա4 սպիտակ թուղթ՝ որի վրա պատկերված կլինի մարդուկ և երեխաները կփորձեն ներկել այն։

Նպատակ՝ երեխայի հոգեվերլուծական վիճակի ուսումնասիրություն:

Խնդիր՝  ըստ իմ կատարած վերլուծության՝ աշխատել շատ ագրեսիվ երեխաների հետ, որպեսզի դուրս գան այդ ագրեսիվ վիճակից։ Դաստիարակին տրամադրել յուրաքանչյուր երեխայի բնութագրիչ գծերը, որպեսզի դաստիարակը համապատասխան մոտեցումով մոտենան նման երեխաներին։

Ընթացք՝  Երեխաները մեծ սիրով էին ներկում մարդուկին, ոգևորված էին, ներկելու գործընթացն էլ սիրոմ էին։ Ես հետևում էի բոլոր երեխաներին, յուրաքանչյուրն յուրովի էր ներկում՝ յուրահատուկ ձևով։ Երեխա կար՝ մարդուկի կողքերի հատվածներն էր ներկում՝ նշելով, որ դա երկինքն է, ներկի ավարտի հետո՝ կանցնի մարդուկին։ Երբ, յուրաքանչյուր գույն իրենց ընտանիքներից մեկ անդամի էին նմանեցնում, այդ հատվածն  շատ գեղեցիկ էր դիտվում։ Մի երեխա ասաց, որ իր մայրն հղի է և իր մոր փորիկի միջի իր՝ քույրիկին է նմանեցնում տվյալ գույնը։ Ամենավերջում, ես յուրաքանչյուր երեխայի՝ վերլուծությունը գրել եմ իր թերթիկի հետևում և մոտավորապես հասկացել եմ, որ երեխան՝ ինչ բնավորության գծեր ունի։

Читать далее

Նախագիծ՝ էկոխաղ

 

Թեմա՝ Շոշափողական զգայարանի զարգացում, էկոլոգիական խաղի միջոցով։

Համակարգող՝ Ջեմմա Զարգարյան, դաստիարակ՝ Անահիտ Գրիգորյան, օգնական՝ Իրինա Սարգսյան,  քոլեջի/ նախակրթարանի 5 տարեկաններ։

Ժամանակահատված՝ նոյեմբեր։

Անհրաժեշտ պարագաներ՝ երեք դույլ տարբեր գույների, թափոններ՝ խլաստիկ շիշ, թուղթ, կտոր այլ թափոն։

Նպատակ՝ ձևավորել պատկերացում թափոնների տեսակավորման վերաբերյալ։ Զարգացնել շոշափելու զգայարանները։ Կարողանալ ճիշտ կողմնորոշվել, թե որ դույլի մեջ կարող են գցել թափոնը։ Շոշափել թափոնը, ձեռքով սեղմել ձեռքի մեջ։

Խնդիր՝ խաղի միջոցով զարգացնել շոշափողական զգայարանը։

 Խաղը ունի էկոլոգիական ուղվածություն․ Խաղի ընթացքում երեխան կտարբերակի թափոնները ըստ իրենց ծագման․ թե որ նյութից են պատրաստված և որ աղբամանի մեջ պիտի նետվեն աղբի կտորները։ Այսպիսով սովորում ենք աղբը տեսակավորել։

Ընթացք՝  

Նախօրոք բացատրել երեխաներին թե ինչ է աղբի տեսակավորումը։ Ինչի համար է այն արվում։

  •  երեխաներին բացատրել, թե որ դույլը ինչ թափոնի համար է նախատեսված
  • երեխաները փակ արկղից վերցնում են թափոններից մեկը, շոշափում և փորձում գցել համապատասխան դույլի մեջ։
  • Խաղը կավարտվի, երբ բոլոր թափոնները իրենց ճիշտ տեղում լինեն։

Արդյունք՝

Վերլուծություն՝

Читать далее

Նախագիծ- Ապլիկացիա «Կատու» մաթեմատիկական պատկերների ճանաչում․ տեխնոլոգիական աշխատանք

 

Թեմա՝ Ապլիկացիա Կատու։

Համակարգող՝ Ջեմմա Զարգարյան։

Դաստիարակներ՝ Սեդա Գևորգյան, Մերի Սմբատյան ։

Ժամանակահատված՝ հոկտեմբեր։

Մասնակիցներ՝ նախակրթարանի 2-4 տարեկաններ։

Քանակ՝ 18-20 հոգանոց խումբ։

Անհրաժեշտ պարագաներ՝ գունավոր թղթեր, մկրատ, սոսինձ, ա4 սպիտակ թուղթ, գունավոր մատիտներ։

Նպատակ՝ երեխաներին սովորեցնել տարբերել՝ երկրաչափական պատկերները, իմանալ դրանց անվանումները։

Խնդիր՝ երկրաչափական պատկերների տարբերակման և իմացության բարելավում։ Մանր մոտորիկայի զարգացում։

Ընթացք՝ Երեխաներին նախ՝ ծանոթացնում ենք երկրաչափական պատկերների հետ, հետո բացատրում՝ թե ինչ ենք պատրաստելու պատկերներից։ Սկսկում ենք մկրատով՝ երկրաչափական պատկերները կտրել և առանձնացնել, հետո սպիտակ թղթի վրա սկսում ենք կատվին հավագել և սոսնձով  կպցնել։

Ակնկալվող արդյունք՝ Կարողանալ ճիշտ ձևով կտրել թուղթը և ստանալ պատկերները, սոսնձել ճիշտ հատվածում կպցնել պատկերները։

Читать далее

Զարգացնող խաղերի նշանակությունը

 

Նախադպրոցական տարիքի երեխաների մտավոր դաստիարակությունը մանկապարտեզի ուսումնադաստիարակչական աշխատանքի կարևորագույն խնդիրներից մեկն է, որի իրականացումը նշանակում է ` երեխային տալ ոչ միայն գիտելիքներ,այլև ձևավորել նրա անձնավորությունը: Այդ մասին Ա.Ն. Լեոնտևը նշել է, որ երեխայի մտավոր զարգացումը չպետք է դիտել նրա հոգևոր զարգացումից, հետաքրքրություններից, զգացմունքներից և ընդհանրապես նրա հոգևոր կերպարը կազմող այլ գծերից կտրված:

Երեխայի մտավոր կարողությունների ձևավորման հիմնական խնդիրներից մեկը մտածողության և խոսքի զարգացումն է: Այս կարողությունները ձևավորվում և զարգանում են շրջապատող իրականությունը ճանաչելու ընթացքում: Հաշվի առնելով այդ հանգամանքը `  դաստիարակը մեծ ուշադրություն է դարձնում այն մեթոդներին ու եղանակներին, որոնց կիրառումը նպաստում է երեխաների մտավոր գործունեության , ինքնուրույն մտածողության ձևավորմանը, սովորեցնում է փոփոխվող իրադրություններում օգտվել ձեռք բերած գիտելիքներից և փորձից, իր առջև դրված խնդիրներին համապատասխան ճիշտ ընտրել անհրաժեշտ նյութերը, բառերը, խոսքը:

Տարիքի հետ մեկտեղ երեխան շրջապատողների հետ մտնում  է նոր, ավելի բարդ հարաբերությունների մեջ, բարդանում են նրա խաղային և աշխատանքային գործունեության ձևերը, բովանդակությունը: Կյանքը նրա առջև դնում է նոր խնդիրներ, որոնց լուծման համար նա պետք է իմանա նաև երևույթների էական, թաքնված կապերը: Կյանքի բովանդակության այդպիսի փոփոխությունը պահանջում է ավելի կատարելագործված մտավոր գործունեություն, որը պետք է ապահովի իրադրության վերափոխումը ոչ միայն պրակտիկորեն, այլև պատկերավոր ձևով:

Երեխային մտավոր աշխատանքի տրամադրել համար անհրաժեշտ է խաղը դարձնել հետաքրքիր, զբաղեցնող, միտք շարժող: Դրա համար կան տարբեր եղանակներ ու մեթոդներ, որոնց մեջ հատուկ տեղ են գրավում դիդակտիկ խաղերը: Այդ խաղերի ճիշտ կազմակերպումն ու անցկացումը երեխաներին հնարավորություն է տալիս  խաղի, խաղային ձևի միջոցով ստանալ անհրաժեշտ գիտելիքներ, իսկ դաստիարակին` զարգացնել երեխաների մտավոր գործունեության տարբեր կողմերը:

Երեխաների գիտելիքների ամրապնդման,  նոր գիտելիքների հաղորդման նպատակով մանկապարտեզի կրտսեր խմբից սկսած անցկացվում են դիդակտիկ խաղեր: Քանի որ երեխաների ուշադրությունը, հիշողությունը և հոգեկան մյուս պրոցեսները դեռ այնքան զարգացած չեն, որպեսզի կիրառվեն ուսուցման առավել բարդ ` դպրոցական մեթոդներ, դիդակտիկ խաղերի օտագործումը լիովին համապատասխանում է նրանց տարիքային առանձնահատկություններին և մտավոր կարողություններին: Այդ խաղերը որպես ուսուցման ձև, իրենց բնույթով բարդ են, որովհետև դրանք միաժամանակ հետապնդում են երկու նպատակ` ուսուցողական և խաղային: Այստեղ երեխաները խաղալով սովորում են, իսկ դաստիարակը ղեկավարելով և մասնակցելով խաղին` միաժամանակ սովորեցնում է: Դաստիարակի այս դերն առանձնապես ընդգծվում է, երբ դիդակտիկ խաղերը հանդես են գալիս  որպես նոր գիտելիքների հաղորդման միջոց: Այսինքն` երբ խաղի ընթացքում երեխաները միմյանց չեն հասկանում, դաստիարակը ոչ թե ուղղակի ասում է  ինչ անել, այլ ինքը խաղի մեջ մտնելով` երեխային ճիշտ արտահայտվելու և ճիշտ գործելու օրինակ է տալիս:

Դիդակտիկ խաղերի առանձնահատկությունները որպես ուսուցման յուրահատուկ ձև ավելի ցայտուն են արտահայտվում, երբ դրանք համեմատում ենք պարապմունքների հետ:Մանկապարտեզում երեխաների ուսուցման տևական հետազոտությունները և տարիների փորձը  ցույց են տվել, որ պարապմունքը ուսուցողական ուղղակի ներգործություն է, իսկ դիդակտիկ խաղերի ու վարժությունների հիմքում ընկած է սենսոր դաստիարակությունը: Հենց առարկաների զննումն ու փորձերը այդ վարժությունները տարբերում են պարապմունքներից:

Դիդակտիկ խաղը ուսուցման իսկական խաղային ձև է դառնում միայն այն դեպքում, երբ ուսուցողական խնդիրը դրված է ոչ թե ուղղակի, այլ խաղի ձևով: Հենց սա էլ դիդակտիկ խաղի բնույթն է` երբ երեխան գիտելիքները յուրացնում է ոչ կանխամտածված: Դաստիարակի և երեխաների փոխհարաբերությունները որոշվում են ոչ թե ուսուցողական իրադրությամբ, այլ խաղով, այսինքն`  երկու կողմերն էլ խաղացողներն են: Եվ եթե խաղի այդ սկզբունքը խախտվի, ապա դաստիարակը կլինի ուղղակի ուսուցողի դերում, և խաղը լինելուց, «այն կդառնա ձանձրալի նմանակ»,-ինչպես նշում է Զ.Մ.Բոդուսլավսկայան:

Երեխաների սենսոր դաստիարակությանը վերաբերող մեթոդական ձեռնարկի հեղինակներ Ն.Պ.Սակուլինան և Ն.Ն. Պոդյակովը հանձնարարել են մի շարք դիդակտիկ խաղեր, որոնք մանկապարտեզում լայնորեն օգտագործվում են որպես ուսուցման խաղային առավել արդյունավետ ձևեր:

1.Խաղ-հանձնարարություններ, որոնց հիմքում ընկած են խաղալիքներով և առարկաներով կատարվող գործողությունները: Երեխաները ընտրում են, դասավորում, տեղավորում, հավասարեցնում և այլն: Այստեղ խաղային գործողությունները պարզունակ են և իրենց բնույթով հաճախ  համընկնում են առարկաներով կատարվող առօրյա պրակտիկ գործողություններին:

2.Խաղ-թաքստոցի խաղերն ունեն փնտրելու և թաքցնելու տարրեր և հիմնվում են երեխաների համար առարկաների անսպասելի անհայտացման կամ ի հայտ գալու վրա:

3.Խաղ-հանելուկներ, որոնք երեխաներին գրավում են անհայտ տարրեր ունենալու շնորհիվ և որոնք ունենում են «Իմացիր»,  «Գուշակիր», «Գտիր» հանձնարարությունները:

4.Սյուժետային դերերով խաղեր,որոնց խաղային գործողությունները կապված են կյանքի բազմազան  իրադրությունների և մեծերի դերեր կատարելու հետ: Օրինակ` դառնալ վաճառող, գնորդ, փոստատար, կատարել որևէ կենդանու դեր և այլն:

5.Խաղ-մրցություն, որոնք հիմնված են խաղի արդյունքի, հաղթանակի ավելի արագ ձգտման վրա: Օրինակ ` «Ով ավելի արագ», «Ով է առաջինը» և այլ:

6.Խաղ-վիճականություն կամ տուգանք: Այս խաղերը կապված են խաղային հետաքրքիր գործողությունների հետ: Օրինակ` ազատվել ավելորդ քարտերից, չպահանջել տուգանային առարկան կամ նկարը, չասել արգելված բառը, լռել, զսպել իրեն և այլն:

Ա.Պ.Ուսովան և Ա.Մ.Լեուշինան իրենց մի շարք հետազոտություններում առաջ են քաշել դիդակտիկ խաղերի երկու ֆունկցիա. ա)ուսուցման պրոցեսում ստացած գիտելիքների ամրապնդում, բ)խաղային ձևով նոր գիտելիքների յուրացում: Վերջին ֆունկցիայի իրականացումը կապվում է որոշակի դժվարությունների հետ, որովհետև նոր, ավելի բարդ գիտելիք տալու համար անհրաժեշտ է երեխաների իմացական գործունեության եղանակների կազմակերպում, որոնք անհրաժեշտ են  տվյալ գիտելիքները յուրացնելու համար: Սակայն այդ եղանակները մատչելի են միայն ուղղակի ուսուցողական ներգործության դեպքում: Իսկ դիդակտիկ խաղերի դերը նշանակելիորեն կբարձրանա, եթե դրանք երեխաներին առաջարկվեն մշակված համակարգով: Դա հնարավորություն կտա իրականացնել դիդակտիկական խնդիրների հաջորդական բարդացումը, այսինքն` խաղային ուսուցման միջոցով որոխաներին տանել դեպի առավել բարդ գիտելիքների յուրացում:

Բացի այդ, մի շարք ուսումնասիրություններ էլ ցույց են տվել, որ դիդակտիկ խաղերի նյութը կարելի է այնպես մշակել, որ ուղղոթյուն տա երեխաներին իմացական գործունեության նոր եղանակներին տիրապետելու գործում:

Վ.Ն.Ամանոսովան իր «Դիդակտիկ խաղը որպես ուսուցման կազմակերպման ձև մանկապարտեզում» հոդվածում տվել է դիդակտիկ խաղերի վերլուծությունը` դրանց ուսուցողական-խաղային կառուցվածքի առումով և ցույց տվել , որ առավել մեծ արդյունքի կարելի է հասնել խաղի ուսուցողական և խաղային տարրերի ճիշտ զուգակցման դեպքում, որ պարապմունքների ձևով անցկացվող դիդակտիկ խաղը ուղղակի ուսուցման նման պետք է դառնա գիտելիքների համակարգի հաղորդման արդյունավետ միջոց և ոչ թե մեկուսացած, առանձին տեղեկությունների հաղորդում ինչպես հաճախ լինում է մանկապարտեզում: Իսկ դրան կարելի է հասնել միայն այն դեպքում, երբ կառանձնացվեն այն գիտելիքները, որոնք պետք է յուրացվեն հենց դիդակտիկ խաղի պրոցեսում, երբ կմշակվեն դիդակտիկական ընդհանուր խնդիրները, և այդ բազայի վրա կստեղծվի դիդակտիկ խաղերի ամբողջական համակարգ` ըստ նախադպրոցական դաստիարակության տարբեր մեթոդիկաների:

Դիդակտիկ վարժություններ

Կազմակերպված ուսուցման ձև են նաև դիդակտիկական վարժությունները, որոնց միջոցով իրականացվում է սենսոր և մտավոր դաստիարակությունը: Դիդակտիկական վարժությունների հիմնական նպատակը այս կամ այն գործողության վերարտադրումն է, որը երեխաները կատարում են ուղղակիորեն, կոնկրետ առաջադրանքի ձևով, որպես դաստիարակի հանձնարարություն:

Վարժությունների դիդակտիկական իմաստն այն է, որ երեխան ինքնուրույն գործելու հնարավորություն է ստանում, կարող է բազմաթիվ անգամ կրկնել պրակտիկ տարբեր գործողություններ, գործնականորեն զգալ իր մտավոր ու պրակտիկ ջանքերի արդյունքը: Այն դեպքերում, երբ վարժությունն անցկացվում է անծանոթ, երեխաների համար նոր նյութերով, անհրաժեշտ է ավելի ակտիվ և մանկավարժական ուղղակի ներգործություն: Դաստիարակը երեխաներին ծանոթացնում է նյութին, նրա առանձնահատկություններին և դրված խնդրին, բացատրում այդ նյութով գործողություններ կատարելու ձևերը:

Այսպիսով, մանկապարտեզում պարապմունքներից բացի, դիդակտիկ խաղերի և վարժությունների ներդրումը նշանակալիորեն բարձրացնում է ուսուցման արդյունավետությունը և հնարավորություն տալիս ապահովելու գործողության ռացիոնալ զուգակցումը և հերթականությունը, կանխելու հոգնածությունը և ուսուցման ողջ ընթացքում պահպանելու երեխաների աշխատունակությունը:

Արեգակնային համակարգ, Ծիածան

 

Արեգակնային համակարգն սկսել է ձևավորվել մոտ 5 մլրդ տարի առաջ, երբ սեփական ձգողության ազդեցությամբ գազի և փոշու վիթխարի ամպն սկսել է սեղմվել: Սկզբում այդ ամպը շատ դանդաղ պտտվել է իր առանցքի շուրջը, սակայն, սեղմմանը զուգընթաց, այդ պտույտն ավելի ու ավելի է արագացել, մինչև առաջացել է գազի ու փոշու հարթ շերտով ծածկված կենտրոնական գունդ: Շարունակվող ինքնասեղմման արդյունքում կենտրոնական գունդն ավելի ու ավելի է տաքացել և, ի վերջո, այն բռնկվել է և  աստղի նման սկսել է լուսարձակել ու վերածվել է Արեգակի: Արեգակը աստղ է, որի շուրջը ձվաձև ուղեծրերով պտտվում է 8 մոլորակ։ Մեր Արեգակնային համակարգում մոլորակները լինում են տարբեր չափերի։ Դրանցից մի քանիսը փոքր են և քարոտ, իսկ մյուսնեէը գազի վիթխարի գնդեր են։Երկիր մոլորակը երրորդ մոլորակն է և տիեզերքի միակ վայրն է, որտեղ գոյություն ունի ՝ կյանք։

 

Ծիածան

Ծիածան, անձրևից հետո երկնքում հայտնվող բազմերանգ կամարի տեսքով երևույթ է։ ծիածանն առաջանում է այն ժամանակ, երբ անձրևից հետո օդում դեռևս մնացած և ճախրող ջրի մանր կաթիլները լուսավորում է բացված արևը։ Ծիածանը երևում է այնքան ժամանակ, քանի դեռ Արևի ջերմությունից օդը բավարար չափով չի տաքացել և անձրևի փոշին չի գոլորշացել։ Դա տևում է մի քանիսից մինչև մի քանի տասնյակ րոպե։ Ծիածանը երևում է այն ժամանակ, երբ մարդը մեջքով կանգնած է դեպի արևի կողմը։ Որքան կաթիլները խոշոր են, այնքան մաքուր և հագեցած են ծիածանի գույները։

Կարմիր Նարնջագույն Դեղին Կանաչ Երկնագույն Կապույտ Մանուշակագույն

ՏԱՐՐԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐ

մաթեմատիկա, слайд № 29 Երկրաչափական պատկերներ

Մաթեմատիկայի ուսուցումը երեխաների մտավոր զարգացմանը նպաստող իմացական ընդունակությունների գործընթաց է: Տարրական մաթեմատիկական պատկերացումների ձեւավորման եւ զարգացման միջոցներն են` մաթեմատիկայի պարապմունքները, դիդակտիկ, զարգացնող, մրցակցային, ինտելեկտուալ խաղերը, զբոսանքները, էքսկուրսիաները: Մաթեմատիկական յուրաքանչյուր խաղ ունի իր խնդիրը` զարգացնել բանավոր համրանքը, ծանոթացնել թվերի բնական շարքին, թվերի կազմությանը, թվանշաններին, երկրաչափական պատկերներին, մարմիններին: Խաղերի ընթացքում երեխաները դիտում են, համեմատում, վերլուծում: 3-6 տարեկան երեխաներն ունեն կոնկրետ մտածողություն, ուստի նրանք սկսում են ըմբռնել մաթեմատիկական հիմնական հասկացությունները, երբ ուղղակիորեն շփման մեջ են մտնում իրենց շրջապատող իրական առարկաների հետ: Տարրական մաթեմատիկական պատկերացումների զարգացումը նախադպրոցական տարիքում ունի հիմնական հետեւյալ նպատակը 3-6 տարեկան նախադպրոցական երեխաներին նախապատրաստել դպրոցին` սովորեցնելով հաշվել, չափել, համեմատել, բացահայտել շրջապատող առարկաների մեծության հատկանիշները, երկրաչափական պատկերները, նպաստել հոգեկան գործընթացների եւ հատկապես մտածողության (համեմատություն, վերլուծություն, ընդհանրացում) զարգացմանը:

Նախադպրոցական տարիքում տարրական մաթեմատիկական պատկերացումների ձեւավորումը ունի երկու խնդիր՝  նախաթվային և թվային։

Նախաթվային հասկացություններ
1. Մեծություն
• Համեմատել առարկաները մեծության հատկանիշով, խմբավորել՝
ըստ

— երկարության. երկար — կարճ, հավասար-անհավասար (հավա-
սար են երկարությամբ),

— բարձրության. բարձր — ցածր, հավասար-անհավասար (հավա-
սար են բարձրությամբ),

— լայնության. լայն — նեղ, հավասար-անհավասար (հավասար են
լայնությամբ)

— հաստություն. հասատ — բարակ, հավասար-անհավասար ( հա-
վասար են հաստությամբ),

— չափի. մեծ — փոքր, հավասար-անհավասար (հավասար են մե-
ծությամբ)։

• Առարկաները դասավորել ըստ մեծության որեւէ հատկանիշի աճ-
ման եւ նվազման կարգով։

• Առդրման եւ վերդրման օգնությամբ չափումներ անել։
• Առարկաները դասակարգել ըստ 1,2 հատկանիշի:

2. Ձև

• Ճանաչել երկրաչափական պատկերները, նրանց բնորոշ հատկա-
նիշները (շրջան, քառակուսի, եռանկյուն, ուղղանկյուն)։

• Ճանաչել երկրաչափական մարմինները, նրանց բնորոշ հատկա-
նիշները (խորանարդ, գունդ)։

• Ծալման եւ կիսման ճանապարհով նոր պատկերներ ստանալ` յու-
րացնելով ամբողջ եւ մաս հարաբերութունները:

• Շրջապատում տեսնել երկրաչափական պատկերների նման առարկաներ։

• Խմբավորել երկրաչափական պատկերներն ըստ նշված հատկա-
նիշների, գտնել ավելորդը եւ լրացնել պատկերը։

 

3. Տարածական եւ ժամանակային կողմնորոշում

• Տարբերակել տարածական ուղղությունները` աջ, ձախ, դուրս,
ներս, տակ, վրա, վերեւ, ներքեւ, առաջ, հետ, հեռու, մոտիկ։
• Շարժվել նշված ուղղությամբ։
• Կողմորոշվել թղթի եւ նկարների վրա։
• Տարբերել օրերը (այսօր, վաղը, երեկ), օրվա մասերը (առավոտ,
կեսօր, երեկո), շաբաթվա օրերի, ամիսների հաջորդականությունը:

Թվային հասկացություններ

• Կատարել ուղիղ եւ հետընթաց համրանք 10-ի սահմանում։
• Պատասխանել քանի՞, որքա՞ն, ինչքա՞ն հարցերին։

• Տարբերել 1-10 սահամանում յուրաքանչյուր թվին նախորդ եւ հա-
ջորդ թվերը։

• Հասկանալ թվի անկախությունն առարկաների ձեւից, գույնից, տե-
սակից։ մեծությունից, գրաված դիրքից, տարածությունից եւ հաշ-
վելու ուղղություններից։

• Ճանաչել 1-10 տպագիր եւ ձեռագիր թվանշանները։
• Տարբերակել թվի կազմության տեսակները։
• Լուծել տարբեր բնույթի պարզ, թվաբանական, տրամաբանական
խնդիրներ։

• Հասկանալ եւ պատկերել օրինաչափությունները, գտնել եւ շարու-
նակել այն: