Կենսաբանական համակարգերը որպես կենսաբանության ուսումնասիրման առարկա

Կենսաբանությունը գիտություն է կյանքի, նրա դրսևորումների, առանձնահատկությունների, ծագման և զարգացման մասին: Երկրագնդի անբաժան մասերից է կյանքը: Կյանքը որպես երևույթ, իր դրսևորումն է ստանում իրեն բնորոշ հատկանիշներով ՝ բազմացում, զարգացում, նյութափոխանակություն, աճ և այլն: Այդ հատկանիշները մարմնավորվում են և դրսևորվում ՝ արդյունքում սկզբնավորելով կենդանի օրգանիզմները:

Կենդանի օրգանիզմները ՝ բույսերը, սնկերը, կենդանիները, բակտերիաները ամենուրեք շրջապատում են մեզ և հանդիսանում բնության անկրկնելի բաղադրիչ: Կյանքը բազմաբնույթ է և բարդ կազմավորված, իսկ կենդանի օրգանիզմները ՝ միլիոնավոր և բազմազան: Այդ իսկ պատճառով էլ անհրաժեշտ է գիտության հատուկ ճյուղ, որը կուսումնասիրի կյանքը ՝ իր բոլոր դրսևորումներով: Կենսաբանություն կամ բիոլոգիա բառն ունի հունական ծագում և առաջացել է ,,բիոս,, ՝ կյանք և ,,լոգոս,, ՝ գիտություն բառերից: Առանց կենսաբանության մեր պատկերացումները բնության և մարդու մասին կլինեին թերի և սահմանափակ: 19-րդ դարում կենսաբանությունը վերջնականորեն ամբողջանում է որպես բնական գիտաճյուղ և իր տեսադաշտում ընգրկում է կյանքի կազմավորման առանձնահատկությունները՝ միաբջիջ օրգանիզմներից մինչև մարդ:

 

Добавить комментарий