Մաթեմատիկայի այբուբենը- Ժամանակ

 

Պետք է հասկանալ  երեխաների պատկերացումները ժամանակի այնպիսի հատվածների մասին, ինչպիսիք են՝ կեսօրը, երեկոն, գիշերը։ Օրվա մասին անվանումները պետք է ոչ միայն կապել մեծահասակների գործունեության հետ, այլ նկարների և բնության հետ, կազմել խաղեր և առաջադրանքներ։ Որպես զննական նյութ օգտագործել այնպիսի նկար, որտեղ պատկերված են երեխաների կամ կենդանիների գործունեության ձևեր, կամ՝ կեսօր, ցերեկ, գիշեր, նման հետաքրքիր պատկերներ, որոնց վրա կարելի է ծավալվել՝ զրուցել և որը նրանց համար կլինի ուսուցողական։ Երեխաներին պետք է ծանոթացնել՝ կեսօր, գիշեր, ցերեկ, երեկ, այսօր, վաղը հասկացություններին նաև շաբաթվա օրերը։ Ամրապնդել այն հասկացությունը, որ օրերը հաջորդում են մեկը մյուսին և ունեն օրենց անվանումները։ Յոթերորդ օրը կազմում է մեկ շաբաթ, յուրաքանչյուր շաբաթվա օրերի հերթականությունը միշտ նույնն է, ծանոթացնել ամսվա անվան հետ, հիշել ամիսների հաջորդականությունը։ Ժամանակի հետ կապված պատկերացումները ամրապնդել հանելուկների, պատմությունների, ոտանավորների օգնությամբ։ Երեխան պետք է տարբերի՝ առավոտ, կեսօր, երեկո, գիշեր հասկացությունները։ Ժամանակի հասկացությունը երեխան պետք է յուրացնի այն օգտագործելով բազմակի կրկնությունների միջոցով, մինչև հիշողության մեջ ամրապնդվի։ Ժամանակի հասկացությունը ամենադժվար հասկացությունն է, այն պետք է ձևավորվի դեռ նախադպրոցական տարիքում։ Երեխաները ժամանակի մասին խոսելիս հիմնականում առանձնացնում են՝ առավոտը, երբ լույս է և գիշերը, երբ մութ է։ Շատ կարևոր է երեխաների հետ զրուցել ժամացույցների մասին։ Բացատրել, որ ժամացույցները լինում են տարբեր տեսակի՝ ավազի, մեխանիկական, էլեկտրոնային, արևի։ Ժամացույցները կարող են լինել ինչպես գրպանի, սեղանի, պատի, թևի այնպես էլ՝ գլխավոր, որը ցույց է տալիս ամենաճշգրիտ ժամանակը։ Յուրաքանչյուր մեծ քաղաք ունի գլխավոր ժամացույց։ Սովորեցնել երեխաներին օգտվել ժամացույցից։ Օրվա մասերի անվանումները կապել ոչ միայն երեխաների և նրանց շրջապատող մեծահասակների գործունեության հետ, այլ բնության երևույթների հետ։ Օրինակ՝ առավոտյան ծագում է արևը, և ամեն ինչ դառնում է լուսավոր։ Ծաղիկներն ու թռչունները, միջատներն ու կենդանիները արթնանում են։ Հիշե՛ք, որ այս ամենի վերջնական եզրակացությունը պետք է լինի այն, որ երեխաները պարզ գիտակցեն, որ օրը մեկն է և այն բաղկացած է չորս մասից։ Ասացե՛ք օրվա որևէ մասի անվանումը։ Երեխան պետք է անվանի <<հարևաններին>> և բացատրի, թե երբ է դա լինում՝ <<առա՞ջ թե՞ հետո>>։ Կարելի է հանելուկներով խաղը խաղալ։ Շաբաթվա օրերն է շատ կարևոր սովորեցնել, պետք է հասկանան, որ դրանք հաջորդում են միմյանց և չեն փոփոխվում։ Ծանոթացրե՛ք օրացույցին։ Սովորեցրեք օգտվել դրանից բացատրեք, որ դրա միջոցով կարելի է նշել և հիշել բոլոր հիշարժան օրերը։ Օրացույցի վրա այդ օրը վերցրեք շրջանակի մեջ։Հետևե՛ք, թե ինչպիսի հաջորդականությամբ է երեխան  իր խոսքի մեջ օգտագործում <<ժամանակի>> անվանումները։ Սովորեցրե՛ք երեխաներին հասկանալ և հերթականությամբ անվանել տարվա եղանակները՝ սկսած ձմեռվանից։ Սովորեցրե՛ք տարվա տվյալ եղանակի ամիսները՝ ճշտելով նաև այն, որ յուրաքանչյուր եղանակ ունի երեք ամիս։ Թող պատմեն թե ինչպես են փոխվում եղանակները։ Կարևոր է նաև այն, որ տվյալ եղանակի իրար հերթագայող ամիսները չեն կրկնում մեկը մյուսին և յուրօրինակ են իրենց տեսակի մեջ։ Վաղ աշուն՝ սեպտեմբեր, բուն աշուն՝ հոկտեմբեր, խորը աշուն՝ նոյեմբեր։

Ալյուրն ու պատկերները- Նախագիծ

 

Թեմա՝ Ալյուրն ու պատկերները ։

Համակարգող՝ Ջեմմա Զարգարյան։

Դասվար՝ Անահիտ Գրիգորյան, Երկարացված օրվա ուսուցիչ՝ Իրինա Սարգսյան։

Մասնակիցներ՝ Նախակրթարանի 5-6 տարեկաններ։ Քանակ 18-20 հոգանոց խումբ։

Ժամանակահատված՝ Մարտ։

Նպատակ՝ Երկրաչափական պատկերների, թվերի և նշանների ճանաչում, մանր մոտորիկայի և զգայարանների զարգացում։

Խնդիր՝  Խաղի միջոցով՝ կարողանալ պատկերներն ու նշանները նույնությամբ նկարել ալյուրի մեջ։

Ընթացք՝  Ամեն մի երեխա ունենում է երկու պատկեր, դիմացը դրված է լինում ալյուրով լի սկուտեղը, պատկերը նույնությամբ պետք է  նկարեն ալյուրի մեջ։

Ակնկալվող արդյունք՝  Կարողանալ ալյուրի մեջ ստանալ համապատասխան պատկերը։

Վերլուծություն՝ 

Սովորում ենք՝ ամրապնդում ենք պատկերների և նշանների ճիշտ գրելն ու նկարելը, զուգահեռաբար զարգացնելով շոշափելիքի զգայարանները և մանր մոտորիկան։ Որոշ նշաններ դժվարանում էին պատկերել, սակայն ես օգնում էի, որ այնքան փորձեն մինչև ստացվի, քանի որ դա նպաստելու է երեխաների արագ արտատպում սովորելու, մտքի վառ թռիչքի կարողություններին։ Որոշ մարդիկ պնդում են, որ նշաններից մի քանիսը բարդ են և երեխաները չեն կարողանում պատկերել, սակայն ես այլ հայացք ունեմ և պնդում եմ, որ երեխաները պետք է փորձեն և պետք է կարողանան կատարել, քանի որ եթե նշանները դժվարանան նկարել, կդժվարանան նաև գրել սովորել, երեխաներին պետք է հենց մեծերը օգնեն, որ նրանք դժվարությունը ընդունեն և մեծ եռանդով հաղթահարեն։ Ես պատրաստ եմ աջակցել և աջակցում եմ երեխաներիս, հաղթահարել իրենց բոլոր դժվարությունները, որն էլ նպաստելու է նրանց ինքնուրույնությանը։

Տեմպլ Գռանդին- ֆիլմի վերլուծություն

 

Ֆիլմի հղում

Ֆիլմը ինձ շատ դու եկավ։ Գռանդին շատ ուժեղ կամք ուներ ու պատրաստակամ էր։ Նա իր առաջ դրված յուրաքանչյուր փորձություն հաղթահարում էր, թեկուզ բարդ պայմաններում, բայց հաղթահարում էր։ Առաջին անգամ, երբ նա գնաց իր առաջին քոլեջը, այնտեղ նրան չէին ընդունում, խոչնդոտների շատ էր հանդիպում, սակայն երբ տեղափոխվեց իր երկրորդ քոլեջը՝ այնտեղ իրեն ընդունեցին այնպես, ինչպես որ նա կա։ Գռանդին յուրահատում աղջիկ էր, իր խնդրով հանդերձ նա միշտ առաջ էր շարժվում։ Գռանդին շուտով ծանոթանում է իր ֆիզիկայի ուսուցչի հետ, նրա արջև վերելք տանող դռներ են բացվում։ Նա սկսում է արագ խնդիրներ լուծել, նախագծեր գրել՝ դրանք առաջ տանել, սակայն դրանք առաջ տանելու ճանապարհին, նրան մերժում են նախագիծը իրականացնել, քանի որ նա աղջիկ է։ Տեմպլը որոշում է հագնել տղայի հագուստ և նմանվել տղայի, որի արդյունքնում նրան թույլ են տալիս իրականացնել իր նախագիծը։ Տեմպլը իր համար հատուկ սարքի նման ինչ-որ բան էր պատրաստել և դրել իր սենյակում, երբ նյարդայնանում էր՝ մտնում էր այդ սարքի մեջ և հաղթահարում էր իր ագրեսիան։ Նա համեմատած մյուս խնդիրներ ունեցող մարդկանց բավականին խելացի էր և աշխատասեր, նա գիտեր ինչ է իրեն հարկավոր ագրեսիան հաղթահարելու համար։ Գռանդին ահավոր շատ էր նյարդայնանում, երբ իր իրերը տեղափոխում էին։ Նյարդայնանում էր, երբ իրեն դիպչում էին, սակայն որոշ ժամանակ անց, նա դա էլ հաղթահարեց և արդեն իր մտերիմներին թույլ էր տալիս դիպչել իրեն։ Այս խելացի աղջիկը չուներ մարդկանց վրա ուղված հայացք, նա մարդկանց երեսին չէր նայում, միայն վարժ կրկնում էր այն տեքստը, որը նա ուզում էր մարդկանց հայտնել։ Ֆիլմը մնաց իմ տպավորությունների մեջ։

Աուտիզմի մասին- իմ նյութը

առանձնահատկություններն ու բնութագիրը

Աուտիստիկ սպեկտրի խանգարում ունեցող երեխաների աջակցության ձևեր- Նյութ

Մաթեմատիկայի այբուբենը․ Տարածություն։ Աջ-ձախ, առաջ-հետև։ Ներս-դուրս-մեջ։ Վերև-ներքև։ Առաջ-հետև։ Վրա-տակ։ Հեռու-մոտիկ։Բարձր-ցածր։

 

Խորհուրդ ծնողներին՝ Երեխաներին պետք է սովորեցնեն տարբերել տարածական ուղղությունները՝ աջ, ձախ, վերև, ներգև, հետ, առաջ, մեջտեղ, տակ, վրա հասկացությունները։ Հետևյալ ուղղությունները տարբերելու համար, սկզբնական շրջանում երեխաները պետք է սովորեն և տարբերեն իրենց սեփական մարմնի մասերը և իրենով կողմերի որոշումը։ Տարածության մեջ կողմնորոշվելու կարողությունը զարգացնելու նպատակով կարելի է՝ օգտվել առօրյա իրավիճակներից, տվյալ ուղղություններով շարժվելով, կարելի է ստեղծել խաղեր և խաղի միջոցով սովորեցնել։ Երեխաներին պետք է նաև սովորեցնել զգալ և տարբերել առարկաների հեռու-մոտիկ գտնվելը, սեղանի և թղթի մակերեսի վրա կողմնորոշվելու կարողությունը, սովորելով՝ գտնել թղթի կամ սեղանի կենտրոնը, վերև-ներգև, աջ-ձախ անկյունները։ Շատ կարևոր է, որ երեխաները սովորեն՝ փողոցներում և դրսում հետիոտների վարքի կանոները, երթևեկության կանոններն ու նշանները։ Առջևից բառի իմաստը երեխաները պետք է կապեն դեմքի հետ, հետևից՝ թիկունքի, վերևում՝ գլխի, ներգևում՝ ոտքերի հետ։ Երեխաները հատկապես դժվարանում են աջ և ձախ ձեռքերը տարբերելու և անվանելու հարցում, նրանց դրանց հիման վրա պետք է առաջադրանքներ տալ, որոնք պետք է լինեն բազմաբնույթ կապելով իրենց գործողությունների հետ։ Նախ պետք է ամրապնդել աջ և ձախ ձեռքը, ապա նոր դրա հիման վրա որոշել դրանց ուղղությունները։ Առաջադրանքներից՝ երեխաներին տալ նկար, որ դիտեն և տալ հետևյալ հարց-առաջադրանքները․

Թղթի ո՞ր մասում է  պատկերված թիթեռնիկը։

Քանի՞ թև ունի թիթեռնիկը։

Ցու՛յց տուր աջ, ապա ձախ թևերը։

Հարցերը շատ են և կարելի է ավելացնել ևս  շատ հարցեր, խաղի վերածել և խաղալ։ Հաճախակի փոխեք առարկաների տեղն ու դիրքը և երեխաների տեղն, նրանց տեղափոխությունների մասին հարցեր տվեք և նմանատիպ այլ աառաջադրանքներ կազմեք և խաղացեք։ Սովորեցրեք երեխային նաև շարժման ընթացքում որոշել ուղղությունները։ Երեխայի հետ խաղացեք <<Գտիր խաղալիքը>> խաղը։ Խաղալիքը թաքցրեք սենյակի տարբեր հատվածներում, երեխան պետք է այն գտնի և անվանումներով նշի թե որը, որ հատվածում էր թաքցրված։ Այս վարժությունները երեխաներին հստակ օգնում են՝ հասկանալ, սովորել և տարբերել բոլոր ուղղությունները։ Հետագայում ուշադրություն դարձրեք երեխայի՝ ներս, դուրս, մեջ և այլ բառերի ճիշտ և տեղին օգտագործմանը։ Երեխայի հետ խաղացեք <<Վարորդներ>> խաղը։ Խնդրեք երեխային շարժվել պահանջվող ուղղությամբ՝ առաջ, հետև, աջ, ձախ։ Օգտագործեք խաղալիք ղեկ։ Առաջարկեք նմանատիպ այլ խաղ-առաջադրանքներ։ Սովորեցրեք երեխային օգտագործել, բառեր որոնք ցույց կտան տարածական ուղղությունը՝ ձախից, աջից, վերևից, ներգևից, հեռվից և այլն։ Առարկաների օգնությամբ պարզել հեռու և մոտ լինելը, սովորեցնել դրանք երեխաներին։ Շատ կարևոր է նաև երեխաներին սովորեցնել՝ կեսգիշերը, կեսօրը և երեկոն։ Ծանոթացնել նաև՝ երեկ, այսօր, վաղը հասկացություններին, շաբաթվա օրերի հերթականությամբ, իհարկե նախորոք սովորեցնելով շաբաթվա օրերը։ Յոթերորդ օրը կազմում է մեկ շաբաթ, ծանոթացնել ամսվա անվանման հետ։ Լսել երեխաներին և գովաբանել, ոգեշնչելով նրանց։

 

Դիպլոմային- նախաբան

 

Դիպլոմային աշխատանք

 «Տրամաբանական խաղերի փաթեթ»

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր պետական քոլեջ

Թեմա ՝  «Տրամաբանական խաղերի փաթեթ»

Ուսանող՝  Ջեմմա Զարգարյան

Ղեկավար՝  Նելլի Գեղամյան

ԵՐԵՒԱՆ 2023

 

 

    Բովանդակություն

 

Ներածություն

Տրամաբանական խաղերը, խաղ- խնդիրները աշակերիների մոտ զարգացնում են պատկերային մտածողությունը, տրամաբանությունը, ճկուն դատողություն կատարելու
ունակությունը: Լուծելով յուրաքանչյուր գեղեցիկ հետաքրքիր խնդիր, երեխան լցվում է անհուն ուրախությամբ: Տրամաբանական խաղերը աշակերտին պարգևում են հետաքրքրաշարժ մաթեմատիկայի զարմանահրաշ գաղտնիքները վայելելու հնարավորություն: Աշակերտի տրամաբանական մտածողության զարգացման, նրանց մեջ առարկայի նկատմամբ հետաքրքրությունների ձևավորման ու կայուն գիտելիքների ձեռք բերման գործում մեծ դեր են խաղում ուսուցողական դիդակտիկ խաղերը: Կրտսեր դպրոցականի համար խաղը և՛ ուսուցում է, և՛ աշխատանք, և՛դաստիարակություն: Խաղի միջոցով ուսուցումը նպաստում է կրտսեր դպրոցականների հետաքրքրությունները խաղային գործունեությունից աստիճանաբար տեղափոխել դեպի ուսումնական գործունեություն: Դիդակտիկ խաղերի կիրառումը օգնում է ուսուցչին և նպաստում ուսուցվող նյութը մատչելի ձևով մատուցմանը: Եթե խաղը ճիշտ ձևով է կազմակերպվում, ապա աշակերտներն անմիջապես և սիրով ներգրավվում են խաղի մեջ,համագործակցում և մրցակցում են ընկերների հետ: Խաղի միջոցով ստացած գիտելիքն ավելի մնայուն է , պատկերավոր ու հիշվում է երկար: Այս խնդիրները մարզում են միտքը, ընդլայնում հորիզոնը: Աշակերտների նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերելու և նրանց հակումներին ու ձգտումներին նպատակային ընթացք տալու առումով էլ կենսական նշանակություն ունի խնդիրների լուծումների տարբերակներ հայտնաբերելու և քննարկելու եղանակը: Լուծելով յուրաքանչյուր գեղեցիկ հետաքրքիր խնդիր, երեխան լցվում է անհուն ուրախությամբ: Տրամաբանական խաղերը աշակերտին պարգևում են հետաքրքրաշարժ մաթեմատիկայի զարմանահրաշ գաղտնիքները վայելելու հնարավորություն: Խաղերը երեխային կսովորեցնեն բացահայտել ամենատարբեր առարկաների հատկանիշները, գտնել իրերի ու առարկաների՝ մեկը մյուսից միանգամայն տարբեր հատկանիշների միջև գործող ֆունկցիոնալ կապերը, կամ առնչությունները։ Անսպասելի և հետաքրքիր պահերով լի տրամաբանական խաղերի ու խնդիրների միջոցով ձեռք բերված գիտելիքները տարիներ անց կօգնեն ոչ միայն հեշտությամբ հաղթահարել մաթեմատիկական խնդիրները և հաջողություններ ունենալ բազմաթիվ խաղերում, մրցույթներում, այլև ելք գտնել զանազան դժվարին իրավիճակներում։ Տրամաբանական խաղ խնդիրները պետք է համապատասխանեն սովորողների կարողություններին, կիրառվեն նպատակային, նպաստեն սովորողների գիտելիքների հարստացմանը և տրամաբանական մտածողության զարգացմանը:

Գլուխ 1. Մաթեմատիկական պատկերացումների ձևավորումը երեխայի մոտ

Գլուխ 2. Խաղեր․ գործնական աշխատանք

Եզրակացություն

Գրականության ցանկ

 

 

 

Լուսացույցը և վարորդները- Նախագիծ

 

Թեմա՝ Լուսացույցը և վարորդները ։

Համակարգող՝ Ջեմմա Զարգարյան։

Դասվար՝ Անահիտ Գրիգորյան, Երկարացված օրվա ուսուցիչ՝ Իրինա Սարգսյան։

Մասնակիցներ՝ Նախակրթարանի 5-6 տարեկաններ։ Քանակ 18-20 հոգանոց խումբ։

Ժամանակահատված՝ Փետրվար։

Նպատակ՝ Երեխաներին որոշակի գիտելիքներ տրամադրել մեքենաների վարման և արգելակման,  հետիոտների ճանապարհային անցումների կարգ ու կանոնի մասին ըստ լուսացույցի օրենքի։

Խնդիր՝   Ըստ լուսացույցի համապատասխան գույնի սովորել վարել պայմանական մեքենան կամ կանգ առնել, տարբերել գույները և տիրապետել երթևեկության կանոններին։

Ընթացք՝  Երեխաները շարք են կանգնում, հերթով նստում են նախորոք նախատեսված ծղիկի մեջ․ այն տվյալ պահին համարվում է երեխայի մեքենան։ Նրանց դիմաց լինելու է թղթից պատրաստված լուսացույց։ Ըստ լուսացույցի երեխաները պետք է ասեն վարում են մեքենան թե արգելակում, զիջում են հետիոտնին թե ոչ ։

Ակնկալվող արդյունք՝ Երեխաները դրսում  կկարողանան տիրապետել իրենց տրված գիտելիքներին, կկարողանան հասկանալ, երբ պետք է մեքենան վարի կամ արգելակի, երբ պետք է հետիոտնը անցնի փողոցը, կամ կանգնի ըստ լուսացույցի համապատասխան գույնի։

Վերլուծություն՝ 

Գունավոր Խաղադաշտը- Նախագիծ

 

Թեմա՝  Գունավոր խաղադաշտը։

Համակարգող՝ Ջեմմա Զարգարյան։

Դասվար՝ Անահիտ Գրիգորյան, Երկարացված օրվա ուսուցիչ՝ Իրինա Սարգսյան։

Մասնակիցներ՝ Նախակրթարանի 5-6 տարեկաններ։ Քանակ 18-20 հոգանոց խումբ։

Ժամանակահատված՝ Փետրվար։

Նպատակ՝   Բացահայտել նմանությունները, ճանաչել գույները, զարգացնել թիմային աշխատանքը։

Խնդիր՝  Խաղահարթակի վրա կարողանալ ճիշտ կողմնորոշվել և տեղադրել համապատասխան գույներով խաղաքարտերը։

Ընթացք՝  Երեխաները բաժանվում են 3-4 հոգանոց խմբերի, նրանց տրվում է խաղահարթակը և խաղաքարտերը, երեխաները պետք է կարողանան կողմնորոշվել և ըստ գույների տեղավորել համապատասխան խաղաքարտը խաղահարթակի վրա։

Ակնկալվող արդյունք՝  Խաղաքարտերը ըստ գույների համապատասխանորեն դասավորել խաղահարթակի վրա։

Վերլուծություն՝ 

Խաղով հետաքրքրված էին բոլոր երեխաները, հետաքրքրությունն էլ նրանց դրթել է սիրով մասնակցել խաղին և լինել շատ ուշադիր, նրանք ճիշտ է շատ փոքր են տարիքով, բայց պատրաստակամ են մասնակցելու յուրաքանչյուր խաղ-առաջադրանքներին և ճշգրիտ ավարտին հասցնել իրենց առաջադրած հանձնարարությունը։

Փայտիկախաղ- Նախագիծ

 

Թեմա՝  Փայտիկախաղ։

Համակարգող՝ Ջեմմա Զարգարյան։

Դասվար՝ Անահիտ Գրիգորյան, Երկարացված օրվա ուսուցիչ՝ Իրինա Սարգսյան։

Մասնակիցներ՝ Նախակրթարանի 5-6 տարեկաններ։ Քանակ 18-20 հոգանոց խումբ։

Ժամանակահատված՝ Փետրվար։

Նպատակ՝ Զարգացնել տրամաբանությունը, գույներով և երկրաչափական պատկերներով կողմնորոշվելու ունակությունը, մանր մոտորիկան, կորդինացված և խմբային աշխատանքը։

Խնդիր՝ Խաղահարթակի վրա ըստ գույների ու ձևերի կողմնորոշվել և ճիշտ խաղալ խաղը։

Ընթացք՝ Երեխաները բաժանվում են 3-4 հոգանոց խմբերի, բաժանում ենք չափաքանակով փայտիկներ, որոնք պետք է համապատասխան դասավորեն ըստ ձևերի ու նշանների։

Ակնկալվող արդյունք՝  Բարեհաջող խաղը ավարտին հասցնել, առանց դժվարությունների։

Վերլուծություն՝ Խաղը փոքր ինչ դժվարին էր, բայց ուշադրություն պահանջող, երեխաները շատ ուշադիր էին և չէին զլանում։ Քանի որ երեխաները հաճույքով խաղը խաղացին, պաըմանավորվեցինք նույնատիպ խաղեր էլի խաղալ։